Իրանն ու «Վեցնյակ» գաղտնի բանակցություններ չեն վարում իրանական միջուկային ծրագրի շուրջը

nuclear talksԻրանի փոխարտգործնախարար Մորթեզա Սարմադին նշել է, որ Իրանն ու «Վեցնյակը» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) գաղտնի բանակցություններ չեն վարում իրանական միջուկային ծրագրի շուրջը:

Փոխարտգործնախարարն ասել է, որ կողմերը պարտավորվել են չհրապարակել բանակցությունների մանրամասները մինչև որ վերջնական համաձայնագիր չկնքվի Իրանի միջուկային ծրագրի շուրջը:

«Այս որոշում ընդունվել է հաշվի առնելով այն, որ գոյություն ունեն որոշակի ուժեր, որոնք դեմ են հանդես գալիս Իրան-«Վեցնյակ» միջուկային բանակցություններին»,- պարզաբանել է Մորթեզա Սարմանդին:

Հիշեցնենք, որ հուլիսի կեսերին Իրանը և «Վեցնյակը» բանակցությունների վեց փուլերից հետո չկարողացան համաձայնության գալ և պայմանավորվեցին բանակցային ժամանակահատվածը երկարացնել մինչև նոյեմբերի 24-ը։

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 

 Անկախ

Իրան-«Վեցնյակ»` բանակցությունների 6-րդ շրջան

Իրան-«Վեցնյակ»Հուլիսի 2-ից Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջուկային բանակցությունների 6-րդ շրջանը: Կողմերը հակված են,  որպեսզի վերջնական համաձայնության գան:

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի նախագահությամբ սկսվել են համապարփակ համաձայնագրի տեքստի մշակման աշխատանքները:

Ուշագրավ է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Զարիֆն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ միջուկային բանագնաց թիմն իր ողջ ջանքերը գործի է դնելու կայուն և տրամաբանական լուծում գտնելու համար :

«Հաշվի առնելով միջուկային համապարփակ համաձայնության հասնելու ճանապարհին առկա բազում խնդիրները, իսկապես, դժվար է կանխատեսել բանակցությունների արդյունքը»,- գրել է Իրանի արտգործնախարարը:

Զարիֆը հավելել է , որ չպետք է լուրջ ընդունել Իրան-«Վեցյակ» բանակցությունների արդյունքների մասին արևմտյան որոշ ԶԼՄ-ների ենթադրությունները, քանի որ վերջիններս ավելի շատ միտված են իրենց քարոզչություններով բանակցություններին  հակակշիռ տալու, քան վերլուծելու բանակցությունների ընթացքն ու ճշգրիտ տեղեկատվություն տարածելու:

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 20-ից արդեն ուժի մեջ է մտել Իրանի և «Վեցնյակի» միջև 2013-ի նոյեմբերի 24-ին ստորագրված միջանկյալ համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը:

Ժնևյան համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո, ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը կասեցնելու մասին որոշում ընդունեցին, որից հետո Իրանն էլ դադարեցրեց ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:

ժնևյան համաձայնագրի համաձայն՝ արտասահմանյան բանկերում Իրանի նավթի վաճառքից կուտակված 4,2 մլրդ դոլարը գումարը պետք է ութ մասնավճարով փոխանցվի Իրանին: Հնդկաստանը և Ճապոնիան համապատասխանաբար 1,6 մլրդ և 450 մլն դոլար արդեն փոխանցել են Իրանին:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Իրան-«Վեցնյակ» բանակցությունների 5-րդ շրջանն էլ ավարտվեց

Իրան-«Վեցնյակ» Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջև Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում հունիսի 16-20-ը կայացած բանակցություններն ավարտվեցին: Բանակցությունների նպատակն է, Իրանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները հանելու դիմաց, միջուկային ծրագրի սահմանափակման մասին վերջնական համապարփակ համաձայնագրի կնքումը:

Հանդիպումը, ինչպես նախկինում, այս անգամ էլ անցկացվում էր Վիեննայի ՄԱԿ-ի կառույցում՝  Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի և Ռուսաստանի, ԱՄՆ-ի,Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Չինաստանի փոխարտգործնախարարների մակարդակով:

Նախատեսվում է կողմերի միջև հաջորդ հանդիպումը անցկացնել հուլիսի 2-ին՝ կրկին Վիեննայում:

Կողմերն աշխատում են, որպեսզի համապարփակ վերջնական համաձայնագրի տեքստ կազմեն, սակայն հանդիպման ավարտին այդպես էլ կողմերը համաձայնության չեն եկել` համաձայնագրի վերջնական տեքստի մշակման հարցում:

Իրանի արտաքին գործերի նախարարը Մուհամմադ Ջավադ Զարիֆը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով բանակցությունների արդյունքը, նշել է, որ վերջնական համաձայնագրի տեքստի մշակման հետ կապված կողմերի միջև որոշ տարաձայնություններ կան:

«Հակառակ կողմի մոտ առավելագույն պահանջներ ներկայացնելու միտումներ են նկատվում: Հուլիսի 2-ին կգանք Վիեննա և այնքան ժամանակ կբանակցենք, որպեսզի արդյունքի հասնենք»,- նշել է Իրանի արտգործնախարարը:

Զարիֆը, հիշատակելով ատոմային էներգիայի միջազգային գործակալության ամսական զեկույցը, նշել է, որ Իրանը հավատարիմ է մնացել իր ստանձնած պարտավորություններին:

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 20-ից արդեն ուժի մեջ է մտել Իրանի և «Վեցնյակի» միջև 2013-ի նոյեմբերի 24-ին ստորագրված միջանկյալ համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը:

Ժնևյան համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը կասեցնելու մասին որոշում ընդունեցին, որից հետո Իրանն էլ դադարեցրեց ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:

ժնևյան համաձայնագրի համաձայն՝ արտասահմանյան բանկերում Իրանի նավթի վաճառքից կուտակված 4,2 մլրդ դոլարը գումարը պետք է ութ մասնավճարով փոխանցվի Իրանին: Հնդկաստանը և Ճապոնիան համապատասխանաբար 1,6 մլրդ և 450 մլն դոլար արդեն փոխանցել են Իրանին:

 Անկախ

Իրան-«Վեցնյակ» բանակցությունների 5-րդ շրջանի ավարտին մնացել է մեկ օր

Iran-G6Իրանի ու «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) միջև բարձր մակարդակով բանակցությունների հերթական փուլը մեկնարկել է հունիսի 16-ին: Բանակցությունների նպատակն է, Իրանի դեմ կիրառվեղ տնտեսական պատժամիջոցները հանելու դիմաց, միջուկային ծրագրի սահմանափակման մասին վերջնական համապարփակ համաձայնագրի կնքումը:

Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ կողմերի միջև դեռևս կան տարաձայնություններ, ինչը բարդացնում է բանակցային գործընթացը:

««Վեցնյակի» դիրքորոշումը որոշ հարցերում Իրանի համար անընդունելի է, սակայն վերջնական համապարփակ համաձայնագրի մշակման աշխատանքներն   սկսվել են»,- հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարը:

Ինչպես բազմիցս նշվել է, բանակցությունների միջոցով փորձում են  համաձայնագիր մշակել, որը միջազգային հանրությանը կտա իրանական միջուկային ծրագրի բացառապես խաղաղ նպատակներով կիրառման երաշխիքներ, և դրանց շնորհիվ կհանվեն Իրանի դեմ կիրառվող բոլոր պատժամիջոցները:

Հանդիպումն ավանդաբար անցկացվում է Վիեննայի ՄԱԿ-ի կառույցում՝  Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի և Ռուսաստանի, ԱՄՆ-ի,Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Չինաստանի փոխարտգործնախարարների մակարդակով:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Ի՞նչ կլինի հետո, եթե Իրան-«Վեցնյակ» բանակցությունները դրական հանգուցալուծում ունենան

իրան-վեցնյակԻրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջև իրանական միջուկային խնդրի հետ կապված բանակցությունները շարունակվում են, և թվում է՝ հանգուցալուծումն արդեն տեսանելի է:

Հետաքրքիր է, թե հարցի դրական հանգուցալուծումն ինչ հետևանքներ կարող է ունենալ:
Եթե Իրանը մասամբ հրաժարվի միջուկային զենքի արտադրությունից, ապա դա կնպաստի, որ տարածաշրջանը խաղաղվի: Իրանի դեմ ռազմական գործողությունների հավանականությունը կնվազի, ինչպես նաև «կհանդարտվի» Իսրայելը: Վերջինս թերահավատ է բանակցությունների դրական ավարտի հարցում:
Եթե Իրանի միջուկային հարցի շուրջ գերտերությունները համաձայնության գան, ապա կսկսվի տնտեսական բում՝ խորացված առևտուր Իրանի և Արևմուտքի միջև: Իրանը գազ կվաճառի Արևմուտքին՝ դառնալով աշխարհի էներգետիկ շուկայի հզոր երկրներից մեկը: Իրանի միջոցով էներգակիրները կարող են անցնել Կասպյան տարածաշրջանի արևելյան հատվածից մինչև Թուրքիա:
Իրանի միջուկային ծրագրի հարցի լուծումը և Արևմուտքի ու Իրանի միջև լավ հարաբերությունների ձևավորումը կնպաստեն, որ Իրանը, Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո, կարողանա ամրապնդել անվտանգությունն աֆղանական տարածաշրջանում: Այդ է պատճառը, որ իրանական խնդիրը պետք է լուծվի մինչև Աֆղանստանից զորքերի դուրսբերումը, որպեսզի Իրանը դրական դերակատարություն ունենա, ոչ թե բացասական: Դա կնպաստի, որ տարածաշրջանում վերանա լարվածությունը:
Իրանի ատոմային զենքի շուրջ հակամարտության կարգավորումը դրականորեն կանդրադառնա սիրիական և աֆղանական հակամարտությունների լուծման վրա:
Մերձավոր Արևելքին խաղաղություն ու բարգավաճում է սպասում, քանի որ իրանական խնդիրը, որը 10 տարի եղել է տարածաշրջանի առանցքային խնդիրը, լուծվելու է:
Երբ Իրանը դուրս գա շրջափակումից, մեծածավալ գազ ու նավթ վաճառելով Արևմուտքին ու Ասիային, կդառնա հզոր մրցակից և՛ Ռուսաստանի, և՛ Ամերիկայի, և՛ Ղազախստանի, և՛ Ադրբեջանի համար:
Իրանը կմտնի մեծ խաղի մեջ, և դա դրական է. Մերձավոր Արևելքում տնտեսական մրցակցություն կլինի, ոչ թե պատերազմի վտանգ:
Իրանի միջուկային ծրագրի հարցի դրական հանգուցալուծումից շահելու են Իրանի հարևան երկրներից հատկապես Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը: Կբացվեն առևտրի մեծ հնարավորություններ: Հնարավոր է՝ այս երկրները դառնան տարանցիկ:
Հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունները պետք է այլ հարթության վրա լուծվեն, նման հակամարտությունների հանգուցալուծման համար կարևոր է, որ համաշխարհային գերտերություններն ընդհանուր համաձայնության գան:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցին, այժմ Իրանին բավարարում է ստատուս-քվոն: Իրանի պաշտոնատար անձինք, իրենց ելույթներում անդրադառնալով ղարաբաղյան հարցին, բազմիցս նշել են, որ, այդ հարցի հետ կապված` Թեհրանը հատուկ ծրագիր ունի: Իրանն այդ ծրագիրը կսկսի գործի դնել, եթե առաջանա ստատուս-քվոյի փոփոխության իրական վտանգ: Իսկ վտանգ իսկապես կա, որովհետև բացի հայկական զինուժից, Թեհրանի համար որևէ այլ երկրի զինուժի ներկայությունն իր երկրի սահմանակից տարածքներում ուղղակիորեն անթույլատրելի է:
Ինչևէ, կարևորն այն է, որ իրանական միջուկային ծրագրի խնդիրը կարգավորվի և նպաստի տարածաշրջանում բոլոր հակամարտությունների հանգուցալուծմանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Վիեննայում ավարտվեց Իրան-«Վեցնյակ» բանակցությունների 4-րդ փուլը: Բանակցություններն ընդհանուր առմամբ անցել են անհաջող, քանի որ կողմերը միջուկային խնդրի շուրջ չեն կարողացել շոշափելի առաջընթաց գրանցել: Նախորդ տարվա վերջին կնքված միջանկյալ համաձայնագիրը մեծ հույս էր ներշնչում, որ ի վերջո հնարավոր կլինի չեզոքացնել տարածաշրջանում տարիներ շարունակ առաջացած լարված մթնոլորտը: Կարճ ասած՝ կողմերի միջև առայժմ ոչ մի համաձայնություն չկա: Այդուհանդերձ, պետք է նշել, որ թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել շարունակելու բանակցությունները, որոնց հաջորդ փուլը կկայանա հունիսին, իսկ մինչ հուլիսի 20-ը նախատեսվում է ստորագրել վերջնական համաձայնագիր:

Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ

Անկախ

Քոնդոլիզա Ռայս. «Իրան-«Վեցնյակ» բանակցություններում հարկավոր չէ ակնկալել հաջող ընթացք»

condoleezza riceԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը սենատոր Լինդսեյ Գրահամի նախընտրական շտաբում անցկացված նիստի ընթացքում ասել է, որ Իրանը փորձում է միջամտել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին:

«Թեհրանն իր քաղաքականությամբ ցանկանում է Մերձավոր Արևելքում խախտել ուժերի հավասարակշռությունը»,- ասել է Քոնդոլիզա Ռայսը:

ԱՄՆ նախկին պետքարտուղարն ոչ հավանական է համարել Իրանի և «Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան և Գերմանիա) խմբի միջև ընթացող բանակցությունների հաջող ընթացքը:

Ուշագրավ է, որ ամերիկացի փորձագետ Վարուն Վիրան, օրերս անդրադառնալով Իրանի` Մերձավոր Արևելքում վարած քաղաքականությանը, նշել էր, որ Թեհրանը, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցելու նպատակով, ռազմական ինքնաթիռներ է տրամադրել Սիրիայի զինուժին: Տիեզերքից կատարված նկարահանումները վկայում են, որ Սիրայի ռազմակայաններում իրանական արտադրության ինքնաթիռներ կան տեղակայված:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Իրան-«վեցնյակ». բանակցությունների 3-րդ փուլ

Իրան-«վեցնյակ»Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Իրանի և «վեցնյակի խմբի» երկրների քաղաքական տնօրենների խորհուրդը սկսել են բանակցությունների երրորդ փուլը, որի ընթացքում քննարկվում է Իրանին միջուկային ծրագրի իրականացման թույլտվության հարցը։

«Վեցնյակի» մասնակիցների գործունեությունը համակարգում է ԵՄ արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, Իրանի պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարար Ջավադ Զարիֆը, իսկ ԱՄՆ-ի պատվիրկությունը՝ այդ երկրի պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուենդի Շերմանը։

Ըստ փորձագետների,  մի շարք խնդիրներ դեռ նախնական քննարկման փուլում են:

Իրանը և «վեցնյակը» տրամադրված են, որ հերթական փուլում հետագա քայլերի կատարման համար հիմք ստեղծվի։ Դրանից ավելին` ոչ ոք չի սպասում:

Այս մասին տեղակացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ