Ուորլիքի հայտարարությունը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ծրագիր է. Լևոն Շիրինյան

 

Լևոն Շիրինյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ արված հայտարարության  մասին` քաղաքագետ  Լևոն Շիրինյանը նշեց, որ իրեն անհանգստացնում է ոչ թե այն, որ ըստ այդ հարցազրույզի` Հայաստանը պարտվող կողմ է լինելու, այլ այդ հայտարարության համար ընտրված ժամանակը և նշեց. “Ինձ թվում է Արևմուտքը, մասնավորապես` ԱՄՆ-ն,  ուկրաինական ճակատում բացարձակ ձախողում է գրանցում: Արևմուտքը սխալվեց նաև 2008թ.-ին, որի հետևանքով ազատագրվեցին  Օսիայի օսերը, աբխազները, ինչն Արևմուքը չէր սպասում: Այսօր ևս ուկրաինական իրադարձությունները ցույց տվեցին ռուսական քաղաքական էլիտայի հետ ռազմական էլիտայի փայլուն հաղթանակը: Ռուսաստանը կյանքի գնով էլ իր “արդյունաբերական զոնան” չի հանձնելու, իսկ Արևմուտքն այսօր խնդիր ունի իր դեմքը փրկելու, իսկ դրա համար նրանց երկրորդ ճակատ է պետք: Ուորլիքի հայտարարութունից հասկանում ենք, որ այդ ճակատը Անդրկովկասն է և, թվում է` Ադրբեջանը: Վեջինիս մասին հայտարարվում է որպես համաշխարհային խաղացող, ինչը  դուրս է տրամաբանությունից. կարելի է ասել` նյուտոնյան հայտնագործություն է արել Ուորլիքը, քանի որ Ադրբեջանը չունի այդ հնարավորությունը  դառնալու համաշխարհային խաղացող.այն չունի ռազմա-քաղաքական էլիտա, եթե թուրքերին հաշվի չառնենք: Ադրբեջանի ժողովուրդը ևս չի կարող կատարել այդ գործառույթը: Այս մասին Արևմուտքը հստակ գիտի”,-նշեց Լևոն Շիրինյանը:

Ըստ քաղաքագետի` Ռուսաստանին տարածաշրջանում կայունությունն ամենաշատն է անհրաժեշտ, իսկ այս հարցում Հայաստանն իր առանցքային դերն ունի: Ըստ քաղաքագետի` այն կարող է դառնալ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանի համար  լուրջ գործընկեր:

“Ուորլիքի հայտարարությունը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ծրագիր է: Նրա կողմից ներկայացված 6 կետերը մեզ համար հավասարազոր են մահվան, և ողջունում եմ ՀՀ վարչապետի հատարարությունն այն մասին, որ Ադրբեջանին ոչ մի թիզ հող չի տրվելու: Այս հայտարարությանը հավելենք նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի զուսպ, ինչպես միշտ տրամաբանված հայտարարությունն այն մասին, որ մենք նման ծրագիր չունենք”,-նշեց Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետը,  ամփոփելով ասուլիսը,  նշեց. “Նման իրավիճակում հստակ հայլեր են պետք. մեր երկրի մոբիլիզացիոն ուժը պետք է մեծանա, արտագաղթը կասեցվի , իսկ կոռուպցիան պիտի դիտվի ազգային դավաճանությանը համարժեք գործողություն:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդես էր եկել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին ելույթով, որով առաջակել էր հարցը քննարկել 6 կետերի շրջանակներում: Նրա` “Լեռնային Ղարաբաղ. կարգավորման ուղիներ” ելույթի տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ`https://archive2.ankakh.com

Հազարավոր սիրիացիներ մուտք են գործել Հոմս քաղաք

հոմսԵրկու տարվա ընթացքում առաջին անգամ հազարավոր սիրիացիներ մուտք են գործել Հոմս քաղաքի պատերազմից տուժած հատվածներ՝ ստուգելով իրենց տները ապստամբների հեռանալուց և քաղաքը կառավարական զորքերին հանձնելուց հետո:

Շաբաթ օրը տղամարդիկ և կանայք քայլում էին քաղաքի փլատակների վերածված փողոցներով՝ իրենց հետ տանելով հագուստներ և այլ իրեր: Նրանցից ոմանք ապստամբներին մեղադրում էին իրենց տները կողոպտելու համար:

Կառավարական զորքերը այս շրջանում հարյուրավոր խաղաղ բնակիչների հետ միասին շրջափակել են ապստամբներին, որից հետո հարյուրավոր զինյալներ հանձնել են իրենց դիրքերը:

Ակտիվիստների տեղեկություններով՝ 3 տարի տևող սիրիական կոնֆլիկտի ընթացքում զոհվել է 150,000 մարդ:

 Անկախ

Պապը կոչ է արել համաշխարհային առաջնորդներին օգնել աղքատներին

Պապը կոչ է արել համաշխարհային առաջնորդներին օգնել աղքատներինՊապ Ֆրանցիսկոսը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել ավելի շատ օգնություն տրամադրել աղքատներին, ինչպես նաև վերաբաշխել մարդկանց ունեցվածքը:

Այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունի հետ հանդիպման ժամանակ Պապը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել նպաստել ոչ այնքան բարեկեցիկ կյանքով ապրողների շրջանում համերաշխության հաստատմանը և մեծահոգաբար վերաբերվել աղքատության և սովի հետևանքով առաջացած խնդիրներին:

Պապը այդ մեկնաբանությունները կատարել է Բան Գի Մունի և ՄԱԿ-ի այլ գործակալությունների ղեկավարների հետ Հռոմում կազմակերպված հանդիպման ժամանակ:

Պապը Ֆրանցիսկոսը պարբերաբար օգտագործում է համաշխարհային առաջնորդների՝ ներառյալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումները համաշխարհային աղքատության հիմնախնդրին անդրադառնալու համար:

Պաշտոնում ընտրվելուց հետո անցած 14 ամիսների ընթացքում Ֆրանցիսկոսը մի քանի անգամ բարձրաձայնել է համաշխարհային տնտեսության հիմնախնդիրների վերաբերյալ՝ անցած տարվա սեպտեմբերին իր ելույթներից մեկում նշելով, որ այն այլևս չի կարող հիմնված լինել «փող կոչված աստծո» վրա:

 Անկախ

Պակիստանում երկրաշարժի հետևանքով զոհվել է երկու և վիրավորվել 40 մարդ

Պակիստան, երկրաշարժՈւրբաթ օրը Պակիստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 40 մարդ:

4,3-4,6 մագնիտուդով երեք երկրաշարժերը գրանցվել են Նավաբշահ քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, որտեղ ավելի քան 1 միլիոն մարդ է բնակվում:

Ցնցումները վնասել են տները, անջատվել է էլեկտրականությունը:

Տեղական կառավարության տվյալներով՝ շրջանի դպրոցները փակ են լինելու:

 Անկախ

Մարիուպոլում Հաղթանակի օրը սգո օր է հայտարարվել

o_945154Մարիուպոլի քախորհուրդը մայիսի 10-ը  2014-ի մայիսի 9-ի ողբերգական իրադարձությունների զոհերի կապակցությամբ սգո օր է հայտարարել: Նախօրեին, Հաղթանակի օրը միտինգի մասնակիցների ուղղությամբ գնդացիրներից կրակ է բացվել ու գործի է դրվել ծանր տեխնիկան: Ուժայինները գրոհել են քաղաքային բաժանմունքի վրա, որի աշխատակիցները հրաժարվել են կրակել խաղաղ բնակիչների ուղղությամբ:

Մայիսի 9-ին, ողջ օրը, չեն դադարել բախումները, այրվել է քաղխորհրդի շենքը: Հրդեհը սկսվել է շենքի վերին հարկերից: Զոհերի ու տուժածների մասին տվյալները տարբեր են` կախված աղբյուրից: Ավակովը հայտնում է 20 զոհի ու 4 գերված աշխարհազորայինի, մեկ սպանվածի  մասին:

Անկախ

Իրանի առաջադիմության հիմնական «պատճառը» գերտերությունների վարած հակաիրանական քաղաքականությունն է

լարիջանիԻրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին այսօր հրավիրված համաժողովում ասել է, որ երկրի դեմ կիարռվող շրջափակումներն ու սպառնալիքները ստիպում են, որ Իրանն ավելի  առաջադիմի:

Իրանի  խորհրդարանի նախագահը, մատնանշելով տարածաշրջանում Իրանի զբաղեցրած կարևոր դիրքն ու աշխարհում առավել ազդեցիկ դառնալու իրողությունը, հավելել է, որ  չպետք է սարսափել գերտերությունների նետած քարերից:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» գործակալությունը:

Իրանը պահանջում է ազատ արձակել Նիգերիայում առևանգված աշակերտուհիներին

Իրան-ՆիգերիաԻրանի կանանց, ընտանիքի գործերի փոխնախարար Շահինդուխտ Մոլավերդին ասել է, որ Նիգերիայում «Բոկո խարամ» մահմեդական ծայրահեղական խմբավորման կատարած վերջին քայլը հակասում է իսլամին:

«Իրանը պահանջում է անհապաղ ազատ արձակել աշակերուհիներին: Ո՞վ է նրանց թույլ տվել ներկայանալ որպես Ալլահի ներկայացուցիչներ: Նման իրավիճակում չի կարելի լռել:  Հարկավոր է միավորվեն աշխարհի մտավորականներն ու ազատախոհները և պայքարեն  նման դավադիր քայլերի դեմ:

«Բոկո խարամ» մահմեդական ծայրահեղական խմբավորման կողմից առևանգված 236 աշակերտուհիներին գտնելու համար Նիգերիայի բանակը շուրջօրյա որոնողական աշխատանքներ է իրականացնում:

Նիգերիայի բանակի մամուլի խոսնակ Քրիս Օլոքոլադն Աբուջաջայում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Նիգերիայի բանակն առևանգված աղջիկներին որոնում է այդ երկրի հյուսիսում՝ Նիգերի, Չադի ու Քամերոնի հետ սահմանների երկայնքով:

Նա ավելացրել է, որ այդ երկրի ավիացիայի բաժինն ավելի քան 250 թռիչք է իրականացրել այն տարածքներում, որտեղ ենթադրվում է, որ կարող են լինել առևանգված աղջիկները:

Տեղեկացնենք, որ ապրիլի 16-ին Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Բորնո նահանգի Գոմբորու քաղաքի դպրոցներից մեկից «Բոկո խարամ» մահմեդական ծայրահեղական խմբավորումն առևանգել էր 276 աշակերտուհու: Նրանցից միայն 53 են կարողացել փախչել: 223 աշակերտուհի մինչ օրս գերի է պահվում: Առևանգիչները պահանջում են, որ դպրոցները հրաժարվեն կրթության արևմտյան մոդելից, իսկ աղջիկներն առհասարակ թողնեն ուսումը և ամուսնանան:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» գործակալությունը:

Անկախ

Աբդոլռեզա Ասադի. «Իրանը որոշիչ դեր է կատարում աշխարհում էներգիայի ապահովման գործում»

նավթի, գազի, նավթաքիմիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսՄայիսի 6-9-ը Իրանի նավթի նախարարությունը Թեհրանում կազմակերպել էր նավթի, գազի, նավթաքիմիայի 19-րդ միջազգային ցուցահանդես:

Իրանի նավթի ազգային ընկերության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Աբդոլռեզա Ասադին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ընկերությունը բանակցություններ է վարում Թեհրանում կայացած նավթի 19-րդ միջազգային ցուցահանդեսին ներկա արտասահմանյան 22 ընկերության ներկայացուցիչների  հետ:

«Իրանը 30 մլրդ խորանարդ մետր գազի պաշար, հսկայական ռեսուրսներ ունի և էներգիայի ապահովման գործում աշխարհում վճռորոշ  դեր է կատարում: Նավթի միջազգային 19-րդ ցուցահանդեսի օրերին մենք  պայմանավորվել ենք փոխհամագրծակցել  Իտալիայի, Ռուսաստանի, Հարավային Կորեայի, Գերմանիայի , Մալայզիայի, Շվեդիայի, Չինաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի  ներկայացուցիչների հետ: Ցուցահանդեսի հիմանական նպատակն է` ներկայացնել նավթի, գազի և նավթաքիմիական արդյունաբերության միջոցով ուրանի արտադրության հզոր հնարավորյունները»,- հավելել է Ասադին:

Ներկայումս, Իրանի նավթաքիմիական արտադրանքի 37 տոկոսն արտահանվում է Հեռավոր Արևելք ու Չինաստան, 25 տոկոսը` Միջին Արևելք, 11 տոկոսը` Եվրոպա, 18 տոկոսը` Հնդկական թերակղզի, 7 տոկոսը` Ասիայի հարավարևելյան երկրներ ու Օվկիանիա, իսկ 0,5 տոկոսը` Աֆրիկա:

 Անկախ

Ամերիկյան Կոլորադո նահանգում նավթով 6 ցիստեռ է դուրս եկել երկաթգծից

trՎառելիքի արտահոսքը կատարվել է երկաթուղային արտակարգ պատահարի հետևանքով, Դենվերից 70 կմ հեռավորության վրա, ուրբաթ օրը: Անբնակ տեղանքում նավթով բեռնված 6  ցիստեռն է դուրս եկել գծերից: Մի տարայից վառելիքի արտահոսք է եղել:

Նախնական տվյալներով, ստորգետնյա և վերգետնյա ջրերի աղտոտման վտանգ չկա:  Հեղված նավթի ծավալի մասին առայժմ տեղեկություններ չկան:

Վթարի վայր են բերել վակուումային պոմպով ավտոցիստեռն, որի օգնությամբ  թափված նավթը պետք է հավաքեն:

Անկախ

Բաքվում տոնում են Հեյդար Ալիևի ծննդյան 91 ամյակը

1Մայիսի 10-ին Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան 91 ամյակի կապակցությամբ Բաքվում` նրա անունը կրող պալատի առջև, կազմակերպվել է Ծաղկի տոն:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը, նրա կինը` Մեհրիբան Ալիևան, և ընտանիքի այլ անդամներ մասնակցել են Ծաղկի տոնին` այցելելով Հ. Ալիևի հուշարձան և զբոսնելով ծաղիկներով զարդարված այգում:

2Ծաղկի տոնը ամենամյա ոչ պաշտոնական տոն է, որը անցկացվում է 2000թ.-ից Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում` ի հիշատակ երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիևի: Տոնը սկսվում է մայիսի 10-ին` նրա ծննդյան օրը, և տևում է մի քանի օր: Այդ օրը Հեյդար Ալիևի անվան այգում ցուցադրվում են տարբեր ծաղիկներից կոմպոզիցիաներ:

Անկախ

Հարավային Սուդանի ղեկավարը հաշետցման պայմանագիր է կնքել ապստամբների առաջնորդի հետ

o_621212Հարավային Սուդանի նախագահ  Սալվա Կիիրն ու երկրի նախկին նախագահ, ապստամբների ներկայիս առաջնորդ Ռիեկ Մաշարը հաշտեցման պայմանագիր են կնքել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Դրա մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել նրանց կողմից  ավելի վաղ` Ադիս-Աբեբայում հանդիպման ժամանակ: Համաձայնությամբ նախատեսվում է  անհապաղ հաշտեցում,  անցումային կառավարության ձևավորում, սահմանադրական բարեփոխումների անցկացում ու համընդհանուր ընտրություններ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է համաձայնագիրը, որն ունակ է վերջ դնելու  մոլորակի ամենաերիտասարդ պետությունում միջէթնիկ արյունահեղ կոնֆլիկտին: Պան Գի Մունը նշել է  Զարգացման գծով աֆրիկյան  միջկառավարական կազմակերպության ջանքերը, որը հանդես է եկել նախագահի ու ապստամբների առաջնորդի բանակցություններում որպես միջնորդ:

Հարավային Սուդանում բախումները չեն դադարում 2013-ի դեկտեմբերից:

Արքանզասում վերացվել է միասեռ ամուսնությունների արգելքը

m_728701Ամերիկյան Արքանզաս նահանգում վերացվել է միասեռ ամուսնությունների արգելքը: Դատավոր Քրիս Պյացան եզրակացրել է, որ այդ արգելքի համար նահանգում ռացիոնալ պատճառներ չկան: Սակայն ներկա պահին հայտնի չէ, թե ԼԳՏԲ-զույգերը նահանգում երբ կկարողանան գրանցել ամուսնությունները:

«Դա ոչսահմանադրական փորձ է սահմանափակելու «հավասարություն» բառի իմաստը»,- ընդգծել է Քրիս Պյացցան:

Ինչպես նշում է «Ինտերֆաքսը», անցած տարի ԱՄՆ ԳԵրագույն դատարանում վերացրել են միասեռ ամուսնությունների արգելքը` այն ոչսահմանադրական համարելով:

Վերջին մի քանի ամսում Միչիգանում, Տեխասում, Յուտայում, Օկլահոմայում ու Վիրջինիայում վերանայել են օրենսդրությունը հօգուտ միասեռ ամուսնությունների:

Չինաստանում ույղուրների խնդիրը գնալով սրվում է

uygur  Անցած շաբաթ Սինցզյանի Ուղուրական ինքնավար շրջանում երկաթգծի կայարանում տեղի ունեցած ահաբեկչությունը կրկին օրակարգ բերեց Չինաստանում գոյություն ունեցող ույղուրների էթնիկ խնդիրը: Տեղական իշխանությունները հայտարարեցին, որ ահաբեկիչությունը իրականացվել է ույղուր ծայրահեղականների կողմից: Միևնույն ժամանակ իրավապաշտպան կազմակերպությունները մատնանշում են խնդրի մյուս կողմը: Չինական իշխանությունների կողմից ույղուրների նկատմամբ կրոնական և մշակույթային սահմանափակումները բերել են շրջանի թերզարգացմանը, որը հարուստ է օգտակար հանածոներով:

Համաձայն 2000 թվականի մարդահամարի տվյալների՝ Սինցզյանի Ուղուրական ինքնավար շրջանում բնակչության 45 տոկոսը կազմում են ույղուրները, իսկ 40-ը՝ չինացիներ: Քանի որ ույղուրները հանդիսանում են թյուրքական ժողովուրդ, ապա Թուրքիան մշտապես հետևում է Չինաստանի այդ հատվածում տեղի ունեցող զարգացումներին՝ փորձելով դրանք օգտագործել իր շահերի համար:

 Անկախ

Թուրքիան կդառնա Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի անդամ

atom Մայիսի 12-ին Շվեյցարիայում կնքվելու է պայմանագիր, որի համաձայն Թուրքիան կդառնա Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի անդամ: Համաձայնագիրը կստորագրվի Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզի կողմից Շվեյցարիայում տեղակայված կենտրոնի շտաբ-գրասենյակում: Այնուհետև այս համաձայանգիրը կդրվի Թուրքիայի ազգային ժողովի հաստատմանը և միայն երկու տարի անց կմտնի ուժի մեջ: Այսպիսով Թուրքիան կարող է մեծ կշիռ ձեռք բերել կենտրոնի աշխատանքներում, իսկ նրա մասնաբաժնի չափը կախված կլինի ֆինանսական ներդրումներից: Բացի այդ, թուրք գիտնականներին հնարավորություն կտրվի աշխատելու կենտրոնում: Առայժմ Թուրքիան հանդիսանում է միայն դիտորդ երկիր այս կազմակերպությունում:

Անկախ

Չինաստանը ԱՄՆ-ին կապող արագընթաց երկաթուղի է կառուցվելու

ԱՄՆ-ից` Չինաստան առանց թռիչքի ճամփորդելու գաղափարը առաջին հայացքից տարօրինակ ու ծիծաղելի կարող է թվալ բոլորին, սակայն հնարավոր է այն իրականություն դառնա մոտ ապագայում:

china-us-railway-siberia-bering.si

Beijing Times-ի փոխանցմամբ` Չինաստանը նախատեսում է կառուցել նոր արագընթաց երկաթուղի, որը  կկապի  Չինաստանն ԱՄՆ-ի 48 նահանգների հետ:

Մասնավորապես, այժմ քննարկման ենթարկվող ուղին կսկսվի Չինաստանի հյուսիս-արևելքից և կանցնի Սիբիրով դեպի Բերինգի նեղուց: Այս տեսանկյունից, հավանական է ստորջրյա թունելի ստեղծումը, որը կկտրի Խաղաղ օվկիանոսը` կապելով Ռուսաստանն ու Ալյասկան, որով գնացքը կանցնի դեպի հարավ` Կանադայով մինչև Միացյալ Նահանգներ:

Նախագծի առավել հավակնոտ հատվածն, ըստ էության, կընդգրկի ստորջրյա թունելը, որը հնարավոր կդարձնի ճամփորդելը Բերինգի նեղուցով. շուրջ 200 կմ. երկարությամբ թունելը կարող է տեխնիկական մարտահրավեր լինել: Սակայն  China Daily- փոխանցմամբ` տեխնոլոգիան “արդեն տեղում է” և կօգտագործվի բարձր արագությամբ երկաթուղային նախագծի շրջանակներում:

“Այժմ մենք արդեն սկսել ենք քննարկումները: Ռուսաստանն արդեն երկար տարիներ է, ինչ մտածում է այս գաղափարի շուրջ”,-նշում է Չինաստանի ինժեներական ակադեմիայից Վանգ Մնեգշուն:

Beijing Times-ի փոխանցմամբ` Չինաստան-ԱՄՆ երկաթուղին նախատեսվող  չորս նախագծերից մեկն է միայն. ուղիներից մյուսը կկապի Չինաստանն ու Լոնդոնը` Փարիզի, Բեռլինի և Մոսկվայի կայարաններով, մինչ մյուս ուղին կկապի մի երկիրը մյուսին, օրինակ Իրանը` Թուրքիային: Իսկ չորրորդ ուղին կձգվի Չինաստանից Սինգապուր` կայանելով Վիետնամում, Կամբոջայում, Թայլանդում և Մալազիայում:

Անկախ

Նախկին վարչապետը ծերատանը պետք է աշխատի ալցհայմերի հիվանդությամբ տառապող մարդկանց հետ

բերլուսկոնիՍիլվիո Բեռլուսկոնին սկսել է հանրային աշխատանքը

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ուրբաթ օրը սկսել է հարկերից խուսափելու համար սահմանված հանրային աշխատանքը:

77-ամյա միլիարդատերը պետք է ծերանոց այցելի շաբաթական առնվազն մեկ անգամ՝ ամենաքիչը չորս ժամով:

Նախկին վարչապետը Միլանից դուրս գտնվող ծերատանը պետք է աշխատի ալցհայմերի հիվանդությամբ տառապող 20 մարդու հետ:

Շենք մտնելիս Բեռկլուսկոնին հրաժարվել է մեկնաբանություններ անել:

Կենտրոնի տնօրենը աշխատակազմի անդամներին արգելել է լուսանկարներ անել կամ տեսանյութեր նկարահանել Բեռլուսկոնիի՝ շենքում գտնվելու ընթացքում:

 Անկախ

Խերսոնի նահանգապետը Հիտլերին ազտարար է անվանել

o_611492Խերսոնի նահանգապետ Յուրի Օդարչենկոյին քաղաքացիները սուլոցներով են ընդունել այն բանի համար, որ իր հանդիսավոր խոսքում Հիտլերին ազատարար է անվանել:

LifeNews-ը հայտնել է, որ դեպքը պատահել է Հաղթանակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ: Օդարչենկոն հայտարարել է, որ Հիտլերը ազատարար է եղել, որն Ուկրաինա է եկել` ազատելու այն կոմունիստներից: «Եթե դուք պատմություն եք կարդում, ապա տեսնում ենք, որ նա առաջին հերթին առաջ է քաշել`մարդկանց ազատագրումը կոմունիստական լծից, ազատագրումը  բռնակալ Ստալինից»,կարգախոսը:

Քաղաքացիները վրդովվել են Օդարչենկոյի խոսքերից ու սուլոցներով են նրան ընդունել, սակայն նահանգապետն այդ  «Խայտառակություն» բղավոցներին չի արձագանքել Դրանից հետո քաղաքացուհիներից մեկը նրանից խլել է բարձրախոսը, իսկ նահանգապետը տեղափոխվել է հարթակի մյուս մասն ու շարունակել ելույթը: ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինն արդեն արձագանքել է Օդարչենկոյի այդ դեմարշին ու  թվիթերի իր էջում Խերսոնի նահանգապետին սրիկա է անվանել:

Անկախ

Լուկաշենկոն հոգնել է նախագահի պաշտոնից

pic_c1b3575795c3ea8cddbf28a1d9facc63-390x280Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստովանել է, որ ըմբռնումով կընդունի, եթե 2015-ի նախագահական ընտրություններում քաղաքացիները քվեարկեն ուրիշ թեկնածուի օգտին:

Նրա խոսքով, նախագահ աշխատելը հեշտ բան չէ, որքան կարող է  թվալ կողքից. « Դա պարզապես աշխատանք չէ, դա ինքնազոհողություն է»,- ասել է Լուկաշենկոն:

«Եթե ինձ համար չքվեարկեն` ես չեմ նեղանա: Ես արդեն այնքան երկար եմ այդ պաշտոնում աշխատել, որ նորմալ մարդը կասեր` «Լսիր, արդեն պետք է գոնե քեզ, երեխաներիդ համար էլ մի քիչ ապրես, մի քիչ ցրվես, որ առավոտյան արթնանաս ազատ գլխով ու չմտածես այն խնդիրների մասին, որոնք քո առջև են կանգնած»:

Նա խոստովանել է, որ միայն ուրախ կլինի, եթե գտնվի արժանավոր մի մարդ, որը պատրաստ կլինի հանուն երկրի  ու ժողովրդի շատ բան զոհաբերել ու չի «ավերի ու թքոտի ամեն ինչ», ինչին հասել է մեծ  աշխատանքով. «Ես հարատև չեմ: Վաղ, թե ուշ պետք է հեռանամ», նշել է նա:

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը մտածում են միասին ֆիլմ նկարահանելու մասին

Անջելինա Ջոլին և Բրեդ ՓիթՀոլիվուդյան զույգ Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին հայտնել են, որ պատրաստվում են կրկին միասին մեծ էկրան բարձրանալ:

Քենսինգթոնի պալատում կազմակերպված Դիսնեյի նոր «Մալիֆիսենտա» ֆիլմի միջոցառման ժամանակ Ջոլին նշել է, որ իրենք մտածում են միասին նկարահանվելու մասին:

Ջոլին միջոցառմանը այցելել էր Փիթի և իրենց 12-ամյա որդի Մեդոքսի հետ:

Ֆիլմը ևս ընտանեկան է ստացվել, քանի որ զույգի դուստրը՝ Վիվիենը այդտեղ նկարահանվել է Քնած գեղեցկուհու դերում:

«Մալեֆիսենտան» ԱՄՆ-ում էկրան կբարձրանա մայիսի 30:

Անկախ

Սաուդյան արաբացի տղամարդկանց 32 տարվա ազատազրկման են դատապարտել երեկույթ կազմակերպելու համար

Saudi menՍաուդյան Արաբիայի դատարանը սաուդյան արաբացի հինգ տղամարդու 32 տարվա ազատազրկման և 4,500 մտրակի հարվածների է դատապարտել Վալենտինի օրվա կապակցությամբ երեկույթ կազմակերպելու համար:

Օրենքը խախտած տղամարդկանց բռնել էին վարձով վերցրված բնակարանում և մեղադրել իրենց հետ կապ չունեցող կանանց հետ երեկույթ կազմակերպելու, խմելու և պարելու համար:

Առաքինության խթանման և չարիքի կանխարգելման կոմիտեի ոստիկանությունը տղամարդկանց վեց կանանց հետ միասին շրջափակել էր փետրվարի 14-ին:

Բոլոր տղամարդիկ ընդունել են իրենց մեղադրանքը՝ ներառյալ իրենց հետ կապ չունեցող կանանց հետ առանձնանալը, պարելը և խմելը:

Դատարանը դեռևս չի որոշել վեց կանանց ճակատագիրը:

Սաուդյան Արաբիայում Առաքինության խթանման և չարիքի կանխարգելման կոմիտեն հանդիսանում է երկրի կրոնական ոստիկանությունը, որը հետևում է շարիաթի օրենքների պահպանմանը:

 Անկախ