Դեվիդ Բեքհեմը հայտարարել է ֆուտբոլից հեռանալու մասին

b9Դեվիդ Բեքհեմը ֆուտբոլում ունեցած իր փայլուն կարիերայից հետո հայտարարել է ասպարեզից հեռանալու մասին:

Նա բրիտանական միակ ֆուտբոլիստն է, որը երկու տասնամյակ առաջ իր մեկնարկը սկսելով Մանչեստր Յունայթեդի կազմում այժմ 38 տարեկան հասակում դարձել է ըստ երևույթին իր սերնդի ամենախորհրդանշային ֆուտբոլիստը:Առաջնորդելով իր երկրի թիմը, նա վերցրել է 115 գավաթ և չորս տարբեր երկրներում դարձել չեմպիոն:

Չնայած ֆրանսիական կողմի՝ Փարիզի Սեն-Ժերմեն թիմի հետ պայմանագիրը երկարացնելու առաջարկին, 38-ամյա ֆուտբոլիստը խաղացել է իր վերջին խաղը՝ Կարլո Անչելոտիի խմբին Ֆրանսիայի գավաթը 19 տարվա մեջ առաջին անգամ վերցնելու հարցում օգնելուց հետո:

Բեքհեմի ներկայացուցիչը այսօր անհասանելի է եղել, երբ Sportsmail-ը ցանկացել է լսել նրա մեկանբանությունները:

Աշխարհի հայտնի ակումբներում՝ Մանչեստր Յունայթեդ, Ռեալ Մադրիդ, Միլան և Լոս Անջելես Գալաքսի, խաղացած ֆուտբոլիստը այժմ պատրաստվում է շարունակել իր ներկայացուցչական պարտականությունները տարբեր կազմակերպությունների համար՝ ներառյալ Sky Sports-ը, adidas-ը, Unicef-ը և Չինաստանում Ֆուտբոլի խթանումը:

Հունվարին Լոս Անջելեսից տեղափոխվելուց հետո Բեքհեմը պատրաստվում է իր կնոջ՝ Վիկտորիայի ու երեխաների՝ Բրուկլինի, Ռոմեոյի, Քրուզի և Հարպերի հետ մշտական բնակություն հաստատել Լոնդոնում:

Նրա կարողությունը գնահատվում է 165 միլիոն ֆունտ ստեռլինգ, ինչը նրան դարձնում է Բրիտանիայի սպորտում երբևէ եղած ամենահարուստ մարզիկը:

 

Քաբուլում տեղի ունեցած ռումբի պայթյունից մահացել է վեց ամերիկացի

ap_Afghanistan_kabul_suicide_bomber_debris_thg_130515_wgԸստ ԱՄՆ-ի և Աֆղանստանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ այս առավոտ Քաբուլում տեղի ունեցած մեքենայում տեղադրված ռումբի հզոր պայթյունից 14 զոհվածներից վեցը ամերիկացիներ են:

Վիրավորվել են ավելի քան 30 Աֆղանստանի խաղաղ բնակիչներ՝ ներառյալ երեխաներ:

Ահաբեկիչը պայթուցիկներով բեռնված մեքենան վարել է ուղիղ ռազմական պահակախմբի վրա: Պայթյունը այնքան հզոր է եղել, որ մոտակայքում գտնվող մեքենաները ջարդոնի կույտի են վերածվել, իսկ մոտակա շենքերից մեկը հրդեհվել է: ՆԱՏՕ-ի զինվորները անմիջապես շրջափակել են դեպքի վայրը:

Հիզբ-իսլամի ռազմական խմբավորումը իր վրա է վերցրել պայթյունի պատասխանատվությունը՝ հայտնելով, որ իրենք թիրախ էին դարձրել ամերիկյան ռազմական խորհրդատուներ տեղափոխող պահակախումբը:

Հայկական մշակութային օր Լիբանանի Քասլիկի համալսարանում

arm136871480311Մայիսի 14-ին Քասլիկի համալսարանի հայ ուսանողների նախաձեռնությամբ Հայկազյան համալսարանի Սփյուռքի հետազոտությունների կենտրոնի եւ Լիբանանում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպվեց հայկական մշակութային օր:

Բացման արարողությանը ելույթներով հանդես եկան   Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Հայկազյան համալսարանի  Սփյուռքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դակեսյանը, Քասլիկի համալսարանի ուսանողների հարցերով բաժնի փոխտնօրեն Խալիլ Աբուդը

Դեսպան Քոչարյանն իր ելույթում անդրադարձավ հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին եւ արվեստին:

Անդրանիկ Դակեսյանը խոսեց լիբանանահայության եւ նրանց դերի մասին հայ-լիբանանյան պատմական առնչությունների շառավիղում:

Համալսարանի տարածքում կազմակերպվեցին ցուցահանդեսներ՝ հայ ոսկերիչների, գորգագործների եւ արհեստավորների մասնակցությամբ:

Ձեռնարկին ներկա էին համալսարանի տնօրինությունն ու ուսանողները, ինչպես նաեւ Ազգային Եղիշե Մանուկյան վարժարանի 11-րդ եւ Համազգայինի Մելանքտոն եւ Հայկ Արսլանյան Ճեմարանի 10-րդ դասարանների աշակերտները:

Ադրբեջանում զինվորը ինքնասպան է եղել

Ադրբեջանում զինվորը ինքնասպան է եղելԱդրբեջանում հերթական զինվորը ինքնասպան է եղել: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Թովուզի շրջանի զորամասերից մեկում իր վրա կրակել է 1994թ. ծնված շարքային Ռամիլ Ալիզադեն, որը զորակոչվել էր Լենքորանի զինկոմիսարիատից: Գործի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունում հաստատել են փաստը: Միջադեպի պատճառը պարզ չէ:
Ըստ լրատվամիջոցների` նախորդ տարի Ադրբեջանի Զինված ուժերը կորցրել են 97 զինծառայող, որոնցից 77-ը՝ արտակարգ պատահարների հետևանքով:

 

Ադրբեջանում REAL շարժման առաջնորդի ձերբակալության ժամկետը նորից երկարաձգվել է

Ադրբեջանում REAL շարժման առաջնորդի ձերբակալության ժամկետը նորից երկարԲաքվի շրջանային դատարանը այսօր՝ մարտի 15-ին, ևս 3 ամսով երկարացրել է ադրբեջանական ընդդիմադիր “Հանրապետական այլընտրանք” (REAL) շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի ձերբակալության ժամկետը, հաղորդում է “Contact.az”ը:
Մամեդովը երկու ամսով ձերբակալվել էր այս տարվա փետրվարի 4-ին, այնուհետև նրա ազատազրկումը երկարաձգվել է ևս 2 ամսով: Այսպիսով նրա ձերբակալության ժամկետը երկարացվել է մինչև սեպտեմբերի 4-ը: Նա մեղադրվում է այս տարվա հունվարի 23-24-ը Ադրբեջանի Իսմայիլլի քաղաքում անակարգությունների կազմակերպման մեջ: Նախկին մեղադրանքով Մամեդովին սպառնում էր մինչև 7 տարվա ազատազրկում:
Դատարանը իր որոշումը պայմանավորել է մի շարք լրացուցիչ վկաների հարցաքննության անհրաժեշտությամբ: Մամեդովը նշել է, որ իր ձերբակալության և դրա ժամկետի երկարացման իրական պատճառի իրեն երկրի քաղաքական կյանքից մեկուսացնելն է:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սկսել է Իլգար Մամեդովի գործի ուսումնասիրությունը: Դատարանը Ադրբեջանի կառավարությանը գործին առնչվող մի շարք հարցումներ է ուղարկել, որոնց Բաքուն պետք է պատասխանի մինչև հունիսի 18-ը:

 

 

Նեպալում վայրէջքի փորձ կատարած ինքնաթիռը վթարվել է. բոլոր 21 ուղևորները վնասվածքներ են ստացել, չորսի վիճակը ծանր է

p2Այսօր առավոտյան Նեպալի լեռներում վայրէջքի փորձ կատարծ ինքնաթիռը վթարվել է՝ բոլոր 21 ուղևորները վնասվածքներ են ստացել: Զոհեր չկան:

Ոստիկանության սպայի տեղեկություններով՝ վնասվածներից չորսի վիճակը ծանր է:

Ուղևորներից ինը ճապոնացի տուրիստներ էին, իսկ անձնակազմի երեք անդամները և մնացած ուղևորները Նեպալի բնակիչներ:

Նեպալի ավիաուղիներին պատկանող ինքանթիռը վթարվել է Կատմանդուից 201 կմ հեռավորության վրա գտնվող Ջոմսոմ օդանավակայանում վայրէջք կատարելու պահին:

Վնասվածքներ ստացածներին տեղափոխել են տեղի հիվանդանոց:

Այս տարածաշրջանը հայտնի է օտարերկրյա տրեկկերների շրջանում, ովքեր այցելում են Անապուրնա լեռը, իսկ հնդիկ ուխտավորները հաճախ են այցելում Մուկտինատ տաճար:

Անցած տարվա մայիսին տասնհինգ ուղևորներ էին զոհվել կրկին նույն օդանավակայանում ինքնաթիռի վթարի ժամանակ:

Յուրաքանչյուր տարի Հիմալայները ավելի քան 100,000 տրեկկերներ են գրավում դեպի Նեպալ:

2006թ-ին քաղաքացիական պատերազմից հետո Էվերեստ այցելողների թիվը կրկնապատկվել է, սակայն ասիական երկրում հաճախկի տեղի ունեցող ինքնաթիռի վթարները անհանգստության տեղիք են տալիս:

Օդաչուները պնդում են, որ իրենց ղեկավարները իրենց շատ են ճնշում ծանրաբեռնված ժամանակաշրջաններում, իսկ Նեպալի քաղաքացիական ավիացիայի իշխանությունները ի վիճակի չեն լուծել անվտանգության հետ կապված խնդիրներ:

Որոշ փորձագետների կարծիքով մեկ կամ մի քանի Նեպալի տեղական ավիաուղիներ շուտով կանցնեն ԵՄ-ի սև ցուցակ:

 

Ադրբեջանը նախագահական ընտրությունների նախօրեին խստացնում է վերահսկողությունը ինտերնետի նկատմամբ. Amnesty International

Ադրբեջանը նախագահական ընտրությունների նախօրեին խստացնում է վերահսկÕՄիջազգային իրավապաշտպան Amnesty International (AI) կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների` համացանցում զրպարտություն և վիրավորանք տարածելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու որոշումը: Ադրբեջանի իշխանությունները չպետք է գալիք նախագահական ընտրությունները քննադատության ձայները լռեցնելու պատրվակ դարձնեն, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ, հաղորդում է “Contact.az”-ը:

“Ադրբեջանի իշխանությունները վախենում են քննադատական ձայներից ու այդ փոփոխությունների միջոցով ցանկանում են խոսքի ազատության վերջին կղզյակի վրա դնչկալ հագցնել”,-հայտարարել է կազմակերպության փոխտնօրեն Դեյվիդ Դիաս Ժոգեն:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարությունը 10 տարվա ընթացքում նպատակաուղղված խստացնում և սահմանափակում է խոսքի ազատության իրավունքը: Դա իրականացվում է ուժի կիրառման, ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների վրա ֆիզիկական ճնշում գործադրելու, օրենսդրական սահմանափակումների միջողով, նշվում է միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Միլլի մեջլիսը (խորհրդարան) մայիսի 14-ին քրեական օրենսգրքում փափախություն կատարելու մասին օրինագիծ է ընդունել, որը քրեական պատասխանատվություն է սահմանում համացանցում զրպարտություն և վիրավորանք տարածելու համար:

 

 

 

 

Յան Քելին քննադատել է Բաքվի ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը փոխելու առաջարկը

Յան Քելին քննադատել է Բաքվի ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը փոխելու առաջԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Յան Քելին պատասխանել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ Բաքվի ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը մինչև նախագծերի դիտորդ իջեցնելու առաջարկին, հաղորդում է  ադրբեջանական “Contact.az” կայքը:

Քելին քննադատել է Բաքվի նմանատիպ մոտեցումը: “Մենք կցանկանայինք Ադրբեջանը տեսնել հաջողված, ժողովրդավարական և բարգավաճող ու ինքնիշխան երկիր: Այդ իսկ պատճառով իմ կառավարությունը մտահոգված է Ադրբեջանի իշխանությունների՝ այս տարի տեղի ունեցած բողոքի ցույցերի նկատմամբ արձագանքով, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչների ձերբակալությամբ, ինչպես նաև “Ազատ մտքի համալսարանի” փակմամբ”,-ասել է Քելին: Նրա խոսքով՝ Ադրբեջանը կկարողանա որպես ժողովրդավարական ազգ առաջ շարժվել  օրենքի գերակայության, ինչպես նաև բոլոր հիմնարար ազատությունների հարգման միջոցով:

“ԱՄՆ-ը իր լիակատար աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ-ի՝ Բաքվում գտնվող ներկայիս գրասենյակի կարգավիճակին և լիահույս է, որ Ադրբեջանը կապահովի ԵԱՀԿ-ի հուսալի ներկայությունը`բոլոր ուղղություններով աշխատանք իրականացնելու համար: Մենք վճռականորեն կոչ ենք անում Ադրբեջանին կառուցվածքային երկխոսություն սկսել ԵԱՀԿ-ի հետ՝ Բաքվի կողմից բարձրացված խնդիրներին լուծում տալու համար”,- ասվում է դեսպանի հայտարարության մեջ:

Դեսպանը նշել է, որ իրենք ակնկալում են, որ Բաքուն նախագահական ընտրությոնենրում դիտորդական առաքելություն իրականացնելու համար հրավեր կուղարկի  նաև ԵԱՀԿ-ին:

Հիշեցնենք, որ Մամեդյարովը ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակի իջեցման մասին դիմում էր ներկայացրել մարտի 18-ին: Ադրբեջանի արտգործնախարարը նման առաջարկը պայմանավորել էր միջազգային իրադրության փոփոխմամբ և Ադրբեջանի նվաճումներեով:

 

 

 

 

 

 

Ադրբեջանը խստացնում է ազատագրված տարածքներ մուտք գործելու պայմանները

Ադրբեջանը խստացնում է “օկուպացված” տարածքներ մուտ գործելու պայմաննԱդրբեջանը մտադիր է խստացնել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների` ազատագրված  տարածքներ մուտքի-ելքի կանոնները, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Համաձայն գործակալության` այդ նպատակով “Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքների մասին” օրինագծում հատուկ կետեր են ընդգրկվել: Այսպես՝ Ադրբեջանի հետ մուտքի-ելքի անայցագիր ռեժիմի պայմանագիր չունեցող երկրների քաղաքացիները, ինչպես նաև ադրբեջանական քաղաքացիություն չունեցող անձիք ադրբեջանական կողմից կարող են  ազատագրված  տարածքներ մուտք գործել արտգործնախարարության և դիվանագիտական առաքելությունների կողմից համապատասխան կարգով այցագրի ստացման դեպքում: Բացի այդ՝ Ադրբեջանի հետ մուտքի-ելքի անայցագիր ռեժիմի պայմանագիր ունեցող երկրների քաղաքացիները ազատագրված  տարածքներ կարող են մուտք գործել Ադրբեջանի Հանրապետությա ն տարածքից արտգործնախարարության, ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների կողմից հատուկ թույլտվություն ստանալուց հետո: Այս հոդվածը խախտողները կպատժվեն Ադրբեջանի քրեական օրենսգրքի հոդվածներին համապատասխան:

Օրինագիծը մոտ ապագայում կներկայացվի Միլլի մեջլիսի (Ադրբեջանի խորհրդարան) քննարկմանը:

 

 

 

 

Լեոնարդո ԴիԿապրիոն Կաննի կիռոփառատոնի բացման արարողության ժամանակ տեղացած անձրևից թրջված աստղերի շարքում էր (լուսանկարներ)

c6Կաննի կինոփառատոնը հայտնի է որպես շոուբիզնեսի ամենագլամուրային միջացառումներից մեկը, սակայն ֆրանսիական Ռիվերան ևս չի խուսափել գարնանային վատ եղանակից:

c9Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ տեղացած անձրևի պատճառով հոլիվուդյան էլիտայի զգեստները թրջվել են, իսկ ուժեղ քամին փչացրել է լավ պլանավորված նրանց «կարմիր գորգային» տեսքը:

Փառատոնի A ցուցակի աստղերի շարքում ընդգրկված Լեոնարդո ԴիԿապրիոն, Քերի Մալիգանը և Նիկոլ Քիդմանը թրջված և անձրևանոցների տակ քայլում էին թաց կարմիր գորգի վրայով:

Փառատոնին մասնակցող բոլոր աստղերը անձրևանոցներով օգնականների կարիք ունեին, քանի որ անձրևը շարունակվում էր:

Քերի Մալիգանը մեքենայից դուրս գալիս հասցրեց գլուխը հարվածել անձրևանոցին: Այս միջադեպի կապակցությամբ նա նշեց, որ իր շուրջը հավաքված բազմաթիվ անձրևանոցներով մարդկանց պատճառով ինքը հազիվ է մեքենայից իջել և նույնիսկ չի նկատել, որ տեսախցիկը իրեն նկարում է: Ամեն դեպքում նա գեղեցիկ տեսք ուներ իր վարդագույն ատլասից Dior-ի զգեստով:

Նիկոլ Քիդմանը ամեն դեպքում Mail-ին հայտնել է, որ անձրևը իրեն չի խանգարում և ինքը այն շատ է սիրում:

Առաջիկա 12 օրերի ընթացքում տեղի կունենա աշխարհի գեղարվեստականորեն ամենահավակնոտ ֆիլմերի պրեմիերան Կաննի համաշխարհային բեմում՝ չորեքշաբթի բլոկբաստերների ցուցադրման օրն էր:

Այս տարվա Կաննի կինոփառատոնի ժուրիի նախագահը Սպիլբերգն է, ժուրիի կազմում են նաև հայտնի աստղեր Նիկոլ Քիդմանը, Անգ Լին և Քրիստոֆ Վալցը:

Կաննի կինոփառատոնը բացել է Սքոթ Ֆիջերալդի նովելի հիման վրա նկարված Լեոնարդո ԴիԿապրիոյի գլխավոր դերակատարմամբ «Մեծ Գետսբի» ֆիլմը:

Ֆիլմի ռեժիսյոր Բազ Լուրման հայտնել է, որ ֆիլմի շնոհիվ Ֆիջերալդի նովելը հայտնվել է բեստսելլերների շարքում՝ մեկ շաբաթվա ընթացքում գրքի ավելի շատ օրինակներ են վաճառվել, քան հեղինակի կյանքի ընթացքում:

Կաննի կինոփառատոնի բացումը,լուսանկարներ

o_775318Կաննում բացվեց միջազգային  66-րդ կինոփառատոնը: Ինչպես միշտ գեղեցիկ ու հանդիսավոր, և ավանդույթի համաձայն հորդառատ  անձրևի տակ: Գլխավոր պրեմիերան Բազա Լուրմանի “Մեծ Գետսբի” ֆիլմն էր , գլխավոր դերում` Լեոնարդո Դի Կապրիոն: Ո՞վ արժանի կդառնա Ոսկյա արմավենու ճյուղին, կորոշի ժյուրին Ստիվեն Սպիլբերգի գլխավորությոմբ:

Մերձավոր Արևելքը «եռում» է, բայց չի «գոլորշիանում»

Mideast SyriaՃիշտ է` վերջին շրջանում համաշխարհային քաղաքականության թատերաբեմում փոքր–ինչ ակտիվացան Կորեական թերակղզում ընթացող գործընթացները, բայց աշխարհի այդ տարածաշրջանը դեռևս չի հավակնում խլելու Մերձավոր Արևելքից ամենաթեժ կետի «տիտղոսը»: Մերձավոր Արևելքում շարունակվում են աշխարհաքաղաքական շահերի բախման գործընթացները, և Սիրիայի շուրջ ձևավորված մթնոլորտն օրըստօրե ավելի է թանձրանում:

 Հայտարարություններ, որոնք էլ ավելի են լարում իրավիճակը

Վերջին շրջանում մի քանի ուշագրավ միջադեպեր եղան այս տարածաշրջանում: Սիրիան սկսեց մեղադրել Իսրայելին իր տարածքները հրթիռակոծելու, ապստամբներին աղքատացված ուրանի մարտագլխիկներով հրթիռներ տրամադրելու և այլ մեղքերի համար: Նաև մեղադրական հայտարարություններ  արեց Թուրքիայի վերաբերյալ, նշում էր մասնավորապես, որ Թուրքիան ապակայունացնող քաղաքականություն է իրականացնում Սիրիայում` զինելով ու պատրաստելով ապստամբներին:

Իր հերթին ԱՄՆ-ն հայտարարեց, թե պատրաստ է օգնել Իսրայելին, եթե վերջինս ռազմական գործողություններ սկսի Իրանի դեմ, ինչին ի պատասխան էլ Իրանը հայտարարեց, թե կործանիչ հարված կհասցնի բոլոր այն արտաքին ուժերին, որոնք կշարունակեն զինել Սիրիայի ապստամբներին: Մի խոսքով` իրավիճակը Մերձավոր Արևելքում  ավելի ու ավելի է լարվում:

Փորձագետները կարծում են, որ Արևմուտքն այժմ ամեն կերպ փորձում է Սիրիային կռվացնել Թուրքիայի հետ, Թուրքիային հաշտեցնել Իսրայելի հետ, ոչնչացնել Սիրիան որպես Լևոն Մելիք-Շահնազարյանպետություն, բաժանել այն մի քանի մասի և դարձնել Իրանի դեմ հերթական հենարանը: Վաղուց է նշվել, որ այն, ինչ այսօր կատարվում է Սիրիայում, ուղղված է Իրանի, իսկ ապագայում նաև Ռուսաստանի դեմ:

«Եթե մենք ուշադրություն դարձնենք, Իրանն այսօր սահմանակից է Աֆղանստանի հետ, որտեղ ՆԱՏՕ-ի զորքերն են տեղակայված, Իրաքի հետ, որտեղ նույն զորքերն են: Եվ այսօր ծրագրվում է այդ զորքերը տեղակայել նաև Սիրիայում, ի դեպ, հաջորդիվ նաև Ադրբեջանում: Սա խոշոր ծրագրի իրականացում է, որի նպատակն է հսկողության տակ վերցնել Արևելքի բոլոր նավթագազային ճանապարհները, ծրագրերը, իշխանությունը դարձնել դրսից կառավարվող և, ի վերջո, շրջափակման մեջ վերցնել Ռուսաստանը: Փաստորեն, այսօր Սիրիայում, որտեղ ընթանում է այսպես ասած քաղաքացիական պատերազմ, իրականում  քաղաքացիական պատերազմ չէ: Դա հենարան է ստեղծում ապագա էքսպանսիայի համար: Եվ դա կայունացնել հնարավոր է միայն ուժով և միջազգային կազմակերպությունների շատ ակտիվ, լուրջ աշխատանքով, ինչն այս պահին, դժբախտաբար, չի նկատվում: Ինձ թվում է, որ Թուրքիա-Սիրիա հայտարարությունների ու մեղադրանքների փոխանակումը դեռ Թուրքիա-Սիրիա պատերազմի չի հանգեցնի: Բայց այն, որ դա կբերի լարվածություն թուրք-սիրիական սահմանին և Սիրիայի զինված ուժերի մի մասի ուշադրությունը կշեղի այն պայքարից, որն ընթանում է  ներսում, միանշանակ է: Այն, որ Թուրքիան նպատակ ունի Սիրիայից գրավել բավականին մեծ տարածքներ, արդեն չի էլ թաքցնում: Բայց Թուրքիան դա չի փորձի անել սեփական ուժերով, այլ` այլոց ուժերով, ինչն, ի դեպ, դեռևս հաջողվում է Թուրքիային»,- այս կապակցությամբ ասաց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:

 Իրանը չի հրաժարվում իր քաղաքական կուրսից

Մհեր ԲաղդասարյանՍտացվում է, որ այժմ Մերձավոր Արևելքում` ընդհանրապես և Սիրիայում` մասնավորապես, գործընթացներն Իրանի համար բավականին վտանգավոր են: Որովհետև Սիրիայի անկայուն վիճակը, ինչպես բազմիցս նշել ենք, անմիջական կապ ունի Իրանի հետ: Բացի դրանից,  արդեն երկար ժամանակ ձգձգվող և անընդհատ ուժեղացող պատժամիջոցները Իրանին կանգնեցրել են փաստի առջև: Այս պահին, սակայն, Արևմուտքի նպատակն առաջին հերթին Իրանում ներքին լարվածության ստեղծումն է, որ իր համար որոշակի խնդիրներ լուծի:  Իսկ խոսել որոշակի ռազմական գործողությունների կամ ռազմական միջամտության մասին հիմա թերևս իրատեսական չէ, որովհետև, եթե Իրանում պայթյունավտանգ իրավիճակ ստեղծվի, ամբողջ տարածաշրջանի վրա կանդրադառնա` անկանխատեսելի հետևանքներով հենց նույն Արևմուտքի և մյուս խոշոր խաղացողների համար:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հայտարարությանը Իսրայելի կողմից Իրանին հարվածեր հասցնելու վերաբերյալ, ապա Իրանի արձագանքն այս հարցում նորություն չէր, որովհետև իսլամական հեղափոխությունից ի վեր Իրանի համար առաջին թշնամիները ԱՄՆ-ն և Իսրայելն են: Եվ Իրանը, բնականաբար, չի պատրաստվում շեղվել որդեգրված կուրսից:

«Թե ինչպիսի արձագանք կլինի, չենք կարող ասել, բայց համենայն դեպս, ԱՄՆ-ի հայտարարությունը, թե կաջակցի Իսրայելին Իրանին հարվածելու դեպքում, ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, ԱՄՆ-ն վերջին շրջանում իր քաղաքականությունը հենց տանում է Իրանի զարգացումը խոչընդոտելու ճանապարհով: Որովհետև պատճառը ոչ թե Իրանի միջուկային ծրագիրն է, այլ հենց Իրանը` որպես տարածաշրջանում զարգացող պետության մոդել, որ կարող է ձգտել ազդեցության ուժեղացման, ինչը ձեռնտու չէ ԱՄՆ-ին: Բարդ քաղաքական խաղ է ընթանում, որի նպատակը Արևմուտքի կողմից Իրանին խոչընդոտելն է, որպեսզի տարածաշրջանում չկարողանա ամրապնդել իր դիրքերն ու խնդիրներ ստեղծել Արևմուտքի համար: Իսկ Իրանում հակառակն է` հնարավորինս խոչընդոտել Արևմուտքի և ԱՄՆ-ի ազդեցության ուժեղացումը տարածաշրջանում»,- նշեց իրանագետ Մհեր Բաղդասարյանը:

Բացի այդ, պետք չէ մոռանալ նաև Իրանում սպասվող նախագահական ընտրությունների մասին: Վերջին` 2009 թ. նախագահական ընտրություները հարևան երկրում բավականին լարված անցան, և այժմ Արևմուտքն ակնհայտորեն սպասում է, թե ինչ զարգացումներ կլինեն այս անգամ: Իհարկե, բացառված չէ նաև, որ Արևմուտքը և ԱՄՆ-ն փորձեն ինչ-որ կերպ ապակայունացնել Իրանի ներքին կյանքը հենց նախագահական ընտրությունների ժամանակ:  Դա ավելի ձեռնտու է Արևմուտքի և ԱՄՆ-ի համար, քան ռազմական միջամտությունը, որովհետև նրանք դեռ չեն կարողացել «մարսել» սիրիական ճգնաժամը:

 Ավելի մեծ է տարածաշրջանային պատեազմի հավանականությունը

Ռուբեն Սաֆրաստյան Այժմ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը Մերձավոր Արևելքում տեսնում է երկու գործընթաց. առաջինը, ցավոք սրտի, շատ ուժեղ է և տանում է դեպի լարվածության ուժեղացում, որը գնալով դառնում է անկառավարելի և Սիրիայի սահմաններից դուրս գալու միտումներ է ցուցաբերում: Եվ սա շատ վտանգավոր է, հետագայում ավելի զարգանալով` կարող է Մերձավոր Արևելքում հանգեցնել զանգվածային պատերազմի: Երկրորդ գործընթացը, որը շատ թույլ է, բայց կարող է ուժեղանալ, այն է, որ վերջերս և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի կողմից, որոշ  փոխզիջման հասնելու և Սիրիայում ստեղծված ծանր իրադրությունից ելք գտնելու ձգտում է նկատվում:

«Տարածաշրջանային ավելի խոշոր պատերազմը միանգամայն սպասելի ու հնարավոր է: Եթե շարունակվի այսպես, ինչպես Սիրիայում է, ու եթե դրսից ավելի շատ զենք տրամադրվի Սիրիայում կռվող ապստամբներին, որոնց մեծ մասը գործում է ջիհադի դրոշի ներքո, կարծում եմ, որ կարող ենք ականատես լինել լայնածավալ պատերազմի, որում կներգրավվեն ոչ միայն Սիրիան, այլև նրա հարևանները, և առաջին հերթին Լիբանանը, ինչն արդեն շատ վտանգավոր է»,- հայտնեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Մի բան ակնհայտ է. Արևմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի, ամենևին էլ չի պատրաստվում հրաժարվել իր մերձավորարևելյան ծրագրերից: Ու վաղ թե ուշ այս տարածաշրջանում սանձազերծվելու է ավելի մեծ պատերազմ:

 

Հզոր պետությունը` նոր ճգնաժամի առաջ

ol3001368688669Գրեթե մեկ տարի ծախսելով նոր հարկեր հաստատելու ու իր դաշնակիցների կաշառակերության դեմ պայքարի վրա` Ֆրանսիայի նախագահ Օլանդը այդպես էլ չկարողացավ փրկել պետությունը նոր ֆինանսական ճգնաժամից:

Փորձագետների կարծիքով, խոսքը Երկրորդ համաշխարհայինից հետո ամենազգալի տնտեսական անկման մասին է: Ներկայիս ճգնաժամը անքակտելիորեն կապված է Եվրագոտու ճգնաժամի հետ, որում ռեցեսիայի զոհ է դարձել 17 երկրներից 9-ը:

Տնտեսական դրության վատթարացումն  ու գործազրկության աճը Օլանդին Ֆրանսիայի պատմության ամենաչսիրված նախագահ են դարձրել: Նրա  նախագահության մեկ տարում իրավիճակը միայն վատթարացել է, ու ոչ մի ակնարկ վիճակի բարելավման մասին չկա: Բացի այդ, նախագահի հեղինակությունը տուժում է նաև նրա քաղաքացիական տիկնոջ` Վալերի Տիերվեյլերի սկանդալային արարքների պատճառով:

Ռուսը “Միզող տղայի” արձանը փոխարինել է իր վարկածով

aaaa2Ռուս նկարիչ Պետրո Վոդկիսնը, մինչ ոստիկանությունը կհայտնվեր, հասցրել է  Բրյուսելի խորհրդանիշ համարվող “Միզող տղայի” արձանը փոխարինել սեփական վարկածով: Նա յուրօրինակ պերֆորմանս է կազմակերպել բելգիական մայրաքաղաքի կենտրոնում:

2 օգնականների հետ նա  արգելապատից ներս է  սողոսկել ու XV դարի արվեստի ստեղծագործության առջև նոր պատվանդան տեղադրել` վրան էլ կանգնեցրել տղամարդու միզող ոսկեզօծած արձան:

Օրենքը խախտողները հասցրին մինչ ոստիկանության ժամանումը, հեռանալ “հանցանքի վայրից”:

Անցորդները զարմացած կանգնում էին հուշարձանի առջև ու լուսանկարում նոր արձանը:

Հեղինակը հետո իր արարքը մեկնաբանել է հետևայալ կերպ.” Ես  հին “Միզող տղան” փոխարինեցի իմ “Միզող Պետրոյով”  ծիծաղի համար: Դա անմեղ կատակ էր: Ես ցանկացա մի կում մաքուր օդ բերել Բրյուսել ու ուրախացնել բնակիչներին”:

Իշխանությունները չգնահատեցեին Վոդկինսի ձեռնարկը և  իսկույն հեռացրին  այն: Ինքը` Պետրոն,  ցանկանում է հետ ստանալ արձանը, քանի որ չէր կարծում, որ այն կզարդարի ոստիկանական բաժանմունքը:

Նկարչի մասին քիչ բան է հայտնի: Նրա անձնական կայքում  նշված է, որ նա “ռուս նկարիչ է, որը ժամանակակից արվեստը նորովի է բացահայտում”: Նշված է նաև, որ նա “ծնվել է 2013-ին, վաղ գարնանը”:

Ցուցարարները փակել են Լիբիայի նավթային տերմինալը

A general view shows pipelines at the Zueitina oil terminal in ZueitinaԼիբիայի նավթի նախարարությունից հայտնել են, որ ցուցարարները վեց ամսվա ընթացքում երկրորդ անգամ փակել են երկրի արևելյան հատվածում գտնվող նավթային տերմինալներից մեկը՝ խոչընդոտելով նավթի արտահանմանը:

Նավթի և գազի նախարարի տեղակալը նշել է, որ չորեքշաբթի օրը տասնյակ ցուցարարներ փակել են նավթային տերմինալը՝ պահանջելով, որ Լիբիայի ազգային նավթային ընկերությունը ներդրումներ կատարի 340 մարդկանց աշխատանքի ընդունելու համար:

Սա երկրորդ անգամ է, ինչ ցուցարարները փակում են տերմինալը, որով հոսում է Լիբիայից յուրաքանչյուր օր արտահանվող 1,6 միլիոն բարրել նավթի 20 տոկոսը:

Տերմինալը գտնվում է Տրիպոլիից 870 կիլոմետր հեռավորության վրա: Տերմինալի առաջին փակումը տեղի է ունեցել դեկտեմբերին:

Թշնամու սիրտը կերած սիրիացուն սպառնում են մահով

video_480pՍիրիայի ապստամբների կազմակերպության ներկայացուցիչները դիմում են հրապարակել, որում հայտարարում են թշնամու սիրտը կերած զինվորին պատժելու մտադրության մասին: Սիրիայի ապստամբների կազմակերպությունը, որը բազմաթիվ ահաբեկչություններ է իրականացրել, տեսանյութ է հրապարակել,  որում հայտնել է թշնամու լյարդն ու սիրտը կերած տղամարդուն պատժելու մտադրության մասին:

Սիրիական ընդդիմության մարտիկները մայիսի 15-ին հայտարարեցին, որ տվյալ անձի արարքները հակասում են այն արժեքներին, որոնց համար պայքարում է իրենց ժողովուրդը:

Օրեր առաջ Օմար ալ Ֆարուք ապստամբ խմբավորման հրամանատար Աբու Սաքքարը մասնակցել է մի տեսանյութի նկարահանման, որը ցնցել է միջազգային կազմակերպություններին: Տեսագրության մեջ հստակ երևում է, թե ինչպես է ագրեսիվ տրամադրված տղամարդը ճեղքում կառավարական զորքի սպանված զինվորի կրծքավանդակն ու դուրս բերում նրա սիրտն ու լյարդը , մոտեցնում բերանին ու զինակիցների աչքի առջև ուտում և հետն էլ բղավում.”Երդվում եմ Ալլահով, մեզանից յուրաքանչյուրը դուրս կբերի ձեր սիրտն ու դրանք  կուտվեն:Դուք բոլորդ շներ եք, Ալլահը հզոր է”:

ԱՄՆ պետդեպարտամենտի աշխատակիցներն ապշած են տղամարդու դաժանությամբ: Նրանք կոչ են արել կռվողներին  պաշտպանել միջազգային իրավունքը:

Չինաստանի ոստիկանությունը ոչնչացրել է 21 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ հայտնի ապրանքանիշների կեղծ ապրանքեր

Police destroy 200m Yuan worth of counterfeit goods, Guiyang, Guizhou Province, China - 14 May 2013Այսօր չինական ոստիկանությունը ոչնչացրել է 21 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ կեղծ ապրանքներ՝ նպատակ ունենալով աշխարհին ցույց տալ, որ իրենք վերացնում են անօրինական ապրանքաշրջանառությունը:

Հարավարևմտյան Չինաստանի Գույչժոու նահանգում այսօր կեղծ գինիներ, ծխախոտներ, ձեռքի պայուսակներ և կոսմետիկ միջոցներ են նետվել կրակի մեջ:

Ամեն դեպքում՝ այս հարցում իշխանությունները երկար ճանապարհ ունեն անցնելու, քանի որ ՄԱԿ-ի հրապարակած զեկույցում նշվում է, որ 2008-2010թթ համաշխարհային առևտրի կեղծ ապրանքաշրջանառության 75%-ը չինական արտադրության ապրանքներ են եղել:

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ կեղծ ապրանքների շրջանառությունը արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կազմում է կազմակերպված հանցագործության մեկ երրորդ մասը, որից ստացվում է մոտավորապես 90 միլիարդ դոլար գումար:

Հիմնականում կեղծվող ապրանքները բաժանվում են չորս կատեգորիաների՝ CD-ներ և DVD-ներ, աքսեսուարներ, ժամացույցներ և կոշկեղեն, ծխախոտային արտադրանք, տեքստիլ:

Անցած տարի Չինաստանի քաղաքներից մեկում բոլոր խանութները փակվել էին, երբ կեղծ լուրեր էին տարածվել, որ պաշտոնյաները պատրաստվում են քանդել կեղծ ապրանքներ վաճառող խանութները:

Շենյան քաղաքի բարձրաստիճան պաշտոնյաները ստիպված են եղել խնդրել խանութի տերերին վերաբացել իրենց խանութները, քանի որ քաղաքի խանութների 95 տոկոսը շարունակում էր փակ մնալ:

Նոյեմբերին ոստիկանությունը ձերբակալել էր 73 մարդու, ովքեր կասկածվում էին Չինաստանում 1 միլիոն դոլար արժողությամբ շքեղ պայուսակներ արտադրելու և իրացնելու մեջ:

Հանրային անվտանգության նախարարության տվյալներով՝ հացավոր խմբի պայուսակների արտադրության 37 կետերում հայտնաբերվել  է 20,000 Լուի Վիտոն, Հերմես և Գուչի պայուսակներ: Խումբը ընդհանուր հաշվով վաճառել էր 960,000 պայուսակներ, որոնց մեծ մասը արտահանվել էր Միացյալ նահանգներ և Միջին արևելք:

16 կմ` կտրված ձեռքով

137-ամյա հունգարացի Տիբոր Ա.-ն բժիշկներին է հասցրել իր կտրված վերջույթը:  Տղամարդն արիության  հրաշալի օրինակ է դարձել. արյունահոսելով, նա 16 կմ քշելով հասել է հիվանդանոց` իր հետ տանելով պոկված ձեռքը:

Նրա խոսքով, առավոտյան արթնացել էր գերազանց տրամադրությամբ ու չի էլ կասկածել, որ այդ օրը նրան վիճակված էր ստուգել մարդկային հնարավորությունների սահմանը:

“Ես պարզապես մաքրում էի շինարարական աղբի մշակման սարքը, երբ հանկարծ սարքի մի մասն ընկավ ու կտրեց թևս”:

Նա խոստովանել է, որ առաջին մի քանի վայրկյանը  ցնցում է ապրել և երկար ուշքի չի եկել, ապա, նայելով բացակայող թևին, քիչ մնաց ուշագնաց լիներ, ապա հավաքեց ուժերն ու փորձեց ինքն իրեն օգնել:

“Ես հանգամանքների գերին դարձա: Երկրոդ ձեռքս հրաժարվում էր ինձ ենթարկվել: Ես կամքիս գերլարումով գետնից վերցրի կտրված ձեռքս ու վազեցի դեպի մեքենան”:

Նա սկսեց օգնություն կանչել, սակայն ոչ ոք նրա  կանչին չարձագանքեց: Այնժամ նա որոշեց ինքնուրույն վարել ավտոմեքենան: Մի քանի անհաջող փորձից հետո, այնուամենայնիվ դա նրա մոտ ստացվեց: Տղամարդը քշելով հասավ հարևան Այզենշտադտ քաղաք, ողջ ընթացքում կողքին պահելով կտրված թևը, որտեղ էլ այն կարեցին: Բժիշկները հավատացնում են, որ Տիբորն իրեն լավ է զգում ու նույնիսկ կարողանում է մատները շարժել, սակայն, ցանկացած գործողություն նրան դժվարությամբ է տրվում:

Ոստիկանների կարծիքով,  տղամարդն արյան կորստից չի մահացել` շոկային վիճակի շնորհիվ: Այդ վիճակում մարդկային օրգանիզմն ունակ է  անհավանական բեռնվածությունների ու լարման դիմանալ:

 

Անջելինա Ջոլին պատրաստվում է ձվարանների հեռացման վիրահատությանը

angelina-jolie-kids-crickets37-ամյա դերասանուհին խոստովանել է, որ  հաջող մասթոէկտոմիայից հետո պատրաստվում է ձվարանների հեռացման վիրահատության, որպեսզի նվազեցնի քաղցկեղի առաջացման ռիսկը:

Մասնագետները   դերասանուհուն զգուշացրել էին, որ նրա մոտ ձվարանների քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը կազմում է 50% ու առաջարկել են այդ վիրահատությունը կատարել այն ժամանակ, երբ դերասանուհին դառնա 40 տարեկան:

Բրեդ Փիթի սիրելին արդեն կենսաբանական 3 և 3 որդեգրած զավակների մայր է.նրանցից ավագը` Մեդոքսը,  համարյա 12 տարեկան է:

 

Աննա Կուրնիկովան կուղեկցի Իգլեսիասին Մոսկվայում կայանալիք Տաշիր 2013-ի մրցանակաբաշխությանը

6d533e9aab32cf4ccf183ac94d84a78dՀայտնի թենիսիստուհին ու իսպանացի երգիչն առաջին անգամ  պաշտոնական ամուսնություն կնքելու մասին հայտարարությունից հետո  կայցելեն Մոսկվա: Առիթը  “Տաշիր-2013-ի” մրցանակաբաշխությունն է:

Համերգը տեղի կունենա 2013-ի մայիսի 18-ին,Կրեմլյան պալատում:  Ելույթ կունենան նաև“Փարիզի աստվածամոր տաճարը” մյուզիքլի  ճանաչված կատարողներ Հելեն Սեգարան ու Պատրիկ Ֆիորին: