Նավի խորտակվելուց հետո 11 հյուսիսկորեացիներ անհետ կորած են համարվում

հյուսիային կորեա, նավՀարավային Կորեայի հարավարևելայն ափերի մոտ Մոնղոլիայի դրոշով բեռնատար նավ է խորտակվել՝ հյուսիսկորեացի երկու նավաստի է զոհվել, 11-ը անհետ կորած են համարվում:

Հարավային Կորեայի ափամերձ սահմանային ծառայության աշխատակիցները ուրբաթ առավոտյան խորտակվող նավից փրկել են երեք նավաստիների:

Հարավային Կորեայի պաշտոնատար անձանց տվյալներով՝ փրկվածները բուժօգնություն են ստանում Չեջու կղզում:

Նավի խորտակման պատճառները հայտնի չեն:

Նավը դուրս էր եկել Հյուսիսային Կորեայից և ուղևորվում էր Չինաստան:

Այն Մոնղոլիայի դրոշ էր կրում, սակայն բոլոր անձնակազմի անդամները հյուսիսկորեացիներ են եղել:

 Անկախ

Շումախերը գիտակցության գալու ակնթարթներ է ունենում

ՇումախերՈւրբաթ օրը Միխայիլ Շումախերի մենեջերը հայտնել է, որ Ֆորմուլա մեկի աստղը դահուկներով սահելու ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարից ավելի քան երեք ամիս անց գիտակցության գալու ակնթարթներ է ունենում:

45-ամյա Շումախերը ընկել էր դեկտեմբերի 29-ին Ֆրանսիայում և գլուխը հարվածել քարին: Բժիշկները վիրահատել էին նրան՝ գլխից մակարդված արյունը հեռացնելու համար:

Շումախերի վիճակը կայունացել էր, երբ նրան դեղերի ազդեցությամբ կոմայի մեջ էին դրել Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի հիվանդանոցում:

Շումախերի մենեջերը ավելացրել էր, որ ինքը և Շումախերի ընտանիքի անդամները մտադրություն չունեն բացահայտել նրա առողջական վիճակի մանրամասները՝ այս կերպ պահպանելով Միխայիլի և նրա ընտանիքի անձնական կյանքի անձեռնամխելիությունը, ինչպես նաև թույլ տալով բժիշկներին հանգիստ աշխատել:

 Անկախ

«Թուրքիան գիրկը բացեց հայերի առաջ». թուրքական նոր ստերը քեսաբահայերին ապաստանելու վերաբերյալ

թիթիզյան քույրերԹուրք-սիրիական սահամնից ոչ հեռու տեղակայված Քեսաբ հայաբնակ ավանի վրա սիրիական ընդդիմության հարձակման գործում Թուրքիայի խաղացած ակտիվ դերը ստիպեց, որպեսզի հայկական լոբին գործի անցնի: Այս իրադարձություններից հետո Թուրքիան որոշել իր հեղինակությունը փրկելու քայլեր ձեռնարկել: Ահա այսօր «Անադոլու» գործակալությունը «Թուրքիան գիրկը բացեց հայերի առաջ» վերնագրով մի հոդված է հրապարակել, որի համաձայն, Քեսաբից երեք մարդ, որոնցից երկուսը հայ կանայք «իրենց կամքով», տարվել են Թուրքիա: Սակայն քեսաբցի Թիթիզյան քույրերը՝ 82-ամյա Սրբուհին և 84-ամյա Սաթենիկը «Ակօս»-ի լրագրողներից Լորա Բայթարին պատմել են, թե իրականում ինչպես են իրենց մոլորեցրել: Թրքախոս մարտիկներ եկել են նրանց տուն և ասել, թե նրանց տանելու են Լաթակիա, սակայն իրականում տարել են Թուրքիա:

Թիթիզյան քույրերը նշել են, որ Քեսաբի վրա հարձակումը հնարավոր դարձավ այն պատճառով, որ վարչապետ Թայիփ Էրդողանը ճանապարհ բացեց «վատ մարդկանց» համար: Նրանք հիշել են նաև, որ այդ մարդիկ եկել են Թուրքիայից և գյուղերը թալանվել են հենց նրանց կողմից:

Անկախ

Անկարգություններ Բրյուսելում

5c534149163d118bb977da6a8d8be89db

Արհմիությունների ցույցերը ԵՄ տնտեսական կոշտ միջոցների դեմ Բրյուսելի փողոցներում վերաճել է ոստիկանության  հետ բախման.տուժել է 2 ցուցարար ու մեկ ոստիկան:

Այն թաղամասում, որտեղ գտնվում է ԵՄ հիմնարկը,  ցույցի մասնակիցները ոստիկանների վրա նարինջ, աղբ ու սալաքարեր են նետել, ինչին կարգուկանոնի պահապանները պատասխանել են արցունքաբեր գազով ու ջրցաններով:

Արհմիությունների ներկայացուցիչները «հանդես են եկել Եվրոպայի համար առանց տնտեսության կոշտ միջոցների նոր ուղու համար»,  սակայն «երկարաժամկետ զարգացումն ապահովելու համար հզոր ներդրումներով ու «բարձրորակավորմամբ աշխատատեղերի ստեղծմամբ»:

Ցույցի կազմակերպիչների տվյալներով, ակցիային մասնակցել է 40 հազար մարդ: Ոստիկանությունը փողոցներում հաշվել է  15 հազար մարդ` ոչ ավելի:

Բաքվում կայացել է Էրդողան-Ալիև երկկողմ հանդիպումը

 Էրդողան-Ալիև    Ինչպես արդեն հաղորդել էինք, Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը այսօր պաշտոնական այցով մեկնել է Բաքու: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան ընդունել է նախագահական նստավայրում: Հանդիպման ժամանակ կողմերը նշել են իրենց գոհունակությունը երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի և մի շարք այլ ոլորտներում եղբայրական հարաբերությունների հաջող զարգացման առիթով: Երկու առաջնորդները ընդգծել են նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապերի հետագա լայնացման կարևորությունը:

Հանդիպման ավարտից հետո Էրդողանն ու Ալիևը հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով: Էրդողանը նշել է, որ յուրաքանչյուր ընտրությունից հետո Բաքու այցելելը արդեն ավանդույթ է դարձել:

Նշենք, որ ռազմական փոխօգնության վերաբերյալ պայմանագիրը, որը նախապես քննարկվում էր, կողմերի միջև այդպես էլ չստորագրվեց:

Անկախ

Տեխասցին չուպակաբրա է բռնել

o_924720

Տեխասի բնակիչ Բուբբա Սքոթը իր տան մոտ, ծառի վրա չուպակաբրա է հայտնաբերել.համենայն դեպս նա այդ կենդանուն առասպելական էակի տեղ է դրել, որի անունն իսպաներենից թարգմանաբար նշանակում է «այծերի վամպիր»: Նա վայրի կենդանուն իջեցրել է ծառից ու վանդակի մեջ դրել:

Իսկապես էլ այդ կենդանին բավականին տարօրինակ տեսք ունի.նման է քաչալ շան կամ էլ կոյոտի ու շատ երկար թաթեր ունի: Գիտնականները դժվարանում են որոշել, թե  որ տեսակին է այդ կենդանին պատկանում: Մի վարկածի համաձայն, շան ցեղատեսակից է, ու քաչալացել է  քոսի հետևանքով:

Այս տարօրինակ կենդանու մասին առաջին տեղեկությունները գրանցվել են 1995-ին, Պուերտո Ռիկայում: Այդ ժամանակից սկսած, նրան տեսել են Մեքսիկայում ու Մեն նահանգում:

Անկախ

Իրանում 587 կգ թմրանյութ է առգրավվել

ԹմրանյութԻրանի Հորմոզգան նահանգում ոստիկանությունը առգրավել է 587 կգ թմրանյութ: Միջադեպը տեղի է ունեցել  Մինաբ  քաղաքում:

Հորմոզգան նահանգի ոստիկանության վարչության ղեկավարի տեղակալ Սուլթան Ալի Ազիզիը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցները առգրավել են 310,4 կգ ափիոն տեսակի թմրանյութ և 277 կգ հաշիշ: Նախաքննության ընթացքում ձերբակալվել է  Իրանի 4 քաղաքացի:

Իրանում կարևորվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը: Հատկապես ուշադրության կենտրոնում է իրանաաֆղանական սահմանը: Այդտեղ վերջին մեկ տարվա ընթացքում իրավապահ մարմինները առգրավել են 500 կգ թմրանյութ:

Այս տարվա սկզբից /Իրանում 1393 թվականն է և նոր տարին մեկնարկել է մարտի 21-ից/ ոստիկանները միայն Ֆարս նահանգում առգրավել են 1070 կգ ափիոն տեսակի թմրանյութ:

 

Ֆրանսուա Օլանդի այցը Հարավային Կովկաս նպատակ ունի աջակցել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. դեսպան

france    Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջիկա այցը Ադրբեջան քաղաքական մեծ նշանակություն է կրում: Դեսպանի խոսքերով՝ Օլանդն  այցելելու է Հարավային Կովկասի երեք հանրապետություններ՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: «Այցի գլխավոր նպատակն է աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը: Կարծում եմ, հակամարտության կարգավորումը ավելի մեծ հնարավորություններ կստեղծի երկու երկրների համար: ԼՂ-ն սուվերեն տարածաշրջան է, որը կարող է ինքնուրույն որոշել իր ապագան: Մենք խաղաղության և համագործակցության կողմնակից ենք տարածաշրջանի երկրների միջև»,-նշել է դեսպանը:
Նշենք, որ Ֆրանսու Օլանդը Ադրբեջան կայցելի նախագահ Ալիևի հրավերով: Առաջիկայում սպասվում է Օլանդի այցը նաև Հայաստան: Այցերի ստույգ ամսաթիվը առայժմ հայտնի չէ:

Ձախլիկները հինգ անգամ ավելի մեծ բավականություն են ստանում

ձախլիկՎերջերս կատարած հարցման համաձայն ձախլիկները անկողնում իրենց ավելի վստահ են զգում  քան աջլիկները: Մոտավորապես ձախլիկների  85% լիովին բավարարված են իրենց սեքսուալ կյանքից  և միայն մարդկանց 15% -ը, որոնց “հիմնական” ձեռքը աջն է, կարողացել էին ասել, որ սեքսի հետ խնդիր չունեն, հաղորդում է ,  Mirror-ը:

Հարցումը կատարել է սեքս խաղալիքներ արտադրող ընկերությունը, որի ներկայացուցիչները  պատրաստվում են իրենց նոր Dextrus արտադրանքը փորձարկել:Իսկ դա ինչ է, չի պարզաբանվում, ամենայն հավանականությամբ դրանից հարկավոր է օգտվել ձեռքերով: Ստացվում է, որ այնպիսի հայտնի ձախլիկներ, ինչպիսին են  Անջելինա Ջոլին, Մարկ Ուոլբերգը և Ջանետ Ստրիտ-Պորտերը ավելի մեծ բավականություն են ստանում ինտիմ մտերմությունից, քան իրենց աջլիկ գործընկերները:

Այդ պնդումը նաև հաստատում է  անցյալ տարվա մի հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ մոր արգանդում ձախլիկները  ստանում են տեստաստերոնի ավելի մեծ “լիցք” քան աջլիկները:Հնարավոր է, որ այդ պատճառով են ավելի ակտիվ անկողնում: Ըստ վիճակագրության երկրագնդի բնակչության  10-14% -ը ձախլիկ է, ընդ որում  նրանց մեջ տղամարդիկ երկու անգամ ավել են քան կանայք:

Անկախ

Էրդողանը կարևորել է Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցը

erdoganԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը Բաքու մեկնելուց առաջ այսօր մամլո ասուլիս է տվել լրագրողներին: Նա նշել է, որ ընտրություններից հետո առաջին պաշտոնական այցի համար ընտրելով Ադրբեջանը, Թուրքիան ընդգծում է իր արտաքին քաղաքական կուրսի կարևորությունն ու աշխարհին ցույց տալիս այն նշանակությունը, որը երկու երկրները տալիս են տարածաշրջանային և գլոբալ խաղաղությանը, եղբայրությանն ու համագործակցությանը:

Էրդողանը, անդրադառնալով մարտի 30-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, նշել է, որ հաղթեցին ոչ միայն ԱԶԿ-ն և Թուրքիան, այլ ողջ տարածաշրջանը: Վարչապետն  ընդգծել է, որ Անկարան շարունակում է ժողովրդավարության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը:

Թուրքիայում հանվել է «Twitter» և «Youtube» կայքերի արգելափակումը

twitter  Թուրքիայի Սահմանադրական դատարանի կայացրած որոշման համաձայն երկրում վերացվել է «Twitter» և «Youtube» կայքերի արգելափակումը: «Միլիյեթի» հաղորդմամբ՝ գործի վերաբերյալ հայցերի քննության արդյունքում դատարանն  արձանագրել է, որ կայքերի արգելափակումը հակասում է օգտատերերի ազատության իրավունքին:

Վարչապետ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով դատարանի կայացրած որոշումը, նշել է, որ չի հարգում այդ որոշումը, սակայն պարտավոր են ենթարկվել դրան:

 

Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել

2(1)Ապրիլի 4-ի առավոտյան Կարպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել։

Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնում ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությանը հաղորդել են, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 08:51:27-ին,  Գալա ավանից 31 կմ արևելք ընկած հատվածում։

Ստորգետնյա ցնցումների մագնիտուդը 3,1 է եղել։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 51 կմ խորության վրա։

Իրանցի գիտնականներն աշխարհում եղանակ են ստեղծում

Nanotech.Իրանը գիտական մեծ նվաճումներ ունի և դրա «մեղավորը» այդ երկրի գիտնականների ունեցած հաջողություններն են: Մասնավորապես, ըստ 2013-ի տվյալների, մահմեդական աշխարհի կողմից արտադրվող նանոտեխնոլոգիաների 43 տոկոսն Իրանն է ապահովել:

Իրանը  Թուրքիային գերազանցել է 12, Մալազիային` 11, իսկ Եգիպտոսին`8 տոկոսով:

կապիկ, տիեզերքՆերկայումս Իրանում նանոտեխնոլոգիաներով (կիրառական գիտություններն ու տեխնոլոգիաները միավորող ոլորտ)  զբաղվում է 57 լաբորատորիա և 852 հատուկ կազմակերպություն: Իրանցիները նանոտեխնոլոգիաներն ակտիվորեն օգտագործում են բժշկության մեջ: ԻԻՀ-ն գիտնականները կարողացել են ստեղծել այնպիսի արհեստական սպիտակուցային թաղանթ, որը կանխարգելում է ՄԻԱՎ վարակի բացիլի ներթափանցումը մարդու օրգանիզմ:

Երկրում ոչ պակաս թափով զարգանում են այլ գիտություններ ևս: Անցյալ տարի Իրանը երկու անգամ տիեզերք  է ուղարկել կապիկ, աշխարհին ներկայացրել ռազմական տեխնիկայի մի շարք նոր նմուշների տեսականի:

Երկիրը տարածաշրջանում ճանաչվել է կիրառական գիտությունների ոլորտի բացարձակ առաջատար: Ավելին, գիտական ոլորտում ունեցած հաջողությունների շնորհիվ, Իրանը աշխարհում 16-րդ տեղն է զբաղեցնում: Իսկ ետ են մնում Շվեյցարիան, Թուրքիան: Իրանից մի փոքր առաջ են Իրանից Ռուսաստանը, Թայվանը:

Բոլոր այս ձեռքբերումները հնարավոր են դարձել  տնտեսական դժվարին պայմաններում, բարդ է եղել նաև գիտության բնագավառի ներկայացուցիչների համար:

Այդուհանդերձ, առավել առաջադեմ հետազոտական կենտրոնների հետ  շփվելու սահմանափակումները, տեղեկատվության փոխանակման զգալի խոչընդոտները չեն խանգարել Իրանին ստեղծելու գիտության սեփական հզոր դպրոցներ:

Այս մասին տեղեկացնում է www.bbc.co.uk/persian/ կայքը:

Անկախ

Չինաստանում ջրհեղեղից տուժել է 1,2 մլն մարդ

китай-390x290

Տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղները Չինաստանում խաթարել են շուրջ 1,2 մարդու կենսագործունեության պայմանները:

Փրկարարների տվյալներով, առատ տեղումների  հետևանքով կենտրոնական, հարավ ու հարավ-արմտյան գավառներում ջրերի մակարդակը բարձրացել է, ցեխաջրերի հեղեղներ են: 21 մարդ է զոհվել, 4-ն անհետ կորած են համարվում:

Տուժած շրջաններում հիմա փրկարարա-որոնողական  ու վերականգնողական աշխատանքներ են տարվում:

Չինաստանում առատ տեղումները սկսվել են մարտի 27-ից: Դրանք հանգեցրել են ջրհեղեղի, սողանքների: Ավերվել է շուրջ 1500 տուն, տանիքից զրկվել 17 հազար մարդ, դժվարացել է ճանապարհային հաղորդակցությունը: Որոշ շրջաններում ճանապարհները քարերով ու տապալված ծառերով փակ են:

Նախնական գնահատումներով, ջրհեղեղի պատճառած տնտեսական վնասն արդեն կազմում է 650 մլն յուան (105,7մլն դոլար):

Անկախ

Ադրբեջանցիներին վիրավորելու համար Ժիրինովսկուն սպառնացել են ականջը կտրել

112-390x290“Ժամանակակից Մուսավաթ” կուսակցության ղեկավար Հաֆիզ Գաջիևը խոտացել է” անձամբ կտրել  ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու  ականջը”` ադրբեջանցիներին վիրավորելու համար, հայտնում է ИА REGNUM.-ը:

Ժիրինովսկին Պետդումայում ելույթի ժամանակ հայտարարեց, որ ադրբեջանցի ազգ գոյություն չունի:

“Ինչ է նշանակում Ադրբեջան ռուսերեն թարգմանությամբ: Ազերը` Հազարն է, այսինքն` Կասպից ծովը, իսկ բաջան` երկրամաս: Այսինքն` դրանք մարդիկ են, ովքեր ապրում են Կասպից ծովի ափին: Ռուսերեն` կասպիացի: Ինչ է, դա  ազգություն է, ինչ է: Դրանք մարդիկ են, որոնք ապրում են  որոշակի տեղանքում: Ոնց որ` պովոլժցիները` Պովոլժյեի բնակիչներ, և այլն”,-ասել է Ժիրինովսկին:

Դրանից հետո ադրբեջանցի քաղաքական գործիչը Ժիրինովսկուն անվանել է անբան ու խմել սիրող, ու հայտարարել, որ “նրա խոսքերը ոչ մի կշիռ չունեն”: Ավելի վաղ Գաջիևը սպառնացել էր կտրել “Քարե երազների” հեղինակ Աքրամ Այլիսլիի ականջը:

Լոնդոնը խեղդվում է մշուշամպից ու փոշուց

163-390x290

Վերջին մի քանի օրում ավելի քան 3000 լոնդոնցի է դիմել շտապ բուժօգնության: Մարդիկ բողոքում են շնչառական խնդիրներից ու ինքնազգացողության վատթարացումից: Դրա պատճառը մշուշամպն է: Սահարայում տեղի ունեցած փոթորկից հետո, Բրիտանական կղզիներ են հասել փոշու հսկայական զանգվածներ: Օդը հագեցած է փոշու մանրագույն մասնիկներով: Երկրորդ պատճառը օդի աղտոտվածությունն է` եվրոպական արտադրական ձեռնարկությունների արտանետումներից:

Ռեսպիրատորային ու սիրտ-անոթային հիվանդություններից խուսափելու համար, բժիշկները խորհուրդ են տալիս տներից առանց անհրաժեշտության դուրս չգալ, ու “թարմ օդին” ֆիզիկական ծանրաբեռնվածությունը չչարաշահել: Վարչապետ Քեմերոնը հետևել է այդ խորհուրդներին ու հրաժարվել առավոտյան իր ավանդական վազքից ու հիմա պարապում է սպորտդահլիճում:

Լոնդոնում մթնլորտի աղտոտման  վտանգի սպառնալիքը պահպանվում է: Այսօրվանից  այդ օդային զանգվածները կտեղաշարժվեն դեպի հյուսիս:

Անկախ

Ադրբեջանում “Facebook”-ի ակտիվիստը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

1Ապրիլի 3-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը սոցիալական ցանցերի ակտիվիստ 20-ամյա Էլսեվեր Մուրսալիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել “առանձնակի խոշոր չափերի թմրանույթի  անօրինական վաճառքի մեջ”: Երիտասարդը հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները և իր նկատմամբ ընդունված դատավաճիռը համարում է քաղաքական պատվեր:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակ” լրատվական կայքը, Մուրսալին “Facebook” սոցիալական կայքում քննադատել է Ադրբեջանի իշխանություններին:

Բացի այդ՝ 2013թ. հոկտեմբերի 9-ի Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին նա ակտիվորեն մասնակցել է Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կոմից ներկայացված ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլիի նախընտրական քարոզարաշավին երկրի հյուսիսային շրջաններում :

Մուրսալին ձերբակալվել է 2013թ. հոկտեմբերի 3-ին Խաչմազ քաղաքում, իսկ այնուհետ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից տեղափոխվել է Բաքու:

Սկզբնապես նրա ծնողներին խոստացել էին, որ երիտասարդին շուտով ազատ կարձակեն, ինչից ելնելով էլ նրանք գործը չեն հրապարակայանացրել:

 

Լատվիայում պատգամավորներին թալանել են սեյմի նիստի ժամանակ

загруженноеՌիգայում  Լատվիայի խորհրդարանի (սեյմ) նիստի ժամանակ, անծանոթ չարագործները 3 պատգամավորների փոքրածավալ համակարգիչներն են գողացել:

Գողերի զոհն են դարձել խորհրդարանի փոխխոսնակ Անդրեյ Կլեմնտևն ու Ձինտարս Ռանսաչսը և պատգամավոր Յանիս Վուցանսը:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Հայտնի է, որ խորհրդարանի շենք մտնել կարելի է միայն հատուկ անցաթղթով: Առայժմ տուժածներին նոր տեխնիկա են գողացվածի փոխարեն տվել:

Անկախ

Ավստրիայի նախագահը կայցելի Իրան

Հայնց ՖիշերՍպասվում է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի այցն Իրանի Իսլամական Հանրապետություն: Ավստրիայի նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ, նախագահն  ընդունել է իրանական կողմի հրավերը, սակայն այցի կոնկրետ ամսաթիվ չի նշել: Եթե այցն իսկապես կայանա, Ֆիշերը կդառնա եվրոպական առաջին ղեկավարը, որը վերջին տարիներին այցելել է Իրան: Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

ՄԱԿ-ի 68-րդ նստաշրջանի ընթացքում Ավստրիայի նախագահը հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիին: Երկու երկրների նախագահները կարծիքներ են փոխանակել  և մի շարք հարցերի վերաբերյալ երկկողմանի համագործակցության համաձայնության եկել:

Ընդ որոմ, քննարկումների ընթացքում պարոն Ֆիշերը ասել է, որ Իրանի դեմ ուղված ամերիկյան պատժամիջոցներն  անարդյունավետ են:

 

Բիլ Քլինթոնը չի զարմանա, եթե մեզ այլմոլորակայիններ այցելեն

Բիլ ՔլինթոնԲիլ Քլինթոնը կարծում է, որ մենք մենակ չենք:

Jimmy Kimmel Live թոք շոուի ժամանակ ԱՄՆ-ի նախկին նախագահը հայտնել է, որ ինքը չի զարմանա, եթե մի օր մեզ այլմոլորակայիններ այցելեն:

Քլինթոնը նշել է, որ տիեզերքում միլիարդավոր մոլորակներ ու աստղեր կան, իսկ միայն վերջին երկու տարվա ընթացքում Արեգակնային համակարգից դուրս ավելի քան 20 մոլորակ են հայտնաբերել, որոնց դիրքը հարմար է կյանքի որևէ տեսակի գոյության համար:

Ուստի նախկին նախագահը կարծում է, որ մենք մենակ չենք:

Բիլ ՔլինթոնՍակայն Քլինթոնը ամեն դեպքում պնդել է, որ ինքը չգիտի նրանք գոյություն ունեն, թե ոչ:

Քլինթոնը նախագահ դառնալուց հետո կարգադրել է իր օգնականներին հետազոտել Area 51-ը՝ Նևադայում տեղակայված ռազմական հաստատություն, որպեսզի համոզվի, որ այնտեղ այլմոլորակայիններ չկան:

Չնայած Քլինթոնը որևէ ապացույց չունի նրանց գոյության մասին՝ այնուամենայնիվ նշել է, որ այլմոլորակայինների գոյությունը կարող է շահավետ լինել երկրագնդի համար: Այդ դեպքում բոլորը կհամախմբվեն և միայն լավ գործեր կանեն:

 Անկախ