Լուսնի հելիումային իզոտոպը Երկրի էներգիայի պահանջարկը կարող է բավարարել 10,000 տարի

moon- soilԼուսնի վրա քայլած առաջին մարդկանց բերած լուսնային հողը պարունակում էր տիտան, պլատին և այլ արժեքավոր հանքանյութեր:

Սակայն Երկրի արբանյակը նաև մեկ այլ նյութ է պարունակում, որը կարող է շատ ավելի օգտակար լինել քաղաքակրթության համար:

Հելիում 3 կոչվող նյութն արևային քամիները մեծ քանակություններով թափել են Լուսնի վրա:

Այժմ Չինաստանը ուղիներ է փնտրում Լուսնի հազվագյուտ հելիումային իզոտոպը արդյունահանելու համար:

Չինաստանի լուսնային ուսումնասիրությունների ծրագրի գլխավոր գիտնական, պրոֆեսոր Օույան Զիյուան հայտնում է, որ Լուսնի հելիում 3-ի պաշարները մարդկության էներգիայի պահանջարկը կարող են բավարարել 10,000 տարի:

Հելիում 3-ը ռադիոակտիվ չէ, և դրա քիչ քանակությունից կարելի է մեծ քանակությամբ էներգիա ստանալ:

Քննարկումներ են եղել նաև Յուպիտերից հելիում-3 արդյունահանելու վերաբերյալ:

 

Անկախ

Սարգսյան-Ալիև հանդիպումից շատ բան չի կարելի սպասել. ադրբեջանցի քաղաքագետ

քաղաքագետ

Ադրբեջանի Արևմտյան համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Ֆիքրեթ Սադըքովը հայտարարել է, որ առաջիկա օրերին Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումնից շատ բան չի կարելի սպասել: «Ամեն դեպքում դա միջազգային հարթակ է, որտեղ Ադրբեջանի նախագահը կրկին կբարձրաձայնի երկրի դիրքորոշումը` այն լսելի դարձնելով հայկական կողմին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային հանրությանը: Հայկական կողմը արդեն համոզվել է, որ Ադրբեջանը իր հողերը ազատելու հարցում լի է վճռականությամբ»,-նշել է Սադըքովը` կրկնելով Ադրբեջանի պաշտոնական թեզերը, թե «զինադադարի խախտումը մշտապես կատարում է հայկական կողմը և հակամարտության լուծման գործընթացում Հայաստանը ոչ կառուցողական դիրքորոշում է գրավում»:

Պաղեստինցիները շտապել են օգտվել 72-ժամյա զինադադարից


gaza (1)

Իսրայելական բանակի ստորաբաժանումները, որոնք հետ են քաշվել Գազայի հատվածից, տեղավորվել են սահմանի երկայնքով` հիմնվելով 72-ժամյա զինադադարի վրա: Չհրապարակվող աղբյուրները նշում են, որ իսրայելական կողմի գլխավոր նպատակը` Գազայում թունելների ոչնչացումը, իրականացվել է, և Գազայում մնալու պատճառ այլևս չկա: Սակայն եթե ՀԱՄԱՍ-ը չպահի զինադադարի պայմանները, ապա իսրայելական բանակը կրկին կմտնի Գազա:

Իսկ Գազայի բնակիչները շտապել են օգտվել 72-ժամյա զինադադարից: Ձկնորսները իջել են ծովափ և սկսել ձուկ որսալ: Նշենք, որ ձկնորսությունը պաղեստինցիների համար գոյության պահպանման հիմնական միջոցն է:

Իսպանիան դադարեցրել է զենք արտահանել դեպի Իսրայել

զենք

Իսպանիայի կառավարւթյունը հյատարարել է, որ դադարեցնում է Իսրայելին զենքի մատակարարումը: Սրա մասին պաշտոնական հայտարարություն առայժմ չի հնչել, սակայն իսպանական լրատվամիջոցները, հղում կատարելով կառավարությանը մոտ կանգնած աղբուրների վրա, հաստատում են, որ ստեղծված իրավիճակում Իսրայելին այլև զենք չի մատակարարվելու: Այս որոշումը կայացվել է ռազմական արտահանման կառավարական հատուկ հանձնաժողովի կողմից, որի մեջ ընդգրկված են եղել ԱԳ նախարարության, առևտրի և պաշտանության նախարարությունների, ինչպես նաև հետախուզական ծառայության մասնագետներ:

Նշենք, որ անցած տարի Իսրայելը Իսպանիայից 4,9 մլն եվրոյի զենք է գնել: Ամենից շատ զենք արտահանվել է դեպի Պարսից ծոցի երկրներ: 2013 թվականին Իսպանիան այս պետություններին 1,24 մլդ դոլարի զենք է մատակարարել: Ավելի վաղ Իսպանիան դադարեց զենք արտահանել դեպի Եգիպտոս, Լիբիա և Վենեսուելա:

Դորսեթի 5-ամյա քաղաքապետն ընտրություններում պարտվել է

pic_ba170c9412e14e8b80a29c4b04ecd7b0ԱՄՆ-ի Մինեսոթա նահանգի Դորսեթ քաղաքի 5 տարեկան քաղաքապետը պարտվել է 3-րդ ժամկետի ընտրություններում: Ռոբերտ Թաֆթսը, որին համաքաղաքացիները Բոբի են անվանում, քաղաքապետի պաշտոնը զիջել է 16-ամյա Էրիկ Մյուլլերին, հաղորդում է   Associated Press-ը:

“Ուրախ էր, սակայն կառավարման սանձերը հանձնելու ժամանակը եկել էր, ասել է Բոբին, նշելով, որ իր փոքր եղբայրը` Ջեյմսը (2 տարեկան է) ժամանակի հետ կարող է  փորձել քաղաքապետ դառնալ: Ռոբերտն ընդամենը 3 տարեկան էր, երբ առաջին անգամ 2012-ին քաղաքապետ ընտրվեց:

Նրա մայրը` Էմմա Թաֆթսն ասում է, որ իրենց ընտանիքն արդեն կատակներ է անում եղբայրների քաղաքական ապագայի մասին, մասնավորապես, ասում են, որ փոքրիկներն արդեն հիմիկվանից կարող են 2048-ի նախագահական ընտրություններին պատրաստվել: Մայրը նշել է նաև, որ վերջապես որդին “վաստակած” հանգստի է անցել:

Իսկ Մյուլլերի հաղթանակի մասին, որն այս տարի ավագդասարանցի է դառնալու, հայտարարվել է ամենամյա Taste of Dorset festival փառատոնի ժամանակ, երբ նրա անունով գրությունը հանեցին քաղաքապետի ընտրությունների թեկնածուների անուններով գլխարկից: Նա խոստովանել է, որ քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու գաղափարը ծնվել է  միանգամից 5 բաժին տապակած պաղպաղակ ուտելու ժամանակ:

Դորսեթի բնակիչները, որտեղ քաղաքային կառավարություն չկա, կարող են քվեարկել քաղաքապետի ընտրություններում քանի անգամ կամենան, սակայն, ամեն անգամ կամարտահայտման համար վճարելով մեկ դոլար: Հավաքված դրամական միջոցներն օգտագործվում են փառատոն կազմակերպելու համար:

Դորսեթը Միննեապոլիսից 240 կմ հյուսիս-արևմուտք է գտնվում, բնակչության թիվը ժամանակ առ ժամանակ փոփոխվում ` հասնելով 9-28 մարդու:

Աշխարհի ամենագեր երեխաներից մեկը շաբաթական 180 բանան, 8 կգ կարտոֆիլ և 14 կգ բրինձ է ուտում

91սմ հասակ ունեցող, ինը տարեկան Սուման Խաթունը կշռում է 88 կգ, ինչը հինգ անգամ ավելին է, քան նրա տարիքի համար սովորական համարվող քաշը:

ՍումաՍումա Suman Khatun2

Հնդկաստանի արևմտյան Բենգալի բնակիչը մեկ շաբաթվա ընթացքում ուտում է 14 կգ բրինձ, 8 կգ կարտոֆիլ, 8 կգ ձուկ և մոտ 180 բանան:

Հրապարակված տեսանյութում Սուման ուտում է իր սիրելի բենգալյան քաղցրավենիքները և պայքարում անկողնուց բարձրանալու համար:

Սուման նշում է, որ իր բոլոր ընկերները նիհար են, և ինքը խնդիրներ է ունենում կանգնելու, նստելու, ընկերների հետ խաղալու և վազելու հետ կապված:

Աղջկա ծնողները անկարող են վերահսկել նրա ուտելու սովորույթը և անհանգստանում են Սումայի համար, քանի որ նրանց մյուս երեխաները խանգարումներ չունեն:

Սումայի ծնողները դիմել են իրենց տեղի բժիշկներին Սումայի քաշը վերահսկելու հարցում օգնելու համար, սակայն նրանց հայտնել են, որ աղջիկը պետք է հետազոտություն անցնի:

Չինաստանը մինչև 2020թ-ը կարգելի ածխի օգտագործումը Պեկինում


caol (1)

Ծխով պատված Չինաստանի մայրաքաղաքը աղտոտման դեմ ծրագրի շրջանակներում պատրաստվում է մինչև 2020թ-ը արգելել ածխի վաճառքը և օգտագործումը:

Պեկինի քաղաքային շրջակա միջավայրի պաշտպանության բյուրոն այս ծրագրի մասին հայտնել է երկուշաբթի օրը՝ ավելացնելով, որ փոխարենը առաջնային տեղ կհատկացվի էլեկտրականության և բնական գազի օգտագործմանը՝ հատկապես ջեռուցման նպատակով:

Սինհուա լրատվական գործակալության տվյալներով՝ 2012թ-ին ածուխը կազմել է Պեկինի էներգասպառման քառորդ մասը:

Չնայած Պեկինում ածխի օգտագործման արգելքին՝ սպասվում է, որ Չինաստանում կաճի ածխի օգտագործումը: Ածխի օգտագործումը Չինաստանին դարձրել է աշխարհում ամենաշատ ածխածին և այլ գազեր արտանետող երկիրը:

Սեպտեմբերին Չինաստանի կառավարությունը արգելք էր դրել Պեկինի, Շանհայի և Գուանչժուի մոտակայքում գտնվող ածուխով աշխատող էլեկտրակայանների վրա:

 

Սաուդյան Արաբիայում սահմանափակել են օտարերկրացի կանանց հետ ամուսնությունները

pic_234b42a8570940f901401c28f9c8fd88Սաուդյան Արաբիայի իշխանությունները մի շարք սահմանափակումներ են մտցրել օտարերկրացի կանանց հետ ամուսնության հարցում, հաղորդում է  տեղի «Մեքքա»  թերթը: Սաուդացիներին հիմա արգելվում է ամուսնանալ Չադի, Պակիստանի, Մյանմարի ու Բանգլադեշի քաղաքացուհիների հետ: Ոստիկանության տվյալների համաձայն, այդ կանանց թիվը Սաուդյան Արաբիայում գերազանցում է  կես մլն-ն ու շարունակում է աճել:

Նոր օրենքներ են սահմանվել նաև օտարերկրացի կանանց հետ ամուսնության կարգում. փեսացուն պետք է առնվազն 25 տարեկան լինի, իսկ եթե նրա առաջին կինը թագավորության հպատակ է. ապա երկրորդ անգամ ամուսնանալու համար նա լուրջ պատճառներ պիտի ունենա, ասենք, նման միություն կարող է լինել, եթե առաջին կինն անբուժելի հիվանդ է քաղցկեղով, Պարկինսոնի կամ էլ անպտղության հիվանդություն ունի: Իսկ եթե կինն է դիմել ամուսնալուծվելու, ապա սաուդացի տղամարդը կարող է նորից ամուսնանալ ոչ շուտ,  քան ամուսնալուծությունից կես տարի անց:

Սաուդյան Արաբիան բացարձակ միապետություն է, որտեղ կառավարման համակարգը շարիաթների օրենքների վրա է հիմնված: Յուրաքանչյուր սաուդացու կյանքը խիստ կանոնակարգված է.արգելված են ալկոհոլն ու թմրանյութերը, իսկ արտամուսնական սեռական կապերի համար նույնիսկ հնարավոր է զրկվի կյանքից:

Տղամարդիկ կարող են հրաշալի երեխա դաստիարակել

ol3001407146143Օրեգոնի նահանգի հետազոտողները վստահեցնում են, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները կարող են  իրենց երեխաների դաստիարակությամբ զբաղվել ու հոգ տանել աճող սերնդի մասին նույնքան արդյունավետ,որքան կանայք են անում:

Սարինա Սատուռնի ղեկավարությամբ կատարված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հոր ու երեխայի միջև կապը նվազ ամուր չէ, քան երեխայի ու մոր կապը:

«New Statesman»-ի տեղեկացմամբ, այդ հայտարարությունը հաստատվում է երկու սեռի ծնողների ուղեղի սկանավորմամբ:

Հետազոտության հեղինակների կարծիքով, երեխայի դաստիարակման գործում  ժամանակակից աշխարհում տղամարդու դերը սոցիալական ու մշակութային  բնույթի փոփոխություններով է պայմանավոված: Հիշյալ գիտական աշխատության մանրամասն նկարագրությունը հրապարակվել է  «Proceedings of the National Academy of Sciences» ամսագրում: isra.com

Ձերբակալվել է կալանավորված Լեյլա Յունուսի ամուսինը` Ադրբեջանում հայտնի կանֆլիկտաբան Արիֆ Յունուսը

1 (4)Ադրբեջանում հայտնի կոնֆլիկտաբան, Խաղաղություն և ժողովրդավարություն ինստիտուտի աշխատակից Արիֆ Յունուսը այսօր`օգոստոսի 5-ին, ձերբակալվել է, երբ պարեն փոխանցելու նպատակով Բաքվի քննչական մեկուսարանում բանտարկված իր կնոջը` Լեյլա Յունուսին էր այցելության եկել:

Փաստաբան Հալիդ Բագիրովը “Թուրան” գործակալությանը տեղեկացրել է, որ սկզբում Արիֆ Յունուսին տարել են Յասամիլի շրջանի ոստիկանության 27-րդ վարչություն, այնուհետև փաստաբանին հաղորդել են, որ Ա. Յունուսը Գլխավոր դատախազության` ծանր հանցագործությունների գծով քննչական վարչության քննիչ Իբրահիմ Լեմբերանսիի մոտ է:

Փաստաբանը մտավախություն է հայտնել, որ Արիֆ Յունուսը ևս կկալանավորվի:

Նշենք, որ Լեյլա Յունուսը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 (Հայրենքին դավաճանության), 178 (խարդախություն), 192 (անօրինական ձեռնարկատիրություն) և 213 (հարկերից խուսափում) հոդվածներով: Իրավապաշտպան Լեյլա Յունուսի ամուսնու՝ Արիֆ Յուսուֆի նկատմամբ նույնպես մեղադրանք էր առաջադրվել 274 (Հայրենքին դավաճանություն), 178 (խարդախություն) հոդվածներով: Դատարանը Արիֆին արգելել էր երկրից դուրս գալ:

Նասիմինյան շրջանային դատարանի վճռով Լեյլա Յունուսը երեք ամսով կալանավորվել է:

Կենտրոնական Ասիայում և Եվրոպայում Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության փոխտնօրեն Ռեյչել Դենբերի կարծիքով` Մեղադրանքների կոնտեքստը և վերջին 4 ամսվա ընթացքում իրականացված հետապնդումները ակնհայտ ցույց են տալիս, որ Լեյլայի և իր ամուսին Արիֆ Յունուսի դեմ մեղադրանքները նրանց բերանը փակելու փորձ են:

Անկախ

ԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում հարգել հրադադարի պայմանագիրը

մակԳլխավոր քարտուղարը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային այլ գործընկերների կողմից արտահայտված խոր մտահոգությունը կապված շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով լարվածության և ուժի կիրառման կտրուկ ավելացման հետ։ Սա վերջին օրերին հանգեցրել է մարդկային կյանքերի բազմաթիվ կորուստների և վիրավորների։ Նա կոչ է անում բոլոր կողմերին՝ հարգել հրադադարի պայմանագիրը, զերծ մնալ բռնության հետագա ծավալումից և լծվել լարվածության անհապաղ թուլացման ու երկխոսության՝ հետամուտ լինելով քաղաքական արագ և խաղաղ կարգավորման։

Գլխավոր քարտուղարն իր լիակատար զորակցությունն է արտահայտում ԵԱՀԿ Մինսկի խմբի և բոլոր կողմերի ջանքերին՝ ուղղված այս վտանգավոր իրավիճակի հանգուցալուծմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Անկախ

Իրանն ու «Վեցնյակ» գաղտնի բանակցություններ չեն վարում իրանական միջուկային ծրագրի շուրջը

nuclear talksԻրանի փոխարտգործնախարար Մորթեզա Սարմադին նշել է, որ Իրանն ու «Վեցնյակը» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) գաղտնի բանակցություններ չեն վարում իրանական միջուկային ծրագրի շուրջը:

Փոխարտգործնախարարն ասել է, որ կողմերը պարտավորվել են չհրապարակել բանակցությունների մանրամասները մինչև որ վերջնական համաձայնագիր չկնքվի Իրանի միջուկային ծրագրի շուրջը:

«Այս որոշում ընդունվել է հաշվի առնելով այն, որ գոյություն ունեն որոշակի ուժեր, որոնք դեմ են հանդես գալիս Իրան-«Վեցնյակ» միջուկային բանակցություններին»,- պարզաբանել է Մորթեզա Սարմանդին:

Հիշեցնենք, որ հուլիսի կեսերին Իրանը և «Վեցնյակը» բանակցությունների վեց փուլերից հետո չկարողացան համաձայնության գալ և պայմանավորվեցին բանակցային ժամանակահատվածը երկարացնել մինչև նոյեմբերի 24-ը։

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 

 Անկախ

Աբբաս Շերի Մողղադամ. «Իրանի նավթի նախարարության գերխնդիրն է ներդրողներ գտնել»

oil-money-300pxԻրանի պետրոքիմիական արդյունաբերության ազգային ընկերության գործադիր տնօրեն Աբբաս Շերի Մողղադամը, ընդծելով էներգետիկայի ոլորտում Իրանի գործադրած հատուկ ջանքերը, ասել է, որ Իրանի նավթի նախարարության գերխնդիրն է ներդրողներ գտնել:

«Էներգետիկայի ոլորտում Իրանն օտարերկրյա ներդրողների կարիք ունի` ընդլայնելու նավթային տարածքները»,- ասել է Իրանի պետրոքիմիական արդյունաբերության ազգային ընկերության գործադիր տնօրենը:

Աբբաս Շերի Մողղադամը  տեղեկացրել է, որ մեծ թվով արտասահմանցի ներդրողներ ցանկանում են ներդրում կատարել Իրանում :

Ուշագրավ է, որ վերջին ամիսների ընթացքում Իրանում նկատվում է արտաքին կապիտալի խոշոր ներհոսք` մեծամասամբ օտարերկյա ներդրումների տեսքով, մակրոտնտեսական կայունացում, ներդրումային կարգի բարելավում, առաջընթաց միջուկային բանակցություններում:

Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավումն ուղղակի կերպով անդրդառնում են երկրի տնտեսության վրա:

Սպասվում է, որ եթե այսպես շարունակվի, 2015-ին Իրանի տնտեությունում 2,9 տոկոսով աճ կգրանցվի:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Մեկնարկել է Իրան-Ադրբեջան տնտեսական համագործակցության 9-րդ նիստը

iran azarbayjanԻրանի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վայեզու գլխավորած պատվիրակությունը Բաքու է ժամանել` մասնակցելու Իրան-Ադրբեջան տնտեսական համագործակցության 9-րդ նիստին:
Հիմանական հարցերը վերաբերելու են համագործակցության ընդլայմանը, առկա խոչընդոտների վերացմանը, հուշագրի ստորագրմանը:
Նիստին մասնակցելու են տարբեր ոլորտներում ակտիվ  հիսուն ընկերության ներկայացուցիչներ :
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Facebook-ի համար լուսանկարվելիս տղամարդը պատահաբար ինքնասպան է եղել իր ձեռքի ատրճանակով

Oscar Otero Aguilar2Մեքսիկացին մահացել է ատրճանակի կրակոցից, որի հետ նա պատրաստվում էր լուսանկարվել:

Զոհը 21-ամյա Օսկար Օտերո Ագիլարն է եղել:

Նախքան միջադեպը՝ Օտերո Ագիլարը իր երկու ընկերների հետ խմել է Մեխիկոյում:

Դեպքի վայր հրավիրված պետական մարմինների աշխատակիցների տեղեկություններով՝ Օտերո Ագիլարը գլխին կրակոց է ստացել:

Հասարակության անվտանգության նախարարության տեղեկություններով՝ Օտերո Ագիլարի մահը, ըստ երևույթին, դժբախտ պատահար է եղել:

Նախարարությունից հայտնում են, որ լուսանկարը նախատեսված է եղել Facebook-ի համար:

Ագիլարի ընկերներից մեկին ձերբակալել են, իսկ մյուսը՝ փախուստի է դիմել:

Օտերո Ագիլարը Facebook-ի նախկին լուսանկարներում նստած է ալկոհոլային խմիչքների կողքին, ինչպես նաև կանգնած կամ նստած է տարբեր տեսակի մեքենաներում:

 Անկախ

Գազայում մեկ ամսում 10 լրագրող է զոհվել

gazeteciԳազայի հատվածում Իսրայելի վերսկսած ռազմական գործողությունների հետևանքով վերջին մեկ ամսում ԶԼՄ-ների 10 ներկայացուցիչ է զոհվել` ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան: Բացի այդ ռմբակոծվել է լրատվական ծառայությունների 12 շենք, ինչպես նաև լրագրողների 16 տուն և ավտոմեքենաներ: Լրագրողների համար արյունոտ օր դարձավ հուլիսի 30–ը, երբ ԶԼՄ-ի 3 աշխատող զոհվեց, մի քանի հոգի վիրավորվեցին:

Անկախ

Իսրայելը Գազայի հատվածից դուրս է բերում զորքերը

f_35Իսրայելը հրադադարի շրջանակներում, Գազայի հատվածից դուրս է բերում ցամաքային զորքերը, հաղորդում է   Reuters-ը:

Ավելի վաղ Իսրայելն ու Պաղեստինը պայմանավորվել էին նոր` 72-ժամյա հրադադարի վերաբերյալ, որը կսկսվի օգոստոսի 5-ին, ժամը 13:00-ին:

Քիմ Քարդաշյանը ցանկացել է ծնողազուրկ երեխա որդեգրել Թայլանդում

kim-kardashyanԱյս տարվա սկզբին Քիմ Քարդաշյանը այցելելով Թայլանդ, հակիրճ նշել էր Փինք անունով տեղաբնակ ծնողազուրկ երեխային որդեգրելու իր ցանկության մասին:

Քարդաշյանը հայտնել էր, որ ինքը անընդհատ մտածում է այդ երեխայի մասին՝ Քանյեին տեղեկացնելով, որ ցանկանում է որդեգրել աղջկան:

33-ամյա Քարդաշյանը և 37-ամյա Ուեսթը ունեն 1 տարեկան դուստր: Քիմի այս հայտարարության վերաբերյալ Քանյեի պատասխանը չի տեսագրվել, սակայն Քարդաշյանների մայրը՝ Քրիս Ջենները ընդդիմացել էր այս գաղափարին:

Ջենները հայտնել էր, որ Քիմը որոշակի ժամանակահատված տարվում է որոշ գաղափարներով և խորությամբ չի մտածում իր գործողությունների մասին՝ ավելացնելով, որ Քիմը այդ աղջկա կյանքը փոխելու համար շատ այլ բաներ կարող է անել առանց նրան իր տուն տանելու:

 Անկախ

Հայտնաբերվել են 40 միլիոն տարի առաջ գոյություն ունեցած հսկա պինգվինի մնացորդներ

giant penguinՀնէաբանները հայտնաբերել են 37-40 միլիոն տարի առաջ գոյություն ունեցած հսկայական պինգվինի մնացորդներ:

Պինգվինի մնացորդներից հետազոտողները եզրակացրել են, որ այս պինգվինը իր չափերով ավելի մեծ է եղել իրենից առաջ կամ հետո գոյություն ունեցած ցանկացած պինգվինից:

Այսպես կոչված պելիյուդիպտես տեսակի պինգվինը կտուցի ծայրից մինչև ոտքի ծայրը ունի 2,02 մ հասակ, ինչը ավելի բարձր է, քան ներկայիս կայսերական պինգվինը:

giant penguin1Պինգվինի մնացորդները հայտնաբերել են Անտարկտիկայի թերակղզու մոտակայքում գտնվող կղզիների շղթային պատկանող Սեյմուր կղզում:

Կմախքի հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ հսկա պինգվինը կշռել է ավելի քան 115 կգ, որը ավելի քան երկու անգամ ավելին է, քան կայսերական պինգվինի կշիռը:

Դրա մեծ չափերից դատելով՝ կարելի է եզրակացնել, որ այն ջրի տակ կարողացել է մնալ առնվազն 40 րոպե:

 Անկախ

Forbes: Սանդրա Բալոքը` տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանուհի

5557Սանդրա Բալոքը  գլխավորում է Forbes-ի կազմած տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցուցակը: Հրատարակության գնահատմամբ, 2013-ի հունիսից մինչև 2014-ի հունիս ժամանակահատվածում դերասանուհին վաստակել է 51 մլն դոլար:

Նշվում է, որ Բալոքն այդ դիրքի համար առաջին հերթին պարտական է  “Գրավիտացիա” ֆիլմին, որը համաշխարհային վարձույթում հավաքել է 716 մլն դոլար: Այդ ֆիլմն արժանացել է նաև քննադատների ու կինադիողների բարձր գնահատականին ու  7  “Օսկար” ստացել:

Երկրորդ հորիզոնականում Ջենիֆեր Լոուրենսն է` 34 մլն դոլարով, իսկ երրորդ հորիզոնականում Ջենիֆեր Էնիսթոնն է` 31 մլն դոլարով: 4-րդ հորիզոնականում Գվինեթ Փելթրոուն է` $19-ով:

Անցած տարի այս ցուցակը գլխավորում էր Անջելինա Ջոլին` ով այս տարի 5-րդ հորիզոնականը կիսում է Քեմերոն Դիասի հետ(19 -ական մլն դոլար):