Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Հռոմում

220.Genocide commemoration event in Rome 01.05.2014Ապրիլի 29-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունը, համագործակցությամբ «RAI radio 3» իտալական հանրային ռադիոալիքի հետ, վերջինիս բեմական սրահում   անցկացրեց Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված «Լռության ճեղքերը» խորագրով միջոցառում: Այն ուղիղ հեռարձակվում էր «RAI radio 3» ռադիոալիքի եթերով, իսկ տեսագրությունը զուգահեռաբար ցուցադրվում «RAI» հեռուստառադիոընկերության էլեկտրոնային կայքէջում:

Միջոցառումը վարում էր ռադիոալիքի հաղորդավար և մեկնաբան Աննա Մարիա Ջորդանոն: Բանախոսներն էին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Ժողովուրդների մշտական դատական ատյանի գլխավոր քարտուղար Ջիաննի Տոնյոնին  և «ԲԱՍՍՈ» հիմնադրամի նախագահ, նախկին դատավոր, եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր, Ազգային դատավորների իտալական խորհրդի նախկին նախագահ, ԵՄ սահմանադրության հեղինակներից  Էլենա Պաչիոտտին:

Միջոցառումն ընթանում էր հարցուպատասխանի ձևով: Աննա Մարիա Ջորդանոյի կողմից արվում էին մեկնաբանություններ, և բանախոսներին ուղղվում հարցեր Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի պատմության ու մշակույթի վերաբերյալ, որոնց պատասխաններից հետո ընթերցվում էին համապատասխան փաստագրեր կամ գեղարվեստական ստեղծագործություններ: Ընթերցումները կատարում էին Իտալիայում հայտնի հայազգի դերասաններ Պաոլո Քեսիսօղլուն և Լաուրա Էֆրիկյանը:

Աննա Մարիա Ջորդանոն իր խոսքում նաև անդրադարձավ մեր օրերում քեսաբահայության հետ պատահած ողբերգությանը:

Դեսպան Ղազարյանն իր պատասխաններում, մասնավորապես, ընդգծեց  ժխտողականության դեմ պայքարի անհրաժեշտությունը: Հիշատակելով հայերի բնաջնջման մասին Ադոլֆ Հիտլերի տխրահռչակ հայտարարությունը` նա մեծապես կարևորեց Ցեղասպանության հիշողության պահպանումն ու տեղեկատվության տարածումը և այդ հարցում լրատվամիջոցների, այդ թվում`  «RAI» հեռուստառադիոընկերության դերը: Ցեղասպանությունների կանխարգելման հարցում նա էական համարեց կրթության նշանակությունը: Դեսպանը խոսեց նաև միջազգային և ազգային ատյաններում ցեղասպանությունների կանխարգելման նպատակով աշխատանքների իրականացման անհրաժեշտության մասին` ներկայացնելով այդ հարցում Հայաստանի Հանրապետության գործադրած ջանքերը: Դեսպան Ղազարյանն անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Էրդողանի վերջին հայտարարությանը` այն բնութագրելով որպես ժխտողականության ավելի խորամանկ դրսևորում: Նա հավելեց, որ այդ հայտարարությունը չի կարող դիտվել որպես առաջընթաց, քանի որ դրանում դահիճներն ու զոհերը դրվել են նույն հարթության վրա, իսկ ցեղասպանությունը որակվել է որպես 1915թ. պատահած միջադեպ, ինչն անընդունելի է: Դեսպանը բարձր գնահատեց Իտալիայում ապաստան գտած ցեղասպանության վերապրածների հանդեպ Իտալիայի մարդասիրական վերաբերմունքը և անդրադարձավ 20-րդ դարում Իտալիայի հասարակական-քաղաքական և տնտեսական կյանքում իտալահայ համայնքի դերին:

Էլենա Պաչիոտտին և Ջիաննի Տոնյոնին խոսեցին Ժողովուրդների մշտական դատական ատյանի` Հայոց ցեղասպանության ճանաչման որոշման ընդունման  նախապատմության և գործընթացի մասին: Նշվեց, որ ատյանի որոշումը իրավական տեսանկյունից հիմք հանդսացավ հետագայում Հայոց ցեղասպանության մի շարք այլ ճանաչումների համար:

Փաստագրական նյութերի շարքում ընթերցվեցին Ժողովուրդների մշտական դատական ատյանի կողմից 1984թ. ապրիլին հայ ազգաբնակչության բնաջնջումը   որպես ցեղասպանության հանցագործություն ճանաչելու մասին որոշումը,  արխիվային փաստագրական վկայություններ, անցյալ դարասկզբին Իտալիայի վարչապետներից մեկի` Լուիջի Լուցատիի` հայերի բնաջնջման վերաբերյալ խորհրդարանում ունեցած ելույթը: Պաոլո Քեսիսօղլուն և Լաուրա Էֆրիկյանն ընթերցեցին նաև հատվածներ Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» գրքից և Դանիել Վարուժանի և Եղիշե Չարենցի ստեղծագործություններից:

Ընթերցումներն ու բանախոսություններն ընդմիջվում էին դաշնակահարուհի Դիանա Գաբրիելյանի` հայ անվանի կոմպոզիտորների  ստեղծագործությունների կատարմամբ:

Միջոցառմանը ներկա բազմաթիվ հադիսատեսների շարքում էին Իտալիայի հասարակական և քաղաքական գործիչներ, օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառման տեսագրությունն ամբողջությամբ տեղակայվել է «RAI radio 3» ռադիոալիքի էլեկտրոնային կայքէջում:

Գիտնականներն եզրակացրել են, որ Մարսի վրա ջուր է եղել

մարսԳիտնականները վստահ են, որ շատ տարիներ առաջ Կարմիր մոլորակի վրա իսկական ջրհեղեղ է տեղի ունեցել:

Գիտնականների միջազգային խումբը ապացույցներ է գտել, ըստ որի տարիներ առաջ Մարսի վրա ջուր է եղել: Իրենց  հետազոտությունները նրանք հրապարակել են  New Scientist ամսագրում:

Գիտնականների առաջարկած վարկածի համաձայն՝  մոտ 3,5- 2,5 մլրդ տարի առաջ  Քաոս Արամ խառնարանի տեղում մեծ լիճ է եղել՝ ծածկված սառույցով: Սակայն ջերմաստիճանի փոփոխության պատճառով հալոցք է եղել, ջուրը դուրս է եկել ափերից, որի հետքերն էլ  նկատելի են մոլորակի վրա:

Լիճն այնքան խորն է եղել, որ ջուրը հոսել է մի ամբողջ ամիս: Այդ ընթացքում էլ առաջացել է խառնարանը:  Գիտնականները նշում են, որ այժմ պետք է խառնարանի հատակն ուսումնասիրեն՝ հույսով, որ կգտնեն միկոօրգանիզմներ, որոնք մի ժամանակ բնակվել են լճում:

 

Եվրագոտի.արժեզրկումն աճում է

ol3001398934596 (1)«Eurostat»-ի փորձագետների տեղեկացմամբ, այս տարվա ապրիլին Եվրագոտու 18 պետությունների շուկաների սպառողական գների աճի ցուցանիշը կանխատեսվածից ցածր է եղել ու կազմել է 0,7%:

Դա փոքր ինչ ավելի է, քան մարտի ցուցանիշը` 0,5%, սակայն փորձագետները կանխատեսել են, որ ապրիլյան արժեզրկումը կարող է 0,8% կազմել: Այդ կանխատեսումն արվում է Զատկի տոնի հաշվառմամբ, որը գրեթե միշտ կապված է գների թեթևակի բարձրացմամբ:

Ըստ Եվրոպական կենտրոնական բանկի կանխատեսման, առաջիկա ամիսներին Եվրագոտու տարածքում կպահպանվի արժեզրկման  աճի  մոտավորապես նմանատիպ ցուցանիշ, հաղորդում է isra.com-ը:

Անկախ

Նախագահը բաժանվել է բոլոր սիրուհիներից

ol3001398940472Դռան տեղն իր քաղաքացիական կնոջը ցույց տալով` ֆրանսիական պետության սիրառատ նախագահ Օլանդը  գերադասեց մեծ  վերջակետ դնեռլ դերասանուհի սիրուհու հետ հարաբերություններին:

Օլանդի ու դերասանուհի Ժյուլի Գայեի բաժանման մասին հայտնում է «Gala» հրատարակությունը,  պնդելով, որ որոշման նախաձեռնողը հնարավոր է  41-ամյա դերասանուհին լինի, որին  շատ ավելի ձեռնտու էին գաղտնի հարաբերությունները , քան հրապարակայինը:   Դա նրա  ու նրա դեռահաս որդիների համար իսկական փորձություն էր:

Այս տարվա հունվարին հայտնի դարձավ նախագահի ու դերասանուհու գաղտնի հարաբերությունների մասին: Դրանից հետո Օլանդի քաղաքացիական կինը` Վալերի Տրիերվեյլերը հայտնվեց հիվանդանոցում, սակայն հայտնեց սիրելիին ներելու պատրաստակամության մասին: Ինչ վերաբերում է Օլանդին, ապա նա Տրիերվեյլերին խնդրեց ազատել նախագահական նստավայրը, իսկ նրա տեղը մինչ օրս թափուր է:

Անկախ

Փողոցում պետքը հոգալուց պատահաբար հնագույն արձանիկ է գտել

Չինաստանի Չենդու քաղաքից Սյու Յուանգուանը, պատահաբար գտել է Սուն դինաստիայի ժամանակների արձանիկ` մայթեզրի աղբի մեջ: Տղամարդը փողոցում իր կարիքն էր հոգում, երբ աչքով ընկավ արձանիկը:

pic_02f61edd1e25c18cf336d27e70ee183c (1)29-ամյա Յուանգուանը աշխատանքից մոտոցիկլով տուն էր վերադառնում Չենդուի ծայրամասում գտնվող փողոցներից մեկով, երբ միզափապարկը դատարկելու անհետաձգելի պահանջ զգաց: Պետքը հոգալուց հետո, նա ուշադրություն դարձրեց աղբակույտի միջից ցցված  խոշոր գունավոր իրին, որը, ինչպես պարզվեց, այդ արժեքավոր արձանիկն էր: Սյույը դրա մասին իմացավ մշակութային ժառանգության տեղի բյուրոյում:

Արձանիկը 10 սմ բարձրություն ու 17-18 սմ լայնք ունի: Ինչպես փորձագետներն են պարզել, այն թվագրվում է 960-1279 թթ:

Պատմական ժառանգության մոտավոր գինը չի նշվում: Հայտնի չէ, թե իչպես է այն հայտնվել մայթեզրին: Սակայն, մասնագետները ենթադրում են, որ այն հանվել է հնագույն գերեզմանից, սակայն մոտակայում այդպիսիք չկան:

Չինացին արձանիկը հանձնել է  մշակութային արժեքների բյուրո, դրա փոխարեն նրան շնորհակալագիր են տվել:

Անկախ

 

Օկլահոմայում անհաջող մահապատիժ են իրականացրել

pic_c761b33d4795dc41c87bc1f8112fdb07ԱՄՆ-ում հնարավոր է ժամանակավոր դադարեցնեն մահապատիժների ի կատար ածումը, Օկլահոմայի բանտերից մեկում անհաջող փորձի հետևանքով դատապարտյալի տանջանքների պատճառով: Մահվան դատապարտված Քլեյթոն Լոքեթը մահացել է  դատավճռի ի կատար ածումից 40 րոպե անց: Բժիշկներն այդ ընթացքում մտածել են, որ փորձն անհաջող է եղել և պետք է դատապարտյալին փրկել, սակայն դա նույնպես չի հաջողվել: Նա, վերջիվերջո, մահացել է տառապալի մահով, ինչը հակասում է ամերիկյան սահմանադրությանը: Դա իշխանություններին հարկադրել է մտածելու մահացու ներարկումների նպատակայնության մասին:

Լոքեթը սասրափեցրել է բանտի անձնակազմին. Երբ բժիշկը նրան մահացու ներարկում կատարեց, տղամարդը բարձրացրեց գլուխն ու սկսեց ինչ որ բան փնթփնթալ: Մահապատժին հետևողներն ականատես եղան նրա տանջալի հոգևարքին.նրանց խոսքով, տղամարդը ցավից կծկվում էր: Եվ միայն մահապատժի սկզբից 40 րոպե անց նա մահացավ սրտի անբավարարությունից: Բժիշկները պարզաբանեցին, որ ներարկումից հետո Լոքեթի զարկերակը բառացիորեն պայթել է ու «մահացու կոկտեյլն» ազդել է ինչպես, որ պետք էր:

Լոքեթը դատապարտվել էր 2000-ին` անչափահասի առևանգման ու բռնաբարության, ապա  նրա վրա կրակելու ու կենդանի թաղելու համար: Մի բանտարկյալ էլ է մահապատժի դատապարտվել մեկամյա աղջնակի բռնաբարության, ապա սպանության համար: Նա պետք է նույն մեթոդով մահապատժի ենթարկվեր Լոքեթից 2 օր հետո: Սակայն. Չարլզ Ուորների մահապատիժը հետաձգվել է առնվազն 2 շաբաթով, մինչև կպարզեն անհաջող  ներարկման հետ կապված խնդիրը:

Անկախ

ԱՄՆ-ում բացվել է կատուների առաջին սրճարանը

0b9da8632b60a83275919f3427f500d0Նյու Յորքում բացվել է կատուների առաջին սրճարանը, որտեղ կարելի է ոչ միայն ըմպել սուրճ, այլև խաղալ ընտանի կենդանիների հետ, այս մասին գրում է  Аргументы и факты-ն:

Հաստատությունը չի տարբերվում կերկուրների իր տեսականիով. այստեղ կարելի է խմել միայն սուրճ և մի քանի այլ ըմպելիքներ: Սակայն հաճախորդները միշտ գտնվում են սիրելի կենդանիների շրջապատում: Նրանց կարելի է շոյել կամ էլ խաղալ հետները: Ընդհանուր առմամբ սրճարանում ազատ զբոսնում է քսանմեկ կատու:

Սրճարանի այցելուների շարքում են այն կատվասերները, որոնք ինչ-ինչ պատճառներով   ի վիճակի չեն իրենց տանը կենդանի պահել: Այդ սրճարան են այցելում նաև պարզապես հետաքրքրասերներ և լուսանկարում են անսովոր հաստատությունը:

 

 

Դարտ Վեյդերը որոշել է Կիևի կամ էլ Օդեսսայի քաղաքապետ դառնալ

o_940686Կիևի քաղաքապետի պաշտոնի համար պայքարը գալակտիկական մասշտաբների է հասնում: Դարտ Վեյդերը դարձել է ընտրությունների պաշտոնական թեկնածու, որոնք կանցկացվեն մայիսի 25-ին` նախագահականի հետ միաժամանակ: Ընտրական կոմիտեում հայտնել են, որ նրա ներկայացրած փստաթղթերը լրիվ համապատասխանում են օրենսդրությանը:

«Ուկրաինայի ինտերնետ-կուսակցության»  առաջնորդի տեղակալը, որը թաքնվում է «Աստղային պատերազմների» կուլտային չարագործի դիմակի տակ, մտադիր է պայքարել նաև Օդեսսայի քաղաքապետի պաշտոնի համար: Նրան նույնպես ընտրելու են մայիսի 25-ին:

Անկախ

Մոսկվայում մայիսմեկյան շքերթին մասնակցել է 100,000 մարդ

RussiaMayDayՄայիսի մեկի կապակցությամբ շուրջ 100,000 մարդ շքերթով անցել է Կարմիր հրապարակով: Սա 1991թ-ին Սովետական միության փլուզումից հետո Կրեմլի մոտ գտնվող հրապարակում ամենամյա շքերթի կազմակերպման առաջին դեպքն է:

Արհմիությունների կազմակերպած հինգշաբթի օրվա շքերթը նվիրված էր աշխատավոր մարդուն: Այն նաև նշում էր Ղրիմի միացումը Ռուսաստանին:

Շքերթի մասնակիցները պարզել էին «Արձակուրդներին գնանք Ղրիմ» և «Պուտինը ճիշտ է» գրություններով պաստառներ: Ամբոխի գլխավերևում ծածանվում էին Ռուսաստանի դրոշներ:

Անցած տարիների ընթացքում կոմունիստները, պահելով մայիսի մեկի ավանդույթը, շքերթներ են կազմակերպել Մոսկվայի կենտրոնական հատվածներում, սակայն նրանց թիվը էականորեն նվազ է եղել:

 

Ուկրաինան Ռուսաստանի հարցով Հաագայի դատարան կդիմի

673px-International_Criminal_Court_logo.svg_-390x290Ուկրաինան մտադիր է միջազգային դատարան դիմել` Ռուսաստանին Ղրիմի հարցով պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Դրա մասին  տեղեկացնում են ուկրաինական ԶԼՄ-ները` հղում անելով Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոյին:

Նա ուկրաինական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ հայց է նախապատրաստվում Հաագայի միջազգային դատարան դիմելու համար` Ռուսաստանին «Ղրիմն օկուպացնելու» հարցով պատասխանատվության ենթարկելու նպատակով: Հայցով կզբաղվեն Եվրոպայի ու Ամերիկայի իրավաբանները:

Բացի այդ, Ուկրաինան կդիմի Ստոկհոլմի արբիտրաժային դատարան: Ավելի վաղ Ուկրաինան արդեն հայցով դիմել է Եվրոպական դատարան` մարդու իրավունքների գործով:

Անկախ

Դանիայում սկսել են վաճառել աշխարհի հնագույն գարեջուրը

0009324ff78e4f2115a4a5f286ad4866«Դանիայի Ազգային թանգարանը սկսել է մ.թ.ա. 1371թ.-ի բաղադրատոմսով պատրաստված գարեջրի վաճառքը»,-այս մասին է հայտնում թանգարանի մամլո ծառայությունը:

Թանգարանի գիտաշխատողները վերականգնել են բաղադրատոմսը  այն հեղուկի մնացորդներից, որ գտնվել է  20-րդ դարի սկզբին հնագույն գերեզմաններից մեկում:

Պարզվել է, որ մի քանի հազար տարի առաջ գարեջուրը պատրաստել են ցորենից, մրտենուց, մեղրից, լոռամրգից:

Գիտնականները բաղադրատոմսը տվել են դանիական  գարեջրի արտադրամասերից մեկին: Իսկ խմիչքի ցուցադրության ժամանակ արտադրողը խոստովանել է, որ փոքր-ինչ  փոփոխել է բաղադրությունը ժամանակակից սպառողների ճաշակին որոշակիորեն հարմարեցնելու համար:

Իսկ արտադրման տեխնոլոգիայի մասին հրաժարվել է պատմել:

«Հնագույն գարջուրը» կարելի է փորձել Դանիայի  Ազգային թանգարանում կամ համացանցի օգնությամբ պատվիրելու միջոցով, իսկ մեկ շիշ գարեջրի արժեքը կազմում է շուրջ 39 դանիական կրոն  /մոտ 7 դոլլար/:

Անկախ

Գիտնականները պարզել են տղամարդկանց շրջանում մահացության ավելի բարձր մակարդակի հնարավոր պատճառները

C37P2T_2147620bԳիտնականները համոզված են, որ սա կարող է լինել տարիքի հետ լեյկոցիտներում  Yքրոմոսոմների կորստի հետ:

Տղամարդիկ ավելի կարճ են ապրում, քան կանայք, նաև քաղցկեղի հանդեպ ավելի բարձր նախատրամադրվածություն ունեն:  Շվեդ գիտնականները այս փաստին իրենց բացատրությունն են տվել:  Ուսումնասիրելով 70-84 տարեկան ավելի քան 1600 տարեց մարդկանց տվյալները՝ Ուփսալա համալսարանի հետազոտողների խումբը  պարզել է, որ տղամարդկանց շրջանում մահացության ավելի բարձր աստիճանը կարող է պայմանավորված լինել տարիքի հետ արյան սպիտակ բջիջներում՝ լեյկոցիտներում Y քրոմոսոմների կորստի հետ:

“Այն տղամարդիկ, ում մոտ ուսումնասիրության արդյունքում  հայտնաբերվել է արյան մեջ Y քրոմոսոմների կորուստ, միջինում 5.5 տարի են ապրել, այն դեպքում, երբ այն մարդկանց շրջանում, ում մոտ քրոմոսոմի կորուստ չի նկատվել, ապրել են միջինում դեռ 11 տարի»,- նշել է հետազոտության հեղինակներից Լարս Ֆոշբերգը:

« Y քրոմոսոմների կորուստը ուռուցքային բջիջների սովորական մուտացիա է: Այն, որ մենք  ուսումնասիրում ենք այլ օրգաններում քաղցկեղ առաջացնող արյան առողջ բջիջները, նշանակում է, որ խոսքը գնում է իմունիտետի մասին»,-նշում է ծրագրի ղեկավար Յան Դումանսկին:

«Արյան մեջ առկա են բազմաթիվ իմունային բջիջներ. մենք ցանկանում ենք առանձնացնել դրանք՝ ըստ քորոմոսոմների կորստից վնասված տիպերի: Այնուհետ կպարզենք, թե ինչ է տեղի ունենում կնոջ օրգանիզմում: X և Y քրոմոսոմները շատ ընդհանրություններ ունեն, և դրանով կհասկանանք, թե ինչու են տղամարդիկ ավելի կարճ ապրում և ինչու են ավելի հակված քաղցկեղային հիվանդությունների»,-պատմում է Լարս Ֆոշբերգը:

Անկախ

Ադրբեջանցի լրագող Ռաուֆ Միրկադըրովը իրեն ձերբակալելու համար մեղադրում է Ռուսաստանին

1Ադրբեջանցի հայտնի լրագրող, ադրբեջանական “Զերկալո” ռուսալեզու թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադըրովը իր ձերբակալության մեջ մեղադրում է Ռուսաստանի հատուկ ծառայություններին: Ըստ լրագրողի` իրեն ձերբակալել են Ռուսաստանի քաղաքականության մասին իր քննադատական հոդվածների համար: Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Ֆուադ Աղաևը Միրկադըրովի հետ հանդիպումից հետո, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” լրատվական կայքը:

Միրկադըրովը հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները և բողոքում, որ իրեն չեն տալիս իր պահանջած թերթերից որևէ մեկը՝ դրա փոխարեն տրամադրելով պաշտոնական մամուլ:

Փաստաբանը նաև ասել է, որ ներքին գործերի նախարարությունը լրագրողին թույլ չի տվել հանդիպել ծնողների հետ, թեև այդ մասին դիմումը ներկայացվել է դեռ 5 օր առաջ:

Հիշեցնենք, որ Միրկադըրովը Թուրքիայից արտաքսվել էր ապրիլի 19-ին: Բաքու ժամանելուն պես նրան ձերբակալել են և տեղափոխել ներքին գործերի նախարարություն: Նրան մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու համար:

 Անկախ

Գանայից ԱՄՆ Արտագաղթածների 17-ամյա որդին միանգամից ընդունվել է ամերիկյան բոլոր հեղինակավոր բուհերը

a6fda9332d055aea13aa0fdc3da83bccԳանայից ԱՄՆ արտագաղթածների 17-ամյա որդին` Նյու  Յորք նահանգի Շիռլի քաղաքից ավագդասարանզի Քվազի Էնինը, միանգամից ընդունվել է ամերիկյան 8  հեղինակավոր բուհեր: Դիմորդին իրենց բուհ ընդունելու  պատրաստակամության մասին են հայտնել Յեյլի, Կոլումբիական, Կոռնելի, Փենսիլվանյան ու Փրինսթոնյան , Բրաունի համալսարաններն ու Դարթմուտսկի քոլեջը:

էնինի հաջողությունն ուշագրավ է.նա անքան բարձր ակադեմիական առաջադիմություն  ունի, որ բուհերի կողմից բարեհաճության է արժանացել: Մի կարևոր գործոն էլ կա` սեռը: Բանն այն է, որ ուսումնական հաստատություններ հիմնականում դիմում են աղջիկները:

Տղան որոշել է Յեյլի համալսարան ընունվել, որ շրջանավարտն են եղել երկրի 5 նախագահներ, շատ գիտնականներ. Արվեստի գործիչներ, գործարարներ: Իր ընտրությունն Էնինը բացատրում է նրանով, որ Յեյլի համալսարանում հաճելի մթնոլորտ է ու երաժշտության լավ դասընթաց կա:

Բացի այդ, նրան այս համալսարանում  են ամենաբարձր կրթաթոշակն առաջարկել:

Էնինը երազում է բժիշկ դառնալ, ինչպես և իր ծնողները:Որպես մասնագիտություն նա ընտրել է կենսաինժեներիան:

Անկախ

Ուկրաինացիները Շոտլանդիայի վարչապետից պահանջել են ներողություն խնդրել

as_01-390x290Շոտլանդիայի վարչապետին խնդրել են ներողություն հայցել Վլադիմիր Պուտինի հասցեին հիացական խոսքերի համար:

Ալեքս Սալմոնդը քննադատության է ենթարկվել Շոտլանդիայում ուկրաինական համայնքի կողմից: Համայնքի կարծիքով, իր հայտարարության մեջ վարչապետը «որոշ ասպեկտներով» հիացել է ռուսական նախագահի քաղաքականությամբ:

Սալմոնդը հայտարարել է, որ Պուտինը «վերականգնել է Ռուսաստանի  սեփական արժանապատվության զգացումը, ինչը լավ արարք է»: Ինքը` վարչապետը հավելել է, որ ինքը ոչ միայն հիացմունք է հայտնել , այլև քննադատություն:

Անկախ

Իրանն ու Ադրբեջանը կընդլայնեն համագործակցությունը լրատվական դաշտում

Իրանն ու Ադրբեջանը կընդլայնեն համագործակցությունը լրատվական դաշտում   Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայեն և Ադրբեջանի խորհրդարանի անդամ, «Azerbaijan Daily»-ի տնօրենը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել են, որ հարկավոր է Թեհրանի և Բաքվի միջև ընդլայնել համագործակցությունը լրատվական դաշտում: Կողմերը նշել են, որ երկկողմանի հարաբերությունների ամրապանդման գործընթացում կարևոր է Իրանի և Ադրբեջանի մեդիա դաշտերի ակտիվ մասնակցությունը:

«Թեհրանում ադրբեջանական լրատվամիջոցների ակտիվ գործունեությունը ցույց է տալիս, որ երկու երկրները լրջորեն տարամադրված են ընդլայնել համագործակցությունը լրատվական դաշտում: Այս համագործակցությունը հող կնախապատրաստի Իրանի և Ադրբեջանի միջև քաղաքական համագործակցության համար: Դժբախտաբար, երրորդ կողմի լրատվամիջոցների միջամտությունները, վեճերն ու բամբասանքները խոչընդոտում են երկկողմանի կապերի ամրապնդմանը: Եթե կողմերը ստեղծեն ամուր կապեր լրատվական դաշտում, այս բացասական գործելապերպն այլևս չի աշխատի»,- ասել է Իրանի դեսպանը:

Ադրբեջանի խորհրդարանի անդամն իր հերթին նշել է, որ «Azerbaijan Daily»-ին պատրաստ է փոխանակվել տեղեկատվությամբ իրանական լրատվամիջոցների հետ:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Իրանի բնակչության թիվը 77 մլն 400 հազար է

իրանի բնակչությունըԻրանի վիճակագրական կենտրոնը  հայտնում է, որ Իրանի բնակչությունը ներկա դրությամբ կազմում է 77 մլն 400 հազար մարդ: Մինչև ընթացիկ տարվա ավարտը (Իրանում տարին ավարտվում է մարտի 21-ին) այդ ցուցանիշը կարող է հասնել 77 մլն 856 հազար մարդու:

Կանխատեսումների համաձայն, մինչև 2016-ին Իրանի բնակչության քանակը հասնելու է 80 միլիոնի:

Փաստորեն, Իրանի բնակչությունը սրընթաց աճում է: 2011-ին Իրանի բնակչությունը կազմել է 75 մլն 150 հազար մարդ: Դա նշանակում է, որ երեք տարում Իրանի բնակչությունն աճել է ավելի քան 2 միլիոնով:

Իրանի բնակչության 51 տոկոսը կազմում են տղամարդիկ, իսկ մնացյալ 49 տոկոսը՝ կանայք: Բնակչության 70 տոկոսի տարիքը 15-64 է:

Չնայած Իրանի բնակչության աճը շարունակվում է, սակայն վերջին տարիներին այն փոքր ինչ դանդաղել է: Դա պայմանավորված է  համաշխարհային միտումով. մեգապոլիսների բնակչությունը, որպես կանոն, հակված չէ մեծ թվով երեխաներ ունենալուն:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

ԱԷՄԳ-ի գլխավոր տեսուչը կայցելի Իրան

ԱԷՄԳ,ԻրանԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տեսուչ Մասսիմո Ապարոն մայիսի 4-ին կայցելի Իրան: Այս մասին  հայտնել  է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի խոսնակ Բեհրուզ Քամալվանդին:

Քամալվանդիի ասել է, որ  այցի ընթացքում  Ապարոնը  կկայցելի Իրանի «Սագանդե» հանքավայր, որը գտնվում է Արդաղանում:

Իրանցի պաշտոնատար անձանց խոսքով՝ հանքի պաշարները կազմում է 1,5 մլն տոննա հանքաքար:

Փետրվարին Ատոմային էներգիայի կազմակերպության կայքում տեղադրված Իրանի և ԱԷՄԳ-ի համատեղ հայտարարության մեջ ասվում էր, որ Իրանը համաձայնել է իրագործել Ատոմային էներգիայի հարցերով միջազգային գործակալության հետ համագործակցության 7 «գործնական քայլ»:

ԱԷՄԳ-ի ներկայացուցիչները վերահսկում են, որ Թեհրանը կատարի իր պարտավորությունները: Բացի իրանական կողմի հետ կնքած համաձայնության կատարումը հսկելուց , ԱԷՄԳ-ն նաև վերահսկում է, որպեսզի Իրանը կատարի ժնևյան համաձայնագրում նշված պարտավորությունները:

 Անկախ

Անկարան բացառել է Աբդուլահ Օջալանի բանտային ռեժիմը տնային կալանքով փոխարինելու հնարավարությունը

օջալան Թուրքական «Հյուրիյեթի» հաղորդմամբ՝ թուքական կառավարությունը բացառել է Իմրալ կղզում բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանի բանտային ռեժիմը տնային կալանքով փոխարինելու հնարավարությունը: Այդ առիթով Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը նշել է, «Մենք երբեք չենք մտածել դրա մասին, ոչ էլ քննարկել ենք այդ հարցը»: Նշենք, որ օրերս Իմրալը կղզում Աբդուլահ Օջալանին տեսակցել է նրա քույրը` Ֆաթմա Օջալանը, որն էլ լրագրողներին հայտնել էր Աբդուլահ Օջալանի վերոնշյալ ցանկությունը:

Հիշեցնենք, որ Աբդուլահ Օջալանը, ձերբակալվելով 1999 թ., դատապարվեց մահապատժի, սակայն հետագայում այդ դատավճիռը փոխարինվեց ցմահ բանտարկությամբ:

Անկախ

Եգիպտոսում 21 երեխայի ազատազրկման են դատապարտել

egiptos   Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ Եգիպտոսի Իսմայիլիյե քաղաքում 21 երեխա 6 ամսվանից մինչև 2 տարի ազատազրկման են դատապարտվել «ցույցերին մասնակցելու, անկարգություններ անելու, արգելված կազմակերպություններին անդամակցելու» մեղադրանքով: 15 տարեկանից փոքր երեխաները տեղափոխվել են տարբեր մանկական գաղութներ: 8 երեխա, որոնց թվում 14-ամյա մի աղջիկ, ազատազրկվել են 2 տարով, 13 երեխա՝ 6-ական ամսով:

Անկախ