Եռակողմ հանդիպում Իրանի միջուկային բանակցությունների շրջանակում

Մուհամմեդ Ջավադ Զարիֆ, Ջոն Քերի,Քեթրին ԷշթոնՄիացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Իրանի արտաքին գործերի նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի և Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուի միջև կայացած եռակողմ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ բանակցող կողմերի կատարած աշխատանքը, իսկապես, դժվար է ու բարդ:

«Լավ զրույց ունեցանք, որը պետք է կրի շարունակական բնույթ: Կարիք չկա շտապելու: Պետք է հասկանալ, թե ինչքանով է Իրանը պատրաստ հանգուցալուծել ճգնաժամը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Այսօր Քերին մեկնելու է Եգիպտոս, որպեսզի մասնակցի Գազայի հատվածում Իսրայելի և «Համասի» («Իսլամական դիմադրության շարժում») միջև հրադադար հաստատելու բանակցություններին, որն անցկացվելու է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի գլխավորությամբ:

Ուշագրավ է, որ Մուհամմեդ Ջավադ Զարիֆը, Ջոն Քերին և Քեթրին Էշթոնը, երկու ժամ տևած հանդիպման ժամանակ ամփոփել են իրենց երկօրյա սեղմ ու բովանդակալից բանակցությունների արդյունքները:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Իրանի արտգործնախարար. «Իրանի և «Վեցնյակի» որևէ ներկայացուցիչ մտադիր չէ միջուկային բանակցությունները երկարաձգել մի քանի ամսով»

Մուհամմադ Ջավադ ԶարիֆԻրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) որևէ ներկայացուցիչ մտադիր չէ միջուկային բանակցությունները երկարաձգել մի քանի ամսով:

«Եթե մենք նոր համաձայնագիր չստորագրենք մինչև հուլիսի 20-ը, ապա կարող ենք բանակցությունները երկարաձգել մի քանի օրով, սակայն ոչ ավելի: Մենք փորձում ենք գտնել դիրքորոշումները մերձեցնելու միջոցներ ու հնարավորություններ, նվազեցնել հակասությունները: Իրանը կարող է տարածաշրջանում իր ազդեցությունն ապահովել առանց միջուկային զենքի արտադրության տեխնոլոգիաների մշակման: Ներկայիս քննարկումները շատ լուրջ բնույթ են կրում»,- նշել է Իրանի արտաքին գործերի նախարարը:

Զարիֆը հավելել է, որ Թեհրանը, համաշխարհային հանրությանն ապացուցելու համար, որ միջուկային զենքի արտադրության տեխնոլոգիաներ չի մշակում, կձեռնարկի անհրաժեշտ բոլոր քայլերը:

Չնայած Իրանի միջուկային պայմանագրի տեքստի 60-65 տոկոսն արդեն համաձայնեցված է, հիմնական հարցերի շուրջը կան տարաձայնություններ:

Ուշագրավ է, որ Իրանի նախագահի հատուկ օգնական, նրա եղբայր Հոսեին Ֆերեյդունը ևս ժամանել է Վիեննա, որպեսզի մասնակց Իրան-«Վեցնյակ» ընթացիկ բանակցություններին:

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 20-ից ուժի մեջ է մտել Իրանի և «Վեցնյակի» միջև 2013-ի նոյեմբերի 24-ին ստորագրված միջանկյալ համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը:

Ժնևյան համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո, ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը կասեցնելու մասին որոշում էին ընդունել, որից հետո Իրանն էլ դադարեցրել էր ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Սերժ Սարգսյանը հայտարարությունը ուղղված էր հանրությանը. Ալեքսանդր Իսկանդարյան

Իսկանդարյան

“Աշխարհում ինչ-որ բան կատարվում է: Տարածաշրջանում զարգանում են կարևոր իրադարձություններ. ամերիկա-իրանյան հարաբերությունները, իրավիճակը Ուկրաինայում, Սիրիայում  ազդեցություն են ունենում այս տարածաշրջանի`ոչ միայն հետխորհրդային երկրների, այլ ողջ Հարավային Կովկասի վրա”,- այսօր լրագրողների հանդիպման ժամանակ խոսելով տարածաշրջանային գործընթացների, արտաքին քաղաքական վերջին զարգացումների  ու մարտահրավերների մասին, նշեց  քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Խոսելով Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված զարգացումների մասին, Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ անկանխատեսելի ոչինչ տեղի չի ունենում:

“Ես նշել էին, որ հուլիսի 1-ին համաձայնագիրը չի ստորագրվի. պատճառը խնդիրերն են` տեխնիկական, քաղաքական. ամեն դեպքում դրանք լուծելի են և հավանականությունը, որ դրանք կլուծվեն, մեծ է, սակայն, կարծում եմ, որոշակի ժամանակահատված կպահանջվի”,-նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հայ ադրբեջանական շփման գծի ակտիվացումը քաղաքագետը համարում է մշտական իրավիճակ: Ըստ նրա` կրակոցներ միշտ էլ կան, իսկ դրանք նոր չեն ակտիվացել, այլ արդեն 3 տարի է:

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների մերձեցման և սահմանին լարվածության աճի միջև  քաղաքագետը կապ չի տեսնում , քանի որ չի տեսնում նաև որևէ մերձեցում Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև:

Իսկ Արգենտինայում Սերժ Սարգսյանի` Ռուսաստնանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հնչեցրած մտահոգության մասին խոսելիս Իսկանդարյանը նշեց, որ Սերժ Սարգսանի օգնականները, հավանաբար, նյութերը պատրաստում են հետևելով ֆեյսբուքին, քանի որ նրա հայտարարությունը ընդամենը արձագանքն էր այն լարվածությանը, որ տեղ է գտել հասարակության մեջ”:

Արտակարգ իրավիճակ Մոսկվայի մետրոյում. կան զոհեր

metroՄոսկվայի մետրոյում արտակարգ դեպք է գրանցվել: Գնացքներից երեքը դուրս են եկել ռելսերից, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել, նվազագույնը 60 հոգի վիրավորվել է: Վթարը տեղի է ունեցել «Հաղթանակի այգի» մետրոյի կայարանից դեպի «Սլավյանսկիյ բուլվար» կայարան ընթացքի ժամանակ: Վիրավորներին հիվանդանոցներ են տեղափոխել շտապ օգնության մեքենաներով և ուղղաթիռներով: Մոտակա փողոցների երթևեկությունը դադարեցված է:

Անկախ

Գազայի հատվածում զինադադար է հաստատվել` Եգիպտոսի միջնորդությամբ

gazaԵգիպտոսը նախաձեռնել է դադարեցնել Գազայում տեղի ունեցող արյունահեղությունը` առաջարկելով առանց նախապայմանների զինադադար Իսրայելի և Գազայի հատվածի միջև: Իսրայելի անվտանգության ծառայությունը վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ իր համաձայնությունն է տվել այս առաջարկին և վաղ առավոտյան զինադադարը ուժի մեջ է մտել: Հայտնի է, սակայն, որ ՀԱՄԱՍ շարժումը դժգոհ է մնացել այս որոշումից:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ`  Եգիպտոսի արտգործնախարարը նշել է, որ իրենք հանդիպել են իսրայելական և պաղեստինյան կողմերի հետ` պայմանավորվելով հաստատել երկկողմանի զինադադար, քանի որ ռազմական պայքարից չի շահի և ոչ մեկը:

Անկախ

Իրաքի Քրդական ինքնավարությունը չի շտապում անկախանալ

erdogan-barzaniԻրաքի Քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին Թուրքիայում վարչապետ Էրդողանի հետ հանդիպումից հետո հանդես են եկել համատես հայտարարությամբ, որ Հյուսիսային Իրաքը չի շտապում անկախության հանրաքվե իրականացնել:

«Իրաքի և Շամի իսլամական պետության» զինյալների կողմից իրաքյան տարածքների գրավումից հետո Բաղդադի և Էրբիլի միջև հարաբերությունները զգալիորեն  վատացան: Դրանից հետո Բարզանին երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար մեղադրեց Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին` նշելով, որ նա չի կարողանում վերահսկել իրավիճակը: Բարզանիի խոսքերով`Քրդական ինքնավարությունը վաղ, թե ուշ կհայտարարի իր անկախության մասին, քանի որ դա Իրաքի քրդերի իրավունքն է: Նշվել էր նաև, որ Քրդական ինքնավարությունը պատրաստ է հանրաքվե անցկացնել Քիրքուք քաղաքի կարգավիճակը հստակեցնելու համար:

Անկախ

Նորածինները կարող են քվեարկելու իրավունք ստանալ

pic_abedb33a58c366dbed29b781fb6d022f (1)«Շվեյցարիայի մանկական լոբբի» հասարակական կազմակերպությունը երկրի իշխանություններին առաջարկել է դիտարկել` երեխաներին ծննդյան օրից սկսած քվարկություններին մասնակցելու հնարավորության հարցը: Դրա մասին հուլիսի 14-ին հաղորդել է РИА Новости –ն` հղում անելով  Neue Zürcher Zeitung-ը:

«Մենք վստահ ենք, որ երեխաների ընտրելու իրավունքն էլ ավելի ամուր կդարձնի մեր ընտանիքը,-կարծում  է  «Մանուկների լոբբի» կազմակերպության համանախագահ Աննելիս Մյունխը: Բացի այդ, նորամուծությունը, կազմակերպության անդամների կարծիքով, հետագայում կբարձրացնի շվեյցարացիների քաղաքական ակտիվությունը:

Կազմակերպության մասնակիցները պարզաբանել են, որ փոքրիկին չեն առաջարկում ընտրատեղամասում իր կարծիքը հայնել: Մինչև որոշակի տարիք նրա ձայնը կկառավարեն ծնողները, իսկ երեխաներն այդ ընթացքում կյուրացնեն քաղաքական գործընթացը:

Տեղի ԶԼՄ-ների տվյալներով, այս կազմակերպության բոլոր ձեռնարկներն ու առաջարկությունները մինչ օրս մերժվել են: Ակտիվիստներին դեռևս միայն հաջողվել է  Շվեյցարիայի արևելքում, Գլարուսում, ընտրելու իրավունքի տարիքը նվազեցնել 2 տարով.հիմա երիտասարդները կարող են քվեարկել արդեն 16 տարեկանում:

Ադրբեջանի նախագահի ավտոշարասյունը խցանման մեջ է հայտնվել

1Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավտոշարասյունը Բաքվում խցանման մեջ է հայտնվել: Ականատեսները պատմել են, որ միջադեպը տեղի է ունեցել անցյալ շաբաթ, երբ Իլհամ Ալիևն ուղևորվել է Վրաստանի դեսպանատուն՝ նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի մահվան կապակցությամբ ցավակցությունը հայտնելու համար, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը։

Ինչպես միշտ Իլհամ Ալիևի շարասյանն ուղեկցել է Բաքվի ոստիկանության վարչության ղեկավարի տեղակալ, գեներալ-մայոր Հասան Շիրինովը։ Սակայն այս անգամ Հասան Շիրինովի վարորդը սխալվել է, ինչի հետևանքով նախագահի ավտոշարասյունը Թեյմուր Ալիևի փողոցում մնացել է խցանման մեջ։

Նախագահի թիկնազորն արագ կողմնորոշվել է և նախագահի մեքենան շուտով շարունակել է ճանապարհը։

Կայքը նշում է, որ սխալի մեղավորը եղել է գեներալ-մայոր Հասան Շիրինովի վարորդը, որը շրջադարձ է կատարել՝ խախտելով նախապես պլանավորված երթուղին։  Հենց որ շարասյունը դուրս է եկել խցանումից, դրանից հեռացրել են Հասան Շիրինովի մեքենան, իսկ նրա վարորդը հեռացվել է ոստիկանական համակարգից։

Ներքին գործերի նախարարությունը և ճանապարհատրանսպորտային ոստիկանությունը հրաժարվել են մեկնաբանել այս պատահարը:

Անկախ

Ֆիլիպիններում տարհանում է հայտարարվել

1229-390x290Ֆիլիպինների իշխանությունները փոթորկի նախազգուշացում են հայտարարել ու սկսվել է  բնակիչների տարհանում` մոտեցող խաղաղօվկիանոսյան “Ռամմասուն” թայֆունի պատճառով, հաղորդում է РБК.-ն:

Թայֆունը սպառնում է ֆիլիպինյան Լուսոն կղզու արևելյան ափերին: Թայֆունի ալիքները մինչև 3 մ-ի կարող են հասնել:

“Կառավարությունը հրամայել է տարհանել հազարավոր ընտանիքների, որոնք ապրում են մոտակա շրջաններում` խուսափելու Հայան թայֆունի պատճառած ողբերգության կրկնությունից”,-հայտնել է  պաշտպանության նախարար Ալեքսանդր Պաման:

Անկախ

Պատրաստ են կռվել պատոնյաների որդիների հետ` կողք-կողքի

o_982074Մայդանի բնակիչները պատրաստ են գնալ կռվելու, եթե նրանց հետ նույն բատալյոնում լինեն պաշտոնյաների որդիները, այդ թվում նաև ՆԳ նախարար Արսեն Ավակովի: Այսպես են մարդիկ արձագանքել նախարարի այն հայտարարությանը, որ նա առաջարկել է Կիևի կենտրոնը մինչ օրս օկուպացրածներին` մասնակցել երկրի հարավ-արևելքում իրականացվող պատժիչ օպերացիային: Ընդ որում, Ավակովը մայդանականներին անվանել է  ռուսական հատուկ ծառայությունների կամակատարներ:

“Այն, ինչը հիմա կատարվում է Մայդանում, դա նրա էության վարկաբեկումն է, Ուկրաինայի վաճառքը մաս-մաս: Երկրի գլխավոր հրապարակում անհասկանալի, ոչ համակրելի, ոչ լուսավոր մարդկանց կենտրոնացումը Ռուսաստանի ՀԴԲ-ի  ու մարգինալ կուսակցությունների նախագիծն է, որոնք անցյալ են արդեն: Միլիցիան բոլորի գործերն ունի, ովքեր հակաիրավական գործունեությամբ են զբաղվում` քողարկվելով Մայդանով: Ու միլիցիան կգործի: Այդ “հայրենասերները” հեռանալու համար կարճ ժամանակ ունեն: Վերցնել զենքն ու իսկապես կռվել Ուկրաինայի համար, ոչ թե մայրաքաղաքի կենտրոնում մակաբույծի կյանք վարել”,-գրել է ՆԳ նախարարը  Facebook-ի  իր էջում:

Իր հերթին ցուցարարները նախարարին հիշեցրել են, որ իրենցից շատերը Մայդան են եկել գարնանն ու զարմացած են, որ Ավակովն իրենց չի հիշում, հաղորդում է “Россия 24”-ը:

Անկախ

Կոլումբիայի ափերին հազարավոր հավալուսներ են սատկել

1226-390x290Կոլումբիայի Մագդալենա դեպարտամենտում 3-4 հազար հավալուսն է սատկել, հաղորդում է  today.kz-ը:

Թռչունները սատկում են արդեն 20 օր: Պատճառներն առայժմ անհայտ են: Երկրի իշխանությունները սկսել են այս երևույթի ուսումնասիրությունը: Տեղաբնակների խոսքով, 1990-ականներից սա արդեն հավալուսների երրորդ զանգվածային անկումն է  Մագդալենայի լողափերին:

Անկախ

Կհեռանա՞ քաղաքականությունից Աբդուլահ Գյուլը

gulԹուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Անատոլիայի գործարարների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին: Վերջիններս մասնավորապես հետաքրքրվել են, թե ինչով է զբաղվելու Գյուլը իր նախագահության ժամկետի ավարտից հետո և արդյոք թողնելու է քաղաքականությունը, թե ոչ: «Այս ժողովուրդին ծառայելու համար այսուհետև էլ կանեմ հնարավոր ամեն բան: Թե դա ինչպես և ինչ կլինի, արդեն այլ հարց է: Կարևորն այն է, որ ծառայությունը շարունակվում է»,-նշել է Գյուլը` խուսափելով հստակ պատասխան տալ իր հետագա քայլերի վերաբերյալ:

Անկախ

Անգլիկան եկեղեցին կին եպիսկոպոսներ կունենա

140714163336_church2_624x351_reutersՊատմության մեջ առաջին անգամ անգլիկան եկեղեցու Գլխավոր սինոդը կանանց թույլատրել է եպիսկոպոս դառնալ: Հիմա այդ հարցը քննարկվելու է խորհրդարանում, որը սովորաբար չի խառնվում եկեղեցու ներքին գործերին:

Սինոդը կին եպիսկոպոս ունենալու հարցի շուրջ ոորոշում է ընդունել Յորքի համալսարանում 5-ժամյա քննարկումներից հետո: Առաջարկը պաշտպանել է ինչպես Քենթրբերիական արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին, այնպես էլ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Այնպես որ, արդեն այս տարվա վերջին հնարավոր է, որ առաջին անգամ  եպիսկոպոսի աստիճան կին ստանա:

Անկախ

Ավակով.Դոնեցկի մարզում աշխատանքից հեռացվել է 585 միլիցիոներ

o_950973Գերագույն Ռադայի նշանակած ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Դոնեցկի մարզում «Ուկրաինային ծառայելու ու երդմանը հավատարիմ մնալու ստուգումների առաջին փուլի» արդյունքներով, աշխատանքից հեռացվել է  միլիցիայի 585 հավաստագրված  աշխատակից:

«Նրանց մեծամասնության նկատմամբ համապատասխան  քրեական գործեր կհարուցվեն»,-ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը մեջբերում է Ավակովի խոսքը: Նա նաև հավելել  որ  242 աշխատակիցներն էլ, որ  բյուլետեն ունեն, լրացուցիչ կստուգվեն:

Ավելի վաղ Ավակովը սպառնում էր, որ միլիցիայի հավատարմագրման արդյունքում, որն ինքն անց է կացնելու Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում, կփոխվի անձնակազմի մինչև 80%-ը:

Անկախ

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարն անսպասելի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել

o_981989Անսպասելի պաշտոնաթողություն Մեծ Բրիտանիայի կառավարությունում.ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ ցանկանում է հեռանալ իր զբաղեցրած պաշտոնից: Ինչպես The Guardian-ն է հայտնում, ավելի քան 4 տարի այդ պաշտոնը զբաղեցրած քաղաքական գործիչը հիմա պատրաստվում է գլխավորել Համայնքների պալատը, իսկ հաջորդ ընտրություններից հետո`  վերջնականապես ավարտել քաղաքական կարիերան ու թոշակի անցնել, հաղորդում է “Россия 24” հեռուստաալիքը: Ով է նրա իրավահաջորդը լինելու` առայժմ հանելուկ է:

Բալթիկ ծովի հատակից գտել են հանքային ջրով լցաված աշխարհի ամենահին շիշը

world’s oldest bottle1Լեհերը Բալթիկ ծովի հատակում գտել են հանքային ջրով լցված աշխարհի ամենահին շիշը:

Լավ վիճակում գտնվող 200-ամյա տափաշիշի կավե պատին դրոշմված է «Selters» անունը:

Լեհ հնագետները 30 սմ երկարություն ունեցող շիշը հայտնաբերել են Լեհաստանի ափի մոտ Գդանսկի ծովածոցում 12,2 մ խորությամբ գտնվող նավաբեկության վայրում:

world’s oldest bottle1806-1830թթ-ների ընթացքում արտադրված շիշը հազվագյուտ գտածո է, քանի որ այդ շրջանի արտադրության դրոշմված տափաշշերը կա՛մ գարեջուր, կա՛մ գինի են պարունակում:

Հնագետ Թոմաշ Բեդնարցը հայտնել է, որ իրենք չեն բացել շիշը և համոզված չեն, թե ինչ կա դրա մեջ և ինչ համ ունի 200 տարվա ջուրը:

Շշից բացի՝ թիմը հայտնաբերել է նաև կերամիկայի մասեր և սպասք:

Բեդնարցը նշել է, որ հնարավոր է, որ շշի մեջ «Selters»-ի արտադրության օրիգինալ ջուր է:

Selters-ը հանքային ջուր արտադրող գերմանական ընկերություն էր, որը 19-րդ դարում հայտնի էր Եվրոպայի հարուստների շրջանում:

 

ԱՄՆ դեսպանատունը ադրբեջանցի իրավապաշտպանի նկատմամբ կայացված դատավճիռը չափազանց կասկածելի է համարում

ԱՄՆԱՄՆ-ի դեսպանատունը Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում գործող “Կատարյալ քաղաքացի” կրթական կենտրոնի ղեկավար Հասան Հուսեյնլիի` 6 տարով ազատազրկման կապակցությամբ հայտաարությամբ է հանդես եկել, տեղեկացնում է “Կոնտակտ” լրատվական կայքը:

“Ադրբեջանում տեղի է ունեցել քաղաքացիական հասարակության վրա ազդող ևս մեկ իրադարձություն. Գյանջայում հասարակական կազմակերպության նախագահ Հասան Հուսեյնլիին 6 տարով ազատազրկելու դատավճիռ է կայացվել: Խուլիգանության համար մեղադրանքը չափազանց կասկածելի է”,- նշված է դեսպանատան հայտարարությունում:

Ըստ հայտարարության` Բաքվում ԱՄՆ դեսպանատունը սերտորեն համագործակցել է Հուսեյլիի հետ ուսանողների փոխանակման և անգլերեն լեզվի դասավանդման հարցում: Ընդգծելով Հուսեյնլիի փափուկ բնավորությունը` դեսպանատունը անհնարին է համարում այն, որ  ըստ հետաքննության` իրավապաշտպանը Գյանջայի բնակչին դանակահարել է:

Հիշեցնենք, որ Հասան Հուսեյնլին մեղավոր է ճանաչվել խուլիգանության, սառը զենք ապօրինի պահելու համար և դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Ըստ հետաքննության՝ Հուսեյնլին մարտի 31-ին դանակահարել է Գյանջա (Գանձակ) քաղաքի բնակիչ Արազ Գահրամանովին:

Անկախ

Գազայում տեղի ունեցողը ցեղասպանություն է. Պաղեստինի վարչապետ

Ռամի ալ Համդալլահ  Պաղեստինի վարչապետ Ռամի ալ Համդալլահը Գազայում իսրայելցիների իրականացրած օպերացիան իսկական ցեղասպանությունն է անվանել: «Անադոլու» գործակալության հետ զրույցում նա նշել է, որ արդեն 6-րդ օրն է, ինչ իսրայելական բանակը ռմբակոծում է Գազան, ինչի արդյունքում մեծ թվով վիրավորներ կան: Նրա խոսքերով` միջազգային հանրությունը Պաղեստինի նկատմամբ երկակի ստանդարտներ է կիրառում: «Իր ժամանակին միջազգային հանրությունը միջամտեց Կոսովոյի հարցին և թողեց Դարֆուրում ընթացող կռիվը: Իսկ պաղեստինցի ժողովուրդը արդեն 47 տարի է, ինչ ապրում է օկուպացիայի պայմաններում և նորանոր կորուստներ է կրում»,-նշել է Համդալլահը:

Անկախ

 

 

Լիբիայի հակառակորդ զինյալ բախվել են Տրիպոլիի օդանավակայանը գրավելու համար

libya-tripoli-international-airportԿիրակի օրը Լիբիայի հակառակորդ զինյալ խմբերի միջև բախումներ են սկսվել Տրիպոլիի միջազգային օդանավակայանում, որի հետևանքով զոհվել է ինը և վիրավորվել 25 մարդ:

Ռմբակոծություններ են տեղի ունեցել նաև օդանավակայանի ճանապարհի վրա՝ սպառնալով խաղաղ բնակչության անվտանգությանը:

Կառավարությունը հրադադարի կոչ է արել: Լիբիայի կառավարությունը թույլ է, իսկ զինյալները գերազանցում են իրենց թվով և սպառազինությամբ:

Այս հանգամանքերը դժվարացնում են ահագնացող բռնությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելու կառավարության գործը:

Կիրակի առավոտյան Տրիպոլիի արևմտյան արվարձանում նույնպես բախումներ են եղել:

 Անկախ

Ադրբեջանի ՊՆ նախարարը ընդունել է երկրի ռազմական կցորդներին

Ադրբեջանի ՊՆ նախարարը ընդունել է երկրի ռազմական կցորդներինԱդրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանի Զինված ուժերի ռազմական կցորդներին և նեկայացուցիչներին, ովքեր հավատարմագրված են օտարերկրյա պետական և միջազգային կազմակերպություններում: Այս մասին “Թրենդ” գործակալությանը տեղեկացրել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից:

Նախարարը, ընդգծելով հանդիպման կարևորությունը, Զինված ուժերոմ իրականացվող բարեփոխումների և աշխատանքների, ինչպես նաև արտաքին ռազմական գերակայությունների վերաբերյալ զեկույցով է հանդես եկել:

Հանդիպմանը մասնակցել է նաև պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադըկովը: