Թուրքիայի դեսպանը վերադառնում է Եգիպտոս

2 (1)Կահիրեում Թուրքիայի դեսպանը վերադառնում է Եգիպտոս, հաղորդում է թուրքական “Անադոլու” գործակալությունը:

Դեռևս օգոստոսի 16-ին դեսպան Հուսեյին Ավնի Բոթսալը հետ էր կանչվել Թուրքիա`խորհրդատվություն անցկացնելու նպատակով: Իր հերթին Եգիպտոսը հետ էր կանչել Թուրքիայում իր դեսպանին:

Թուրք-եգիպտական հարաբերությունների լարվածության պատճառ էր դարձել  այն, որ պաշտոնական Անկարան Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունը “ռազմական հեղաշրջում” էր որակել:

Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան մահացել է աշխատավայրում

1 (1)Այսօր`սեպտեմբերի 4-ին, Ադրբեջանում մահացել է մոբիլիզացման և զորակոչի գծով պետական ծառայության ղեկավար Ռամիզ Մամեդովը:

Վերջինս գործի վայրում կաթված է ստացել, հաղորդում են “Հաքքին” կայքը:

Ռամիզ Մամեդովը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:

Ճապոնիան և Թուրքիան` «մխիթարության կանանց» և ցեղասպանության վերաբերյալ

հուշարձանՀուլիսի 9-ին, սովորաբար հանդարտ Գլենդելը դարձավ միջազգային խոշոր բանավեճի կիզակետ, երբ քաղաքային խորհուրդը վավերացրեց մի հուշակոթող նվիրված «մխիթարության կանանց»` 200 հազար երիտասարդ աղջիկների, որոնք սեռական ստրկության էին ենթարկվել ճապոնական բանակի կողմից Կորեայի ու հարևան երկրների գրավման ժամանակ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ և դրա ընթացքում:

Քաղաքային խորհուրդը, լսելով հակասական վկայություններ տեղական ճապոնական և կորեական համայնքների անդամների կողմից, ձայների չորս կողմ, մեկ դեմ հարաբերակցությամբ հաստատեց «մխիթարության կանանց» պատվին հուշարձանի տեղադրումը Գլենդելում: Հուշարձանի բացման արարողության ժամանակ, խորհրդի անդամներ Արա Նաջարյանը և Զարեհ Սինանյանը ցավակցություն հայտնեցին «մխիթարության կանանց» դժբախտ կացության համար, քանի որ իրենց հայ նախնիները նույնպես տառապել էին զանգվածային վայրագություններից Թուրքիայում:

Մտահոգված զուգահեռների անցկացումից` Թուրքիայի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի Ցեղասպանության և ճապոնական զինվորականության կողմից «մխիթարության կանանց» սեռական ստրկացման միջև, Լոս Անջելեսում Ճապոնիայի հյուպատոսությունը հանդիպում էր խնդրել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի հետ՝ այս հարցի վերաբերյալ իր կառավարության դիրքորոշումը ներկայացնելու համար:

Փոխհյուպատոս Մասահիրո Սուգայի հետ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ունեցած հանդիպման ժամանակ ակնհայտ դարձավ, որ Ճապոնիայի կառավարությունը շատ ավելի դրական է վերաբերվել ճապոնական իմպերիալիստական բանակի կողմից կատարված ոճիրների առնչությամբ, քան Թուրքիայի կառավարությունը` Հայոց ցեղասպանության: Պարոն Սուգան հստակեցրեց, որ Ճապոնիան ընդունել է իր պատասխանատվությունը «մխիթարության կանանց» իրավունքների խախտման վերաբերյալ՝ ներողություն խնդրելով զոհերից և փոխհատուցում վճարելով նրանց:

Այնուամենայնիվ, «մխիթարության կանայք» դժգոհ են ճապոնական «քավության» քայլերից՝ մեղադրելով ճապոնացի պաշտոնատարներին այս հարցի վերաբերյալ հակասական հայտարարություններ անելու համար: «Մխիթարության կանանցից» շատերը նաև հրաժարվել են առաջարկվող ֆինանսական օգնությունից, պնդելով, որ այն մասամբ տրամադրվում է մասնավոր աղբյուրների, այլ ոչ թե Ճապոնիայի կառավարության կողմից: 2007 թվականին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը «մխիթարության կանանց» աջակցության բանաձև ընդունեց, կոչ անելով Ճապոնիայի կառավարությանը «պաշտոնապես ճանաչել, ներողություն խնդրել և պատմական պատասխանատվություն ընդունել հստակ և միանշանակ կերպով իր Կայսերական զինված ուժերի կողմից երիտասարդ կանանց սեռական ստրկություն պարտադրելու համար»:

Պարզելու համար, թե «մխիթարության կանանց» հարցի վերաբերյալ Ճապոնիայի արձագանքն ինչպես է տարբերվում Հայոց ցեղասպանության հանդեպ թուրքական կառավարության ժխտողական դիրքորոշումից, ես զրուցեցի Լոս Անջելեսում Ճապոնիայի գլխավոր հյուպատոս Հյուն Նիիմիի հետ: Նա ջերմորեն խոսեց հայերի հետ ունեցած իր «մտերմության» մասին, որ ձևավորվել է 1995-98 թվականներին Թեհրանում Ճապոնիայի դեսպանատանը ծառայելու տարիներին, և Հայաստան կատարած իր հետագա այցերի ընթացքում, երբ աշխատում էր Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատանը:

Ինչ վերաբերում է «մխիթարության կանանց» առնչությամբ Ճապոնիայի կառավարության դիրքորոշմանը, պարոն Նիիմին բացատրեց, որ 1995 թվականին Ճապոնիայի վարչապետ Տոմիիցի Մուրայաման հանդես է եկել հայտարարությամբ՝ «խոր զղջում» և «սրտագին ներողություն» հայտնելով: Ճապոնիան նաև «փոխհատուցում է տրամադրել Կանանց ասիական հիմնադրամի միջոցով»:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հանդեպ Թուրքիայի և «մխիթարության կանանց» բռնի շահագործման հանդեպ Ճապոնիայի արձագանքի տարբերություններին, գլխավոր հյուպատոս Նիիմին նշեց երեք կետ.

«Ճապոնիայի կառավարությունը քաջատեղյակ է անցյալ դարի սկզբին հայ ժողովրդին պատուհասած ողբերգությանը: Ցանկանում ենք մեր խորին ցավակցությունը և կարեկցանքն արտահայտել զոհերին: Մենք հաստատակամ ենք, որ նման ողբերգություններ երբեք չպետք է կրկնվեն: Երկրորդ կետը վերաբերում է թուրքական կառավարության դիրքորոշմանը: Խոսքը գնում է այլ երկրի դիրքորոշման մասին: Թեև մենք տեղյակ ենք այդ վայրագության մասին, սակայն, ի վիճակի չենք մանրամասն հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել մեկ դար առաջ այդ տարածքում: Այնպես որ, մենք չենք կարող որևէ մեկնաբանություն անել Թուրքիայի կառավարության դիրքորոշման վերաբերյալ: Բայց ես ուզում եմ կրկնել, որ մենք տեղյակ ենք այդ ողբերգության մասին և ցանկանում ենք մեր կարեկցանքն ու ցավակցությունը հայտնել: Եվ, երրորդ կետն այն է, որ անկախ թուրքական կառավարության դիրքորոշումից, Ճապոնիայի կառավարության դիրքորոշումը «մխիթարության կանանց» հարցի վերաբերյալ հետևյալն է. այն ներողություն ու զղջում է հայտնել և ջանքեր է գործադրել աջակցելու նախկին «մխիթարության կանանց»:

Ես գլխավոր հյուպատոսին տեղեկացրի, որ Ճապոնիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ շատ չի տարբերվում Թուրքիայի ունեցած դիրքորոշումից:  Պարոն Նիիմիին խնդրեցի իր երկրի արտաքին գործերի նախարարությանը փոխանցել, որ Ճապոնիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բացակայությունը ուժեղացնում է այն մարդկանց թերահավատությունը, որոնք կասկածի տակ են դնում Ճապոնիայի կառավարության անկեղծությունը «մխիթարության կանանց» հարցի արդարացի լուծման գործում:

Ի պատասխան, Ճապոնիայի գլխավոր հյուպատոսը հայտնեց իր ըմբռնումը, որ «ողբերգություն բառն այնքան էլ լավ չի հնչում ձեզ համար, քանի որ այն ցեղասպանություն է»: Նա խոստացավ այս հարցի վերաբերյալ «հայ համայնքի զգացմունքները» փոխանցել իր կառավարությանը:

 

Հարութ Սասունյան

 «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

8-ամյա ռուս աղջիկը որբ է մնացել. նրա ամբողջ ընտանիքը մահացել է նեխած կարտոֆիլից առաջացած թունավոր գազից

Maria ChelyshevaՈւթամյա ռուս աղջիկը որբ է մնացել, երբ նրա ընտանիքի բոլոր անդամները մահացել են նեխած կարտոֆիլից առաջացած թունավոր գազից:

Մարիա Չելիշևան կորցրել է իր հայրիկին, մայրիկին, եղբորը և տատիկին, որոնք մեկը մյուսի հետևից մտել էին մառան, որտեղ ձմռան համար կարտոֆիլ էին պահել:

Այժմ բարեկամները հոգ են տանում իր կորստի պատճառով անսփոփ աղջկան:

Աղջկա հայրը՝ 42-ամյա իրավագիտության ճանաչված պրոֆեսոր Միխաիլ Չելիշևը, առաջինն էր մտել մառան՝ չնկատելով, որ կարտոֆիլը նեխել է:

Ոստիկանության տեղեկություններով՝ նա թուլացել էր վնասակար գազերից և մահացել:

Տեսնելով, որ ամուսինը ուշանում է՝ նրա կինը՝ 38-ամյա Անաստասիան, գնացել էր նրա հետևից և նույնպես մահացել թունավոր գազերից:

Այնուհետև նրանց փնտրելու էր գնացել զույգի 18-ամյա որդին՝ Գեորգին, որից հետո արժանացել էր իր մայրիկի և հայրիկի ճակատագրին:

Անսատասիայի 68-ամյա մայրիկը՝ Իրաիդան, զանգահարել էր հարևաններին և իր կասկածները հայտնելով՝ խնդրելով  օգնել:

Ոստիկանության տվյալներով՝ կինը չէր սպասել, մինչև օգնության կհասնեին և մտել է մառան, որից հետո ընկել և մահացել է:

Կինը, մտնելով մառան, դուռը բաց էր, թողել, որի արդյունքում թունավոր գազերը դուրս էին եկել:

Այնուհետև Մարիան մտել էր մառան և իր ընտանիքի անդամներին մահացած գտել:

Այժմ բարեկամները և ընկերները գումար են հավաքում աղջկան օգնելու համար:

Դեպքը տեղի է ունեցել Թաթարստանի ռուսական հանրապետության Կազան քաղաքի մոտակայքում գտնվող Լաիշևո քաղաքում:

Պրոֆեսոր Չելիշևի հուղարկավորության  արարողությունը կազմակերպել էին Կազանի դաշնային համալսարանի մարմարե դահլիճում: Չլիշևը այդ համալսարանի քաղաքացիական և բիզնես իրավունքի ամբիոնի վարիչն էր:

Դեզոդորները վտանգավոր են

ol3001378119745Դեզոդորի պարբերաբար կիրառումը կարող է վերածվել լուրջ առողջական խնդրի: Ավստրալիայի ու Մշուշոտ Ալբիոնի մասնագետների ներկայացրած տեղեկության համաձայն,  դեզոդորի փոշեցրման հետևանքով օդում հայտնված վտանգավոր նյութերի ներշնչումը կարող է ալերգիաների, էկզեմայի, ասթմայի ու նույնիսկ սիրտ-անոթային համակարգի լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ:

Նման նյութերի բացասական ազդեցությունն էլ ավելի է մեծանում, եթե դրանք կիրառվում են փոքր ու փակ տարածքներում, իսկ հիմնականում կանայք ու տղամարդիկ դեզոդորը կիրառում են լոգասենյակում` փակելով դուռը:

Ռիսկի խմբում են դեռահասները, ովքեր չափից ավելի քրտնարտադրության պատճառով հաճախ են  այն կիրառում :

Ֆլորիդայի ափերի մոտ հայտնաբերվել է խորտակված իսպանական գալեոնների գանձը

b_398644Բախտը ժպտացել է  Ռիկ ու Լիզա Շմիթ ամուսիններին: Նրանք Ֆլորիդայի ափին գտել են ոսկյա զարդերի գանձատուփ` զարդեր ու դրամ` մոտ 300 հազար դոլար արժողությամբ:

Գանձը գտնվել է  1715-ին Կուբայից վերադարձող իսպանական գալեոնի խորտակման վայրից ոչ հեռու: Այն ժամանակ փոթորկի պատճառով խորտակվեցին ոսկով բեռնված 11 գալեոնները:

Շմիթերի ընտանիքը` ամուսիններն ու երկու երեխաներն, առաջին տարին չէ, որ իրենց ազատ ժամանակը նվիրում են խորտակված գանձերի հայտնաբերմանը: Սա էլ նրանց առաջին հաջողությունը չէ. 2002-ին նրանք ջրի հատակից նույն շրջանում դուրս բերեցին արծաթյա պնակ, որի արժեքը 25 հազար դոլար էր:

Ըստ օրենքի, ընտանիքն իր հայտնաբերածի հինգերորդ մասը պետք է հանձնի նահանգին որպես սեփականություն: Այդ իրերը կփոխանցվեն թանգարանային հավաքածուին ու կցուցադրվեն: Մնացած 80%-ը Շմիթերը կկիսեն այն ընկերության հետ, որը կազմակերպել է գանձերի դուրսբերումը ջրի հատակից:

Հնարավոր է, որ հայտնաբերվել է Բելգիայի թագավորի ևս մեկ դուստրը

o_819553Բրյուսելից նկարչուհի Դելփին Բոելը քաղաքացիական հայց է ներկայացրել Բելգիայի թագավոր Ալբերտ Երկրորդի դեմ: Նա պնդում է, որ միապետը, որ վերջերս է հրաժարվել գահից հօգուտ իր որդու, իր կենսաբանական հայրն է: Կինն արդեն մեկ ամիս է, ինչ Ալբերտի արյան անալիզն է պահանջում:

45-ամյա Բոելը պնդում է, որ ինքը լույս աշխարհ է եկել թագավորի ու բելգիացի արիստոկրատուհու, բարոնուհի Սիբիլ դը Սելիս Լոնգշանի սիրավեպի արդյունքում: Թե ով է իր հայրը, կինն իմացել է իր 18 տարին լրանալուց հետո: Այն ժամանակ Ալբերտը ցանկանում էր իր կնոջից բաժանվել հանուն բարոնուհու ու այդ պատմությունը մեծ աղմուկ էր բարձրացրել:

Հիմա, ԶԼՄ-ների հարցման տվյալներով, ենթադրյալ թագավորական դստերը պաշտպանում է բելգիացիների 70%-ը, որոնք, ինչպես և Բոելը, թագավորից պաշտոնական ճանաչում են սպասում:

Օբաման հրաժարվել է G20 գագաթնաժողովում հանդիպել Պուտինին

i (3)Ամերիկայի նախագահ Օբաման հրաժարվել է Սանկտ-Պետերբուրգում անցկացվելիք “Մեծ քսանյակի” գագաթնաժողովում  ՌԴ նախագահ Պուտինի հետ երկկողմանի հանդիպումից:

Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է նաև, որ ԱՄՆ-ի նախագահը Ռուսաստան կատարելիք այցի ժամանակ մտադիր է հանդիպում ունենալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Ինչպես ավելի վաղ էր հայտնվել, “Մեծ քսանյակի” երկրների հանդիպումը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 5-6-ին:

ԱՄՆ-ի բնակիչները ցանկանում են արքայադուստր Դիանային կենդանի տեսնել

i (2)Ամերիկացիները հանգուցյալ ճանաչվածներից ամենաշատը կուզենային կենդանի տեսնել արքայադուստր Դիանային:

Vanity Fair ամսագիրը հարցում է անցկացրել,թե ում կկամենային ամենաշատը  տեսնել հարություն առած, և երկրորդ հարցը` թե ում կամ ինչի համար են պատրաստ իրենք մեռնել:

Հարցման արդյունքնեորվ ամենաշատը հնչել է արքայադուստր Դիանայի անունը: Նրա հարության օգտին է ձայն տվել հարցվածների 35%-ը: Երկրորդ հորիզոնականում Apple-ի համահեղինակ Սթիվ Ջոբսն է.14%-ը ասել է, որ կցանկանար նրան կենդանի տեսնել: Նրանցից հետո Մայքլ Ջեքսոնն  ու Ուիթնի Հյուսթնն են` 11-ական  տոկոսով:

Հարցման ընթացքում պարզվեց նաև, որ ամերիկացիների 55%-ը պատրաստ է կյանքը զոհաբերել հանուն երեխաների, 12%-ը` հանուն ամուսնու կամ կնոջ, 10%-ը` ծնողների, նույնքան էլ` հանուն կրոնի: Ու միայն 5%-ն է պատրաստ կյանքը նվիրաբերել հանուն հայրենիքի:

Բրիտանիայի խորհրդարանականները վերջին տարում պոռնոկայքեր են այցելել 300 հազար անգամ

i (1)Բրիտանիայի խորհրդարանի համակարգիչներից  գրանցվել  է 300 հազար այցելություն պոռնոգրաֆիական կայքեր:

Պաշտոնական տվյալներով, միայն անցած տարի այդքան այցելություն է եղել: Ընդ որում, նշվում է , որ խորհրդարանում  աշխատում է շուրջ 5 հազար մարդ:

Խորհրդարանի ներկայացուցիչը, մեկնաբանելով տվյալները, հայտարարել է, որ ոմանք գուցե այդ կայքեր պատահաբար են այցելել:

Ճապոնիայում 6,9 մագնիտուդով հզոր երկրաշարժ է եղել

iՀզոր երկրաշարժը տեղի է ունեցել Ճապոնիայի խաղաղօվկիանոսյան ափերի մոտ: Երկրաշարժի օջախը  մայրաքաղաքից 600 կմ հեռավորության վրա է եղել`  օվկիանոսում, 400 մ խորության վրա:

ԶԼՄ-ները գրում են, որ ցնցումները զգացվել են մայրաքաղաք Տոկիոյում, ինչպես նաև Հոնսյու կղզու արևելյան ու կենտրոնական ավելի քան 10 պրեֆեկտուրաներում: Ցնցումները զգացվել են նաև Ֆուկուսիմայի տարածքում, սակայն  ԱԷԿ-ին  դրանից ոչ  մի վնաս չի եղել:

Միջերկրական ծովի շրջակայքում լարվածությունը մեծացել է ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ արձակած երկու հրթիռներից հետո

Israel and the U.S. carried out a joint missile testՄիջերկրական ծովում Իսրայելը և ԱՄՆ այսօր համատեղ երկու հրթիռ են արձակել, որոնք ընկել են ծովը:

Գաղտնի զորավարժանքի վերաբերյալ նորությունը այս առավոտ հայտարարություն էր տարածել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ հայտնելով, որ իրենց ռադարային համակարգը գրանցել է երկու բալիստիկ օբյեկտներ:

Այսօր ավելի ուշ Իսրայելի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ իրենք իրականացրել են հրթիռային փորձարկում, որը նախատեսված է հակահրթիռային համակարգերին հարվածելու համար:

Ռուս պաշտոնիայի տվյալներով՝ հրթիռների արձակումը գրանցվել է Սև ծովի մոտակայքում Եվրոպայից և Իրանից արձակված հրթիռները գրանցելու համար նախատեսված նախազգուշացման կայանում:

ԱՄՆ ռազմածովային նավատորմի ներկայացուցչի խոսքով՝ ամերիկյան ուժերը որևէ հրթիռ չեն արձակել, սակայն չի նշել արդյո՞ք ԱՄՆ-ն ներգրավված եղել է Իսրայելի իրականացրած օպերացիայում, թո ոչ:

«Միջերկրական ծովում ԱՄՆ-ն նավերից ոչ մի հրթիռ չի արձակվել» ասել է նա:

Սիրիայի պաշտոնյաների տեղեկություններով՝ Դամասկոսի ուղղությամբ ոչ մի հրթիռային հարձակում չի իրականացրել:

 

Հարավային Աֆրիկայի նախագահի տեղեկություններով՝ Մանդելան վերադարձել է տուն

mandelaՀարավային Աֆրիկայի նախագահը երեքշաբթի հայտնել է, որ Նելսոն Մանդելան դուրս է եկել հիվանդանոցից՝ ավելացնելով, որ չնայած նա ծանր վիճակում է, այնուամենայնիվ նրա մոտ պրոգրես է նկատվում:

Կիրակի օրը 95-ամյա Մանդելան շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Յոհանսբուրգի իր բնակարան: Նախագահ Յակոբ Զումայի գրասենյակը հայտնում է, որ նա կստանա այն նույն բուժսպասարկումը, ինչ հիվանդանոցում:

Պրետորիայում Զուման լրագրողին հայտնել էր, որ Մանդելայի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն, սակայն նրա տուն վերադառնալու փաստը խոսում է նրա վիճակի բարելավման մասին:

Մանդելան հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 8-ին թոքերի վարակից բուժվելու նպատակով:

Թուրք-սիրիական սահմանին պայթյուն է տեղի ունեցել, կա 5 զոհ

paytyunԹուրք-սիրիական սահմանին գտնվող Հաթայի վիլայեթի Ալթընոզու շրջանում տեղակայված զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել: Մեկ այլ վարկածի համաձայն՝ հնարավոր է, որ պայթյունը սիրիական տարածքում է եղել մետաղի ջարդոն տեղափոխող մեքենայում:
Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը»՝ պայթյունի հետևանով 5 մարդ է զոհվել, մեկ հոգու էլ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել: Պարզվել է, որ վերջինս փոքր տարիքի անձ է եղել: Դեպքի առնչությամբ ուժեղացվել է սահմանային գոտիների անվտանգությունը, հետաքննությունը շարունակվում է:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Իրաքում գտնվող իրանցի այլախոհների ճամբարում 52 մարդ է սպանվել

mek1_0Իրաքում ՄԱԿ-ի առաքելության տվյալներով՝ Բաղդադի հյուսիսային ճամբարներից մեկում այս շաբաթ 52 իրանցի այլախոհներ են սպանվել: Նրանք կոչ են արել Իրաքի բարձրաստիճան պաշտոնյաներին պաշտպանել մնացյալ տասնյակ բնակիչներին:

Հայտարարությունը տարածվել է երեքշաբթի Աշրաֆ ճամբար ՄԱԿ-ի պաշտոնյաների այցելությունից հետո: Նրանք տեսել են հրազենի վնասվածքներով 52 զոհերի մարմինները, որոնց մասին տեղեկություն էին տրամադրել աքսորվածների պաշտպանները և Իրաքի պաշտոնատար անձիք:

Նախքան սպանությունները ճամբարում բնակվում էին Թեհրանի կրոնական ռեժիմի ընդդիմացող իրանցի 100 այլախոհներ:

Կրոնական ուղղության ներկայացուցիչները սպանությունների մեջ մեղադրում են Իրաքի անվտանգության ուժերին: Իրաքը հերքում է մեղադրանքները, իսկ որոշ իրաքցի պաշտոնյաներ պնդում են, որ ներճամբարային հակամարտություն է տեղի ունեցել:

 

Իսրայելի նախարարի կինը ցանկացել է սպանել Բաշար Ասադին

asadԻսրայելի էներգետիկայի և ջրային ռեսուրսների նախարար Սիլվան Շալոմի կինը՝ Ժուդի Մոզեսը, իր «Twitter»-յան էջում հետաքրքիր խոստովանություն է արել: Այս մասին է հայտնում թուրքական «Աքշամը»: Մոզեսը գրել է, թե մեծ ափսոսանք է ապրում, քանի որ 2005 թվականին Հռոմի պապ Ժան Պոլ 2-րդի թաղման արարողության ժամանակ չի սպանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
Մոզեսը, իր էջում հրապարակելով տարիներ առաջ արված լուսանկարը, գրել է. «Այն ժամանակ ես հնարավորություն ունեի»: Նախարարի կինը նշել է, որ այդ օրը Ասադին շատ մոտ է գտնվել, իսկ անվտանգության միջոցառումներն էլ բավական քիչ են եղել, ուստի նա հեշտությամբ կարող էր սպանել Ասադին: Սակայն Մոզեսը դա չի արել, ինչի համար այժմ շատ է զղջում:

 

Թուրքիայում ամենատարածվածը քրդական անձնանուններն են

kurtՀյուսիսային Իրաքում լույս տեսնող «Rudaw» թերթը, հիմնվելով TUIK-ի տրամադրած տվյալների վրա, ներկայացնում է մի հետաքրքիր հետազոտության արդյունքներ: Պարզվել է, որ վերջին շրջանում Թուրքիայում շատացել է քրդական անձնանունների կիրառումը: Քուրդ ընտանիքները արդեն հնարավորություն ունեն իրենց երեխաներին տալ քրդական գյուղերի, սարերի կամ հեղափոխական գործիչների անուններ:

Այսպես ամենահայտնի քրդական անունների թվում է Դիարբեքիրի մյուս անունը՝ Ամեդ: Թուրքիայում այս անունը կրող 1400 երեխա կա: Ամեդ անունից հետո ամենատարածվածը Դերսիմն է: 208 երեխայի տվել են այս անունը, քանի որ հենց Դերսիմում է ծնվել քրդական շարժման առաջնորդներից Սեյիդ Ռիզան: Քրդական անունների թվում ճանաչում է ձեռք բերում PKK–ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի անունը, որով կոչել են 68 երեխայի: Սիրված անունների թվում են նաև մյուս քուրդ առաջնորդներ Բարզանիի և Թալաբանիի անունները, ինչպես նաև Քուրդիստան անձնանունը:

 

Անպտուղ բուսակերը միս ուտելուց հետո եռյակ ունեցավ

o_819334Մեծ Բրիտանիայում բուսակերը, որը չէր կարողանում երեխա ունենալ, իր սննդի մեջ  մսեղեն ավելացնելուց հետո լույս աշխարհ է բերել միանգամից երեք փոքրիկի: 34-ամյա Լորա Դիկսոնը 10 տարի փորձում էր հղիանալ, բայց ոչինչ չէր ստացվում: Նա նույնիսկ փորձել է արհեստական եղանակով հղիանալ, բայց վիժել է: Բժիշկների կանխատեսումները հուսադրող չէին, նրանք ասում էին, որ Լորան դժվար թե մայր դառնա:

Երբ հերթական անգամ հաջողվեց արհեստական եղանակով հղիանալ, բժիշկները կնոջը զգուշացրեցին, որ կարող է կրկին վիժել: Որպեսզի վերականգնի օրգանիզմում պակաս երկաթը  և վիտամին B12, Լորան ստիպված էր փոխել իր սննդակարգը: Նա սկսեց օրը երեք անգամ մսամթերք ուտել: Ի զարմանս բժիշկների` բրիտանուհին երեք առողջ փոքրիկ ունեցավ`Մաքս ու Մեյսոն որդիներին և Միա դստերը: Ծնվելուց երկու շաբաթ հետո նրանք տուն վերադարձան, գրում է  Daily Mail-ը:

Բրիտանուհին չէր  խորշում և արագ սննդից, այդ պատճառով  քաշը հղիության ընթացքում  30 կգ ավելացավ: Սակայն սպիտակուցային դիետան օգնեց նրան երեխաներին պահել 35 շաբաթ:

“Երբ ես կորցրեցի առաջին երեխային, ես չէի պատկերացնում , որ կկրեմ երեքին, ասում է Լորան, -մսային դիետան ինձ օգնեց ստանալ այն նյութերը, որ անհրաժեշտ են օրգանիզմին հղիության ընթացքում”:

Դառնալով մայր, Լորան նորից հրաժարվեց մսից, սակայն “Մակդոնալդից” երբեմն օգտվում է` վերցնելով  կարտոֆիլ ֆրի կամ առանց մսի այլ կերակուր:

Հնարավոր է Աբդուլլահ Գյուլը չառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում

gul-erdogan  Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, զրուցելով «Aksiyon» հանդեսի թղթակցի հետ, խոսել է երկրում սպասվող նախագահական ընտրությունների մասին: «Այժմ առաջին անգամ նախագահը ընտրվելու է ժողովրդի կողմից: Երկրորդ անգամ ընտրվելու իրավունք ունի նաև գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը: Իրենց թեկնածությունը կարող են առաջադրել 20 պատգամավորներ: Ընդդիմության կողմից թեկնածու չի նկատվում: Եթե վարչապետը ցանկանա առաջադրել իր թեկնածությունը, ապա առանց որևէ խնդրի այդ հարցը կլուծվի: Չեմ կարծում, որ վարչապետի այս ցանկության վերաբերյալ Գյուլը այլ կարծքի կունենա»,-նշել է Արընչը:

Իր հերթին ԱԶ կուսակցության խոսնակ Հուսեյն Չելիքը «Kral FM» ռադիոյի ուղիղ եթերում նշել է, որ նախագահի պաշտոնի համար ամենակարևոր թեկնածուն վարչապետ Թայիփ Էրդողանն է: «Իմ ճանաչած վարչապետը իր խոսքից հետ չի կանգի: 11 տարի է, Թուրքիայի վարչապետն է և սրանից հետո նրա նախագահ լինելը երկրի շահերից է բխում: Գյուլի և Էրդողանի բարեկամությունը խորը արմատներ ունի: Չեմ կարծում, որ եթե Էրդողանը ցանկանա առաջադրել իր թեկնածությունը, Գյուլը ևս նույնը կանի: Սակայն չեմ կարող ասել, թե հետագայում ինչ կլինի»,-ասել է Չելիքը:

Ադրբեջանի ԿԸՀ-ն պաշտոնապես գրանցել է նախագահի երկրորդ թեկնածուին

3Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես գրանցել է ընդդիմադիր “Ումիդ” կուսակցության կողմից ներկայացված Իգբալ Աղազադեի թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում, հաղորդում է ադրբեջանական “1նյուզ” կայքը:

Մինչ այս կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես գրանցել էր իշխող “Ենի Ազերբայջան” (Նոր Ադրբեջան) կուսակցության ղեկավար, Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայանալու են 2013թ.-ի հոկտեմբերի 9-ին: