Յուրի Վարդանյանն իր հավատարմագրերը հանձնեց Վրաստանի նախագահին

defaultՕգոստոսի 20-ին Թբիլիսիում՝ Վրաստանի նախագահի նստավայրում, տեղի ունեցավ Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Յուրի Վարդանյանն իր կողմից հավատարմագրերը հանձնեց Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն: 

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, շնորհավորելով Յուրի Վարդանյանին Վրաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, հաջողություն մաղթեց նրան և համոզմունք հայտնեց, որ իր առաքելությամբ դեսպան Վարդանյանը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերություններին: 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հայաստանի դեսպանը վստահեցրեց, որ ինքը ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունների խորացման եւ ամրապնդման ուղղությամբ: 

Երկուստեք անդրադառնալով հայ-վրացական բազմաոլորտ հարաբերություններին՝ զրուցակիցները քննարկեցին դրանց հետագա զարգացման հնարավորությունները՝ այդ համատեքստում կարևորելով բարձ մակարդակով ընթացող դինամիկ քաղաքական երկխոսությունը: 

 

Անկախ

Յուրի Վարդանյանը նշանակվել է Վրաստանում ՀՀարտակարգ և լիազոր դեսպան

Յուրի ՎարդանյանՂեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Յուրի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի):

Յուրի Վարդանյանի շնորհավորանքը՝ Արթուր Ալեքսանյանին և Լևոն Ջուլֆալակյանին

աա13969470964ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերինախարարի պաշտոնակատար ՅուրիՎարդանյանը շնորհավորել է հունա-հռոմեականոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին՝ Եվրոպայիմեծահասակների առաջնությունում փայլուն հաղթանակ տանելու, Արսեն Ջուլֆալակյանին՝ արծաթե մեդալ նվաճելու, նրանց մարզիչներ Գևորգ Ալեքսանյանին և Լևոն Ջուլֆալակյանին՝ վերը նշված հաղթանակների և վերջինիս 50-ամյակի կապակցությամբ:

«Բոլոր մենամարտերը գրագետ ու անպարտելի անցկացնելով՝ դուք հերթական անգամ բարձր պահեցիք մեր երկրի հեղինակությունը, ձեր շնորհիվ մեր եռագույնը մեկանգամ ևս ծածանվեց միջազգային մրցասպարեզում՝ կրկին ապացուցելով հայկական ըմբշամարտի բարձր կարգը: Համոզված եմ, որ դուք հետագայում էլ մեզ և բոլոր երկրպագուներին կպարգևեք նոր և ավելի մեծ հաղթանակներ»,- ասված է Յուրի Վարդանյանի շնորհավորանքում:

Հիշեցնենք, որ Եվրոպայի մեծահասակների առաջնությունում ապրիլի 5-ին և 6-ինմրցագորգ դուրս եկան հունահռոմեական ոճի ըմբիշները: 98 կգ քաշային կարգումգերազանց հանդես եկավ Արթուր Ալեքսանյանը, որը եզրափակչում հաղթեց թուրք ըմբիշին՝գրավելով առաջին տեղը: Ընդ որում Արթուրը բոլոր գոտեմարտերն ավարտեց «չոր» հաշվով:

Արթուրի անձնական մարզիչն է հայրը՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը: Նշենք, որ Եվրոպայի եռակի չեմպիոն Ա. Ալեքսանյանն հաղթանակը նվիրեց հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանին, որն այդ օրը տոնում էր ծննդյան 50-ամյակը:

Հունա-հռոմեական ըմբիշներից հաջող հանդես եկավ նաև Արսեն Ջուլֆալակյանը, որը 75 կգ քաշային կարգում նվաճեց արծաթե մեդալ: Ավելացնենք նաև, որ մեր հավաքական թիմը գրավեց յոթերորդ տեղը:

Սպորտի և երիտասարդության նախարարության մամլո ծառայություն

Հայաստանի սպորտի նախարար Յուրի Վարդանյանը կհյուրընկալի ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին

սպորտի նախ2014  թվականի ապրիլի 4-ին ժամը 15.00-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը կհյուրընկալի ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին: Հանդիպումը կայանալու է դեսպանի նախաձեռնությամբ:

Այցը ճանաչողական է, քննարկվելու են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես՝ սպորտի և երիտասարդության  ոլորտում հայ-ռումինական համագործակցության ներկայիս վիճակը, զարգացման ընթացքն ու հեռանկարները, փորձի փոխանակումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Անկախ

Յուրի Վարդանյանի կոչը լրատվամիջոցներին

Յուրի ՎարդանյանԱնդրադառնալով «Հրապարակ»  օրաթերթից`  2014 թվականի մարտի 21-ին ստացված զանգին, ըստ որի, իբր, նախարարությանը սպորտդպրոցներից ամսական գումարներ են փոխանցվում (որը նախարարության կողմից պաշտոնապես հերքվել և հերքվում է) և հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարար Յուրի Վարդանյանն այդ օրերին գտնվում էր հանրապետությունից դուրս ու նոր է ծանոթանում լրատվամիջոցներում հրապարակված հոդվածներին, ցանկանում ենք հայտնել նախարարի կարծիքը  նմանատիպ հարցերի վերաբերյալ:

Յուրի Վարդանյան. «Հարգելի՛ լրագրողներ, եթե ձեզ ահազանգում են, կամ որևէ տեղ լսում կամ տեղեկանում եք դրամահավաքի, կաշառքի կամ նմանատիպ այլ դեպքերի մասին՝ կապված ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և նրա ենթակայությամբ գործող կառույցների հետ, իմ հորդորն է՝ անցկացրե՛ք լրագրողական հետաքննություն, դիմե՛ք իրավապահ մարմիններին, ինքներդ հետևողական եղե՛ք բացահայտելու և պարզաբանելու ցանկացած անօրինություն: Եթե ունեք «աղբյուր», ճշտե՛ք, արդյոք ձեր «աղբյուրը» ձեզ և մեզ չի ցանկանում գցել թյուրիմացության մեջ, թույլ մի՛ տվեք, որ այդ «աղբյուրները» փորձեն վարկաբեկել մարդկանց ձեր միջոցով: Մի՛ շտապեք թղթին հանձնել ամեն կեղծիք՝ թեկուզ հերքված»:

Նախարարությունն էլ իր հերթին պատրաստ է աջակցել և համագործակցել ցանկացած լրատվամիջոցի հետ՝ հանրությանը հավաստի տեղեկություններ տրամադրելու գործում:

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության

աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ

կապերի բաժնի պետ Անուշ  Չիթչյան

Անկախ

Հայաստանի նախագահն ի՞նչ է ասել ՀՀ սպորտի երիտասարդության հարցերի նախարարությունում

սն 601b2057db1ffed675576476e4f32c0aՆախագահ Սերժ Սարգսյանը 2014 թվականի փետրվարի 21-ին այցելել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն: Հանրապետության ղեկավարը շրջել է աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության, երիտասարդական քաղաքականության, սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչություններում և մի շարք այլ ստորաբաժանումներում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, հետաքրքրվել առկա խնդիրներով և առաջիկա ծրագրերով, աշխատակիցների հետ զրուցել իրենց գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքների մասին: Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը, նախարարի տեղակալները և աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ նախատեսված միջոցառումների և զարգացման ծրագրերի մասին:

Նախարար Յուրի Վարդանյանը զեկուցել է 2013թ. նախարարության իրականացրած աշխատանքների, մարզական ձեռքբերումների, առկա խնդիրների և ընթացիկ տարում գործունեության հիմնական ուղղությունների ու նախատեսված ծրագրերի մասին:

Նախարարի տեղակալ Նազարեթ Մնացականյանը զեկուցել է իր իրավասության ներքո գտնվող ոլորտում իրականացված աշխատանքների, այդ թվում՝ մարզադպրոցների ներկա վիճակի, խնդիրների, դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ նախարարության մոտեցումների մասին:

Նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը ներկայացրել է մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության ուղղությամբ վերջին տարիներին նախարարության կատարած աշխատանքները, անցկացրած զանգվածային մարզական միջոցառումներն ու դրանց արդյունքները, ինչպես նաև 2013-2017թթ. համար մշակված ծրագրերը:

Նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի զեկույցը վերաբերել է երիտասարդության հարցերի ոլորտում կատարված աշխատանքներին, տեղեկատվության ապահովմանը, դրամաշնորհային ծրագրերին և մշակված հայեցակարգերին:

Նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Մհեր Անանյանը զեկուցել է նախարարության աշխատակազմի կառուցվածքի, մարդկային ռեսուրսների և ընթացիկ ղեկավարման հետ կապված աշխատանքների ու աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ:

Նախագահն առանձին խնդիրների վերաբերյալ հարցեր է ուղղել զեկուցողներին, հանձնարարականներ տվել պատասխանատուներին, պատասխանել նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին: 

Խորհրդակցության ավարտին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. «Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի հրահանգիչ-մեթոդիստ Էդուարդ Թովմասյանը, «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանը, «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Հայրապետյանը, աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության ֆիզիկական դաստիարակության քաղաքականության բաժնի պետ Էդուարդ Մանթաշյանը, աշխատակազմի ծրագրերի կառավարման վարչության ծրագրերի համակարգման բաժնի պետ Աիդա Մարգարյանը պարգևատրվել են ՀՀ նախագահի շնորհակալագրերով:

Սերժ Սարգսյանն իր ելույթում մասնավորապես ասել է. «Ես կարծում եմ, որ գիտեք՝ ձեր առաջնահերթ խնդիրը պետք է լինի Յուրի Վարդանյան լեգենդի օգտագործումը: Բոլորիդ եմ ասում, թող որևէ մեկին չթվա, թե ես հաշվի եմ առել Յուրի Վարդանյանի կազմակերպչական մեծ ունակությունները, որ առաջարկել եմ դառնալ նախարար: Ես առաջարկել եմ, որ այս մարդը, ով կենդանի լեգենդ է, դառնա նախարար, որպեսզի նրան որպես այդպիսին նաև ի ցույց դնենք: Ձեզնից քանի՞սն են այս մարդու հետ գնացել մի դպրոց: Քանի՞ անգամ է անցած մեկ տարվա ընթացքում այս մարդը հանդիպել երիտասարդների հետ: Քանի՞ անգամ է դուրս եկել, գնացել մի բակ և ասել՝ երեխե՛ք, պարապեք, պարապե՛ք, որ ինձ նման դառնաք: Ո՞վ պետք է անի դա: Դուք պետք է անեք՝ փոխնախարարներ, աշխատակազմի ղեկավար, ովքեր նախարարի աշխատակարգն են կազմում: Եթե դուք հինգ տեղեկանք պակաս գրեք, ես դա թերություն չեմ համարի, բայց եթե դուք ձեռքից բաց թողնեք այն երիտասարդներին, այն երեխաներին, ովքեր կարող են Յուրի Վարդանյանի ճանապարհով գնալ, այ, դա մեծ թերություն կլինի: Դուք պետք է ակտիվ լինեք: Ձեր ելույթներում պետք է ասեիք՝ ի՞նչ աշխատանք եք տարել ընդհանրապես ֆեդերացիաների, մնացած հասարակական կազմակերպությունների հետ: Ես դեմ չեմ որևէ օրենսդրական անդրադարձի՝ լինի դա խստացման, թե թուլացման առումով, բայց բերել եք նախարարին ի՞նչ եք ցույց տալիս, որ՝ հավաստագրեր տանք, այսինքն՝ հասարակական կազմակերպություններին դնենք ինչ-որ շրջանակների մեջ: Մի ֆեդերացիայի նախագահ էլ ես եմ: Պետք չի մեզ դնել ռամկաների մեջ, այլ պետք է մեր պոտենցիալն օգտագործել: Որևէ մեկն ինձ չի պարտադրել 15 տարի առաջ և ավելի ընկղմվել այդ ֆեդերացիայի աշխատանքների մեջ: Պետք է այդպիսի մարդկանց հնարավորություններն օգտագործել, ոչ թե կռվել ֆեդերացիաների հետ, ոչ թե նրանց փորձել ինչ-որ բան պարտադրել, այլ փորձել նրանց օժանդակել, ներուժն օգտագործել»:

Անկախ

Յուրի Վարդանյանի որդու կալանքը երկարացվել է երկու ամսով, իսկ հայրը մինչ օրս չի գնացել նրան տեսության

Յուրի ՎարդանյանՍպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող որդու՝ Դավիթ Վարդանյանի կալանքը երկարացվել է եւս երկու ամսով: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Վահան Հայրապետյանը:

Նա նշեց, որ դատարանը մերժել է իրենց միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ: «Դատարանը գտավ, որ դեռ գործողություններ ունի անելու, կալանքը երկարացրեց երկու ամսով, իմ միջնորդությունը մերժեց»,- ասաց փաստաբանը: Նա նշեց, որ Դավիթը «ընկճված է, ով քրեակատարողական հիմնարկում գտնվի, չընկճվի»: Փաստաբանը շեշտեց նաեւ, որ մինչ օրս հայրը՝ Յուրի Վարդանյանը, չի գնացել որդուն տեսության:

Վահան Հայրապետյանի փոխանցմամբ՝ գործի նախաքննությունը մինչեւ հունվարի վերջ կավարտվի եւ այն կուղարկվի դատարան:

Հիշեցնենք, որ 2013 թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 15-ի սահմաններում, Դավիթ Վարդանյանը Երեւան-Մեղրի ավտոմայրուղուց բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին: Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 99 գրամ հաշիշանման նյութ, բացի այդ, եւս 7 գրամ նմանատիպ նյութ հայտնաբերվել  է նրա օրգանիզմից՝ բժշկական միջամտության արդյունքում: 2013 թ. հոկտեմբերի 12-ին եւ 13-ին կատարված դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերված նյութերը հաշիշ տեսակի թմրամիջոց են»:

Թմրամիջոցները դեպքում 106 գրամը համարվում է առանձնապես խոշոր չափ: Ինչ վերաբերում է  Դավիթ Վարդանյանի ցուցմունքներին, ապա նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել իր գործածման համար: Դավիթ Վարդանյանը կալանավորված է: Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում

Անկախ

Զավեշտական վիճակ հայկական սպորտում, իսկական կրկես

լտ5555Տարին մոտենում է ավավարտին: Բոլոր բնագավառների ներկայացուցիչներն ամփոփում են կատարված աշխատանքը: Բացառություն չէ նաև սպորտում:
Վերջին ակորդը լինելու է տարվա 10 լավագույն մարզիկների անունների հրապարակումը: Այն տասնամյակներ շարունակ հարցման միջոցով որոշում է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան:
2013-ի մրցաշրջանը բերքառատ չէ: Գետը գերան չի բերել: Օլիմպիական, մասսայականություն վայելող մարզաձևերի համապատասխան թվով ներկայացուցիչներ չկան: Այդպիսի ցածր ցուցանիշ, մերոնք վերջին տարիներին չեն ունեցել: Կատարվածի համար թե ով պետք է պատասխան տա, դեռևս պարզ չէ:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն խուսափում է զանգավածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանմդիպումից: Բայց ահա, դա չի խանգարել նրան, որ փոխի խաղի կանոնները: Նախարարի հրամնով ցուցակ է կազմվել և պետք է նորարարական քվեարկություն անցկացվի` տարվա լավագույն մարզիկներին որոշելու համար:
Ի դեպ, մինչ այդ, նախարարությունում բուռն քննարկումներ էին կազմակերպվել
և հայտնվել էր, որ լավագույնների թեկնածուների ցուցակը պետք է ներկայացվի Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիային, վերջինս էլ անցկացնի քվեարկությունը: Համենայն դեպս, գերտեսչության կայքում այդպես էր գրվել:
Տարօրինակ է, բայց ֆեդերացիան չի հակաճառել, դա հիմք է ընդունել: Թևև նախկինում նման բան չի արվել, բայց այս անգամ, թերևս, այդպես էլ վարվեն:
Այդուհանդերձ, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գերտաեսչություն կատարած անսպասելի այցից հետո (ցուցակում չկար ոչ մի ֆուտբոլիստի անուն), նախարարության ղեկավարությունը որոշել է մեկ այլ ցուցակով արդեն ինքնուրույն լավագույններին ի հայտ բերել:
Այնպես որ, 2013-ին կունենանք լավագույն մարզիկների երկու տասնյակ:
Ի դեպ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Նոր տարվա հանդիսավոր արարողությունը և արժանավորների մեծարումը կազմակերւպելու է դեկտեմբերի 26-ին: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարության ներկայացուցիչներն էլ որոշել են առաջ ընկնել մեկ օրով և նույնատիպ արարողություն կազմակերպել: Նախկինում ՀԱՕԿ-ը և նախարարությունը համատեղ են անցկացրել միջոցառումը:
Պարզապես, վիճակը զավեշտական է, իսկական կրկես: Ափսոս որ այն չունենք, պայթեցրել ենք, բայց ինչպես երևում է տխրելու առիթ չկա…

Ո՞վ է դրության տերը` Յուրի Վարդանյա՞նը, թե՞ Գագիկ Ծառուկյանը

arm138250751421Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարաության կայքում հետաքրքիր պարզաբանում է տրվել այն մասին, թե սպորտում որպես ղեկավար ո՞վ է դրության տերը` Յուրի Վարդանյա՞նը, թե՞ Գագիկ Ծառուկյանը: Այն առանց մեկնաբանության ներկայացնում ենք ընթարցողների ուշադրությանը:

«Ծանրամարտի   Եվրոպայի ոսկե և աշխարհի արծաթե մեդալակիր Առաքել Միրզոյանը «168 ժամ» թերթին տված  հարցազրույցում Գագիկ Ծառուկյանին, որը հանդիսանում է ընդամենը «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ, անվանել է  «սպորտային ղեկավար»: Նման հրապարակմանը չէինք անդրադառնա, եթե այն չկրեր պարբերական բնույթ և չունենար հատուկ միտում:

Միտումնավոր հնչեցվող նմանատիպ ձևակերպումները   հաճախ են կրկնվում ԶԼՄ-ներում, օրինակ՝  «hայրենական սպորտի ղեկավար»,  «hայրենական սպորտի ոլորտի ղեկավար» արտահայտությունները, ուստի  պարզաբանում ենք.

Սպորտի ոլորտի ղեկավարը հանդիսանում է ՀՀ սպորտի և երիտասարդու­թյան հարցերի նախարարը, որը կառավարում է նախարարությունը, որին այդ պաշտոնին նշանակում և ազատում է ՀՀ նախագահը՝ ՀՀ վարչապետի առաջարկությամբ:

Նախարարն իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները, ինչպես նաև պատաս­խանատու է իրեն  վստահված բնագավառներում տարվող պետական քաղաքականության մշակ­ման, իրականացման և տիրող իրավիճակի հեռանկարային զարգաց­ման համար»:

Ոստիկանությունը պարզաբանում է Յուրի Վարդանյանի որդու մոտ ապօրինի թմրամիջոց հայտնաբերելու փաստը

ոստիկանությունԶանգվածային լրատվության միջոցներից մեկը, հղում անելով «իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրներին»՝ ստահոդ «նորություններ» է հրապարակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու մոտ ապօրինի թմրամիջոց հայտնաբերելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննության վերաբերյալ՝ այդպիսով անգիտորեն կամ միտումնավոր թյուրիմացության մեջ գցելով ընթերցողին:
Լրագրողներին ու նրանց գործատուներին բազմիցս հորդորել ենք՝ եթե ձեր խնդիրն իսկապես բարեխիղճ լրատվություն ապահովելն է, ձեռնպահ մնացեք կասկածելի կամ հորինված «աղբյուրներից» և դիմեք իրական ու պատասխանատու մարմիններին, տվյալ դեպքում՝ ոստիկանությանը: Հակառակ դեպքում՝ խաբում եք հասարակությանը՝ ինքներդ էլ հայտնվելով ծիծաղելի վիճակի մեջ:
Իրականում՝ 2012 թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 15-ի սահմաններում, Դավիթ Վարդանյանը Երևան-Մեղրի ավտոմայրուղուց բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին: Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 99 գրամ հաշիշանման նյութ, բացի այդ, ևս 7 գրամ նմանատիպ նյութ հայտնաբերվել է նրա օրգանիզմից՝ բժշկական միջամտության արդյունքում:
2012 թ. հոկտեմբերի 12-ին և 13-ին կատարված դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերված նյութերը հաշիշ տեսակի թմրամիջոց են:
«Իրավագիտակ» լրագրողների համար հատուկ ասենք, որ «ծանր ու թեթև թմրամիջոցներ» իրավական գոյություն չունի, գործում է թմրամիջոցների դասակարգում՝ ըստ չափի, տեսակի և ծագման, իսկ 106 գրամը համարվում է առանձնապես խոշոր չափ:
Ինչ վերաբերում է Դավիթ Վարդանյանի ցուցմունքներին, ապա նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել իր գործածման համար:
Դավիթ Վարդանյանը կալանավորված է:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է;
Կրկին կոչ ենք անում զանգվածային լրատվության միջոցներին՝ օգտագործել միայն օբյեկտիվ ու ճշտված տեղեկություններ և ապատեղեկատվությունից զերծ մնալու համար ազնվորեն համագործակցել իրազեկ մարմինների հետ:

Յուրի Վարդանյանի որդու փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

 Վահան ՀայրապետյանՀայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի՝ նոյեմբերի 15-ի որոշմամբ փաստաբան Վահան Հայրապետյանի (արտոնագիր 554) նկատմամբ  կարգապահական վարույթ է հարուցվել՝ զանգվածային լրատվամիջոցի հրապարակման հիման վրա:

«NEWS.am լրատվական կայքում հրապարակվել է հոդված «Յուրի Վարդանյանի որդին թմրանյութ է գնել Սյունիքում իր օգտագործման համար. փաստաբան» վերտառությամբ, որտեղ առկա է փաստաբան Վահան Հայրապետյանի հետեւյալ մեջբերումը

«…Իսկ թե որ մասով է նա ընդունել մեղքը, փաստաբանն առայժմ չհայտնեց՝ հավելելով, որ դեռ քննիչի մոտ լրացուցիչ հարցաքննություն չեն կազմակերպել, երբ կլինի, կասի: «Չգիտեմ՝ ինչն է նա ընդունել, իմ կարծիքով՝ կարող է ասի՝ էս ղալաթը արել եմ, ձեռք եմ բերել, ուրիշ բաներ չեմ արել»,- ասաց փաստաբանը:

Նա տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը թմրանյութ ձեռք էր բերել Սյունիքում իր օգտագործման նպատակով: Իսկ թե ինչ քանակությամբ թմրանյութ էր ձեռք բերել, Վահան Հայրապետյանը չհայտնեց՝ համարելով նախաքննական գաղտնիք:….»:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են` պետական, տեղական ինքնակառավարման եւ ոչ պետական մարմինների, ինչպես նաեւ այլ անձանց դիմումները (բողոքները), ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները։

Պալատի նախագահը գտել է, որ հրապարակման մեջ նշված տեղեկությունը հաստատվելու դեպքում փաստաբան Վահան Հայրապետյանի վարքագիծն առերեւույթ կհակասի «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ կետի եւ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.5.3 կետի պահանջներին՝ այն է փաստաբանը  պարտավոր  է  չկատարել  վստահորդի  շահերին  հակասող որեւէ  գործողություն,  չընդունել  դիրքորոշում՝  առանց  նրա  հետ  համաձայնեցնելու, բացառությամբ  այն  դեպքերի,  երբ  փաստաբանը  համոզված  է  պաշտպանյալի (վստահորդի)  ինքնազրպարտության  մեջ,  հակառակ  պաշտպանյալի  դիրքորոշման՝ չընդունել  դեպքի  հետ  նրա  առնչությունը  եւ  մեղավորությունը,  ինչպես  նաեւ  իրավունք չունի դրդել կամ համոզել նրան իրեն մեղավոր ճանաչել:

ՓՊ նախագահի որոշման պատճառաբանական մասում նշվել է՝ «Հրապարակումից հետեւում է, որ փաստաբան Վահան Հայրապետյանը տեղյակ չէ, թե ինչ է ընդունել իր վստահորդը, սակայն միեւնույն ժամանակ փաստաբան Վահան Հայրապետյանն ընդունում է թմրանյութ ձեռք բերելու արարքի կապակցությամբ իր վստահորդի առնչությունը։ Այս պարագայում, ըստ հրապարակման համատեքստի, ստացվում է, որ Վահան Հայրապետյանը չունենալով իր վստահորդի համաձայնությունը, ընդունել է նրա առնչությունը հնարավոր հանցագործության կատարման մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածը հանցագործություն է համարում զգալի չափերով թմրամիջոցներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը)։»։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

Երևանում է Ուրուգվայի զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանը

յու վ60d34e5cf161483b8014821d3d5f4994ՀՀ սպորտի և երիտասաարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն այսօր ընդունել է Ուրուգվայի զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ  Քեշիշյանին: Այդ մասին  տեղեկացնում է  ՀՀ սպորտի և երիտասարդական հարցերի նախարարության կայքը:

Վերջինիս պաշտոնակցի մոտ   ուղեկցել էր Հայաստանի Հանրապետությունում  Ուրուգվայի նորանշանակ դեսպան Անիբալ Կապրալին և Մոնտեվիդեոյի տուրիզմի տնօրեն Րաֆֆի Ունանյանը:

Հայազգի քաղաքական, պետական գործչի հետ հանդիպումն անցավ ջերմ և բարեկամական մթնոլորտում:Երկու երկրների նախարարների հանդիպումը մեկնարկեց ծանոթությամբ:

«Ուրուգվայի զբոսածրջության և սպորտի նախարարության  հետ իրավական կամ գործնական հարթությունում մինչ այս չի եղել որևէ համագործակցություն»,- նկատեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը և հույս հայտնեց, որ այս պաշտոնական հանդիպմանն անպայմանորեն կհետևեն գործնական քայլեր՝ հատկապես մարզական ոլորտում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկումներ ունեցան  երկու երկրների հնարավոր համագործակցության ուղիների, ինչպես նաև մարզական ոլորտում համատեղ իրականացվող նախագծեր շուրջ:  Երկու երկրների նախարարները փոխանակվեցին հուշանվերներով, Լիլիամ Քեշիշյանն իր հետ կտանի ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության անվանական ոսկե ժամացույցը:

Քեշիշյանը Հայաստանի գործընկերոջ ուղեկցությամբ եղավ նաև Հայաստանի շախմատի ակադեմիայում: Այստեղ նա ծանոթացավ հայկական շախմատի պատմությանը, հիացմունքով  մի քանի րոպե հետևեց  շախմատի դպրոցական 8-րդ օլիմպիադային մասնակից սաների խաղերին, այնուհետ  շրջեց մարզական կառույցի  տեխնիկապես հագեցած սրահներով:

Քեշիշյանը նշեց, որ քաջածանոթ է հայկական մարզաշխարհին, հետևում է հայ մարզիկներից շատ-շատերի խաղերին, և իբրև մեծ ֆուտբոլասեր՝ առանձանկի կարևորությամբ հիշատակեց ֆուտբոլի ազգային հավաքականի Դանիայի հետ խաղից դրվագներ` ասելով, որ հպարտությամբ է հետևել մեր տղաների ցուցադրած խաղը:

Հաշվի առնելով Հայաստանում շախմատի ու ֆուտբոլի զարգացման տեմպերը՝ նախարարն ընդգծեց, որ այս պահին էլ նշված երկու մարզաձևերում  տեսնում է համագործակցության ռեալ հնարավորություններ:

 

 

Ավելի ուշ նախարարներն այցելեցին նաև Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջ:

 

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը` ոչ ֆուտբոլային կնճռոտ հարցերի մասին

221349121383123750ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաև մեր օրերում շրջանառվող ոչ ֆուտբոլային կնճռոտ հարցերի:
Հայտնի է, որ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի, որդին ներկայումս անազատության մեջ է և նրան լուրջ մեղադրանք է ներկայացվել` կապված թմանյութեր տեղափոխելու հետ:

Հայրապետյանն ասաց, որ ինչքան տեղյակ է Յուրի Վարդանյանն այնքան է հոգնել այդ ամենից, որ նույնիսկ փաստաբան չի վարձել: Նշվեց, որ ցանկացածի հետ կարող է այդպիսի բան  պատահել, իսկ նրա որդին չափահաս մարդ է, որի համար հայրը չի կարող պատասխանատվություն կրել: Բանախոսը Վարդանյանին  լեգենդ է համարում, իսկ տեղի ունեցածը` դժբախտ պատահար: ՀՖՖ նախագահը  ուղղակի խնդրեց, որ ընտանիքի հետ կապված շահարկումներ չարվեն,  քանի որ Վարդանյանն ամենից շատ կուզեր, որպեսզի նման բան կատարված չլիներ:

Հայտնվեց, որ Վարդանյանը ցանկանում է սպորտը հանել ճահճից: Ըստ Հայրապետյանի` սպորտը օդանավակայանում ծաղկեպսակ մարզիկների վզին գցելը չէ և պետք չէ սպորտը խառնել քաղաքականության հետ:

«Նա փորձում է սպորտը հեռու պահել քաղաքականությունից: Եթե մենք աջակցենք սպորտի ղեկավարին, ապա կունենանք հաջողություններ: Միանգամից մի փորձեք ցեխ շպրտել»,- խորհուրդ տվեց ՀՖՖ նախագահը:

Արթուր Բաղդասարյանի Հայաստանի վոլեյբոլի ֆեդրացիայի նախագահ դառնալու հետ կապված էլ, ասվեց, որ այդ կազմակերպության նախագահի պաշտոնը իրենից մեծ բան չի ներկայացնում, և անարդարության մասին անիմաստ է խոսել: Վոլեյբոլի ֆեդերացիան էլ հասարակական նույնպիսի կազմակերպություն որակվեց, ինչպիսին է ազգային օլիմպիական կոմիտեն, ֆուտբոլի ֆեդերացիան և որևէ մեկին իրավունք չի տրվում ասել, թե այլ հասարակական կազմակերպությունն ինչպես պետք է կատարի նախագահի ընտրություն:

Հայրապետյանի կարծիքով` Արթուր Բաղդասարյանն այն մարդն է, որը կարող է բարձրացնել Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հեղինակությունը:

Քաղաքագետը կանխատեսում է Յուրի Վարդանյանի հրաժարակա՞նը

 Սուրեն ՍուրենյանցՔաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանի որդու` նարկոբիզնեսում ընդգրկված լինելու կասկածանքով ձերբակալվելու փաստին:
Նա մասնավորապես գրել է . «Յուրի Վարդանյանի բախտը չբերեց: Լեգենդար մարզիկ, սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդին ձերբակալված է եւ կասկածվում է բառիկության մեջ: Ինչքան էլ Յուրիկը լռի, այս պատմությունը չի կարող բացասաբար չազդել նրա հեղինակության վրա: Ես նույնիսկ կանխատեսում եմ, որ հասաունանում է նոր հրաժարական»:

Յուրի Վարդանյան որդին կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ փոխադրելու մեղադրանքով

Յուրի ՎարդանյանՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 3-րդ մասի և  215 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել հոկտեմբերի 15-ին Սյունիքի մարզի քննչական բաժնում Դավիթ Վարդանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել «առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը և «թմրամիջոցների մաքսանենգությունը» հատկանիշներով: