Սուդանում ընթացող կռիվների հետևանքով տեղահանվել է 60.000 մարդ

Displaced women and children from Abu Kershola rest at school center in Al-Rahaad at North Kordofan StateԱպրիլին ապստամբների կողմից ձեռնարկած հարձակումներից հետո Սուդանի նավթով հարուստ քաղաքից տեղահանվել են շուրջ 60.000 բնակիչ: Սրա մասին հինգշաբթի ասել է ՄԱԿ-ը:

Կառավարական ուժերը վերանվաճել են Աբու Կերշոլա քաղաքը ապստամբների կողմից քաղաքի  գրավումից երկու շաբաթ անց:

Սուդանի հեղափոխական ճակատը պայքարում է նախագահ Օմար Հասսան ալ-Բաշիրին պաշտոնանկ անելու համար:

Աբու Կերշոլան գտնվում է երկրի Հարավային Կորդոֆան նահանգի հյուսիսարևելյան մասում:

ՄԱԿ-ի տվյալներին համաձայն ՝քաղաքում ընթացող պայքարի հետևանքով տեղահանվել են 63.000 մարդ: 8.000 մարդ բնակություն է հաստատել Խարթում քաղաքում, որը գտնվում է Աբու Կերշոլայից 600 կմ հեռավորության վրա: Շուրջ 44.000 բնակիչ տեղափոխվել է հարևան նահանգ:

Շանհայում ամերիկացի ուսուցիչը ձերբակալվել է սեռական ոտնձգության կասկածանքով

1Շանհայում ամերիկացի ուսուցիչը ձերբակալվել է սեռական ոտնձգության կաÕՇանհայի ֆրանսիական էլիտար դպրոցի ամերիկացի ուսուցիչը ձերբակալվել է առնվազն յոթ աշակերտների հանդեպ սեռական ոտնձգություններ կատարելու կասկածանքով:

Նախքան այս լուրի ի հայտ գալը նմանատիպ մեղադրանքներով ԱՄՆ է արտաքսվել ամերիկացի մեկ այլ ուսուցիչ:

«Որպես ծնողներ մենք հուսահատված ենք», -ասել է աշակերտներից մեկի մայրը:

Շանհայի ֆրանսիական լիցեյը տեղեկացրել է, որ մի քանի ընտանիքներ մեղադրանք են ներկայացրել ընդդեմ ուսուցչի:

Հետաքննությունը ընթացքի մեջ է: Ուսուցիչը գտնվում է վարչական կալանքի տակ:

Աշակերտներից մեկի մայրը AFP լրատվական գործակալությանը ասել է, որ վերջերս իր երեխան տարօրինակ է սկսել պահել իրեն:

Անգլիական «The Economist» հանդեսի շապիկին «սուլթան Էրդողանն» է լինելու

erdoganԱնգլիայի քաղաքական և տնտեսական կարևոր հանդեսներից «The Economist»-ը հրապարակել է իր հերթական համարի շապիկը, որը հունիսի 8-ին լույս է տեսնելու աշխարհի բոլոր երկրներում՝ բացի Հյուսիսային Աֆրիկայից և Ասիայից: Ամսագրի նոր համարի դեմքը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է՝ սուլթանական հագուստով: Շապիկին գրված է «Ժողովրդավա՞ր, թե՞ սուլթան» վերնագիրը, իսկ Թուրքիայում տեղի ունեցող դեպքերի մասին պատմող հոդվածը ստացել է «Էրդողանն ու թուրքական ապստամբությունը» ենթավերնագիրը:
Նշենք, որ «The Economist»-ը իր նախորդ համարում քննադատել է ցուցարարների նկատմամբ թուրքական պետության վերաբերմունքը: «Էրդողանի նկատմամաբ դժգոհությունը աճում է» այսպիսի մեկնաբանություն էր արել հանդեսը: Ինչ վերաբերում է Հյուսիսային Աֆրիկայի և Ասիայի երկրներին, ապա այնտեղ «The Economist»-ը լույս կտեսնի այլ շապիկով:

Ստամբուլի «Գեզի» այգում ցուցարարները բացել են Հրանտ Դինքի անվան խորհրդանշական փողոց (տեսանյութ)

Hrant Dink   Արդեն 10-րդ օրն է, ինչ Ստամբուլի Թաքսիմ հրապարակը և դրա շրջակայքը վերածվել է երկրով մեկ տարածված զանգվածային ցույցերի կենտրոնը: Հակաիշխանական ելույթներից բացի թուրք հասարակության տարբեր խմբերի համար սա մի հարթակ է դարձել արտահայտելու իրենց ունեցած բազմապիսի բողոքները: Ահա «Գեզի» այգում հավաքված մի խումբ ցուցարարներ բարձրաձայնել են, որ «Գեզի» այգու տեղում 1551-1939 թվականներին եղել է Սուրբ Հակոբ հայկական գերեզմանատունը, որը թուրքական իշխանությունների կողմից քանդվել և վերածվել է զբոսայգու: Հիշատակվել է նաև Հայոց ցեղասպանության իրողությունը, նշվել, որ այսօր արցունքաբեր գազը սեփական ժողովրդի դեմ կիրառող կառավարությունը 1915 թվականին անխղճորեն սպանել է իր երկրի քաղաքացի հանդիսացող հարյուր հազարավոր հայերին:

Հավաքվածները հիշել են Հրանտ Դինքին, թուրքական պետությանը «մարդասպան» անվանել, բացականչել արդեն ավանդական դարձած «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» արտահայտությունը: Ցուցարարները այգում բացվել են Հրանտ Դինքի անվան խորհրդանշական փողոց՝ իբրև պայքարի և պահանջի նշան:

Այսուհետ Իլհամ Ալիևի «Facebook»-յան էջը բաց կլինի քաղաքացիների հարցերի համար

Իլհամ Ալիև Այսօրվանից սկսած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «Facebook»-յան էջում տարբեր ոլորտների պատասխանատու մարդիկ կպատասխանեն քաղաքացիներին հետաքրքրող հարցերին: Ինչպես հաղորդում է «Բաքու» կայքը՝ այս մասին հայտարարություն է տեղադրվել Ալիևի էջում:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանը 2013 թվականը հայտարարել է տեղեկատվական տեխնոլոգիաների տարի և առաջին թեման վերաբերում է հենց այս ոլորտին: «Ձեր հարցերը կարող եք ուղղել այս գրության տակ մեկնաբանություններ անելով: Հայտնում ենք ձեզ, որ հարցերը ընդունվելու են հունիսի 6-ից 10-ը ընկած ժամանակահատվածում: Դրանց պատասխանները աստիճանաբար են տրվելու: Որպեսզի խուսափեք հարցերի կրկնությունից, կարդացեք նախորդ հարցերը: Միևնույն ժամանակ դուք ինքներդ կարող եք առաջարկել ձեզ հետաքրքրող թեմաներն ու ոլորտները, և մենք դրանք հաշվի կառնենք»,-ասված է հայտարարության մեջ:

Ինչպե՞ս է անցնում Անթալիայի ցուցարարների առօրյան

antalya «Դողան» լրատվական գործակալության թղթակիցը Անթալիայից պատմում է, թե ինչպես է անցնում այնտեղ ցուցարարների առօրյան: Անթալիայում ստամբուլյան «Գեզի» այգու համար քաղաքի կենտրոնական հրապարակում ամեն օր երեկոյան ժամերին մոտ 3 հազար հոգի է հավաքվում՝ բացականչելով հակակառավարական արտահայտություններ: Հանրապետության հրապարակը վերածվել է ազատ մի հարթակի: Մի կողմում հավաքված են ուսանողներ, մեկ այլ անկյունում ատոմային զենքին դեմ խմբեր: Հրապարակի որոշ մասերում երիտասարդները նվագում և երգում են: Գիշերվա ուշ ժամերին ցուցարարները սկսում են ցրվել, սակայն մոտ 100 հոգի շարունակում են մնալ հրապարակում: Այստեղ կանգնեցված վրանների մեջ մինչև առավոտ շարունակում են իրենց ցույցը: Ոմանք երգեր են երգում և պարում, ոմանք թիմեր կազմելով ֆուտբոլ են խաղում: Հրապարակից շարունակում է հնչել «Վարչապետ, հեռացի՛ր» պահանջը: Թաղապետարանը գիշերվա ժամերին հրապարակում մնացած ցուցարարներին տաք ապուր է մատակարարում: Գալիս է առավոտը, և ամեն ինչ նորից է սկսվում:

Հյուսիսային Կորեան համաձայն է բանակցել

ol3001370503589Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները հայտարարել են Քեսոն արդյունաբերական պարկի գործունեությունը վերականգնելու  վերաբերյալ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին:

Արդյունաբերական պարկ Քեսոնը համատեղ նախագիծ է, որն իրականացրել  են Հյուսիսային ու Հարավային Կորեաները: Այդ համալիրի տարածքում տեղակայված են հարավկորեական ձեռնարկություններ, որտեղ աշխատում են հյուսիսկորեացիները: Ապրիլին երկու երկրների միջև հերթական հակասության ժամանակ պաշտոնական Փհենյանը դադարեցրեց արդյունաբերական պարկի գործունեությունը, փակելով  մուտքը ի նչպես Հարավային Կորեայի քաղաքացիների, այնպես հյուսիսկորեացիների առջև:

Հարավային Կորեայի ունիֆիկացիայի նախարարությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների մասին ծանուցումն ուը ամսաթիվը կհայտնեն ավելի ուշ:

Լոնդոնում մինչև վերջ այրվել է իսլամական կենտրոնի շենքը

i (2)Լոնդոնի հյուսիսում այրվել է մի շենք, որը տեղի սոմալիական համայնքը օգտագործում էր որպես մզկիթ:

Շենքն այրվել է գիշերը: Հրշեջները 2 ժամ փորձել են շիջել կրակը,սակայն  շինությունը փրկել չի հաջողվել:”Ամեն ինչ այրվել է, պատերը փլուզվել են, ոչինչ չի մնացել: Չգիտեմ, կկարողանանք արդյոք ինչ որ բան այստեղ վերականգնել”,ասել է կենտրոնի տնօրեն Աբուբակար Ալին: Հրդեհից ոչ ոք չի տուժել, սակայն ոստիկանությունը հետաքննություն է սկսել ու ենթադրում է, որ կատարվածը հրկիզման հետևանք է: Պատերի մնացորդների վրա հայտնաբերվել են Անգլիական պաշտպանության լիգայի`ուլտրաազգայնական խմբավորման գրաֆիտիները: Ենթադրվում է, որ կատարվածը բրիտանացի զինվորի սպանության համար վրիժառություն է: Հետաքննությանը մասնակցում են նաև ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանման մասնագետները:

Անգլիական պաշտպանության լիգայի ղեկավարության խոսքով, կատարվածի հետ իրենք ոչ մի առնչություն չունեն: Սակայն, Սոմալիի տեղի համայնքի ներկայացուցիչները կարծում են, որ դա հարձակում է:”Մարդիկ վախենում են, նրանք նույնիսկ աղոթելու համար մզկիթ չեն գնում: Դա լուրջ սպառնալիք է, կառավարությունը պետք է հրատապ լուծի այդ խնդիրը: Մենք ցնցված ենք մեր խաղաղ համայնքի վրա կատարված հարձակումով”,ասում է Լոնդոնում սոմալական սփյուռքի ներկայացուցիչ Մուհամեդ Էլբին:

Թայվանական հետուստաալիքը հետաքրքիր կերպով անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին (տեսանյութ)

tayvanՍտամբուլի «Գեզի» այգու պահպանման համար պայքարով սկսված զանգվածային բողոքի ցույցերը, որոնք համակել են ողջ Թուրքիան, արձագանք գտան աշխարհի շատ երկրներում: Ահա թայվանական հեռուստաալիքներից մեկը մի անիմացիոն տեսանյութ է հրապարակել, որում շատ պատկերավոր կերպով ներկայացված են Թուրքիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ընթացքը, դրանց բերած պատճառները:

Այսօր համացանցում տարածված այս հետաքրքիր տեսանյութում նախ ներկայացվում է վերջին տարիներին Էրդողանի կրոնամետ քաղաքականության բերած փոփոխությունները, որոնք դժգոհություն առաջացրեցին թուրք հասարակության մի մասի մոտ: Այնուհետև ցույց է տրվում Թաքսիմի այգու համար սկսված պայքարը, ոստիկանությանն ճնշումներն ու Էրդողանի հեռանալը Հյուսիսային Աֆրիկա:

Բանգլադեշում կարի ֆաբրիկայի հարյուրավոր աշխատողներ թունավորվել են խմելու ջրից

i (1)Դաքքայի կարի ֆաբրիկայում հարյուրավոր աշխատակիցներ իրենց տեղերում նստած թունավորվել են խմելու ջրից:

Տեքստիլ արդյունաբերության աշխատակիցների ասոցիացիայի անդամները կասկածում են, որ ինչ որ մեկը հատուկ,ընկերության ջրատարի մեջ պեստիցիդ է լցրել:

Այս տարվա մայիսին աշխատակիցները մի քանի ցույցեր կազմակերպեցին` իշխանություններից պահանջելով երկրի կարի ֆաբրիկաներում բարելավել աշխատանքային պայմանները:

Ապրիլի 24-ին, Դաքայում փլուզվեց 8-հարկանի Rana Plaza համալիրը` տեքստիլ  5 արտադրություններով,ինչի հետևանքով ավելի քան 1100 մարդ զոհվեց:

Ռուսաստանը և աշխարհը նշում են Ռուսաց լեզվի օրը

iԱյսօր , հունիսի 6-ին աշխարհի հասարակությունը նշում է Ռուսաց լեզվի օրը:

2010-ին ՄԱԿ-ի հասարակայնության հետ կապերի դեպարտամնետը տոներ հաստատեց` նվիրված  կազմակերպության 6 հիմնական լեզուներին: Ռուսաց լեզվի համար ընտրվել է Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրը:

Ռուսերենը սլավոնական լեզուներից ամենատարածվածն է,  ու ամենատարածված եվրոպական լեզուն է աշխարհագրական իմաստով: Աշխարհում հաշվվում է 150 մլն ռուսախոս, ևս 100 մլն-ի համար այն երկրորդ լեզու է հանդիսանում:

Բացի այդ, ռուսերենը որոշ ԱՊՀ երկրներում , այդ թվում` Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի պաշտոնական լեզու է ճանաչվել:   Հետաքրքրական է, որ խոսակցական ռուսաց լեզուն պարտադիր կարգով  ուսումնասիրում են  ՄՏԿ-ից թռիչքի պատրաստվող  բոլոր տիեզերագնացները:

Առաջին անգամ Դանուբի մակարդակը գերազանցել է 10 մետրի նիշը

761663Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ջրհեղեղի կապակցությամբ հայտարարվել է արտակարգ դրություն : Երկրի պատմության մեջ առաջին անգամ Դանուբի ջրի մակարդակը գերազանցել է 10 մետրը:

Օդերևութաբանների վերջին տվյալներով, Դանուբի ջրի մակարդակը կազմում է 10.01 մ: Վերջին ուժեղ ջրհեղեղի ժամանակ, 2002-ի օգոստոսի 16-ին ջրի մակարդակը հասել էր 9.92 մ-ի:

Ֆիլադելֆիայում բազմահարկ շենք է փլուզվել

d40efa8c3f0dae7de02ef359498fbd6dՓենսիլվանիայի հյուսիս արևմուտքում գտնվող խոշորագույն քաղաքում փլուզվել է բազմահարկ արտադրական շենք: Լուրջ վնասվածքներով 12 մարդ է տեղափոխվել հիվանդանոց: Ենթադրվում է, որ 2-ն էլ գտնվում են ավերակների տակ: Տեղում ավելի քան 100 փրկարար է աշխատում:

Դեպքը կատարվել է հարևան շենքի քանդման աշխատանքների ժամանակ.ենթադրվում է, որ ավերված շենքից բեկորներ են ընկել հարևան շենքի վրա ու երրորդ շինության  մասնակի փլուզման պատճառ դարձել:

 

Մայքլ Ջեքսոնի դուստրը փորձել է ինքնասպան լինել

400-p15-ամյա Պերիս Ջեքսոնին հիվանդանոց են տեղափոխել: Որոշ տվյալներով, աղջիկը փորձել է ինքնասպան լինել: Կալաբասասի շրջանում գտնվող Ջեքսոնների տնից փրկարարական ծառայություն երեքշաբթի, գիշերը 1:30-ին զանգ հնչեց,:

Աղջկա հարազատների խոսքով, Պերիսը կտրլ էր երակները: Նախօրեին աղջիկը սոցցանցի իր էջում մի շարք հանելուկային գրություններ է արել.”Հետաքրքիր է, ինչու են արցունքներն աղի”: Մեջբերել է The Beatles – Yesterday.-ից.”Դեռ երեկ իմ բոլոր խնդիրներն այնքան հեռու էին, իսկ այսօր դրանք կրկին հաստատվել են իմ կյանքում”,գրել է նա:

Ջեքսոնի մայրը հաստատել է, որ Պերիսը խոր դեպրեսիայի մեջ է արդեն 4 տարի.այն ժամանակվանից, երբ մահացավ հայրը` Մայքլը:

Սակայն Ջեքսոնների ընտանիքի մտերիմներն ասում են, որ աղջիկը կարող էր այդպես վարվել այն պատճառով, որ իրեն դրանից առաջ արգելել էին գնալ Մերլին Մենսոնի համերգին:

Այլ մեկնաբանություններ Ջեքսոնների կողմից դեռևս չկան:

Բժիշկներն ասում են, որ Պերիս Ջեքսոնի կյանքին վտանգ հիմա չի սպառնում:

Glamour ամսագիրը Վիկտորյա Բեքհեմին տասնամյակի գլխավոր կին է ճանաչել

o_783455Հունիսի 4-ին կայացավ ամենամյա “Տարվա կին” հանդիսությունը, որը կազմակերպել էր Glamour ամսագիրը: Հանդիսության ժամանակ մրցանակներ հանձնվեցին թույլ սեռի ներկայացուցիչներին ու  տասնամյակի տիկին ընտրեցին:

Միջոցառման հիմնական պարգևը հասավ մոդելավորող ու Spice Girls խմբի անդամ Վիկտորյա Բեքհեմին: Նա անցած տասնամյակի գլխավոր տիկին ճանաչվեց: Ինքը, հաղթողը նշեց, որ իր համար մոլորակի ամենագլխավոր կինն իր մայրն է:  Հանդիսության ընթացքում պարգևներ հանձնվեցին արվեստի ու նորաձևության ոլորտի կանանց. տարվա երգչուհի ճանաչվեց Ռիտա Օրան, լավագույն դերասանուհի` Ռեբել Ուելսոնը: Մրցանակներից մեկը ստացավ Նիկոլ Շերզինգերը,որը ճանաչվեց   լավագույն հեռուստադեմք: Women Of The Year չմոռացան նաև  գլխավոր տղամարդ ընտրել,այս անգամ Դենիել Ռեդկլիֆն է արժանացել այդ տիտղոսին:

Վիկտորյա Բեքհեմը ծնվել է Մեծ Բրիտանիայում: Նա հասցրել է հանդես գալ որպես երգչուհի, մոդել, դիզայներ: 1999-ին  ամուսնացավ ֆուտբոլի աստղ Դևիդ Բեքհեմի հետ: Նրանք համատեղ 4 երեխա ունեն.3 որդի և մեկ դուստր:

 

 

Կուբայի արևմուտքում հորդառատ անձրևների պատճառով տագնապ է

0001-4e89328a-51afb9be-c108-00553036-188x118Կուբայի արևմուտքում գտնվող Պինար դել-Ռիո մարզում տագնապ է հայտարարվել տեղատարափ անձրևների պատճառով, որոնք տարածաշրջանում չեն դադարում արդեն մի քանի օր: Համապատասխան փաստաթուղթ է հունիսի 5-ին հրապարակել կղզի պետության քաղաքացիական պաշտպանության գլխավոր շտաբը:

Հավանայում, Արտեմիս և Մայաբեկե նահանգներում հայտարարվել է նախազգուշացում:

Բարեբախտաբար մարդկային զոհեր  ու նյութական մեծ վնասներ չկան, այնուամենայնիվ, Պինար-դել-Ռիոյի որոշ բնակավայրեր “մեծ երկրից” կտրվել են ջրամբարներում ու գետերում ջրի մակարդակի բարձրացման պատճառով:

ԿՀՎ-ի նախկին տնօրենին մեղադրել են կինոսցենարիստին գաղտնի տեղեկություն հաղորդելու մեջ

pic_a3eeb9c10812e947cd77e1ab70545fe1ԿՎՀ-ի նախկին տնօրեն Լեոն Պանետան  գաղտնի տեղեկություն է բարձրաձայնել Ուսամա բեն Լադենի մեկուսացման վերաբերյալ` “Թիվ 1 նպատակ” ֆիլմի սցենարիստի ներկայությամբ: Ինչպես գրում է Associated Press -ն` մեջբերելով ԱՄՆ ՊՆ քննիչների կազմած զեկույցը,  Պանետան  օպերացիայի հրամանատարի անունն է բացահայտել:

Նա հնչեցրել է հրամանատարի անունը ԿՀՎ-ի կողմից, 2011-ի օգոստոսի 24-ին օպերացիայի մասնակիցների պարգևատրման հանդիսության ժամանակ: Մնում է չպարզված, թե գիտեր արդյոք Պանետան,որ դահլիճում սցենարիստ կա:

Զեկույցի համաձայն, հետախուզության ևս մեկ բարձրաստիճան աշխատակից` Մայքլ Վիկերսը 2011-ին ռեժիսոր Քեթրին Բիգելոուին հայտնել է այն մարդու անունը, որը մշակել է Բեն Լադենի ոչնչացման օպերացիան:

Զեկույցը, որը ներկա դրությամբ հրապարակված չէ, պատրաստվել է կոնգրեսական Պիտեր Քինգի պահանջով, հետաքննության արդյունքերի հիման վրա: Կոնգրեսականը, որը լրագրողներին պատմել է զեկույցի բովանդակության մասին, կասկած ունի, որ հատուկ ծառայություններն են Բեն Լադենի ոչնչացման մասին տեղեկությունը հանձնել են ֆիլմը ստեղծողներին:

Ռեժիսոր Քեթրին Բիգելոուի “Թիվ 1 նպատակ” ֆիլմն  էկրան բարձրացավ 2012-ին: Այն պատմում է ամերիկյան հատուկ ծառայությունների` “թիվ մեկ ահաբեկչի” ոչնչացման օպերացիայի  մասին: Ֆիլմն անհանգստություն առաջացրեց ԱՄՆ Կոնգրեսում: Կոնգրեսականների մոտ հարց առաջացավ, որտեղից ֆիլմի հեղինակները գիտեին մանրամասները: Բացի այդ, ժապավենում փորձ է արվում արդարացնելու կտտանքները,ըստ սյուժեի ԿՀՎ-ն անհրաժեշտ տեղեկությունը ստանալու համար կտտանքներ է կիրառում:

Մոսկվայի մետրոյում բռնկված հրդեհի պատճառով էվակուացվել է 45,000 մարդ, երկու տասնյակ ուղևորներ վնասվածքներ են ստացել

m4Մոսկվայի մետրոյում բռնկված հրդեհի պատճառով էվակուացվել է 45,000 մարդ, երկու տասնյակ ուղևորներ վնասվածքներ են ստացել

Մոսկվայի մետրոյում երթևեկության ծանրաբեռնված ժամին բռնկված հրդեհից տասնյակ մարդիկ են վնասվել, հազարավոր մարդիկ էվակուացվել են, փակվել են ցանցի որոշ հատվածներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել էր Կարմիր հրապարակին կից Օխոտնիյ Ռյադ կայարանի թունելում էլեկտրական հոսանքի լարից:

Նախարարության տվյալներով՝ 45 մարդու բուժօգնություն է ցուցաբերվել, յոթ մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Տուժածների մեծ մասը ծխից շնչահեղձ վիճակում էին, հազարավոր մարդիկ էվակուացվել են:

Մինչ հրշեջները պայքարում էին կրակի դեմ, իշխանությունները փակել են Մոսկվայի կենտրոնական հատվածով անցնող մետրոյի գիծը:

Ականատեսների խոսքով՝ Մոսկվայի կենտրոնում ամբոխներ էին հավաքվել՝ մարդիկ ստիպված էին ոտքով գնալ աշխատանքի:

Մետրոն իր աշխատանքը վերսկսել է Մոսկվայի ժամանակով կեսօրին, սակայն կես ժամ անց որոշ հատվածներ փակվել էին, քանի որ այդտեղ ևս հայտնաբերվել են վտանգավոր հոսանքալարեր:

Մոսկվայի մետրոն բնակչության տեղափոխման հիմնական միջոց է համարվում և օրեկան սպասարկում է 7 միլիոն մարդու:

 

Իրանի նախագահի թեկնածուները բանավիճել են մարդու ազատությունների վերաբերյալ

i1Իրանի հունիսի 14-ի նախագահական ընտրություններում առաջադրված ութ նախագահի թեկնածուները երկրորդ հեռուստատեսային բանավեճի ընթացքում տարբեր կարծիքներ են հայտնել մարդու ազատությունների, կանանց իրավունքների վերաբերյալ:

Կենտրոնամետ Հասան Ռոուխանին հայտնում է, որ ինքը ընտրվելու դեպքում կստեղծի կանանց հարցերով նախարարություն, սակայն Իրանի թոփ միջուկային բանակցող Սաիդ Ջալիլին նշել է, որ կնոջ դերը մայր լինելն է:

Չորեքշաբթի օր չորս ժամ տևած բանավեճի ընթացքում բարձրացվել են մշակութային հարցեր: Նախորդ բանավեճը վերաբերում էր երկրի տնտեսությանը, իսկ հաջորդ բանավեճը կլինի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի վերաբերյալ:

 

Անկարայում ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ

ankaraԹուրքական «Radikal»-ը հաղորդում է, որ այսօր ևս Անկարայի Քըզըլայ հրապարակը բավական բազմամարդ էր: Չնայած Թուրքիայում սկսված հակակառավարական շարժման մեջ որոշակի դրական փոփոխություններ էին նկատվել և ցուցարարների ելույթները նվազել էին, սակայն այնուհանդերձ այսօր ևս Անկարայում ոստիկանությունը միջամտել է ցույցերին:

Ցերեկային ժամերին Անկարայի կենտրոնական հրապարակում հավաքվել է մի խումբ բազմություն՝ այդ թվում քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Արդեն երեկոյան ժամերին ոստիկանությունը ցուցարարներից պահանջել է լքել տարածքը: Ըստ հաղորդվող լուրերի՝ ոստիկանությունը, տեսնելով ամբոխի մեջ իր դեմ հարձակման նախապատրաստվողների, միանգամից նրանց ուղղությամբ արցունքաբեր գազ է բաց թողել: Ցուցարարները սկսել են ցրվել մոտակա փողոցներով, սակայն ոստիկանությունը շարունակել է նրանց հետապնդել: Որոշ փողոցներ արձակված գազի պատճառով մշուշի մեջ են հատնվել:
Չնայած սկսված անձրևին և ոստիկանության ճնշումներին՝ ցուցարարները կրկին սկսել են հավաքվել: Հրապարակի շրջակա փողոցներում երթևեկությունը երբեմն փակվում է, ոստիկանությունը շարունակում է ճնշել ցուցարարներին: