Պերուի հարավում ուժեղ երկրաշարժ է եղել

ՊերուԱյսօր Պերուի հարավում 7,0 մագնիտուդով երկրաշարժ է եղել, հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Երկրաշարժն արձանագրվել է Տամբու քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք, որի օջախը 58,9 կմ խորության վրա է եղել:Ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:

6 ու ավելի մագնիտուդով երկրաշարժերն ուժեղ են համարվում ու կարող են ավերածությունների  ու զոհերի պատճառ դառնալ:

Պերուում աճուրդի են հանվելու հետախուզության նախկին պետի ոսկիները

1375-390x290Պերուում աճուրդի է հանվելու ոսկյա ժամացույց և այլ թանկարժեք իրեր, որոնք բռնագրավված են հետախուզության նախկին պետից` Վլադիմիրո Մոնտեսինոսից, հաղորդում է ВВС-ի Ռուսական ծառայությունը:

Ներկայում 69-ամյա Մոնտեսինոսը կաշառակերության ու մարդու իրավունքների խախտման համար երկարաժամկետ կալանքի մեջ է: Նրան ձերբակալել են 2001-ին: Արդարադատությունից Մոնտեսինոսին չհաջողվեց  թաքնվել անգամ երկրից փախչելով:

Աճուրդը կայանալու է օգոստոսի 18-19-ին, երկրի մայրաքաղաք Լիմայի արդարադատության նախարարության շենքում: Պերուի կառավարւթյունը հույս ունի աճուրդից  առնվազն 1 մլն դոլար ստանալ: Վաճառքի  է հանվելու 152 կտոր ոսկերչական իր:

Անկախ

Պերուի իշխանությունները հետապնդում են Մաչու Պիկչուում մերկ լուսանկարվողներին (տեսանյութ)

Մաչու ՊիկչոՊերուի ամենախորհրդանշական մշակութային վայրերից մեկում մերկացած զբոսաշրջիկներին խիստ պատիժ է սպասվում:

Մաչու Պիկչուում վերահսկողություն է սահմանվել այն բանից հետո, երբ համացանցում տեղադրվել են ինկերի ավերակներում մերկ վազող օտարերկրացիների հոլովակը և լուսանկարները:

Machu Picchu12Զբոսաշրջիկներին կարճատև հարցաքննության են ենթարկել և ստիպել իրենց թվային տեսախցիկից ջնջել մերկ լուսանկարները: Ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ մինչև ջնջելը լուսանկարները անպատասխանատու կերպով արդեն տարածվել են պերուական լրատվամիջոցներով:

Անցած ամիս YouTube կայքում տեղադրվել էր սուրբ վայր համարվող Մաչու Պիկչուում մերկ վազող զույգի հոլովակը:

Հոլովակում զույգը, իրենց հագուստները ձեռքերին բռնած, վազում է խոտերի մեջ և ցատկում հնագույն պատերի վրայով:

Հոլովակը նկարահանել էր մեկ այլ զբոսաշրջիկ:

 Անկախ

Եղանակային նոր ռեկորդներ` աշխարհում

o_894094ԱՄՆ-ում ձյան հզոր ցիկլոնը մոտենում է Նյու-Յորքին: Միանգամից 8 նահանգում հայտարարվել է ԱԻ, կան զոհեր: Ավիաընկերությունները շուրջ 2 հազար թռիչք են հետաձգել: Բրիտանիայում փորձում են վերջին տասնամյակի ամենաուժեղ ջրհեղեղին դիմակայել: Թեմզայի մակարդակը վտանգավոր է դարձել, Լոնդոնի արվարձանները հեղեղված են:

ԱԻ ռեժիմ է  նաև ԱՄՆ-ի 8 նահանգներում(Վիրջինիայից Տեխաս)` առատ ձյան պատճառով: Ոստիկանությունը հայտնել է 4 զոհի մասին: Ամենաբարդ դրությունը ստեղծվել է Հյուսիսային Կարոլինայում ու Ջորջիայում: Շատ բնակավայրերում հոսանք չկա, երթևեկությունը կանգնել է, բնակիչները սուպերմարկետներն են դատարակում, պահեստավորում առաջին անհրաժեշտության ապրանքներ, դպրոցներում պարապմունքները հետաձգվել են: Վաղը սպասվում է որ ցիկլոնը կհասնի Նյու Յորք:

Անգլիայի հարավում ջրհեղեղներ են արդեն մեկուկես ամիս ու ամեն շաբաթ վիճակը վատթարանում է ավելի: Թեմզայի մակարդակը հասել է վտանգավոր աստիճանի: “Մեծ Բրիտանիայի համար սա ամենաանձրևոտ ձմեռն է երկուսուկես դարում ու ամենաուժեղ հեղեղները` վերջին տասնամյակում”,-ասել է վարչապետ Քեմերոնը,-տուժել են ավելի քան 800 շրջաններ: Դրանցից 13-ում ջրհեղեղը կյանքի համար սպառնալիք է դարձել: Իսկ ջուրն առայժմ չի նահանջում”:

Ապահովագրական ընկերությունների վրա տեղումների նման ռեկորդային  քանակը 800 և ավելի մլն դոլար է նստել: Փորձագետները կարծում են, որ իրական վնասը շատ ավելի է:”Ես ցանկանում եմ ամբողջ երկրին հայտնել.մենք կծախսենք, այնքան, որքան կպահանջվի,  գործի կդնենք բոլոր անհրաժեշտ քայլերը”-վստահեցնում է վարչապետը,-ես որոշեցի հետաձգել Մերձավոր Արևելք կատարելիք այցը.հիմա ջրհեղեղից ավելի կարևոր բան չկա”:

Եղանակային անսովոր պայմանների հետևանքով նման վիճակ է նաև Պերուում: Ինկերի ողջ աշխարհում հայտնի Մաչու-Պիկչու քաղաք տանող ճանապարհին սողանքի հետևանքով կամուրջ է փլուզվել: 250 զբոսաշրջիկ հայտնվել է ճանապարհին շրջափակված վիճակում: Արտակարգ ծառայությունները տուժածներին Ագուաս-Կալենտես քաղաք է տեղափոխում, որտեղից նրանց առավել անվտանգ վայր կուղեկցեն երկաթուղով:

 Անկախ

Պերուն ու Չիլին վերջապես բաժանել են վիճելի տարածքները

o_886211Պերուի ու Չիլիի միջև   տարածքային բազմամյա վեճը վերջապես լուծվել է: Հաագայում, ՄԱԿ-ի միջազգային դատարանը հստակեցրել է ծովային նոր սահմանը 2 երկրների միջև, ընդ, որում, 2 պետություններն էլ գոհ են մնացել:

Լիմային մոտ 50 հազար քկմ ջրային տարածք է բաժին հասել: Այդ տարածքը հարավամերիկյան պետությունը կորցրել էր 19-րդ դարի վերջում, Խաղաղօվկիանոսյան կռվի հետևանքով: Սանտյագոն կարողացավ իրեն պահել ձկնով հարուստ առափնյա տարածքը:

Բոլիվիան, Պերուի օրինակով, նույնպես տարածքային հայց է  ներկայացրել Չիլիին: Պետությունը պահանջում է վերադարձնել մուտքը դեպի ծով, որը կորցրել է նույն զինված  հակամարտությունների ժամանակ:

Անկախ

Հայաստանի ԱԳ նախարարի այցելությունը Պերու

Հայաստան,ԱԳՆ,Էդվարդ Նալբանյան, ՊերուՀունվարի 6-ին մեկնարկեց արգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Պերու։

 

Հայաստան,ԱԳՆ,Էդվարդ Նալբանյան, ՊերուՆույն օրը կայացավ Էդվարդ Նալբանդյանի և Պերուի արտգոծնախարար Էդա Ռիվաս Ֆրանչինիի հանդիպումը, որը սկսվեց առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվեց պատվիրակությունների մասնակցութամբ։

 

Պերուի արտգործնախարարը ողջունեց 21 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի ԱԳ նախարարի առաջին այցելությունը Լիմա և ընդգծեց, որ այցը հնարավորություն է ընձեռում քննարկելու և բացահայտելու փոխշահավետ համագործակցության բնագավառները:

 

Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի և ջերմ ընդունելության համար` նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից է նոր գործընկերների ձեռքբերումը, տարբեր աշխահրամասերում Հայաստանի բարեկամների թվի ավելացումը և դա իր այցելության հիմնական նպատակն է։

 

Հանդիպման ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Ռիվասը մտքեր փոխանակեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ապակենտրոնացված փոխգործակցության խթանման, կրթության, մշակույթի և տուրիզմի բնագավառներում համագործակցության հաստատման նպատակով իրականացվելիք համատեղ քայլերի շուրջ:

 

Հայաստանի և Պերուի արտգործնախարարները պայմանավորվածություն ձեռք բերեցին Երևանում և Լիմայում համատեղության կարգով դեսպանների հավատարմագրման, պատվո հյուպատոսների նշանակման, իրավա-պայմանագրային դաշտի ձևավորման, ԱԳՆ-երի միջև խորհդատվությունների անցկացման, միջազգային կառույցներում համագործակցության սերտացման, տնտեսական ոլորտի շրջանակային համաձայնագրերի, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագրերի մշակման և առաջիկա բարձր մակարդակի հանդիպման ընթացքումում դրանց ստորագրման վերաբերյալ:

 

Նախարար Ռիվասը իր հայաստանյան գործընկերոջը ներկայացրեց երկրի զարգացման ուղղությամբ Պերուի իշխանությունների կողմից իրականացվող քայլերը և առաջնահերթությունները, ամերիկյան մայրցամաքում իր երկրի դերակատարությունը, տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվածությունը, տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

 

Իր հերթին Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նպատակով Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրականացվող քայլերի վերաբերյալ:

 

Հանդիպումից հետո Էդա Ռիվասը՝ պաշտոնական ճաշ տվեց Էդվարդ Նալբանդյանի պատվին, որին մասնակցում էին նաև Պերուի արտաքին առևտրի և տուրիզմի նախարար Մագալի Սիլվան, Պերուի խորհրդարանի և ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ։

 

Լիմայում նախարար Նալբանդյանը  հանդիպեց Պերուի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարտին Բեաունդե Մորեյրային։

 

Զրուցակիցները քննարկվեցին Հայաստանի և Պերուի հարաբերությունների զարգացման, երկու երկրների օրենսդիր մարմինների՝ Ազգային ժողովի և Կոնգրեսի միջև կապերի և համագործակցության հաստատման, բարեկամության խմբերի ստեղծման հնարավորությունները:

 

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային օրակարգի խնդիրների շուրջ։

 

Հայաստանի արտգործնախարարը Պերուի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության քայլերը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարևորությունը։

Անկախ

Պերուում հայտնանբերվել են երկու 1000-տարեկան մումիա

մումիաՀնէաբանները Լիմայի արվարձանում գտել են լավ պահպանված մումիաներ, որոնց տարիքը ավելի քան հազար տարի է: Առաջինը երեխայի մարմին է, երկրորդը`մեծի: Գիտնականները կարծում են, որ երեխային կարող է թաղել են տղամարդու հետ, որպես զոհաբերություն, հաղորդում է  բրիտանական  BBCհեռուստաընկերությունը:

Մումիաները հայտնաբերվել են  Յակ Պուկլյաննայի հնագույն հնէաբանական կմպլեքսում, որտեղ պեղումները սկսել են  1981 թվից: Գիտնականները ասում են, որ դա ամենալուրջ “Գանձն է”, որ գտնվել է այնտեղ վերջին30 տարում: Մումիաները թաղվել են նստած, նրանք հագնված են եղել և պարանով փաթաթված:

Հնագետները ենթադրում են, որ գտածոները ՄԹԱ VI – XI դարերին են պատկանում:Դա Ուարիի դոինյան մշակույթի ծաղկման ժամանակաշրջանն էր: Որքան էլ զարմանալի է գիտնականներին քիչ բան է հայտնի դրա մասին, քանի որ Ուարիի ներկայացուցիչները իրենցից հետո ոչ մի գրավոր վկայություն չեն թողել: Բացի երկու մումիաներից Յակ Պուկլյաննա կոմպլեքսի շրջակայքում հայտնաբերվել են նաև երեք ծովախոզուկի կմախք և կատուների նկարներով ամանեղեն: Հնագետները կարծում են, որ դա անդրշիրիմյան կյանքի  զոհաբերություն է:

Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով 50 մարդ է զոհվել՝ ներառյալ 13 երեխա

Rescue workers inspect the scene after a bus accident in the Yura district of ArequipaՊերուի մայրաքաղաք Լիմայի հարավարևելյան հատվածում ավտոբուս է ընկել գետը, որի հետևանքով մահացել է 50 մարդ՝ ներառյալ 13 երեխա:

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել ուրբաթ գիշերը: Ավտոբուսը ճանապարհից գլորվել էր 200մ խորությամբ ձորը: Իշխանությունների տեղեկություններով՝ զոհվածների մարմինները հայտնաբերել են ընկնելու վայրից 100 մ հեռավորության վրա:

Փրկարար ծառայության աշխատակցի խոսքով՝ ոչ ոք չի փրկվել: Նա նաև նշել է, որ վթարի պատճառը հայտնի չէ:

Պերուական Անդերի մեծ բարձրության վրա գտնվող ճանապարհները վատ հռչակ են ձեռք բերել ավտոբուսների նմանատիպ վթարների պատճառով:

 

Պերուում ու Բոլիվիայում ցրտերի պատճառով 6 մարդ է մահացել

iՊերուում ու Բոլիվիայում ուժեղ ցրտերի պատճառով 6 մարդ է մահացել: Շաբաթ օրը  ցուրտ եղանակի պատճառով Պերուի 10 շրջաններում արտակարգ իրադրություն է հայտարարվել: Տեղի իշխանությունները հայտնում են, որ միայն վերջին շաբաթվա ընթացքում  երկրում ցրտերից 2 մարդ է մահացել: Նախնական տվյալներով, ավելի քան 25 հազար ոչխար  ու այլ կենդանիներ են սատկել: Հեռավոր շրջաններում, որտեղ ջերմաստիճանն ավելի  ցածր է,զինված ուժերի ստորաբաժանումները դեղորայք, տաք ծածկոցներ ու փրկարարական համալիրներ են բաժանել: Տասնյակ  գավառներում ուսումնական հաստատություններում հետաձգվել են պարապմունքները:

Պերուում անսովոր ձնամրրկի պատճառով մարդիկ են մահանում

o_816828Ձնամրրիկը ծածկել է Պերուի հարավ-արևելքը: Իշխանությունները պատրաստ են արտակարգ դրություն հայտարարել: Տարածաշրջանում ջերմաստիճանը -15 է: Ճանապարհները ծածկված են մերկասառույցով: Տասնյակ բնակավայրեր հայտնվել են մեկուսացած  վիճակում, այնտեղ հասնելը դարձել է անհնար: Վտանգ կա, որ խափանումներ կարող են առաջանալ հոսանքամատակարարման մեջ: Լուրջ վնաս է հասցվել ֆերմերային տնտեսությանը: Լուրեր են ստացվում ցրտահարվածների ու զոհերի մասին:

Այս տարածաշրջանում ձյունն ու ցուրտը բացառիկ երևույթներ չեն, քանի որ սա բարձրլեռնային տեղանք է: Սակայն, նման բան չէին տեսել վաղուց, հայտնում են վթարային ծառայություններում:

Շինարարները քանդել են Պերուի հնագույն բուրգը

ՊերուԵրկրի իշխանությունները մեղադրում են շինարարական 2 կազմակերպության` Լիմայի շրջանում բուրգերից մեկի քանդման համար,որի տարիքը 4000 տարեկան էր:Էլ-Փարաիսոյի համալիրի 6 մ բարձրությամբ բուրգը երկրի երեսից ջնջվել է  ծանր տեխնիկայի օգնությամբ: Այդ տարածքում պեղումների ղեկավար Մարկո Գուիլենայի խոսքով,  քանդման պատասխանատուները “Պերուին պատմությանն անուղղելի վնաս են հասցրել”:

Վկաների տեղեկություններով, աշխատողները փորձել են կոտրել ևս 3 բուրգ, սակայն նրանց ժամանակին են կանգնեցրել ականատեսները: Քաղաքապետի խոսքով, այն տարածքը, որտեղ տեղակայված էր պատմական համալիրը, հնարավոր է օգտագործվի գյուղնաշանակությամբ: Կատարվածից հետո Էլ-Պարաիսոյի ՆԳ նախարարի կարգադրությամբ տեղում հսկողություն է հաստատվել:

Նման դեպք էր կատարվել մայիսի կեսին` Բելիզի տարածքում: Այն ժամանակ շինարարները քանդեցին մայաների բուրգը`  ճանապարհաշինության համար շինարարական խիճ ունենալու համար:

Պերուում հայտնաբերվել է Ուարի ժամանակաշրջանի թագուհիների դամբարան

image0221Հնագետները Պերուում հայտնաբերել են դամբարան` լեցուն կանանց մումիաներով ու գանձերով: Դամբարանի տարիքը 1200 է:

Գիտնականների խոսքով, գտածոն Ուարի թագավորության   շատ գաղտնիքների վրա լույս կսփռի, որն Անդերում է բնակվել  ինկերի ավելի հայտնի քաղաքակրթությունների առաջացումից էլ վաղ:

Դամբարանում  շուրջ 60 կմախք է հայտնաբերվել, որոնցից 3-ը Ուարի թագուհիներին է պատկանում: Նրանք թաղվել են ոսկե, արծաթյա զարդերով ու  գունավոր խեցեղեն իրերով:

Կմախքների մեծ մասը կանանց են պատկանում ու նրանք նստած դիրք ունեն, ինչը վկայում է, որ նրանք զոհաբերվել են:

Գունավոր համազգեստներով Պերուի բանտարկյալները աերոբիկ շարժումներ ցուցադրելու աշխարհի ռեկորդ են սահմանել (լուսանկարներ,տեսանյութ)

peruvian prisonersԳունավոր համազգեստներով բանտարկյալները հատուկ պար են ստեղծել ռեկորդների գրքի մեջ ընդգրկվելու համար:

Պերուի տխրահռչակ Լուրիգանչո բանտի ավելի քան 1,200 բանտարկյալներ ետնաբակում բոլորը միասին որոշակի գործողություն կատարելու աշխարհի ռեկորդ են սահմանել:

Զինված գողերը, վարձու մարդասպանները, նարկոբարոնները և մանր գողերը հավաքվել էին բոլորը միասին մասնակցելու արեոբիկ շարժումներով պարային շոուին:

Նրանք այդ շոուին պատրաստվել էին ավելի քան երեք ամիս:

 

Պարը բանտարկյալներին սովորեցրել էր Պերուում աբողջ մարմնի աերոբիկ շարժումների ստեղծող Ռոջեր Ռոմերոն:

Լուրիգանչոն նախատեսված է 2,500 բանտարկյալների համար, սակայն այնտեղ այժմ պահվում են 7,000 բանտարկյալներ: Այն Պերուի ամենամարդաշատ բանտն է: