Փոլ Ուոքերի վթարված մեքենայից մի կտոր գողացած տղամարդը վեց ամիս անց կկացնի բանտում

paul-walker-moscow-premiere-fast-and-furious18-ամյա Ջեյմսոն Բրուքս Ուիթին վեց ամսով ազատազրկման է դատապարտվել ամերիկացի հայտնի դերասան Փոլ Ուոքերի վթարված Porsche Carrera GT-ից մի կտոր գողանալու համար: Սպասվում է, որ մեկ այլ մեղադրյալ նույն դատավճռին կարժանանա հոկտեմբերի 23-ին:

TMZ-ի հրապարակած տեսանյութում երկու կասկածյալները Կալիֆորնիայի Սանտա Կլարիտայում վթարված Porsche Carrera GT-ն տեղափոխող բեռնատարից վերցնում են մեքենայի կտորներ: Գողության մասին հայտնել էր բեռնատարի վարորդը:

Փոլը մահացել էր, երբ 2013թ-ի նոյեմբերի 30-ին նրա մեքենան Կալիֆորնիայի Սանտա Կլարիտայում, բախվելով էլեկտրասյանը, հրդեհվել էր: Մեքենան վարող նրա ընկեր Ռոջեր Ռոդասը ևս զոհվել էր:

 

Անկախ

Քիմ Քարդաշյանը իր լուսանկարներով գիրք կհրապարակի

kim-kardashianՔիմ Քարդաշյանը Rizolli Universe-ի հետ պայամնագիր է կնքել իր լուսանկարներով գիրք հրապարակելու համար:  «Kim Kardashian Selfish» վերնագրով գիրքը կունենա 352 էջ և գրախանութներում կհայտնվի 2015 թ-ի ապրիլի 7-ին: Գիրքը կարժենա 19,95 դոլար:

Քիմ Քարդաշյանը նշել է, որ այս գաղափարը իր մոտ ծագել է այն ժամանակ, երբ Վալենտինի օրվա կապակցությամբ նմանատիպ գիրք է պատրաստել իր ամուսին Քանյե Ուեստի համար, և այն այնքան գեղեցիկ է ստացվել, որ ինքը որոշել է նմանատիպ գիրք հրապարակել:

Երբ Քիմին հարցրել են, թե գրքի մեջ կներառվեն արդյոք Քանյեի համար պատրաստված գրքի լուսանկարներից, Քիմը պատասխանել է, որ դրանցից միայն մի քանիսը:

 

Անկախ

Նյու Յորքի դատավորը դատավարության ընթացքում չի իմացել, թե ով է Ռիհաննան

Rihanna -singerՀամաշխարհային մասշատաբի աստղ լինելը երաշխիք չէ, որ մարդիկ կճանաչեն ձեզ:

Ռիհաննան հնարավոր է՝ ավելի քան 30 միլիոն ալբոմներ է վաճառել ամբողջ աշխարհում, սակայն երբ նրան հետապնդած տղամարդն Ամերիկայում ներկայացել է դատարան, դատավորը շփոթվել է՝ երգչուհու անունը լսելով:

Երբ հայտնել են, որ 53-ամյա Քևին Մաքգլին ձերբակալվել է Ռիհաննային հետապնդելու համար, Նյու Յորքի դատավորն ընդունել էր, որ ինքը տեղյակ չէ, թե ով է Ռիհաննան:

Մաքգիլին մեղադրում են Նյու Յորքում Ռիհաննայի վարձակալած 14,5 միլիոն դոլար արժողությամբ բնակարանի մոտ հուլիսի 8-11-ը գրություններ թողնելով երգչուհուն սպառնալու համար:

Դատարանում տղամարդը 26-ամյա Ռիհաննային Ջեյ Զիի և Քանյե Ուեսթի հետ միասին մեղադրել է իր նյութերը գողանալու համար, ինչպես նաև դատավորին ստախոս է անվանել, երբ վերջինս նշել է, որ կասկածյալը չի կարողանում իրեն պաշտպանել:

Ռիհաննան, կարդալով գրությունները, մտահոգվել է իր անվտանգության համար, որտեղ հիշեցվում էր փոփ երգչուհու և անտուն մարդու միջև գոյություն չունեցած անձնական հարաբերությունների մասին:

Տղամարդը նախկինում ևս չորս անգամ ձերբակալված է եղել խախտումների համար:

Նա կրկին դատարան կներկայանա սեպտեմբերի 2-ին, սակայն եթե հոգեկան գնահատականը նրան դատարան ներկայանալու համար ոչ պիտանի համարի, ապա մեղադրանքները կհանվեն, և նրան բուժման նպատակով կտեղափոխեն հիվանդանոց:

 

Անկախ

Ջասթին Բիբերը պայամանագիր է կնքել Calvin Klein-ի հետ

justin-bieberՋասթին Բիբերը պատրաստվում է դառնալ Calvin Klein-ի մոդել: Ըստ MailOnline-ի երգիչը պայմանագիր է ստորագրել CK-ի հետ:

Calvin Klein-ից հայտարարել են, որ Ջասթինը լուսանկարվել է ֆիրմայի համար, իսկ արդյունքները կհրապարակվեն այս տարվա վերջերին:

Գաղտնիք չէ, որ Ջասթինը CK-ի երկրպագու է: Ապրիլից ի վեր Ջասթինը համացանցում տեղադրել է CK ֆիրմայի ներքնաշորով մի շարք լուսանկարներ:

Երգիչը այպիսով կմիանա հայտնի մարդկանց ցուցակին՝ ներառյալ Քեյթ Մոսը, Մարկ Ուոլբերգը, Էվա Մենդեսը և Լարա Սթոունը, ովքեր լուսանկարվել են խորհրդանշական ֆիրմայի ներքնաշորով:

Դեռևս հայտնի չէ, թե Ջասթին Բիբերը որքան կստանա այդ գովազդի համար: Նախկինում Քեյթ Մոսը ֆիրմայի հետ իր առաջին պայմանագիրց ստացել էր 1,2 միլիոն դոլար: Գումարի չափը հետագայում դարձել էր 4  միլիոն դոլար:

CK-ի ներկայացուցիչը Բիբերի վերջին քրեական գործերի մասին հարցին պատասխանել է, որ իրենք ասեկոսեների վերաբերյալ մեկնաբանություններ չեն կատարում:

 

Անկախ

 

Կիթառի լեգենդ Էրիկ Կլեպտոնը պատրաստվում է թողնել համերգային շրջագայությունները

Eric ClaptonԷրիկ Կլեպտոնը հայտնել է, որ 50 տարի ճանապարհներին լինելուց հետո պատրաստ է թողնել համերգային շրջագայությունները:

69-ամյա բրիտանացի երաժիշտը նշել է, որ ճանապարհորդելը անտանելի է դարձել, և ինքն անհանգստանում է իր առողջության համար:

Չորս երեխայի հայր Կլեպոտնը, որը նաև պապիկ է դարձել անցած տարի, ավելացրել է, որ ճանապարհորդելու նկատմամբ իր սերը հիմնականում կորել է այն բանի պատճառով, որ երկրների մեծ մասն այժմ դարձել է Ամերիկայի մեկ այլ տարբերակը:

Կլեպտոնը կարծում է, որ շուտով կգա մի օր, երբ ինքն այլևս չի կարողանա կիթառ նվագել:

Երաժիշտը 17 Գրեմի մրցանակներով հանդիսանում է ամենաշատ Գրեմի մրցանակ ստացած բրիտանացին: Նա իր ներկայիս կնոջ հետ ամուսնացել է 2002թ-ին: Նրանք ունեն երեք դուստր:

 

Անկախ

Հրապարակվել է Բեյոնսե Նոուլսի և Ջեյ Զիի հարսանիքի տեսանյութը (տեսանյութ)

beyonce-jay-zՀրապարակվել է Բեյոնսե Նոուլսի և Ջեյ Զիի՝ 2008թ-ին տեղի ունեցած հարսանիքի տեսանյութը: Այն ցուցադրել են զույգի On the Run համատեղ համերգային շրջագայության շրջանակներում Մայամիի Sun Life Stadium կազմակերպված համերգի ժամանակ:

Տեսանյութը տեղադրվել է նաև համացանցում: Տեսանյութում Բեյոնսեն և ռեպերը խորանի մոտ մատանիներ են փոխանակում:

2011-ին Բեյոնսեն ցուցադրել էր իր հարսանեկան զգեստը:

Զույգը համերգի ժամանակ համատեղ մի քանի երգ է կատարել:

Նրանք մինչև օգոստոսի 6-ը կշարունակեն իրենց համերգային շրջագայությունը Միացյալ Նահանգներում՝ նախքան Եվրոպայում համատեղ համերգներով հանդես գալը:

 

 

Անկախ

Բրեդ Փիթի վրա հարձակվողին արգելել են ներկա գտնվել հոլիվուդյան միջոցառումներին

vitalii-sediukՄայիսի 28-ին «Մալեֆիսենտա» ֆիլմի պրեմիերայի ժամանակ Բրեդ Փիթի վրա հարձակվելուց հետո ուկրաինացի նախկին լրագրող Վիտալի Սեդիուկին արգելել են ներկա գտնվել հոլիվուդյան միջոցառումներին:

Ուրբաթ օրը տեղի ունեցած դատավարության ժամանակ Սեդիուկին կարգադրել են առնվազն 457 մ հեռու մնալ այն վայրերից, որտեղ անց են կացվում մրցանակաբաշխություններ և ֆիլմերի պրեմիերաներ: Նրան կարգադրել են հեռու մնալ նաև Բրեդ Փիթից և Անջելինա Ջոլիից: Նա 36 ամիս պայմանական ազատության մեջ կլինի և կվճարի 220 դոլար տուգանք, մեկ տարի կհաճախի հոգեբանի մոտ և 20 օր հանրային աշխատանք կկատարի:

Նախքան Փիթի հետ կապված միջադեպը` 25-ամյա տղամարդը հարձակվել էր նաև այլ աստղերի վրա:

Ուկրաինական 1+1 հեռուստաալիքը հայտնել է, որ Սեդիուկը «Մալեֆիսենտա» ֆիլմի պրիեմիերայի միջադեպից երեք շաբաթ առաջ ազատվել էր աշխատանքից:

 

Անկախ

Կաննում ուկրաինացի լրագրողը մտել է Ամերիկա Ֆերերայի շրջազգեստի տակ (տեսանյութ)

america-ferreraՈւրբաթ օրը՝ մայիսի 16-ին, Կաննի կինոփառատոնում ձերբակալել են մի տղամարդու, որը փորձել է մտնել Ամերիկա Ֆերերայի շրջազգեստի տակ: Տղամարդը ուկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկն է եղել, որը կարմիր գորգի վրա հաճախակի կատակներ է անում:

Ֆերերան այլ դերասանների հետ լուսանկարվելիս  է եղել, երբ Սեդյուկը մտել է նրա շրջազգեստի տակ: Տղամարդուն հաջողվել է արագ հայացք նետել շրջազգեստի թափանցիկ հատվածով՝ նախքան անվտանգության աշխատակիցները կհեռացնեին նրան կարմիր գորգից:

Ֆերերան հագիստ, սակայն վրդովված տեսք ուներ: Աստղերը միջադեպից հետո շարունակել են ժպտալով լուսանկարվել:

Սեդյուկը Բրեդլի Քուպերի և Լեոնարդո Դիկապրիոյի առջև ծնկի գալու վատ համբավ ունի: Նրան մի անգամ ապտակել են Ուիլ Սմիթի շուրթերը համբուրելու փորձի համար: Նա նաև ընդհատել է 55-րդ Գրեմի մրցանակաբաշխությունը՝ Ադելի ելույթը բոյկոտելու նպատակով բեմ բարձրանալով:

Ջեյ Զիի և Սոլանժ Նոուլսի միջև վեճի հոլովակը հրապարակած հյուրանոցի աշխատակիցն ազատվել է աշխատանքից

jay-z-and-solange-knowlesStandard հյուրանոցն  աշխատանքից ազատել է Ջեյ Զիի և Սոլանժ Նոուլսի միջև վերելակում տեղի ունեցած վիճաբանությունը ցուցադրող հոլովակը լրատվամիջոցներին տրամադրած աշխատակցին: Associated Press-ի տեղեկություններով՝ հյուրանոցը պարզել է աշխատակցի ինքնությունը, և հյուրանոցի անվտանգության կանոնները խախտելու համար նա այլևս այդտեղ չի աշխատում:

Մայիսի 12-ին TMZ-ն հրապարակել էր 3 րոպե տևողությամբ մի հոլովակ, որտեղ ցուցադրվում էր Ջեյ Զիի և Սոլանժի վիճաբանությունը: Սոլանժը ծիծաղում էր ռեպերի վրա, իսկ նրանց մոտ կանգնած Բեյոնսե Նոուլսը չէր խառնվում նրանց կռվին: Այդ ընթացքում թիկնապահը փորձում էր հետ պահել Սոլանժին, որ չհարձակվի Ջեյ Զիի վրա:

Հոլովակի հրապարակումից քիչ անց հյուրանոցը հայտարարել էր, որ իրենք կհետաքննեն կատարվածը:

New York Daily News-ը տեղեկացնում է, որ վեճը տեղի էր ունեցել այն պատճառով, որ Սոլանժին դուր չէր եկել Met Gala-ի ժամանակ ռեպերի պահվածքը դիզայներ Ռեյչել Ռոյի նկատմամբ:

Ջասթին Բիբերին մեղադրում են գողության փորձի մեջ

justin-bieber-mother-s-dayԼոս Անջելեսի ոստիկանության բաժնի ներկայացուցիչը երեքշաբթի երեկոյան հայտնել է, որ կանադացի երգչի դեմ բողոք է ներկայացվել գողության փորձի համար:

Տուժածը դեպքի մասին ոստիկանությանը հայտնել էր երկուշաբթի երեկոյան, և ըստ ոստիկանության՝ նա վնասվածքներ չի ստացել գողության փորձի ընթացքում: Բիբերը դեռևս հարցաքննության չի կանչվել:

Ըստ տեղեկությունների՝ 20-ամյա աստղը կարծել էր, թե անցորդը  հեռախոսով լուսանկարել է իրեն և խնդրել էր կնոջը իրեն փոխանցել հեռախոսը, որպեսզի ջնջի դրանք: Ամեն դեպքում կինը հեռախոսը նրան չէր փոխանցել և դրել էր պայուսակի մեջ:

Այնուհետև կնոջ և Բիբերի միջև ծեծկռտուք էր սկսվել: Փոփ աստղն,  այնուամենայնիվ,  վերցրել էր հեռախոսը և համոզվել, որ կինը իրեն չի լուսանկարել: Կինը Բիբերին հայտնել էր, որ ինքը իր դստեր հետ պարզապես ցանկացել է բարևել նրան:

Ծնվել է Բրյուս Ուիլիսի 5-րդ դուստրը

բրյուս ուիլիս59-ամյա դերասան Բրյուս Ուիլիսը 5-րդ անգամ հայր է դարձել: «Ամուր ընկուզի» կինը` 35-ամյա  մոդել Էմմա Հեմինգը,   նրան աղջիկ է պարգևել:  Փոքրիկին Էվելին Պեն  են կոչել:

Այս մասին հաղորդում է ամերիկյան People տաբլոիդը:

«Մայրն ու փոքրիկն իրենց շատ լավ են զգում: Մեյբլը շատ ուրախ է, որ փոքրիկ քույրիկ է ունեցել»,- ասել է դերասանի ներկայացուցիչը:

Բեյոնսեն հայտնվել է Time ամսագրի «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց» համարի շապիկին

Time- BeyonceԲեյոնսեն հայտնվել է Time ամսագրի «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց» համարի շապիկին:

Փոփ երգչուհին, հայտնվելով համարի շապիկին, առաջ է անցել ցանկի մյուս բոլոր անուններից՝ ներառյալ նախագահ Օբաման, Հիլարի Քլինթոնը, Վլադիմիր Պուտինը, պապ Ֆրանցիսկոսը և Մայլի Սայրուսը:

Ամսագրի մեջ տեղադրվել են նաև դերասան Ռոբերտ Ռեդֆորդի, մարզիկ Ջեյսոն Քոլինզի և General Motors-ի գործադիր տնօրեն Մերի Բարայի լուսանկարները:

Time-ի այս տարվա ամենաազդեցիկ արվեստագետների ցուցակում ընդգրկված են Քերի Վաշինգթոնի, Էմի Ադամսի, «Սառը սիրտը» մուլտֆիլմի երաժշտության հեղինակներ Ռոբերտ Լոպեսի և Քրիստեն Անդերսոն Լոպեսի անունները:

Թոմը Քրուզը ճանաչվել է Մեր ժամանակների լեգենդ

Tom Cruise-awards1Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը՝ Թոմ Քրուզը «Ջեյմեսոն  Էմփայր ֆիլմ» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է Մեր ժամանակների լեգենդ:

Հոլիվուդյան դերասանը Լոնդոնում կազմակերպված մրցանակաբաշխությանը ներկայացել է մուգ կապույտ կոստյումով, որը համադրել էր բաց կապույտ վերնաշապիկով և մուգ մոխրագույն փողկապով:

Մրցանակը Թոմին հանձնել է դերասանուհի Ռոզամունդ Փայկը, որն  առիթն  օգտագործել էր 51-ամյա աստղի նկատմամբ իր հարգանքը արտահայտելու համար:

Այս մրցանակաբաշխությունը 25-րդ տարին է, ինչ կազմակերպվում է, և ողջ քվեարկությունն իրականացնում է հանրությունը: Այս տարի որոշ հոլիվուդյան դերասաններ ևս մրցանակ են ստացել իրենց ջանքերի համար:

Հոլիվուդի լեգենդ Առնոլդ Շվարցենեգերը ճանաչվել է Մեր ժամանակների էքշն հերոս:

Մրցանակներ են ստացել նաև Մայքլ Ֆասբենդերը, Մարգո Ռոբին, Ալֆոնսո Կուարոն:

 

Մրայա Քերին ի ցույց է դրել ծննդյան օրը ամուսնուց ստացած թանկարժեք նվերը

mariah-carey-nick-cannon

Հանրահայտ երգչուհի Մրայա Քերին Instagram կայքում տեղադրել է մարտի 27-ին 44-ամյակի կապակցությամբ իր ամուսին Նիք Քենոնի նվիրած գեղեցիկ նվերի լուսանկարը: Քենոնը երգչուհուն ադամնադներվ պատված ապարանջան է նվիրել:

Քենոնը ևս հրապարակել է ծննդյան տոնակատարության լուսանկարները, որտեղ նրանց երեխաները Մարոկան և Մոնրոն խաղում են խաղալիքներով:

Քենոնը նաև գրել է, որ իրենք նշում են ամենագեղեցիկ, տաղանդավոր, ուժեղ և զարմանահրաշ հրեշտակի՝ իր կնոջ ծննդյան օրը:

 

Անկախ

Օսկարի բոլոր ժամանակների վատագույն զգեստները (լուսանկարներ)

Tyra-BanksՕսկարը շոուբիզնեսի ամենակարևոր միջոցառումն է: Շուրջ 40,4 միլիոն հեռուստադիտողներ դիտում են, թե ինչպես են ամենահայտնի դեմքերը ժամանում մրցանակաբաշխությանը:

Աշխարհի ամենահայտնի դիզայներները մեծ ջանքեր են գործադրում կարմիր գորգի վրա աստղերի միլիոնավոր դոլարներ արժեցող տեսքը ապահովելու համար: Չնայած լավագույն ոճաբանների աշխատանքին և շլացուցիչ զգեստներին՝ տարիների ընթացքում կարմիր գորգի վրա նորաձևության վրիպակներ են տեղի ունեցել:

Սկսած Շերի պարուհու հագուստից մինչև Սելին Դիոնի ինտրիգային կոստյումը՝ կանայք իրապես ցուցադրել են ամենամեծ խախտումները:

 

Անկախ

ELLE Style Awards-ում Քեթի Փերրին ճանաչվել է Տարվա կին

kety perry-kylie minogueՓետրվարի 18-ին կազմակերպված ELLE Style Awards մրցանակաբաշխության ժամանակ Քեթի Փերին ստացել է Տարվա կին մրցանակը: Լոնդոնի One Embankment-ում կազմակերպված միջոցառմանն  երգչուհին ներկայացել էր Վիվիեն Վեսթվուդի ծաղկավոր զգեստով, որի հետ համադրել էր Քրիստիան Լուբուտենի կոշիկներ:

Փերիին մրցանակը հանձնել է Քայլի Մինոուգը:

Վերջերս լուրեր էին տարածվել Փերիի նաշանվելու վերաբերյալ, երբ նա Վալենտինի օրը հանրության առջև դուրս էր եկել ադամանդե մատանիով, սակայն աղբյուրը հերքել է երգչուհու և նրա ընկեր Ջոն Մեյերի նշանադրության լուրերը:

Elle Style Awards 2014-ին մասնակցում էին նաև Կարա Դելեվինը, Էլլի Գուլդինգը և Էմմա Ուոթսոնը:

Ջասթին Բիբերի մոմե արձանը ավերվել է հաճախակի շոշափվելու պատճառով

Justin_Bieber_Waxwork_LondonՋասթին Բիբերի մոմե արձանը հեռացվել է Նյու Յորքի Մադամ Թյուսոյի թանգարանից: Արձանը հեռացվել է, քանի որ ոգևորված երկրպագուները ջարդել էին այն: Արձանի շուրջը որևէ պարան կամ արգելապատնեշ չի եղել, ուստի երկրպագուները անընդհատ շոշափել են այն:

Թանգարանը հայտարարել է, որ արձանը, չնայած կանոնավոր վերանորոգումներին, այլևս իրեն չէր արդարացնում ո՛չ աստղի, ո՛չ էլ թանգարանի նկատմամբ:

Թանգարանի գլխավոր տնօրեն Բրետ Պիջենը հայտնել է, որ սա հիասթափեցնող է, սակայն իրենք հույս ունեն մոտ ապագայում թանգարանում կրկին հյուրընկալել նոր, հասուն Ջասթինին: Արձանը հրապարակվել էր 2011թ-ին:

Սկարլետ Յոհանսոնը դադարել է հանդես գալ որպես Օքսֆամի դեսպան

Սկարլետ Յոհանսոնը Արևմտյան Ափին գործող գազավորված ըմպելիքներ արտադրող իսրայելական ընկերությանը աջակցելու պատճառով խզել է իր կապը մարդասիրական խմբավորման հետ:

Scarlett Johansson-adՉորեքշաբթի օրը Սկարլետի ներկայացուցիչը հայտնել է, որ 29-ամյա դերասանուհին կարծիքների սկզբունքային տարբերություն է ունեցել Օքսֆամ ինթերնեյշընլի հետ, քանի որ մարդասիրական խումբը ընդդիմանում է Իսրայելի գրաված տարածքներից իրականացվող առևտրին՝ հայտնելով, որ դա անօրինական է և անտեսում է Պաղեստինի իրավունքները:

Այս ամսվա սկզբին դերասանուհին գրանցվել է  որպես SodaStream International ՍՊԸ-ի համաշխարհային բրենդ դեսպան: Նախատեսվում է, որ կիրակի օրը Սուպեր գավաթի խաղարկության ժամանակ դերասանուհին կհայտնվի գազավորված ընպելիքներ արտադրողի գովազդում:

Պրո-պաղեստինյան ակտիվիստները քննադատել են SodaStream-ին Արևմտյան ափին` Իսրայելի գրաված տարածքում, մեծ գործարան հիմնադրելու համար:

Յոհանսոնը 2007թ-ից ի վեր ծառայում է որպես Օքսֆամի համաշխարհային դեսպան՝ համաշխարհային աղքատության կրճատման համար ֆոնդեր հավաքելով և նպաստելով դրա վերաբերյալ տեղակացվածության բարձրացմանը:

 Անկախ

Ֆրանսիական հեռուստաալիքներով արգելվել է ցերեկային ժամերին ցուցադրել Մայլի Սայրուսի և Բրիթնի Սփիրսի տեսահոլովակները

miley-cyrus-britney-spearsՖրանսիական հեռուստաալիքները արգելել են Մայլի Սայրուսի և Բրիթնի Սփիրսի տեսահոլովակները ցուցադրել ցերեկային ժամերին: Ֆրանսիայի հեռարձակողների վերահսկող մարմնից հայտնել են, որ հեռուստաալիքները Սայրուսի “Wrecking Ball” և Սփիրսի “Work B**ch” տեսահոլովակները պետք է ցուցադրեն երեկոյան 10:00-ից հետո՝ մեծահասակների համար նախատեսված հաղորդումների ժամերին:

Հեռարձակողների վերահսկող մարմինը՝ CSA-ը, հինգշաբթի տարածած հայտարարության մեջ նշում է, որ հեռուստաալիքները ցերեկային ժամերին անհարկի հոլովակներ են ցուցադրում և նախքան ցուցադրումը երեխաներին էկրաններից հեռացնելու վերաբերյալ նախազգուշացում չի արվում ծնողներին:

Անցած տարի Սփիրսի այդ նույն հոլովակը նախքան երեկոյան ժամը 10:00 –ն արգելվել էր ցուցադրել Մեծ Բրիտանիայի հեռուստաալիքներով՝ ներառյալ MTV և The Box:

Հրապարակվել է 2013թ-ի չափազանց շատ վճարված դերասանների տասնյակը

adam_sandler_jefForbes-ը հրապարակել է տարվա չափազանց շատ վճարված դերասանների ցուցակը, որը գլխավորում է Ադամ Սենդլերը:

Ըստ Forbes-ի` աստղի դերակատարմամբ մի շարք ֆիլմեր տոմսարկեղրում այնքան էլ հիթային չեն եղել՝ չնայած նկարահանվելու համար աստղը ստացել է 15 միլիոն դոլար:

Գլխավոր հնգյակում ընդգրկված են Քեթրին Հեյգելը, Րիզ Ուիզերսփունը, Նիկոլաս Քեյջը և Քևին Ջեյմսը:

Նրանց հաջորդում են Դենզել Վաշինգտոնը, Սթիվ Կարելը, ութերորդ հորիզոնականում Ջենիֆեր Էնիսթոնը, Մեթ Դեյմոնը, իսկ տասնյակը եզրափակում է Ռայան Ռայնոլդսը:

Ամսագրի տվյալներով՝ իրենք ցանկը կազմել են հաշվի առնելով վերջին երեք տարիների ընթացքում դերասանների մասնակցությամբ վերջին երեք ֆիլմերում նրանց ստացած գումարը, ֆիլմի բյուջեն և ծախսերը: