«Ընդհանուր առմամբ ԲՀԿ խմբակցությունը դեմ չէ պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին, բայց եթե այն ներդրվի բացառապես կամավորության սկզբունքով: Մարդն ինքը պետք է որոշի՝ ուզու՞մ է ստանալ այդ բարեկեցիկ ապագան, թե՞ ոչ: Իսկ փաստն այն է, որ այսօր ունենք արտագաղթի խայտառակ տեմպ, աճող աղքատություն, այնպիսի կառավարություն, որին՝ իր իսկ հարցումներով, բնակչության 70 տոկոսից ավելին չի վստահում: Ուրեմն, եկեք թույլ տանք քաղաքացուն՝ որոշի՝ վստահու՞մ է Տիգրան Սարգսյանի բարեփոխումներին, թե՞ ոչ: Տարիներ առաջ մենք այստեղ որոշեցինք հանրաքվեների մասին օրենքում փոփոխություններ կատարել, որպեսզի հանրության համար կենսական հարցերը որոշվեն հենց այդ ճանապարհով: Եվ ի՞նչ. Մաքսային միության անդամակցելու հարցը կենսական էր՝ հարցրեցի՞նք մարդկանց կարծիքը: Օրենքը փոխել ենք, բայց որևէ հարցի մասին հանրության կարծիք չի հարցվել: Եկեք գոնե այս հարցը դնենք հանրաքվեի և, եթե կստանանք արդյուքն այն մասին, որ մարդիկ ուզում եմ վճարել այդ պարտադիր բաղադրիչը, ապա ես ինքս կպաշտպանանեմ Տիգրան Սարգսյանի այս հերթական ավանտյուրան», – այս տեքստով այսօր ԱԺ-ում հանդես եկավ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
ՀՀ ոստիկանության հայտարարությունը (2.12.2013 թ. իրադարձությունների վերաբերյալ)
ՀՀ ոստիկանությունը բազմիցս ընդգծել է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պարտավորություններով, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև «Ոստիկանության մասին» օրենքով սահմանված դրույթների պահպանման անհրաժեշտությունը և մատնանշել հավաքի կազմակերպիչների և մասնակիցների այն պարտականությունների շրջանակները, որոնց պահպանումը թույլ կտա լիովին խուսափել դեպքերի անցանկալի զարգացումներից:
ՀՀ ոստիկանությունը, հասարակական կարգը պահպանելիս, հավատարիմ իր որդեգրած սկզբունքներին` մայրաքաղաքի տարբեր հատվածներում ակցիաներ իրականացնողներին հորդորում է գործել բացառապես օրենքի շրջանակներում, պահպանել հանրային նորմերը, հարգել այլոց իրավունքները:
Այսօր ստիպված ենք փաստել, որ ոստիկանության հանդուրժողականության և օրինահարգության հորդորը ոմանց կողմից ընկալվում է որպես ամենաթողության հնարավորություն: Որոշ ակտիվիստ-ցուցարարների օրինազանց գործողությունները խոսում են այն մասին, որ վերոհիշյալ մեթոդները սպառել են իրենց:
Քաղաքացիական ակտիվիստների գործողությունները, մասնավորապես, խոչընդոտում են ճանապարհի երթևեկելի հատվածներում տրանսպորտի բնականոն երթևեկը, սահմանափակում մայթերից, պուրակներից, զբոսայգիներից և հանրային ժամանցի համար նախատեսված այլ վայրերից օգտվելու` քաղաքացիների իրավունքները, խաթարում են պետական հաստատությունների բնականոն աշխատանքը և այլն: Նմանատիպ գործողություններն իրենց ամբողջության մեջ խախտում են հասարակական կարգը, ստորադասում հասարակական համակեցության կանոնները և սահմանափակում այլոց սահմանադրական իրավունքները:
ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում նշել, որ երթի ժամանակ թույլ տրված մի շարք իրավախախտումների կատարողները չեն ձերբակալվել, այլ մեկուսացվել են հավաքի վայրից, վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով բերվել ՀՀ ոստիկանություն և կարճ ժամանակ անց ազատ արձակվել:
Իրավախախտում կատարելու համար ոստիկանության Երևան քաղաքի տարածքային բաժիններ են տարվել 12 անձինք, որից 4-ը` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրի 182-րդ, իսկ 8-ը` 172.2 հոդվածով նախատեսված զանցանքը կատարելու համար:
Նշված 12 անձանցից 5 անձ բերվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին, որից 4-ը` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված զանցանքը կատարելու համար` Զարուհի Միսակի Հովհաննիսյան /ծնվ. 02.11.1974թ. բն. Ք. Երևան, Մաշտոցի պող. 40-Աշենք, 12 բն./, Օլյա Միքայելի Ազատյան /ծնվ. 02.05.1981թ. , բն. Ք. Երևան, Գյուլիքեխվյան փող. 9շենք, բն. 2/, Արթուր Անդրանիկի Պետրոսյան /ծնվ. 20.10.1985թ. բն. Տ. Մեծի 24շենք, 32 բն./, Բաբկեն Հրայրի Տեր-Գրիգորյան /ծնվ. 25.10.1985թ. բն. Ք. Երևան, Տ. Մեծի 24շենք, 32 բն./, 1-ը`վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրի 172.2 հոդվածով նախատեսված զանցանքը կատարելու համար`Մարիա Վահագնի Հովսեփյան / ծնվ. 25.04.1985թ. բն. Կորյունի 5 շենք, 53 բն./:
1 անձ ոստիկանության Նոր-Նորքի բաժին է բերվել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրի 172.2 հոդվածով նախատեսված զանցանքը կատարելու համար`Նարեկ Բագրատի Սամսոնյան / ծնվ. 04.09.1990թ. բն. Ավան, Դուրյան թաղ. 46 շենք, 29 բն. աշխատում է քաղաքացիական գիտակցության հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ/:
Միաժամանակ հայտնում ենք, որ որոշ քաղաքացիներ հրավիրվել են ոստիկանության բաժիններ, մասնավորապես` 3 անձ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է հրավիրվել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրի 172.2 հոդվածով նախատեսված զանցանքը կատարելու համար`Նոնա Միշայի Արուճյան / 02.07.1983թ. բն. Թբիլիսյան խճուղի 7շենք, 42 բն./, Լիդա Տիգրանի Մինասյան /ծնվ. 19.01.1993թ. բն. Ամիրյան փող. 15շենք, 66 բն./, Անուշ Վահրամի Խաչատրյան /ծնվ. 30.12.1987թ. բն. Ք. Աշտարակ, Ա. Մանուկյան փող. 17շենք, բն. 5/.
ոստիկանության Շենգավիթի բաժին է հրավիրվել 2 անձ` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրքի 172.2 հոդվածով նախատեսված զանցանքը կատարելու համար, մասնավորապես` Արթուր Ալբերտի Ավթանդիլյան/ ծնվ 03.04.1983թ. բն. Ք. Երևան, Հանրապետության փող. 12շ. 21 բն. աշխատում է «Կանաչաստան հասարակական կազմակերպությունում, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ /, Հայկ Սամվելի Սահակյան /ծնվ. 23.08.1982թ. բն. Արարատյան թաղ, 10 բարաք, 68/2 տուն, չի աշխատում/:
ոստիկանության Նոր-Նորքի բաժին է հրավիրվել Համլետ Լորիկի Մելքումյան / ծնվ. 31.08.1985թ. հաշվառված Տաուշի մարզ, ք.Բերդ, Նահապետի փող. 16/6 տուն, բն. Ք. Երևան Նոր-Նորքի 3-րդ զանգ, Բաղյան 1-ին նրբ, 2-րդ շենք, 59 բն. աշխատում է ԵՊՀ պատմության ֆակուլտետում որպես մշակաբանության դասախոս, նախագահին կից հանրային խորհրդի անդամ է/, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրքի 172.2 հոդվածով նախատեսված զանցանքը կատարելու համար:
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ միջադեպերի բոլոր հանգամանքները մասնրամասն քննվելու են և յուրաքանչյուր միջադեպին առնչվող փաստական և իրավական հանգամանքների մասին հանրությանը կներկայացվի առավել հանգամանալից տեղեկատվություն:
ՀՀ ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է` զերծ մնալ իրավախախտումներ թույլ տալուց, կատարել հասարակական կարգի պահպանության մեջ ներգրավված ոստիկանության ծառայողների օրինական պահանջները և տեղիք չտալ ավելորդ լարվածության:
Միաժամանակ, ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ համաձայն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի` ոստիկանության ծառայողը որպես բացառիկ միջոց գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ:
Չնայած այն հանգամանքին, որ արդեն մոտ երկու տարի ոստիկանության ծառայողները դրսևորել են հանդուրժողականություն և չեն տրվել սադրանքների, այնուամենայնիվ կրկին անգամ հիշեցնում ենք, որ կատարվող իրավախախտումները նախականխելու և խափանելու նպատակով, որպես ծայրահեղ միջոց, ՀՀ ոստիկանությունը իրավասու է ցանկացած պահի` օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ:
ՀՀ ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների տեսակները և դրանց գործադրման իրավաչափության պայմաններն ու մարտավարական կարգը սահմանված են ՀՀ ոստիկանության պետի 2011 թվականի մայիսի 30-ի թիվ 1-Ն հրամանով:
Մասնավորապես` ոստիկանության ծառայողներն անձամբ կամ ստորաբաժանման կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս իրավունք ունեն հատուկ միջոցներ գործադրել` ոստիկանության ծառայողին կամ հասարակական կարգի պահպանության և հանցագործությունների դեմ տարվող պայքարին աջակցող, իրենց հասարակական կամ ծառայողական պարտականությունները կատարող անձանց նկատմամբ ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում` ռետինե մահակներ, արցունքաբեր, գրգռիչ գազ, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ, ձեռնաշղթաներ, ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ, արգելանքներ քանդելու միջոցներ, ջրանետ մեքենաներ և զրահամեքենաներ, էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ, ծառայողական շներ:
Հայտարարում ենք. հասարակական կարգը խախտելու, մայրաքաղաքի կյանքի բնականոն ընթացքը խաթարելու, մյուս քաղաքացիների իրավունքները ոտնահարելու, օրենքն անտեսելու յուրաքանչյուր դեպքում ոստիկանությունը կկիրառի օրենքով իրեն վերապահված լիազորությունները` օգտագործելով նաև հատուկ միջոցներ:
Կհրապարակվի Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուի մասով դատավճիռը
Մալաթիա-Սեբաստիա տարածքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու վերաբերյալ գործով դատավճիռը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին, հաղորդում է Փաստինֆոն:Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստան է ժամանել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը
|
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պետական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը: ՌԴ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարներ, Նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ, նահանգապետներ, տարբեր ոլորտների ռուսաստանյան առաջատար ընկերությունների ղեկավարներ: Երևան են ժամանել, մասնավորապես, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, կառավարության նախագահի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, տարածաշրջանային զարգացման նախարար Իգոր Սլյունյաևը, տրանսպորտի նախարար, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը, գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արկադի Բախինը, տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալեքսեյ Լիխաչևը, ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը, «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն, զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավար Ալեքսանդր Ռադկովը, «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինը, «ՎՏԲ» բանկի նախագահ Անդրեյ Կոստինը, «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ավագ փոխնախագահ Վալերի Ռեշյոտնիկովը, պաշտոնատար այլ անձինք: Մինչ այդ, երկու երկրների նախագահներն այցելել են համաժողովի շրջանակներում բացված Հայաստանի մարզերը և Ռուսաստանի տարածաշրջանները ներկայացնող ցուցահանդես, որի նպատակն է՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական միջտարածաշրջանային համագործակցության զարգացումը և Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու հեռանկարների շրջանակներում զարգացման ներուժի ու համագործակցության նոր հնարավորությունների բացահայտումը: Գյումրիի պետական դրամատիկական թատրոնում Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը հեռուստակամրջի միջոցով ուղիղ միացմամբ հետևել են «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի լիարժեք շահագործման հանձնման արարողությանը: ՋԷԿ-ը 2012 թվականի հունվարից գտնվում էր փորձարարական-արդյունաբերական շահագործման փուլում: ՀՀ և ՌԴ նախագահները համաժողովի անցկացման վայրում մասնակցել են նաև Սոչիում կայանալիք XXII ձմեռային օլիմպիական խաղերին նվիրված նամականիշերի մարման արարողությանը: Թողարկված երկու նամականիշերի վրա պատկերված են այն սպորտաձևերը, որոնցով հանդես է գալու Հայաստանի օլիմպիական հավաքականը 2014թ. Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին. առաջին նամականիշի վրա պատկերված է դահուկավազք սպորտաձևը, իսկ երկրորդի վրա՝ լեռնադահուկային սպորտաձևը: Նամականիշերի ձախ կողմում պատկերված են Սոչիի լեռները: Հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի բացումից հետո, Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Գյումրիում, 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի 25-րդ տարելիցի նախօրեին, ծաղկեպսակ կդնեն երկրաշարժի զոհերին նվիրված հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցեն զոհերի հիշատակին, որից հետո կայցելեն Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայան: |
«Տխուր կլիներ, եթե այսքան ծիծաղելի չլիներ…». Նիկոլ Փաշինյան
Խորհրդարանում Վերահսկիչ պալատի 2014 թվականի տարեկան ծրագրի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի մի քանի միլիոնանոց առանձնատանը: Նա նշեց, որ արդեն մի քանի տարի է` ինքը բարձրացնում է այն հարցը, թե որտեղի՞ց Իշխան Զաքարյանին այդքան փող` նման դղյակ կառուցելու համար: Պատգամավորը կարծում է, որ սառույցն ի վերջո տեղից շարժվում է, քանի որ Իշխան Զաքարյանը հարցազրույց է տվել «168 ժամ» թերթին, որտեղ սենսացիոն բացահայտում է արել. պարզվում է` նա լիազորագիր ունի ԱՄՆ քաղաքացի Ալբերտ Բոյաջյանից` նրա բանկային հաշիվը բանկում տնօրինելու համար:
Ըստ այդ հարցազրույցի` Բոյաջյանն իր 15 տարվա ընկերն է:
Միաժամանակ մեկ այլ թերթի հարցազրույց է տվել Ալբերտ Բոյաջյանը, որը լրագրողի հարցին, թե արդյոք չի ցանկանում վերադառնալ Հայաստան, պատասխանել է, որ շատ է ուզում, սակայն որոշակի խնդիրներ ունի: Բոյաջյանը, սակայն, նշել է, որ ինքը Հայաստանում հողակտոր է գնել և առանձնատուն է կառուցում Իշխան Զաքարյանի հետ միասին:
Նիկոլ Փաշինյանը ծիծաղելով նկատում է, որ փաստրեն Իշխան Զաքարյանը փոխանակ Ալբերտ Բոյաջյանի համար տուն կառուցելու, նրա գումարներով իր համար է տուն կառուցել. «Տխուր կլիներ, եթե այսքան ծիծաղելի չլիներ…»,-ասաց Փաշինյանը:
Պատգամավորը կարծում է, որ այս հարցին պետք է արձագանքի գլխավոր դատախազությունը, որովհետև այստեղ ոչ միայն էթիկայի հանձնաժողովի քննարկման հարց կա, այլ քրեական օրենսգրքի: «Ես դեմ եմ քվեարկելու Վերահսկիչ պալատի տարեկան ծրագրին` որպես անվստահություն այդ կառույցի և նրա ղեկավարի նկատմամբ»,-ասաց նա:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Գյումրիում ծաղկեպսակ են դրել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին
Յուրիկին հորաքրոջ տղան ծեծել է
Նոյեմբերի 30-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հարձակվել են Կարենիս գյուղից մի բնակչի տան վրա:
Նվերն ու Հարությունը ավտոմեքենայի մեջ Ալվարդի ոսկյա մատանին հանել են մատից
Գոռը ատրճանակի սպառնալիքով Լիլիթից պահանջել է 100.000 դրամ
Դեկտեմբերի 1-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1992 թ. ծնված Գոռ Մ.-ին և հրավիրել 1998 թ. ծնված Արթուր Գ.-ին:Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց, որ բերման ենթարկված ակտիվիստները 3 ժամվա ընթացքում ազատ կարձակվեն
Այսօր առավոտյան ընդդեմ պուտինյան այցի պաստառներ փակցնելու ժամանակ բերման են ենթարկվել մի շարք ակտիվիստներ, ինչը քննարկման առարկա դարձավ խորհրդարանում:
Հարցը նախ բարձրացրեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը`ԱԺ նախագահին կոչ անելով գնահատական տալ կատարվածին և հարցը քննարկել խորհրդարանում:
Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ ակտիվիստներին բերման ենթարկելն ապօրինի է և հորդորեց Հովիկ Աբրահամյանին միջոցներ ձեռնարկել նրանց շուտափույթ ազատ արձակման համար:
Տեղի ունեցածը դատապարտեցին նաև պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը, որը դա համարեց քաղաքացիների սահմանադրական իրավունքների զանգվածային խախտում և «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Արզումանյանի խոսքով` անկախ նրանից` Հայաստանում է գտնվում Ղազախստանի արտգործնախարարը, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ոստիկանությունը պարտավոր է գործել օրենքի շրջանակներում:
Այնուհետև ընդդիմադիր գործիչների կոչին միացավ ԲՀԿ պատգամավոր Գուրգեն Արսենյանը` նշելով, որ այդ «փոքր հարցը» կարող է ուռճացվել, ինչն ամենևին էլ չի բխում Հայաստանի շահերից, ուստի խնդիրը պետք է կարգավորել:
Նիկոլ Փաշինյանն, արձագանքելով վերջին ելույթին, ցավով նկատեց, որ ոմանք երևույթը դիտարկում են որպես փոքր հարց:
Պատգամավորների մտահոգությանն ի պատասխան` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ինքն էլ է դատապարտում ցանկացած անօրինություն և տեղեկացրեց, որ խորհրդարանին դիմելու դեպքում իրենք հարցը կքննարկեն:
Ավելի ուշ ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ ինքը զրուցել է համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ` վստահեցնելով, որ 3 ժամվա ընթացքում ակտիվիստներին ազատ կարձակեն:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված ավազակային հարձակման 2 դեպքից բացահայտվել է 1-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, մարմնական վնասվածք հասցնելու` 26, խուլիգանության` 1, խարդախության 4 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 14 դեպք:“Մի խոսքով մի իսկական գժանոցի են վերածել Գյումրին”.Վահան Թումասյան
Քիչ առաջ, Վահան Թումասյանը հետաքրքիր գրառում կատարեց ՖԲ-ի իր էջում: Ներկայացնում ենք այն ամբողջովին ,-” Մեկ ժամ առաջ Արշակիս Գյումրու Սայաթ-Նովա փողոցում կանգնեցրել են Երևանից եկած ոստիկանները մանրամասն ստուգման են ենթարկել, ինչպես գրպանները, այնպես էլ պայուսակը: Նրանց առավելապես հետաքրքրել է պայուսակում հայտնաբերած, վանա կատուների համար գնված կերը: Մի խոսքով մի իսկական գժանոցի են վերածել Գյումրին:”
Սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով

Դեկտեմբերի 3-ին օրվա առաջին կեսից պայմանավորված հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ, հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:
Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 3-ի օրվա երկրորդ կեսից մինչև դեկտեմբերի 4-ի աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Հանրահավաք` ընդդեմ Պուտինի հայաստանյան այցի. Ուղիղ միացում
Հայկ Մարության. Գյումրիում ձմեռվա կեսին, Պուտինի գալուց սարսափած, հանկարծ կանաչ խոտ է աճել
Հայտնի դերասան Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հետևյալ լուսանկարը գրությամբ. «Գյումրիում ձմեռվա կեսին, Պուտինի գալուց սարսափած, հանկարծ կանաչ խոտ է աճել: Երևի տնակների վրա էլ հեսա շքեղ վիլաների ֆոտոներ կպցնեն, ժողովրդին էլ թմրանյութ բաժանեն, որ թագավորին բարձր տրամադրությամբ դիմավորեն»:
Հարուցվել է քրեական գործ «Զվարթնոց» մաքսատան աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, մաքսանենգության և դրան օժանդակելու դեպքի առթիվ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, մաքսանենգության և դրան օժանդակելու դեպքի առթիվ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեից ստացված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 38-215-րդ հոդվածի 1-ին մասի, 215-րդ հոդվածի 1-ին մասի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2013 թվականի նոյեմբերի 28-ին Դուբայ-Երևան չվերթի ուղևորներ, Երևան քաղաքի բնակիչներ Արթուր և Արմեն Ավետիսյան եղբայրները` օգտվելով ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ՈՒՄՀ բաժնի մաքսային ծառայության պետի և նույն բաժանմունքի տեսուչների կողմից անձնական այլ շահագրգռվածությամբ իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և ծառայողական պարտականությունները չկատարելու հանգամանքից, վերջիններիս օժանդակությամբ «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային հսկողության գոտու «կարմիր ուղի» ընթացակարգով առանց հայտարարագրման ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել են թվով 30 «iphone 5S, 16 GB» մակնիշի, թվով 17 «Sony xperia Z» մակնիշի և թվով 5 «Sony xperia Z1» մակնիշի բջջային հեռախոսներ, պլանշետային և խաղային համակարգիչներ, տարբեր աքսեսուարներ, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Արթուր և Արմեն Ավետիսյան եղբայրները ձերբակալվել են:
Նախաքննությունը շարունակվում է:
Խորհրդարանում կքննարկվի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի հարցը
Ազգային ժողովն այսօր սկսեց նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի աշխատանքը:
Խորհրդարանում այսօր կքննարկի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործադրելու հարցը։ Այս մասին ԱԺ օրակարգի հաստատման ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունների և ԲՀԿ պատգամավորների կողմից այդ հարցը ԱԺ օրակարգ մտցնելու համար հավաքվել է 49 ստորագրություն:
“Անկախ”-ի հետ զրույցում ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը հայտնեց, որ քաղաքական կուրսը 2010 թվականից է ընդունված է, և իրենք 3 տարի ժամանակ են տվել հասարակությանը մտածելու, քննարկելու, խնդիրները առաջ բերելու, կառավարությանը` պատրաստվելու.
«Այդ երեք տարին անցել է, և հանկարծ, երբ որ հունվարի 1-ին պետք է մտնի ուժի մեջ… կարծում եմ` ճիշտ չի, առավել ևս, որ մենք արդեն բանակցություններն ավարտել ենք և արդեն հստակ ունենք կառավարիչներ, որոնց հետ պետք է ծրագիրն առաջ տանենք»,-ասաց Հակոբյանը:
Նրա խոսքով` եթե օրենքի կիրառումը հետաձգվի, ապա մեր պետությունը լուրջ չի դիտարկվի միջազգային կազմակերպությունների կողմից, որոնց հետ աշխատանք է կատարվում:
Պատգամավորի խոսքով` 2009-10 թվականներին օրենքի նախագիծը քննարկվում էր.
«Որտե՞ղ էիք դուք, որտե՞ղ էին էդ պատգամավորները»,-հարցրեց Հակոբյանը Հակոբյանը
Նշենք նաև, որ Ազգային ժողովի դիմաց հավաքված են բազմաթիվ երիտասարդներ, որոնք պահանջում են հարցը ներառել արտահերթ կամ ընթացիկ նիստերի օրակարգ և քննարկել այն` հաշվի առնելով հանրության պահանջները:
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է ակտիվիստներին բերման ենթարկելու փաստը
Այսօր առավոտյան պաստառներ փակցնելու ժամանակ մի շարք ակտիվիստներ բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոն և Շենգավիթի բաժանմունքներ: Բերման ենթարկվածների թվում է նաև Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչության անդամ Արթուր Ավթանդիլյանը:
Ակնհայտ է, որ ոստիկանության գործողությունների նպատակը այսօր ժամը 13-ին նախատեսված ընդդեմ Հայաստանի Մաքսային միության անդամակցության երթը և բողոքի ակցիան խափանելն է, ինչը սակայն կոպտորերն խախտում է ՀՀ Սահմանադրությունը և Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքը:
Քաղաքացիական ակտիվիստների գործունեությունը իրականում միտված է Հայաստանի ինքնիշխանության ու սահմանադրական իրավունքի պաշտպանությանը և կրում է խաղաղ բնույթ:
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է Ոստիկանության հակաօրինական գործողությունները և կոչ է անում իշխանություններին անհապաղ ազատ արձակել ակտիվիստներին և վերջ տալ անհամաչափ միջոցառումներին ու քաղաքական հետապնդումներին:
Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն
«Եղեգան փողը» աշակերտների գրչով կպատմի աշակերտների առօրյայից
«Եղեգան փող». այսպես է կոչվում դպրոցական ամսագիրը, որն արդեն պատրաստ է հրատարակության և մի քանի օրից կներկայացվի Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 դպրոցի աշակերտների ու ծնողների դատին:
Ամսագիրը հրատարակվում է դպրոցի մանկավարժական կազմի և աշակերտական խորհրդի անդամների ջանքերով: Դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ, ամսագրի խմբագիր Անահիտ Դուրգարյանն ասում է, որ նյութերի հեղինակները դպրոցի աշակերտներն են, որոնց, բնականաբար, օգնում են հայոց լեզվի և գրականության ուսուցիչները. «Երբ երեխային արժևորում ես, համարձակություն ես ներշնչում, շատ ավելի լավ է աշխատում: Երբեք չենք ասում` ընդունակ չես, չես կարող: Երեխաներն էլ իրար մեջ մրցում են, թե ով ավելի լավ նյութ կգրի, որպեսզի իր նյութը հայտնվի թերթում»:
Դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանն ասում է, որ թերթի հրատարակումով նախ և առաջ նպատակ ունեն դպրոցական անցուդարձից տեղյակ պահել թե աշակերտներին, թե ծնողներին: Այդ իսկ պատճառով թերթի համար ընտրել են «Եղեգան փող» անվանումը, քանի որ այն դպրոցի կյանքն է լուսաբանում, «դպրոցի եղեգան փողն է»:
Նախկինում դպրոցը թերթ հրատարակելու փորձ ունեցել է: Ըստ այդմ, Սարգսյանն ասում է, որ պահանջարկը մեծ է, ծնողներից յուրաքանչյուրը ցանկանում է ժամանակին տեղեկանալ, թե ինչ է կատարվում դպրոցում, որտեղ իր երեխան է սովորում: Պարզապես աշակերտների թվաքանակով թերթը տպելը ծախսատար է, ուստի կտպեն այնքան, որքան դպրոցի միջոցները կբավարարեն: Հույս ունեն, որ «Եղեգան փողը» լույս կընծայվի երկու ամիսը մեկ, չնայած ասելիքը շատ է, և ամեն ինչ լուսաբանելու համար շաբաթական պարբերականությունը հազիվ բավարարեր:
Թերթն ունի մի քանի բաժիններ, որոնք կոչված են թե՛ կրթելու ընթերցողին, թե՛ տեղեկացնելու դպրոցի կյանքից:
Խորագրերից մեկը երեխաներին տեղեկացնելու է, թե դպրոցին հարակից փողոցներն ում անունով են կոչված, երբվանից և ինչու, նաև ներկայացնելու է անվանակրի վաստակը, կենսագրությունը:
Անահիտ Դուրգարյանն ասում է, որ նման միտք առաջացել է, երբ աշակերտներից մեկը չի իմացել, թե իր բնակության փողոցն ում անունով է: «Երեխան պիտի իմանա գոնե իր բնակավայրի կենսագրությունը: Այս խորագրով երեխայի մեջ ձևավորվելու է հետաքրքրասիրություն, որը փողոցից անցնելու է մեկ այլ ոլորտ, օրինակ` երաժշտություն լսելիս էլ պիտի փորձի հասկանալ, թե ով է հեղինակը, որ գործն է հնչում, ինչ բովանդակություն ունի: Այսինքն` սրանով փորձում ենք այդ անտարբերության քողը երեխայից մի կողմ տանել»,- ասում է Անուշ Սարգսյանը:
Հաջորդ խորագիրը կոչվում է «Մեր թոթովանքները»: Այստեղ զետեղվում են դպրոցի շնորհաշատ աշակերտների ստեղծագործությունները` բանաստեղծություններ, արձակ գործեր, անգամ կտավների լուսանկարներ: Սարգսյանի խոսքով` խորագրի անվանումը պատահական չէ. ներկայացվածը երեխաների առաջին քայլերն են, թոթովանքներն արվեստի ոլորտում. «Ստեղծագործող երեխային գոնե խթան պիտի տանք, ուշադրության կենտրոնում պահենք, որպեսզի երեխան հասկանա, որ իր աշխատանքը նկատել ու գնահատել են»:
Ամսագրում տեղ է հատկացված նաև տարբեր մրցույթներում դպրոցի աշակերտների արձանագրած հաջողությունները լուսաբանելուն: Առաջիկա համարում, օրինակ, կներկայացվեն դպրոցի կարատեի երեք չեմպիոնները, որոնք վերջերս են մրցանակի արժանացել տարբեր տարիքային խմբերում:
«Չեմպիոնների դպրոց ենք առանց սպորտդահլիճի»,- արձանագրում է Սարգսյանը:
Թերթի առանցքային նպատակներից է լինելու Ռաֆայել Իշխանյան անձի, քաղաքացու ճանաչումը. « Երեխան պիտի իմանա, թե ում անվան դպրոցում է սովորում, ինչու է դպրոցն անվանակոչվել Ռաֆայել Իշխանյանի անունով, ի վերջո, սովորի, որպեսզի անցյալի բազմաթիվ սխալները չկրկնի, ապագան պիտի լինի սխալների ուղղման, դաս քաղելու ապագա»:
Թերթի առաջին համարում կներկայացվի Իշխանյանի կենսագրությունը, նաև տարվա կտրվածքով Իշխանյանին նվիրված միջոցառումների ծրագիրը: Ըստ այդմ, տարրական դասարաններում աշակերտները վայելչագրության տետրերում կարտագրեն Ռաֆայել Իշխանյանի մտքերը, որոնք թևավոր խոսքերի են վերածվել` վայելչագրության մրցույթի նյութ դառնալով: Սարգսյանն ասում է, որ այսպիսով երեխաները, մի կողմից, Իշխանյան են սովորում, մյուս կողմից` վայելուչ գրելու արվեստին են տիրապետում:
Միջին դասարաններում շեշտը կդրվի ուղղագրության ուսուցման վրա, ինչի համար կկիրառվի Ռաֆայել Իշխանյանի «600 բառ» գրքույկը: Մի քանի դասարանների կհանձնարարվի սերտել որևէ բաժին, ապա ուղղագրությունից կմրցեն միմյանց հետ, որից հետո նաև կհանձնարարվի բառերի բացատրությունը ներկայացնել հոմանիշներով: «Այսպես խաղը վերածվում է գիտելիքների բազայի հարստացման մի յուրատեսակ մեթոդի»:
Նախատեսվում է նաև Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց» նոր հրատարակված գրքի շնորհանդես-միջոցառում իրականացնել դպրոցում, որտեղ գրքից վերցված պատմական դրվագները կներկայացվեն թատերականացված ձևով:
Իսկ Իշխանյանի ծննդյանը նախորդող շաբաթվա ընթացքում դասղեկական ժամերը կանցկացվեն Իշխանյանի անվան սենյակում, որտեղ աշակերտները ևս մեկ անգամ կկարողանան մոտիկից ծանոթանալ նրա վաստակին ու գաղափարներին:
Ամսագրի խորագրերից մեկն էլ լուսաբանում է դպրոցի համագործակցությունը ծնողների հետ: Այս տարվա սեպտեմբերին աշակերտական խորհուրդն առաջարկել և մանկավարժական խորհուրդն էլ հավանության է արժանացրել դասղեկական ժամերին որոշակի պարբերականությամբ տարբեր մասնագիտությունների տեր ծնողների հրավիրելը, որպեսզի դասաժամը նրանք վարեն: Ծնողներն աշակերտներին են ներկայացնում իրենց մասնագիտության յուրահատկությունները, խորհուրդներ տալիս ոլորտով հետաքրքրվողներին: Նախաձեռնությանը միացել է նաև դպրոցի հոգեբանը, որ տարբեր թեմաներով քննարկումներ է կազմակերպում դպրոցականների հետ:
«Սա խթան է մասնագիտական կողմնորոշման համար, որովհետև հիմնական դպրոցի առաքելությունն է նաև աշակերտի մասնագիտական կողմնորոշումը, քանի որ երեխան ավագ դպրոց գնալիս արդեն պիտի կողմնորոշված լինի, թե որ մասնագիտացված խումբը պիտի գնա և ինչ ոլորտ է նախընտրում: Ահա սա երեխաներին կողմնորոշելու ձևերից մեկն է»,- ասում է Սարգսյանը` հավելելով, որ սա նաև ամրապնդում է ծնող-դպրոց կապը:
Ամսագրի վերջին էջը հատկացված է վիկտորինային: Այստեղ ներառված են հարցեր, որոնց պատասխաններն աշակերտները կարող են գտնել «Պատկերազարդ պատմություն հայոց» գրքում: Առաջիկա համարում, օրինակ` աշակերտից կպահանջվի իմանալ, թե որն է հայերի մարդաբանական տեսակը, ինչ առանձնահատկություններ ունի, ինչպես էին հայկական լեռնաշխարհն անվանում Միջագետքի հին բնակիչները` աքքադացիները, Արտաշեսյան արքայատոհմի որ թագավորն էր, որ գլուխ չխոնարհեց Կլեոպատրայի առջև և գլխատվեց, ով է Տիգրան Մեծին կնքել Արքայից արքա տիտղոսով և այլն:
Մեկնարկել է ԱԺ քառօրյան (ուղիղ միացում)
Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան: ԱԺ-ում ընթացքող քննարկումներին հետևեք ուղիղ միացմամբ:





