Ֆրանսիան սպասում է հիջաբի հարցով Եվրադատարանի որոշմանը

 հիջաբ   Ֆրանսիայում հիջաբ կրելու շուրջ կես դար տևած վիճելի հարցը սպասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը: Հիջաբի խնդիրը Ֆրանսիայում հասարակական քննարկման հարթակ եկավ 1989 թվականին, երբ թերթերից մեկը մի հոդված հրապարակեց գլխաշոր կրող մահմեդական աղջկա մասին` ներկայացնելով դա որպես ֆրանսիական հասարակության մեջմահմեդականների ինտեգրման խնդիր: Այդ տարի երեք մահմեդական աղջկա հեռացրեցին ֆրանսիական դպրոցից հիջաբ կրելու համար: Այս դեպքը լայն քննարկումներ առաջ բերեց իրավապաշտպանների և աշխարհիկ պետության կողմնակիցների միջև: Ֆրանսիայում մահմեդական բնակչության աճին զուգընթաց հիջաբի հարցը գնալով սրվեց` 2000-ականներին դառնալով երկրի ամենակարևոր խնդիրներից մեկը:

2004 թվականի մարտի 17–ին ֆրանսիական դատարանըմահմեդականներին ցնցած որոշում ընդունեց` արգելելով հիջաբի և կրոնական այլ ատրիբուտների կրումը տարրական և միջնակարգ դպրոցներում: Ֆրանսիական կառավարության պնդմամբ` այդ արգելքը ուղղված չէր հենց մահմեդականների դեմ, այլ ընդգրկում էր բոլոր կրոնների հետևորդներին: Սակայն Ֆրանսիայում, որը եվրոպական երկրների շարքում ամենից շատ մահմեդականական բնակչությունն ունի, նման որոշումը իսլամաֆոբիայի աճի խթան հանդիսացավ:

 Անկախ

Ֆրանսիացի ոստիկանը մեղադրվում է համացանցում հակաիսլամական հրապարակումներ անելու մեջ

հիջաբ Ֆրանսիայում հետաքննություն է սկսվել ոստիկանության աշխատակցի նկատմամբ, որը համացանցում հակաիսլամական հրապարակումներ է արել՝ ուղղված հիջաբ կրող կանանց դեմ: Ոստիկանը նախկինում ևս հայտնվել էր մահմեդական կնոջ հետ կապված մի սկանդալի կենտրոնում: 2013 թվականին հուլիսին փարիզյան Տրապ արվարձանում ոստիկանը կանգնեցրել էր ողջ դեմքը հիջաբով ծածկած կնոջը, ինչը հակասում է ֆրանսիական օրենքներին: Ապա կնոջ ամուսնու և ոստիկանի միջև վեճ էր ծագել, որի արդյունքում ամուսնուն կալանավորել էին: Այնուհետև մի խումբ երիտասարդներ բողոքի ցույց էին անցկացրել ոստիկանական բաժանմունքի դիմաց՝ պնդելով, որ ոստիկանը վիրավորել է ամուսնական զույգին: Ինչ վերաբերում է 20-ամյա կնոջը՝ Կասանդրա Բելինին, ապա նա պարտավորվեց վճարել 650 եվրո տուգանք հասարակական վայրերում հիջաբ կրելու արգելքը շրջանցելու համար:

Անկախ

ՖԻՖԱ-ն թույլատրել է մահմեդական կանանց ֆուտբոլ խաղալ հիջաբով

hicabՖուտբոլի ասոցիացիայի միջազգային խորդուրդը ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի նախագահությամբ շվեյցարական Ցյուրիխում կայացած խորհրդակցության ժամանակ որոշում է ընդունել պաշտոնապես թույլատրել մահմեդական կանանց ֆուտբոլ խաղալ հիջաբով: Այս մասին հաղորդում է «Հաբերլերը»՝ վկայակոչելով ՖԻՖԱ-ի մամլո քարտուղար Ժերոմ Վալկեի հայտարարությունը: Վերջինս նշել է, որ գլխաշորով դաշտ կարող են դուրս գալ նաև տղամարդիկ: Սակայն նոր կանոնների համաձայն՝ ֆուտբոլիստների գլխաշորերը պետք է լինեն թիմերի  համազգեստի գույնի, որով նրանք դաշտ են դուրս գալիս:

Անկախ

Սիրիայում զինյալ ապստամբները կանանց պարտավորեցրել են հիջաբ կրել

an3001392885255Սիրիայի արևելյան շրջաններում զինյալ ապստամբները կանանց պարտադրել են հիջաբ կրել` փակելով դեմքը: Նրան, ով չի ենթարկվի, պատիժ է սպառնում: Համապատասխան հայտարարություն է հրապարակել Իսլամական օրենսդիր մարմինը Դեր ալ- Զորում, իսկ թե ինչ  պատիժ է դա` չի տեղեկացնում:

Իսլամական խմբավորումներն  ապստամբների ամենաակտիվ ու մարտական ուժն են, որ դիմադրում են Ասադի վարչակարգին: Պատերազմն արդեն բազմահազար մարդու կյանք է խլել: Արդեն Ասադի վարչակարգի նկատմամբ շուտափույթ հաղթանակի մասին էլ են  դադարել խոսել  նույնիսկ քաղաքական գործիչները:

Անկախ

Կանադայում շարժասանդուղքը սպանել է հիջաբով կնոջը

o_505901 Մոնրեալի մետրոյում  շարժասանդուղքը խեղդել է կնոջն իր իսկ հիջաբով: Կտորը մեխանիզմի մեջ է ընկել, դրանից հետո  նաև մազերն են  փաթաթվել: Զոհը մոտ 30 տարեկան է:

Թակարդն ընկած կնոջը մեկ ուրիշ ուղևոր է նկատել ու դեպքի վայր կանչել մետրոյի ԱԻ աշխատակիցներին, նրանք էլ իրենց հերթին ոստիկանություն են կանչել: Երբ վերջապես օգնությունը վրա է հասել` կնոջն արդեն փրկել չի հաջողվել:

Ներկայում պարզում են կատարվածի հանգամանքները:  Ոստիկանների կարծիքով, հնարավոր է` կինը հիվանդ է եղել: Մետրոյի կայարանը փակվել է հետաքննական միջոցառումների նպատակով, գործի համար վերցվել են տեսանկարահանման խցիկների տեսագրությունները:

 Անկախ

Առաջին անգամ հիջաբով կինը մտել է թուրքական մեջլիս

հիջաբԱյսօր Թուրքիայի իշխող ԱԶ կուսակցությունից չորս կին պատգամավոր խորհրդարան են մտել հիջաբով: Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ գլխաշորով կինը մուտք է գործում թուրքական մեջլիս: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրղողանը հայտարարել է, որ երկրի բոլոր քաղաքական կուսակցությունները պարտավոր են հարգել խորհրդարանում հիջաբ կրելու մասին որոշումը: Այս մասին հաղորդում է «TRT Haber»-ը: Էրդողանի խոսքերով՝ օրենսդրության մեջ խորհրդարանում հիջաբ կրելու վերաբերյալ որևէ արգելք չկա: Իր հերթին ԱԶ կուսակցույան փոխնախագահ Հուսեյին Չելիքը նշել էր, որ ոչ մի քաղաքական կուսակցություն իրավունք չունի արգելելու հիջաբի կրումը: Ըստ Չելիքի՝ Թուրքիան ժողովրդավար պետություն է և նրա յուրաքանչյուր քաղաքացի ինքնաարտահայտման իրավունք ունի:
Ինչպես արդեն հաղորդել էինք՝ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը պատրաստվում է բողոքի ցույց անցկացնել երկրի խորհրդարանում հիջաբ կրելու թույլտվության դեմ: Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը ավանդաբար համարվելով Քեմալ Աթաթուրքի հռչական լայիցիզմի՝ աշխարհիկության սկզբունքի պահապանը, իր դժգոհությունն է հայտնել այս փոփոխության դեմ՝ դիմելով Սահմանադրական դատարան և պահանջելով արգելել հասարակական վայրերում հիջաբ կրելը:

Ի՞նչ են թաքցնում Դուբայի գեղեցկուհիները հիջաբների տակ

Դուբայ,հիջաբԲարեկեցիկ արաբական երկրները, որոնք հարուստ են նավթային պաշարներով, չեն զիջում ասիային երկրներին նորաձև հագուստի բարձր պահանջարկի տեսանկյունից: Տեղացի աղջիկները լավ ծանոթ են նորաձևության աշխարհի բոլոր նորություններին և ամենահայտնի դիզայներների հավաքածուներին: Ահա ադրբեջանական «Gapp» կայքում հրապարակվել է մի ուսումնասիրության արդյունքներ արաբական երկրների՝ մասնավորապես Դուբայի կանանց և աղջիկների նախասիրությունների մասին: Պարզվում է, որ Արևելքի բարձրաշխարհիկ տիկնայք, չնայած ոտքից գլուխ փակված են մուսուլմանական ավանդական հագուստով, այնուհանդերձ մեծ ուշադրություն են դարձնում, թե ինչ են հագնում հիջաբի տակից՝ մշտապես գնելով խանութներում հայտնված նորանոր զգեստները: Այն հարցին, թե «Ինչու՞ եք թանկարժեք իրեր գնում, եթե դրանք կարող են տեսնել միայն ձեր ընտանիքի անդամները», արաբ աղջիկները այսպես են պատասխանում. «Բայց չէ որ ընտանիքն ու ամուսինը ամենակարևորն են մեր կյանքում: Մենք հագնվում ենք նրանց համար: Մեզ բոլորովին էլ չեն հետաքրքրում շրջապատի մարդիկ: Ընտանեկան միջավայրում մենք կարող ենք կրել բացարձակ այն ամենը, ինչ մեզ դուր է գալիս, նույնիսկ կարճ զգեստներ»:
Ասում են, թե Աբու Դաբիի գիշերային ակումբներից մեկի անվտանգության աշխատակիցը երկու աղջկա թույլ չի տվել մտնել ակումբ միայն այն պատճառով, որ նրանք հիջաբով են եղել: Այդ ժամանակ աղջիկները ցուցադրաբար հանել են իրենց վերնահագուստը՝ ցույց տալով տակից հագած կարճ գրավիչ զգեստները: Հետաքրքրական է, որ այն հարցին, թե Արևելքում ինչպես են կրում ադամանդները, երբ են դրանք տեղին, իսկ երբ ոչ այնքան, արաբ կանայք չեն շտապում համեստ պատասխան տալ: «Էմիրություններում ադամանդներ կրում են ամենուր: Մենք նույնիսկ քնում ենք դրանցով»,-նշում են նրանք:

 

 

Հիջաբի խնդիրը թուրքական խորհրդարանի օրակարգում

meclis   Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը պատրաստվում է բողոքի ցույց անցկացնել երկրի խորհրդարանում հիջաբ կրելու թույլտվության դեմ: Այս մասին է հաղորդում թուրքական «Զամանը»: Քեմալ Քըլըչդարօղլուի ղեկավարած կուսակցությունը պատրաստվում է բոյկոտելու խորհրդարանական այն նիստը, որին ԱԶ կուսակցության պատգամավոր Գյուլայ Սամանջըն ներկայանալու է հիջաբով: Վերջինս նման որոշում ընդունել է ուխտ՝ հաջ գնալուց հետո: Թուրքական խորհրդարանում սրան դեմ է արտահայտվել միան ԺՀԿ-ն:

Սեպտեմբերի 30-ին Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հրապարակած «Ժողովրդավարացման փափեթի» համաձայն՝ հիջաբ կարելի է կրել պետական բոլոր մարմիններում՝ բացի զինվորականից: Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը ավանդաբար համարվելով Քեմալ Աթաթուրքի հռչական լայիցիզմի՝ աշխարհիկության սկզբունքի պահապանը, իր դժգոհությունն է հայտնել այս փոփոխության դեմ՝ դիմելով Սահմանադրական դատարան և պահանջելով արգելել հասարակական վայրերում հիջաբ կրելը:

Շվեդիայում կանայք ի նշան բողոքի` հիջաբ են հագել

i (1)Շվեդացի կանայք սոցցանցերում սկսել են տեղադրել իրենց  հիջաբով լուսանկարները` ի պաշտպանություն փողոցում ծեծված մահմեդական կնոջ:

Օգոստոսի 17-ին Ստոկհոլմի արվարձանում  հարձակվել են հղի կնոջ վրա: Ռասիստական վիրավորանքներ բացականչելով, չարամիտները կնոջ վրայից պատռել են հիջաբն ու գլուխը խփել նրա կողքին գտնվող ավտոմեքենային: Կնոջը տեղափոխել են հիվանդանոց:

Դրանից հետո են սոցցանցերում հայտնվել շվեդացի կանանց հիջաբով լուսանկարները`  ուշադրություն  հրավիրելու  երկրում “մահմեդական կանանց նկատմամբ խտրականության վրա”: Ակցիային են միացել քաղաքական գործիչներ, հեռուստահաղորդավարներ:

“Մենք ապրում ենք մի երկրում, ուր մահմեդականների նկատմամբ հանցագործություններն ավելանում են, ուր մահմեդական կանայք մշտապես ենթարկվում են առանց արտահագուստի մնալու վտանգին: Մենք դա բավարար ենք համարում, որ վարչապետը և մյուս քաղաքական գործիչները միջոցներ ձեռնարկեն` դադարեցնելու ֆաշիզմը”,-ասում են ակցիայի մասնակիցները:

Ինչպես Շվեդիայի արդարադատության նախարար Բեատրիսե Ասկն է հայտարարել, նման հարձակումներին պետք է վերաբերվել  “ամենայն լրջությամբ”: Քաղաքական գործիչը հայտնել է, որ պատրաստ է հանդիպել  քարոզարշավի մասնակիցների հետ ու քննարկել այդ խնդիրը օգոստոսի 20-ին: