«Դողան» լրատվական գործակալությունը պատմում ԱՄՆ-ի Միսուրի նահանգում բնակվող Քրիստինա Սթիվենսի մասին: Վերջինս նշանավոր «Լեգո» խաղալիքի մասնիկներից պատրաստել է ոտքի պրոթեզ, որը օգտագործման ենթակա է: Աղջիկը, զրկված լինելով մի ոտքի վերջնամասից, որոշել է իր համար գեղեցիկ ու գունավոր պրոթեզ պատրաստել: Նա պրոթեզի պատրսատման գործընթացը նկարահանել է և տեսանյութը տեղադրելով «Youtube» կայքում շատ կարճ ժամանակում մեկ միլիոնից ավել դիտում է հավաքել:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը վիրահատվել է
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի նախագահական ծառայությունը հայտնել է, որ Գյուլը օրերս տեղափոխվել է հիվանդանոց ականջի հիվանդության պատճառով բուժման կուրս անցնելու համար: «Պարոն նախագահը ականջի վատառողջության բուժման նպատակով վիրահատության է ենթարկվել և մեկ գիշեր հիվանդանոցում է մնացել: Նախագահի ինքնազգացողությունը լավ է, նա շարունակում է իր աշխատանքները Ստամբուլի Թարաբյա պալատում»,-ասված է հայտարարության մեջ:
«Գեզի» այգու 5-րդ զոհը 19-ամյա Ալի Ւսմայիլը դարձավ
Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում հունիսի 2-ին «Գեզի» այգու ցուցարարներին աջակցելու համար երթին մասնակցած 19-ամյա Ալի Իսմայիլը, փախչելով ոստիկանների կիրառած արցունքաբեր գազից, անհայտ անձանց կողմից հարձակման էր ենթարկվել: Անադոլու համալսարանի ուսանողին ուղեղի արյունահոսությամբ տեսափոխել էին Օսմանգազ համալսարանի հիվանդանոց: Հունիսի 4-ին երիտասարդը գլխի վիրահատության էր ենթարկվել, այնուհետև բժիշկները մեկ ամսին շարունակ դեղերի օգնությամբ պայքարում էին նրա կյանքի համար:
«Դողան» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ չնայած գործադրված բոլոր ջանքերի, ցավոք բժիշկներին չի հաջողվել փրկել Ալի Իսմայիլին: Նա մահացել է հիվանդանոցում՝ դառնալով «Գեզի» այգու ցույցերի 5-րդ զոհը:
Օդապարիկը 25,000 ֆունտ ստեռլինգով մարդկանց տիեզերքով Փարիզից կտեղափոխի Հռոմ,լուսանկարներ
Իսպանական ընկերությունը նախատեսում է երկու տարվա ընթացքում ամենօրյա այցելուլություններ կազմակերպել դեպի տիեզերք:
Թռիչքի ընթացքում ուղևորները կկարողանան հիանալ Երկրի տեսքով, զգալ անկշռությունը, ցանկության դեպքում նաև ինչ որ բան ուտել:
Ëblooní-ին Բարսելոնայում գտնվող իսպանական Zero2Infinity ընկերության ղեկավար Ժոզե Մարիանո Լոպես-Ուրդիալեսի մտահաղացումն է:
Զբոսաշրջիկները երկրի արտաքին սահմաններից դուրս կճամփորդեն հատուկ պարկուճի մեջ, որը նախատեսված է վեց մարդու համար չորս ուղևոր և երկու օդաչու:
Zero2Infinity ընկերության աշխատակիցներից մեկի տեղեկություններով` թռիչքի ընթացքում ուղևորները միաժամանակ կտեսնեն և´ արևը, և´ աստղերը, իսկ ներքևում ականատես կլինեն երկրի կլոր տեսքին:
Ռուս արկածախնդիր Արտեմի Լեբեդևը, որը այն քիչ մարդկանցից մեկն է, ով եղել է աշխարհի բոլոր երկրներում, նույնպես գրանցվել է մոտակա տիեզերք թռչելու համար:
Թռիչքները կիրականացվեն 2015թ-ից սկսած, իսկ չորս անձի համար ուղևորությունը կարժենա 95,000 ֆունտ ստեռլինգ:
Ընկերության ներկայացուցչի տեղեկություններով դեպի տիեզերք թռիչքը նման կլինի օդանավով ճամփորդելուն և ուղևորները անկշռության վիճակում կլինեն միայն 30 վայրկեան:
Պարկուճը ունի 15 քառ. մետր մակերեսով պատուհաններ, որոնք հնարավորություն են տալիս ականատես լինել Երկրի և տիեզերքի գեղեցիկ տեսարաններին:
Ընկերությունը այժմ փորձնական թռիչքներ է իրականացնում:
PKK-ի ղեկավար կազմում լուրջ փոփոխություններ են, Մուրադ Քարայըլանը հեռացել է
PKK-ի ղեկավար խորհրդում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել: Երեկ կայացած ընտրությունների արդյունքում KCK-ն (Քրդստանի ժողովուրդների կոնգրես) անցել է համանախագահության համակարգ: Քրդական շարժման առաջնորդ Աբդուլլահ Օջալանը վերընտրվել է նախագահի պաշտոնում: Հետաքրքրական է, որ PKK-ի նշանավոր ղեկավարներից Մուրադ Քարայըլանը, որը Օջալանի բացակայության պայմաններում առաջնորդում էր քուրդ զինյալներին, KCK-ի ղեկավար խորհրդի նախագահության կազմից դուրս է մնացել: Նրա փոխարեն այդ պաշտոնում են ընտրվել Բեսե Հոզաթն ու Ջեմիլ Բայըքը: Վերջինս կրելով «Ջումա» ծածկանունը, համարվում է ներկայումս կենդանի PKK-ի 5 հիմնադիր անդամներից մեկը:
Ինչպես հաղորդում է «Ռադիկալը»՝ KCK-ի ղեկավար խորհուրդը որոշել է շարունակել գարնանը սկսված լուծման գործընթացը: Հայտարարվել է, որ խորհուրդը հավատարիմ է մնալու Օջալանի նովրուզյան պլանին, այսինքն PKK-ի զինյալների հետ քաշվելուց հետո իրենք սպասելու են Էրդողանի գլխավորած իշխող կուսակցության՝ ԱԶԿ-ի առաջիկա քայլին:
Հետաքրքրական է, որ PKK-ի ղեկավար կազմի փոփոխության խորհրդաժողովի ժամանակ քրդերեն 5 բարբառներից բացի, մասնակիցները երդվել են նաև թուրքերենով:
Վոլգոգրադցիները բողոքել են Հեյդար Ալիևի արձանի տեղադրման դեմ
Վոլգոգրադի Մշակույթի և հանգստի կենտրոնական այգին “Բաքվի այգու” վերափոխման և կենտրոնական մուտքի մոտ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանի տեղադրման մասին տեղեկությունները դժգոհության ալիք են բարձրացրել, հաղորդում է ադրբեջանական “Հաքքին”կայքը:
Մշակութային ժառանագության հարցերով փորձագետ Գալինա Շիպիլովայի խոսքով՝ այգու վերակառուցումը անօրիանական է:
Ըստ նրա՝ այգին մշակութային համառուսական նշանակության տարածքում է գտնվում, որտեղ 1942-1943թթ. արյունալի կռիվներ են տեղի ունեցել, հետևապես այդ աշխատանքները պետք է կատարվեն Ռուսաստանի մշակույթի նախարարության և Վոլգոգրադի մարզային իշխանությունների հետ համաձայնեցման պայմաններում: Շիպիլովայի խոսքով՝ նշված գերատեսչություններում նախագծին տեղյակ չեն, հետևապես այդ աշխատանքները անօրինական են: Փորձագտեը նշում է նաև, որ պետք է տեղադրվեն տարածքի պատմական նշանակությանը հարիր օբյեկտներ, այլ ոչ օտարերկրյա նախագահների արձաններ:
Ռուսաստանի մշակութային ժառանգության պահպանության դաշնային ծառայության մարզային ստորաբաժանումից հայտնել են, որ այգու վերակառուցման նախագծի մասին տեղեկացել են զանգվածային լրատվամիջոցներից և իրենց պաշտոնապես որևէ մեկը չի դիմել: Ծառայությունը մտադիր է ստուգումներ անցկացնել :
Այգու վերակառուցման նախագածի համաձայն՝ նախատեսվում է բացի Ալիևի արձանից նաև Մեծ հայրենական պատերազմում զոհված ադրբեջանցիների հիշատակին նվիրված հուշապատ, արևելյան ոճով շատրավանի տեղադրել: Տարածքում գործելու է “Բաքու” սրճարան:
Նիկոլա Սարկոզին վերադառնու՞մ է
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որը անցած տարի պարտություն կրելով նախագահական ընտրություններում հայտարարել էր, որ հեռանում է քաղաքականությունից, հնարավոր է, որ վերադառնա և ղեկավարի «Միություն ազգային շարժման համար» կուսակցությունը, որը նա մի ժամանակ գլխավորում էր: Սարկոզին, մասնակցելով կուսակցության ղեկավար խորհրդի նիստին, հայտարարել է, որ դա չի նշանակում, թե ինքը վերադառնալու է քաղաքական ասպարեզ: Սակայն նախկին նախագահին մոտ կանգնած աղբյուրները և փորձագետները հակառակ կարծիքի են:
«Անադոլու» գործակալությունը տեղեկացնում է, թե Սարկոզին վաղ է համարել խոսել 2017 թվականին սպասվող նախագահական ընտրությունների մասին, հատկապետ, երբ Ֆրանսիան տնտեսական ճգնաժամի ժամանակաշրջան է ապրում: Սարկոզին նաև ընգծել է, որ Ֆրանսիան կարող է միշտ հույս դնել իր վրա: Այս հայտարարությունը ևս քաղաքագետները ակնհայտ նշան են համարել, որ Սարկոզին ցանկանում է կրկին մտնել քաղաքական դաշտ: Վերջին հարցումների համաձայն՝ «Միություն ազգային շարժման համար» կուսակցության անդամների 67 տոկոսը կողմ է Սարկոզիի վերադարձին, քանի որ նա կուժեղացնի կուսակությունը:
Եվրադատարանը պատժել է Թուրքիային արցունքաբեր գազի կիրառման համար
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Թուրքիային դրամական տույժի է ենթարկել 2006 թվականին քաղաքացիներ Զուհալ Սուբաշի և Ալի Չոբանի նկատմամբ արցունքաբեր գազ կիրառելու համար: Փոխհատուցման չափը կազմում է 15 հազար եվրո յուրաքանչյուրի համար:
Եվրադատարանի որոշման համաձայն՝ Թուրքիան մեղավոր է ճանաչվել Մարդու իրավունքների սահմանադրության կետերի խախտման համար: 2007 թվականին վերոնշյալ անձինք հայց էին ներկայացրել Եվրադատարան՝ 2006 թվականի մայիսի 1-ին Իզմիրում տեղի ունեցած ցույցերի ժամանակ իրենց նկատմամբ արցունքաբեր գազ կիրառելու և ծեծի ենթարկվելու բողոքով:
Կահիրեում դագաղներով ցույցեր են
Կահիրի բնակիչները, որոնք բողոքում են Հանրապետական գվարդիայի շտաբի դիմաց աղոթող մարդկանց վրա կրակ բացած գործող բանակի դեմ, հավաքվել են «Ռաբիատուլ Ադավի» հրապարակում: Ցուցարարները իրենց հետ խորհրդանշական դագաղներ են բերել, որով երթ են սկսել դեմի Հանրապետական գվարդիայի շտաբ, որտեղ միասնական աղոթք են իրականացրել՝ նվիրված զոհվածների հիշատակին: Ցուցարարները հայտարարել են, որ իրենք չեն վախենում զինվորականների առաջարկած «ճանապարհային քարտեզից»:
«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ ցուցարարները պահանջել են ազատել պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիին և վերադարձնել նրան նախագահական աթոռը: Համառ ցուցարարները հայտարարել են, որ չեն հեռանալու հրապարակից մինչև չկատարվեն իրենց պահանջները: Ցույցերին մասնակցել են մի շարք հասարարկական կազմակերպության ներկայացուցիչներ և քաղաքական գործիչներ Եգիպտոսի տարբեր քաղաքաներից:
CNN-ը մեղադրվում է Մանդելայի թաղումը լուսաբանելու իրավունքը գնելու մեջ
Ամերիկյան CNN ընկերությունը հերքում է այն մեղադրանքը, թե իբր հեռուստաընկերությունը պահանջել է Նելսոն Մանդելայի թաղումը,որն, ի դեպ դեռևս կենդանի է, տեսանկարահանելու էքսկլյուզիվ իրավունք:
Հարավաֆրիկյան լրատվամիջոցների տվյալներով, համապատասխան պահանջ է CNN-ը հնչեցրել Մանդելայի դստեր` Մաքազիվեի ու հարավաֆրիկյան հեռահաղորդակցական կորպորացիաների մասնակցությամբ հանդիպման ժամանակ:
Ինքը` Մաքազիվեն որևիցե մեկնաբանություն անելուց հրաժարվում է, նշելով, որ հանդիպումը գաղտնի էր:
Երեխային բուժում են “Կոկա-կոլայով”
Շոտլանդացի մեկամյա երեխայի` Էմմի-Ռոուզ Թոդի մայրը` չէր կարող անգամ ենթադրել, որ գազավորված ըմպելիքը կարող է փրկել իր դստերը մահից:
Երեխան լույս աշխարհ է եկել ժամկետից 8 շաբաթ շուտ: Բժիշկները երեխայի մոտ արատ
հայտնաբերեցին, որն ամեն րոպե կարող էր մահվան հանգեցնել.երեխայի կերակրափողը միացած է ոչ թե ստամոքսին, այլ թոքերին: Դրա պատճառով ամեն անգամ ուտելու պրոցեսը կարող է վերջինը դառնալ Էմի Ռոուզի համար: Սնունդը պարբերաբար հայտնվում է “ոչ այնտեղ, որտեղ պետք է և ուժեղ հազ առաջացնում: Երբեմն սննդի մնացորդները մնում են կոկորդում` հերթական վիրահատությունից մնացած սպիի պատճառով ու փակում օդի մուտքը:
Երեխայի մայրը` 28-ամյա Ամանդա Թոդը անհամար անգամներ շնչահեղձ երեխային հասցրել է բժշկի: Մի անգամ, երբ սեղանի շուրջ երեխան կրկին վատացավ, Ամանդան հասկացավ, որ երեխային բժշկի հասցնելն արդեն ուշ է, երեխայի շուրթերը սկսել էին կապտել: Մայրը փորձեց երեխային ջուր տալ, սակայն ապարդյուն: Այն ժամանակ նա երեխայի բերանին մոտեցրեց սեղանից վերցրած “Կոկա-կոլայի” շիշը:
“Ես առաջ էլ լսել էի, որ այս ըմպելիքը լուծում է սնունդը, վերացնում սննդային խցանումները, սակայն ինձ թվում էր, թե դրանք պարզապես հորինված բաներ են”-պատմում է կինը:
Ի զարմանս մոր, երեխան դադարեց հազալ և անգամ բժշկի կարիք չեղավ: Հիմա մայրը գիտի, թե ինչ պետք է անել երեխայի նոպայի ժամանակ:
Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն Եգիպտոսին 8 մլրդ դոլար օգնություն կհատկացնեն
Եգիպտոսին ֆինանսական օգնություն տրամադրել ցանկացող երկրներին է միացել նաև Սաուդյան Արաբիան, որը պատրաստ է երկրին 55 մլրդ դոլար տրամադրել: Ներկա դրությամբ Եգիպտոսի տնտեսությունը շատ վատ դրության մեջ է:
Սաուդյան Արաբիան 1 մլրդ դոլար կհատկացնի որպես անհատույց ֆինանսական օգնություն ու 2 մլրդ դոլարի էներգառեսուրս կտրամադրի: Ինչպես նաև` 2 մլրդ դոլար վարկ կտա:
ԱՄԷ-ն էլ իր հերթին Եգիպտոսին 1 մլրդ դոլար օգնություն կհատկացնի ու անտոկոս` 2 մլրդ վարկ:
Ներկայում Եգիպտոսում շարունակվում են անկարգություններն ու բախումները նախագահ Մուրսիի կողմնակիցների ու հակառակորդների միջև:
Եգիպտոս.Ընդդիմությունը հավանության չի արժանացրել Սահմանադարական դեկլարացիան
Եգիպտոսում ընդդիմությունը հավանության չի արժանացրել
Սահմանադարական դեկլարացիան,որի ընդունման մասին հրաման էր տվել երկրի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը:
Փաստաթուղթը ենթադրում է Սահմանադրական ասամբլեայի գումարում` երկու շաբաթվա ընթացքում երկրի հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու և դեկլարացիան հրատարակելու պահից սկսած 6 ամիս անց խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
Եգիպտոսում ընդդիմադիր հզոր ուժ է համարվում Ազգային փրկության ճակատը(ԱՓՃ), որը միավորում է երկրի լիբերալ դեմոկրատական մի քանի կուսակցություն` հայտնի հասարակական գործիչների գլխավորությամբ, ինչպես ասենք ԱՊԼ գլխավոր քարտուղար Ամր Մուսան է ու ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար Մոհամեդ Բարադեյը:
Տեղեկացվում է, որ ԱՓՃ-ն հայտարարել է փաստաթղթում փոփոխությունների անհրաժեշտության մասին:
ՄԱԿ-ը Վատիկանից մանկապիղծների վերաբերյալ հաշվետվություն է պահանջում
Երեխաների իրավունքներով զբաղվող ՄԱԿ-ի կոմիտեն Վատիկանից մանրամասն տեղեկություն է պահանջել կաթոլիկ հոգևորականության կողմից երեխաների նկատմամբ գործադրած սեքսուալ բռնությունների հազարավոր դեպքերի մասին:
Ենթադրվում է, որ այդ տվյալներն ուսումնասիրելուց հետո, 6 ամիս անց կոմիտեի ներկայացուցիչները, որոնք կարգավորում են Երեխաների իրավունքների կոնվենցիայի իրականացումը, կքննարկեն դրանք Վատիկանի հետ:
Վատիկանից պահանջում են բռնության զոհերին ցուցաբերած օգնության մասին, ինչպես նաև հոգևորականների կատարած հանցագործությունները թաքցնելու վերաբերյալ տեղեկություններ:
Սբ Աթոռը պարտավորություններ ունի Երեխաների իրավունքների կոնվենցիայի գծով:
Մարոկկոյում 5 իսլամիստ նախարար է հրաժարական տվել
Իսլամական պահպանողական “Իսթիքլյալ” կուսակցությունից նախարարների կաբինետի 5 անդամ է հրաժարական տվել:
Կուսակցության մամլո ծառայությունից նշել են, որ հրաժարականը կապված է կառավարության` տնտեսական խնդիրները լուծելու անկարողության հետ: Քաղաքագետներն ասում են, որ այդ քայլը զգալիորեն թուլացրել է կառավարող կոալիցիան:
Չափավոր իսլամական “Արդարության ու զարգացման կուսակցությունը” հիմա ստիպված է նոր գործընկեր գտնել, որ խուսափի խորհրդարանական ընտրություններից:
Նախորդ ընտրությունները երկրում տեղի ունեցան 2011-ի աշնանը:
Աշխարհի ամենագեր ազգը
Կազմվել է “ամենագեր ազգերի” վարկանշային աղյուսակը,որտեղ առաջատար են մեքսիկացիները: Մեքսիկացիները նման “արդյունք” են գրանցելազգային ֆաստֆուդի` տակո, տամալես ու գազավորված ըմպելիքների օգտագործման հետևանքով, դրան ավելացրած պասիվ կենսակերպը:
Երկրորդ տեղում ամերիկացիներն են, երրորդում սիրիացիները: Վենեսուելան ուԼիբիան` չորրորդ տեղում են հայտնվել, իսկ առաջին հնգյակն ամփոփում են Տրինիդադն ու Տոբագոն:
Առաջին տասնյակում են Իրաքի, Արգենտինայի, Թուրքիայի, Չիլիի ու Չեխիայի բնակիչները:
Առաջին քսանյակում են Լիբանանը, Նոր Զելանդիան, Սլովենիան, Մալթան, Պանաման, Իսրայելը,Ավստրալիան ու Հունգարիան:
Մեծ Բրիտանիան ու Ռուսաստանը կիսում են 19-րդ հորիզոնականը, որտեղ ավելորդ քաշ ունի յուրաքանչյուր չորրորդ բնակիչը:
ԱՀԿ-ի վերջին գնահատականներով, ժամանակակից աշխարհում ավելորդ քաշից տառապում է 1,5 մլրդ հասուն մարդ ու 350 մլն-ը ենթակա են գիրացման:
Երեք տարի անց Ռուսաստանը կգործարկի առաջին լողացող ատոմակայանը՝ հեռավոր շրջաններին էներգիայով ապահովելու համար
Ռուսաստանը երեք տարի անց կունենա աշխարհի առաջին շարժական ատոմակայանը:
Հատուկ նավի վրա տեղակայված ատոմակայանը հսկայական երկրի հեռավոր շրջաններին կապահովի էլեկտրաէներգիայով և խմելու ջրով:
Ռուսաստանի ամենամեծ նավագործական ընկերության՝ Բալթյան գործարանի, ղեկավարի տվյալներով յուրահատուկ նավը կգործարկվի 2016թ-ին Սանկտ Պետերբուգում կայանալիք ծովային շոուի ժամանակ:
Այդ նպատակով պատրաստված առաջին նավը կկոչվի Ակադեմիկ Լոմոնոսով:
Ըստ RT համաշխարհային լրատվական գործակալության՝ նավը կկշռի 21,500 տոնա և կունենա 69 մարդուց բաղկացած անձնակազմ:
Նավի արտադրած էներգիան բավական կլինի 200,000 բնակչություն ունեցող քաղաքին էլեկտրականությամբ ապահովելու համար:
Լողացող ատոմակայանները կարող են օգտագործվել որպես աղազտիչ կայան և յուրաքանչյուր օր 240,000 խորանարդ մետր քաղցրահամ ջուր արտադրելու հնարավորություն կունենան:
Նավը արտադրող ընկերության տեղեկություններով՝ լողացող ատոմակայանում վառելանյութի հարստացման գործընթացը համապատասխանում է միջազգային ատոմային էներգիայի գործակալության նորմերին:
Ընկերությունը պնդում է, որ ատոմակայանը անվտանգ է շրջակա միջավայրի համար և դրա գործարկման ընթացքում ոչ մի վտանգավոր արտանետում չի լինի:
Էլթոն Ջոնը կույր աղիքի բորբոքում ունի և կվիրահատվի
Էլթոն Ջոնի ներկայացուցիչը ABC News-ին տեղեկացրել է, որ երգիչը կույր աղիքի բորբոքում ունի, որը անպայման պետք է վիրահատել: Հիվնդության պատճառով երգիչը հետաձգել է իր բոլոր համերգները:
Նրա ներկայացուցչի տվյալներով՝ Էլթոնը միանգամայն հիասթափված է իր համերգները հետաձգելու համար՝ ավելացնելով, որ նա գերմարդկային ջանքեր է գործադրել իր հիվանդության ընթացքում համերգներ ունենալով, ինչը հաստատում է նրա նվիրվածությունը իր եվրոպացի հանդիսատեսի նկատմամբ: Երգիչը հուսով է, որ շուտով լավ վիճակում կլինի և կմասնակցի 2013թ-ի սեպտեմբերին կայանալիք համերգին:
66-ամյա Ջոնը հիվանդացել էր իր համերգային տուրի ընթացքում և ստուգումներ անցնելուց հետո նրա մոտ կույր աղիքի բորբոքում էին հայտնաբերել:
Գրեմիի մրցանակակիրը և իր զուգընկեր Դեվիդ Ֆերնիշը երկու երեխա ունեն 2-ամյա Զախարին և 6-ամսեկան Էլիջան:
Անընդհատ շարունակվող պայքարի ֆոնի վրա Ռուսաստանի կառավարությունը կորցրել է համբերությունը, որից հետո Մեծ թատրոնի ղեկավարը հեռացվել է աշխատանքից
Գեղարվեստական ղեկավարի վրա ծծմբաթթվով հարձակումից հետո ամիսներ տևող ներքին պայքարի արդյուքում Մոսկվայի Մեծ թատրոնի ղեկավարը այսօր հեռացվել է աշխատանքից:
Անատոլի Իկսանովի հեռացվելը տեղի է ունեցել նրա հակառակորդ, թատրոնի մենակատար Նիկոլայ Ցիսկարիձեի հեռացումից մի քանի շաբաթ հետո:
Ե´վ Իկսանովին, և´ Ցիսկարիձեին աջակցում էին կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ և Կրեմլի հետ կապեր ունեցող արդյունաբերական մագնատներ: Ըստ երևույթին այս երկուսի հաջորդական հեռացումը բարձր մակարդակի ինտրիգների արդյունք է եղել:
Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին միայն հայտնել է, որ 13 տարի թատրոնը ղեկավարած Իկսանովը հեռացվել է թատրոնում առկա բարդ իրավիճակի պատճառով՝ ավելացնելով, որ Մոսկվայում իր մասշտաբներով երկրորդ տեղն զբաղեցնող Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի ղեկավարը կփոխարինի Իկսանովին:
Մեծ թատրոնում տարիներ շարունակ ներքին կռիվներ են տեղի ունեցել, սակայն դրանք բացահայտ բնույթ են ստացել գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի վրա ծծմբաթվով հարձակումից հետո:
Վերոնշյալ երկու տղամարդկանց հեռացումը ըստ երևույթին պայմանավորված է եղել Կրեմլի այն մտավախությամբ, որ թատրոնում տեղի ունեցող ներքին պայքարը վնասում է ազգի հեղինակությանը:
Մեծ թատրոնի նորանշանակ ղեկավար Վլադիմիր Ուրինը Ռուսաստանի թատերական միջավայրում մեծ հարգանք է վայելում: Նա նշել է, որ ինքը հույս ունի հանգիստ աշխատանքային միջավայր ստեղծել թատրոնում և չի ցանկանում որևէ «հեղաշրջում» կատարել:
Սիբիրում հայտնաբերված 39,000 տարեկան սառած մամոնտը ցուցադրվել է Տոկիոյում (տեսանյութ)
Մայիսին Ռուսաստանում հայտնաբերված, սառած մամոնտը ցուցադրվել է Տոկիոյի ցուցասրահներից մեկում:
39,000 տարեկան մամոնտը ցուցասրահում կցուցադրվի հուլիսի 13-ից մինչև սեպտեմբերի 16-ը:
Այցելուները և զբոսաշրջիկները հնարավորություն կունենան տեսնելու այս տարի Նովոսիբիրսկի կղզիներում սառցե դամբարանի մեջ հայտնաբերված մամոնտին:
Հազարավոր տարիներ սառույցի մեջ գտնվելու շնորհիվ՝ մարմնի որոշ հատվածներ հատկապես լավ են պահպանվել:
Ինչևէ մամոնտի մարմնի վերին հատվածը և երկու ոտքերը կերել են նախապատմական և ժամանակակից գիշատիչները, քանի որ դրանք սառույցից դուրս են գտնվել:
Գիտնականները մամոնտից վերցրել են նաև նրա մարմնում պահպանված արյունը, որը մամոնտից երբևէ վերցված առաջին արյունն է, ինչը կարող է օգտագործվել վերացած կենդանիներին կյանքի կոչելու համար:
Ամեն դեպքում ցուցասրահի այցելուները կկարողանան տեսնել մամոնտի կնճիթը, ոտքերը և մարմինը:
Հայտնագործությունը կատարած ռուսական թիմի տվյալներով՝ իրենք մահանալու ժամանակ 50-60 տարեկան կենդանուց վերցրել են նաև նրա հյուսվածքի որոշ մասնիկներ:
Հյուսիսարևելյան դաշնային համալսարանի մամոնտների ինստիտուտի ղեկավար Սեմիոն Գրիգորևը Siberian Times-ին հայտնել էր, որ չնայած այդքան լավ պահպանված մարմնի մասերին՝ հնարավոր է, որ մամոնտի մոտ կենդանի բջիջ չհայտնաբերվի:
Մամոնտից վերցված նմուշները ուղարկվել են Յակուտիայի մայրաքաղաք Յակուտսկ հետազոտելու նպատակով:
Մոտավորապես մեկ տոնա կշռող մարմինը տեղափոխվել էր Սիբիր և պահվել սառցե պահուստում՝ նախքան Տոկիո տեղափոխելը: