Մալազիական Malaysia Airlines –ը արտակարգ վայրէջք է կատարել Կուալա Լումպուրույում

da3001398027696

Ապրիլի 20-ի երեկոյան Malaysia Airlines ընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կուալա Լումպուրույում:

Մինչ այդ, 166 ուղևորով ու անձնակազմով ինքնաթիռը 192 չվերթով մալազիական մայրաքաղաքից ուղղություն էր վերցրել դեպի հնդկական Բանգալոր քաղաքը:

Սակայն շուտով, թռիչքից անմիջապես հետո , «boeing-737» -ի օդաչուն անսարքություն է հայտնաբերել մեխանիզմում:  Հրամանատարը որոշել է վերադառնալ հայրենի օդանավակայան: Վայրէջքի ժամանակ ոչ ոք չի տուժել:

Մալազիական  Malaysia Airlines -ի  ու «Boeing» -ի ինժեներները պարզում են անսարքության պատճառը:

Մարտի 8-ին «boeing-777»-ի անհետացումից հետո, այս ավիաընկերության ինքնաթիռներին է սևեռված ողջ աշխարհի ԶԼՄ-ների ուշադրությունը:  isra.com

Անկախ

 

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

158. Minister Nalbandian met with Russian FM Lavrov 21.04.2014Ապրիլի 19-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Մոսկվա, որտեղ աշխատանքային հանդիպում ունեցավ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, անդրադարձան երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակի:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը մտքեր փոխանակեցին միջազգային արդիական խնդիրների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: Ընդգծվեց հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերի գործադրման կարևորությունը։

Անկախ

Թայիփ Էրդողանը քրիստոնյաներին շնորհավորել է Սուրբ Զատիկի կապակցությամբ

Էրդողանը կայցելի Գազայի հատված`չնայած ԱՄՆ-ի կոչինԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը քրիստոնյաներին շնորհավորել է Սուրբ Զատիկի կապակցությամբ: Իր ուղերձում նա նշել է, որ տոները մարդկանց ուրախություն են բերում, ամրապնդում են փոխօգնությունն ու իրար սատարելու ցանկությունը: «Զատիկի առիթով ես ուզում եմ բարօրություն մաղթել մեր քրիստոնյա քաղաքացիներին, որոնց հետ դարեր շարունակ կիսել ենք ուրախություն և տխրություն: Մենք, որպես մի քաղաքակրթության ներկայացուցիչներ, որը հիմնված է սիրո, հարգանքի և հանդուժողականության վրա, դեմ ենք ցանկացած խտրականությանը, քանզի բազմազանությունը համարում ենք հարստություն: Ելնելով սրանից՝ մենք անկեղծորեն շնորհավորում ենք Զատիկի առիթով քրիստոնեական տարբեր եկեղեցիների ներկայացուցիչ քաղաքացիներին»,-հայտարարել է Էրդողանը:

Անկախ

 

Եգիպտոսի նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու

KՄայիսին Եգիպտոսում սպասվող նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունը առաջադրել է երկու թեկնածու: Այս մասին հայտարարել է Նախագահական ընտրությունների եգիպտական կոմիտեն: Վերջինս հայտնել է, որ հայտերի ընդունման վերջնաժամկետն ավարտված է և արդյունքում ունեն երկու թեկնածու՝ պաշտպանության նախկին նախարար, գեներալ Աբդել Ֆաթահ աս Սիսին, որը մասնակցել էր նախագահ Մուհամադ Մուրսիի իշխանազրկմանը և եգիպտական խորհրդարանի նախկին անդամ Համդին Սաբահին: Աս Սիսին իր թեկնածության օգտին հավաքել է 188 հազար ստորագրություն, իսկ Սաբահին՝ 31 հազար: Թեկնածուների պաշտոնական ցուցակը կհրապարակվի մայիսի 2-ին: Ընտրությունները կանցկացվեն մայիսի 26-27-ին:

Անկախ

Ավստրալիան 20 մլն դոլար է հատկացրել սիրիացի երեխաներին

avstraliaԱվստրալիայի իշխանությունները 20 մլն դոլար են հատկացրել սիրիական պատերազմից տուժած երեխաների համար: Այս մասին է հայտարարել Ավստրալիայի ԱԳՆ Ջուլիա Բիշոփը: Վերջինիս խոսքերով՝ այժմ սիրիացի փախստականների թիվը կազմում է 2,7 մլն, որոնց կեսը երեխաներ են: Նրանց 70 տոկոսը չի կարողանում դպրոց հաճախել: Ավստրալիայի տրամադրած օգնությունը ՄԱԿ-ի «Սերունդը չկորցնելու հույսով» ծրագրի շրջանակներում կհատկացվի Լիբանանում և Հորդանանում ապաստանած սիրիացի երեխաների կրթության ծախսերի համար: «Պատերազմից ամենից շատ տուժում են երեխաները, սիրիացի երեխաների նոր սերունդը մեծանում է բռնության և վախի միջավայրում, զրկված կրթություն ստանալու հնարավորությունից»,-նշել է նախարարը: Նշենք, որ սիրիական պատերազմի սկզբից ի վեր Ավստրալիան Սիրիային 130 մլն դոլարի հումանիտար օգնություն է տրամադրել:

Անկախ

Հարավային Կորեայի նախագահը «Սևոլ» նավի կապիտանի արարքները սպանության է հավասարեցրել

o_933407Ուղևորատար «Սևոլ» նավի զոհերի թիվն ավելացել է մինչև  64 մարդ: 240-նն առաջվա պես անհետ կորած են համարվում: Երկրի իշխանությունները հրապարակել են խորտակված նավի շտուրմանի ու ափային պաշտպանության բանակցությունների ձայնագրությունները: Հասկանալի է դառնում, որ անձնակազմը երկար ժամանակ չի վճռել տարհանում հայտարարել: Քննիչները կարծում են, որ հենց այդ չհամաձայնեցված գործողությունների հետևանքով էլ  այդքան շատ մարդ է զոհվել:

Հարավային Կորեայի նախագահ Փակ Կըն Հեն սուր քննադատության է ենթարկել խորտակված նավի  նավապետի գործողությունները: Նա անձնակազմի արարքը հավասարեցրել է սպանությանը. «Նավապետի ու անձնակազմից մի քանիսի վարքը անբացատրելի է սթափ մտքի համար ու նման է սպանության»:

Նախագահը խոստացել է բացահայտել բոլոր խախտումները ու «քրեական պատասխանատվության» ենթարկել բոլոր մեղավորներին:

Դատախազության ու ոստիկանության  ուժերով համատեղ ստեղծված քննչական խմբի նախնական հետաքննության արդյունքում, պարզվել է, որ աղետի պահին նավը կառավարում էր ոչ թե կապիտանը, այլ նրա երրորդ օգնականը:

Իսկ ինչ վերաբերում է նավի խորտակմանը, ապա հավանական է, որ նավի ուղղության կտրուկ փոփոխություն է կատարվել, ինչն էլ հանգեցրել է  խորտակման:

Ռուսաստանում աշխատանքային միգրանտները ռուսաց լեզվից քննություն են հանձնելու

PR20120916225028 (1)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որի համաձայն, աշխատանքային միգրանտները` բացառությամբ բարձրաստիճան մասնագետների, պետք է ռուսաց լեզվի իմացության քննություն հանձնեն, հայտնում է Կրեմլի կայքը:

Հիմա  ժամանակավոր գրանցում ստանալու, աշխատանքի ու արտոնագրի համար օտարերկրացիները պետք է հաստատեն ռուսերենի իմացությունը, Ռուսաստանի պատմության գիտությունը և Ռուսաստանի օրենսդրության հիմքերը` ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր:

Նշվում է , որ եթե   ներգաղթողը կրթության մասին փաստաթուղթ չունի. որը տրվել է   ԽՍՀՄ-ում  մինչև 1991-ի սեպտեմբերի 1-ը. ապա նա պետք է քննություն հանձնաի ռուսաց լեզվից ու ստանա համապատախան սերթիֆիկատ:

Անկախ

Այսօր է ծնվել Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին. փաստեր թագուհու կյանքից

elizabeth_896   1926թ-ի ապրիլի 21-ին է ծնվել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը: Մեծ Բրիտանիայի թագուհին Գաղտնի խորհրդի ղեկավարն է, օրենսդիր իշխանության կրողը, դատական համակարգի ղեկավարը, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը: Նա տիրապետում է վարչապետ նշանակելու և վերջինիս կողմից նախարարների կաբինետի ձևավորման հարցում հանձնարարակններ տալու բացառիկ իրավունքին:

phpThumb_generated_thumbnailjpgԹագուհու ամբողջական ունունն է` Եղիսաբեթ  Ալեքսանդրա Մարիա, առաջինը` մոր , երկրորդն ու երրորդը` տատիկի և մեծ տատիկի պատվին:

Ապագա թագուհին լավ կրթություն է ստացել` հիմնականում հումանիտար ուղղությամբ: Մանկության տարիներից նրան գրավել են հատկապես ձիերը. Այդ կենդանիների հանդեպ նրա հատուկ սերը  պահպանվել  է տասնամյակներ շարունակ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Եղիսաբեթ թագուհին ռազմական տաքսու վարորդ է եղել, քանի որ թագավորական ընտանիքը  պարտավոր էր աշխատել երկրի պաշտպանությունում:

Married CoupleԻր ապագա ամուսնու` Ֆիլիպ Մաունտբատտենի հետ թագուհին` Եղիսաբեթը, ծանոթացել է 13 տարեկանում և հենց նույն օրն էլ ապագա թագուհին ծնողներին հայտնել է, որ արդեն գտել է ապագա ամուսնուն:

1947 թ-ին, դառնալով Եղիսաբեթի ամուսինը, Ֆիլիպը ստացավ Էդինբուրգի դուքսի կոչում: Իսկ 1952թ-ին,  հոր մահից հետո Եղիսաբեթն, ով ամուսնու հետ գտնվում էր Քենիայում, հայտարարվեց թագուհի, հաջորդ տարի` 1953թ-ին, տեղի ունեցավ նրա թագադրությունը, որն առաջին անգամ էր հեռարձակվում հեռուստատեսությամբ:

Թագուհին ունի զարդերի լայն հավաքածու, այդ թվում նաև թագեր, գավազաններ: Մնացած զարդերը, այդ թվում` աշխարհի ամենախոշոր վարդագույն ադամանդը, նա ստացել է որպես նվեր կամ ժառանգություն:

Թագուհու կարողությունը գնահատվում է շուրջ 450 միլիոն դոլլար /ըստ Ֆորբս ամսագրի/, ընդ որում` պաշտոնական տվյալներով այդ թիվը շատ ավելի համեստ է,  իրականում` շուրջ 100 մլն. ֆունտ ստեռլինգ:

phpThumb_generated_thumbnailjpg (1)Հայտնի է դարձել, որ թագուհուն գրավում է նաև լուսանկարչությունը. նա սիրում է լուսանկարել իր ընտանիքի անդամներին: Իսկ 1997-ին նրա կողմից տրվել է պատմության մեջ բրիտանական միապետության առաջին կայքէջի ստեղծման մեկնարկը:

2002թ-ի հունիսին Եղիսաբեթ  2-րդի կառավարման 50-ամյակի առթիվ Բուկենգհեմյան պալատի այգում կազմակերպվել են առաջին հանրային համերգները. թագուհին այցել է և դասական երաժշտության համերգին, և “Երեկույթ Պալատում” փոփ-համերգին, որը դարձավ աշխարհում ամենահայտնի համերգներից մեկը: Այս համերգի ուղիղ հեռարձակումը դիտել են աշխարհի բոլոր անկյունների շուրջ 200 միլիոն հեռուստադիտողներ:

Այժմ Եղիսաբեթ 2-րդը շարունակում է մնալ Անգլիայի և ողջ Մեծ Բրիտանիայի խորհրդանիշը:  Ղեկավարելով շուրջ 65 տարի` նա ամրապնդել է անգիական միապետության հեղինակությունը, վայելել միլիոնավոր բրիտանացիների համակրանքը:

Անկախ

Սիրիան Ռուսաստանին մարդասիրական օգնության դիմաց 20տ նարինջ է նվիրելու

Humanitar_help_161012

Ռուսաստանի ԱԻՆ ավիացիան ապրիլի 22-ին Սիրիա կփոխադրի ավելի քան 30տ մարդասիրական օգնություն: Դրա մասին հայտնել է նախարարության միջազգային գործունեության դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Տոմաշովը. «Ապրիլի 22-ին Ռուսաստանի ԱԻՆ-ը Սիրիա կհասցնի 30տ հումանիտար օգնություն, այդ թվում` տաք վրաններ, ծածկոցներ ու սննդամթերք»:

Նշվում է, որ Սիրիան որպես երախտագիտության նշան, Ռուսաստանին 20 տ նարինջ է պատրաստվում նվիրել:

Ավելի վաղ Սիրիա էր մեկնել  Ռուսաստանի ԱԻՆ-ի ինքնաթիռը` օգնություն-բեռով, որը վերադարձին այդ երկրից հեռանալ ցանկացող ռուսաստանցիների ու ԱՊՀ քաղաքացիների էր բերել:

Անկախ

Telegraph.գրողներն որ գիտնականները քննադատել են Քեմերոնին «քրիստոնեական» Բրիտանիայի մասին խոսքերի համար

-

Տասնյակ գրողներ, գիտնականներ ու հասարակական այլ գործիչներ քննադատել են Միացյալ թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնին` «Քրիստոնեական» Բիտանիայի մասին խոսքերի համար: The Telegraph-ին փոխանցված նամակը ստորագրել է 55 հայտնի անձ:

Նրանք հայտարարել են Բրիտանիան որպես քրիստոնեական երկիր դիտարկելու կոչի անթույլատրելիության մասին: Նամակի հեղինակները  կարծում են, որ կառավարության անդամներն իրավունք չունեն նախապատվություն տալու այս կամ այն կրոնին և, որ կրոնը չի կարելի խառնել քաղաքականությանը:

Քեմերոնին մեղադրող նամակը ստորագրել են գրողներ Ֆիլիպ Պուլմանը և Թերի Պարտչետը, ֆիզկոս Ջիմ ալ-Հալիլին, նոբելյան մրցանակակիրներ Ջոն Սալսթոն ու Հարոլդ Կրոտոն:

«Գուցե, դա Ամերիկայի նմանակումն է: Մենք նմանակում են ամերիկյան շատ բաների, սակայն կարծում եմ, որ դա շատ վատ գաղափար է», ասում է Պուլմանը:

Անկախ

Եվրոպայի հակառասիստ ակտիվիստները գնում են Թուրքիա՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը.NEWS.am

205359Եվրոպայի հակառասիստական շարժումն ու Համահայկական բարեգործական միության եվրոպական մասնաճյուղը թուրք ակտիվիստների հրավերով կայցելեն Թուրքիան՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, Ստամբուլում, ապրիլի 21-25-ին,հաղորդում է NEWS.am-ը:

Բացի այդ, երկու եվրոպական կազմակերպությունների ու թուրքական «DurDe» կազմակերպության ներկայացուցիչներն ապրիլի 25-ին կայցելեն նաեւ Երեւան՝ մասնակցելու հիշատակի արարողություններին:

Ինչպես գրում է «Nouvelles d`Arménie» ամսագիրը, արդեն երկրորդ անգամ եվրոպական պատվիրակությունը՝ բաղկացած մոտավորապես հակառասիստական 20 կազմակերպությունների առաջնորդներից եւ 15 երկրներ ներկայացնող հայերից, Թուրքիայում կմասնակցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին:

Այս նախաձեռնությանն աջակցում են բազմաթիվ հայտնի մարդիկ, այդ թվում Շառլ Ազնավուրը, Սերժ Քլարսֆելդը, Բերնար Քուշները, Դարիո Ֆոն, Ադամ Միխնիկը, Բեռնար Անրի Լեւին, Թահար բենջելունը, Ահմեդ Ինսելը, Օլիվերո Տոսկանին, Յովան Դիվնյակը, ինչպես նաեւ եվրոպական, թուրքական եւ հայկական քաղաքացիական հասարակությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք ստորագրել են համապատասխան ուղերձի տակ:

Այդ ուղերձը մոտ օրերս կհրապարկվի եվրոպական մամուլում, այդ թվում ֆրանսիական «Le Monde»-ում, իտալական«La Repubblica»-ում, լեհական «Gazeta Wyborcza»-ում, բելգիական «Le Soir»-ում, դանիական «Kristeligt Dagblad»-ում, պորտուգալական «Publico»-ում, շվեյցարական «La Tribune de Genève»-ում եւ եվրոպական այլ երկրների հայտնի թերթերում:

Անկախ

Սիրիայում 4 ֆրանսիացի լրագրողի ազատ են արձակվել

ֆրնասիացի լրագրող  Սիրիայում ազատ են արձակել անցած տարվա հունիսի 22-ին առևանգված 4 ֆրանցիացի լրագրողի: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ 22-ամյա Էդուարդ Էլիասը, 54-ամյա Դիդյե Ֆրանսուան, 29-ամյա Պիեր Տորեսը և 38-ամյա Նիկոլա Էնեն ազատ արձակվելուց հետո տեղափոխվել են Թուրքիա: Նրանք բուժզննում են անցել Շանլըուրֆայի հիվանդանոցում և շուտով կմեկնեն հայրենիք:

 Անկախ

Թուրքական մամուլը ամենից անհանդուրժող է ալևիների նկատմամբ

թուրքական մամուլ   «Հրանտ Դինք» հիմնադրամը հրապարակել է իր անցկացրած հետազոտության արդյունքները, որը վերաբերվում է թուրքական մամուլի ազատությանը: Պարզվել է, որ 2013 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում թուրքական մամուլը ամենից անհանդուրժող հոդվածներ է հրապարակել ալևիների վերաբերյալ: Տվյալ ժամանակահատվածում ընդհանուր առմամբ աճել են կրոնական և էթնիկ փոքրամասնությունների խմբերին վերաբերող բացասական վերնագրերով հոդվածների թիվը: Թուրքական մամուլի թիրախը հիմնականում ոչ մուսուլման փոքրամասնություններն են՝ մեծամասամբ հայերը, ավելի քիչ հույները: Նվազել է նաև հակաքրդական հրապարակումների թիվը: Թուրքական մամուլը անհանդուրժող է նաև ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ, ինչը ցույց է տալիս, որ այս խնդիրը Թուրքիայում առայժմ մնում է սուր:

 Անկախ

ՌԴ մայրաքաղաքում անցկացվող «Դետեկտիվեֆեստ» միջազգային փառատոնում ՀՀ ոստիկանության ներակայացուցիչները հաղթող են ճանաչվել

գավաթ, դիպլոմԱպրիլի 16-ից 20-ը ՌԴ մայրաքաղաքում անց է կացվում դետեկտիվ ֆիլմերի եւ իրավապահ մարմինների գործունեությանը նվիրված հեռուստահաղորդումների «Դետեկտիվեֆեստ» միջազգային 16-րդ փառատոնը։
Հեղինակավոր փառատոնի աշխատանքներին մասնակցում է նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը, որը ներկայացված էր «Կեղտոտ փողեր» անվանակարգում:
Քիչ առաջ Մոսկվայից տեղեկացանք, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ներկայացրած աշխատանքը «Կեղտոտ փողեր» անվանակարգում, որի մասնակիցների թվում էին ոչ միայն Ռուսաստանի, այլև 4 տասնյակից ավելի երկրների մի շարք հեռուստաընկերություններ, ճանաչվել է հաղթող` նվաճելով դիպլոմն ու գավաթը:
Այս հաղթանակը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հերթական եւ կարեւորագույն ձեռքբերումներից Էր, ինչպես ստեղծագործական հաջողության ու նվաճման, այնպես Էլ գաղափարախոսկան եւ քարոզչական աշխատանքների առումով:
Բարի վերադարձ և նորանոր հաղթանակներ ցանկանանք մեր գործընկերներին` ՀՀ ոստիկանության գործունեության լուսաբանման, հանցավորության դեմ պայքարի եւ հասարակական կարգի պահպանման գործում իրավապահների դերի արժևորման, հանրության իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ:

Անկախ

Ցեղասպանության ընդունումը Թուրքիայի համար նշանակում է նյութական մեծ կորուստներ

ծիծեռնակաբերդՙՙԹուրքիայի համար ընդունել ցեղասպանություն, նշանակում է, որ ժողովուրդը ցեղասպանության մասնակից է եղել: Մյուս կողմից` Թուրքիան Հայոց ցեղասպանության և հույների վտարման միջոցով է ձեռք բերել իր հարստությունը: Այդ միջոցների շնորհիվ է, որ այդ հարստությունը թուրքերի և քրդերին անցավ: Եթե Թուրքիան ընդունի ցեղասպանությունը` ի հայտ կգա հողերի և նյութական հարստությունը վերադարձնելու խնդիրը՚՚, -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ակոս» թերթի նախկին աշխատակից Տիրան Լոքմագյոզյանը :

 

Նա նշեց, որ Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններ, որոնք ուղղված էին ալևիների և հայերի դեմ, թուրքական ավանդական քաղաքականության շարունակությունն էին:

Տիրան Լոքմագյոզյանը անդրադարձավ նաև աշխարհի խոշորագույն հայ համայնքներից մեկին` Թուրքիայի համայնքին:ՙՙՀայերն այնտեղ կիսապատանդի կարգավիճակում են:Նրանք ասում ենՙՙմեր հայերը, մենք նրանց լավ ենք նայում՚՚: Սակայն հայերը Թուրքիայի քաղաքացի են, և նման կերպ արտահայտվելը խտրականություն է: Իհարկե, հիմա Թուրքիան հայերի հետ չի վարվում այնպես, ինչպես հարյուրամյակներ առաջ, բայց դա անում է այլ ձևերով՚՚,- ասաց նա: Լոքմագյոզյանը հավելեց նաև, որ հույս չունի, որ միջազգային հանրությունը, մասնավորապես ԱՄՆ-ը կընդունի հայոց ցեղասպանությունը. ՙՙԵս հույս չունեմ, որ ԱՄՆ-ում որևէ բան կփոխվի Դա ընդհանուր քաղաքակության մասն է, և կարևոր չէ Օբաման է նախագահ , թե մեկ այլ մեկը, դա հեշտությամբ չի փոխվում: Եթե փոխվի, ապա 2015-ին ընդառաջ, բայց դա քիչ հավանական է՚՚,-ասաց բանախոսը:

 

Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի ՀԿ նախագահ Խաչատուր Մարոզյանի կոչ արեց փորձ անել իրավական ճանապարհով հաստատել արդարություն, քանի որ միայն քաղաքական ճանապարհով կոչ անել պետություններին ճանաչել Ցեղասպանությունը, արդյունք չի տա.«Մենք կոչ ենք անում ունենալ նոր հայեցակարգային մոտեցումներ, իրավական և քաղաքական խողովակներով հայկական հարցին մոտենալ»,- ասաց Խաչատուր Մարոզյանը:

Անկախ

 

Չինաստանում հրդեհի վտանգներին ծանոթանալու համար աշակերտներն անցել են կրակի միջով

China - school China - school2Չինաստանի Բինչժոու քաղաքի տարրական դպրոցներից մեկում կարծում են, որ երեխաներին հրդեհից պաշտպանվելու մասին տեղեկացնելու լավագույն միջոցը աշակերտներին գրեթե հրդեհելն է:

Համացանցում տարածված լուսանկարներում երևում են, թե ինչպես են վերմակներով ծածկված աշակերտները դպրոցում անվտանգության կանոնների ուսուցման ժամանակ անցնում վերևում կախված, վառվող պարանների միջով:

Աշակերտները մեկ առ մեկ անցնում են կրակների միջով, իսկ նրանց վրա գցված վերմակներից երևում է, որ դրանք անմիջական շփում են ունեցել վերևում կախված վառվող պարանների հետ:

Աշակերտների հագին կարմիր, սպիտակ և կապույտ կոմբինիզոններ են, իսկ գլխներին անվտանգության սաղավարտներ են կրում՝ վտանգավոր դասընթացի ժամանակ պաշտպանվելու համար:

Գվատեմալայում ստեղծվել է թեփից պատրաստված աշխարհի ամենաերկար գորգը (լուսանկարներ)

Guatemala City1Guatemala City Guatemala City5Գվատեմալայում Զատկի տոնի կապակցությամբ ստեղծել են թեփից պատրաստված աշխարհի ամենաերկար գորգը, որն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Գորգը պատրաստել են 5,000 կամավորներ, և այն ավարտին հասցնելու համար օգտագործվել է 54 տոնա թեփ: Գորգի երկարությունը 2,000 մետր է:

Նախքան տարբեր գույներով ներկված թեփով գեղեցիկ տեսարաններ նկարելը՝ գորգի դիզայնը կանխավ նախագծվում է:

Այդ քրտնաջան աշխատանքներից հետո գորգը ամբողջովին ոչնչացնում են Սուրբ շաբաթի տոնակատարությունների շրջանակներում Քրիստոսի և կույս Մարիամի հսկայական պատկերները գորգի վրայով տանող ապաշխարողները:

Guatemala City4Գվատեմալայում ծաղիկներից և թեփից պատրաստված խորհրդանշական գորգերը Զատիկի տոնակատարության մաս են կազմում, որոնց վրայով ապաշխարողները տանում են Հիսուսի չարչարանքները պատկերող ծանր արձաններ:

 

Ադբեջանցի հայտնի լրագրողը Թուրքիայում ձերբակալվել է

2 (2)Ադրբեջանական “Այնա-Զերկալո” թերթի թուրքական ներկայացուցչության հիմնադիր, հայտնի լրագրող և քաղաքագետ Ռաուֆ Միրկադիրովը ձերբակալվել է Թուրքիայում, տեղեկացնում է “Հագին” լրատվական կայքը։

Համաձայն տեղեկությունների՝ վերջերս Թուրքիայում լուծարվել էր վերոնշյալ ադրբեջանական պարբերականի ներկայացուցչությունը։

Ապրիլի 18-ին Ռաուֆ Միրկադիրովը ընտանիքի հետ միասին ձերբակալվել է, երբ փորձել է լքել Թուրքիան։

Մեկնաբանելով լրագրողի ձերբակալությունը՝ “Այնա-Զերկալո” թերթի գլխավոր խմբագիր Էլչին Շահլինսկին նշել է, որ ինքը տեղյակ է տեղի ունեցածի մասին։ Ըստ նրա՝ միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան։

“Ես դիմել են Թուրքիայի դեսպանատուն, որպեսզի քննեն գործը։ Եվ եթե ադրբեջանցի լրագրողի փաստաթղթերը կարգին լինեն, պաշտոնական բացատրություն կպահանջենք թուրքական իշխանություններից։ Այսօր կամ վաղը Միրկադիրովն ընտանիքի հետ կարտաքսվի Ադրբեջան։ Նրա վերադարձից հետո մենք կզբաղվենք այդ հարցի քննությամբ”,-ասել է խմբագիրը։

Այժմ Ռուաֆ Միրկադիրովը ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխվել է Անկարայի օդանավակայան և գտնվում է Բաքու մեկնող ինքնաթիռում:

Անկախ

Էնրիկե Իգլեսիասի հայրը՝ Խուլիո Իգլեսիասը, երբեք չի հանդիպել երգչի 12 տարվա ընկերուհի Աննա Կուռնիկովային

Enrique Iglesia1Էնրիկե Իգլեսիասը նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի Աննա Կուռնիկովայի հետ հանդիպում է արդեն գրեթե 12 տարի:

Չնայած նրանց հարաբերությունները մեկ տասնամյակից ավել հանրության ուշադրության կենտրոնում են՝ այնուամենայիվ Էնրիկեն իր ընկերուհուն դեռևս չի ներկայացրել մի կարևոր մարդու:

Billboard ամսագրի վերջին համարի շապիկին հայտնված 38-ամյա երգիչը հայտնել է, որ լեգենդար երգիչ, իր հայր Խուլիո Իգլեսիասն  երբեք չի հանդիպել երկար տարիների իր ընկերուհուն:

Երգիչը Կուռնիկովայի հետ հանդիպում է 2001թ-ից:

Նա շաբաթաթերթին հայտնել է, որ իր կյանքի վերջին 14-15 տարիները պարզապես սլացել են,  և իր հայրիկի ու ընկերուհու չհանդիպելու համար ո՛չ ինքը և ո՛չ էլ իր հայրը մեղք չունեն:

Այս նորությունը տարածվել էր այն բանից հետո, երբ Խուլիո Իգլեսիասը վերջերս ընդունել էր, որ ինքը երբեք չի հանդիպել Էնրիկեի ընկերուհուն:

Հետաքրքիր և անհայտ մանրամասներ ինքնաթիռների մասին

 inqnatir    Թուրքական «Ռադիկալը» ներկայացնում է հետաքրքիր բացահայտումներ ինքնաթիռների մասին, որոնք վրիպել են շատերից ուշադրությունից: Օդում գտնվելիս եղանակային վատ պայմանների ժամանակ ինքնաթիռը հաճախ բախվում է կայծակների, սակայն մենք դա չենք զգում: Ինքնաթիռի օդաչուները երբեք նույն սնունդը չեն ուտում, քանի որ եթե նրանցից մեկը հանկարծ թունավորվի, մյուսը կկարողանա շարունակել թռիչքը: Ինքնաթիռի զուգարանների դռները հնարավոր է բացել նաև դրսի կողմից: Երկար տևող թռիչքների ընթացքում օդաչուները կարող են քնել: Ոչ ոք չի լվանում ինքնաթիռի բարձերն ու ծածկոցները: Բորտուղեկցորդուհիները ուղևորներին ուտելիք տալու համար երբեմն սպասում են գիշերվան, քանի որ այդ ժամանակ շատերը քնած են լինում, ուստի գործն էլ ավելի քիչ է: Թռիչքի ընթացքում ուղևորներին տրվող ականջակալները հաջորդ թռիչքների համար չեն փոխարինվում նորերով: Արտակարգ իրավիճակներում ինքնաթիռի անձնակազմը վերջինն է լքում այն: Որոշ ավիաուղիներում ուղևորները տոմսի համար վճարում են միայն այն բանից հետո, երբ ինքնաթիռը օդ է բարձրացել: Վճարումը կատարվում է թռիչքի որակի համաձայն: Թթվածնի դիմակները իրականում մարդուն թույլ են տալիս շնչել ընդամենը 15-20 րոպե: Երբեմն ուղևորները գողանում են նստատեղերի տակ գտնվող փրկարարական օղակները՝ հետագայում այն օգտագործելով լողալիս: