Իտալիան արգելել է մեծ կռուիզ նավերի մուտքը Վենետիկ

Իտալիայի կառավարությունը որոշում է ընդունել մեծ կռուիզ նավերի մուտքը դեպի Վենետիկի պատմական կենտրոն արգելելու վերաբերյալ:

կռուիզ նավ

Այժմ ծովային երկնաքերեր անվանումն ստացած նավերին կթույլատրվի 304 մ հեռավորության սահմաններում անցնել խորհրդանշական Սանկտ Մարկոսի հրապարակի կողքով:

Իտալայի նախարարները որոշում են կայացրել՝ արգելելով 96,000 տոննայից ավել կշիռ ունեցող նավերին անցնել Սանկտ Մարկոսի ավազանով և Ջուջեկա ջրանցքով:

Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Մայքլ Դուգլասը և Քեյթ Բլանշետը իրենց ստորագրություններն են ավելացրել բողոքի տակ, որը կոչ էր անում արգելել մեծ նավերի մուտքը Վենետիկի կենտրոն:

Այս նորությունը կուրախացնի վենետիկցիներին, շրջակա միջավայրի պաշտպաններին և այն հայտնի անձնաց, ովքեր մտահոգություն էին հայտնել քաղաքի մոտակայքով անցնող զբոսաշրջային նավերի վերաբերյալ:

Վենետիկը կռուիզ նավերի մուտք սկսել էր սահմանափակել այս տարվա սկզբին:

 

Սիցիլիայի գյուղերից մեկում 20 տուն վաճառքի է հանվել յուրաքանչյուրը մեկ եվրոյով

village of GangiԴեպի Էթնա լեռը բացվող տեսարանով Սիցիլայի Գանգի գյուղում յուրաքանչյուրը մեկ եվրոյով վաճառքի է հանել 20 տուն:

Գյուղը որոշել է ցածր գնով վաճառել այդ լքված տները, քանի որ գյուղը միջոցներ չունի դրանք վերանորոգելու համար:

Միջերկրական ծովի կղզու կենտրոնում տեղակայված գյուղը հիմնադրվել է 12-րդ դարում, իսկ վերջին տարիների ընթացքում այնտեղ բնակչության նվազման միտում է նկատվում:

7,000 բնակչություն ունեցող համայնքը ցանկանում է նոր ներդրումներ իրականացնել գյուղում, որի տներով արդեն հետաքրքրված են ամերիկացիներ, շվեդներ և նույնիսկ ռուսներ:

Քաղաքի քաղաքապետը հայտնել է, որ վաճառվող տների կապակցությամբ հարյուրավոր զանգեր է ստացել Իտալիայից և արտասահմանից, իսկ երկու տուն արդեն վաճառել են իտալացի բիզնեսմենի և նրա ռուս կնոջը:

Չնայած տները վաճառքի են հանվել մեկ եվրոյով՝ այնուամենայնիվ վաճառքի հետ կապված այլ ծախսեր ևս գոյություն ունեն: Վաճառքի հետ կապված տեղական ծախսերը կարժենան շուրջ 5,000 ֆունտ, իսկ վաճառքի միջնորդը հայտնել է, որ տների վերանորոգումը կարժենա մոտ 28,000 ֆունտ:

Գնորդները տեղական համայնքին պետք է վճարեն նաև 4,000 ֆունտ, ինչպես նաև երաշխավորեն, որ կվերանորոգեն տունը:

 

Անկախ

Իտալիան շահագրգռված է ընդլայնել համագործակցությունն Իրանի հետ

Իտալիա-Իրան

Իրանի նախագահի գրասենյակի ղեկավար Մոհամմեդ Նահավանդյանը Թեհրանում հանդիպել է Իտալիայից ժամանած պատվիրակության ղեկավար Անդրե Մելոնիի հետ:

Մոհամմեդ Նահավանդյանը նշել է, որ միջուկային բանակցությունների երկարաձգման արդյունքում ստեղծված չորսամսյա  ժամկետը  ոսկե առիթ է Իտալիայի համար Իրանի հետ հարաբերություններում զբաղեցնելու իր նախկին դիրքը:

«Եթե Իտալիայի հետ Իրանի առևտրաշրջանառության ծավալը հասնի մոտ 10 մլրդ դոլարի, ապա դա կնպաստի իրանական ընկերությունների ակտիվ համագործակցությանն իտալական ընկերությունենրի հետ, ինչը համատեղ տնտեսական առիթներ ստեղծելուց բացի կմոտեցնի կողմերի քաղաքական դիրքորոշումները»,- ասել է Իրանի նախագահի գրասենյակի ղեկավարը:

Նահավանդյանը, ցավ հայտնելով որոշ երկրների կողմից Իրանի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու կապակցությամբ, հայտնել է, որ երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջը միասին կարելի է այնպիսի ելքեր գտնել, որոնք կնպաստեն Իրանի ու եվրոպական երկրների միջև հարաբերությունների բարելավմանը:

Իտալիայից ժամանած պատվիրակության ղեկավար Անդրե Մելոնին, ընդգծելով տարբեր ոլորտներում Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու Իտալիայի շահագրգռվածությունը, ասել է, որ Իտալիա վերադառնալուց հետո երկրի արդյունաբերական և տնտեսական ոլորտների գործարարների հետ կգումարի`  Իրանի հետ համագործակցության ընդլայնման ուղիները քննարկելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարները քննարկել են հարցերի լայն շրջանակ

1406095256-6585Աշխատանքային այցելությամբ Բրյուսելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 22-ին հանդիպում ունեցավ Եվրոպական միությունում նախագահող Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

Զրույցի ընթացքում քննարկվեց հայ-իտալական օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդրադարձ արվեց մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների։

ԵՄ-ում Իտալիայի նախագահության համատեքստում մտքեր փոխանակվեցին Հայաստան- Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ։

 

Անկախ

Ադրբեջանի նախագահը մեկնել է Իտալիա

1 (6)Հուլիսի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիևը պաշտոնական այցով մեկնել է Իտալիա:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Հռոմի միջազգային օդանավակայանում Ալիևին դիմավորել են Իտալիայի պետական և կառավարական բարձրաստիճան պաշտոնյաներ:

Այցի շրջանակներում Ադրբեջանի նախագահը այդ երկրի ղեկավարության հետ կքննարկի “Հարավկովկասյան միջանցքով” դեպի Իտալիա ադրբաջանական գազի մատակարարման հարցը:

2013թ. սեպտեմբերի 19-ին Բաքվում “Շահ-դենիզ” կոնսորցիումի և 9 եվրոպական ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր՝ “Շահդենիզ-2” ծրագրի շրջանակներում ադրբեջանական գազի առք ու վաճառքի վերաբերյալ: Ըստ ստորագրված պայմանագրի՝ 2019թ.-ից սկսած TAP խողովակաշարով 10 մլրդ խորանարդ մետր գազ կմատարակարարվի եվրոպական շուկա, որից 8 մլրդ խմ-ը՝ Իտալիա:

 

Անկախ

Իտալիայի ափերի մոտ անօրինական ներգաղթյալների մարմիններով նավ են հայտնաբերել

pic_f75c98406ec04c3624aa83cbaf75e6a7Իտալիայի ափային պաշտպանությունը Սիցիլիայի ափերի մոտ ձկնորսական նավ է գտել` 30 անօրինական ներգաղթյալների մարմիններով: Նավը հունիսի 30-ին Հյուսիսային Աֆրիկայից է Իտալիա ափեր հասել:

Նախնական տվյալների համաձայն, ներգաղթյալների մահվան պատճառը գերբեռնվածության  հետևանքով օդի պակասն է եղել: Նավում 590 փախստական է եղել ու 2 հղի:

Իտալացի փրկարարները պարբերաբար անօրինական ներգաղթյալների մարմիններ են հայտնաբերում, սակայն նման թվով առաջին անգամ է պատահում: Սպասվում է, որ շուտով նավը Սիցիլիայի Պոցալլո նավահանգիստ կհասցնեն քարշակով:

Միայն այս վերջին հանգստյան օրերին Իտալիայի ափային պաշտպանությունը փրկել է ավելի քան 1,6 հազար անօրինական ներգաղթյալի: Հյուսիսային Աֆրիկայից դեպի Եվրոպա  փախստականների ընդհանուր թիվը գնալով ավելանում է: Նրանցից շատերը փորձում են ընկնել Եվրամիության տարածք, կտրելով Միջերկրական ծովը

Իսկ շատ հաճախ էլ նավաբեկության զոհ են դառնում: Վերջերս Իտալիայի ՆԳ նախարար Անջելինո Ալֆանոն Եվրամիության իշխանություններին կոչ արեց անօրինական ներգաղթյալներին փրկելու համատեղ օպերացիա կազմակերպել:

Անկախ

Իրանն ու Իտալիան համատեղ կպայքարեն թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ

թմրադեղԻրանի ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի բաժնի ղեկավար գեներալ Ալի Մոայեդինը Հռոմում հանդիպել է Իտալիայի ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի կենտրոնական կազմակերպության ղեկավար, գեներալ-մայոր Անդրեա Դե Ջեննարոյի հետ:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել սերտ համագործակցել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ:

Իրանի ներկայացուցիչը մասնակցում է Հռոմում անցկացվող «Թմրանյութերի դեմ պայքար» 31-րդ միջազգային համաժողովին:

Անդրեա Դե Ջեննարոն բարձր է գնահատել Իրանի գործադրած ջանքերը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում:

Իրանը տարանցիկ երկիր է Աֆղանստանից դեպի Եվրոպա, Աֆրիկա, Մերձավոր Արևելք թմրանյութեր փոխադրելու համար:

Ուշագրավ է, որ 2013-ից մինչև 2014-ի մայիսն ընկած ժամանակահատվածում Իրանը առգրավել է 8 անգամ ավելի շատ ափիոն տեսակի թմրամիջոց և 3 անգամ ավելի շատ՝ հերոին, քան աշխարհի մյուս բոլոր երկրները միասին վերցրած:

Վերջին 34 տարվա ընթացքում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ մղվող պայքարում զոհվել է 4 հազար իրանցի ոստիկան և զինվորական:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Աշխարհի ամենափոքր դպրոցում մեկ աշակերտ է սովորում

elementary - Alpette, TurinԻտալիայի դպրոցներից մեկի ուսուցիչը շատ քիչ խնդիրներ ունի դասարանը հսկողության տակ պահելու հետ կապված, քանի որ դասարանում միայն մեկ աշակերտ կա:

 

Ավելին՝ դպրոցը միայն մեկ աշակերտ ունի:

Թուրինի փոքր քաղաքներից մեկի տարրական դպրոցը աշխարհի ամենափոքր դպրոցն է համարվում, որտեղ հաճախում է միայն մեկ աշակերտ՝ ութ տարեկան Սոֆիա Վիոլան:

Երրորդ դասարանի աշակերտի բոլոր առարկաները դասավանդում է 33-ամյա Իզաբելա Կարվելին, որը դպրոցի միակ ուսուցիչն է:

Սոֆիան ընդունում է, որ երբեմն իրեն այնքան միայնակ է զգում, որ ստիպված պատկերացնում է, թե դասարանում այլ աշակերտներ ևս կան:

Սոֆիան միշտ չէ, որ դպրոցի միակ աշակերտն է եղել, որը մի ժամանակ ծառայել է որպես քաղաքապետարան:

Անցած տարի դպրոցում ավելի մեծ չորս աշակերտներ ևս կային, որոնք հինգերորդ դասարանը ավարտելուց հետո տեղափոխվել են այլ դպրոցներ:

Ամեն դեպքում հաջորդ տարի նրան կմիանան մանկապարտեզն ավարտած այլ աշակերտներ:

Սոֆիայի ամենասիրելի առարկաները իտալերեն և անգլերեն լեզուներն են:

Սոֆիան շաբաթը երկու անգամ այցելում է ավելի մեծ դպրոցներ իր հասակակիցների հետ շփվելու համար:

 

26 իտալուհի Հռոմի պապին խնդրել են կաթոլիկ հոգևորականներին թույլ տալ ամուսնանալ

Պապ   Իտալիայում 26 կին, որոնց մեծ մասը իտալուհիներ են, նամակ են հղել Հռոմի պապին՝ խնդրելով հանել հոգևորականների ամուսնության արգելքը: Կանայք նամակում նշել են, որ կաթոլիկ հոգևորականները ստիպված են թաքցնել իրենց սիրային կապերը: «Թողեք, որ մեր սիրած հոգևորականները կարողանան երեխաներ ունենալ, կարողանան գրկել իրենց երեխաներին: Խնդրում ենք վերանայել այս արգելքը: Սա անարդարություն է»,-ասված է նամակում, որի տակ ստորագրել է 26 կին:
Անկախ

Իտալիայում բանտային կալանքի ժամկետը կկրճատվի ընթերցանության դիմաց

2k7QGRZP-234Կալաբրիի տարածաշրջանային կոմիտեն հավանության է արժանացրել օրենքի  այն նախագիծը, որով նախատեսվում է գրքեր կարդալու դիմաց կրճատել բանտային ժամկետը, յուրաքանչյուր գրքի դիմաց` 3 օր: Մեկ տարում ընթերցանությամբ կարելի է կրճատել մինչև 48 օր, դա նշանակում է, որ բանտարկյալը պետք է  12 ամսվա ընթացքում 16 գիրք կարդա:

Տվյալ առաջարկը տարածվում է միայն այն կալանավորների վրա, որոնց պատժաժամկետը առնվազն 6 ամիս է: Իսկ խաբեությունից  խուսափելու նպատակով, պրոգրեսին հետևելու են  բանտում կրթությամբ զբաղվող մարդիկ:

Հիմա նման  նախագիծ է քննարկվում նաև Բրազիլիայում, որը պետք է դեռևս հավանության արժանանա Կալաբրիի տարածաշրջանային խորհրդում:

Իսկ Իտալիայի բանտերում գրական շաբաթ է կազմակերպվել: Երեկվանից սկսած իտալացի 65 գրող է այցելելու  150 բանտ` զրուցելու գրքերի, գրականության դերի մասին: Նրանք մտադիր են  կիսվել իրենց ընթերցողական ու գրողական փորձով:

Գաղափարի հեղինակը լրագրող ու գրող Մարկո Ֆերարին է, որը իտալական բանտերն ավելի մարդասիրական դարձնելու կոչ է անում: Նա իր գործընկերներին առաջարկել է բանտեր այցելել` հասկանալով, թե որքան կարևոր է գրավոր խոսքը որպես  անազատության, պայմաններում անհատականությունը պահպանելու միջոց ու մեթոդ:

Անկախ

Այս տարի նման ակցիա առաջին անգամն է անցկացվում, սակայն ապագայում կազմակերպիչները ցանկանում են նաև մշակույթի մյուս գործիչներին էլ ներգրավել:

Ուժեղ ջրհեղեղ Իտալիայում.2 մարդ է զոհվել

154-390x290 (1)Իտալիայում տեղատարափ անձրևներով պայմանավորված` ջրհեղեղ է եղել, մի քանի մարդ է անհետ կորել, 2-ը զոհվել են:

Չեզանո գետը դուրս է եկել ափերից և հեղեղել մի քանի բնակավայր Մարկի  տարածաշրջանում: Ականատեսների խոսքով, քաղաքի փողոցները վերածվել են գետերի հունի: Բնակիչները փորձում են ինքնուրույն հեռանալ հեղեղված շրջաններից:

Սակայն, տեղի իշխանությունները չեն ցանկանում ռիսկի դիմել ու սպասել փրկարարներին: Բնակիչներին օգնության են ուղարկվել փրկարարներ ուղղաթիռներով ու հատուկ տեխնիկայով: Ինչպես օդերևութաբաններն են հայտնում, տարածաշրջանում տեղումները կշարունակվեն մի քանի օր:

Անկախ

Իտալիան պատրաստ է խաղաղապահ զորք ուղարկել Ուկրաինա

italia     Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտո Պիոտին հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում իրենք պատրաստ են Ուկրաինա ուղարկել խաղաղապահ զորքեր երկրում կայուն իրավիճակ ապահովելու նպատակով: «Իրավիճակը Ուկրաինայում գնալով ավելի է լարվում: Ես չեմ հավատում, որ Եվրոպան կանգնած է պատերազմի շեմին, բայց անհրաժեշտ է հետևել տեղի ունեցող զարգացումներին: Անկասկած, միայնակ հնարավոր չէ կարգավորել դրությունը, պետք է գործել ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի միջոցով: Եթե հարկ լինի, ապա մենք պատրաստ ենք խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա»,-նշել է նախարարը:

Անկախ

Իրան է ժամանել Իտալիայի սենատի պատգամավորների պատվիրակությունը

unnamed (2)Մեկ ժամ առաջ Իտալիայի խորհրդարանի պատվիրակությունը ժամանել է Թեհրան: Այցը կատարվում է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդիի հրավերով:

Իտալիայի պատվիրակությունը գլխավորում է Իտալիայի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պիեր Ֆերդինանդ Կազինին: Պատվիրակների կմնան Թեհրանում մինչև մայիսի 6-ը: Այցի հիմնական նպատակն է` բարելավել հարաբերություններն Իրանի հետ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, եռօրյա այցի ընթացքում պատվիրակության անդամները կհանդիպեն Իրանի բարձրագույն ղեկավարության հետ:

Իտալիայի պաշտոնյաները վերջին անգամ Թեհրան էին այցելել այս տարվա հունվարին: Պատվիրակության ղեկավարը կրկին Կազինին էր:

 

Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Իտալիայի քաղաքներում

219.Genocide commemoration events in the cities of Italy 30.04.2014Պեզարո

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի` Իտալիայի Պեզարո քաղաքի կենտրոնական հրապարակում գտնվող «Գրադարիի» պալատում կայացավ գերմանացի գրող և իրավապաշտպան Արմին Վեգների` Հայոց ցեղասպանության օրերին արված լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը: Այն կազմակերպվել էր տեղի փոքրաթիվ հայ համայնքի ջանքերով: Ցուցահանդեսի բացմանը ելույթներ ունեցան Արմին Վեգների որդին` Միքելե Վեգները, և Իտալիայում ՀՀ դեսպանության խորհրդական Անահիտ Թովմասյանը:

Միքելե Վեգները խոսեց հոր` Արմին Վեգների կյանքի ու գործունեության` որպես Հայոց ցեղասպանության ականատեսի վկայությունների, հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը նրա նվիրվածության մասին և անընդունելի համարեց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը:

Անահիտ Թովմասյանը Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի անունից ողջունեց ցուցահանդեսի բացումը և այն կարևորեց որպես հարգանքի տուրք 99 տարի առաջ հայ ժողովրդի հանդեպ իրականացված ահավոր ոճրագործության` 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին: Իր ելույթում նա, մասնավորապես, նկատեց, որ Թուրքիան, բազում զրկանքներ պատճառելով հայ ժողովրդին, իր ժխտողական քաղաքականությամբ այժմ էլ փորձում է հայերին զրկել հիշողության իրավունքից: Նա ընդգծեց, որ այդ քաղաքականությունը դատապարտված է ձախողման, քանի որ հայ ժողովուրդը  շարունակում է ապրել և իր անկախ պետականությամբ ու սփյուռքով հաստատակամորեն հետամուտ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը:

 

Միլան

Իտալիայի Միլան քաղաքի Սուրբ Ամբրոջիո եկեղեցում Հայ Առաքելական Եկեղեցու սպասավոր հայր Թովմա Խաչատրյանի կողմից, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, մատուցվեց պատարագ: Պատարագի սկզբին ելույթ ունեցավ Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պետրո Քուչուկյանը: Ներկա էին նահանգային և քաղաքային իշխանությունների, տարբեր եկեղեցական համայնքների և հայ համայնքի ներկայացուցիչներ, Միլանում հավատարմագրված պատվո հյուպատոսներ, Իտալիայի հայ համայնքի ղեկավար, պրոֆեսոր Պայքար Սիվազլիյանը:

Ապրիլի 28-ին Միլանի քաղաքային խորհրդի նիստի ժամանակ, որին ներկա էր Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պետրո Քուչուկյանը, խորհրդի անդամները 1 րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

 

Բարի

Իտալիայի Բարի քաղաքում տեղակայված հայկական խաչքարի մոտ, տեղի բնակիչ Ռուբեն Թիմուրյանի նախաձեռնությամբ, Մխիթարյան միաբանության հայր Գրիգորիս Սիրանյանի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հոգեհանգստի արարողություն կատարվեց: Ներկա էին Բարիի քաղաքապետ Միքելե Էմիլիանոն, Բարիի և Կազամասսիմա քաղաքների բնակիչներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ: Այնուհետև քաղաքապետարանի դահլիճում ընթերցվեց Հայոց ցեղասպանության հիշատակման առթիվ Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի ուղերձը, որից հետո ցուցադրվեց Արտույտների ագարակը ֆիլմը:

Անկախ

Իրան կայցելի Իտալիայի պատգամավորների պատվիրակությունը

Iran ItalyՄայիսի 3-ին Իտալիայի խորհրդարանի պատվիրակությունը կայցելի Իրան: Այցը կկատարվի Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդիի հրավերով:

Իտալիայի պատվիրակությունը գլխավորելու է Իտալիայի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պիեր Ֆերդինանդ Կազինին: Պատվիրակների թվում կլինի տասը մարդ: Այցի հիմնական նպատակն է  բարելավել հարաբերություններն Իրանի հետ:

Եռօրյա այցի ընթացքում պատվիրակության անդամները կհանդիպեն Իրանի բարձրագույն ղեկավարության հետ:

Իտալիայի պաշտոնյաները վերջին անգամ Թեհրան էին այցելել այս տարվա հունվարին: Պատվիրակության ղեկավարը կրկին Կազինին էր:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 

Իտալիայում անցկացվել է սեմինար` «Իրանի կոմերցիոն հնարավորությունները» թեմայով

իրանաիտալականԻտալիայի հյուսիսում գտնվող Ասթի քաղաքում անցկացվել է «Իրանի կոմերցիոն հնարավորությունները» թեմայով սեմինար: Այն կազմակերպել էր իրանաիտալական առևտրային պալատը և  նպատակն էր հետապնդում էլ ավելի ամրապնդել երկկողմ առևտրատնտեսական կապերը:

Նախքան սեմինարի սկսելը, իրանաիտալական առևտրային պալատի քարտուղար Պիեր Լուիջի Դագատը իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը հայտնել էր, որ իտալական ընկերությունները շահագրգռված են իրանական կողմի հետ համագործակցելու: Նա նաև նշել էր , որ Իտալիան Իրանում մեծ ձեռքբերումների է հասել: Ըստ ԻԻՀ-ում ապրանքաշրջանառության ծավալների` Իտալիան զիջում է միայն Գերմանիային և 2-րդ տեղն է զբաղեցնում:

Ուշագրավ է, որ միայն 2013-ին Իրանում Իտալիայի և Գերմանիայի  ապրանքաշրջանառության ծավալը գերազանցել է 1 միլիարդ եվրոն:

Անկախ

Իտալիայի նավատորմը փրկել է 730 ներգաղթյալների

italy-lampedusa-migrantՉորեքշաբթի օրը Իտալիայի նավատորմը Միջերկրական ծովի Սիցիլիայի հարավային ափերի մոտակայքում 730 ներգաղթյալների փրկել է գերբեռնված նավերից:

Ներգաղթյալները Հյուսիսային Աֆրիկայի բնակիչներ են: Նրանք այժմ գտնվում են Սիցիլիայի նավահանգիստ Ագրիջենտոյում:

Իտալիան հյուսիսային Աֆրիկայի ներգաղթյալների համար Եվրոպա ներթափանցելու հիմնական դարպասն է հանդիսանում:

 

Վենետիկի բնակչության 89 տոկոսը քվեարկել է Իտալիայից անկախանալու օգտին

Venice - voteՎենետիկի բնակիչները հանրաքվեում քվեարկել են Իտալիայից անկախանալու և ինքնավար պետություն ստեղծելու օգտին:

Հանրաքվեին մասնակցած քաղաքի և հարակից շրջանների բնակիչների 89 տոկոսը քվեարկել է Իտալիայից անջատվելու օգտին:

Առաջարկվող «ռեպուբլիկա Վենետան» կունենա Վենետո շրջանում բնակվող հինգ միլիոն բնակչություն, որը հետագայում կընդլայնվի՝ ընդգրկելով Լոմբարդիայի, Տրենտինոյի և Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիայի որոշ հատվածներ:

Լողացող քաղաքը Իտալիայի մաս եղել է ընդամենը 150 տարի: 1866թ-ին Նապոլեոնը չեղյալ էր հայտարարել 1000-ամյա Սերենիսիմա Ռեպուբլիկա դի Վենեցիան և միացրել Իտալիային:

Ցուցարարները հայտնում են, որ Հռոմի կառավարությունը յուրաքանչյուր տարի շուրջ 71միլիարդ եվրո հարկ է ստանում Վենետիկից, իսկ Վենետիկը ծառայությունների և ներդրումների համար կառավարությունից հետ է ստանում իրենց վճարածից 21 միլիարդ եվրո պակաս գումար:

Քվեարկության ժամանակ կազմվել է նաև տաս անդամից բաղկացած կոմիտե, որը անմիջապես Վենետիկը անկախ է հայտարարել Իտալիայից: Վենետիկը այժմ Հռոմին հարկեր չի վճարի:

 

Իտալացի կինը պահարանում 100 միլիոն լիրա է գտել

 100 միլիոն լիրա Կինը 100 միլիոն լիրա է գտել, որը ներկայումս կկազմեր 43 միլիոն ֆունտ, սակայն նրան հայտնել են, որ գումարը այժմ արժեք չունի, քանի որ այդ տարադրամը հանվել է գործածությունից:

Կլաուդյա Մորետին գումարը մի քանի ամիս առաջ հայտնաբերել էր իր հորեղբոր բնակարանում, որը կինը ժառանգությամբ ստացել էր նրա մահից հետո:

Իտալիայի Պեզարո քաղաքի բնակիչ Մորետին զարմացել է՝ գումարը չհրկիզվող արկղում հայտնաբերելով:

Ինչևէ՝ Իտալիայի կենտրոնական բանկը գումարը եվրոյով չի փոխանակել, քանի որ ներկայումս այն արժեք չունի:

Կինը իրավաբանների է դիմել այդ հարցը լուծելու համար, սակայն ոչնինչ չի փոխվել, քանի որ Իտալիան 2002թ-ի հունվարի 1-ից անցել է եվրոյի արժույթի գործածությանը:

Մինչև 2011թ-ի դեկտեմբերի 6-ը բանկ չներկայացված մյուս մետաղադրամները և թղթադրամները անարժեք են ճանաչվում:

Իտալիան եվրոյի գոտում գտնվող 18 երկրներից ամենակարճ ժամանակային սահմանափակումներ է սահմանել արժույթի փոխանակման համար՝ չնայած Ֆինլանդիան, Ֆրանսիան և Հունաստանը վերջնաժամկետ էին նշանակել 2012թ-ը:

Եվրոյի գոտու ինը երկրների կենտրոնական բանկեր՝ ներառյալ Գերմանիան և Իռլանդիան, որևէ ժամանակային սահմանափակում չեն նշանակել տարադրամի փոխանակման համար:

 Անկախ

Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված գիտաժողով Իտալիայի պատգամավորների պալատում

91.Conference dedicated  to the prevention of genocides in the Italian chamber of deputies 08.03.2014          Մարտի 3-ին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը մասնակցեց Իտալիայի պատգամավորների պալատում ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված գիտաժողովին:

         Մասնակիցների թվում էին և ելույթներով ու ողջույնի խոսքով հանդես եկան պատգամավորների պալատի փոխնախագահ Մարինա Սերենին, ԱԳ փոխնախարար Մարիո Ջիրոն, ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, պատգամավորներ Էմանուելե Ֆիանոն, Միլենա Սանտերինին, սենատոր Գաբրիելե Ալբերտինին, Էդուարդո Էռենեկյանը (որպես Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի նախագահ), Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պետրո Քուչուկյանը, ցեղասպանագետներ, հասարակական գործիչներ, լրագրողներ:

Ելույթ ունեցողներից շատերն անդրադարձան Հայոց ցեղասպանությունը, իսկ պատգամավորների պալատի փոխնախագահ Մարինա Սերենին և ԱԳ փոխնախարար Մարիո Ջիրոն հատուկ ընդգծեցին, որ Ռաֆայել Լեմկինը ՙՙցեղասպանություն՚՚.եզրույթը սահմանելիս  նկարագրել է նաև Հայոց ցեղասպանությունը:

Դեսպան Ղազարյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց, որ ցեղասպանություններ վերապրողները և նրանց սերունդները կրում են ոչ մեկ, այլ երեք պատասխանատվություն` պայքար հիշողության համար, պայքար ժխտողականության դեմ և պայքար ցեղասպանությունների կանխարգելման համար: Նա մեծապես կարևորեց ցեղասպանության կանխարգելումը` այդ նպատակով անհրաժեշտ համարելով հիշողության պահպանումը, ժխտողականության դեմ պայքարը և կրթությունը, հատկապես` կանխարգելիչ նշանակություն ունեցող կրթական ծրագրերի իրականացումը: Դեսպան Ղազարյանը խոսեց ցեղասպանությունների կանխարգելման գործում Հայաստանի Հանրապետության երկկողմ և բազմակողմ ձևաչափերով կատարած աշխատանքների, այդ թվում` Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի հեղինակման մասին, որը 2013թ. միաձայն ընդունվել է  Մարդու իրավունքների խորհրդի 22-րդ նստաշրջանի ընթացքում:

Ռուանդայի ներկայացուցիչ Ֆրանսուա Կանկինդին իր ելույթում հայտարարեց, որ եթե Թուրքիայի կառավարությունը  ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա այն կդառնա ՙԱռաքյալ կառավարություն՚: Նրա խոսքերը գիտաժողովի մասնակիցների կողմից ընդունվեցին բուռն ծափահարություններով:

Մարտի 6-ին դեսպան Ղազարյանը Միլանում մասնակցեց «Ազգի Առաքյալների» եվրոպական օրվան նվիրված միջոցառմանը (այն հիմնվել է Եվրոպական խորհրդարանի կողմից 2012թ. և անցկացվում էր 2-րդ անգամ): Միջոցառումը կազմակերպվել էր «Ազգի Առաքյալների այգի» միջազգային ասոցիացիայի կողմից` Իտալիայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և Միլանի քաղաքապետարանի համագործակցությամբ, Իտալիայի հայ համայնքի, Միլանի արքեպիսկոպոսարանի և մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից: Միջոցառման ժամանակ տարբեր ազգերի 6 ներկայացուցիչների, որոնց թվում էր շվեյցարացի միսիոներ Բեատրիս Ռեհները, ով հայոց ցեղասպանության օրերին Հալեպում փրկել էր հարյուրավոր հայ որբերի կյանքը, շնորհվեց ՙՙԱզգի Առաքյալի՚՚ կոչում և նրանց պատվին Միլանի ՙՙԱզգի Առաքյալների այգում՚՚ տնկվեցին 6 ծառեր և տեղադրվեցին հուշատախտակներ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Միլանի քաղաքապետ Ջուլիանո Պիզապիան, քաղաքային խորհրդի նախագահ Բազիլիո Լիցցոն, Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պետրո Քուչուկյանը, Միլանի արքեպիսկոպոսի  և ՙՙՆելսեն Մանդելա հիմնադրամի՚՚ ներկայացուցիչներ:

Անկախ