Ակտիվիստները 181720 դրամ անձամբ փոխանցել են դերասանին

օգնություն, Կարեն ՄկրտչյանԴերասան, տաղանդավոր ու բարի, հոգատար, համով, հոտով, հումորով, լավ մարդ Կարեն Մկրտչյանին փորձում են օգնել բոլորը` ծանոթ, հարազատ, բարեկամ, հարեւան, ընկեր, երկրպագու, անծանոթներ: Հայ հայտնիները սոցիալական ցանցերի, լրատվական կայքերի, զանազան թռուցիկների ու պայքարի ձեւերով հասնելու են իրենց նպատակին, իսկ նպատակը մեկն է` փրկել իրենց ընկերոջ կյանքը: Սիրված դերասանը կորցրել է քայլելու ունակությունն ու գամվել սայլանկին: Երեւան քաղաքի կենտրոնական մասում գրեթե ամեն օր հնարավոր է տեսնել ակտիվիստների կամ ուսանողների, ովքեր փորձում են թեկուզ չնչին դրամներով օգնել դերասանին:

Վերջերս ակտիվիստների կողմից հավաքված հասույթը` 181720 դրամ, օրվա վերջում անձամբ հանձնվեց Կարեն Մկրտչյանին: Միջոցառմանը մասնակցեցին նաև մի քանի շնորհալի երիտասարդներ, ովքեր երաժշտական գործիքների նվագակցությամբ կատարեցին հայրենասիրական երգեր: Դպրոցահասակ երեխաներից մինչև տարեց հասակի մարդիկ իրենց օգնությունը ցուցաբերեցին և առողջություն մաղթեցին Կարենին:

Ակտիվիստ Լալա Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դժվար կացության մեջ գտնվող մարդուն անհրաժեշտ է օգնել, կապ չունի, թե նա սիրված ու ճանաչված է, թե ոչ.

ՙՙԱյսօր մարդկությունն է գնահատվում, մարդասիրական արարքը ի վերուստ է տրված, պետք է հոգ տանել, աջակցել, օգնել ու կարեկցել: Ցանկացած մեկի հետ կարող է նման դեպք պատահել, եթե որոշակի գումար տրամադրելով կարելի է օգնել ինչ որ մեկի կյանքը փրկելուն, ապա անհրաժեշտ եւ պարտադիր է դա անել՚՚:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Հայաստանի և Սերբիայի արտգործնախարարների հանդիպումը

Հայաստանի և Սերբիայի արտգործնախարարների հանդիպումը   Մարտի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցելությամբ Երևանում գտնվող Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչին։

 

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ և սերբ ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը, որն արտահայտվել է փոխադարձ աջակցության բազմաթիվ դրսևորումներով լավ հիմք են ծառայում միջպետական փոխգործակցության խթանման համար։

Շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելության հրավերի և ջերմ ընդունելության համար, նախարար Մրկիչը ասաց, որ շատ ուրախ է այցելել Երևան, որի հիմնական նպատակն է նոր մակարդակի բարձրացնել բոլոր հնարավոր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությունը։

 

Հանդիպման օրակարգում էին այս տարվա ընթացքում Սերբիայի Նախագահի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեության ակտիվացման, ապակենտրոնացված փոխգործակցությանն առնչվող հարցերը։

 

2015 թ. Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Սերբիայի նախագահության համատեքստում քննարկվեցին կազմակերպության առջև ծառացած խնդիրները։

 

Սերբիայի արտգործնախարարը տեղեկացրեց Կոսովոյի հետ բանակցությունների ընթացքը՝ այս համատեքստում բարձր գնահատելով Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը։

 

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության համատեղ ջանքերը: Նախարար Մրկիչը վերահաստատեց Մինսկի խմբի համանախագահության գործունեության աջակցությունը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։

 

Հանդիպումից հետո արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Իվան Մրկիչը ստորագրեցին Հայաստանի և Սերբիայի միջև կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիրը։

 

Ստորագրման արարողությունից հետո նախարարները հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով։

Անկախ

Հայաստանի պարալիմպիական խաղերի պատվիրակությունն ուղևորվեց մրցավայր

սոչիSochi-2014Սոչին մարտի 7-16-ը հյուրընկալելու է ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող մարզիկների` պարալիմպիական խաղերի մասնակիցներին:

Ստուգատեսում ուժերն են չափելու 45 երկրների 1650 մարզիկ-մարզուհիներ:  Նրանք պարգևները կխաղարկեն 5 մարզաձևերում՝ դահուկավազք, բիաթլոն, սլեդջ-հոկեյ, կյորլինգ՝ անվասայլակներով և լեռնադահուկային սպորտ:

Մեր երկրիպատվիրակությունը, որը գլխավորում է Հայաստանի պարալիմպիական կոմիտեի և հաշմանդամ մարզիկների «Փյունիկ»  միության նախագահ Հակոբ Աբրահամյանը, ուղևորվեց մրցավայր: Պատվիրակության կազմում է նաև կոմիտեի գլխավոր քարտուղար Ռուզաննա Սարգսյանը:

Հայաստանի մարզական պատիվը խաղերում կպաշտպանի 33-ամյա արցախցի լեռնադահուկորդ Մհեր Ավանեսյանը: Նրա մարզիչն է` Րաֆֆի Դերդերյանը:

Ավանեսյանը դժբախտ պատահարի հետևանքով 7 տարեկանում կորցրել է 2 ձեռքը: Նա14 տարեկանից զբաղվում է լեռնադահուկային սպորտով:

Լեռնադահուկորդը խաղերին նախապատրաստվել է Ծաղկաձորում:

Անկախ

Ոչ-ոքի` Ռուսաստանի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականների երկրպագուների խաղում

19141ֆուտբոլԱյսօր Կրասնոդարում կայանալիք ֆուտբոլի Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների ընկերական մրցամարտից առաջ ուժերը չափեցին այդ թիմերը երկրպագուները:

Կրասնոդարի համալսարանի մարզադաշտում կայացած հանդիպումում գրանցվեց մարտական ոչ-ոքի` 2:2 հաշիվը:

Անկախ

Վերջին տեղում գտնվող «Ալաշկերտը» հաղթեց «Ուլիսին»

ֆուտբոլԱվարտվեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրը: Վերջին տեղում գտնվող «Ալաշկերտը» հաղթեց «Ուլիսին», իսկ «Շիրակը» և «Գանձասարը»  ոչ-ոքի խաղացին:

 

«Շիրակ»-«Գանձասար» 1:1 (1:0)

 

Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Սուրեն Բալիյան

Գոլերը՝ Դամե Դիոպ, 31 («Շիրակ»), Շոթա Ջիքիա, 65 («Գանձասար»)

 

«Ուլիս»-«Ալաշկերտ» 0:3 (0:1)

 

Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Մանուկ Ֆահրադյան

Գոլերը՝ Նորայր Գյոզալյան, 42, Միհրան Մանասյան, 63, Դարկո Վուչիչ, 89

                                                ԱՂՅՈՒՍԱԿ

N     Թիմեր Խ               Մ
1.     Արարատ 15              30
2.     Շիրակ 15              23
3.     Բանանց 15              22
4.     Գանձասար 15              21
5.     Փյունիկ 15              20
6.     Միկա 15              19
7.     Ուլիս 15              13
8.     Ալաշկերտ 15              12

Հայաստանում գործող մասնավոր պահնորդական կազմակերպությունների ղեկավարները` ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

պահնորդներ


պահնորդներ

պահնորդ
Անկախ

Գրավախաղերի կազմակերպիչներն ավելի բարձր են դասում Արթուր Աբրահամի մրցակցի հաղթանակի հասնելու հնարավորությունները

Աա-ռշՄարտի 1-ին Մագդեբուրգում  գերմիջին քաշային կարգում WBO վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոնի կոչման համար Արթուր Աբրահամը կմրցի  Ռոբերտ Շտիգլիցի հետ:

Գրավախաղերի կազմակերպիչները ավելի բարձր են դասում հայ բռնցքամարտիկի մրցակցի հաղթանակի հասնելու հնարվորությունները:

Բուքմեյքերական ընկերությունները Շտիգլիցի հաղթանակը գնահատում են 1,4, իսկ Աբրահամի հաղթանակը՝ 2,87 գործակցով:

Անկախ

Առողջապահության նախարարության հավաստմամբ՝ պոլիկլինիկաներում նոր կարգի ներմուծումը հետաձգվում է

առողջապահության նախարարություն“Ձեռքներդ հեռու հղիների գրպանից» նախաձեռնության անդամներն այսօր Առողջապահության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացրեցին: Պատճառը Երևանի պոլիկլինիկաներում մարտի 1-ից նախատեսված նոր պիլոտային ծրագրի ներմուծումն էր, համաձայն որի՝ պոլիկլինիկաներում ամբուլատոր ծառայությունների մի մասը պիտի դառնար վճարովի`համավճարի սկզբունքով: Ըստ նոր կարգի՝ վճարովի էին դառնալու նաև հղիներին մատուցվող ծառայությունները:

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ առանց այն էլ ժողովրդագրական լուրջ խնդիրներ ունեցող երկրում նման ծրագիր մտցնելն ուղղակի ապաշնորհություն է: Առանց այն էլ մեր երկրում ծնելիությունը խիստ նվազել է:

“Ես առաջին հղիության ժամանակ ոչ մի գումար էլ չեմ վճարել, թեև երբեմն զգացել եմ, որ հետազոտող բժիշկն ակնկալիքներ ունի, իսկ այժմ ստիպված եմ լինելու վճարել, ինչը շատ ծանր խնդիր է”,- ասաց երիտասարդ մայրերից մեկը:

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ պոլիկլինիկաներից հիմնականում օգտվում են անվճարունակ մարդիկ և նրանց համար շատ դժվար կլինի անգամ նախարարության կողմից սահմանված “սիմվոլիկ” գումարը վճարել:

“Ասում են` ինքնաբուժությամբ մի զբաղվեք, դիմեք բժշկի ու վճարովի են դարձնում: Առանց այն էլ պոլիկլինիկաների հանդեպ վստահությունը մեծ չէ, այս նախագծով լիովին վանում են հիվանդին` բժշկի դիմելուց”,- ասացին ակցիային մասնակիցները:

Բողոքի ակցիայի մասնակիցներին ընդունեց Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը: Նա հավաստիացրեց, որ երեկ նախարարը հետ է կանչել այդ օրինագիծը:

“Հղիների մասով լիովին հանվել է, իսկ գործիքային-լաբորատոր հետազոտությունների համար համավճարների ներդրումը հետաձգվում է մինչեւ 2014-ի հուլիսի 1-ը, մինչև համապատասխան քննարկումներ կանցկացվեն”,- ասաց Սուրեն Քրմոյանը:

Անկախ

 

Թուրքերը խուսափեցին պարտությունից

չելս8dՖուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Ստամբուլի «Գալաթասարայը» 1:1 հաշվով ավարտեց Լոնդոնի «Չելսիի» հետ խաղը:

Անգլիացիներն առաջինը բացեցին հաշիվը, սակայն ընդմիջումից հետո տանտերերը կարողացան վերկանգնել հավասարակշռությունը:

Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 18-ին Լոնդոնում:

Տեխնիկական արդյունքներ

«Գալաթասարայ» (Թուրքիա) – «Չելսի» (Անգլիա)՝ 1:1

Օրելեն Շեջու, 65 – Ֆերնանդո Տորես, 9

Անկախ

Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Զենիթի» հետ խաղում տարած հաղթանակը

հմ36261Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթել է Սանկտ Պետերբուրգի  «Զենիթին» և Մխիթարյան  էլ  առաջին գնդակն է խփել մրցակցի դարպասը:

Հայ ֆուտբոլիստը, մեկնաբանելով հանդիպման ընթացքը, ասել է . «Դժվարին խաղ էր: Կարողացանք երկու արագ գոլեր խփել, և, կարծում եմ, դա մեզ օգնեց: Ամեն դեպքում, մենք գիտեինք, թե ինչպես պետք է գործել ամբողջ հանդիպման ընթացքում: Տանտերերը երկու անգամ կարողացան կրճատել հաշվի տարբերությունը, այն կարծիքին չեմ, որ առաջին երկու գոլերը որոշիչ էին: Չէի ասի, որ «Զենիթը» շատ թույլ էր: Մեր մրցակիցը լավ էր խաղում, պարզապես, մենք ավելի լավ հանդես եկանք: Հիմա մեզ բարդ հանդիպում է սպասում Դորտմունդում: Մեզնից ոչ ոք չի մտածում, որ դիմակայության ելքը վճռված է: Ամեն ինչ էլ հնարավոր է: Արդյո՞ք այն «Շախտյորը» որտեղ ես խաղում էի այս «Զենիթից» ուժե՞ղ է:, թե՞ որ: Կարծում եմ` այո: Դա ասում եմ ոչ այն պատճառով, որ ես էի այնտեղ խաղում, պարզապես,  իսկապես այդպես եմ կարծում»:

Անկախ

Անկարայում հանդիպում կունենան Ադրբեջանի և Թուրքիայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները

Անկարա,Ադրբեջան, Թուրքիա,ռազմածովային ուժերԱդրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները մասնակցելու են միջազգային միջոցառումներին, հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը՝ հղում կատարելով պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:

Փետրվարի 25-28 Օդեսայում (Ուկրաինա) Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները ներկա կգտնվեն եզրափակիչ կոնֆերանսին՝ “Sea Breeze-2014”-ի պլանավորման ուղղությամբ:
Փետրվարի 26-28-ին Անկարայում (Թուրքիա) տեղի կունենա Ադրբեջանի և Թուրքիայի ռազմածովային ուժերի միջև համագործակցությանը առնչվող նիստ:

Անկախ

Կանադայի տափօղակով հոկեյի կանանց հավաքականը` ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոն

սոչի36820Սոչիում անցկացվող տափօղակով հոկեյի  կանաց մրցաշարում չեմպիոն դարձավ Կանադայի հավաքականը:

Վճռական  խաղում կանադուհիներն առավելության հասան 3:2 հաշվով: Ընդ որում, ամերիկուհիներն  3-րդ խաղափուլում առջևում էին 2-0 հաշվով, սակայն կանադուհիները հավասարեցրին հաշիվը, իսկ լրացուցիչ ժամանակում մրցակցի դարպասը նետեցին նաև հաղթական տափօղակը:

Կանադայի հոկեյիստուհիները 4-րդ անգամ անընդմեջ դարձան օլիմպիական խաղերի չեմպիոններ:

Բրոնզե մեդալակիր դարձավ Շվեյցարիայի հավաքականը, որը 4:3 հաշվով առավելության հասավ շվեդ հոկեյիստուհիների  թիմի նկատմամբ:

Հավելենք, որ ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման և Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը գրազ են եկել` մեկական արկղ գարեջրի վրա: Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերիու երկու երկրների ներկայացուցիչները ակնկալում են, որ հոկեյի կանանց և տղամարդկանց մրցաշարերում կհաղթեն  իրենց պետությունների հավաքականները:

ԱՄՆ-ի և Կանադայի տափօղակով հոկեյի տղամարդկանց հավաքականների  հանդիպումը կկայանա կիսաեզրափակիչում` փետրվարի 21-ին։

Տեխնիկական արդյունքներ

Տափօղակով հոկեյ, կանայք

Կանադա – ԱՄՆ՝ 3:2 (լրացուցիչ ժամանակ) (0:0, 0:1, 2:1, 1:0)

Անկախ

Մեդալների հաշվարկով ձմեռային օլիմպիական խաղերում շարունակում են աղյուսակը գլխավորել Գերմանիայի ներկայացուցիչները (աղյուսակ)

Սոչի 2607_Sochi_medal_blog

Սոչիում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերում  թեև մեդալների հաշվարկը ոչ պաշտոնական է, սակայն պայքարն աստիճանաբար սրվում է: Նախապատվությունը տրվում է այն երկրների  հավաքականներին, որոնք ավելի շատ ոսկե պարգևներ են նվաճել: Այս ցուցանիշով առայժ առջևում են Գերմանիայի ներկայացուցիչները:

Տեղը Հավաքականը Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդհանուրը
1. Գերմանիա 8 3 4 15
2. Նորվեգիա 7 4 7 18
3. Հոլանդիա 6 6 8 20
4. ԱՄՆ 6 4 10 20
5. Ռուսաստան 5 8 6 19
6. Շվեյցարիա 5 2 1 8
7. Բելառուս 5 0 1 6
8. Կանադա 4 9 4 17
9. Լեհաստան 4 0 0 4
10. Չինաստան 3 2 1 6
11. Ֆրանսիա 3 1 5 9
12. Ավստրիա 2 6 1 9
13. Շվեդիա 2 5 2 9
14. Սլովենիա 2 1 3 6
15. Հարավային Կորեա 2 1 1 4
16. Չեխիա 1 3 2 6
17. Ճապոնիա 1 3 2 6
18. Մեծ Բրիտանիա 1 0 1 2
19. Սլովակիա 1 0 0 1
20. Իտալիա 0 2 4 6
21. Ավստրալիա 0 2 1 3
22. Ֆինլանդիա 0 2 0 2
23. Լատվիա 0 1 2 3
24. Խորվաթիա 0 1 0 1
25. Ղազախստան 0 0 1 1
26. Ուկրաինա 0 0 1 1
ընդամենը` 68 66 68 202

«Օսկանյանն իր արտգործնախարար եղած ժամանակ տեղյակ չի եղել ՀՀ արտաքին քաղաքականությունից, ուր մնաց հիմա»

Karen-Avagyan-

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն ավագյաննիր ֆեյսբուքյան էջում գրել է.

“ԲՀԿ-ում էլի սկսեցին արտահայտվել ու իրենց խոսքուճառով զարմացնել 2-3-րդ էշելոնի գործիչները։ Օսկանյանի նախահամագումարյան թեզիսները առնվազն տարակուսելի են։ Նախկին արտգործնախարարը կարծում է, որ սեպտեմբերի 3-ին Հայաստանը կարող էր այլ որոշում կայացնել ու որպես գործելու ուղի առաջարկում է «մանևրել, մի բան խոստանալ», կոպիտ ասած՝ «ֆռցնել»։ Հայտարարությունը հետաքրքիր է հատկապես այն համատեքստում, որ ԲՀԿ ղեկավարը երբեք դեմ չի արտահայտվել Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ։ Սա հավանաբար Օսկանյանի անձնական կարծիքն է։ Այս կուսակցությունում բոլորն առանձին վերցրած ունեն անձնական կարծիք, սակայն բոլորը միասին համամիտ են ԲՀԿ նախագահի կարծիքին, որը երբեք չի հակասում հանրապետության նախագահի դիրքորոշմանը։ Պարոն Օսկանյանին հավանաբար պետք է հիշեցնել, թե մինչև սեպտեմբերի 3-ը կամ դրանից հետո ԲՀԿ-ն ինչ հարաբերություններ է ունեցել Ռուսաստանի հետ։ Եթե մոռացել է, ապա հուշենք՝ ամենաջերմ։ Ընդ որում, ավելի փաստացի այդ ամենը պարոն Օսկանյանն ու իր թիմակիցները կարող են տեսնել «Կենտրոն» հեռուստաընկերության ռեպորտաժներում։ Թեև հավանաբար պետք չէ զարմանալ Օսկանյանի նման հայտարարությունների վրա, քանի որ նա իր արտգործնախարար եղած ժամանակ տեղյակ չի եղել ՀՀ արտաքին քաղաքականությունից, ուր մնաց հիմա։

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի մանևրելու, ինչ-որ բան խոստանալու՝ Օսկանյանի ցանկություններին։ Մանևրելը, ինչ-որ բան խոստանալը, որ օսկանյանական լեզվով հնչում է որպես ֆռցնելը, բնորոշ է Օսկանյանին ու իր ընկերներին։ ՀՀ նախագահը երբեք նման քաղաքականություն չի վարել։ ՀՀ արտաքին քաղաքական գիծը շատ հստակ է, և դա է պատճառը, որ Հայաստանը բոլոր կազմակերպությունների կողմից ընկալվում է որպես վստահելի գործընկեր։ Եթե պարոն Օսկանյանն ու իր ընկերները բոլորի հետ հարաբերություններում փորձում են մանևրել, ապա դա նրանց խնդիրն է, գուցե կարելի է հասկանալ։ Մանևրեք որքան ուզում եք, սակայն զգույշ՝ չմոլորվեք։ Օսկանյանական այս ելույթը հավանաբար յուրահատուկ ռազմինկա էր ԲՀԿ դռնփակ համագումարից առաջ։ Թե ինչ պատճառներ ունի ԲՀԿ փակ դռների քաղաքականությունը, ենթադրել կարելի է”։

 

Անկախ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

եղանակՀանրապետության տարածքում փետրվարի 14-ին, 15-ին, 17-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-ին առավելապես արևմտյան շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ:  Քամին հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը, 17-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:
Երևանում՝

Փետրվարի 14-ին, 15-ին, 17-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին հնարավոր է թույլ անձրև:

Օղակների արքա Ալբերտ Ազարյանը 85-ամյա հոբելյանը նշվեց «Փարավոն» ռեստորանային համալիրում

MHM85157 copyՕլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը թևակոխեց իր 85-րդ ձմեռը: 

20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկը կատակում է, որ ինքն ընդամենը 58 տարեկան է: Ի դեպ, դրանում նաև ճշմարտություն կա: Ասես, նրա անցած տարիները բոլորովին իրենը չեն:

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցի տնօրենը, Հայաստանի մարմնամարզության  ֆեդերացիայի նախագահն այնպիսի եռանդով լեցուն, որ երիտասարդներից շատերը կնախանձեն: Նա նաև ավտոմեքենա է վարում, տոնախմբությունների մասնակցում, ամեն օր առնվազն մեկ ժամ մարզվում մարզասրահում, անվերջ, առանց հոգնելու կարող է խոսել տարբեր հարցերի շուրջը, տեսակետներ հայտնել: Նա բոլորի նկատմամբ է սիրալիր, երբեք չի տառապել աստեղային հիվանդությամբ, այդ է պատճառը, որ համնդհանուր ժողովրդականություն է վայելում, մեծ հարգանք:

Ազարյանը Հայաստանից միակն է, որը 11 անգամ  հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն, դարձել Եվրոպայի կրկնակի  և  աշխարհի չեմպիոն: Ի վերջո, նա աշխարհի  միակ հայ  մարզիկն է, որը կրում է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնի կոչումը:

Երեկ «Փարավոն» ռեստորանային համալիրում կայացավ Ալբերտ Ազարյանի ծննդյան 85-ամյակին  նվիրված հանդիսությունը:

Հոբելյարը խնդրել էր, որ այն նշվի սահմանափակ հյուրերի մասնակցությամբ:  Եվ կազմակերպիչները` ՀԱՕԿ-ի ներկայացուցիչները, ընդառաջել էին: Այդուհանդերձ ներկաների թիվն անցնում էր մի քանի հարյուրից: Մասնակցում էին մարզական բնագավառի աշխատողներ, մարզական լրագրողներ: Հրավիրվածների թվում էր նաև համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:

Արարողությանը ներկա էին ՀԱՕԿ-ի  հիմնադիր նախագահ Ռուբեն Հակոբյանը, նրան հաջորդած այդ կազմակերպության նախագահ Ռաֆայել Թորոյանը, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը և ուրիշներ:

Ցուցադրվեց Ալբերտ Ազարյանին նվիրված,  բացառիկ  կադրերով տեսաֆիլմ: Դիտողները  մեկ անգամ ևս  հիացանմեծ մարմնամարզիկի կատարումներով, վերապրեցին հիացմունքի ակնթարթներ:

Հոբելյարին առաջինը ողջունեց Գագիկ Ծառուկյանը:

ազարMHM85155

Շնորհավորական խոսքերից հետո  ՀԱՕԿ-ի նախագահը ընդգծեց, որ հատուկ օղակների արքայի անունով, հենց նրա կենդանության օրոք,  ստեղծել է «Ալբերտ Ազարյան» մեդալ և առաջին իսկ օրինակը նվիրեց հանրաճանոթ մարմնամարզիկին: Ընդ որում, հետագայում Ազարյանն իր անվան պարգևն անձամբ  է հանձնելու արժանիներին:

Ազարյանին շնորհավորեց  և  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով պարգևատրեց օլիմպիական խաղերի չեմպիոն, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը:

MHM85156 copy

Շնորհավորական ուղերձներ հղեցին նաև Երևանի քաղաքապետարանի, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի,  Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական  քոլեջի,  «Սևան», «Աշխատանքային հերթափոխ»  մարզական միությունների հանրապետական խորհուրդների, Հայաստանի ծանրամարտի, մարմնամարզության և մարզական լրագրողների ֆեդերացիաների ներկայացուցիչները:

MHM85158 copy

Վերջում  հոբելյարն իրեն բնորոշ համեստությամբ, մի տեսակ ամաչկոտությամբ իր երախտագիտությունը հայտնեց, հուզվեց, որ իր վաստակը շատ  բարձր են գնահատում և անմիջական  պարզ  հասարակ, շիտակ խոսքով էլ զարմացրեց, յուրովի կախարդեց դահլիճին:

Հավելենք, որ տոնախմբության ժամանակ Ազարյանի կողքին էր նստած Յուրի Վարդանյանը, իսկ նրանց դիմաց տեղ էին զբաղեցրել Գագիկ Ծառուկյանը և Իշխան Զաքարյանը:

Ազարյանի առաջարկով, ի նշան միջացառման կազմակերպման երախտագիտության, բոլորը բաժակ բարձարացրեցին ի պատիվ Ծառուկյանի:

Անկախ