Տրիպոլիում առևանգել են Հորդանանի դեսպանին

envoyԵրեքշաբթի օրը Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում առևանգել են Հորդանանի դեսպանին:

Հորդանանի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ դեսպան Ֆավազ ալ-Այտենին առևանգել են, իսկ վարորդին վիրավորել:

Լիբիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ երկու մեքենաներով դիմակավորված, զինված մարդիկ կանգնեցրել են դեսպանի մեքենաների շարասյունը և առևանգել նրան:

Ռազմական խմբերը պարբերաբար թիրախ են դարձնում և ահաբեկում երկրի պետական պաշտոնյաներին:

 Անկախ

Սիլվիո Բեռլուսկոնին մեկ տարի ծերատանը հանրային աշխատանք կկատարի

Silvio BerlusconiՍիլիվիո Բեռլուսկոնիին հարկային իրավախախտումների համար մեկ տարի ազատազրկման ենթարկելու շրջանակներում կարգադրել են շաբաթը առնվազն մեկ օր հանրային աշխատանք կատարել ծերատանը:

Ճանապարհորդելու արգելքի սահմանումից հետո Իտալիայի 77-ամյա նախկին վարչապետի անձնագիրը արդեն առգրավել են, ինչը նշանակում է, որ նա չի կարող հեռանալ իր բնակության վայր հանդիսացող Լոբարդիայից:

Նա նաև չի կարող այցելել Ալպերում և Կարիբյան կղզիներում գտնվող իր սեփականությունները, սա կխոչընդոտի նրան նաև իր Ֆորզա Իտալիա կուսակցության համար ընտրարշավ կազմակերպել հաջորդ ամիս կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունների համար:

Բեռլուսկոնին անցած տարի խորհրդարանից հեռացվելուց հետո անհարմար վիճակում է հայտնվել, երբ գերագույն դատարանը ուժի մեջ էր թողել չորս տարի բանտում անցկացնելու վարեաբերյալ նրա նկատմամբ կայացրած որոշումը:

Ամեն դեպքում նախկին վարչապետին հարկային իրավախախումների համար բանտ չեն ուղարկի:

Հարկային իրավախախտումների համար բանտում անցկացնելու ժամանակը համաներմամբ դարձվել է մեկ տարի, որը Բեռլուսկոնին անց կկացնի կա՛մ տնային կալանքի տակ, կա՛մ հանրային աշխատանքներ կատարելով:

Անկախ

Կրասնոյարսկում սպանվել է ադրբեջանցի միլիոնատեր

կրակոցԱպրիլի 15-ի առավոտյան Կրասնոյարսկում սպանվել է ադրբեջանցի միլիոնատեր, “Հարավային” շուկայի սեփականատեր, ““Մուսթանգ” գյուղատնտեսական արտադրություն” ՍՊԸ տնօրեն 60-ամյա Էնվեր Իբրահիմովը: Այս մասին տեղեկացրել է ՌԴ Կրասնոյարսկի մարզի քննչական վարչության ղեկավարի օգնական Օլգա Դեգիդը, հաղորդում է “Հագին” կայքը:

Սպանությունը կատարվել է տեղի ժամանակով առավոտյան 7-ին Իբրահիմովի տան դիմաց: Նրան կրակել են TT մակնիշի ատրճանակից: Ըստ Օլգա Դեգիդի՝ սպանության վարկածներից մեկը կարող է լինել կիրակի օրը տեղի ունեցած սպանության հետ առնչությունը:

Ապրիլի 13-ին Կրասնոյարսկում հրազենային կրակից սպանվել էր ծնունդով Ադրբեջանի Թովուզի շրջանից 35-ամյա Գարյագդը Նագիևը:  Այսօր նրա դին պետք է տանեն Ադրբեջան՝ հողին հանձնելու համար:

Անկախ

Իրանում բուժում ստանալն արտասահմանցիների համար կհեշտանա

Iran medic.Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ստեղծելու է արտոնագրային հատուկ ռեժիմ օտարերկրյա քաղաքացիների համար, ովքեր կժամանեն Իրան բուժման նպատակներով: Սպասվում է, որ այս նոր կարգը կգործի 1,5 ամսից:

Մուտքի արտոնագիրը կտրվի ավելի արագ և ավելի երկար ժամկետով, իսկ արժեքը զգալիորեն կնվազի:

Այս նոր ծրագրի իրագործման համար ձևավորվել է հատուկ հանձնաժողով, որի կազմում են ներքին և արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև Իրանի տուրիստական կազմակերպության անդամներ:

Հանձաժողովի գերխնդիրն է, ինչպես տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը, լուծել ծրագրի իրականացման ընթացքում առաջ եկած խնդիրները:

Նշենք, որ յուրաքանչյուր տարի բուժում ստանալու համար Իրան է գալիս  80 հազար մարդ: Նրանք հիմնականում  Իրաքի, Աֆղանստանի,  Ադրբեջանի և Պարսից ծոցի երկրների քաղաքացիներ են:

Իրանն ունի բժշկական զարգացած ենթակառուցվածքներ և բարձր որակավորում ունեցող բժշկական անձնակազմ: Իրանում բժշկական ծառայությունների գները մի քանի անգամ ցածր են, քան ԱՄՆ-ում և Եվրոպայում, ինչը նպաստում է, որ ավելի շատ արտասահմանցիներ գան Իրան բուժում ստանալու նպատակով:

Ադրբեջանի բնակչությունը 9,5 մլն է

azerԱդրբեջանի պետական վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2014 թվականի մարտի 1-ի դրությամբ երկրի բնակչության թիվը կազմում է 9 մլն 494,6 հազար մարդ: Այս ցուցանիշը տարվա սկզբից ավելացել է 17,5 հազարով այն է՝ 0,2 տոկոսով: Ընդհանուր առմամբ մեկ քառ. կիլոմետրին բաժին է ընկնում 110 մարդ: Ադրբեջանում հազար տղամարդուն բաժին է հասնում է 1011 կին: Երկրի բնակչության 53,2 տոկոսն  ապրում է քաղաքներում, 46,8 տոկոսը՝ շրջաններում: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ 2014 թվականի հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանում ծնվել է 27,7 հազար երեխա, որոնց 53,6 տոկոսը տղաներ են, իսկ 46,4-ը՝ աղջիկներ:
Մահացության աստիճանը կազմում է 7 տոկոս՝ տարվա սկզբից մահացել է 10,7 հազար մարդ:

Ռուսաստանցի պատգամավորը ԽՍՀՄ-ի փլուզման համար մեղադրում է Վիկտոր Ցոյին

front_friends-390x290

ՌԴ-ի պետդումայի պատգամավոր, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչ Եվգենի Ֆյոդորովն իր կայքում մի տեսանյութ է տեղադրել, որտեղ պատմում է, որ հայտնի ռուսաստանցի երգիչ Վիկտոր Ցոյը ԿՎՀ-ի գործակալ է եղել ու նրա բոլոր վերջին երգերը գրվել են Հոլիվուդում: Դա, պատգամավորի խոսքով, ԽՍՀՄ-ի ոչնչացման պլանի մի մասն էր կազմում:Ֆյոդորովը Գլխավոր դատախազություն ներկայացված հարցման հեղինակներից մեկն էր, որում շարադրված էր ԽՍՀՄ-ի փլուզումն անօրինական ճանաչելու ու բոլոր մեղավորերին, այդ թվում նաև երկրի նախկին նախագահ Գորբաչովին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջը:

Ֆյոդորովը տեսանյութում նշում է, որ ուշ ԽՍՀՄ-ի շրջանում ՊԱԿ-ի շարքային աշխատակիցները գիտեին այդ պլանի մասի, որի տարրերից էր համարվում նաև ռուս ռոք-երաժիշտ Վիկտոր Ցոյի ստեղծագործությունը:

Պատգամավորը հղում է անում ՊԱԿ-ի հասարակ աշխատակիցներին, որոնք ասում են, թե «մի փուլ եղավ, որ Ցոյը երգում էր ոչ այնպես, ինչպես մինչ այդ: Մինչ այդ նա երգում էր ալյումինե վարունգների մասին ու մեկ էլ հանկարծ`սկսեց փոփոխությունների մասին երգել, նրա ոճը չէր, ոնց որ 2 տարբեր երգիչներ լինեին»:Պատգամավորի աղբյուրները հայտնել են նրան, որ իրենք հետազոտություն  ու հարցաքննություններ են անցկացրել ու պարզել, որ վերջին երգերը (Ցոյն ինքը  երգ գրել չգիտեր) նրան բերում էին Ամերիկայից»:

«Հոլիվուդում պրոֆեսիոնալ մարդիկ նրա համար ռուսերեն երգեր էին գրում: Նման նախագծերը հազարավոր են.և մշակույթում, և էկոնոմիկայում ու քաղաքականության մեջ, ուժային համակարգում… դա պրոֆեսիոնալ աշխատանք է… Այսինքն, Ցոյի  հետևում ԿՎՀ-ում հատուկ մարդիկ էին, որոնք աշխատում էին նրա հետ, դրամաշնորհներ հատկացնում ու երգեր տալիս…»,պատմել է պատգամավորը:

Ստամբուլում ևս 80 ոստիկան հեռացվել է աշխատանքից

polisԹուրքական «Միլիյեթի» հաղորդմամբ՝ Ստամբուլում աշխատանքից հեռացվել է 80 ոստիկան, ինչպես նաև Ազգային հետախուզական ծառայության ստամբուլյան բաժանմունքի պետը: Հեռացման պատճառը պետական այրերի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներն են: Ավելի վաղ Թուրքիայի Ներքին գործերի նախարար Էֆքան Ալին հայտարարել էր, որ գործի առնչությամբ պետական տարբեր կառույցների 150 աշխատակից է հեռացվել: Նրա խոսքերով՝ այս միջոցառումները նպատակ են հետապնդում բացահայտելու անօրինական գաղտնալսումների պատասխանատուներին:

Ապրիլի 23-ին Ստամբուլում տեղի կունենա «Ցեղասպանության հետ առերեսում» խորագրով ֆորում

1915Ցեղասպանության հետ առերեսման պլատֆորմը, որը ձևավորվել է թուրքական մի շարք հասարակական կազմակերպությունների անդամներից և ակտիվիստներից, Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ ապրիլի 23-ին Ստամբուլում կանցկացնի «Ցեղասպանության հետ առերեսում» խորագրով ֆորումը: Միջոցառմանը մասնակցելու են հյուրեր ինչպես Թուրքիայից, այնպես էլ հայկական սփյուռքից: 100-ամյակին նախաշեմին քննարկվելու են այն միջոցներն ու ճանապարհները, որոնք կարող են օգնել թուրք հասարակությանը առերեսվել ցեղասպանության իրողությանը: Ֆորումի հիմնական թեմաներ են՝ Հայոց ցեղասպանության ճանաչում. ներողություն և արդարություն, Սփյուռքի պահանջները և թուրքական կողմի  պարտավորությունները, Քաղաքականության դերը ցեղասպանության հետ առերեսման գործընթացում:

Ադրբեջանն Իրանում զենքեր է գնում

2(2)Պաշտոնական այցով Իրանում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն  ապրիլի 15-ին Իրանում հանդիպում է ունեցել երկրի զինված ուժերի գենշտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Սեիդ Հասան Ֆիրուզաբադիի հետ, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը:

Ըստ տեղեկության՝ քննարկման հիմնական թեմաներն  եղել են երկկողմ ռազմական համագործակցությունը, ինչպես նաև տարածքային անվտանգության և կայունության հարցերը:

Ֆիրուզաբադին նշել է, որ Իրանն իր արտաքին քաղաքականությունում հատկապես կարևորում է մուսուլման և հարևան երկրների հետ երկկողմ և բարեկամական հարաբերություններ հաստատելը: Ըստ նրա՝ վերջին 10 տարվա ընթացքում բազմիցս կազմակերպվել են երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպումներ և իրականացվել են համագործակցության ծրագրեր: “Ադրբեջանը ռազմական ոլորտում իր կարիքների մի մասն  ապահովել է ի հաշիվ Իրանի ռազմական արդյունաբերության արտադրանքի: Մենք պատրաստ ենք համագործակցել հարևան, մուսուլմանական հավատքով մեզ մոտ Ադրբեջանի հետ: Ռազմական ոլորտում Իրանի և Ադրբեջանի համագործակցությունը ծառայում է երկու երկրների բարեկեցությանն ու կայունությանը”,- ընդգծել է Իրանի զինված ուժերի գենշտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Սեիդ Հասան Ֆիրուզաբադին:

Նիգերիայում պայթյունի հետևանքով 71 մարդ է զոհվել

պայթյունՆիգերիայի պաշտոնատար անձանց տեղեկություններով՝ երկուշաբթի առավոտյան երկրի մայրաքաղաք Աբուջայի ավտոկանգառներից մեկում մեքենայի պայթյունից զոհվել է 71 մարդ:

Ոստիկանության տվյալներով՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է 133 մարդ:

Պայթյունի պատճառը միանգամից պարզ չի եղել, սակայն արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից հայտնել են, որ պայթել է կանգառում կանգնեցված մեքենաներից մեկը:

Ինտերպոլը իր աջակցությունն է առաջարկել պայթյունի հետաքննության նպատակով՝ այն անվանելով անիմաստ ահաբեկչական հարձակում:

Մինչ այս պահը որևէ կազմակերպություն կամ անհատ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:

 

Հնդկաստանի գերագույն դատարանը ճանաչել է երրորդ սեռային կարգը

trans- indiaՀնդկաստանի գերագույն դատարանը վճիռ է կայացրել երրորդ սեռային կարգ սահմանելու վերաբերյալ՝ հայտնելով, որ տրանսգենդերային մարդիկ կարող են պաշտոնական փաստաթղթերում իրենց հենց այդպես անվանել:

Ակտիվիստները նշում են, որ այս որոշումը կթեթևացնի միլիոնավոր մարդկանց վիճակը, որոնք խտրականության են ենթարկվում Հնդկաստանի խիստ պահպանողական հասարակության մեջ:

Գերագույն դատարանը ուղենշել է դաշնային և պետական կառավարությանը տրանսգենդերային մարդկանց ներառել աղքատների համար նախատեսված  կրթական, առողջապահական և այլ ծրագրերում՝ նրանց օգնելով հաղթահարել սոցիալական և տնտեսական հիմնախնդիրները:

Նախքան երեքշաբթի օրվա որոշումը  Հնդկաստանի տրանսգենդերային  քաղաքացիների  սեռը պաշտոնական փաստաթղթերում նշվում էր արական կամ իգական:

Եվրոպայում Թուրքիայի զինուժը Ռուսաստանից հետո երկրորդն է. զեկույց

    turkey Օրերս Ստոկհոլմյան համալսարանում հրատարակվել է թուրք հետազոտող Նուրհան Յենթուրքի զեկույցը, որի համաձայն Եվրոպայում Թուրքիայի զինուժը  երկրորդն է Ռուսաստանից հետո: Թուրք հետազոտողը նշում է, որ Թուքիայի ռազմական ներդրումների մասին տեղեկությունները սակավաթիվ են: Այնուհանդերձ վերջինիս ներկայացրած տվյալներով՝ 2013 թ. Թուրքիայի ռազմական ծախսերը կազմել են 17.2 մլրդ դոլար:  2014 թ. նախատեսվում է, որ ծախսերի թիվը կհասնի 18.9 մլրդ, իսկ 2015 թ. 20.3 մլրդ դոլարի:

Զեկույցում ներկայացվող մեկ այլ տեղեկատվության համաձայն՝ 2012 թ. 44 եվրոպական երկրներում անցկացրած հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ իր ռազմական կարիքների վրա ամենից շատ ծախս կատարել է Ադրբեջանը: Երկրորդ տեղում Ռուսաստանն էր, որին հաջորդում են Ուկրաինան, Հունաստանը, Ֆրանսիան  և Թուրքիան:

Նշենք, որ Թուրքիան  ունի 600 հազարանոց բանակ, որով աշխարհում զբաղեցնում է 11-րդ տեղը: Թուրքիայում ռազմական բյուջեի մեծ մասը հատկացվում է նախկին և գործող զիվորականների աշխատավարձներին և թոշակներին: Բյուջեի մի մասն էլ օգտագործվում է ժամանակակից զենք ու զինամթերք ձեռք բերելու համար:

Իրան-Ռուսաստան. գազային հակամարտությու՞ն

Iranrussia gaz problemԻրանի արդյունաբերության և առևտրի նախարար Մոհամմեդ Ռեզա Նամաթզադեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանն առաջարկում է Եվրոպային ապահովել գազով: Համաձայն նախարարի խոսքերի, Իրանը ցանկանում է կարևոր դեր խաղալ գազի համաշխարահային շուկայում:

Նամաթզադեն ընդգծել է, որ Իրանն այս գործընթացում չի ցանկանում մրցակցել Ռուսաստանի հետ:

«Եվրոպայի գազի կարիքներն  անընդհատ աճում են, և Իրանը կարող է նպաստել այդ կարիքների ապահովմանը: Իրանն Եվրոպայի համար կարող է դառնալ հուսալի և երկարատև գործընկեր: Մեր երկիրն ունի գազի մեծ պաշար ու ծրագրում է համագործակցել արտասահմանյան գործընկերների հետ: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա վերջնական որոշումը կայացնելու է Եվրոպան »,- ասել է նախարարը:

Հայ Զոհեր և վիրավորներ Հալէպում

հալեպՀԱԼԷՊ, «Գանձասար».- Անցնող օրերուն Հալէպի ապահովական վիճակը զգալիօրէն վատթարացաւ: Սուրիական օրինաւոր բանակին եւ զինեալ ընդդիմադիրներուն միջեւ բուռն բախումներ տեղի կ՛ունենան Զահրաա (քաղաքի արեւմտեան կողմը), Լերամուն (հիւսիսարեւմուտք), Ռամուսէ (հարաւարեւմուտք), Համտանիէ (արեւմուտք) եւ Շէյխ Մաքսուտ (հիւսիս) շրջաններուն մէջ:
Ռամուսէի բախումներուն հետեւանքով, ժամանակաւորապէս վտանգուած է Հալէպէն դուրս գալու միակ ճանապարհը՝ Խանասերը: Խանասերի ճանապարհը տակաւին բաց է, սակայն բախումներու սաստկացման պարագային՝ ապահովական նկատառումներով անիկա ժամանակաւորապէս կը փակուի:
Միւս կողմէ, կը շարունակուի զինեալ խմբաւորումներուն կողմէ հրասայլերու արձակումը Հալէպի զանազան թաղամասերուն վրայ: Երկուշաբթի, Ապրիլ 14ին չորս հրթիռեր պայթեցան Նոր Գիւղ շրջանի տարբեր թաղամասերուն մէջ: Անցած շաբաթավերջին տեղի ունեցած բախումներուն ընթացքին, տասնեակներով հրասայեր եւ արկեր արձակուած են Հալէպի զանազան շրջաններու եւ յատկապէս Նոր Գիւղ շրջանին վրայ՝ մարդկային եւ նիւթական լուրջ վնասներ հասցնելով բնակչութեան: Արձանագրուած են հայ եւ տեղացի վիրաւորներ եւ զոհեր: Վիրաւոր հայորդիներու անուններն են՝ Վրէժ Եագուպեան, Ժագ Տէկիրմէնճեան, Յարութ Աբիկեան, Արաքսի Օրուլեան, Յասմիկ Մանուէլ-Թիւթիւնճեան, Կարօ Քարակիւլլիւեան, իսկ զոհերուն մէջ կը գտնուին երկու հայեր՝ Սագօ Աշնալըքեան եւ Լեւոն Գէորգեան։
«Արմէնփրէս»ի հետ զրոյցի մը ընթացքին, Բերիոյ թեմի Ազգային առաջնորդարանի մամլոյ քարտուղար Ժիրայր Ռէիսեան ըսած է, թէ ստեղծուած լարուած իրավիճակը անմիջապէս իր բացասական ազդեցութիւնը ունեցած է շուկայի մթերքներուն վրայ, որոնց գիները բարձրացած են՝ նշելով, որ կրկին հացի կարգեր սկսած են գոյանալու փուռերու առջեւ:
Միւս կողմէ, Կիրակի, Ապրիլ 13ին, հալէպահայութիւնը պատշաճ շուքով, հոծ բազմութեան ներկայութեամբ եւ հանդիսաւոր Ս. պատարագի մատուցմամբ նշեց Ծաղկազարդի տօնը՝ խաղաղութիւն մաղթելով սուրիական հայրենիքին, ապահովութիւն ու համբերութիւն՝ Սուրիոյ տագնապահար ժողովուրդին: Ըստ վերոնշեալ աղբիւրին՝ մարդիկ թէեւ սովորական իրենց ցնծութիւնը չզգացին այս տարի, որովհետեւ երկրի տագնապը, օրական արձանագրուող մարդկային զոհերն ու նահատակները համարեա խլած էին Սուրիոյ ժողովուրդին երբեմնի խանդավառութիւնը, սակայն հաւատքը կը շարունակէր ապրիլ իւրաքանչիւրի սիրտին մէջ:
Նաեւ, Ապրիլ 14ին, Լաթաքիոյ Ճապլէ շրջանի մերձակայքը քանի մը հրթիռ ինկած է՝ միայն նիւթական վնասներ պատճառելով: «Լաթաքիոյ տեղեկատուական ցանց» կայքէջը աւելուցած է, թէ բախումները կը շարունակուին Քեսապի մէջ, մասնաւորապէս՝ թիւ 45 դիտարանի տարածքին:
Սուրիական օրինաւոր բանակի գործողութիւնները վերջին քանի մը օրերուն կեդրոնացած են Սալիտրին գագաթի ուղղութեամբ, որ ճանապարհ պիտի բանայ դէպի Չալմայի գագաթ, ինչպէս նաեւ դէպի Նապալէյն եւ Սամրա շրջանները:

asbarez.com

Անկախ

Թուրքիայի ազգային անվտանգության նախարարը կայցելի Նախիջևան

1Թուրքիայի ազգային անվտանգության նախարար Իսմեթ Յըլմազը այցելելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Այդ մասին ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությանը տեղեկացրել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության պատվիրակությունը, որը Կուալա Լումպուրում (Մալազիա) մասնակցել է DSA-2014 ցուցահանդեսին:

Նախատեսվում է, որ Նախիջևան կայցելի մայիս ամսին:

Այցի նպատակները չեն նշվում:

 

Սրտի անբավարարությունը` համաշխարհարային խնդիր

Heart failureԱպրիլի 30-ից մինչև մայիսի 2-ը`  Թեհրանի «Շահիդ Բեհեշթ» միջազգային  համալսարանի  դահլիճում  կանցկացվի սրտի անբավարարության թեմայով միջազգային 4-րդ կոնֆերանսը:

Կոնֆերանսի գլխավոր քարտուղար Դոկտոր Բաբաք Շարիֆ Քասանին հայտնել է, որ մասնակցելու են նաև Իտալիայի, Թուրքիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները:

«Բարեբախտաբար սրտային հիվանդների համար պահանջվող բժշկական սարքավորումների մեծ մասն Իրանում առկա է` չնայած այն հանգամանքին, որ Իրանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցները խոչընդոտում են հատուկ բժշկակական սարքավորումների ներմուծման գործընթացին»,- ասել է դոկտոր  Քասանին:

Նա հույս է հայտնել, որ արտասահմանյան գործընկերների հետ բանակցությունները կնպաստեն, որպեսզի այդ սարքավորումների ներմուծման գործընթացում եղած խոչընդոտները վերացվեն:

Շարիֆ Քասանին, ով նաև «Մասիհ Դանշվար» հիվանդանոցի սրտային  և անոթային հիվանդությունների բաժնի ղեկավարն է, նշել է, որ Իրանում արդեն 20 տարի է իրականացվում են սրտի փոխպատվաստման վիրահատություններ:

Այս մասին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը:

 

«The Guardian» և ամերիկյան «The Washington Post» թերթերը ՝Պուլիտցերյան մրցանակի դափնկիրներ

124-390x290

Պուլիտցերյան մրցանակի դափնկիրներ են դարձել բրիտանական  «The Guardian» և ամերիկյան «The Washington Post» թերթերը, որոնք անցած տարվա ամռանը ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության լրտեսությունը մերկացնող մի շարք նյութեր հրապարակեցին:

Այդ հոդվածների համար նյութ էր տրամադրել ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը: Թերթերի ներկայացուցիչներին «Հասարակությանը ծառայելու համար» մրցանակը կհանձնվի  Նյու Յորքի Կոլումբիական համալսարանում, մայիսի առաջին երկուշաբթի:

«Օպերատիվ ռեպորտաժ» անվանակարգում հաղթել է «The Boston Globe»-ը` բոստոնյան մարաթոնի ժամանակ իրականացված ահաբեկչությունը լուսաբանելու համար: Իսկ «Օպերատիվ ֆոտոռեպորտաժ» և «Ֆոտոռեպորտաժ» անվանակարգերում դափնեկիր է դարձել «The New York Times»-ը:

Այս անգամ լավագույն գեղարվեստական ստեղծագործություն է ճանաչվել Դոննա Տարտի` «Պճնամոլը»:

Պուլիտցերյան մրցանակաբաշխությունը տեղի է ունենում 1917-ց, տրվում է գրականության, լրագրության, երաժշտության ու թատրոնի  բնագավառներում ձեռքբերումների համար:

Անկախ

Հարավային Կորեան ինքնաոչնչացող սմարթֆոններ է արտադրելու

534bd8b9246ba

Երկրում  սմարթֆոնների գողությունների ալիքը ստիպել է Հարավայի Կորեային խստացնել բջջայինների անվտանգության համակարգը: Նոր գաղափարի համաձայն,. Որն առաջարկվել է դեռևս անցած տարվա օգոստոսից, բոլոր տեղական արտադրողները պետք է պարտադիր կարգով  իրենց գաջեթներում հեռակառավարվող արգելափակման ծրագիր դնեն: Գաղափարի համաձայն, այդ ներդրումը կօգնի կանխելու գողությունների աճող ալիքը կամ դրանց կորուստը: 2013-ին թերակղզում գրանցվել է 1,23 մլն  գաջեթի կորուստ: Բացասական միտումը  շտկելու համար,կառավարությունը որոշել է արտադրողներին ստիպել խստացնել անվտանգության համակարգը, մասնավորապես` ավելացնել kill switch ծրագիրը` սարքավորման բոլոր ֆունկցիաների հեռակառավարման միջոցով արգելափակումը, ինչը գողերի ձեռքում այն կվերածի լրիվ անիմաստ ու անպետք իրի:

Նման ֆունկցիա ունի արդեն վաճառքի հանված Samsung. Galaxy S5-ը:

Անկախ

Ամերիկացիների մեծամասնությունն Օբամային սևամորթ չի համարում

5331a663-753e-a265-753e-a26a5f6099fe.photo.0Ամերիկացիների մեծամասնությունը նախագահ Բարաք Օբամային նկարագրում է որպես «խառը ռասայի» ներկայացուցիչ, ասում է Pew Research Center-ի հետազոտությունը: Քառորդից քիչ ավելին` 27%-ն է նրան սևամորթ անվանել:

Հետաքրքրական է, որ Օբամային խառնածին են համարում հիմնականում սպիտակամորթներն ու լատինաամերիկացիները, գրում է  Washington Post-ը: Իսկ աֆրոամերիկացիների ճնշող մեծամասնությունը նրան «յուրայինի»  պես է ընդունում:

Օբաման ինքն էլ շատ երկար որոշում էր, թե որ ռասայական խմբին է պատկանում: Սակայն, 2012-ին, մարդահամարի ձևաթուղթը լրացնելիս` «ռասա» սյունակում վերջապես ընտրեց` «սևամորթ, աֆրոամերիկացի կամ նեգր» տարբերակը:

Անկախ

«Առանց Ուկրաինայի` Ռուսաստանը երկիր է, իսկ Ուկրաինայի հետ` կայսրություն». սենատոր Մաքքեյն

534c6052-84f0-af43-84f0-af4c8889bc93.photo.0

Ամերիկյան հանրապետական-սենատոր Ջոն Մաքքեյնը,  որը երկուշաբթի Տալին է մեկնել այցով, կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է զինի Ուկրաինան, որ նա կարողանա պաշտպանվել Ռուսաստանից:

«Մենք պետք է Ուկրաինային զենք տանք, որ նա կարողանա պաշտպանել ինքն իրեն: Հիմա մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը սպառնում է իր հարևանին:  Ափսոսել կարելի է, որ ԱՄՆ-ը Ուկրաինային զենք չի տալիս»,-ասել է Մաքքեյնը էստոնական հեռուստատեսության եթերում:Նրա խոսքով`»առանց Ուկրաինայի` Ռուսաստանը երկիր է, իսկ Ուկրաինայի հետ` կայսրություն»:

Հանրապետական սենատորներ Ջոն Մաքքեյնն ու Ջոն հովենը երկուշաբթի Էստոնիա են մեկնել երկօրյա այցով` քննարկելու Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այս այցի ընթացքում նրանք մտադիր են հանդիպել էստոնական կառավարության անդամների հետ:

Արիզոնա նահանգից սենատոր Մաքքեյնը հայտնի է  Ռուսաստանի  ու նա քաղաքականության նկատմամբ իր հետևողական քննադատությամբ : Հովենը 2011-ից սենատոր է Հյուսիսային Դակոտա նահանգից:

Անկախ