Սնոուդենը Ռուսաստանում կմնա ևս 3 տարի

edward-snowdenԷդվարդ Սնուդենի փաստաբանը հայտնել է, որ ԱԱԳ-ի իրազեկիչը ևս երեք տարի Ռուսաստանում մնալու թույլտվություն է ստացել:

Սնոուդենին մեկ տարի ժամանակավոր ապաստան էին տրամադրել Ռուսաստանում, որի ժամկետն ավարտվել էր օգոստոսի 1-ին:

Նրա փաստաբան Անատոլիյ Կուչերենան հինգշաբթի հայտարարել է, որ Սնոուդենը այժմ ևս երեք տարվա բնակության իրավունք է ստացել:

 

Անկախ

Սնոուդենը Գլազգոյի համալսարանի ռեկտո՞ր

o_885611Շոտլանդիայի համալսարանի ռեկտոր կարող է դառնալ ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը: Նրա թեկնածությունն է առաջադրել բուհի ուսանողների խումբը: Ընտրությունները տեղի են ունենալու 2014-ի փետրվարի 17-18-ին:

“Դա մի հնարավորություն է ցուցադրելու մեր երախտագիտությունը քաջ մարդուն ու դրանով  նաև նրա նմաններին”:

Գլազգոյի համալսարանի բիզնեսի դպրոցի տնտեսագիտության բաժնի ղեկավար Կովալենկովը Սնոուդենի շանսերը բարձր   է գնահատւմ:

Նրա թեկնածության դեմ են հեծանվորդ Գրեմ Օբրին, գրող Ալան Բիսեթը և Շոտլանդիայի եպիսկոպոսական եկեղեցու հոգևորական Քելվին Հոլդսուորթը:

Համալսարանի ռեկտորի   իրավասությունների մեջ է ուսանողական խորհրդի հետ աշխատանքը,  համալսարանի վարչությանն ուսանողների խնդիրները ներկայացնելը:

Ներկայիս ռեկտորը Գլազգոյի համալսարանի շրջանավարտ  ու  Լիբերալ դեմոկրատների կուսակցության նախկին առաջնորդ Քեննեդին է:

Ռեկտոր են ընտրվում  նախորդած տարիներին համալսարանում  աշխատած բրիտանացիները, որոնք ակտիվ զբաղվում են համալսարանի գործերով:

“Երբեմն ուսանողները ռկտորի պաշտոնի համար այնպիսի մարդկանց են ընտրում, որոնք տարբեր պատճառներով չեն կարող համալսարանում գտնվել ու կատարել  ռեկտորի պարտականությունները”,-ասում է Կովալենկովը:

Գլազգոյի համալսարանը  ամենամեծ բուհն է Շոտլանդիայում, հիմնվել է 1451-ին: Առաջին անգամ ռեկտորի ընտրություններ  բուհում  տեղի են ունեցել 1452-ին:

Ի դեպ, այս համալսարանի հայտնի շրջանավարտներից է նաև տնտեսագետ, փիլիսոփա Ադամ Սմիթը:

Անկախ

Սնոուդենին հրավիրել են ամերիկյան ԳՏՄ-ի տնօրենների կազմ

i (1)Փետրվարին ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կդառնա “Ազատ մամուլի հիմնադրամ” ԳՏՄ-ի տնօրենների խորհրդի անդամ:

Հիմնադրամը հիմնվել է 2012-ին` այն լրագրողների պաշտպանության ու աջակցության նպատակով, որոնք ձգտում են բաց տեղեկատվության: Տնօրենների խորհրդի անդամ են նաև ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դենիել Էլսբերգը, որը 1960-ին բացահայտեց Պենտագոնի փաստաթղթերը վիետնամական պատերազմի գծով, դերասան Ջոն Կյուսակը ու բրիտանական  Guardian թերթի խմբագիր Գլեն Գրինվալդը, որը հայտնի դարձավ Սնոուդենի մերկացումները հրապարակելու շնորհիվ:

Կազմակերպությունը մեկամյա գործունեության ընթացքում հավաքել է 500 հազար դոլար, որ աջակցի սկանդալային WikiLeaks կայքի  և նման ռեսուրսների գործունեությունը:

Հայտնի է, որ Սնոուդենը պատիվ է համարել նման”կարկառուն դեմքերի հետ համագործակցությունը, ինչպիսին Դենիել Էլսբերգն” է:

Հիմա Սնոուդենը բնակվում է Մոսկվայում, որտեղ մեկ տարով ժամանակավոր ապաստան էր ստացել:

Անկախ

Պենտագոնը հաշվել է` քանի փաստաթուղթ է գողացել Սնոուդենը

2274199Ամերիկյան նախկին հետախույզ Էդվարդ Սնուոդենը գողացել է 1,7 մլն փաստաթուղթ` ԱՄՆ հատուկ ծառայությունների ռազմա-հետախուզական օպերացիաների մասին:

Ներկայացուցիչների պալատի ղեկավար Մայք Ռոջերսի ու կոնգրեսական Դաթչ Ռուպերսբերգի խոսքերով, այդ տվյալների մեծամասնությունը կապ ունի ամերիկյան բանակի, ԱՄՆ ՌՕՈՒ-ի ու ՌԾՈՒ-ի ընթացիկ օպերացիաների հետ: Պենտագոնի փակ զեկույցում նշվում է, որ առևանգված նյութերի հրապարակումը մեծ վնաս է հասցրել Միացյալ Նահանգների հետախուզական գործունեությանը:

Սնոուդենն իր առաքելությունը համարել է ավարտված

52b90e52-574e-33f7-574e-33f81f2f96ff.photo.0Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ  Սնուոդենը The Washington Post-ին հայտարարել է, որ իր առջև դրած առաքելությունը համարում է կատարված: Նրա խոսքով,ինքը”հաղթանակ է տարել”, բացահայտելով գաղտնի նյութեր` ներառյալ համաշխարհային առաջնորդների բանակցությունների  գաղտնալսումները:

Սնոուդենը Մոսկվայում տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ինքը մտադրված չէր փոխել աշխարհը դեպի լավը, սակայն ցանկանում էր մարդկանց ցւյց տալ “թե ինչպես են նրանց կառավարում”:

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ որևէ այլ պետության, այդ թվում` Ռուսաստանի  հետ , որը ժամանակավոր ապաստան էր տրամադրել, պարտավորություններով կապված չէ:

Հունիսի սկզբին Սնոուդենը լրագրողներին էր փոխանցել ամերիկյան հատուկ ծառայությունների փաստաթղթերից, որոնցից հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը համացանցում հետևում է օտարերկրյա քաղաքացիներին ու գաղտնալսում զանգերը:

Իր կյանքի համար վախենալով (ԱՄՆ-ում դրա համար նրան մահապատիժ էր սպառնում), Սնոուդենը Ամերիկայից փախավ ու հունիսի 23-ին ժամանեց Մոսկվա: Մինչև օգոստոս, նա գտնվում էր  Մոսկվայի “Շերեմետևո”օդանավակայանի տարանցիկ գոտում, մինչև նրան Ռուսաստանում մեկ տարով քաղաքական ապաստարան հատկացվեց:

Հոկտեմբերին Սնոուդենը Մոսկվայում աշխատանքի տեղավորվեց խոշոր, ոչ պետական կայքում:

Սնոուդենը գերմանական ԶԼՄ-ներում հրապարակել է “Ճշմարտության մանիֆեստը”

940037Գերմանական “Շպիգել”-ը այսօր հրապարակել է ԱՄՆ Ազգային անվտանգության ու ԿՀՎ-ի նախկին աշխատակից Սնոուդենի գրած “Ճշմարտության մանիֆեստը”: Նա տեքստը գրել է նոյեմբերի 1-ին, Ռուսաստանում, ուր ժամանակավոր ապաստանել էր:

Ըստ էության, մանիֆեստը քիչ է տարբերվում Սնոուդենի բաց նամակից, որը Մոսկվայից Գերմանիա էր տարել բունդեսթագի` “Միություն-90”/”կանաչներ” ֆրակցիայի պատգամավոր Հանս-Քրիստիան Շտրեբելեն: Այս ուղերձում ևս Սնոուդենը գրում է.”Նման ծրագրերը (էլեկտրոնային լրտեսության) սպառնում են ոչ միայն մասնավոր կյանքին, դրանք սպառնում են խոսքի ազատությանն ու բաց հասարակությանը”:

“Նա, ով ճշմարտությունն է ասում, հանցագործություն չի կատարում”,-գրում է Սնոուդենը “Շպիգել”-ում:

Էդվարդ Սնոուդենը ստացել է հետախուզման մեջ անկեղծության մրցանակ

Edward SnowdenՀրապարակվել է Մոսկվայի օդանավակայանից հեռանալուց հետո Էդվարդ Սնոուդենի առաջին լուսանկարը:

Ազգային անվտանգության գաղտնի տեղեկություններ հրապարակած Սնոուդենը ստացել է Սեմ Ադամսի անվան գործընկերության հետախուզության մեջ անկեղծության մրցանակ:

Լուսանկարը հրապարակվել է այն նույն օրը, երբ նրա հայրը՝ Լոն Սնոուդենը, ժամանել է Ռուսաստան իր որդուն տեսակցելու համար:

Նկարում ժպտացող Սնոուդենի կողքին կանգնած է Մեծ Բրիտանիայում Վիկիլիկսի լրագրող Սարա Հարիսոնը, որը Սնոուդենին Հոնգ Կոնգից տարել էր Մոսկվա և նրա համար ապաստան ձեռք բերել:

Մրցանակաբաշխության ճշգրիտ վայրը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այն տեղի է ունեցել Մոսկվայում:

Մրցանակը յուրաքանչյուր տարի հանձնվում է հետախուզության ոլորտում աշխատող մարդկանց, որոնք ընդդիմանում են հավաքագրված տեղեկությունների չարաշահմանը:

Մրցանակը նախկինում ստացել են Վիկիլիկսի հիմնադիր Ջուլիան Ասանժը և Բրիտանիայում հետախուզական ոլորտում թարգմանիչ Քեթրին Գանը, որը հրապարակել էր, որ Ամերիկան անօրինական է գործել 2003թ-ին Իրաք ներխուժելու հարցում:

 

Սնոուդենն այսօր “Շերեմետևոյում” մամուլի ասուլիս կունենա

02e41d16237bd46921302be3e045b0e2ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ մտադիր է ուրբաթ, հուլիսի 12-ին հանդիպել իրավապաշտպանների  հետ ու պատմել նրանց իր հետագա պլանների մասին, գրել է РИА Новости-ն` հղում տալով Սնոուդենի հրավերք- նամակին:

Facebook-ում   իրավապաշտպան  Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչ Տատյանա Լոկշինայի   տեղադրված նամակում ճշգրտվում է, որ հանդիպումը տեղի կունենա 17:00-ին, “Շերեմետևո” օդանավակայանի տարանցիկ գոտում, որտեղ ենթադրաբար արդեն մի քանի շաբաթ է ինչ գտնվում է Սնոուդենը: ԿՀՎ  նախկին գործակալը մտադիր է կարճ հայտարարություն անել, ապա քննարկել այն դրությունը, որում հայտնվել է: Ինքը` Լոկշինան, նշել է, որ նամակի իսկության մեջ վստահ չէ:

Օդանավակայանի մամլո ծառայությունում հանդիպման մասին լուրը հաստատվել է: հանդիպումը տեղի կունենա “ստերիլ գոտում”, որը ուղևորների զննման  ու ինքնաթիռների  կետերի արանքում է տեղակայված: Մուտքն այնտեղ խստորեն վերահսկվում է: Ինչպես նույն աղբյուրից են նշում, հանդիպման են հրավիրվել միջազգային իրավապաշտպան Amnesty International, Transparency International, Human Rights Watch կազմակերպությունների, ինպես նաև` ՌԴ ՄԱԿ-ի ներկայացուցիչները:  Հրավերք են ստացել նաև Պետդումայի պատգամավոր Վյաչեսլավ Նիկոնովը, օմբուդսմեն Վլադիմիր Լուկինը, փաստաբաններ Կուչերենան, Պադվան ու Ռեզնիկը:

 

 

Էդվարդ Սնոուդենի հայրը որդուն դիմել է բաց նամակով

i (4) Լոննի Սնոուդենը հավանության է արժանացրել որդու արարքը (հրապարակել ԱՄՆ հատուկ ծառայությունների գաղտնի տեղեկությունները): Իր նամակում նա որդուն համեմատում է  ԱՄՆ-ի անկախության  համար կռված Փոլ Ռևիրի հետ, որն ապստամբներին զգուշացրեց բրիտանական զորքերի մոտենալու մասին: Սնոուդեն ավագը որդուն գովել է, որ նա “ամերիկյան ժողովրդին կոչ է անում պայքարել բռնության աճող սպառնալիքի դեմ”: Նրան “իսկական հայրենասեր” է անվանում ու ամերիկացիներին թողնում որոշելու իրավունքը, թե  իրականում ով է  այդպիսին` “Սնոուդեն կրտսերը` թե քաղաքական գործիչները”, որոնք հերքում են ԱՄՆ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու փաստը:

Սնոուդենը շնորհակալություն է հայտնել Էկվադորին` Ռուսաստան տեղափոխվելուն օգնելու համար

51cb26b6-85f3-9e5f-85f3-9e50914d22a9.photo.0Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը խախտել է լռությունը, որ պահպանում էր Ռուսաստանում գտնվելու 8 օրերին:  Reuters-ը հրապարակել է Սնոուդենի` Էկվադորի իշխանություններին ուղղված նամակի մի հատվածը, որում նա  այդ երկրի իշխանություններին շնորհակալություն է հայտնում Էկվադորում քաղաքական ապաստարան ստանալու իր խնդրանքը դիտարկելու և  Ռուսաստան հասնելուն օգնելու  համար:

Բացի այդ, Սնոուդենն իր նամակում հայտարարում է, որ ԱՄՆ իշխանություններն իրեն անօրինական են հետևում ու, որ նա պատրաստ է հետագայում էլ բացահայտել ամերիկյան հատուկ ծառայությունների ձեռքի տակ գտնվող այլ գաղտնի տեղեկություններ ևս:

Սնոուդենը ողջ աշխարհով մեկ տարածել է գաղտնի փաստաթղթերի պատճենները

iԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենն իր հավաքած արխիվի գաղտնագրված պատճեններ  է ուղարկել մի քանի մարդու, այն դեպքի համար, եթե իր հետ մի բան պատահի:

Guardian-ի լրագրող Գրեն Գրինվալդը, որը Սնոուդենի հետ կապի մեջ էր, ամերիկյան հրատարակությանը պատմել է, որ Սնոուդենը “ նախազգուշական միջոցառումների է դիմել, որ աշխարհում տարբեր մարդիկ ստանան այդ արխիվները”:

Նրա խոսքով, ներկայում այդ մարդիկ չեն կարող արխիվները նայել, քանի որ դրանք պաշտպանված են բարդ գաղտնագրով ու դրա համար հարկավոր է իմանալ հատուկ գաղտնանունը: Գրինվալդն ասել է, որ Սնոուդենը հոգ է տարել այն մասին, որ”եթե իր հետ ինչ որ բան պատահի` այդ մարդիկ կարողանան մուտք գործել արխիվ”: Բացի այդ,  Guardian-ի թղթակիցն ասել է, որ Սնոուդենն իրեն է փոխանցել հազարավոր փաստաթղթեր, որոնք ինքն ուսումնասիրում է. “Սնոուդենը չէր կամենում ԱՄՆ կառավարությանը վնաս հասցնել, նա ցանկանում էր ընդամենը լույս սփռել կառավարության վրա”: Ընդ որում, լրագրողը հայտարարել է, որ չի հրապարակի  փաստաթղթերի մի մասը` ԱՄՆ քաղաքացիների անվտանգության նկատառումներով:

ԱՄՆ-ը նախազգուշացրել է Ռուսաստանին Սնոուդենի գործով “հետևանքների” մասին

51c83929-6cb2-1a41-6cb2-1a4eb357028c.photo.0ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին նախազգուշացրել է Ռուսաստանի իշխանություններին  ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի` ՌԴ տարածք ժամանելու “հետևանքների” մասին: Նման նախազգուշացումներ է ստացել նաև Չինաստանը.Սնոուդենը Հոնկոնգի տարածքից Ռուսաստան էր մեկնել, որտեղ որոշ ժամանակով թաքնվել էր ամերիկյան արդարադատությունից:

“Մենք, իհարկե, հիասթափված կլինենք, եթե նրան միտումնավոր կերպով թույլ են տվել ինքնաթիռ բարձրանալ: Դա, անկասկած մեր հարաբերությունների վրա  կազդի ու անհետևանք չի մնա”,-հայտնել է ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:

Ավելի վաղ հայտնվել էր, որ ԱՄՆ իշխանությունները հնարավոր է պահանջեն նստեցնել այն ինքնաթիռը, որով Սնոուդենը կփորձի Հավանա հասնել: Սպիտակ տունը նաև հույս է հայտնել, որ ՌԴ իշխանությունները նախկին հետախույզի արտահանձնմանը  կմասնակցեն:

Վերջին տվյալներով, “Աէրոֆլոտ” ընկերության SU150 չվերթի ինքնաթիռում, որով, ենթադրվում էր, որ ԿՎՀ-ի նախկին գործակալը  պետք է հեռանար Ռուսաստանից, նրա տեղը դատարկ էր:

Ուժային կառույցների աղբյուրը ենթադրում է, որ Սնոուդենը կամ չի թռչի հաջորդ չվերթով կամ էլ արդեն ՌԴ սահմաններից դուրս է:

 

 

 

Էկվադորը դիտարկում է Էդվարդ Սնոուդենին քաղաքական ապաստարան տրամադրելու խնդրանքը

i (2)Էկվադորի ԱԳՆ-ն դիտարկում է ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի` քաղաքական ապաստարան  տրամադրելու խնդրանքը. հիմա  նա գտնվում է Մոսկվայի “Շերեմետևոյի” հյուրանոցում:

2013-ի հունիսին The Guardian  թերթը սկսել էր ամերիկյան իշխանությունների գաղտնի տվյալների հրապարակումը, որոնցից հետևում էր, որ ամերիկյան Verizon  բջջային օպերատորը վերջին 3 ամսում իր աբոնենտների զանգերի վերաբերյալ տվյալները հայտնում է ԱՄՆ իշխանություններին: Իսկ The Washington Post-ը պատմել էր PRISM ծրագրի մասին, որի շրջանակներում հատուկ ծառայությունները  համաշխարհային ՏՏ ընկերութուններից, ինչպիսիք են  Apple, Facebook, Google-ը, տվյալներ հավաքելու հնարավորություն էին ստանում: Հունիսի 10-ին The Guardian –ը բացահայտեց իր տեղեկատուի անունը.նա 29-ամյա Էդուարդ Սնոուդենն էր, որը նախկինում աշխատել էր ԿՀՎ-ում: Հունիսի 12-ին նա հայտնվեց Հոնկոնգում, որտեղ էլ հարցազրույց տվեց The China Morning Post-ին:

Հոնկոնգից Սնոուդենը WikiLeaks-ի միջնորդությամբ քաղաքական ապաստարան խնդրեց Իսլանդիայից: Իսլանդիան  մատնանշեց օրենսդրության այն կետը, որի համաձայն ապաստարան խնդրողը պետք է գտնվի երկրի տարածքում: Սնոուդենը բացատրել է, որ Իսլանդիա չի թռել, որովհետև վախեցել է Վաշինգտոնի կողմից այդ ոչ մեծ պետության վրա ուժեղ ճնշումից:

Հունիսի 23-ին Սնոուդենը ժամանեց Հոնկոնգից Ռուսաստան:Ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցը տրանզիտ ուղևոր էր ու ստիպված էր գտնվել “Շերեմետևոյի” օդանավակայանի տարածքում: Վաշինգտոնն արդեն հայտնել է Սնոուդենի` Հոնկոնգից հեռանալու ու չձերբակալվելու կապակցությամբ իր դժգոհությունը:

Իսկ չինական իշխանությունները հայտարարել են, որ դիտարկել են ԱՄՆ հարցումն ու որոշել թողնել Սնոուդենին` դիվանագիտական սկանդալից խուսափելու նպատակով: Դրա մասին անանուն աղբյուրը հայտնել է The New York Times-ին: Այսօր ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը հույս է հայտնել, որ Ռուսաստանի կառավարությունը “կդիտարկի Սնոուդենին Մացյալ Նահանգներ էքստրադիցիայի ենթարկելու բոլոր  հնարավոր տարբերակները”: