Բրիտանիայի տարածաշրջանային դեսպանները հավաքվել են Բաքվում

դեսպաններ  Տարածաշրջանի բրիտանացի դիվանագետները ժամանել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: Վրասատանում և Հայաստանում Միավորված Թագավորության դեսպանների` Ալքսանդրա Հոլ Հոլի, Կետրին Ջեյն Լինչի, ինչպես նաև Ստամբուլում գլխավոր հյուպատոս Լի Թյուրների այցը սկսվել է օգոստոսի 20-ից և կավարտվի այսօր երեկոյան:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” լրատվական կայքը` հղում կատարելով դեսպանատան թվիթերյան էջին, Բաքվում է նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության` անվտանգության և տարածքային հարցերով զբաղվող ներկայացուցիչը:

Դիվանագետները Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդդիգի հետ մեկտեղ տարածաշրջանային հարցերին վերաբերող խորհրդակցություն կ

Սիրիայում զոհվածների թիվը հասել է 160,000-ի

սիրիաԱյսօր մարդու իրավունքների պաշտպան խմբի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմում առնվազն 160,000 մարդ է զոհվել:

Այս հայտարարությունը կատարել է Բրիտանիայում գործող Սիրիայում մարդու իրավունքների դիտորդությունը:

Խումբը տեղեկացնում է, որ 2011թ-ին Բաշար Ասադի դեմ ապստամբության սկսվելուց հետո իրենք 162,402 զոհ են գրանցել:

սիրիաԱյդ թիվը ներառում է զոհված խաղաղ բնակիչների, ապստամբների և Սիրիայի զինվորականների թիվը:

Դիտորդությունը միակ կազմակերպությունն է, որը վստահելի հաշվարկային թվեր է տրամադրում Սիրիայում զոհվածների վերաբերյալ:

ՄԱԿ-ը դադարել է հաշվարկել Սիրիայում զոհվածների թիվը՝ հայտնելով, որ այլևս չի կարող ստուգել աղբյուրների տրամադրած տեղեկությունների իսկությունը: ՄԱԿ-ը իր վերջին հաշվարկը ներկայացրել է անցած տարվա հուլիս ամսին, որտեղ տեղեկացվում էր 100,000 զոհերի մասին:

Դիտորդությունը իր հաշվարկները կատարում է հիմնվելով՝ Սիրիայում գործող ակտիվիստների տրամադրած տեղեկությունների վրա:

Անկախ

 

Բրիտանիան, չնայած պատժամիջոցներին, անմիջապես Ռուսաստանից կգնի գազը

19fa6578750b6e89f3b7ce1aa62cf974__500x240Ուղիղ մատակարարմամբ կզբաղվի բրիտանական  էներգետիկ Centrica ընկերությունը: Գազամատակարարումը կսկսվի արդեն այս տարվա հոկտեմբերից:

Huffington Post հրատարակությունը գրում է, որ հիմա երկիրը Ռուսաստանից գազն անմիջապես չի ստանում, այլ այդ վառելանյութը Բրիտանական կղզիներ է հասնում Գերմանիայի ու մյուս եվրոպական երկների  միջոցով:

Էնրգետիկ խոշորագույն Centrica ընկերությունը հաստատել է, որ իր պլաններն ուժի մեջ են մնում, չնայած Մոսկվայի դեմ պատժամիջոցների սահմանմանն ու եվրոպացի քաղաքական գործիչների կողմից Ռուսաստանից էներգակախվածությունը նվազեցնելու փորձերին:

Անկախ

Բրիտանիայում ուժի մեջ է մտնում միասեռ ամուսնությունները թույլատրող օրենքը

Մեծ Բրիտանիայում մարտի 13-ից ուժի մեջ են մտնում միասեռ ամուսնությունները թույլատրող օրենքի ուղղումները: Այսօրվանից ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցող զույգերը կարող են դիմել իրենց հարաբերություններն օրինականացնելու համար: Առաջին հանդիսությունը կատարվելու է 2 շաբաթից` մարտի 29-ին: Բացի այդ, Մեծ Բրիտանիայում հիմա օրինական կհամարվեն նաև թագավորությունից դուրս գրանցված ամուսնությունները:

Անգլիկան եկեղեցին նոր նորմերին երկյուղով է վերաբերվում. վերջին փոփոխությունների հետ կապված, Անգլիայի և Ուելսի եպիսկոպոսներն արգելել են հոգևորականությանը միասեռ ամուսնություններ կնքել: Այս սահմանափակումները վերաբերում են հոգևոր բոլոր դասերին:

o_728701Աշխարհի տարբեր երկրներում տարբեր է վերաբերմունքը միասեռականության հանդեպ: Ամենադաժան օրենսդրությունը գործում է Եմենում, Իրանում, Սաուդյան Արաբիայում ԱՄԷ-ում, Մավրիտանիայում ու Սուդանում: Նշված երկրներում համասեռականները մահապատժի են դատապարտված` քարկոծում, մտրակահարում, իսկ Սաուդյան Արաբիայում` թրատում, Իրանում` կախաղան: Իրանում մահապատժի են ենթարկում նման հարաբերությունների  դեպքում նույնիսկ 15-ից բարձր անձանց:

Թանզանիայում, Ուգանդայում, Պակիստանում համասեռ հարաբերությունների համար դատապարտում են ցմահ բանտարկության, իսկ Բարբադոսում դրա համար կարող են նույնիսկ զբոսաշրջիկներին դատել: Նիգերիայում դատապարտում են 14 տարվա, գեյ-երեկույթի համար` 10 տարվա, իսկ  Թուրքմենիայում ու Ուզբեկստանում ` 2-3 տարվա ազատազրկման:

Իսկ եվրոպական մի շարք երկրներում, որտեղ նույնասեռ հարաբերությունները թույլատրված են, դրա փոխարեն արգելված են ամուսնությունները:

Անկախ

Բրիտանական հնագույն գարեջրատանը տեսախցիկը ուրվական է նկարահանել (տեսանյութ)

o_897715Բրիտանական գարեջրատների տերերը սովոր են, որ այցելուներից ոմանք փորձում են վնասել ունեցվածքը: Սակայն, որ ուրվականն է փորձում կոտրել ապակին, ամեն հաստատությունում չես տեսնի: Տեսանկարահանման խցիկը գերբնական մի երևույթի է նկարահանել Բրիտանիայի հնագույն գարեջրատներից մեկում:

Ye Olde Man and Scythe գտնվող գարջրատան տերերը հավատացնում են, որ կադրում ուրվական է հայտնվել: Արժե նշել, որ այդ  հաստատությունը արդեն 763 տարեկան է: ավանդույթի համաձայն, այստեղ է բնակվում Դերբիի 7-րդ կոմս Ջեյմս Սթենլիի ուրվականը:

Գարեջրատան ադմինիստրատոր Թոնի Դուլին հայտնաբերել է  ուրվականի հետքերը փետրվարի 14-ին, առավոտյան: Նա ոտքը դրել է  հատակին թափված ապակու փշուրներին ու որոշել, որ հաստատություն գողեր են մտել: Եվ իսկույն էլ որոշել է  դիտել տեսանկարահանող սարքերի տեսագրությունը, սակայն, միայն մարդու ֆիգուր է նկատել, որը ճախրել է բարի կանգնակի վերևում, իսկ լուսադեմին` 6:18-ին տեսագրությունը անհասկանալի պատճառներով անջատվել է:

“Անկեղծ ասած, տեսագրությունն ինձ ապշեցրել է: Ես սովորաբար կասկածամտորեն եմ վերաբերվում ամեն ինչին` ինչ կապված է ուրվականների հետ: Սակայն, երբ տեսնում ես նման նման բաներ, ակամա սկսում ես հավատալ դրան”:

Գարեջրատունը, որի պատմությունը սկիզբ է առնում 1251-ից, 4-րդն է Մեծ Բրիտանիայում,  ամենահին նման հաստատություններից:

Կոմս Դերբին հայտնի է  Մեծն Սթենլի մականունով. Ապրել է  17-րդ դարում: Այն ժամանակ այդ հաստատությունը նրան էր պատկանում ու ավանդության համաձայն, այնտեղ է Սթենլին անցկացրել իր վերջին ժամերը` 1651-ին` դատավճռի ենթարկվելուց առաջ:

Այն բազկաթոռը, որին նա նստել է մահվանից առաջ, մինչև հիմա գարեջրատանն է : Շատերն են հավատում, որ նրա հոգին էլ չի լքում հաստատությունը:  Ավանդությունն  ասում է, որ այստեղ ավելի քան 25 ուրվական է թևածում:

“Վաղուցվանից են խոսակցություններ գնում, որ այստեղ ուրվականներ են բնակվում: Մենք նույնիսկ ոգեհարց ենք հրավիրել: Երբեմն անհասկանալի ձայներ են լսվում”,- պատմել է գարեջարատան տերը ու հույս ունի, որ ուրվականներն այցելուներին չեն վախեցնի:

 Անկախ

Իրանական բանկը Բրիտանիայից 4 մլրդ դոլար է պահանջում

an3001392708755Իրանական մասնավոր “Մելաթ” բանկը Բրիտանիայից 2009-ին  մտցված պատժարգելքի դիմաց 4 մլրդ փոխհատուցում է պահանջում:

Բրիտանացիները բանկը մեղադրել են Իրանի միջուկային ծրագրին մասնակցելու մեջ, սակայն, կես տարի առաջ, Բրիտանիայի Գերագույն դատարանը պարզեց, որ այդ որոշումը սխալմունք է, քանի որ կառավարությունն Իրանի միջուկային ծրագրերին բանկի մասնակցության ապացույցներ չի ներկայացրել:

“Մելաթ”-ն էլ պնդում է. այդ  պատժարգելքի պատճառով,  լուրջ տուժել է ու դատարանի որոշումը հիմք ընդունելով, պահանջում է փոխհատուցում: Նույնիսկ եթե  այդ գումարը նվազեցվի, ապա այդ գործով որոշումն էական նշանակություն կունենա ԵՄ անդամ երկրների կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժարգելքի ամբողջ համակարգի վրա: Դրանք հիմնականում ամերիկյան ճնշման հետևանք են ու սահմանվել են  առանց ապացույցների:

Իրավիճակը ներկայում  բոլորովին այլ է. հիմա ոչ միայն խստացված պատժարգելքները, այլև դրանց պահպանումն առաջվա ծավալով դարձել է խնդրահարույց, գրում է iSRAland –ը:

Անկախ

 

Բրիտանական լորդը ընտանեկան բռնարար է

լորդՀայտնի և հարուստ մարդիկ նույնպես տանջվում ու արտասվում են, նրանց էլ են բանտ նստեցնում: Այսպես,  բրիտանացի  55-ամյա լորդ Էդվարդ Սոմերսեթը` հերցոգ Բոֆորտի որդին , խոստովանել է, որ 22 տարի շարունակ ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ ծեծել է իր կնոջը`լեդի Կարոլինային, հաղորդում է  The Telegraph-ը:

Ազնվականը մեղավոր է ճանաչվել չորս կետում, որոնց մեջ կարևորվում է ծեծը մարմնական ծանր վնասվածքներով: Սոմերսեթը հայտարարել է, որ սկսած 1990թ.մինչև 2012թ. պարբերաբար ծեծել է կնոջը և այդ ամբողջ ժամանակ թմրանյութեր է օգտագործել, այդ թվում`հերոին և կոկաին է :

Ամենամեծ վնասվածքը լեդի Կարոլինան ստացել է 2011թ., երբ ամուսինը Գլոստերշիրի կոմսության իրենց կալվածք է բերել սիրուհուն: Էդվարդ Սոմերսեթը առանց ամաչելու իր դստեր մոտ կրեկ է ծխել :

22 տարի անընդհատ տանջանքներից հետո լեդի Կարոլինան ծաղիկների և ուշադրության փոխարեն  ստացել է միայն կապտուկներ, քերծվածքներ և պոկված մազափնջեր: Մի անգամ նույնիսկ Սոմերսեթը կոտրել է Կարոլինայի մատը:

Դատավորը, որ անց է կացրել արիստոկրատի գործով նիստը, հայտարարել է, որ այս դեպքը ոչ միայն ողբերգություն է լորդի ընտանիքի համար, այլ նաև հենց իր` լորդի համար, քանի որ  նա ի ծնե  անսահմանափակ  հնարավորություններ է ունեցել, որոնք փոխարինել է ալկոհոլով ու թմրամիջոցներով:

Լորդ Էդվարդ Սոմերսեթը ճաղերի ետևում կմնա երկու տարի:

 

 Անկախ

Բրիտանական խանութները “գեր” մանեկեններ են գնում

o_884618Երեխաների գիրությունն այնքան տարածված  խնդիր է Բրիտանիայում, որ խանութի տերերը սկսել են պատվիրել հատուկ մանեկեններ, որոնք գեր փոքրիկների տեսք ունեն: Արտադրողներն ասում են, որ օրավուր նման պատվերները շատանում են:

Սովորական, 7-8 տարեկան երեխաների հագուստի ցուցադրության համար պատրաստվող մանեկեններն ունեն 1,2 բարձրություն, կրծքի շրագիծը 66 սմ է, գոտկատեղինը` 60 սմ: վերջին շրջանում տվյալ խմբի երեխաների չափսերը փոփոխվել են առնվազն 20%-ով: Չաղլիկ մանեկենների պատվերն էլ ավելացել է տարեկան 300%-ով:

Փորձագետները հաստատում են այն տխուր փաստը, որ պատանի բրիտանացիների 20%-ը տառապում է գիրությունով: Սննդաբանների խոսքով, նման ցուցանիշները կարող են հանգեցնել հիվանդների կյանքի տևողության կրճատման` առնվազն 10 տարով: Ներկայում, Բրիտանիան մանուկների գիրությամբ Արևմտյան Եվրոպայում առաջին տեղում է:

Անկախ

Առանց մատների ծնված կինը հազարավոր դոլար արժողությամբ նուրբ զարդեր է պատրաստում, լուսանկարներ

Jeweller Annette Gabbedey3Տաղանդավոր ոսկերիչը հազարավոր դոլար արժողությամբ բարդ զարդեր է պատրաստում՝ չնայած ծնվել է առանց մատների:

48-ամյա Անեթ Գաբեդին Սոմերսեթի Ֆրոմ քաղաքում գտնվող իր արհեստանոցում ադամանդներով, օպալով և այլ թանկարժեք քարերով զարդարված նուրբ մատանիներ, ականջօղեր և թևնոցներ է պատրաստում:

Կինը որևէ հատուկ գործիք չի օգտագործում իր աշխատանքները ստեղծելու համար և զարմանում է, թե ինչպես են մատներ ունեցող մարդիկ կարողանում դա անել:

Գաբեդին հայտնում է, որ իր ընտանիքը միշտ քաջալերել է իրեն, և ինքը ոսկերչություն սովորել է դպրոցում, այնուհետև քոլեջում՝ նախքան Լոնդոնի Hatton Garden-ի ոսկերչական մասնագետների մոտ ուսուցանել:

Նա Սոմերսեթ տեղափոխվել է 24 տարի առաջ և համարվում է Բրիտանիայի լավագույն արհեստավորներից և օպալի մասնագետներից մեկը:

Նրա պատրաստած ամենաթանկարժեք զարդը 25,000 ֆունտ արժողությամբ, 18 կարատ դեղին և սպիտակ ոսկուց պատրաստված, օպալով և ադամանդով զարդարված վզնոցն է, որը նա պատրաստել է իր համար՝ առևտրի մեջ գտնվելու 21-ամյակի կապակցությամբ:

Անկախ

Իրանում Բրիտանիայի համար լրտեսելու մեղադրանքով մի տղամարդ է ձերբակալվել

iran-arrests spyԻրանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ իշխանությունները ձերբակալել են Մեծ Բրիտանիայի համար լրտեսող մի տղամարդու:

ISNA լրատվական գործակալության տվյալներով՝ ամիսներ տևած հետապնդումներից հետո տղամարդը ձերբակալվել է շաբաթ օրը Կերման քաղաքում:

Կերմանի դատական մարմինների պաշտոնյաներից մեկը ISNA-ին հայտնել է, որ տղամարդը ինֆորմացիա է տրամադրել բրիտանացի չորս հետախույզների: Տղամարդու ինքնությունը գաղտնի է պահվում, սակայն հայտարարության մեջ նշված է, որ նա այժմ դատավարություն է անցնում և խոստովանել է:

Իրանը հաճախակի հայտարարում է օտարերկրյա լրտեսների ձերբակալման մասին, սակայն հազվադեպ է այլ մանրամասներ տրամադրում:

Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը փակվել է 2011թ-ին, երբ կոշտ ուժի կիրառման կողմնակիցները գրավել են այն:

 Անկախ

Բրիտանացիները` այլասերված սեքսի դասընթացների դեմ

o_699497Բրիտանական Թամփինգթոն քաղաքի բնակիչները սարսափահար են եղել, երբ տեղի հասարակական կենտրոնում սեքս խաղալիքների կիրառման, էրոտիկ հիպնոսի դասընթացներ են բացվել: Դրանից առաջ 108-ամյա շինությունն օգտագործվել է բացառապես բոյսքաութների ու բինգոյի սիրահարների հավաքների անցկացման համար:

Տվյալ էրոտիկ դասընթացի տոմսն արժե ընդամենը 16 դոլար: Կազմակերպիչները խոստացել են իրենց հաճախորդներին սովորեցնել “անկողնում ոչ ավանդական շփման” ,տեր ու ծառա խաղերը, ինչպես նաև` կիրառել սադոմազոխիստական հարմարանքներ: Տեղի իշխանությունները ցնցվել են, իմանալով,  թե ովքեր են վարձակալել շենքը:

100 տարեկանից բարձր համարյա 200 բրիտանացի մինչ այժմ ավտոմեքենա են վարում

o_648642Վարորդների տարիքը արգելք չէ: Վիճակագրության համաձայն Բրիտանիայում հարյուր տարեկանից բարձր  191 մարդ վարորդական իրավունք ունի: Երկրի պատմության մեջ առաջին անգամ վաղուց թոշակի գնացած և դեռ ղեկին նստած վարորդների թիվը գերազանցում է 4 միլիոնը: Այս տվյալները հրապարակում է բրիտանական  BBC հեռուստաընկերությունը:

Ըստ Թագավորական ավտոմոբիլային ակումբի տվյալների, Բրիտանիայում ամենատարեց վարորդը  107-ամյա կին  է:  70 տարեկանից մեծ և վարորդական իրավունք ունեցող այդպիսի թոշակառուների թիվը   4 միլիոն 18 հազար 900 մարդ է: Բրիտանական օրենքներով, 70 -ից բարձր տարիք ունեցող և մեքենա վարել ցանկացողները պարտավոր են երեք տարին մեկ այդ մասին տեղեկացնել ոստիկանությանը: Այդ ու հանդերձ լրացուցիչ քննություն  հանձնել կամ բժշկական հետազոտություն պարտադիր չէ:

“Վարորդները պետք է սթափ գնահատեն իրենց առողջությունը”,-ասում է  Թագավորական ավտոմոբիլային ակումբի նախագահը, նշելով, որ ղեկին նստելը վարորդի խղճի վրա է: Այն փաստը, որ շատ տարեցներ ադեկվատ չեն գնահատում իրենց ուժերը և հնարավորությունները, կարծես թե իշխանություններին չի անհանգստացնում:

Ընդ որում իշխանությունները ասում են, որ տարեց բրիտանացիների վարորդական կարողություններին շատ երիտասարդներ կնախանձեն: Rica բարեգործական կազմակերպությունը  70-ից բարձր վարորդների համար պատրաստել է հատուկ ինստրուկցիա`”Անվտանգ վարել ամբողջ կյանքում”:

 

Մեծ Բրիտանիայում աճում է մահմեդականների վրա հարձակումների թիվը

musluman Մեծ Բրիտանիայում վերջերս տեղի ունեցած զինվորի սպանությունից հետո աճում են հակամահմեդական տրամադրությունները: «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ երկրում ցույցեր են անցկացվում, այրվում և քարկոծվում են մզկիթները և դրա հետ կապված մուսուլմանները դիմել են բրիտանական կառավարությանը և իրավապահ մարմիններին՝ խնդրելով անվտանգություն ապահովել: «Faith Matters» բարեգործական կազմակերպության աշխատակիքցը նշել է, որ իրենց մոտ 200 մուսուլման է դիմել:

«Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ բրիտանական կառավարությունը չի կարողանում դադարեցնել մահմեդականների նկատմամաբ բռնությունները»,-հայտարարել է Իսմայիլ Պաթելը, որը հանդիսանում է Պաղեստինին աջակցող բրիտանական «Ալ Աքսայի ընկերները» կազմակերպության նախագահը: Վերջինիս խոսքերով՝ ներկայիս դրությունը ցույց է տալիս, որ բրիտանական մահմեդականների ապագան վտանգված է:

Արքայազն Հարրին կիսելով իր երջանկությունը բարեկամների հետ,բացել է թագավորական տան հիմնական գաղտնիքը

gariԲրիտանիայի արքայազն Հարրին բացել է  թագավորական ընտանիքի գլխավոր գաղտնիքը  կիսելով իր ընկերներ հետ նորությունը այն մասին, որ իր ավագ եղբայր Ուիլյամը և նրա կին Քեթրինը պետք է տղա ունենան: Երիտասարդի մոտիկներից մեկը իր հերթին այդ մասին պատմել է բրիտանական լրագրողներին:

“Հարրին իր ընկերներին պատմել է, որ Քեյթն ու Ուիլյամը տղա են ունենալու, և որ ինքը երջանիկ է տղա զարմիկ ունենալու համար”,  — վկայակոչելով  Daily Mail-ը ցիտում է  ИТАР-ТАСС-ը:   Այդ տեղեկությունը հաստատում է մեկ այլ արտահոսք.ըստ խոսակցությունների Ուիլյամի  մորաքրոջ աղջիկը`արքայադուստր Եվգենիան     նույնպես խոսել է տղայի մասին: Եվս մի մանրուք, իբր զույգի գնած մանկական սայլակը ձևավորված է երկնագույն մասնիկներով:

Այս ամենը կարող է փոխել բուկմեկերական գրասենյակներում ուժերի դասավորությունը, որոնք Քենբրիջի դքսի և դքսուհու ապագա երեխայի սեռի համար դրույքաչափ են վերցնում; Մինչև վերջերս մեծ մասը դնում էր աղջկա վրա (մեկը երեքի դեմ) և տղայի համար `հինգը երկուսի դեմ:

Պաշտոնապես այդ լուրը դեռ չեն բացահայտում: Ուիլյամն ու Քեթրինը լռություն են պահպանում: Թղթակիցների հաշվարկների համաձայն ծննդաբերությունը տեղի կունենա հուլիսի կեսերին: