ԱՄՆ-ում վախճանվել է համակարգչային մկնիկի “հայրը”

iԱՄՆ-ում մահացել է Դուգլաս Էնգելբարտը. համացանցը հայտնագործողներից մեկը,որը նաև աշխարհին է նվիրել համակարգչային մկնիկին: Նա 88 տարեկան էր:

Նա է հայտնագործել նաև  օգտատիրոջ գրաֆիկական ինտերֆեյսը, տեքստային խմբագիրը,օնլայն-կոնֆերանսները ևն: Ընդհանուր առմամբ գիտնականը 20 տարբեր հայտնագործություններ է  արտոնագրել ունի: Գիտության մեջ նրա ներդրումը նշել են “Համակարգչային տեխնիկայի պիոներ” մեդալով, Թյուրինգի մրցանակով,Տեխնոլոգիաների ու ինովացիայի բնագավառում ԱՄՆ ազգային, ինչպես նաև` Նորբերտ Վիների մեդալներով:

Սակայն,նրա գլխավոր հայտնագործությունը համակարգչային մկնիկն է: Դրա նախատիպը նա ներկայացրել էր 1968-ի դեկտեմբերի 9-ին:

Անկարայում ու Ստամբուլում Մուրսիին աջակցության ցույցեր են

stambul ankara   Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության Ստամբուլի գրասենյակի երիտասարդական թևի անդամները, միավորվելով մի խումբ հասարակական կազմակերպությունների անդամների հետ, ցույց են կազմակերպել՝ բողոքելով Եգիպտոսում բանակի իրականացրած գործողությունների դեմ և հայտնելով իրենց աջակցությունը նախագահ Մուհամադ Մուրսիին: Ցուցարարները հավաքվել են Ստամբուլում տեղակայված Եգիպտոսի դեսպանատան դիմաց՝ իրենց ձեռքում ունենալով Թուրքիայի և Եգիպտոսի պետական դրոշներն ու Մուրսիի լուսանկարները: «Ստամբուլից Մուրսիին հազար բարև», «Դիմադրելու ենք դաժանությանը», «Ուղիղ կանգնի՛ր, մի՛ հանձնվի, այս հույսը քո հետ է»՝ ահա այս խոսքերով են ստամբուլցիները աջակցել Մուրսիին՝ արտասանելով նաև աղոթքներ:

«Ռադիկալը» հայտնում է, որ միևնույն ժամանակ Մուրսիին աջակցության ցույցեր են տեղի ունեցել նաև մայրաքաղաք Անկարայում՝  «մուսուլման մի՛քնիր, Եգիպտոսին տեր կանգնի՛ր» կարգախոսով:

Մուհամադ Մուրսիին անհայտ մի վայրում տնային կալանքի տակ են պահում

mursi   Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ներկայացուցիչները հայտնել են, որ նախագահ Մուհամադ Մուրսին և և իրենց  կազմակերպության առաջատար անձանցից մեկը համարվող գործարար Հայրաթ Շաթըրը ձերբակալվել են և տարվել անհայտ մի տեղ՝ տնային կալանքի տակ պահելու նպատակով: Հայտնի է նաև, որ անվտանգության ուժերը շարունակելու են ձերբակալություններ իրականացնել Ազատություն և արդարություն կուսակցության անդամների շրջանում:

«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ղեկավար խորհրդի անդամ Մուհամադ Բեդն բռնի ուժով պահվում է երկրի հյուսիսում գտնվող Մաթրուհ գավառի գյուղերից մեկում: Բացի այդ ձերբակալվել և անհայտ վայր են տարվել «Մուսուլման եղբայրների» նախագահին և փոխնախագահին: Եգիպտոսի արդարարդատության նախարարության տվյալների համաձայն՝ ձերբակալվածների թիվը հասել է 400–ի:

Թուրքիան էլ ավելի մոտիկ է Եվրամիությանը. էգեմեն Բաղըշ

bagisԹուրքիայի  Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը ելույթ ունենալով «Երիտասարդություն, ժողովրդավարություն և վերափոխություն» թեմայով միջխորհրդարանական հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ եթե Թուրքիայի ճանապարհին քաղաքական բնույթի արհեստական խոչընդոտներ չստեղծվեն, ապա մի քանի տարվա ընթացքում Թուրքիան կդառնա Եվրամիության անդամ:

Բաղըշի խոսքերով՝ Թուրքիան 65 տոկոսով համապատասխանում է Եվրամիության չափանիշներին: Ըստ նախարարի՝ այսօր ԵՄ-ի կազմում այնպիսի երկրներ կան, որոնք չեն համապատասխանում Կոպենհագենյան չափանիշներին: Բաղըշի կարծիքով՝ Թուրքիայի ԵՄ-ի անդամագրության գործընթացում ամենամեծ խոչընդոտն այն է, որ Եվրոպան որոշակի նախապաշարումներ ունի իրենց նկատմամբ: Նախարարը Բաղըշը նշել է նաև, որ Թուրքիան իր հետագա զարգացման համար պետք է կենտրոնանա սեփական բարեփոխումների վրա:

Վագրերը հոշոտել են իրենց 72-ամյա խնամողին, երբ նա փորձել է նրանց կերակրել

italian police in tiger's cage. TurinՎագրերը հոշոտել են իրենց կերեկրել ցանկացող կենդանիների ծեր խնամողին:

Վագրը մեջիքց հարձակվել էր 72 –ամյա Մաուրո Լեգիարդի վրա Իտալիայի Թուրին քաղաքում գտնվող չգործող կենդանաբանական այգու իրենց ծեր խնամողին պատկանող կենդանիների վանդակում:

Տղամարդու կինը վանդակի մոտ անօգնական ականատես է դարձել այդ դեպքին:

Ոստիկանության տեղեկություններով՝ տղամարդու մասնատված մարմինը գտել են վագրերի ջուր խմելու հարմարանքից:

Լեգիարդը և իր կինը վագրերին խնամում են 2010թ-ից ի վեր, երբ տնտեսական ճգնաժամի պատճառով նրանց կենդանաբանական այգին փակվել էր:

Զույգը բնակվում է վագրերի վանդակին մոտ տեղակայված բնակելի վագոնում:

Իտալական լրատվամիջոցների տեղեկություններով՝ կենդանիներին խնամողը միանգամայն անվախ էր ու կենդանիներին նվիրված:

Տղամարդու կինը՝ աղաղակներ լսելով շտապ օգնություն էր կանչել, սակայն ծեր կինը այնուամենայնիվ ի վիճակի չի եղել օգնության հասնել իր ամուսնուն:

Ըստ տեղեկությունների՝ հարձակվող վագրը երկու տարի առաջ ևս հարձակվել էր նրա վրա, որի պատճառով տղամարդը ութ ամիս անցկացրել էր հիվանդանոցում:

Հարևանները հայտնում են, որ կենդանիները թերսնված և ագրեսիվ են, քանի որ նրանց շաբաթական միայն երկու անգամ են կերակրում:

Վագրերը այժմ գտնվում են անասնաբույժների հսկողության տակ, մինչև նրանց ճակատագիրը կորոշվի: Ըստ տեղեկությունների՝ հարձակվող վագրին հավանաբեր կքնեցնեն:

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով նույնասեռական զույգերին արգելվում է երեխա որդեգրել

Vladimir PutinՆախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով արգելվում է նույնասեռականների ամուսնություններն օրինականացրած երկրների նույնասեռական զույգերին ռուս երեխաներ որդեգրել:

Նոր օրենքը արգելում է նույնասեռական զույգերին, որոնց միությունը տվյալ երկիրը ընդունում է որպես ամուսնություն, ինչպես նաև միայնակ կամ չամուսնացած զույգերին երեխա որդեգրել:

Կրեմլից տեղեկացում են, որ այդ օրենքը նպատակ ունի ապահովել երեխաների ներդաշնակ մեծանալը և պաշտպանել կոմպլեքսներից, հուզական տառապանքներից և ստրեսից:

Չորեքշաբթի ընդունված օրենքը Ռուսաստանի վերջին քայլն էր ընդդիմանալու արևմուտքում համասեռամոլության ընդունման գործընթացին: Կիրակի օրը Պուտինը հաստատել էր երեխաներին նույնասեռականների մասին որևէ տեղեկություն տալու մասին արգելքը:

Այս օրենքը նվազեցնում է ծնողներ չունեցող ռուս 600,000 երեխաների որդեգրման հնարավորությունները: Անցած տարի Ռուսաստանը ամերիկացիներին ևս արգելել էր ռուս երեխա որդեգրել:

Ադրբեջանա-վրացական սահմանի մոտ տեղի է ունեցել զինված միջադեպ

1Ադրբեջանա-վրացական սահմանի մոտ տեղի է ունեցել զինված միջադեպ: Մեկ մարդ զոհվել, ևս մեկը վիրավորվել է:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել հուլիսի 3-ին Ադրբեջանի Բալաքենի շրջանի Իթիթալ գյուղում: Գյուղի բնակիչ Մուհամաև Ռամազօղլուն (ծնվ. 1965թ.) որսորդական հրացանից կրակել է ադրբեջանցի եղբայրներ Վյուգար և Շահին Գուրրբանովների ուղղությամբ և փախուստի դիմել: Եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը՝ Վյուգարը, մահացել է:

 

Ռամազօղլուն ձերբակալվել է: Փաստի առնչությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հանցագործության պատճառներն ու հանգամանքները ճշտվում են: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
 

Թուրքիայում կրկին ոտնահարում են քաղաքացիների խոսքի ազատությունը

patij Թուրքիայի Բոլու քաղաքում 9 մարդ տուգանվել է հակակառավարական բովանդակության պաստառների համար, որոնք նրանք առանց թույլտվության կախել են քաղաքի պողոտաներից մեկում: Պաստառի միջոցով քաղաքացիները իրենց աջակցությունն են հայտնել «Գեզի» այգու համար սկսված և ամբողջ Թուրքիայով տարածված ցույցերի մասնակիցներին: Օրինախախտներից յուրաքանչյուրը պետք է վճարի հազար լիրայի չափով տուգանք:

Միևնույն ժամանակ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ քաղաքապետարանը իրավունք չունի դրամական տույժի ենթարկել քաղաքացիներին և պետք է չեղյալ համարի այդ որոշումը: Պատգամավորը կոչ է արել Բոլուի բնակչությանը աջակցել տուգանված քաղաքացիներին և օգնել նրանց հավաքելու սահմանված գումարը:

 

 

Թուրքիան լավ հնարավորություն ունի ընդունելու 2020 թվականի օլիմպիական խաղերը

olimpiakan  Շվեյցարիայի Լոզան քաղաքում «Ստամբուլ-2020»-ի պատվիրակությունը, որը գլխավորում է Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը, ներկայացրել է 2020 թվականին Թուրքիայում Օլիմպիական և Պառաօլիմպիական խաղերի անցկացման ծրագիրը: Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ հանդես են եկել այն բոլոր քաղաքները, որոնք համարվում են թեկնածու 2020 թվականի խաղերի անցկացման համար: Ներկայացումներից հետո պատվիրակությունների անդամները պատասխանել են օլիմպիական կոմիտեի նեկայացուցիչների հարցերին:

Թուրքական պատվիրակության ներկայացուցիչները ընդգծել են, որ Ստամբուլը մեծ փորձ ունի ընդունելու միջազգային մասշտաբի միջոցառումներ և մարզական մրցաշարեր: Այն երկիրը, որն ընդունելու 2020 թվականի Օլիմպիական և Պառաօլիմպիական խաղերը, հայտնի կդառնա սեպտեմբերի 7–ից 10–ը Արգենտինայում տեղի ունենալիք Միջազգային օլիմպիական կոմիտեի 125–րդ նստաշրջանի ժամանակ:

Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

3Այսօր`հուլիսի 3-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով  Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությանը,  հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող արդիական թեմաներ, ինչպես նաև երկու երկրների միջև բարձր մակարդակով շփումները շարունակելու հարցը:

 

Առաջին անգամ Ավստրալիայում պատգամավորը երդվել է Ղուրանի վրա

avstraliyaԱռաջին անգամ Ավստրալիայի պատմության մեջ մահմեդական պատգամավոր Էդ Հուսիչը, նշանակվելով երկրի վարչապետի քարտուղար, պաշտոնական երդումը տվել է՝ ձեռք դնելով Ղուրանի վրա: Պատգամավորի այս արարքը քննարկման առարկա է դարձել՝ պատճառ դառնալով մի շարք ազգայնական արտահայտությունների Ավստրալիայի համացանցային տիրույթում:

Ի պատասխան իր հասցեին հնչած քննադատությունների՝ պատգամավոր Հուսիչը հայտարարել է, որ չէր կարող երդումն արտասանել ձեռք դնելով Աստվածաշնչի վրա, քանի որ դա հակասում է իսլամի սկզբունքներին: «Ես կարծքում եմ, որ ճիշտ եմ վարվել»,-պատգամավորի խոսքերն է վկայակոչում «Անադոլու» գործակալությունը:

Ստամբուլում ընդլայնում և բարեկարգում են «Գեզի» այգու տարածքը

geziՍտամբուլի քաղաքապետը որոշում է ընդունել ընդլայնել «Գեզի» այգու տարածքը 8 հազար քառ. մետրով՝ քանդելով մոտական առևտրի կետերը: Այժմ ընթանում են այդ տարածքի կանաչապատման աշխատանքները: Արդեն տնկվել են 17 ծառ, 120 հազար ծաղիկ: Այսպիոսվ ամբողջ այգում կա 704 ծառ, 322 հազար ծաղիկ, այդ թվում 5 հազար վարդ: Բացի այդ այգում ստեղծվել է 26 հազար քառ. մետր մակերես ունեցող ծաղիկներով պատված տարածք:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ այն հրապարակը, որտեղ գտնվում է Աթաթուրքի արձանը, միանալու է «Գեզի» այգելուն, այսպիսով ամբողջ այգու տարածքը կազմելու է 58 հազար քառ. մետր: Այգու ընդլայնման աշխատանքների շրջանակներում գոյություն ունեցող 82 նստարանին ավելանալու է ևս 50 նորը, վերականգնվելու է լուսավորման համակարգը, կառուցվելու են մանկական հրապարակներ:

TAP-ը համաձայնագիր է ստորագրել հունական DESFA-ի հետ

2 (8)Անդրադրիատիկ գազամուղի (ТАР) և գազի տարանցման հունական DESFA համակարգի միջև համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը, այս մասին հաղորդագրություն է տարածել ТАР-ը: Կողմերը մտադիր են համաձայնագիր ստորագրել ամենօրյա տեխնիկական գործունեության և գազամուղի հունական հատվածում TAP-ի շահագործման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Ադրբեջանը Անդրադրիատիկ գազամուղը (TAP) ադրբեջանական “Շահ Դենիզ” հանքավայրի գազը Եվրոպա տարանցման պաշտոնական երթուղի էր հայտարարել:

Ամուսնական լրտես զույգը ձերբակալվել է Գերմանիայում 25 տարի Ռուսաստանին տեղեկություններ տրամադրելու համար

DresdenԳերմանիայում ամուսնական զույգը բանտարկվել է Ռուսաստանի օգտին  25 տարի լրտեսելու համար:

Զույգը Գերմանիայի արևմտյան հատվածում կեղծ անձնագրերով և Անդրեաս և Հեյդուն Անշլագ կեղծանուններով հաստատվել էին քառորդ դար առաջ:

Նրանք իրենց գործունեությունը սկսել էին Դրեսդեն քաղաքում:

Զույգին մեղադրել են առաջին հերթին նախկին Սովետական Միությանը Արևմտյան Գերմանիայի, իսկ Գերմանիայի միավորումից հետո Ռուսաստանի Դաշնությանը Գերմանիայի վերաբերյալ տեղեկություններ հաղորդելու մեջ:

Մեղադրող կողմի  տվյալներով` զույգը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի վերաբերյալ քաղաքական, ռազմական, ինչպես նաև Գերմանիայի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի Ռուսաստանի նկատմամբ անվտանգության քաղաքականության վերաբերյալ տեղեկություններ հավաքելու առաջադրանք է ունեցել:

Հետախույզների տեղեկություններով` Գերմանիայում զույգի ձերբակալումը հնարավոր է դարձել Ամերիկայում ձերբակալված լրտեսների հարցքնության արդյունքում:

Նրանցից առգրավել են երկու ավստրիական կեղծ անձնագրեր, որոնք պատրաստել էին Սովետական միության կեղծարարները:

Շտուտգարտի դատարանը Անդրեաս Անշլագին դատապարտել է վեց տարի և վեց ամիս, իսկ Հեյդունին հինգ տարի և վեց ամիս ազատազրկման:

Գերմանիայում ծնված և մեծացած նրանց դուստրը տեղյակ չի եղել նրանց գործունեության, ինչպես նաև նրանց իրական ինքնության մասին:

Էդվարդ Սնոուդենի հայրը որդուն դիմել է բաց նամակով

i (4) Լոննի Սնոուդենը հավանության է արժանացրել որդու արարքը (հրապարակել ԱՄՆ հատուկ ծառայությունների գաղտնի տեղեկությունները): Իր նամակում նա որդուն համեմատում է  ԱՄՆ-ի անկախության  համար կռված Փոլ Ռևիրի հետ, որն ապստամբներին զգուշացրեց բրիտանական զորքերի մոտենալու մասին: Սնոուդեն ավագը որդուն գովել է, որ նա “ամերիկյան ժողովրդին կոչ է անում պայքարել բռնության աճող սպառնալիքի դեմ”: Նրան “իսկական հայրենասեր” է անվանում ու ամերիկացիներին թողնում որոշելու իրավունքը, թե  իրականում ով է  այդպիսին` “Սնոուդեն կրտսերը` թե քաղաքական գործիչները”, որոնք հերքում են ԱՄՆ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու փաստը:

Ուզբեկստանի նախագահի դուստրն ԱՄՆ-ում 58 մլն-անոց վիլա է գնել

ef124832c05b6912d5d348acb0b8a94e_500_0_0Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի կրտսեր դուստրը գնել է ԱՄՆ-ում վաճառքի հանված ամենաթանկարժեք տներից մեկը:

Էքստրավագանտ Le Palais-ը գտնվում է Կալիֆոռնիայի նահանգում, Բևեռլի-Հիլզում: Տունը 8 ննջասենյակ  ու 10 լոգասենյակ ունի: կառուցվել է ֆրանսիական ամրոցի ոճով, որի դիզայներն է Մուհամեդ Հադիդը:

Le Palais  զբաղեցնում է 78 հազար քմ տարածք: Այն Hotel Beverly Hills-ից քիչ հեռու է տեղակայված: Տունն ունի թուրքական ոճով կառուցված համամ` սալիկապատ 30-մետրանոց լողավազան, շոգեբաղնիս ու մերսման առանձին սենյակ:

la tribuneՆերքին մակարդակում լվացքատուն է սարքավորումների սրահ ու 10-12 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ: Բակում 60 ֆուտ երկարությամբ լողավազան է ու 20 մարդու համար  նախատեսված սպա կենտրոն: Վարդագույն 4 այգի կա, լճակ` կարապներով,  մի քանի շատրվան ու քանդակներ:

Դրանից առաջ 34-ամյա Լոլա Կարիմովա-Տիլլաևան ամուսնու ու 3 երեխաների հետ բնակվում էր   Beverly Park վիլայում, որը նա վարձակալել էր  անշարժ գույքի մեծահարուստ Բրյուս Մակովսկուց: 2010-ին զույգը Շվեյցարիայում 41 մլն դոլար արժողությամբ տուն գնեց: Նրա ավագ քույրը` Գուլնարա Քարիմովան 2009-ին նույնպես Շվեյցարիայում 18,2 մլն-անոց առանձնատուն ձեռք բերեց:

Ինդոնեզիայում երկրաշարժից արթնացել է հրաբուխը

i (2)Ինդոնեզական Աչեհ նահանգի բնակիչները խուճապի են մատնվել Բուրնի-Թելոնգ հրաբխի պատճառով, որն ակտիվացել է հզոր երկրաշարժից հետո:

Հուլիսի 2-ին ինդոնեզական Սումատրա կղզում 6,2 մագնիտուդով երկրաշարժ եղավ: Հզոր երկրաշարժին հաջորդած առաջին 10 ժամում ավելի քան 60 ներքին ու  հրաբխային 50 մանր ցնցումներ գրանցվեցին 2016մ բարձրություն ունեցող  ստրատոհրաբխում:

Ցնցումների հետևանքով կղզու հյուսիս-արևմուտքում 100-ավոր տներ են ավերվել: Զոհերի թիվը հասել է 25-ի:

Բուրյաթիայում 7 տարեկան երեխան 5-ամյա ընկերուհուն խեղդել է ականջօղերի պատճառով

i (1)Բուրյաթիայում 7-ամյա երեխան  կասկածվում է իր 5-ամյա ընկերուհուն ականջօղերի համար խեղդելու մեջ:

Հանրապետության հետաքննչական վարչության  քննչական կոմիտեի մամլո ծառայությունից հայտնում են, որ սպանված երեխայի մարմինը հայտնաբերվել է  Կույտունկ գետում: Հետաքննությամբ պարզվել է, որ սպանությունը կատարել է Նադեինո գյուղի 7-ամյա բնակչուհին, որը զոհվածի հետ զբոսնել է այդ գետի ափին:

Հարցաքննության ժամանակ աղջիկը պատմել է, որ շատ զայրացել է, քանի որ ընկերուհին ականջօղերը չի տվել որ ինքը փորձի: Նա ընկերուհուն  ճյուղով ծեծել է, ապա մտցրել  գետը, զոհի գլուխը պահել ջրի մեջ ու այնքան ժամանակ բաց չի թողել, մինչև զոհը դադարել է կյանքի նշաններ ցույց տալ:

Չնայած կասկածյալի մանկահասակ տարիքին, հարուցվել է քրեական գործ:

Նյու Յորքը սեփական ինտերնետ դոմենը կունենա

o_771615Նյու Յորքը աշխարհում կդառնա առաջին միլիոնանոց քաղաքը, որ սեփական ինտերնետ-դոմենը կստանա: “Շատ շուտով գործարար ու մասնավոր կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքաբնակները հնարավորություն կստանան իրենց կայքերը գրանցել “.nyc” դոմենային գոտում: Այնտեղ կարող են հիմնավորվել Նյու Յորքում տեղակայված կամ էլ նրա մասին պատմող կայքերը”,-ասվում է  քաղաքի ադմինիստրացիայի  հաղորդագրության մեջ:

“.nyc” պաշտոնական դոմենային գոտի ստանալու համար քաղաքի ադմինիստրացիան  ICANN համացնացում գլոբալ հասցեական տարածքը կարգավորող կորպորացիային էր դիմել դեռևս 2009-ին:

Ի դեպ. Մոսկվան նույնպես դիմել է հիշյալ ընկերությանը “.москва” և “.дети” դոմեններ ստանալու համար: Դրանք արդեն հավանության արժանացել են ICANN-ի կողմից:

Ռասել Քրոուն ներողություն է խնդրել իր երկրպագուներից, երբ հաքերը իր Twitter-ի էջում մերկ կնոջ լուսանկարներ է տեղադրել

russell croweՌասել Քրոուն պնդում է, որ ինքը կապ չունի ինտերնետային իր էջում մերկ կնոջ նկար տեղադրելու հետ:

Դերասանը երեքշաբթի ներողություն է խնդրել Twitter-ի իր էջին հետևողներից իր էջում կնոջ ինտիմ հատվածների լուսանկարների հրապարակումից հետո:

Ռասելը պնդում է, որ իր կայքը ջարդել են:

49-ամյա դերասանը լուսանկարները ջնջելուց հետո գրել է, որ ինքը պարզապես նամակ էր գրում, երբ իր կայքում այդ նկարները հայտնվեցին և ներողություն խնդրել դրա համար:

Աստղի աշխատակազմը ևս պնդում է, որ նրա էջը կոտրել են: