Հիվանդը դատի է տվել բժշկին` 8-ամսյա էրեկցիայի պատճառով

Snimok_ekrana_2013-06-13_v_14.27.14Նյուարք քաղաքի բնակիչը մտադիր է դատական կարգով իրեն անհարմարություն պատճառած բժշկական սխալի համար փոխհատուցում ստանալ:

Հունիսի 12-ին Նյու-Քասլի Գերագույն դատարանում կայացավ 44-ամյա Դենիել Մեթսգարի գործով առաջին լսումը: Նա 2009-ին ուրոլոգիական վիրահատություն է տարել. սեռական օրգանի մեջ հատուկ իմպլանտներ են տեղադրել` լիարժեք ֆունկցիայի համար:

Վիրահատությունից անմիջապես հետո, հիվանդի մոտ մշտական էրեկցիայի վիճակ է սկսվել, որը 8 ամիս չի մարել: Այդ վիճակը ցնցված հիվանդին բարոյական ու ֆիզիկական տառապանք է պատճառել:

Դրանով բժշկական սխալի հետևանքները չեն վերջացել: Ի սարսափ  Դենիելի, որոշ ժամանակ անց, մեծացել է նաև ամորձին: Վիրահատությունից հետո օրգանիզմում կուտակված հեղուկի պատճառով այն վոլեյբոլի գնդակի չափսի է դարձել:

“Ես չէի կարողանում հեծանիվ քշել, անգամ` թերթ կարդալ` էրեկցիան խանգարում էր: Ընտանեկան միջոցառումները վերածվեցին պրոբլեմի: Իմ “առանձնահատկությունը” խանգարում էր պարերով զբաղվել ու ստիպում կարմրել պարընկերոջ առջև”:

Տուժածի փաստաբան Մայքլ Հայդեն վստահեցնում է, որ դրա իմպլանտի սխալ տեղադրման հետևանքով  ոչ ճիշտ աշխատանքն է: Նման եզրահանգման են եկել Դենիելին ուսումնասիրած բազմաթիվ մասնագետներ:

Վիրաբույժ Թոմաս Դիսպերիտոն իրեն մեղավ որ չի ճանաչում :Նա ասել է, որ ամեն ինչ կատարվել է ինչպես հարկն է ու հիվանդն էլ նախազգուշացվել է հնարավոր ռիսկերի ու հետևանքների մասին:

“Ցավոք բժշկական պրակտիկայում լինում են դեպքեր, երբ անսպասելի հետևանքներ են առաջանում առանց որևիցե մեկի մեղքի”,կարծում է վիրաբույժի փաստաբանը: Բժիշկը վստահեցնում է, որ Դենիելի իմպլանտները պետք է հեռացվեին 4 ամիս անց, սակայն հիվանդը դա չի արել:

Իսկ հիվանդը տեղեկացրել է, որ իմպլանտները ժամանակին չի հեռացրել  ավարտված ապահովագրության պատճառով: Ընտանիքը 10 հազար դոլար չի ունեցել կրկնակի վիրահատության համար:

Նրան երկրորդ վիրահատությունը կատարվեց միայն այն ժամանակ, երբ մարմնի մեջ տեղադրված իմպլանտը ծակեց սեռական օրգանն ու արյունահոսության պատճառ դարձավ:

Դատարանի միջոցով տուժածը նյութական փոխհատուցում է ցանկանում ստանալ իրեն պատճառված ֆիզիկական վնասի համար: Չէ որ վիրահատության հետևանքների պատճառով նրա սեռական օրգանը ոչ միայն կարճացել է, այլև էականորեն կորցրել զգայնությունը:

 

Եվրախորհրդարանը Ադրբեջանի նախագահի թեկնածու Իլգար Մամեդովի ձերբակալությունը դատապարտող բանաձև է ընդունել

1 (7)Եվրախորհրդարանը hունիսի 13-ին ադրբեջանական ընդդիմադիր “Հանրապետական այլընտրանք” (REAL) շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի ձերբակալության վերաբերյալ բանաձև է ընդունել, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

Եվրախոհրդարանի պատգամավորները խոտորեն քննադատել են Մամեդովի ձերբակալությունը՝ Ադրբեջանի իշխանություններին կոչ անելով ապահովել նրան  ներկայացված մեղադրանքների անհապաղ, արդար, թափանցիկ և անկախ հետաքննություն: Բացի այդ Բաքվին կոչ է արվել հարգել մամուլի և ԶԼՄ-ների ազատությունը՝ ապահովելով ու հարգելով նաև քաղաքացիների ազատ արտահայտման և հավաքների անցկացման իրավունքի իրացումը:

Մամեդովը ձերբակալվել է 2013թ. հունվարի 23-24-ը Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում անկարգությունների կազմակերպման մեղադրանքով: Նրան սպառնում էր մինչև 7 տարվա ազատազրկում: Ձերբակալությունից օրեր անց Հանրապետական այլընտրանք շարժմումը հայտարարեց, որ 2013թ. հոկտեմբերին կայանալիք նախագահակահական ընտրություններում առաջադրելու է Մամեդովի թեկնածությունը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սկսել է Իլգար Մամեդովի գործի ուսումնասիրությունը: Նրա իրավունքների բազմաթիվ խախտումների մասին հայցը դատարան է ներկայացվել փետրվարին:

 

 

Մեքսիկայում բեռնատարը մխրճվել է ցույց կազմակերպած ուսուցիչների խմբի մեջ՝ կա 7 զոհ

truckԱրևմտյան Մեքսիկայի իշխանությունների տեղեկություններով՝ ձյութ տեղափոխող բեռնատարը մխրճվել է մայրուղու խցիկ անցումի մեջ, որը ժամանակավորապես զբաղեցրել էին բողոքի ցույց կազմակերպած ուսուցիչները: Դեպքի ընթացքում մահացել է յոթ, վիրավորվել14 մարդ:

Զոհվածների և վիրավորների մեծ մասը արևմտյան Միչոական նահանգում ցույց կազմակերպած ուսուցիչներ են եղել:

Ուսուցիչները բողոքում էին նոր կրթական ռեֆորմների դեմ, որոնցով նվազեցվում է արհմիության դերակատարությունը աշխատանքի ընդունման որոշումներ կայացնելու հարցում և սահմանվում է ուսուցիչների գնահատման համակարգ:

Մեքսիկացի ցուցարարները հաճախ են զբաղեցնում մայրուղիների խցիկ անցումները և վարորդներից գումար են պահանջում անցումով անցնելու թույլտվություն տալու համար:

 

Անցորդները հարձակվել են ոստիկանության վրա, երբ նրանք Փարիզի արվարձաններից մեկում փորձել են ձերբակալել դեմքը քողարկած մահմեդական կնոջը

riots against the 2011 lawՓարիզի արվարձաններից մեկում ուժեղ բախումներ են տեղի ունեցել, երբ ոստիկանությունը փորձել է ձերբակալել գկուխը քողով ծածկած մահմեդական կնոջը:

Այդ ամենը տեղի է ունեցել մեկ այլ վայրում 21-ամյա հղի մահմեդական կնոջ վրա երկու տղամարդու հարձակումից հետո, որի ընթացքում տղամարդիկ կնոջ դեմքից պոկել են քողը և սկսել հարվածներ տեղալ: Հարձակման ենթարկվելուց հետո կնոջը տեղափոխել են հիվանդանոց:

2011թ-ին ընդունված օրենքով Ֆրանսիայում կանանց արգելվում է նիքաբ կրել հանրային վայրերում, իսկ կրելու դեպքում նրանք տուգանվում են 130 ֆունտ ստեռլինգ:

Ոստիկանության տեղեկություններով՝ վերջին դեպքի ժամանակ, երբ ոստիկանության սպաները մոտեցել են կնոջը, անցորդները սկսել են բողոքել և վիրավորել ոստիկաններին, ոստիկանները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել:

Դեպքի կապակցությամբ հանրային կարգը խախտելու և բռնություն կիրառելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ՝ ներառյալ քող կրող կնոջ հարազատներից մեկը:

Տղան իր ընկերուհուն ամուսնական առաջարկություն անելու համար հարսանեկան զգեստ է հագել

Liu and his girlfriendՏղամարդկանց մեծ մասը անհանգստանում է իրենց կյանքի կարևորագույն առաջարկությունը անելիս:

Սակայն կան նաև մարդիկ, ովքեր միանգամայն վստահ են, որ իրենց հարցին դրական պատասխան են ստանալու: Այդպիսի մի տղամարդ, ցանկանալով ցույց տալ իր մտադրությունների լրջությունը, հարսանյաց զգեստ էր հագել իր ընկերուհուն ամուսնության առաջարկություն անելիս:

23-ամյա չինացի Լյուն մտածել է, որ իր ընկերուհին իրեն լուրջ չի ընդունի, եթե ինքը համալսարանում առաջարկություն անի:

Այսպիսով՝ նա հարսանեկան զգեստ է հագել և ֆլորիստներ հրավիրել ծաղիկներից սրտաձև «Ես քեզ սիրում եմ հարսնացու» արտահայտությունը գրելու համար:

Լյուն հայտնել է, որ ինքը ընտրել է առաջարկություն անելու այս ձևը՝ ցանկանալով աղջկան ցույց տալ, որ ինքը ցանկանում է մի օր նրան այդ զգեստով տեսնել:

Նրա ջանքերը արդարացվել են և աղջիկը անմիջապես ընդունել է նրա առաջարկությունը:

Չինաստանում նաշանդրեքը և հարսանիքը ամբողջովին ավանդական արարողակարգեր են: Չինական հարսանքիը սովորաբար ունենում է երեք մաս՝ իրավական մաս, արարողություն և խնջույք:

Չինական ավանդույթները չպահպանած հարսանիքները չինացիների մեծ մասի կողմից դիտարկվում են որպես ոչ իսկական:

 

Այսօր Իրանում նախագահական ընտրություններ են

iranԱյսօր Իրանի բնակչությունը քվեարկելու է նոր նախագահ ընտրելու համար, որը կփոխարինի Մահմուդ Ահմադինեջաթին: Նախագահի աթոռի համար պայքարող 8 թեկնածուից, որոնք հաստատվել են Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից, ընտրություններին մասնակցելուց հրաժարվել են երկուսը: Արդյունքում նախագահական ընտրություններին մասնակցում են երեք պահպանողական, երկու անկախ և մեկ բարեփոխիչ հայացքների տեր թեկնածուներ: Իրանի օրենքների համաձայն՝ թեկնածուներից մեկը պետք է 50 տոկոսից ավել ձայն հավաքի, հակառակ դեպքում կանցկացվի ընտրությունների երկրոդ փուլը:

Ստամբուլում տեղի է ունեցել բողոքի ցույց արևմտյան լրատվամիջոցների դեմ

medyaՍտամբուլում տեղի է ունեցել բողոքի ակցիա արտասահմանյան լրատվամիջոցների կողմից Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները «խեղաթյուրված կերպով» ներկայացնելու դեմ: Բողոքի ցույցի մասնակիցները հավաքվել են բրիտանական BBC հեռուստաընկերության շենքի դիմաց, որպեսզի բողոքեն «Գեզի» այգու շուրջ ծավալված իրադարձությունների ոչ օբյեկտիվ լուսաբանման դեմ:

«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ ակցիայի մասնակիցներից մեկը հայտնել է, թե BBC,  CNN International և Reuters հեռուստաընկերությունները Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացրել են այնպես, կարծես թե երկրում քաղաքացիական պատերազմ է ընթանում: Ցուցարարը նշել է, որ միևնույն ժամանակ այդ նույն լրատվամիջոցները անտեսում են Սիրիայում հազարավոր մարդկանց վախճանը:

Բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից նշել է, թե ինքը անկախ լրագրության կողմնակից է, սակայն դեմ է, որպեսզի նրանք խառնվեն այլ երկրի ներքին գործերին: Նշենք, որ ցույցը անցել է առանց պատահարների:

Ոստիկանությունը ձերբակալել է համացանցում այլմոլորակայինի հետ իր լուսանկարը տարածած չինացի ֆերմերին

Li posing with alienՉինացի ֆերմերը ձերբակալվել է իր էլեկտրահարած այլմոլորակայինի հետ լուսանկարը ինտերնետում տարածելու համար:

Ամբողջ Չինաստանի սոցիալական ցանցերում կաուչուկից պատրաստված այլմոլորակայինի լուսանկարը կասկածանքի հզոր ալիք էր բարձրացրել:

Լին նշել էր, որ ինքը Բինժոու Շանդուն նահանգում գիշերը թռչող ափսե է տեսել:

Սակայն ձերբակալվելուց և բանտում հինգ օր անցկացնելուց հետո նա ստիպված ընդունել էր, որ այդ ամենը ինքն է կազմակերպել:

Այնուամենայնիվ՝ նա չի ընդունել, որ կուչուկե տիկնիկը իսկական չէ՝ փոխարենը ավելացրել էր, որ ինքը մարմինը գնել է մի գյուղացուց և պահել սառնարանի մեջ:

Սակայն երբ ոստիկանությունը ուսումնասիրել էր նրա համակարգչի ինֆորմացին, Լին ստիպված է եղել ընդունել իր մեղքը: Ոստիկանությունը նոր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այդ նկարում պատկերված մարմինը կաուչուկից է:

“Մենք կվերադարձնենք մեր հողերը”. Ադրբեջանի նախագահի հավանական թեկնածու Իբրահիմբեկով

Ðóñòàì Èáðàãèìáåêîâ íà ïðåññ-êîíôåðåíöèè ÷ëåíîâ Ñîþçà êèíåìàòîãðàôèñòîâ ÐÔԱդրբեջանցի հայտնի կինոդրամատուրգ, Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի (Ազգային խորհուրդ) նախագահ Ռուստամ Իբրահիմբեկովը “ԲիԲիՍի” հեռուստառադիոկորպորացիայի ադրբեջանական ծառայությանը հարցազրույց է տվել: Վերջինս այդ հարցազրույցի ժամանակ ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտությանը:

“Ղարաբաղյան հակամարտությունը լուրջ խնդիր է: Մենք կվերադարձնենք մեր հողերը և մեր ժողովրդին: Այնտեղ ապրած և ապրող ադրբեջանցիներն ու հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են”,- հայտարարել է Իբրահիմբեկովը, հաղորդում է ադրբեջանական “Հաքքին” կայքը:

Ադրբեջանի նախագահի հավանական թեկնածու Իբրահիմբեկովը հայտարարել է, որ ԼՂ-ում ապրողները ունենալու են հավասար իրավունքներ`անկախ ազգային պատկանելության:

“Եթե այնտեղ (Լեռնային Ղարաբաղում) բնակվողները իմանան, որ ապրելու են ժողովրդավարական երկրում, որտեղ բացակայում է կոռուպցիան, ապա հավատացեք՝ դա մեծապես կնպաստի հակամարտության կարգավորմանը”,-նշել է կինոդրամատուրգը:

Հիշեցնենք, որ Ռուստամ Իբրահիմբեկովը ընտրվել է ադրբեջանական Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի (Ազգային խորհուրդ) նախագահ: Հունիսի 7-ին` ադրբեջանական ընդդիմադիր ուժերը միավորող Ազգային խորհրդի հիմնադիր ժողովի ժամանակ, մասնակիցները բացարձակ մեծամասնությամբ պաշտպանել են կինոդրամատուրգի թեկնածությունը: Ժողովի ժամանակ նաև հաստատվել է Խորհրդի կանոնադրությունը, ընդունվել է հռչակագիր: Ըստ հռչակագրի` Խորհրդի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունը լինելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ “Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա”:

Հաագայում ադրբեջանցիները իշխող վարչակարգի դեմ ցույց են կազմակերպել

4 (1)                                                                                                            Նիդեռլանդների Հաագա քաղաքում`Ադրբեջանի դեսպանատան դիմաց, հունիսի 12-ին բողոքի ակցիա է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Ազադլըխ” կայքը, ցույցը կազմակերպել է Եվրոպայի ադրբեջանցիների ազգային միության խորհուրդը` ի նշան Ադրբեջանի իշխող վարչակարգի դեմ բողոքի: Ցուցարարները պարզել են անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչների, քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների լուսանկարները, ինչպես նաև “Ազատություն քաղբանտարկյալներին”, “Ադրեջանում վխտում է կոռուպցիան, կեղծվում են ընտրությունները, ակտիվիստները բռնաճնշումների են ենթարկվում”, “Ոչ դիկտատուրային և դիկտատորին”, “Հրաժարական” վերտառությամբ պաստառներ:

Ցուցարարները իրենց բողոքն են արտահայտել նաև Ադրբեջանի նախագահական ընտրություններին արդեն երրորդ անգամ ներկայացված գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածության դեմ:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի իշխող “Ենի Ազերբայջան” (Նոր Ադրբեջան) կուսակցությունը 2013թ.-ի հոկտեմբերին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում առաջադրելու է գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը: 2008թ.-ին Ադրբեջանի սահմանադրությունում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն գործող նախագահ Իլհամ Ալիևին թույլ է տրվում երրորդ անգամ իր թեկնածությունը առաջադրել ընտրություններում: Մինչ այդ նույն անձը կարող էր միայն երկու անգամ անընդմեջ իր թեկնածությունն առաջադրել:

Ադրբեջանում պատգամավորն առաջարկել է հայոց լեզվի ֆակուլտետ բացել

1 (6)Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարան) պատգամավոր Այդին Միրզազադեն հանդես է եկել երկրում հայոց լեզվի ֆակուլտետ հիմնելու առաջարկով:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հաքքին” կայքը` հղում կատարելով “Վիրտուալազ” կայքին, պատգամավորը նման առաջարկով հանդես է եկել  երեկ` Միլի մեջլիսի նիստի ժամանակ:

“Ներկայում պատերազմը միայն ռազմաճակատում չէ, տեղեկատվական-գաղափարական պատերազմ էլ է ընթանում: Հայաստանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Ուստի այդ ամենի դեմ պայքարելու համար այլ լեզուների հետ զուգահեռ անհրաժեշտ է նաև հայերեն սովորել: Օկուպացված հողերն ազատագրելուց հետո ակնկալվում է, որ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն: Այդ պատճառով էլ խելամիտ կլինի Ադրբեջանում հայոց լեզվի ֆակուլտետ բացել”,- հայտարարել է պատգամավորը:

 

 

Հրապարակվել են նոր լուսանկարներ Մայքլ Ջեքսոնի`մահկանացուն կնքած սենյակից(լուսանկար)

5Համացանցում հայտնվել են այն ննջարանի կադրերը, որտեղ մահկանացուն է կնքել փոփ արքան:

ԱՄՆ իրավապահ մարմինների աշխատակիցները հրապարակել են այն լուսանկարները, որոնք արվել են 2009-ի հունիսի 25-ին: Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքում հստակեցրել են` այդ կադրերը երգչի անձնական բժիշկ Քոնրադ Մյուրեյի գործի նյութեղեն  ապացույցն են: Քննչական խմբի ներկայացուցիչների խոսքով, սենյակում քաոս  ու անկարգություն էր տիրում: Հրապարակված լուսանկարներում հստակ երևում է , որ փոփ թագավորի սենյակում այսուայնկողմ են թափթփված ուժեղ ազդեցության դեղերի փաթեթներ, դատարկ սրվակներ ու թթվածնային բարձիկներ:

3Ջեքսոնի մահճակալի կողքին կոմոդ է, որի վրա անհայտ երեխաների լուսանկարներ են: Իսկ ժպտացող սևամորթ երեխայի կողքին` “Քաղցր բալիկ” գրություն կա:

Ոստիկանությունը հայտնել է, որ այդ լուսանկարներն իրենց մոտ բազում հարցեր են ծնել: Նրանք ճշտել են, որ տերն այդ առանձնատունը վարձակալել էր ամսական 100 000 դլոլարով:

4Իշխանության ներկայացուցիչները շարունակում են աստղի մահվան  հետաքննությունը:

Բժիշկ Քոնրադ Մյուրեյը մեղավոր ճանաչվեց  չկանխամտածված սպանության մեջ ու դատապարտվեց 4 1տարվա բանտային կալանքի:

«Գեզի» այգու ցուցարարներին աջակցում է նաև «Գլադիատոր» ֆիլմի հերոսը

derasanԹաքսիմի «Գեզի» այգու ցուցարարներին բազմաթիվ անվանի դեմքերի շարքում իր աջակցությունն է հայտնել նաև հանրահայտ «Գլադիատոր» ֆիլմի գլխավոր հերոս, հոլիվուդյան աստղ Ռասել Քրոուն: Վերջինս իր «Twitter»-յան էջում գրել է. «Ցավալի է լսել Թուրքիայում բռնության դեպքերի մասին: Ցուցարարներ և ոստիկաններ, ձեր պահվածքը քննեք խելքով և սրտով: Գթասրտությունը կրոնի կաննոնների վրա է հիմնվում»:

Եվրախորհրդարանը թուրքական կառավարությանը քննադատող որոշում է ընդունել

parlamentՍտամբուլի «Գեզի» այգու համար ցույցերին ոստիկանության կոշտ միջամտության և թուրքական կառավարության դիրքորոշման հարցը քննարկելու համար Եվրախորհրդարանը «Իրավիճակը Թուրքիայում» թեմայով երեկ նիստ է անցկացրել, որի ժամանակ ընդունված որոշումն այսօր ձայների մեծամասնությամբ հաստատվել է: «Դատապարտման» որոշմամբ քննադատության է ենթարկվում Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը: Վերջինս այսօր հայտարարել է, որ չի ճանաչում Եվրախորհրդարանի ընդունած որոշումը:

«Ռադիկալը» հաղորդում է, որ Եվրամիությունը իր որոշմամբ թուրքական կառավարությունից պահանջել է «Հարգել թուրք հասարակության բազմազանությունն ու մեծամասնությունը և պահպանել աշխարհիկ կենսակերպը»: Որոշման մեջ անդրադարձ է կատարվում նաև Թուրքիայում մամուլի ազատության հարցին: Էրդողանի կառավարությանը կոչ է արվում նոր օրենք նախապատրաստել մեդիա ոլորտի համար: Եվրախորհրդարանը պահանջել է նաև, որպեսզի քաղաքային և տարածաշրջանային մակարդակով զարգացման նախագծեր իրականացնելիս իշխանությունները հաշվի առնել նաև ժողովրդի կարծիքը:

57 ուղևորով լաստանավը Ֆիլիպինների ափերի մոտ խորտակվել է

i (5)Լաստանավը խորտակվել է Բուրիաս կղզու մոտ:

37 մարդ անհետ կորած է համարվում: Պատահարի վայր են մեկնել փրկարարները: Նրանց հաջողվել է 20  կենդանի մարդու փրկել: Մնացածի որոնումները շարունակվում են: Ողբերգության պատճառը փորձում են պարզել:

Ճապոնական անիմեն` մանկական պոռնոգրաֆիա

i (3)ՌԴ Կապի, ՏՏ և զանգվածային հաղորդակցությունների ծառայությունը ճապոնական “հենտայ” ոճի մուլտֆիլմերը մանկական պոռնոգրաֆիա են ճանաչել ու դրանք կմտցնեն “սև ցուցակի” մեջ: Նման որոշում է կայացվել մի քանի փորձագիտական ուսումնասիրություններից հետո:

Մասնագետների եզրահանգումների համաձայն, այդ մուլտերը ոչ մի մշակութային, պատմական կամ էլ գեղարվեստական արժեք չունեն, զուրկ են կապակցված սյուժեից, այլ պարզապես շահագործում են սեքսի նկատմամբ հետաքրքրությունը այլասերված ձևով: Բազում փորձագիտական ուսումնասիրություններից հետո, Ռոսկոմնադզորը որոշել է 13 հենտայ ոճի մուլտֆիլմերը մանկական պոռնոգրաֆիային հավասարեցնել:

Հենտայը ճապոնական անիմացիայի ու կոմիքսների ժանր է, որոնց հիմնական տարրը էրոտիկ կամ էլ պոռնոգրաֆիական տեսարաններն են: Այդ ժանրը հաճախ է քննադատվում դաժանության ու անիրական տեսարանների պատճառով:

ԱՄՆ-ը սիրիացի գրոհայիններին զենք կմատակարարի

i (2)ԱՄՆ նախագահը որոշել է սիրիական ընդդիմությանը զենք մատակարարել:Ազգային անվտանգության գծով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսի խոսքով, հատկապես ինչ զենք է նրանց մատակարարվելու` առաջիկա շաբաթ նախագահ Օբաման կքննարկի կոնգրեսի հետ:

Պաշտոնյան նշել է, որ անթռիչք գոտու մասին առայժմ խոսք չի գնում, քանի որ դա ամերիկյան բյուջեի վրա շատ թանկ կնստի: Ամերիկյան կողմի դիրքորոշման փոփոխման պատճառը այն տեղեկություններն են, որ իբր նախագահ Ասադը քիմիական զենք է կիրառել: Օբամայի որոշումը պաշտպանում են նույնիսկ նրա քաղաքական հակառակորդները:

Օբամայի ադմինիստրացիան հայտնել է, որ  անհերքելի ապացույցներ ունեն այն մասին, որ կառավարական զորքերն այնուամենայնիվ գրոհայինների դեմ քիմիական զենք են կիրառել:

Ներկայում դեմոկրատ Օբաման գործում է իր նախկին մրցակից հանրապետական Մաքքեյնի հետ:Վերջինիս խոսքով, ընդդիմությունը դատապարված է, եթե Վաշինգտոնը չօգնի. անհրաժեշտ  է զենքով ապահովել, անթռիչք գոտի ստեղծել, իսկ կառավարական զորքերի դեմ կիրառել հրթիռներ:

Նիկարագուայի իշխանությունները հավանության են արժանացրել օվկիանոսների միջև ջրանցքի կառուցումը

i (1)Նիկարագուայի կոնգրեսը Խաղաղ ու Ատլանտյան օվկիանոսների միջև ջրանցքի կառուցման որոշում է կայացրել:

Նախագիծը գնահատվում է 40 մլրդ դոլար: Շինարարությամբ կզբաղվի հոնկոնգյան ընկերությունը:

Երկրի իշխանությունների կարծիքով, ապագա ջրանցքը կարող է մրցակցել Պանամայինի հետ, ինչը երկրին մեծ  եկամուտ կբերի:

Չնայած տնտեսական հնարավոր շահավետությանը, շրջակա միջավայրի պահապանները հանդես են եկել այդ նախագծի իրականացման դեմ:

Արգենտինայի նախկին նախագահը զենքի առևտրի համար 7 տարվա ազատազրկման է դատապարտվել

iԱրգենտինայի դատարանը երկրի նախկին նախագահ Կառլոս Մենեմին Էկվադոր, Խորվաթիա անօրինական զենք մատակարարելու համար դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:

Դատավճիռը հնչեցնելու պահին 82-ամյա քաղաքական գործիչը բժիշկների խորհրդով բացակայում էր դատարանի դահլիճից:

Դիտորդները համոզված են, որ առաջիկա տարիներին բանտը նրան չի սպառնում, քանի որ մեղադրական դատավճիռը դեռևս պետք է հաստատի Գերագույն դատարանը, իսկ սենատը`  հանի անձեռնմխելիությունը:

Մենեմն Արգենտինան կառավարել է 1989-1999 թթ: 1991-1995-ին նա անօրինական զենք է վաճառել այն ժամանակ ռազմական գործողությունների մեջ գտնվող Խորվաթիային ու Էկվադորին, իսկ իրականում պաշտոնապես զենքը նախատեսված էր Վենեսուելայի ու Պանամայի համար:

Անկարգություններ գիշերային Անկարայում

ankaraԵրեկ գիշեր Անկարայում մի խումբ ցուցարարներ փորձել են փակել քաղաքի փողոցներից մեկի երթևեկությունը: Ցուցարարները աշխատել են բարիկադներ կանգնեցնել փողոցում՝ այդպիսով արգելակելով ավտոմեքենաների շարժը:

«Անադոլու» գործակալությունը հաղորդում է նաև, որ ցուցարարների խումբը քարեր և շշեր է նետել իրենց խանգարել փորձող ոստիկանների վրա: Վերջիններս պատասխան են տվել արցունքաբեր գազի կիրառմամբ և ցրել ամբոխը: Մի քանի հոգի ձերբակալվել են:

Իրավապահները մաքրել են փողոցը կանգնեցված բարիկադներից և վերականգնել երթևեկությունը: Այդ ընթացքում ցուցարարներից մեկը փորձել է իր մեքենայով վրաերթի ենթարկել ոստիկաններին, ինչից հետո ձերբակալվել է: