Վիրահատության ժամանակ բրիտանացու ստամոքսն է բռնկվել

ad_135585969Ճողվածքի վիրահատությունից հետո գիտակցության գալով, Բրիտանիայի 43-ամյա բնակիչ Տորնաբի Փոլ Հիլը ոչ մի կերպ չէր հասկանում , թե ինչու է ամբողջ որովայնը պատված կարերով, ու շատ է ցավում:

Պարզվեց, որ բժշկական սխալի պատճառով, նրա ստամոքսնը վիրահատության ընթացքում բռնկվել է:

Հիվանդը դա իմացել է թմրաքնից արթնանալուց հետո: Նրան ասել են, որ վիրահատոթյան ընթացքում բռնկվել է սպիրտային հիմքով աշխատող ախտազերծող սարքը: Ընդ որում, մասնագետները դժվարանում են ասել, թե ով է մեղավոր կատարվածում: Հիվանդանոցի ղեկավարությունը սկսել է այդ  պատմության հետաքննությունը, իսկ Հիլը բորբոքված   բողոքում է, որ որովայնի վրայի  վերքերը դժվար թե երբևէ սպիանան:

Ի դեպ, սա միակ  դեպքը չէ: Նման մի պատմություն էլ արձանագրվել էր Չինաստանում. մի կին, կծվահամ ուտելիքով այնքան էր տարվել, որ ստամոքսի սուր այրվածք էր ստացել: Այդ օրգանն այնքան էր տուժել, որ բժիշկները ստիպված որոշեցին հեռացնել այն: Վիրահատությունից հետո բժիշկները ցնցված էին, տեսնելով, որ ստամոքսը պայթել է ու բռնկվել:

Անկախ

Արհեստական սրտով հիվանդն ապրեց 65 օր

o_878728Ֆրանսիայում մահացել է այն հիվանդը, որին փոխպատվաստել էին նոր սերնդի արհեստական սիրտ:Վիրահատությունը կատարվել էր 2013-ի դեկտեմբերիին, Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան հոսպիտալում: Տարեց տղամարդն արհեստական սրտով ապրեց 65 օր:

Հիվանդը, որը տառապում էր սրտի սուր անբավարարությամբ, վիրահատությունից առաջ կրիտիկական վիճակում էր գտնվում, սակայն, վիրահատական միջամտությունից օրեր անց նա սկսեց ապաքինվել, անջատվեցին արհեստական շնչառության սարքերը, հայտնում է vesti.ru-ն :

Նոր սերնդի արհեստական սիրտը ստեղծել է պրոֆեսոր Ալեն Կարպանտյեն: Այն մյուս մոդելներից տարբերվում է  նրանով, որ մարդու ֆիզիկական ծանրաբեռնվածության ինտենսիվության փոփոխության հետ չի պահանջում դրսից կարգավորում կատարել: Բարձրտեխնոլոգիական ընկերությունների մասնագետների օգնությամբ մշակված սարքավորումն աշխատում է գրեթե նույն կերպ, ինչ կենսաբանական սիրտը. տվիչները տեղեկացնում են արյան հոսքի մասին , ինչի շնորհիվ արհեստական օրգանն  ավելացնում կամ էլ նվազեցնում է արյան հոսքը:

Կլինիկական փորձարկումներից բացի,լուրջ խոչընդոտ է արհեստական սրտի  արժեքը: 900 գ  կշռող սարքն արժե 80 հազար եվրո, իսկ  ամբողջ վիրահատության արժեքը 120 հազար եվրո է:

Անկախ

Բժիշկներին հաջողվել է չինացուն ազատել 10կգ-անոց ուռուցքից

o_904186Բժիշկները 27-ամյա չինացուն ազատել են 10 կգ-անոց ուսապայուսակ հիշեցնող ուռուցքից:

Սիան քաղաքից Յան Սյաոի մեջքին ուռուցք սկսել է  գոյանալ 10 տարի առաջ: Սկբում այն հավի ձվի չափի կոշտուկ էր հիշեցնում, ապա սկսեց աճել անընդհատ:

Բժիշկները նրան զգուշացրին, որ վիրահատությունը բավական վտանգավոր կարող է լինել: Սակայն, եթե չկարողանան այն հեռացնել, ապա երիտասարդը կարող է անգամ ինքնուրույն տեաշարժիվել չկարողանա:

2007-ին նրա մոտ ախտորոշվեց ֆիբրոմատոզ: Այն  ժամանակ էլ նրան առաջարկեցին վիրահատություն, սակայն նախազգուշացրին ռիսկի մասին: Հայրը որդուն համոզում էր հետ կանգնել վճռից, քանի որ   կորցրել էր կնոջն ու դստերը ու չէր կամենում որդուն էլ կորցնել: Սակայն ուռուցքը շարունակում էր աճել:

2013-ին նա ստիպված էր դիմել հիվանդանոց: Այդ պահին ուռուցքն արդեն 30×50 սմ էր, իսկ հաստությունը` 17 սմ: Վիրաբույժները նրան կրկին հիշեցրին ռիսկի մասին:   Բացատրեցին նաև չվիրահատվելու հետևանքները: Վերջապես հայրը տվեց իր համաձայնությունը: Նա պարտքեր արեց, ընկերներն ու բարեկամներն էլ օգնեցին: Վիրահատությունը կատարվեց փետրվարի 19-ին և տևեց 9 ժամ: Հիվանդը դեռևս դուրս չի գրվել: Բժիշկները զգուշացրել են նաև, որ ուռուցքը կարող է կրկին աճել:

Անկախ

Բժիշկները հեռացրել են աշխարհի ամենաբարձրահասակ կնոջ գլխուղեղի ուռուցքը՝ փրկելով նրան անդամալույծ դառնալուց

World's tallest woman1Գլխուղեղի ուռուցքը հեռացնելուց հետո  աշխարհի ամենաբարձրահասակ կինը վերջապես դադարել է աճել:

2,3 մ հասակ ունեցող Սիդիքա Փարվին Հնդկաստանի արևմտյան Բենգալում գտնվող իր գյուղից գրեթե 1600 կմ ճանապարհ է անցել, որպեսզի Դելիի բժիշկները փրկեն իր կյանքը:

Նախքան վիրահատությունը շարունակվող աճի պատճառով 28-ամյա կինը ողնաշարի ջարդվելու և կուրանալու վտանգի մեջ էր:

Սիդիքան տառապում էր գիգանտիզմ հիվանդությամբ, որն  առաջացել էր գլխուղեղի ուռուցքի պատճառով:

Նրա մոտ արդեն ողնաշարի ճաքեր էին առաջացել, որոնց պատճառով տարիներ շարունակ նա չէր կարողանում ուղիղ կանգնել: Բժիշկները կարծում են, որ չբուժվելու դեպքում նրա մեջքը կջարդվեր:

Բժիշկները հայտնել են, որ հունվարի 16-ին իրականացրած վիրահատությունը հաջող ընթացք է ունեցել: Սակայն հիվանդանոցից տեղեկացնում են, որ վիրահատությունը նրա բուժման երկար գործընթացի միայն առաջին քայլն է:

Ինչևէ,  նրա խնդիրները միայն ֆիզիկական չեն՝ նա նաև հոգեպես բուժման կարիք ունի, քանի որ իր կյանքի մեծ մասը մեկուսացված է ապրել:

Սիդիքան 2014թ-ին Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է որպես աշխարհի ամենաբարձրահասակ կին:

 Անկախ

Չինացին ինքն իրեն անդամահատել է սղոցով

20131013-5E46B4BA16C9B1A0-0-0-9A1E9BE2-ECA377C57C194E0AԵրբ 47-ամյա տղամարդու մոտ  “զարկերակային էմբոլիա” հայտնաբերվեց, նա ինքնուրույն   սղոցով կտրեց սեփական ոտքը: Ցավերը նրան սկսել էին տանջել 2012-ին: Իսկ երբ նա բժկի գնաց, վերջինս  ասաց, որ եթե ոտքը չանդամահատվի, ապա նրան ընդամենը 3 ամսվա կյանք է մնում: Վիրահատության փող դժբախտը չուներ, իսկ տեղի բժիշկը հրաժարվեց անդամահատել: Այն ժամանակ, Չժենը զինվեց սղոցով ու ինքն իրականացրեց անդամահատությունը, սակայն ոչ անմիջապես: Նա վերջնական հիվանդ վերջույթից ազատվեց ապրիլին: Ընդ որում, այդ վիրահատությունների ժամանակ նա 3 ատամ կորցրեց` ցավից ատամներով փայտը սեղմելուց:

Որոշ ժամանակ անց նրա մոտ “զարկերակային էմբոլիա” հայտնաբերվեց  նաև մյուս ոտքում: Հասկանալով, որ ինքնաբուժություն այլևս չի կարող անել, տղամարդը դիմեց հասարակայնությանը և, Shanghai Wode  կենտրոնից բժիշկ Չժան Ցյանը լրիվ անվճար խոստացավ անդամահատել մյուս ոտքը:

 

Ականջի վնասվածքից հետո կինը գերլսողության տեր է դարձել

article-2348757-1A833ED4000005DC-71_634x375Մեծ Բրիտանիայի Լանկաշիր կոմսության 47-ամյա բնակչուհին չէր կարող անգամ ենթադրել, թե ինչով կավարտվեր պատանեկան հասակում հեծանվից վայր ընկնելը: Դրանից  20 տարի հետո Ջուլի Ռեդֆերնն իր մարմնում կատարվող բոլոր պրոցեսները լսելու ունակության տեր է դարձել:

Առաջին անգամ 2006-ին նա  տետրիս խաղալուց ուշադրություն դարձրեց տարօրինակ ձայներին: Քիչ հետո  հասկացավ, որ այդ ձայնն իր ակնախնձորներից է լսվում ու նման է ճռինչի:

“Ես հասկացա, որ լսում եմ աչքերիս յուրաքանչյուր շարժումը: Երբ ես նայում էի մի կողմի վրա, աչքերս ճռռում էին, իսկ ես հստակ լսում էի այդ ձայնը:Ես ու ամուսինս սկզբում վախեցանք, քանի որ մտածեցինք, թե խելքս թռցնում եմ”:

article-2348757-1A833F15000005DC-733_634x367Ժամանակի ընթացքում կինը սկսեց ներսի ձայներն ավելի հստակ  լսել, քան դրսինը: Ակնախնձորներից բացի, նա սկսեց լսել գանգատուփում ուղեղի տատանումը, սննդի տեղաշարժն աղիքներում, արյան  ու մնացած հեղուկների տեղաշարժն օրգանիզմում:

“Իմ կողքից թռչող ճանճն իսկական ռեակտիվ ինքնաթիռի ձայն ունի”,-ասում է կինը: Այս գերունակությունները տիկնոջ համար իսկական ողբերգության վերածվեցին.նա  ստիպված էր թողնել աշխատանքը, քանի որ խլանում էր հեռախոսային հասարակ զանգերից:

Սիպված էր նաև հրաժարվել որոշ սննդատեսակներից.խնձոր, ընկույզ ու ցանկացած խշրտացող մթերք, քանի որ ծամելուց այդ ձայներն ամպրոպի են նմանվում:

7 տարի բժիշկները ոչին չէին կարողանում անել ու դա վերագրում էին  տարիքին: Լոնդոնի մի կլինիկայում կնոջ մոտ ախտորոշեցին լսողական խողովակի  խորաբացվածք, ինչը նշանակում է` ձայների աղավաղված ընկալում:

“Ես համաձայնեցի 5-ժամյա վիրահատության: Բժիշկները զգուշացրին, որ վիրահատության հետևանքով հնարավոր է լսողության լիակատար կորուստ լինի: Սակայն ես այլընտրանք չունեի”:

Ռիսկային վիրահատությունը, որ մինչ այդ բժիշկները կատարել էին ընդամենը 4 անգամ, բարեհաջող ավարտ ունեցավ: Բժիշկները վերականգնեցին ականջներից մեկում պակասող ոսկրակտորը: Հիմա բրիտանուհին նախապատրաստվում է երկրորդ վիրահատության, որ վերջնականպես ազատվի ոչ պիտանի գերունակությունից:

Հիվանդը դատի է տվել բժշկին` 8-ամսյա էրեկցիայի պատճառով

Snimok_ekrana_2013-06-13_v_14.27.14Նյուարք քաղաքի բնակիչը մտադիր է դատական կարգով իրեն անհարմարություն պատճառած բժշկական սխալի համար փոխհատուցում ստանալ:

Հունիսի 12-ին Նյու-Քասլի Գերագույն դատարանում կայացավ 44-ամյա Դենիել Մեթսգարի գործով առաջին լսումը: Նա 2009-ին ուրոլոգիական վիրահատություն է տարել. սեռական օրգանի մեջ հատուկ իմպլանտներ են տեղադրել` լիարժեք ֆունկցիայի համար:

Վիրահատությունից անմիջապես հետո, հիվանդի մոտ մշտական էրեկցիայի վիճակ է սկսվել, որը 8 ամիս չի մարել: Այդ վիճակը ցնցված հիվանդին բարոյական ու ֆիզիկական տառապանք է պատճառել:

Դրանով բժշկական սխալի հետևանքները չեն վերջացել: Ի սարսափ  Դենիելի, որոշ ժամանակ անց, մեծացել է նաև ամորձին: Վիրահատությունից հետո օրգանիզմում կուտակված հեղուկի պատճառով այն վոլեյբոլի գնդակի չափսի է դարձել:

“Ես չէի կարողանում հեծանիվ քշել, անգամ` թերթ կարդալ` էրեկցիան խանգարում էր: Ընտանեկան միջոցառումները վերածվեցին պրոբլեմի: Իմ “առանձնահատկությունը” խանգարում էր պարերով զբաղվել ու ստիպում կարմրել պարընկերոջ առջև”:

Տուժածի փաստաբան Մայքլ Հայդեն վստահեցնում է, որ դրա իմպլանտի սխալ տեղադրման հետևանքով  ոչ ճիշտ աշխատանքն է: Նման եզրահանգման են եկել Դենիելին ուսումնասիրած բազմաթիվ մասնագետներ:

Վիրաբույժ Թոմաս Դիսպերիտոն իրեն մեղավ որ չի ճանաչում :Նա ասել է, որ ամեն ինչ կատարվել է ինչպես հարկն է ու հիվանդն էլ նախազգուշացվել է հնարավոր ռիսկերի ու հետևանքների մասին:

“Ցավոք բժշկական պրակտիկայում լինում են դեպքեր, երբ անսպասելի հետևանքներ են առաջանում առանց որևիցե մեկի մեղքի”,կարծում է վիրաբույժի փաստաբանը: Բժիշկը վստահեցնում է, որ Դենիելի իմպլանտները պետք է հեռացվեին 4 ամիս անց, սակայն հիվանդը դա չի արել:

Իսկ հիվանդը տեղեկացրել է, որ իմպլանտները ժամանակին չի հեռացրել  ավարտված ապահովագրության պատճառով: Ընտանիքը 10 հազար դոլար չի ունեցել կրկնակի վիրահատության համար:

Նրան երկրորդ վիրահատությունը կատարվեց միայն այն ժամանակ, երբ մարմնի մեջ տեղադրված իմպլանտը ծակեց սեռական օրգանն ու արյունահոսության պատճառ դարձավ:

Դատարանի միջոցով տուժածը նյութական փոխհատուցում է ցանկանում ստանալ իրեն պատճառված ֆիզիկական վնասի համար: Չէ որ վիրահատության հետևանքների պատճառով նրա սեռական օրգանը ոչ միայն կարճացել է, այլև էականորեն կորցրել զգայնությունը: