«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամները երեկ հարձակվել են Ալ Անբար շրջանում գտնվող համալսարանի վրա: Նրանք սպանել են անվտանգության մի քանի աշխատակցի և պատանդ վերցրել ուսանողներին և դասախոսներին: Ավելի ուշ ստացված տեղեկության համաձայն՝ նրանք ազատ են արձակել 1300 ուսանողի: Այնուհանդերձ շենքի ներսում ահաբեկիչների և անվտանգության աշխատակիցների միջև շարունակվում է ժամանակ առ ժամանակ փոխհրաձգություն ընթանալ: Շրջանի ոստիկանությունը պատրաստ է պատանդներին ազատելու գործողություն սկսել:
Tag Archives: իրաք
Իրանն ու իրաքյան Քուրդիստանը պայմանավորվել են գազը փոխանակել նավթով
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սաֆին Դիզային լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Թեհրանն ու Էրբիլը նախնական պայմանավորվել են, որպեսզի գազը նավթով փոխանակեն: Իրանն Իրաքյան Քուրդիստանից կստանա հում նավթ, իսկ փոխարենը կմատակարարի բնական գազ:
«Այժմ քրդական ինքնավարությունում նավթային երկու խողովակաշարէ կառուցվում: Ամենայն հավանականությամբ, դրանցից մեկով հում նավթ կարտահանվի Իրան»,- հայտնել է Սաֆին Դիզային:
Նա նաև տեղեկացրել է, որ Էրբիլից Թեհրան է մեկնել հատուկ հանձնաժողով, որին հաջողվել է պայմանավորվել, որպեսզի նավթը գազով փոխանակվի:
Ուշագրավ է, որ քրդական ինքնավարությունը, առանց Իրաքի կենտրոնական կառավարության համաձայնության, Թուրքիա է արտահանել ավելի քան 1 մլն բարել նավթ, ինչը հարուցել է իրաքյան կառավարության բողոքը:
Բաղդադը հայտարարել է, որ դատի է տալու Թուրքիային, որը նպաստում է իրաքյան նավթի մաքսանենգ ճանապարհով արտահանմանը:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Իրաքը և Իրանը գլխավորում են աշխարհի դժբախտ երկրների ցուցակը
Այս շաբաթ Գելափի հրապարակած նոր տվյալների համաձայն՝ Իրաքը ամենաբացասական էմոցիաներով բնակչությամբ երկիրն է, Իրաքին երկրորդ հորիզոնականում հաջորդում է Իրանը:
Անցած ամիս վեց իրանցի էր ձերբակալվել մայրաքաղաք Թեհրանում Ֆարելի “Happy” երգի տակ պարելու համար: Նրանց հետագայում ազատ էին արձակել:
Գելափը բացասական էմոցիաները հաշվարկել է 2013թ-ին 138 երկրներում մարդկանց հարցնելով արդյո՞ք նրանք նախորդ օրերի ընթացքում շատ են զայրացել, ստրես ունեցել, տխրել, ֆիզիկական ցավ զգացել և անհանգստացել: Գելափը «այո» պատասխանները գրանցել է բացասական էմոցիաների ինդեքսի տակ: Որքան շատ են «այո»-ները այնքան մեծ է տվյալ երկրի բացասական էմոցիաները:
Գելափի իրականացրած մեկ այլ հարցումների արդյունքների համաձայն Պարագվայը դրական էմոցիաների թվով առաջին տեղում է, իսկ Սիրիան ամենաքիչ դրական էմոցիաներով երկիրն է:
Դժբախտ երկրների տասնյակը.
- Իրաք
- Իրան
- Եգիպտոս
- Հունաստան
- Սիրիա
- Սիերա Լեոնե
- Կիպրոս
- Հյուսիսային Կիպրոս
- Կամբոջա
- Լիբանան
Կգաղտնազերծեն Ջորջ Բուշի ու Թոնի Բլերի միջև նամակագրությունը
Խոսքը գնում է 25 նամակների ու ավելի քան 130 հեռախոսային հաղորդագրությունների մասին։
Բրիտանական իշխանությունները որոշում են ընդունել գաղտնազերծելու այն նամակագրությունը, որն ընթացել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապես Թոնի Բլերի ու ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի միջև 2003թ.-ին՝ Իրաք ներխուժումից մի քանի ամիս առաջ։ Այս մասին նշվում է Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ։
Շուրջ 25 նամակ և ավելի քան 130 հեռախոսազրույց են փոխանակել Բլեերն ու Բուշը պատերազմից առաջ։ 2011թ.-ին Բրիտանական նախարարների կաբինետի քարտուղար Գաս Օ’Դոննելը հրաժարվել է այդ փաստաթղթերը հրապարակել` բացատրելով, որ այդ քայլը “կարող է անդրադառնալ Միացյալ Թագավորության միջագային հարաբերությունների վրա”։ Ներկայումս այդ հաղորդագրությունները, նամակները հասանելի են պառլամենտական Հատուկ հանձնաժողովի անդամների համար. հանձնաժողովը ստեղծվել է 2009թ.-ին՝ բրիտանական զորքերը Իրաք մտցնելու հանգամանքներն ուսումնասիրելու համար։
Իսկ թե երբ այս փաստաթողերը մատչելի կդառնան լայն հանրությանը, հայտնի չէ։
Բաղդադի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 20 մարդ
Երեքշաբթի օրը մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է Իրաքի մայրաքաղաքի կենտրոնական հատվածում գտնվող շիաների մզկիթը: Պայթյունի հետևանքով զոհվել է 20 և վիրավորվել 43 մարդ:
Մահապարտ ահաբեկիչը մտել է Բաղդադի Շորժա շրջանի շիաների մզկիթ, երբ հավատացյալները ներսում պատրաստվում էին կեսօրվա աղոթքին:
Բաղդադում ռումբ է պայթել նաև շիաներով բնակեցված արևելյան հատվածի բանջարեղենի շուկայում, որի հետևանքով զոհվել է երկու խաղաղ բնակիչ, իսկ հինգը վիրավորվել: Մեկ այլ ռումբի պայթյուն տեղի է ունեցել հարավային Դորա շրջանի ոստիկանական պահակակետում, որի հետևանքով զոհվել է երկու ոստիկան, վիրավորվել է վեց այլ մարդ:
Երեք բժշկական ոլորտի պաշտոնյաներ հաստատել են մահացածների թիվը:
ՄԱԿ-ի տեղեկություններով՝ 2008թ-ից ի վեր անցած տարին ամենամահաշատն է եղել Իրաքում, որի ընթացքում զոհվել է 8,800 մարդ՝ մեծ մասը խաղաղ բնակիչներ:
Իրաքում ահաբեկչության հետևանքով 6 իրանցի է զոհվել
Բաղդադից հյուսիս-արևելք գտնվող Դիյալա նահանգի Բարուբա քաղաքում մեքենա է պայթել, որը պատկանել է իրանական նավթագազային ընկերությանը: Պայթյունի հետևանքով զոհվել է Իրանի 6 և Իրաքի 5 քաղաքացի:
Միջադեպի հանգամանքները պարզվում են: Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս իր վրա չի վերցրել Իրաքի տարածքում գործող ոչ մի ծայրահեղական խմբավորում:
Ի դեպ, սա Իրաքում վերջին շրջանում իրանցիների դեմ իրականացվող առաջին ահաբեկչությունը չէ:
2013-ին Բաղդադից ոչ հեռու, մահապարտ ահաբեկչի գործողության հետևանքով, զոհվել էր 8 իրանցի: Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները դատապարտել են այդ ահաբեկչական գործողությունը և պահանջել, որ Իրաքի իշխանությունները լրջորեն զբաղվեն դեպքի քննությամբ:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Ահաբեկչություն Իրաքում, 7 հոգի զոհվել է
Իրաքի հյուսիսում գտնվող Սամարա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 7 մարդ է զոհվել, որոնցից 4-ը ոստիկանության աշխատակիներ են եղել, իսկ 3-ը՝ ահաբեկիչներ: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ ահաբեկիչ մահապարտը ինքն իրեն պայթեցրել է ոստիկանական պահակակետի մոտ: Տեղի ունեցածի պատասխանատվությունը, առայժմ, ոչ ոք չի ստանձնել:
Իրաքը Թուրքիայի դեմ դատական հայց է ներկայացրել Միջազգային առևտրական պալատում
Ինչպես հաղորդում թուրքական «Հյուրիյեթը»՝ Իրաքի ղեկավարությունը արբիտրաժում Թուրքիայի դեմ բողոքի դիմում է ներկայացրել կապված Հյուսիսային Իրաքի նավթի արտահանման վերականգման հետ: Համաձայն տեղեկության ՝ Իրաքի ղեկավարությունը Փարիզում գտնվող միջազգային առևտրական պալատում դատական հայց է ներկայացրել Թուրքիայի և թուրքական «BOTAŞ» ընկերության դեմ: Դատական հայցում նշվում է, որ թեև Թուրքիան նավթի արտահանման վերակագնումը համաձայնեցրել էր տարածքային կառավարության հետ, սակայն չէր ստացել Իրաքի նավթի նախարարության համաձայնությունը: Դրա հետևանքով խախտվել է թուրք-իրաքյան նավատարի վերաբերյալ համաձայնագիրը:
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի բնական պաշարների և էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել էր իրաքյան նավթի արտահանման վերականգման մասին, որը պետք է անցներ Ջեհյան նավահանգստով:
Իրաքը Սիրիայի սահմանի մոտակայքում հսկայական խրամատ է փորել
Իրաքը Սիրիայի հետ սահմանի մոտակայքում հսկայական խրամատ է փորում զինյալների և մաքսանենգների ներհոսքը կանխելու համար:
Քուրդիստանի շրջանային կառավարության ծրագրով կառուցվող խրամատը կունենա 17 կմ երկարություն, 1,8 մ խորություն և 2,7մ լայնություն:
Մաքսանենգները ակտիվացել են Իրաքի սահմանի մոտակայքում, քանի որ Սիրիայի կառավարությունը այլևս չի կարողանում նրանց վերահսկել:
Խրամատը գտնվում է Իրաքի հյուսիսային սահմանին՝ Իրաքի ինքնավար Քուրդիստան շրջանի մոտակայքում:
Քուրդիսատնը ամեն կերպ իրեն մեկուսացնում է Սիրիայում և Իրաքի մյուս շրջաններում տեղի ունեցող բախումների հետևանքներից:
Ամեն դեպքում որոշ քաղաքական կուսակցություններ խրամատի փորումը անհրաժեշտ չեն համարել:
Իրաքում այսօր խորհրդարանական ընտրություններ են
Այսօր Իրաքում խորհրդարանական ընտրություններ են ընթանում: Սպասվում է, որ քվեարկությանը կմասնակցի 21 հազար 400 ընտրող: Ընտրություններին առաջադրված են 37 կոալիցիոն և 71 քաղաքական խմբավորումներ՝ ներկայացնելով մոտ 9 հազար թեկնածու, որոնք պայքարելու են 328 խորհրդարանական մանդատի համար: Այս ընտրությունները համարվում են առաջինը այն բանից հետո, ինչ 2011 թվականին Իրաքից դուրս բերվեցին ամերիկյան զորքերը: Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքը հայտարարել է, որ վստահ է իր համախոհների հաղթանակի մեջ:
Իրաքի խորհրդարանական ընտրությունների ժամանակ 32 մարդ է զոհվել
2011թ-ին ամերիկյան զորքերի Իրաքից դուրս բերվելուց հետո առաջին անգամ երկուշաբթի օրը երկրում կազմակերպված խորհրդարանական ընտրությունների ընթացքում երկրի ամբողջ տարածքում տեղի ունեցած հարձակումների հետևանքով զոհվել է 32 մարդ:
Բաղդադի և մի շարք մարզերի ոստիկանություններից հայտնել են, որ ընտրական կենտրոնները թիրախ դարձրած կրակոցների և պայթյունների հետևանքով 92 մարդ է վիրավորվել:
Մի շարք դեպքերում մահապարտ ահաբեկիչները պայթեցրել են ընտրատեղամասերը:
Ոստիկանությունը և ռազմական ուժերը խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն երկու օր՝ երկուշաբթի և երեքշաբթի, իսկ չորեքշաբթի կքվեարկեն քաղաքացիական անձիք:
Բաղդադում ռումբների պայթյունից 31 մարդ է զոհվել
Ուրբաթ օրը Բաղդադի մարզադաշտերից մեկում կազմակերպված քաղաքական հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյուններից զոհվել է 31 և վիրավորվել 56 մարդ:
Դեպքի պատասխանատվությունը ստանձնել է Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն խմբավորումը:
Շիա քաղաքական խմբավորման կազմակերպված միջոցառմանը մասնակցում էր 200 մարդ:
Սկզբում մեքենայի մեջ տեղադրված ռումբ էր պայթել, այնուհետև մահապարտ ահաբեկիչի բաճկոնի վրա տեղադրված ռումբը: Ոստիկանության տեղեկություններով՝ մեքենայի մեջ տեղադրված երկու ռումբ է պայթել:
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2008 թ-ից մինչ այժմ Իրաքում ամենամահաշատ տարին եղել է 2013թ-ը, որի ընթացքում զոհվել է ավելի քան 8,800 մարդ՝ մեծ մասը քաղաքացիական անձինք:
Երկուշաբթի օրը Իրաքում խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն բանակը և ոստիկանությունը, իսկ ընդհանուր հանրային քվեարկությունը տեղի կունենա չորեքշաբթի օրը:
Դատական համակարգում կընդլայնվի համագործակցությումը Իրանի և Իրաքի միջև
Իրանի արդարադատության նախարար Մոսթաֆա Փուր-Մոհամադին Իրաքի արդարադատության նախարար Հասան Շամարի հրավերով գտնվում է Բաղդադում: Արտգործնախարարները հանդիպման ընթացքում ընդգծել են, որ դատական համակարգում անհրաժեշտ է երկու երկրների միջև առավել զարգացնել համագործակցությունը:
Երկու երկրների նախարարները քննարկել են իրավական և դատական համակարգերում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Կողմերը ստորագրել են հուշագիր` բանտարկյալների հանձման /էքստրադիցիա/ մասին:
Այս համաձայնությունը հիմք է հանդիսանում, որպեսզ ստեղծվի միացյալ հանձնաժողով: Այն ուսումնասիրելու է բանտարկյալների վիճակը և նախապատրաստրաստելու նրանց հանձնումը: Դրանից հետո բանտարկյալները ազատազրկման մնացած ժամանակահատվածը կանցկացնեն իրենց երկրում:
Փուր Մոհամդին հանդիպման ընթացքում հայտնել է իր կարծիքը` երկկողմանի համագործակցության ամրապնդման վերաբերյալ և կոչ արել գործընկերոջը զարգացնել նաև տնտեսական, տուրիստական կապերը:
Ալի Շամարին ողջունել է Իրանի պատրաստակամությունը` աջակցելու Իրաքում կայունության և անվտանգության պահպանման հաստատմանը:
Նախարարը հայտնել է, որ Իրաքի կառավարությունն իր հերթին պատրաստ է աջակցել արդարադատության, տնտեսության, առևտրի և տուրիզմի ոլորտներում երկկողմանի կապերի առաջխաղացմանը:
Այս մասին հայտնում է իսլամական «ԻՌՆԱ» գործակալությունը:
Իրաքում ուժի մեջ կմտնի 9տարեկանից փոքր երեխաների հետ ամուսնության օրենքը
Իրաքում աղմկալից օրենք է ընդունվել: Շուտով երկրում կարելի է ամուսնանալ ինը տարեկանից փոքր աղջկա հետ; Արևմտյան դիտորդների կարծիքով այդ կարգը իշխանությունները ընտրություններից առաջ հատուկ են առաջ քաշել, որպեսզի բավարարեն շիիթական ընտրազանգվածին, հաղորդում է The Telegraph-ը:
Վերլուծաբանների կարծիքով, շիիթների մեծ մասը նոր ընտանեկան օրենքի նկատմամբ դրական վերաբերմունք ունեն, ինչը չի կարելի ասել իրավապաշտպանների մասին, որոնք դեմ են այդ սարսափելի նորամուծություններին: Իրաքում ընտրությունները կկայանան ապրիլի 30-ին: Մինչ այդ վերոհիշյալ ամուսնությունների մասին օրենքը ուժի մեջ կմտնի:
Այժմ իրաքցի աղջիկները կարող են ամուսնանալ 15 տարեկանում, իհարկե ծնողներից թույլտվություն ստանալուց հետո: Առանց ավագների թույլտվության նրանք կարող են ընտանիք կազմել միայն 18 տարեկանից: Հաշվի առնելով, որ տեղի կանոններով ամուսնությունից հետո կինը դառնում է ամուսնու սեփականությունը, նոր օրենքի ընդունումը աղջիկների համար սարսափելի կլինի: Շարունակությունը կարդացեք այստեղ:
Նաչիրվան Բարզանին մեկնել է Թուրքիա
|
Իրաքում յոթ մարդ մահապատժի է ենթարկվել
Իրաքում յոթ մարդ մահապատժի է ենթարկվել՝ մեղադրվելով մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների մեջ: Իրաքի արդարադատության նախարար Հասան աշ Շամրին հայտարարել է, որ դատապարտվածներից երեքը Սադամ Հուսեյնի կառավարման շրջանում բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել: Նախարարը ընդգծել է, որ Իրաքում հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ դարձած բոլոր ահաբեկիչներն ու մարդասպանները կստանան իրենց արժանի պատիժը:
Միևնույն ժամանակ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս զգուշացրել են իրաքյան իշխանություններին, որ մահապատժի որոշում կայացնելը հղի է վտանգներով:
Իրաքցի քուրդ երգչուհու տեսահոլովակը զարմացրել է ամերիկացիներին (տեսանյութ)
ԱՄՆ-ում բնակվող իրաքցի քուրդ երգչուհի Հելի Լուվի «Վտանգիր ամեն ինչ» երգի տեսահոլովակը, որը նկարահանվել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության կենտրոնը հանդիսացող Էրբիլ քաղաքում, հայտնվել է ամերիկյան երաժշտական աշխարհի ուշադրության կենտրոնում: Քուրդ մարտիկներին հատուկ շորեր հագած երգչուհին տեսահոլովակը սկսում է մոլոտովի կոկտեյլի շիշը վառելով, այնուհետև պարում է քաղաքի փողոցներում՝ քրդական դրոշների և ինքնաձիգները ձեռքին քրդական ավանդական գլխաշոր՝ փուշի կապած աղջիկների ուղեկցությամբ:
«Ռադիկալի» հաղորդմամբ՝ տեսահոլովակի նկարահանումները սկսվել են այն բանից հետո, երբ երգչուհին պայմանագիր է կնքել ամերիկյան հայտնի երաժշտական ընկերություններից «G2 Music Group»-ի հետ: Տեսահոլովակը լայնորեն քննարկվում է սոցիալական մեդիայում, ինչի համար երգչուհին շատ ուրախ է: «Քուրդիստանից հեռացանք, երբ դեռ 9 ամսական էի: Սկզբում ընտանիքիս հետ Իրան գնացինք, ապա Ֆինլանդիա: 18 տարեկանում հավատացի ամերիկյան երազանքին և միայնակ Լոս Անջելոս մեկնեցի: Այստեղ շարունակեցի իմ երաժշտական կյանքը: Շատ ուրախ եմ, որ իմ վերջին տեսահոլովակը սիրվել է»,-ասել է Հելի Լուվին:
Ադրբեջանը Իրաքին առաջարկում է ելք դեպի եվրոպական գազային միջանցք
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Իրաք կատարած պաշտոնական այցի ժամանակ որպես օգնություն Իրաքին առաջարկել է ելք դեպի Հարավային գազային միջանցք, որը կապում է Կասպից ծովը Եվրամիության հետ: Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ Իրաքի պաշտոնյաները արդեն մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այս նախագծի նկատմամբ:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հյուրիյեթը», այս նախագիծը աջակցություն է ստանում ԱՄՆ-ի կողմից և դրա նպատակն է նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից: «Սա հսկա նախագիծ է՝ մեծ հնարավորություններով, եթե իհարկե Իրաքը իր հերթին հետաքրքրություն ցուցաբերի և սկսի իր բնական գազի մատակարարումը առաջարկված պայմաններով: Ուրիշ երկրներն էլ ցանկության դեպքում կարող են այս նախագծին միանալ: մՄենք միշտ պատրաստ ենք բանակցություններ սկսել այն երկրների հետ, որոնք կցանկանան միանալ Հարավային գազային միջանցքի նախագծին»,-ասել է Մամեդյարովը Իրաքի արտգործնախարար Հոշիար Զիբարիի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Իրաքում հունվար ամսվա ընթացքում 1000 մարդ է զոհվել
Ուրբաթ օրը Իրաքի ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ հունվար ամսվա ընթացքում երկրում շուրջ 1000 մարդ է զոհվել, 1800-ը՝ վիրավորվել ահաբեկչական գործողությունների և բռնության հետևանքով:
Ամիսներ շարունակ Իրաքի մի շարք հատվածներ ներգրավված են կրոնական և քաղաքական բռնությունների մեջ:
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2013թ-ը ամենամահաշատ տարին է եղել Միջին Արևելքում 2008թ-ից ի վեր, որի ընթացքում մահացել է 8,000 մարդ՝ մեծ մասը քաղաքացիական անձիք:
Պաշտոնյան նշել է, որ հունվարի մահացությունների թվի վերաբերյալ տվյալները հավաքել են Իրաքի ներքին գործերի, պաշտպանության և առողջապահության նախարարները:
Իրաքյան «Անսար ալ-Սուննա» խմբավորումն ստանձնել է Վոլգոգրադի ահաբեկչության պատասխանատվությունը
Արմատական իսլամիստական «Անսար ալ-Սուննա» խմբավորումը դեկտեմբեր ամսվա վերջին Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել: Երեկ համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որտեղ ինքնաձիքը ձեռքներին երկու երիտասարդ՝ Սուլեյման և Աբդուրահման անուններով, հայտարարում են, թե հենց իրենք են եղել ահաբեկչությունն իրականացրած մահապարտները: Նրանց ելույթը ուղեկցվում է Վոլգոգրադում արված լուսանկարներով: Ահաբեկիչները սպառնացել են հարձակում իրականացնել նաև Սոչիի օլիմպիադայի ժամանակ:
«Անսար ալ-Սուննան», որը հիմնադրվել է 2003 թվականի սեպտեմբերին, տեղակայված է Իրաքի հյուսիսում և կոնտրոնական մասում: Չի բացառվում, որ այս կազմակերպությունն իրականում ոչ մի կապ չունի Վոլգոգորադի ահաբեկչության հետ, որը 34 մարդու կյանք խլեց:

