Մխիթարյանը դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ

հմ-3331446Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենիխ Մխիթարյանի թիմը`Դորտմունդի «Բորուսիան»,  ընկերական խաղում 5:1 հաշվով հաղթեց գերմանական  «Էսենին»:

Մխիթարյանը խաղը սկսել էր «Բորուսիայի» մեկնարկային կազմում  էր  և դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Նա աչքի ընկավ 25-րդ րոպեին, իսկ 30-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց իտալացի Չիրո Իմոբիլեին:

Մխիթարյանը  փոխարինվեց ընդմիջմանը:

Նոր մրցաշրջանի նախապատրաստվող  «Բորուսիան» չորրորդ ընկերական խաղն անցկացրեց, իսկ Մխիթարյանը 5-րդ գնդակը խփեց մրցակիցների դարպասը:

 

Տեխնիկական արդյունքներ

«Էսեն» – «Բորուսիա»՝ 1:5

Սակու, 39 – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 8, 10, Նեւեն Սուբոտիչ, 21, Հենրիխ Մխիթարյան, 25, Չիրո Իմոբիլե, 30

Հենրիխ Մխիթարյաը մարզվում է «Բորուսիայի» կազմում

հմ-3331446Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», սկսեց նախապատրաստվել նոր մրցաշրջանին:

Թիմը հավաքվել է Կիրհբերգում: Ընդ որում, 3-րդ տարին անընդմեջ դորտմունդյան ակումբն ուսումնամարզական հավաքը սկսում է  ավստրիական Ալպերի ստորոտին գտնվող այս քաղաքում:

«Բորուսիան» 5 օր կմարզվի: Մասնակցում է թիմի հիմնական կազմի 9 և երկրորդ թիմի 8 ֆուտբոլիստ: Հավաքին մասնակցող ֆուտբոլիստների թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

4 ֆուտբոլիստներ (Հյումելս, Վայդենֆելեր, Գրոսկրոյց, Դուրմ) մասնակցում են աշխարհի առաջնությանը, 5 ֆուտբոլիստ (Լանգերակ, Սոկրատիս, Իմոբիլե, Ռամոս, Չի) արձակուրդում է, 4 ֆուտբոլիստ (Բլաշիկովսկի, Ռոյս, Գյունդողան, Սար) ապաքինում է վնասվածքները:

Հենրիխ Մխիթարյանը` չեղած հավաքականի կազմում

ՀՄhenrikh_mkhitaryan-640x360-300x168Բրազիլիայում հունիսի 12-ին մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը չեն մասնակցի մի շարք ճանաչված ֆուտբոլիստներ: Բանն այն է, որ նրանց երկրների հավաքականներն աշխարհի առաջնությունում հանդես գալու իրավունք տվող ուղեգրեր չեն ձեռք բերել:

Եվ ահա, Sports.ru-ն ներկայացրել է ֆուտբոլի աշխարհի առաջիկա առաջնությանը չմասնակցող հանրածանոթ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը:

Այդ թիմի կազմում տեղ է գտել նաև Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան  Հենրիխ Մխիթարյանի անունը:

Ահա թե ովքեր են այն ֆուտբոլիստները, ովքեր ընդգրկվել են չեղած հավաքականի կազմում.

Դարպասապահ՝ Պետր Չեխ (Չեխիա)

Պաշտպաններ՝ Դավիդ Ալաբա (Ավստրիա)
Վլադ Կիրիկեշ (Ռումինիա)
Դանիել Ագեր (Դանիա)
Բրանիսլավ Իվանովիչ (Սերբիա)

Կիսպաաշտպաններ՝ Մարեկ Համշիկ (Սլովակիա)
Քրիստիան Էրիկսեն (Դանիա)
Հենրիխ Մխիթարյան (Հայաստան)

Հարձակվողներ՝ Գարեթ Բեյլ (Ուելս)
Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա)
Ռոբերտ Լևանդովսկի (Լեհաստան)

Հենրիխ Մխիթարյանը գրավեց Մյունխենի «Բավարիայի» դարպասը

ՀՄ-ռոյսtumblr_mzlzv0ok1f1sa367mo1_1280Ֆուտբոլի Գերմանիայի բարձագույն խմբի առաջնության 30-րդ տուրում Հենրիխ Մխիթարյանի թիմը`Դորտմունդի «Բորուսիան», արտագնա խաղում 3:0 հաշվով առավելության հասավ առաջատարի`Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ:

Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել իր թիմի մեկնարկային կազմում, մասնակցեց ամջողջ հանդիպմանը և 20-րդ րոպեին, Մարկո Ռոյսի փոխանցումից հետո, դարձավ գոլի հեղինակ:  58-րդ րոպեին նա զգուշացվեց և  դեղին քարտի արժանացավ:

«Բորուսիան» վաստակած 61 միավորով աղյուսակի երկրորդ հորիզոնականում է: «Բավարիան» ունի 78 միավոր:

Տեխնիկական արդյունքներ

«Բավարիա» Մյունխեն – «Բորուսիա» Դորտմունդ՝ 0:3

Գոլերը՝ Մխիթարյան 20, Ռոյս 49, Հոֆման 56

Հեռացվեց Ռաֆինյան, 90+1 («Բավարիա»)

Անկախ

 

Այսօր անկանխատեսելի խաղ «Աանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում` Մադրիդի «Ռեալ»-Դորտմունդի «Բորուսիա»

ռմդբadrid-vs-Borusia-Dortmund-en-VIVO-1-320x196Այսօր ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալի Հենրիխ Մխիթարյանի թիմին` Դորտմունդի «Բորուսիային»: Խաղը, որը կայանլու է Մադրիդի «Աանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, մեծ հետաքրքրություն է առաջացրել:

Գրավախաղերի կազմակերպիչները նախապատվությունը տալիս են տանտերերի թիմին և արքայական ակումբի հաղթելու հնարավորությունները շատ ավելի բարձր են դասում:

Այդուհանդերձ, ամեն բան հնարավոր է, խաղի արդյունքն էլ` անկանխատեսելի է:

Ի դեպ,  «Ռեալը» և «Բորուսիան» նախկինում միմյանց հետ մրցել են 8 անգամ:  3 անգամ  հաղթել է «Ռեալը», 2 անգամ` «Բորուսիան», 3 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: «Ռեալի» ֆուտբոլիստները 11 գնդակ են խփել  «Բորուսիայի» դարպասը, իսկ սեփականն ընդունել են 10-ը:

Հավելենք, որ վաղեմի մրցակիցների նոր հակամարտությունը սպասարկելու է անգլիացի մրցավար Մարկ Կլատենբուրգը:

Անկախ

Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի՞ Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպմանը, թե՞ ոչ

ՀՄhenrikh_mkhitaryan-640x360-300x168Վաղը  ֆուտբոլի եվրոպայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում Հենրիխ Մխիթարյանի թիմը`  Դորտմունդի «Բորուսիան», արտագնա հանդիպում կանցկացնի Մադրիդի «Ռեալի» հետ։ «Ռեալ» – «Բորուսիա» խաղը կկայանա Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում։

Մխիթարյանը թեև առայժմ  չի գտել իր խաղը և Գերմանիայի ֆուտբոլի առաջնության նախորդ հանդիպումն էլ այնքան հաջող չի անցկացրել, այնուամենայնիվ, գերմանական ակումբի պաշտոնական կայքում նրա անունը նշվում է թիմի մեկնարկային հավանական կազմում:

Այնպես որ, չի բացառվում, որ հայ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս գա:

Ահա թե ինպիսին են թիմերի մեկնարկային հավանական կազմերը.

«Ռեալ». Իկեր Կասիլյաս, Դանիել Կարվահալ, Պեպե, Սերխիո Ռամոս, Մարսելո, Լուկա Մոդրիչ, Խաբի Ալոնսո, Անխել Դի Մարիա, Գարեթ Բեյլ, Կրիշտիանու Ռոնալդու, Քարիմ Բենզեմա։

«Բորուսիա». Ռոման Վայդենֆեյլեր. Լուկաս Պիշչեկ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մատս Հումելս, Էրիկ Դուրմ, Սեբաստիան Կել, Նուրի Շահին, Կևին Գրոսկրոյց, Հենրիխ Մխիթարյան, Մարկո Ռոյս, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ։

Անկախ

Հենրիխ Մխիթարյանի թիմը սեփական հարկի տակ չհաղթեց հիմնական մրցակցին

դDortmund_Schalke_Stream-300x168Ֆուտբոլի Գերմանիայի  առաջնության  27-րդ տուրում  Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», 0:0 հաշվով ավարտեց խաղը Հելզենկիրհենի «Շալկե 04»-ի հետ:

Մխիթարյանը դորտմունդցիների թիմի  մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 79-րդ րոպեին:

Փոխարենը` Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ առիթը բաց չթողեց, 3:1 հաշվով հաղթելով «Հերտային», առաջնության ավարտից 7 տուր առաջ անհասանելի դառնալով մրցակիցների համար և  հռչակվեց Գերմանիայի չեմպիոն:

Մյունխենցիները 24-րդ անգամ  են չեմպիոնական բարձունքին:

«Բավարիան» ունի 77, «Բորուսիան»  52 միավոր: «Շալկե 04»-ը 51 միավորով 3-րդ տեղում է:

 

Տեխնիկական արդյունքներ

 

«Բորուսիա» Դորտմունդ – «Շալկե»՝ 0:0 

«Հերտա» – «Բավարիա»՝ 1:3

Ադրիան Ռամոս, 66 (11 մ) – Տոնի Կրոս, 6, Մարիո Գյոտցե, 14, Ֆրանկ Ռիբերի, 79

Անկախ

 

Հենրիխ Մխիթարյանը կկարողա՞ կրկին արդարացնել իրեն

1. BL: FC Schalke 04 - BV Borussia DortmundԱյսօր Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», Գերմանիայի առաջնության 27-րդ տուրի շրջանակում հերթական խաղը կանցկացնի: Մրցակիցը «Շալկե 04» ակումբն է: Խաղը կկայնա Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում:

«Շալկե 04»-ի հետ անցկացրած առաջին շրջանի հանդիպումում «Բորուսիան» առավելության էր հասել 3:1 հաշվով: Մխիթարյանը, երկու գոլային փոխանցում էր կատարել և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Հուսանք, որ այսօր էլ հայ ֆուտբոլիստը կարդարացնի մարզասերների սպասելիքները: Խաղը Երևանի ժամանակով կմեկնարկի ժամը 23:00-ին:

Անկախ

Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ

ՀՄ221286851373746587Քիչ առաջ ավարտվեց ֆուտբոլի Գերմանիայի առաջնության  26-րդ տուրի «Հանովեր»- Դորտմունդի «Բորուսիա» հանդիպումը: Վերջինս հյուրընկալվելիս առավելության հասավ 3:0 հաշվով:

Երրորդ գնդակը մրցակցի դարպասը Մարկո Ռոյսը խփեց  Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո:

Հենրիխը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Տեխնիկական արդյունքներ

«Հանովեր» – «Բորուսիա» Դորտմունդ՝ 0:3

Մատս Հումելս, 43, Ռոբերտ Լևանդովսկի, 52, Մարկո Ռոյս, 90+1

Անկախ

Հայտնի է դարձել, թե որ օրերին պետք է Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարում խաղա Հենրիխ Մխիթարյանի թիմը

հմ36261Որոշվել է, թե որ օրերին պետք է հանդիպումներ անցկացնեն ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի մասնակիցները:

Մասնավորապես, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը կխաղա հետևյալ օրերին:

«Բորուսիա» – «Ռեալ»  առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 2-ին` Մադրիդում, պատասխան խաղը` ապրիլի 8-ին` Դորտմունդում:

Ապրիլի 2-ին ՊՍԺ-ն կհյուրընկալի «Չելսիին», ապրիլի 8-ին` մրցակիցները կխաղան  Լոնդոնում:

«Բարսելոնա» – «Ատլետիկո» և «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բավարիա» խաղերը կանցկացվեն ապրիլի 1-ին և 9-ին: Առաջին հանդիպումները կկայանան համապատասխանաբար Բարսելոնում և Մանչեսթերում, իսկ պատասխան խաղերը կանցկացվեն Մադրիդում և Մյունխենում:

Անկախ

Հենրիխ Մխիթարյանի թիմը` ընդդեմ Մադրիդի «Ռեալի»

չլ1346338264Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի  1/4 եզրափակչի վիճակահանությունը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ:

Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կկայնանա ապրիլի 1-2-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 8-9-ին։

Կիսաեզրափակիչի վիճակահանությունը կկայանա ապրիլի 11-ին։

Կանցկացվեն հետևյալ մրցամարտերը.

«Ռեալ» (Իսպանիա) – «Բորուսիա» Դորտմունդ (Գերմանիա)

«Բարսելոնա» (Իսպանիա) – «Աթլետիկո» (Իսպանիա)

ՊՍԺ (Ֆրանսիա) – «Չելսի» (Անգլիա)

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – «Բավարիա» (Գերմանիա)

Անկախ

Հենրիխ Մխիթարայի թիմի խնդիրները շատանում են

շմ1980718_w2Հենրիխ Մխիթարյանի ակումբի` Դորտմունդի «Բորուսիայի», և Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Մարսել Շմելցերը, Սանկտ Պետերբուրգի  «Զենիթի»  հետ Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի շրջանակում անցկացրած խաղում ստացած աճուկի վնասվածքի պատճառով, բաց կթողնի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի 2 հանդիպումները: Նա երկու շաբաթ խաղադաշտ դուրս չի գա:

«Բորուսիայի» խաղացողներից վնասվածքներ ունեն`Իլկայ Գյունդողանը, Սվեն Բենդերը, Նևեն Սուբոտիչը, Յակուբ Բլաշչիկովսկին, Մարկո Ռոյսը։

Մխիթարայի թիմի խնդիրները շատանում են:

Անկախ

 

 

 

Հենրիխ Մխիթարյանը ոչնչով աչքի չընկավ և փոխարինվեց

զ97493084f77b631dfed8320e5532a99fՀայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», շարունակում է փոփոխակի հաջողություններով հանդես գալ: Այն թեև սեփական հարկի տակ անցկացրած Եվրոպայի Չեմպիոնների լիգայի պատասխան խաղում 1:2 հաշվով պարտվեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթին», այդուհանդերձ, իրավունք ստացավ պայքարը շարունակելու քառորդ եզրափակչում:

Առաջին խաղում դորտմունդցիները հյուրընկալվելիս առավելության էին հասել 4:2 հաշվով:

Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր, սակայն ոչնչով աչքի չընկավ և 69-րդ րոպեին փոխարինվեց:

 

Տեխնիկական արդյունքներ

 

«Բորուսիա» (Գերմանիա) – «Զենիթ» (Ռուսաստան)՝ 1:2 (առաջին խաղ՝ 4:2)

Սեբաստիան Կել, 38 – Հալկ, 16, Սալոմոն Ռոնդոն, 73

Անկախ

Գրավախաղերի կազմակերպիչներն ավելի բարձր են դասում “Բորուսիայի” հաղթելու հնարավորություններ

հմ524b30d8cf7d5_largeՄարտի 19-ին Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի ”Բորուսիան” Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում սեփական հարկի տակ կհյուրընլալի Սանկտ Պետերբուրգի “Զենիթին”:

Գրավախաղերի կազմակերպիչներն ավելի բարձր են դասում գերմանական թիմի հաղթելու հնարավորությունները:

Բուքմեյքերները “Բորուսիայի” հաղթանակի  գործակիցը գնահատում են 1,6 գործակցով, ոչ-ոքին ստացել է 5,5 գործակիցը, իսկ  “Զենիթի” հաղթանակի համար սահմանվել էէ 9 գործակիցը:

Հավելենք, որ Սանկտ Պետերբուրգում կայացած խաղում “Բորուսիան” առավելության էր հասել 4:2 հաշվով:

Անկախ

Հուսանք, որ Հենրիխ Մխիթարյանն իր վստահ խաղով կուրախացնի

հմ43141Այսօր Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», Եվրոպայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում սեփական հարկի կհյուրընկալի Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»:

Սանկտ Պետերբուրգում կայացած առաջին խաղում «Բորուսիան» հաղթել էր 4:2 հաշվով,   Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ:

Ներկայացվել է այսօր կայանալիք խաղի մասնակից գերմանական թիմի նախնական կազմը` Վայդենֆելլեր, Պիշչեկ, Սոկրատիս, Հումելս, Շմելցեր, Կել, Շահին, Օբամեյանգ, Գրոսկրոյց, Մխիթարյան, Լևանդովսկի:

«Բորուսիա» – «Զենիթ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:45-ին:

Հուսանք, որ Մխիթարյանն իր վստահ խաղով կուրախացնի:

Անկախ

 

Հենրիխ Մխիթարյանի թիմը խաղաց առանց նրա և պարտվեց

հմ-1-29636Գերմանիայի ֆուտբոլի առաջնության  25-րդ տուրում Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»:

Մխիթարյանը որակազրկված էր և չմասնակցեց խաղին:

Դորտմունդի «Բորուսիան» 48 միավորով  երկրորդ տեղում է և 20 միավորով ետ է մնում Մյունխենի «Բավարիայից»: Վերջինս մարտի 15-ին հյուընկալելու է Լևերկուզենի «Բայերին»: 

 

Տեխնիկական արդյունքներ

 

«Բորուսիա» Դորտմունդ – «Բորուսիա» Մյոնխենգլադբախ՝ 1:2

 

Միլոշ Յորիչ, 77 – Ռաֆայել, 32, Մաքս Կրուզե, 40

 

Հեռացվեց` Հովարդ Նորտվեյտը, 69 («Բորուսիա » Մ.)

7 մլն եվրո` Նուրի Շահինին գնելու համար

նշ26679Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Դորտմունդի «Բորուսիայի» խաղընկերը` Նուրի Շահինը, վարձակալությամբ է հանդես գալիս գերմանական թիմում: Նա Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ է: Եվ ահա, Դորտմունդի թիմի ղեկավարությունը պատրաստ է 7 մլն եվրոյով գնել այդ խաղացողի տրանսֆերային իրավունքը:

Ընթացիկ մրցաշրջանում Շահինը  «Բորուսիայի» կազմում մասնակցել է Գերմանիայի առաջնության 24 հանդիպման և դարձել է երկու գոլի հեղինակ:

Անկախ

Հենրիխ Մխիթարյանի թիմը հաղթեց մրցակցի խաղադաշտում

հմ7627Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 24-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հյուրընկալվելիս  1:0 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին»:

Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց խաղավարտից առաջ: Նա 33-րդ րոպեին դեղին քարտի արժանացավ և բաց կթողնի հաջորդ` Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ կարևոր հանդիպումը:

Ընդհանուր առմամաբ, հայ ֆուտբոլիստը ոչնրով աչքի չընկավ: Մխիթարյանը ստացավ 6,61 գնահատականը։

Դորտմունդի «Բորուսիային»  48-ի միավորով 2-րդ տեղում է: Այն 20 միավորով ետ է մնում առաջատար Մյունխենի «Բավարիայից»: Լևերկուզենի «Բայերը» և Հելզենկիրհենի «Շալկե 04»-ը  44-ական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը:

Տեխնիկական արդյունքներ

«Ֆրայբուրգ» – «Բորուսիա»՝ 0:1

Գնդակը խփեց Սեբաստիան Կելը, 57

Անկախ

Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման, նաև գոլի հեղինակ

հմ-3331446Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում սեփական հարկի տակ 3։0 հաշվով առավելության հասավ «Նյուրնբերգի» նկատմամբ։

Մխիթարյանը դորտմունդցիների թիմի մեկնարկային կազմում էր: Նա գոլային փոխանցում կատարեց իր թիմակից Ռոբերտ Լևոնդովսկիին, նաև ինքը դարձավ գոլի հեղինակ: 25-ամյա Մխիթարյանը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում 6-րդ գնդակը խփեց մրցակիցների դարպասը: Խաղավերջին նա փոխարինվեց:

«Բորուսիան», վաստակելով 45 միավոր,  շրջանցեց երկրորդ տեղում գտնվող Լևերկուզենի «Բայերին», որը 0:1 հաշվով պարտվեց «Մայնցին» և 43 միավորով երրորդ տեղում է։

Տեխնիկական արդյունքներ

«Բորուսիա» Դորտմունդ – «Նյուրնբերգ»՝ 3։0  

Գոլերը`Մատս Հումելս, 52, Ռոբերտ Լևանդովսկի, 64, Հենրիխ Մխիթարյան, 83

Անկախ

Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Զենիթի» հետ խաղում տարած հաղթանակը

հմ36261Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթել է Սանկտ Պետերբուրգի  «Զենիթին» և Մխիթարյան  էլ  առաջին գնդակն է խփել մրցակցի դարպասը:

Հայ ֆուտբոլիստը, մեկնաբանելով հանդիպման ընթացքը, ասել է . «Դժվարին խաղ էր: Կարողացանք երկու արագ գոլեր խփել, և, կարծում եմ, դա մեզ օգնեց: Ամեն դեպքում, մենք գիտեինք, թե ինչպես պետք է գործել ամբողջ հանդիպման ընթացքում: Տանտերերը երկու անգամ կարողացան կրճատել հաշվի տարբերությունը, այն կարծիքին չեմ, որ առաջին երկու գոլերը որոշիչ էին: Չէի ասի, որ «Զենիթը» շատ թույլ էր: Մեր մրցակիցը լավ էր խաղում, պարզապես, մենք ավելի լավ հանդես եկանք: Հիմա մեզ բարդ հանդիպում է սպասում Դորտմունդում: Մեզնից ոչ ոք չի մտածում, որ դիմակայության ելքը վճռված է: Ամեն ինչ էլ հնարավոր է: Արդյո՞ք այն «Շախտյորը» որտեղ ես խաղում էի այս «Զենիթից» ուժե՞ղ է:, թե՞ որ: Կարծում եմ` այո: Դա ասում եմ ոչ այն պատճառով, որ ես էի այնտեղ խաղում, պարզապես,  իսկապես այդպես եմ կարծում»:

Անկախ