Ֆիլադելֆիայի դպրոցներում կազմակերպված հացադուլը 8 օր է, ինչ շարունակվում է

hunger strike in philadelphiaՖիլադելֆիայի դպրոցներում մասայական կրճատումների դեմ բողոքելու նպատակով կազմակերպված հացադուլը արդեն ութ օր է, ինչ շարունակվում է:

Այս ընթացքում տասնյակ երաժշտության ուսուցիչներ երկուշաբթի օրը հրաժեշտի համերգ էին կազմակերպել:

Կրթության պաշտպանները ամեն բան անում են քաղաքի հանրային դպրոցների վատ վիճակի վրա ուշադրություն գրավելու համար, որոնց բյուջեն 304 միլիոն դոլար դեֆիցիտ ունի:

Բյուջեի ճեղքվածքը լրացնելու համար տարածաշրջանում դպրոցները կրճատել են իրենց աշխատակիցների 20 տոկոսին: Հաջորդ շաբաթ ավելի քան 3,800 աշխատակից գործազուրկ կլինի:

Քաղաքի և պետական բարձրաստիճան պաշտոնյաները տարբեր միջոցներ են փնտրում այդ դեֆիցիտը լրացնելու համար, սակայն դեռևս ոչ մի արդյունքի չեն հասել:

Քրիս Բրաունը մեղադրվել է ակումբում կնոջը վիրավորելու համար, որի պատճառով աղջիկը հնարավոր է բժշկական միջամտություն անցնի

Chris BrownDeanna GinesԿինը մեղադրել է Քրիս Բրաունին իրեն վիրավորելու մեջ:

Դինա Գինեսը հայտնել է, որ դեպքից հետո հնարավոր է ինքը բժշկական միջամտության կարիք ունենա:

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը Կալիֆորնիայի բարերից մեկում:

Կինը TMZ –ին հայտնել էր, որ Բրաունը իրեն հրել ու գցել է գետնին, երբ բարը արդեն պատրաստվում էին փակել:

24-ամյա աղջիկը պնդում է, որ ինքը ուժեղ ընկել է ծնկի վրա և երգիչը դա դիտմամբ է արել:

Գինեսը հայտնում է, որ բժշկը նրան տեղեկացրել է, որ իր աջ ծնկի ջիլերը կտրվել են:

Ըստ կայքի՝ Գինեսը հնարավոր է բժշկական միջամտություն անցնի և պատրաստվում է մեկ այլ բժշկի ևս այցելել:

Գինեսը նաև նշում է, որ ինքը բողոք է ներկայացրել ոստիկանական բաժանմունք, ինչը հաստատվել է ոստիկանության կողմից:

Բրաունը նաև մեղադրվել է 2009թ-ին իր նախկին ընկերուհի Ռիհաննային ծեծելու համար:

Բրաունի ներկայացուցիչը չի պատասխանել, երբ Mail Online-ը փորձել է կապվել նրա հետ՝ դեպքի կապակցությամբ մեկնաբանություններ անելու համար:

 

Քաթարի էմիրը հրաժարվել է իշխանությունից հօգուտ որդու

iՔաթարի էմիր շեյխ Համադ բեն Խալիֆ Ալ Տանին հայտարարել է իշխանությունը 33-ամյա որդուն` թագաժառանգ շեյխ Թամիմին փոխանցելու մասին:

“Էմիրը հանդիպել է թագավորական տան անդամների ու երկրի  բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նա հանդիպման մասնակիցներին հայտնել է իշխանությունը թագաժառանգին փոխանցելու  մտադրության մասին”,-հայտնել  է Քաթարի “Ալ Ջազիրա” հեռուստաալիքը:

Պաշտոնապես իշխանությունը փոխանցելու մասին կհայտնվի ավելի ուշ: Օտարերկրյա դիվանագետներն այս որոշումը գնահատում են  որպես իշխանության զգույշ փոխանցում կառավարիչների երիտասարդ սերնդին:

Բացի այդ , դիվանագիտության շրջանում շշուկներ կան, որ պաշտոնից կհեռանա նաև ազդեցիկ վարչապետն ու ԱԳ նախարար շեյխ Համադ բեն Ջասեմ Ալ Տանին:

Թամիմ բեն Համադ Ալ Տանին էմիրի երկրորդ որդին է  նրա երկրորդ կնոջից` Մոզա բինտ Նասերից: Թագաժառանգը քաթարական բանակի սպա է ու երկրի օլիմպիական կոմիտեի ղեկավարը:

Ժերայր Դեպարդիեին, որին Ֆրանսիայում արգելել էին մեքենա վարել, նկատել են Ռուսաստանում իր հյուրանոցի առջև մոտոռոլեր վարելիս

Gerard Depardieu1Ժերայր Դերարդիեին Ֆրանսիայում արգելել էին մեքենա վարել անցած աշնանը հարբած վիճակում իր մոտոլոռերից ընկնելուց հետո:

Սակայն դրանից օրեր անց կինոդերասանին նկատել են Ռուսաստանում իր հյուրանոցի առջև մոտոռոլեր վարելիս:

Նկարահանումներով Մոսկվայում գտնվող 64-ամյա դերասանին անցած շաբաթ Ֆրանսիայում արգելել էին մեքենա վարել՝ անցած տարվա նոյեմբերին մոտոռլերից ընկնելուց և հարբած վիճակում ոստիկանական բաժանմունք տարվելուց հետո:

Ըստ երևույթին դերասանը պատրաստվում է բողոքարկել ուրբաթ օրվա որոշումը:

 

Միլանի դատարանը Ռուբիի գործով Բերլուսկոնիին դատապարտեց յոթ տարվա ազատազրկման

բերլուսկոնիՄիլանի դատարանը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին դատապարտեց յոթ տարվա ազատազրկման այսպես կոչված Ռուբիի գործով: Բացի դրանից աղմկոտ քաղաքական գործչին արգելվել է զբաղվել ցանկացած հասարակական գործով, հաղորդում է  “Ռոսիա 24”-ը:

Իտալիայի նախկին վարչապետին ավելի վաղ մեղադրել էին երկու կետով: Նախ, հետաքննության համաձայն, նա օգտվել է անչափահասների` “սիրո քրմուհիների” ծառայությունից, այդ թվում աշխարհահռչակ մարոկական պարուհի Ռուբիի: Երկրորդ,  իր հնարավորություններն օգտագործել է ծածկելու անօրինական փաստը:

ԱՄՆ-ը նախազգուշացրել է Ռուսաստանին Սնոուդենի գործով “հետևանքների” մասին

51c83929-6cb2-1a41-6cb2-1a4eb357028c.photo.0ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին նախազգուշացրել է Ռուսաստանի իշխանություններին  ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի` ՌԴ տարածք ժամանելու “հետևանքների” մասին: Նման նախազգուշացումներ է ստացել նաև Չինաստանը.Սնոուդենը Հոնկոնգի տարածքից Ռուսաստան էր մեկնել, որտեղ որոշ ժամանակով թաքնվել էր ամերիկյան արդարադատությունից:

“Մենք, իհարկե, հիասթափված կլինենք, եթե նրան միտումնավոր կերպով թույլ են տվել ինքնաթիռ բարձրանալ: Դա, անկասկած մեր հարաբերությունների վրա  կազդի ու անհետևանք չի մնա”,-հայտնել է ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:

Ավելի վաղ հայտնվել էր, որ ԱՄՆ իշխանությունները հնարավոր է պահանջեն նստեցնել այն ինքնաթիռը, որով Սնոուդենը կփորձի Հավանա հասնել: Սպիտակ տունը նաև հույս է հայտնել, որ ՌԴ իշխանությունները նախկին հետախույզի արտահանձնմանը  կմասնակցեն:

Վերջին տվյալներով, “Աէրոֆլոտ” ընկերության SU150 չվերթի ինքնաթիռում, որով, ենթադրվում էր, որ ԿՎՀ-ի նախկին գործակալը  պետք է հեռանար Ռուսաստանից, նրա տեղը դատարկ էր:

Ուժային կառույցների աղբյուրը ենթադրում է, որ Սնոուդենը կամ չի թռչի հաջորդ չվերթով կամ էլ արդեն ՌԴ սահմաններից դուրս է:

 

 

 

«Գեզի» այգու շարժումը մշակութային նոր գիծ է բերել (լուսանկարներ)

1Ստամբուլում սկսված «Գեզի» այգու համար պայքարը հենց առաջին օրերից ստեղծեց իր մշակութային առանձնահատկությունները: Երիտասարդները սկսեցին երգեր գրել պայքարի, դիմադրության ոգին բարձրացնելու համար, իսկ մյուս կողմից էլ քաղաքի պատերին հարյուրավոր ծաղրանկարներ հայտնվեցին, որոնք արտահայտում էին ցուցարարների պահանջներն ու գաղափարները:

«Գեզիի» բերած մշակույթային շարքից են նաև նկարազարդողների աշխատանքները: Ահա «Ռադիկալը» ևս հրապարակել է «Գեզիի» դեպքերը յուրովի ներկայացնող մի քանի նկարներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել:

Թուրքիայում ոստիկանները արդեն ծեծում են «կանգնած մարդկանց»

mard 2Թուրքական մամուլում հայտնվել է մի նկար, որտեղ հստակ երևում է, թե ոստիկանները ինչպես են քաշքշում «կանգնած մարդուն»: Օրերս «Թաքսիմի դիմադրությունը» համանուն հրապարակում ցույց էր կազմակերպել, որի ընթացքում հրապարակում մեխակներ են դրել: Երբ ոստիկանությունը սկսել էր միջամտել ակցիային, հրապարակում հայտնվել էր մի երիտասարդ մատուցողի շորերով և սկուտեղը ձեռքին սկսել էր բոլորին հայտնի դարձած «կանգնած մարդ» ակցիան:

«Ռադիկալը» հայտնում է, որ երբ ոստիկանությունը ցուցարարների վրա ջրաշիթեր է արձակել և խառնաշփոթ է առաջացել, ոստիկաններից մեկը սկսել է ապտակել և ոտքով ու բռունցքով հարվածել «կանգնած մարդուն»: Այսօր պարզ է դարձել, որ լրագրողական տեսախցիկներից մեկը ֆիքսել է այդ պահը:

 

Էրդողանը դատի է տվել ընդդիմադիր կուսակցության պատգամավորին և պահանջում է 100 հազար լիրայի փոխհատուցում իրեն ահաբեկիչ անվանելու համար

dat (1)Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը դատի է տվել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Հուսեին Այգյունին և պահանջել է իբրև փոխհատուցում վճարել 100 հազար լիրա բարոյական վնաս հասցնելու համար: «Դողան» լրատվական գործակալությունը գրում է, որ Էրդողանը իր ներկայացրած հայցում պատգամավորին մեղադրում է իրեն վիրավորելու մեջ, որոնք նա իրեն թույլ է տվել գրել իր «Twitter»-յան էջում:

Այսպես ԱԶԿ-ի գրասենյակում և արդարադատության նախարարությունում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո պատգամավոր Այգյունը իր «Twitter»-յան էջում մի հաղորդագրություն էր հրապարակել, որտեղ Էրդողանին անվանել էր Թուրքիայի գլխավոր ահաբեկիչ: Էրդողանը դատարանին հայտնել է, որ Այգյունի արտահայտությունները ամբողջությամբ զրպարտանք ենք, խախտում են իր իրավունքները և ուղղակի վիրավորում են թուրքական կառավարության ղեկավարի պատիվն ու արժանապատվությունը:

 

Իսրայելը օդային հարվածներ է իրականացրել Գազայի հատվածի վրա

gazzeԻսրայելական ռազմաօդային ուժերը յոթ հարված են հասցրել Գազայի հատվածի մի քանի քաղաքների վրա՝ ի պատասխան Իսրայելի տարածք չորս հրթիռի արձակմանը: Բարեբախտաբար իսրայելական հրթիռները չբնակեցված տարածքներին են հարվածել և զոհեր չկան:
«Անադոլու» գործակալությունը գրում է, որ իսրայելացի զինծառայողները հարձակում են գործել Գազայի կենտրոնական մասում գտնվող երկու զինանոցի վրա, ինչպես նաև ներխուժել են հրթիռների արձակման համար նախատեսված հրապարակ:

DADP-ի նախագահը հերքել է Մեհրիբան Ալիևայի թեկնածությունը առաջադրելու մասին տեղեկությունը

4Ադրբեջանական “Ժողովրդավարական Ադրբեջանի աշխարհ” կուսակցության (DADP) նախագահ Փաթմա Ալիևան հայտարարել է, որ օրեր առաջ տարածված այն տեղեկությունը, թե DADP-ը գալիք նախագահական ընտրություններում առաջադրելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի թեկնածությունը, չի համապատասխանում իրականությանը, և այն որակել է որպես սադրանք:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, ինչպես նաև ռուսական պետական հեռուստատեսություններից մեկը տեղեկություն էին տարածել, որ իշխանամետ DADP կուսակցությունը  գալիք ընտրություններում առաջադրելու է Ադրբեջանի առաջին տիկնոջ թեկնածությունը: Լրատվամիջոցները գրել էին, որ որոշումը միաձայն ընդունվել է կուսակցության նիստի ժամանակ:

“Ժողովրդավարական Ադրբեջանի աշխարհ” կուսակցության նախագահ Փաթմա Ալիևան հայտարարել է, որ Ալիևայի թեկնածությունն առաջադրելու որոշումը կայացրել են “մի խումբ ինքնակոչ անձինք՝ ոմն Սևդա Խուրշուդովայի գլխավորությամբ, որոնք կուսակցության հետ որևէ առնչություն չունեն”: Վերջինս նշել է, որ այդ անձիք Վրաստանի քաղաքացիներ են:

“Սևդա Խուրշուդովան, ով հայտարարել էր Մեհրիբան Ալիևայի թեկնածությունն առաջադրելու մասին, այժմ մեր կուսակցության հետ որևէ առնչություն չունի: Նա Վրաստանի քաղաքացի է, և նույնիսկ Ադրբեջանի քաղաքացիություն չունի: DADP-ի նախագահի պաշտոնում իմ ընտրվելուց առաջ Սևդա Խուրշուդովան, կարելի է ասել, որ միանձնյա ղեկավարում էր կուսակցության  բոլոր գործերը՝ հանդիսանալով կուսակցության աշխատակազմի ղեկավարը: Սակայն նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, ես նրա հետ գործնական հանդիպում եմ ունեցել ու պաշտոնապես տեղեկացրել եմ, որ նա պետք է վերջ տա միանձնյա ղեկավարմանը: Հենց այդ ժամանակ էլ նրան հիշեցրել եմ, որ քանի որ նա Ադրբեջանի քաղաքացի չէ, ուստի, օրենսդրության համաձայն, քաղաքական կառույցի անդամ, առավել ևս դրա ղեկավար մարմնի ներկայացուցիչ լինելու իրավունք չունի: Սակայն նա շարունակում է չարաշահել մեր կուսակցության անունը”,-հայտարարել է DADP-ի նախագահը:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայանալու են 2013թ. հոկտեմբերին:

Տրանսսեքսուալ առաջին դասարանցին վերականգնեց կանանց զուգարանից օգտվելու իր իրավունքը

առաջին դասարանցիԵրկար վեճերից ու դատավարություններից հետո ամերիկյան Կոլորադո նահանգի դատարանը 6-ամյա առաջին դասարանացի Կոյ Մետիսին թույլ տվեց օգտվել կանանց զուգարանից: Հարցն այն է, որ Կոյ Մետիսը տղա է ծնվել, բայց փոքրուց  իքն իրեն աղջիկ է զգացել: Ծնողները երեխայի ցանկությունը կատարել են` կատարելով սեռափոխություն, հաղորդում է  CNN:

Կոլորադոյի մարդու իրավունքների  դատարանը որոշում է կայացրել ի օգուտ Կոյի, որի ծնողները արդեն մի քանի ամիս փորձում են բողոքարկել Ֆաունթեյն-ֆորտ Կարսոն շրջանի դպրոցի ղեկավարության որոշումը, որով արգելվում է իրենց տրանսսեքսուալ աղջկան օգտվել կանացի զուգարանից: Իշխանությունների որոշման համաձայն , նմանօրինակ արգելքը “ստեղծում է մի միջավայր, որը օբյեկտիվորեն թշնամական է և ծնում է վախ ու ագրեսիվություն”:

Աղջկա մայրը `Կետրին Մետիսը,  հայտարարել է, որ գոհ է աղջկա` դպրոց վերադառնալու համար: Մինչ վիճաբանությունները կավարտվեին, աղջիկը սովորում էր տան պայմաններում:

“Դպրոցները չպետք է իրենց աշակերտների նկատմամբ անարդար լինեն: Մենք միայն ցանկանում էինք, որ ուսումնական հաստատության աշխատողները Կոյին վերաբերեին ինչպես մյուս երեխաներին: Մենք երջանիկ ենք, որ հիմա այդպես է”,-հայտարարել է աղջկա մայրը: Տրանսսեքսուալների դիսկրիմինացիան Կոլորադոյում պաշտոնապես  արգելված է:

Չնայած սեռափոխությունը արևմտյան հասարակության համար վաղուց տաբու չէ (տրանսեքուալ է Շերի երեխան`Չեզը և  Against Me! խմբի վոկալիստ Թոմ Գեյբլը), երեխաների  մեջ դա հազվադեպ է հանդիպում: Միջազգային ուսումնասիրությունների համաձայն ” ոչ իր մարմնի մեջ” ծնվում  է ամեն 30 հազարերորդ երեխան:

Քիմիայի ուսուցիչը հրկիզել է իրեն դասի ժամանակ, տեսանյութ

o_790896Դանիայի դպրոցներից մեկում դասի ժամանակ տհաճ դեպք է տեղի ունեցել: Քիմիայի ուսուցիչը փորձ կատարելու ժամանակ կորցրել է վերահսկողությունը: Անոթում վառվող կրակը անցել  է տղամարդու հագուստին: Դպրոցականները սարսափից գոռգոռում էին , բայց ոչնչով չէին կարողանում օգնել ուսուցչին:

Ուսուցիչը ներկայացնում էր աշակերտներին, թե ինչ կկատարվի, եթե խառնեն երկու վառվող նյութ: Ուսուցիչը անոթի մեջ կրակ է վառել`հիացնելով աշակերտներին: Նրանք էլ հեռախոսով սկսել են նկարահանել ուսուցչին`  ոգևորելով նրան հիացական բացականչություններով: Հանկարծ տղամարդը որոշում է արագ ձեռքով հանգցնել կրակը` չգնահատելով կրակի իրական բարձրությունը:

Մի քանի վայրկյանից ուսուցչի հագուստը բռնկվում է և աշակերտների ծիծաղը փոխարինվում  է գոռոցներով: Նրանք ոչինչ չէին կարողանում անել: Բարեբախտաբար ուսուցիչը բավականաչափ հմուտ էր և կարողացավ հանգցնել կրակը: Նա անմիջապես հանեց վառվող շապիկը  և թատերական ձևով բարձրացրեց ձեռքերը:Դեպքից ոչ ոք չի տուժել

Ադրբեջանը 5 ամսվա ընթացքում արտադրել է 1.1 մլրդ դոլարի նավթամթերք

3 (1)2013թ. հունվար-մայիս ամիսներին Ադրբեջանը նավթամթերքների արտադրությունից 1,1 մլրդ դոլար շահույթ  է ստացել: Ի համեմատություն 2012թ. նույն ժամանակահատվածի տվյալների` ցուցանիշը գերազանցում է 11,5%-ով, վկայում են Ադրբեջանի պետական վիճակագրական հանձնաժողովի հրապարակած տվյալները, հաղորդում է ադրբեջնական “1նյուզ” կայքը:

Շահույթի ընդհանուր աճն ապահովել է ավտոմոբիլային բենզինի, ավիացիոն կերոսինի, դիզելային վառելիքի արտադրությունը:

Հսկայական սարդը էկրանին հիստերիայի հասցրեց եղանակի տեսության հաղորդավարին

o_790871Կանադական Global BC ալիքով եղանակի տեսության մեկնաբանումը սարդի պատճառով խափանվեց: Այն սարսափելի վախեցրեց հաղորդավարին, գրում է   Metro-ն: Սարդը մտել էր փողոցային տեսախցիկի մեջ և երևում էր էկրանին, որի առջև Քրիստի Գորդոնը պատմում էր հնարավոր տեղումների մասին: Տեսնելով սարդի պատկերը`  նա ճչում է և փախչում կադրից: Կինը փորձում է հավաքել իրեն, բայց նկատելով սարդին երկրորդ անգամ, գործընկերների քրքիջի ուղեկցությամբ թողնում է իր աշխատանքի տեղը:

Երբ նորությունների եթերի ղեկավարը հարցրել  է  Քրիստիին, թե հասկանում էր  նա  արդյոք, որ իրականում սարդը սենյակում չէր, նա պատասխանել է. «Հիանալի  հասկանում եմ, բայց այնուամենայնիվ դա սարսափելի էր»:

Բանն այն է, որ Քրիստին տառապում է միջատներից վախի հիվանդությամբ`արախնո-ինսեկֆոբիայով: Նկատենք, որ սա առաջին անգամը չէ, որ Գորդոնը եթերում հուզվում է միջատների պատճառով: Վերջերս նա ընդհատել է հաղորդումը, երբ ճանճը մտել է նրա աչքի մեջ:

Ադրբեջանում արջը մասնակցել է հարսանիքին

2 (4)Ադրբեջանում` Շամախում, արջը հարձակվել է մարդկանց վրա, կան տուժածներ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը, հունիսի 23-ի ուշ երեկոյան արջը հարսանիքի ժամանակ հարձակվել է հյուրերի վրա: Չնայած հյուրերի ջանքերին` արջը վիրավորել է նրանցից մեկին: Այնուհետև հարձակվելով կովի և էշի վրա`արջը կերել է նրանց:

Սակայն այդ ամենով արջը չի բավարարվել: Ավելի ուշ գազազած կենդանին գյուղի մոտակայքում հարձակվել է հովվի վրա: Տուժածը ծանր վնասվածքներով հասցվել է հիվանդանոց:

Տուժածների առողջական վիճակը կրիտիկական է:

Ջոլին արգելել է Փիթին իրենց հարսանիքին հրավիրել Տարանտինոյին ու Կլունիին

08fbf11077a94e5255223a8fdb91d97eՆույնիսկ ամենաերջանիկ աստղային զույգերի ընտանիքում են սկանդալներ լինում:Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը վիճել են առաջիկա հարսանիքի հրավիրյալների առիթով: Մինչ ողջ աշխարհը քննարկում է  կայանալիք հարսանիքի մանրամասները, զույգը ոչ մի կերպ չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ հյուրերի հարցում: Հարսնացուն դեմ է, որ իր ընտրյալը հարսանիքին հրավիրի ընկերներին` Քվենթին Տարանտինոյին, Ջոն Հիլին, Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանին: Ապագա միսիս Փիթը կարծում է , որ նրանք հարսանիքի սկզբից էլ կհարբեն ու, իրենց վարքով ամեն ինչ կփչացնեն: Անցանկալի հյուրերի ցուցակում է հայտնվել նաև Ջորջ Կլունին, չնայած  Անջելինան նրա հանդեպ այդքան էլ մարտական չի տրամադրված: Նա Փիթի առջև պայման է դրել` Կլունին կգա, սակայն չպետք է շատ խմի:

“Անջելինան ցանկանում է, որ ամեն ինչ հանգիստ ու ցիվիլ լինի: Նրան մտահոգում են Բրեդի ընկերների վատ սովորույթները: Նա վստահ է` Ջոնն ու Քվենթինը կխմեն ու տոնը կփչացնեն”,-պատմում է  նրանց մտերիմներից մեկը:

Սակայն դա միակ պատճառը չէ.զույգը մինչև հիմա չի կողմնորոշվել, թե ով պետք է փեսեղբայր լինի: Բրեդը կարծում է, որ այդ պատասխանատու “պաշտոնին” հարմար է իր եղբայր Դուգը, իսկ նրա քմահաճ կինն իր խորթ եղբորն է տեսնում այդ դերում:

“Ինչ էլ որ լինի, այս հարսանիքն ամենաքննարկվողը կդառնա ողջ աշխարհում: Չնայած` առանց Քվենթինի այն  այնքան էլ ուրախ չի լինի: Բրեդին այնուամենայնիվ կհաջողվի համոզել կնոջը”,ասում է մտերիմներից մեկը:

Ֆինանսական ճգնաժամը ստիպում է երեխաներին մանկատներում տեղավորել

ol3001372066393Միջին խավի ներկայացուցիչներից շատերը, որոնք տուժել են գլոբալ  ֆինանսական ու Եվրագոտու  ճգնաժամի պատճառով, խոստովանում են, որ ստիպված են իրենց երեխաներին հանձնել մանկատուն, քանի որ պարզապես ի վիճակի չեն կերակրել ընտանիքը:

Լրագրողները  ծնողների ու երեխաների նման ստիպողական բաժանումն անվանում են “հունական ժամանակակից ողբերգություն”, սակայն աղքատացած պետության շատ բնակիչներ, որոնք կորցրել են աշխատանքը ու գոյատևելու միջոցները, կարծում են, որ երեխաների համար ավելի լավ կլինի մանկատներում, որտեղ նրանք գոնե պարբերաբար սնունդ կստանան:

Մանկատների ու բարեգործական կազմակերպությունների տվյալներով, հիմա հույն երեխաների շուրջ 10%-ը գտնվում է քաղցի սահմանին: Որոշ տարածաշրջաններում  մանկատների երեխաների 80-100%-ն այստեղ է հայտնվել այն պատճառով, որ ծնողները պարզապես չեն կարողանում նրանց կերակրել:

Ադրբեջանում խոչընդոտում են “Ազատություն” ռադիոկայանի հեռարձակմանը

1 (3)Ադրբեջանում “Ազատ Եվրոպա-Ազատություն” ռադիոկայանի ձայնը խլացնելու փորձեր են կատարվում:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, “Ազատ Եվրոպա-Ազատություն” ռադիոկայան միջազգային կորպորացիան տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, որ վերջին շրջանում Ադրբեջանի տարածքում “Ազատություն” ռադիոկայանի՝ արբանյակների միջոցով հեռարձակվող հաղորդումների ժամանակ արհեստական խոտաններ են ստեղծվում: Այս ամենը հակասում է միջազգային հեռահաղորդակցության օրենքներին:

“Վերջին շրջանում “Ազատություն” ռադիոկայանի ադրբեջանական ծառայության,  մասնավորապես “Տարբերվող նորություններ” հեռուստածրագրի հեռարձակման ժամանակ ձայնի և պատկերի հետ կապված խնդիրներ են առաջանում: Այս հեռուստահաղորդումը թուրքական հայտնի TurkSat արբանյակի միջոցով հեռարձակում է Medya TV հեռուստաալիքը: Խոտանները սկսվում էին հաղորդման մեկնարկից 4-5 րոպե անց և ավարտվելուն պես անհետանում էին: Այս խնդիրները նկատվել են մայիսի 28-ից՝ երեք շաբաթ շարունակ: Դրանից խուսափելու համար նույնիսկ փոխվել է հեռարձակման հաճախականությունը և հեռարձակողը: Սակայն ամեն անգամ ԱՄՆ-ի միջազգային հեռարձակման բյուրոյի աշխատակիցներն արձանագրում էին հեռարձակման խափանմանն ուղղված էլեկտրոնային միջամտության փորձեր: Վերջին անգամ այսպիսի միջամտություն նկատվել է  հունիսի 16-ի հեռարձակման ժամանակ”,-ասվում է հայտարարությունում:

“Վերջին տարիներին դադարեցվել է մեր հեռարձակումը տեղական ալիքների հաճախականություններով, մեր լրագրողների վրա ճնշում գործադրելու բազմաթիվ դեպքեր են գրանցվել: Մենք լուրջ կասկածներ ունենք, որ այս միջամտությունը նույն այդ քաղաքականության շարունակությունն է: Դեպքերի նման զարգացումը լուրջ մտահոգություն է առաջացնում: Մենք Ադրբեջանի հեռահաղորդակցության ոլորտի ներկայացուցիչներին կոչ ենք անում հետաքննել այդ դեպքերը”,- նշել է “Ազատ Եվրոպա-Ազատություն” ռադիոկայան կորպորացիայի ղեկավար Քևիզ Քլոզը:

Վերջինս ընդգծել է, որ կորպորացիայի ղեկավարությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել “Ազատություն ռադիոկայանի” ծրագրերի հեռարձակման գործընթացը:

Օդեսայի ընդհատակյա ֆաբրիկայում 50 վիետնամցու են ստրկության մեջ պահել

i (4)Օդեսայի ոստիկանությունն  ընդհատակյա կարի ֆաբրիկա է հայտնաբերել, որի տերերը որպես ստրուկ այնտեղ աշխատացրել են Վիետնամի քաղաքացիների:

Ֆաբրիկան գտնվել է  ռետինե արտադրանքի գործարանի տարածքում, որը տարբեր ֆիրմաներ են վարձակալում: Իրավապահներն այն պատահական են հայտնաբերել: Պահակությունը ոստիկանությանն ահազանգել է  գողության դեպքի  մասին : Տեղ հասած ՆԳ աշխատակիցները հետաքրքրվել են մեկ այլ գործարանով:

Ֆաբրիկայում, որը  հայտնաբերել  են ոստիկանները, ավելի քան 50 վիետնամցի է եղել: Որոշ տվյալներով, գործատուները վերցրել են նրանց փաստաթղթերն ու աշխատավարձ չեն վճարել: Ամբողջ ժամանակ նրանք ապրել են մեղվաբջջի նմանվող հատուկ կառույցում:”Նման պայմաններ ես երբեք չեմ տեսել: Մարդիկ խցկվում են 80 սմ-անոց հատվածի մեջ, երբեմն` երկուսով: Շքեղության պարագաներից միայն օդափոխություն կա”,-պատմել է իրավապահներից Եֆրեմովը:

Ներկայում հետաքննություն է ընթանում: Գտել են ֆաբրիկայի տերերին, թե ոչ` չի հայտնվում