Ճապոնիայում հրաբուխը 4,5 կմ բարձրությամբ ծուխ է արտաժայթքում

4722454 (1)Ճապոնիայի հարավում գտնվող Սակուրաձիմա հրաբուխը 4,5 կմ բարձրությամբ մոխիր ու ծուխ է արտաժայթքում:

Այդ ցուցանիշը  1955-ից սկսած հրաբխի ուսումնասիրության ողջ ընթացքում բարձրությամբ երկրորդն է: Արտանետումը կատարվել է Սյովա խառնարանում:

Ռեկորդային է համարվում անցած տարի օգոստոսի արտանետումը` 5 հազար մետր բարձրությամբ: Գիտնականները հաշվել են, որ այն ժամանակ արտանետվել է 150 հազար տ մոխիր, ինչը 10 անգամ գերազանցում է միջինվիճակագրական ցուցանիշը:

2009-ի ապրիլին արտանետման բարձրությունը կազմել է 4 հազար մետր, իսկ Կագոսիմա քաղաքի վրա թափվել էր 243 գ մոխիր` 1 քմ –ի վրա: Քաղաքը մաքրելու համար ներգրավվել են ավելի քան 200 լվացող մեքենա:

Օդերևութաբանության վարչությունից հայտնել են, որ հրաբխային մոխիրը քամու հետ կարող է հասնել հարավ-արևելք ու գյուղատնտեսական հողատարածքներին վնաս հասցնել: Հրաբխագետները կարծում են, որ, չնայած արտանետումներին, մոտ ժամանակներում հնարավոր է հրաբխի խոշորամասշտաբ արտաժայթքում լինի:

Անկախ

Պերուում հայտարարվել է զանգվածային տարհանում

1266-390x290

Պերուի հարավում Ուբինաս հրաբխի ահագնացող ակտիվացման պատճառով վտանգավոր տարածքներից տարհանվել է շուրջ 4 հազար բնակիչ:

Պերուի գյուղնախարար Խուան Բենիթսի խոսքով, հրաբխի շրջանում գտնվող շրջաններից դուրս են բերվելու նաև  ընտանի կենդանիները, ընդհանուր հաշվով` 30 գլուխ անասուն:

Տվյալ պահին Ուբինասի խառնարանից ծուխ ու մոխիր է ժայթքում: Մարտի սկզբին մասնագետները 5 ուժեղ պայթյուն են գրանցել ու  3,5 կմ բարձրությամբ գազի և մոխրի շուրջ 350 արտանետում:

Անկախ

Կամչատկայում ակտիվ հրաբուխը սպառնում է օդագնացությանը

karymskiy-390x290Կարիմյան հրաբխի ժայթքումը կարող է տեղի ավիաընկերությունների ու զբոսաշրջային խմբերի աշխատանքը լրջորեն խաթարել:

Չնայած հրաբխի ակտիվությունը չափավոր նիշի վրա է գտնվում, ԱԻՆ ներկայացուցիչները ավիաընկերություններին խորհուրդ են տվել լեռան մոտով անցնող  երթուղիներում փոփոխություններ կատարել:

Անցած շաբաթ մոխրային արտանետումների բարձրությունը  հասնում էր ծովի մակարդակից 1500-2000 մետրի: Արբանյակից ստացված լուսանկարներում երևում են մոխրասյան մինչև 300 կմ ձգվող հետքերը: Դա չափավոր ակտիվություն է համարվում: Այն վտանգավոր է միայն տեղական ավիաուղիների համար, ասել են տեղի` հրաբխային ժայթքմանն արձագանքող խմբից:

Զբոսաշրջիկներին նույնպես խորհուրդ է տրվել ժմանակավորապես դադարեցնել տվյալ բարձունք վերելքը:

Անկախ

Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով 15 մարդ է զոհվել

indonesia-volconoՇաբաթ օրն  Ինդոնեզիայում ժայթքել է Սինաբունգ լեռան հրաբուխը՝ ավելի քան 1,5 կմ բարձրությամբ մոխիր արձակելով դեպի երկինք:

Մի քանի ժայթքումների հետևանքով զոհվել է 15 մարդ: Ըստ Jakarta Post-ի՝ առաջին անգամ է, որ Սինաբունգի ժայթքումից մարդիկ են զոհվում:

Զոհերը և առնվազն երեք վնասվածքներ ստացած մարդիկ հրաբուխի խառնարանի indonesia-volcanoմոտակայքում գտնվող նույն գյուղի բնակիչներ են եղել:

Սինաբունգ լեռան ժայթքումներն արդեն սովորական են դառնում: 400 տարի քնած հրաբուխը առաջին անգամ ժայթքել է 2010թ-ին:

Շաբաթ օրվա ժայթքումից հետո 16 գյուղ է տարհանվել: Ավելի քան 30,000 մարդ տեղավորվել է ժամանակավոր 42 տարհանման կենտրոններում:

Անկախ

Ինդոնեզիայում գործող հրաբուխ է ժայթքել

Ինդոնեզիա, հրաբուխԵրեքշաբթի օրը արևմտյան Ինդոնեզիայում գտնվող գործող հրաբուխը կրկին լավա և գազեր է արտանետել՝ դժվարություններ ստեղծելով օդանավակայանների համար, իսկ գյուղացիները խուճապի մեջ են:

Ինդոնեզիայի աղետի վտանգների նվազեցման գործակալությունից հայտնել են, որ երեքշաբթի օրը հյուսիսային Սումատրայի նահանգում գտնվող Սինաբունգ լեռը ժայթքել է ինը անգամ:

Գործակալության տեղեկություններով նոյեմբերից մինչ այժմ, երբ իշխանությունները հայտարարել են ժայթքման վտանգավորության բարձրագույն մակարդակի մասին, վտանգավոր համարվող 5 կմ շրջագծով զոնայից տարհանվել է 19,000 մարդ:

Հրաբխից արձակված մոխիրը ծածկել է 70 կմ հեռավորության վրա գտնվող գյուղերը, ֆերմաները և ծառերը:

2,600մ բարձրություն ունեցող Սինաբունգ լեռը սեպտեմբերից ի վեր ժամանակ առ ժամանակ ժայթքում է: 2010թ-ի ժայթքման հետևանքով մահացել է երկու մարդ:

Տրանսպորտի նախարարությունից օդնավակայաններին զգուշացրել են խուսափել լեռան մոտակայքով չվերթներ իրականացնել:

 Անկախ

Ադրբեջանում հրաբուխ է ժայթքել

Ադրբեջան, հրաբուխՆախորդ գիշեր Ադրբեջանի Շաբրանի շրջանի տարածքում հրաբուխ է ժայթքել:

Ինչպես “ԱՊԱ” գործակալությանը է հաղորդել Ադրբեջանի ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի ցեխային հրաբխագիտության բաժնի վարիչ Ադիլ Ալիևը, ինստիտուտն արդեն տեղյակ է այդ մասին: Ըստ նրա՝ ներկայումս ինստիտուտի աշխատակիցները արդեն մեկնել են այդ տարածք՝ համապատասխան հետազոտություններ անցկացնելու hամար: Ալիևն ընդգծել է, որ ներկայումս հստակ տեղեկություններ չկան այն մասին, թե ինչ մակերես է զբաղեցնում հրաբուխը և որքան ժամանակ է շարունակվել ժայթքումը:

Նա նշել է, որ հաճախ իրենք սխալ տեղեկություններ են ստանում քաղաքացիներից, ուստի պետք է սպասեն մասնագետների եզրակացությանը՝ միջադեպի մասին հստակ տեղեկատվություն տարածելու համար:

 Անկախ

Ժայթքել է Էթնա լեռան հրաբուխը

Էթնա լեռան հրաբուխՍիցիլայում ժայթքել է Եվրոպայի ամենամեծ Էթնա հրաբուխը, որի արձակած մոխրի սյունը տեսանելի է արևելայն Սիցիլաիայի մեծ մասում:

Էթնան հաճախակի չի ժայթքում՝ նրա վերջին խոշոր ժայթքումը տեղի է ունեցել 1992թ-ին:

Կատանիայի օդանավակայանից հայտնում են, որ շաբաթ օրը՝ նախքան արևածագը, ժայթքման պատճառով իրենք ստիպված են եղել փակել մոտակա օդային տարածքը, սակայն առավոտյան իշխանությունների տեղեկություններով՝ այն արդեն բաց է եղել:

Լեռան լանջերին մի շարք բնակեցված գյուղեր են տեղակայված, սակայն, չնայած լավայի հոսելուն, տարհանումների կարիք չի առաջացել:

 

Կլյուչևսկի սոպկա խառնարանից 6 կմ բարձրությամբ մոխրասյուն է բարձրացել

iԿամչատկայի արևելքում գտնվող Կլյուչևսկի սոպկա  հարբուխը 6 կմ-անոց մոխրասյուն է արտանետել:

ՌԴ ԱԻՆ-ի տվյալներով, դա երկրորդ նման արտանետումն է մեկ օրում. չորեքշաբթի 5 կմ-անոց ևս մեկ արտանետում է եղել: Մոխրամպը տարածվել է հրաբխից արևելք: Ինչպես մասնագետներն են նշում, Կամչատկայի ծոցի մոտակայքում բնակավայրեր չկան:

Կլյուչևսկի սոպկան, որի բարձրությունը 4,8 հազար մ է, Եվրասիայի տարածքի ամենակտիվ հրաբուխներից է : Վերջին շրջանում այդ հրաբխի ուժեղ ժայթքում է արձանագրվել 1994-ին:

Հրաբխի ժայթքման պատճառով 16 հազար մարդ է տարհանվել

880436Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով 16 հազար մարդ է տարհանվել. Նրանց տեղավորել են ժամանակավոր կացարաններում: 2,5 կմ բարձրությամբ Սինաբունգ հրաբուխը,որ գտնվում է Սումատրա կղզում, կիրակի արթնացել է երեքամյա քնից  ու  3 կմ-անոց մոխրասյուն արտանետել: Ինդոնեզիայի իշխանությունները նախազգուշացնում են վտանգի մասին ու տեղի ավիաընկերություններին խորհուրդ տալիս այդ շրջանում թռիչքներից առայժմ հրաժարվել:

Ճապոնիայի Կագոսիմուն ծածկվել է հրաբխային մոխրով

i (2)Ճապոնիայում Սակուրաձիմա հրաբուխը Կագոսիմու քաղաքը ծածկել է մոխրով: Տեղի իշխանությունները քաղաքացիներին կոչ է անում դուրս չգալ տներից ու անպայման պաշտպանական դիմակ կրել: Վարորդներն արտանետման պատճառով ստիպված են եղել որոշ ժամանակ “կույր” վարել ավտոմեքենան: Ներկայում իրավիճակը կայունացել է: Հնում Սակուրաձիման առանձին կղզյակ է եղել: Սակայն, արտանետված փոշու ու լավայի արդյունքում այսօր այն  Կյուսյու կղզու մի մասն է կազմում:

Ինդոնեզիայում երկրաշարժից արթնացել է հրաբուխը

i (2)Ինդոնեզական Աչեհ նահանգի բնակիչները խուճապի են մատնվել Բուրնի-Թելոնգ հրաբխի պատճառով, որն ակտիվացել է հզոր երկրաշարժից հետո:

Հուլիսի 2-ին ինդոնեզական Սումատրա կղզում 6,2 մագնիտուդով երկրաշարժ եղավ: Հզոր երկրաշարժին հաջորդած առաջին 10 ժամում ավելի քան 60 ներքին ու  հրաբխային 50 մանր ցնցումներ գրանցվեցին 2016մ բարձրություն ունեցող  ստրատոհրաբխում:

Ցնցումների հետևանքով կղզու հյուսիս-արևմուտքում 100-ավոր տներ են ավերվել: Զոհերի թիվը հասել է 25-ի:

Չիլիում հրաբխի ժայթքման վտանգի պատճառով տարհանվում է բնակչութունը

150709-2000-05-18Չիլիի իշխանությունները կարգադրել են  երկրի հարավում գտնվող Կոպաուե հրաբխի ժայթքման վտանգի պատճառով,ավելի քան 2000 մարդու տարհանել:

Անցած տարվա դեկտեմբերից հրաբուխը սկսել էր 1 կմ բարձրությամբ ծուխ ու մոխիր ժայթքել: Հարևան Արգենտինայում նույնպես խոսում են դրա վտանգի մասին, սակայն դեռևս բնակչությանը տարհանելու անհրաժեշտություն չեն տեսնում:

Ինչպես հայտնում է ԲիԲիսիի թղթակիցը, վերջին մի քանի օրերին  հրաբխի շրջանում ստորգետնյա  մի քանի թույլ ցնցումներ են արձանագրվել:

Մեքսիկական հրաբխի ժայթքումից հետո իշխանությունները պատրաստվում են էվակուացնել հազարավոր մարդկանց

m2Պոպոկատեպետլ հրաբխի սեյսմիկ ակտիվության կտրուկ մեծացումից հետո Մեքսիկայում գտնվող հրաբխի մոտակայքում բնակվող մարդիկ խիստ նախազգուշացում են ստացել:

Շաբաթ օրը Մեխիկո քաղաքի մոտակայքում գտնվող 5,451 մետր բարձրություն ունեցող հրաբուխը, որը նաև հայտնի է Պոպո անվամբ,  ցնցվել և դղրդացել է, իսկ վերջին մի քանի օրվա ընթացքում մոխիր, լավա և ծուխ է արձակվում այդտեղից:

Իշխանությունները փակել են հրաբխի շուրջ բացառման գոտին և պատրաստվել են  մոտակա քաղաքների բնակչությանը էվակուացնելուն, քանի որ փորձագետները տեղեկացնում են, որ հրաբխից բարձրացող գոլորշու բարձրությունը կարող է հասնել 800 մետրի:

Իշխանությունները էվակուացիայի համար նախազգուշացրել են շրջակա երկու կենտրոնական նահանգների քաղաքների, ինչպես նաև մայրաքաղաքի բնակչությանը: Բնակչության էվակուացիայի հետ կապված հատուկ օթևաններ են պատրաստվել:

Պոպոկատեպետլ անվանումը ացտեկական լեզվից թարգմանաբար նշանակում է «ծխացող լեռ»: Պոպոն տասնամյակներ շարունակ քնած վիճակում էր գտնվում, սակայն 1994թ-ից ի վեր սկսել է գրեթե ամեն օր փոքր քանակությամբ մոխիր արձակել: Այս արձակումները ինտենսիվացել են երկու շաբաթ առաջ և անցած հանգստյան օրերին ավելի մեծ քանակությամբ արձակումներ են եղել:

Փորձագետները Պոպոկատեպետլը համարում են աշխարհի ամենամեծ ավերիչ պոտենցիալն ունեցող հրաբուխներից մեկը:

 

Ֆիլիպիններում հրաբխի ժայթքման հետևանքով 5 լեռնագնաց է զոհվել

i (1)Ֆիլիպիններում Մայոն հրաբխի ժայթքան պատճառով առնվազն 5 լեռնագնաց է զոհվել: Մայոնը տարածաշրջանի ամենաակտիվ հրաբուխն է: Այն մոխրասյուն ու լենապար է արտաժայթքել: Այդ պահին լեռան ստորոտում 20 լեռնագնաց կար: Տեղի իշխանությունների տվ յալներով, 7 մարդ վիրավոր է:

Զբոսաշրջիկների մի խումբ էլ, որը դեպի հրաբուխ վերելք էր կատարում, հայտնվել է խարանից ոչ հեռու  շրջափակման մեջ: Նրանց օգնության է հասել փրկարաների խումբը: