Օդափոխման համակարգով դագաղներ` Ադրբեջանում

4Թուրքական “Qorxmaz İnox” ընկերության նախագահ Ջենք Քեշքեքը հայտարարել է, որ ընկերությունը օդորակիչով դագաղներ է արտահանում Ադրբեջան, հաղորդում է “Հագին” գործակալությունը` հղում կատարելով “ANS”-ին:

Ընկերության նախագահը տեղեկացրել է, որ ընկերությունը 1995թ.-ից զբաղվում է օդափոխման համակարգով դագաղների արտադրությամբ և դրանք արտահանում է 10 երկիր, այդ թվում` Ադրբեջան:

Թուրքական ընկերության կողմից արտադրվող դագաղներում ջերմաստիճանը մշտապես մինչև մինուս 5 աստիճան է: Դրանք աշխատում են էլեկտրականությամբ և ունեն պատուհան, որի միջոցով կարելի է հետևել հանգուցյալի մարմնի վիճակին:

Զարմանահրաշ փղերն իրենց կնճիթներով գեղեցիկ նկարներ են ստեղծում

Asian elephantՓղերը հայտնի են որպես խելացի կենդանիներ, սակայն նրանք նաև պրոֆեսիոնալ նկարիչներ կարող են դառնալ:

Ասիական յոթ փղեր իրենց կնճիթներով բռնում են հատուկ վրձիններ և գեղեցիկ տեսարաններ նկարում:

Թաիլանդում բնակվող խելացի կաթնասունները նույնիսկ այնպիսի հատկություն են զարգացրել, որին մարդն  ընդունակ չէ, նրանք իրենց կնճիթով ներկ են քաշում, այնուհետև այն ցանում կտավի վրա:

Asian elephant2Ոչ այնքան ճշգրիտ  նկարների համար փղերը օգտագործում են նաև իրենց հսկայական ոտքերը՝ դրանք թաթախելով ներկի մեջ, այնուհետև դնելով գետնին հարմարեցված հսկայական կտավների վրա:

Փղերի աշխատանքներն արգելոցը վաճառում է յուրաքանչյուրը 1,300 ֆունտով` վաճառքից ստացված գումարն  օգտագործելով Մաեսայի փղերի ճամբարի կարիքները հոգալու համար:

Փղերին նկարել սովորեցնելու տեխնիկան առաջին անգամ կիրառվել է Մաեսայում, սակայն այն այժմ օգտագործում են մի քանի այլ արգելոցներում կենդանիների պահպանության համար գումար հավաքելու նպատակով:

Ամենամեծ նկարչական փորձ ունեցող փիղ նկարիչներին ինը տարի առաջ վարժեցրել է չինացի մի նկարիչ, որոնք այժմ հմտորեն նկարում են իրականին մոտ տեսք ունեցող ծաղեփնջեր:

 

Անգելա Մերկելը Գերմանիայի ֆուտբոլային թիմի հետ լուսանկարվել է նրանց հանդերձարանում

Angela MerkelՖուտբոլային խաղի ժամանակ Անգելա Մերկելի դեմքը մատնում էր, որ նա ֆուտբոլի սիրահար է:

Իսկ երբ նրա ազգային թիմը Բրազիլիայում աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ խոշոր հաշվով հաղթել է Պորտուգալիայի թիմին, նա այնքան է ուրախացել, որ իջել է հանդերձարան և լուսանկարվել թիմի հետ:

Թիմի հարձակվող Լուկաս Պոդոլսկին Գերմանիայի առաջնորդի հետ լուսանկար է տեղադրել համացանցում 4-0 հաշվով հակառակորդին հաղթելուց հետո:

59-ամյա ֆուտբոլային երկրպագուն իր թևերը ցնծությամբ վերև է բարձրացրել իր երկրի թիմի խաղը Սալվադորում դիտելու ընթացքում:

Germany v Portugal: Group G - 2014 FIFA World Cup BrazilՆրա շուրջը նստած հայտնի մարդիկ՝ ներառյալ Ֆրանսիայի նախկին աստղ և ներկայիս Uefa-ի ղեկավար Մայքլ Պլատինին, ավելի զուսպ էին, քան Մերկելը:

 

Մայլի Սայրուսը վրդովվել է երաժշտական մրցանակաբաշխությունում Սելենա Գոմեսին պարտվելու համար

miley-cyrus-selena-gomezՄայլի Սայրուսը վրդովվել է կիրակի օրը Տորոնտոյում կայացած «MuchMusic Video Awards 2014» մրցանակաբաշխությանը որևէ անվանակարգում չհաղթելու համար: Երգչուհին Twitter-ում արտահայտել էր իր հիասթափությունը մրցանակաբաշխության քվեարկության համակարգի վերաբերյալ:

Շատերը ենթադրում են, որ Սայրուսը հատկապես զայրացել է, երբ «Տարվա լավագույն միջազգային արտիստ» մրցանակն  անցել է Սելենա Գոմեսին:

Ըստ տեղեկությունների՝ երկու աստղերը այնքան էլ լավ հարաբերություններ չունեն:

Ինչևէ՝ Սայրուսը ոչ միայն տանուլ է տվել Սելենա Գոմեսին, այլև 21-ամյա կատարողը «Տարվա լավագույն միջազգային տեսահոլովակ» անվանակարգում զիջել է Լորդին:

MuchMusic Awards մրցանակաբաշխության ռեժիսորներն,  ի պատասխան Սայրուսի մեկնաբանությունների, Twitter-ում գրել են, որ իրենք ունեն իրենց սեփական վստահելի վերահսկման համակարգը:

Rose Roth-ը Բաքվում, օր 2. Սկանդալներն ու ադրբեջանցիների հիստերիան շարունակվում են. PanARMENIAN.net

բաքուԵրկրորդ օրն է, ինչ Ադրբեջանում ընթանում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Rose Roth 86-րդ սեմինարը «Հարավային Կովկաս. մարտահրավերներ ու հնարավորություններ» թեմայով: Մասնավորապես, Ադրբեջանի ներկայացուցիչները սպառնացել են «պատժել» հայկական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանի հորը, վիրավորանքներ են հնչել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին, իսկ Հայաստանն անվանել են «ահաբեկչական պետություն»:
PanARMENIAN.net-ը գրում է, որ հայ պատվիրակներն իրենց հերթին հիշեցրել են սումգայիթյան ջարդերի մասին, բացահայտ մեղադրել են Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտությունը սկսելու ու ռազմականացնելու մեջ:
Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հայկական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը մեղադրել է Ադրբեջանին 1988 թ. Սումգայիթում հայ բնակչության ջարդեր կազմակերպելու մեջ: ՆԱՏՕ ԽՎ-ում ազերիների ղեկավար Զիյաֆետ Ասկերովն էլ հանկարծ հայտարարել է, թե Ադրբեջանի զինդատախազությունը հետաքննում է ինչ-որ «արյունալի հանցագործություն» ադրբեջանցիների դեմ, որն, իբր գործել է Թևան Պողոսյանի հայրը Ղարաբաղում:
«Շատ շուտով Ինտերպոլը կգտնի քո մարդասպան հորն ու բերման կենթարկի և նա կստանա իր պատիժը: Շատ շուտով դու դա կտեսնես»,- ասել է Ասկերովը:
Սումգայիթյան ջարդերի մասին Ասկերովն ասել է, թե այդ «իրադարձությունները հրահրել էր խորհրդային ՊԱԿ-ը» և «ձեր Գրիգորյանը»:
Թևան Պողոսյանի հայրը՝ Ժիրայր Պողոսյանը 1998 – 1999 թթ. ԼՂՀ վարչապետն է եղել, իսկ 1992 թ-ին` ԼՂՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնակատարը:
Ինչպես նշում է ԱՊԱ-ն, ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը բացահայտ մեղադրեց Ադրբեջանին: Նա հայտարարեց, որ վերջին 7 տարում Ադրբեջանի ռազմական բյուջեն աճել է 20 անգամ՝ նշելով, որ դա իրական սպառնալիք է տարածաշրջանում: Նա պահանջեց ՆԱՏՕ ԽՎ-ից կոշտ արձագանք այդ կապակցությամբ:
Նրանից հետո խոսք վերցրեց Թևան Պողոսյանն ու մեղադրեց Ադրբեջանին՝ նշելով, որ հենց Բաքուն է հրահրել ղարաբաղյան հակամարտությունը: Նա հիշեցրել է, որ ԽՍՀՄ փլուզման շեմին Ադրբեջանում մնում էր մեծ քանակով զենք ու զինամթերք և պաշտոնական Բաքուն օգտվեց դրանից:
Հայ պատվիրակներին պատասխանել է ՆԱՏՕ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Զիյաֆետ Ասկերովը: Նա հայտարարել է, թե Հայաստանի պատվիրակությունը «սադրանքներով է զբաղված Բաքվում» և փորձում է «վատաբանել Ադրբեջանին ՆԱՏՕ ԽՎ աչքում»: Ասկերովը դիմել է ՆԱՏՕ ԽՎ ներկայացուցիչներին, հարցնելով, թե արդյո՞ք մի երկիր, որի «տարածքի 20 տոկոսն օկուպացված է, չպետք է ավելացնի իր ռազմական բյուջեն»:
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե հայերն, իբր, «մոտ 30 ահաբեկչական գործողություն» են կազմակերպել Ադրբեջանում և «Խոջալուում ցեղասպանություն են» գործել: Նա նաև ինչ-որ ցուցակ է վկայակոչել՝ իբր Ինտերպոլի կողմից «որոնվող հայ զինվորականների մասին»:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.

Վրաստանի ՏԻՄ ընտրություններում Ախալքալաքում և Նինոծմինդայում ազգությամբ հայեր են հաղթել

Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով եզրափակվեցին  Վրաստանի ընտրությունները, որով իշխանությունները վերջապես  ավարտին հասցրին իշխանափոխությունը Վրաստանում, քանի որ այս ընտրությունների արդյունքում Վրաստանի շրջանների մեծ մասում հաղթել են “Վրացական երազանք” կոալիցիայի ներկայացուցիչները”-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:

Ջոնի Մելիքյան

Այս ընտրությունների միակ խնդիրն, ըստ փորձագետի, ընտրողների մասնակցության ցածր մակարդակն է.  նախորդ ընտրությունների հետ համեմատելով` փորձագետը նշեց, որ այս տարի Վրաստանի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 43%-ը, երբ 4 տարի առաջ` 2010 թ-ին մասնակցությունը 49%-էր կազմում: Ջոնի Մելիքյանը ընտրությունների ժամանակ եղել է Թիֆլիսում` ականատես լինելով ընտրությունների ողջ ընթացքին: Փորձագետը նշեց, որ այս ընտրություններն առանձնահատուկ էին նրանով, որ բացի Թիֆլիսից մյուս քաղաքներում ևս ուղղակի ընտրություններով քաղաքապետեր պիտի ընտրվեին: Տվյալների համաձայն` քաղաքներից 4-ում քաղաքապետերն արդեն ընտրվել են, իսկ 8 քաղաքներում 50% շեմը չհաղթահարելու պատճառով նախատեսվում է ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել:

“Մեծամասնական ընտրակարգով առաջին տեղում է “Վրացական երազանք” կոալիցիան, երկրորդ տեղում է “Միացյալ Ազգային շարժումը”, երրորդը`  “Բուրջանաձե միասնական ընդդիմություն” կոալիցիան, իսկ չորրորդը` “Պատրիոտների դաշինքը”,-ամփոփելով ընտրությունների արդյունքները` նշեց Ջոնի Մելիքյանը:

Փորձագետը տեղեկացրեց, որ Ջավախքում, ավելի կոնկրետ` Նինոծմինդայում ու Ախալքալաքում, իշխող “Վրացական երազանք” կոալիցիան առաջադրել էր հայազգի քաղաքական գործիչների, իսկ ադրբեջանաբնակ Մառնեուլի շրջանում “Վրացական երազանքը” առաջադրել էր ազգությամբ վրացի գործչի, իսկ ընդդիմություն հանդիսացող “Միացյալ ազգային շարժումը”` ադրբեջանցու, ինչն էլ նախընտրական շրջանում բախումների բերեց:

Ըստ նախնական տվյալների` Ջավախքում` Նինոծմինդայում ու Ախալքալաքում, հաղթել են ազգությամբ հայեր, Նինոցմինդայում` Գագիկ Ղարսլյանը “Վրացական երազանք” կուսակցությունից` 80%-ով, իսկ Ախալքալաքում` Էդուարդ Աղայանը` “Վրացական երազանք” կուսակցությունից `60.55 %-ով, ինչը ցույց է տալիս, որ վրացահայերը ինչ-որ չափով ներկայացված կլինեն և այս օղակի ընտրություններում կփորձեն որոշ բարեփոխումների, զարգացումների հարցեր բարձրացնել:

ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպումը Հալեպի նահանգապետի հետ

3333_hqՀունիսի 17-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը հանդիպում ունեցավ Հալեպի նահանգապետ Մոհհամադ Վահիդ Աքքադի հետ:

Շնորհավորելով Տիգրան Գևորգյանին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` Հալեպի նահանգապետը հաջողություն մաղթեց նրան իր գործունության մեջ:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և ընդունելության համար` ՀՀ գլխավոր հյուպատոսը կարևորեց գլխավոր հյուպատոսության և նահանգային իշխանությունների միջև ավանդաբար եղած արդյունավետ համագործակցության շարունակությունը:

Կողմերը մտքեր փոխանակեցին Սիրիայում առկա իրադրության, նահանգի սոցիալ-տնտեսական խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

Ընդգծելով Սիրիայի հասարակական կյանքում հայ համայնքի ունեցած կարևորագույն դերակատարությունը` զրուցակիցներն անդրադարձան ստեղծված իրավիճակում Հալեպի հայության առջև ծառացած խնդիրներին:

Հանդիպման ընթացքում Մոհամադ Վահիդ Աքքադը Տիգրան Գևորգյանին ներկայացրեց նաև նահանգի հումանիտար իրադրության բարելավման նպատակով իրականացվող քայլերը:

Անկախ

Ադրբեջանցի զինյալները փոխում են իրենց անձնագրերը

3 (1) “Իրաքի և Լևանտի իսլամական պետություն” իսլամիստական ծայրահեղական խմբավորումը սկսել է անձնագրեր բաժանել իր կողմնակիցներին։ Այդ մասին ասված է զինյալների տարածած տեղեկության մեջ, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այն անձանց, ովքեր կռվում են զինյալ խմբավորումների կազմում, անձնագրեր են բաժանում։ Իսլամական անձնագիր ստացած զինյալների թվում կան նաև ադրբեջանցիներ։ Զինյալներն այդ անձնագրերի լուսանկարները տեղադրել են սոցցանցերում։

Նշենք, որ որոշ ժամանակ առաջ Սիրիայում կռվող ադրբեջանցիները պատռել էին իրենց ադրբեջանական անձնագրերն ու այդ մասին տեղեկացրել են  սոցցանցերում։

Նրանք հայտարարել էին, թե դա արել են այն պատճառով, որ այլևս մտադիր չեն Ադրբեջան վերադառնալ։

Անկախ

Դքսուհու շրջազգեստը թիկնապահ ունի

c55b41be979529fa69180a6e95cb7_4d6728685d2f66bb02025c23802c0_prepared_4490a616def3a88128e1282b60f5f24e (1)Չնայած արքայազն Ուիլյամն ու նրա երիտասարդ տիկինը մտադիր են տնտեսել սպասավորների վրա, այդուհանդերձ նրանց օգնականների հաստիքներն ավելանում են:

Քենինգթոնյան պալատում նոր կին-թիկնապահ է հայտնվել` սպայի կոչումով, որի գլխավոր խնդիրը դքսուհու շրջազգեստին հետևելն է: Բանն այն է, որ պաշտոնական այցելություններից մեկի ժամանակ, Քեյթը չի հետևել իր զգեստին ու անամոթ  քամին բարձրացրել է նրա փեշը  ու մերկացրել ստրինգով «թիկունքը»:

Այդ անգամ էլ պապարացիները ճիշտ տեղում էին  ու, դքսուհու լուսանկարը հայտնվել էր գերմանական տաբլոիդի շապիկին: Թագուհի Եղիսաբեթ II- ը դրա համար Քեյթի համար օգնական է վարձել, որ նման միջադեպերը կանխվեն:

Անկախ

Քեսաբի դեմ հարձակումը կարճաժամկետ մարտավարական քայլ էր. արաբագետ

DSC09331“Քեսաբի դեմ հարձակումը  Սիրիայի զինյալների կողմից այս տարվա մարտի 20-21-ին ժամանակավոր քայլ էր: Սա ընդամենը կարճաժամկետ մարտավարական քայլ էր: Քեսաբը վերցնելը զինյալների համար թիրախ չի եղել: Եթե Քեսաբը լիներ երկարաժամկետ քայլ, ապա մենք կտեսնեինք նաև Լաթաքիայի գրավումը, որը չեղավ”, –  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը`  անդրադառնալով Սիրիական բանակի կողմից Քեսաբի ազատագրման թեմային:

Ըստ արաբագետի` այդ քայլն իրականացվեց միայն  այն բանի համար, որ խոչընդոտվեն նախագահական ընտրությունները: “Քեսաբը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին, որը հսկվում է թուրք զինվորների կողմից. Քեսաբը ապագայում պահելու կամ դեպի Լաթաքիա շարժվելու համար անհրաժեշտ էր, որ Թուրքիան բացեր սահմանը ամբողջությամբ և մի քանի անգամ ավելի մեծ ուժեր ուղարկեր, ինչը  վերջինիս համար անթույլատրելի էր միջազգային հանրության քննադատության առկայության պայմաններում”, – ասաց Արմեն Պետրոսյանը: Նա նշեց, որ Քեսաբի ազատագրման մասին նախապես չհայտնեցին, դա եղավ հուժկու գրոհով՝ անակնկալի բերելով նաև հակակառավարական ուժերին:

Սիրիական կառավարության տվյալների համաձայն` երեկվա դրությամբ մոտ 250 ընտանիք վերադառնում է Լաթաքիա: Շրջանում երեկվանից իրականացվում են վնասված ենթակայանների նորոգման խնդիրներ: Մասնավորապես կան խնդիրներ կապված էլեկտրեաէներգիայի և ջրի հետ: “Բայց ամենակարևորն, իհարկե,  անվտանգության ապահովումն է. բանակն իրականացնում է տարածքի ականազերծման աշխատանքներ”,-  նշեց Արմեն Պետրոսյանը:

 

Արաբագետը նշեց, որ ընտրություններից ի վեր հայ համայնքի վիճակը ավելի է բարդացել, քանի որ, եթե մինչև այդ տեղացի հայերը հայտարարում էին իրենց չեզոքության մասին, ընտրություններին մասնակցելով, նրանք արդեն ցույց տվեցին , որ կողմին են հարում. հենց այս հանգամանքի հետ է կապված վերջին ամիսներին Հալեպում հայաշատ վայրերի նկատմամբ իրականացված հրթիռակոծությունները:

Անկախ

Ադրբեջանցիները Թևան Պողոսյանի ընտանիքին մեղադրել են ահաբեկչության մեջ և ստացել պատասխան.Պանորամա

թևան պողոսյանՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը հնարավորություն էր այցելել Բաքու, բայց էմոցիոնալ պոռթկումներն ու բանավոր խոսքով հարձակումները երեք մեկուսացված հայերի նկատմամբ, մտահոգիչ են: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրում է Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը, որը այժմ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանի և Թևան Պողոսյանի հետ միասին գտնվում է Բաքվում, հաղորդում է Պանորաման:

Հիշեցնենք` նրանք մասնակցում են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ-Ռոութ» (Rose-Routh) սեմինարին: Այսօր սեմինարի 2-րդ օրն է: Այսօր սեմինարում քննարկման թեման Վրաստանն է` էներգետիկ ու տարածաշրջանային խնդիրներով:

«Հետաքրքիր է`արդյոք հակահայ ցուցարարները նորից կգա՞ն», -գրել է Կիրակոսյանը:

Նշենք, որ հայկական պատվիրակության անդամներին երեկ Բաքվում դիմավորել են բողոքի ակցիաներով:

Փորձագետն իր միկրոբլոգում պարբերաբար տեղեկացնում  է` ինչ է կատարվում Բաքվում, մասնավորապես, սեմինարի դահլիճում:

«ՆԱՏՕ ԽՎ-ի հայկական պատվիրակության անդամները հերքում են ադրբեջանցիների մեղադրանքները` հայտարարելով, որ Հայաստանում պաշտպանության ոլորտում կատարվող բարեփոխումները հաջողված են», -գրել է Կիրակոսյանը:

Նա ներկայացրել է նաև ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի ու ադրբեջանցի հռետորների միջև փոքրիկ բանավեճը:

«ՆԱՏՕ ԽՎ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստանի նախագահին անվանեցին տեռորիստ, իսկ Թևան Պողոսյանի ընտանիքին մեղադրեցին ահաբեկչության մեջ», -փոխանցում է Կիրակոսյանը:

Նույն բլոգում, պարոն Կիրակոսյանը նշել է, որ Թևան Պողոսյանը հակադարձել է ադրբեջանական կողմին, ասելով` «Ես հպարտանում եմ այն ամենով, ինչ արել է իմ հայրը…նա ինձ սովորեցրել է սիրել հայրենիքը»:

Նշենք, որ Թևան Պողոսյանը Ժիրայր Պողոսյանի որդին է, ով 1998 – 1999 թթ. ԼՂՀ վարչապետն է եղել, իսկ 1992 թ-ին` ԼՂՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնակատար։

Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միկրոբլոգի հետևյալ գրառմանը. «Բոլոր հիմնարար ազատությունները երաշխավորված են, կա ազատ ԶԼՄ և ազատ ինտերնետ», նույն միկրոբլոգում Ռիչարդ Կիրակոսյանը պատասխանել է հետևյալ կերպ. «Ես Բաքվում եմ և միանգամայն այլ իրականություն եմ տեսնում»:

Հիլարի Քլինթոնն առաջ է անցել Օբամայից

ol3001402989367Վերջերս անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները վկայում են, որ ԱՄՆ  նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կարող էր ավելի հաջողակ նախագահ դառնալ, քան Բարաք Օբաման է:

Եթե  միջազգային քաղաքական գործիչ Օբամային պաշտպանում է հարցված ամերիկացիների 40%-ը, ապա 63%-ը համոզված է, որ Հիլարին նախագահական գործունեության մեջ կգերազանցեր Օբամային:

Հարցվածների 61%-ը հայտարարել է, որ Հիլարի Քլինթոնն արդյունավետ պայքար է տարել ահաբեկչության դեմ, մինչդեռ Օբամայի պայքարի արդյունավետության մասին կողմ է արտահայտվել նրանց 49%-ը:

Քլինթոնի էկոնոմիկական ձեռնարկներին պատրաստ է հավատալ 63%-ը, իսկ Օբամայի ձեռնարկներին` ընդամենը 38%-ը:

Անկախ

Հայ պատգամավորը՝ Բաքվում. Ադրբեջանի նախաձեռնած սպառազինությունների մրցավազքը սպառնալիք է տարածաշրջանի անվտանգության համար.NEWS.am

Կորյուն Նահապետյանը բաքվումՍպառազինությունների մրցավազքը, որ նախաձեռնել է Ադրբեջանը, լուրջ սպառնալիք է տարածաշրջանի համար: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, որը  Բաքվում մասնակցում է Վեհաժողովի սեմինարին: Նա հայտարարել է, որ վերջին 7 տարիների ընթացքում Ադրբեջանի ռազմական բյուջեն մեծացել է 20 անգամ եւ փորձել է այդ ներկայացրել որպես իրական սպառնալիք տարածաշրջանի համար: Նա այդ կապակցությամբ կառույցից կոշտ արձագանք է պահանջել, հաղորդում  է NEWS.am-ը:

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, Կորյուն Նահապետյանից հետո ելույթ ունեցած հայ պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ Ադրբեջանին մեղադրել է ղարաբաղյան հակամարտությունը սկսելու համար: Նա հայտարարել է, որ ԽՍՀՄ փլուզման նախաշեմին Ադրբեջանում մեծ քանակությամբ զենք ու զինամթերք էր մնացել, եւ պաշտոնական Բաքուն, օգտվելով դրանից, սկսել է սպառնալ Ադրբեջանում բնակվող հայերին:

Այս հայտարարությունները, բնականաբար, դուր չեն եկել ադրբեջանական կողմին: ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, Միլի Մեջլիսի նախագահի առաջին տեղակալ Զիաֆաթ Ասքերովը հայտարարել է, որ Հայաստանի պատվիրակությունը երկու օր շարունակ «Բաքվում սադրանքով է զբաղվում»: Ավանդույթի համաձայն, հիշելով «գրավյալ տարածքների» եւ «միլիոնավոր փախստականների մասին»՝ ադրբեջանցի պատգամավորը նաեւ հայտարարել է, թե «ահաբեկչությունը Հայաստանում պետական քաղաքականություն է, իսկ երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը տարածաշրջանի թիվ մեկ ահաբեկիչն է»:

 Անկախ

Ադրբեջանը պահանջում է Հայաստանին հեռացրել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովից

2 (2)ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Միլլի Մեջլիսի նախագահի առաջին տեղակալ Զիյաֆեթ Ասքերովը Բաքվում ընթացող “Rose-Roth” 86-րդ սեմինարի ժամանակ առաջարկել է հայկական պատվիրակությունը հեռացնել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովից, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:

Վերջինս իր “պնդումը” հիմնավորել է նրանով, որ Հայաստանի “ահաբեկչական գործողությունները Ադրբեջանի նկատմամբ արդեն ապացուցված են, ուստի ահաբեկչական պետության համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ անթույլատրելի է”:

“ՆԱՏՕ-ն երկու տարով դադարեցրել է համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ զրկելով նրան քվեարկելու իրավունքից ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում:Ուստի ինչու, չնայած օկուպացիային, Հայաստանին չեն հեռացնում այս կառույցից: Մենք պահանջում ենք հստակեցնել այս հարցը”,- նման հայտարարությամբ հանդես է եկել Զիյաֆեթ Ասքերովը:

Նշենք, որ հայկական պատվիրակությունը՝ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ, մասնակցում է Բաքվում անցկացվող սեմինարին։

Անկախ

Ղազախստանը մինչև հունիսի 30-ը Իրան է արտահանելու 1,5 մլն տոննա ցորեն

wheatՂազախստանի Հացահատիկ արտադրողների  միությունը տեղեկացնում է, որ Ղազախստանը 2014-ի ողջ ընթացքում ցորեն է արտահանելու Իրան և Չինաստան:

Ղազախստանը երկաթուղով արտահանում է հիմնականում ցորեն և ցորենի ալյուր: Երկիրը Ասիայում հացահատիկի ամենախոշոր արտադրողն է:

Ղազախստանի Հացահատիկի միության նախագահ Նուրլան Թլեուբաևը հայտնել էր, որ մինչև հունիսի 30-ը Ղազախստանից Իրան արտահանվող ցորենի ծավալը կհասնի 1,5 մլն տոննայի:

Ուշագրավ է, որ անցյալ տարի Ղազախստանից Իրան է արտահանվել միայն 345 հազար 600 տոննա ցորեն:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Իրանը կրկին ՄԱԿ-ի ուշադրությանն է ներկայացրել փախստականների վիճակի մասին նախագիծը

UNOԺնևում հանդիպել են Իրանի ներքին գործերի  նախարար Ռահմանի  Ֆազլին  և  ՄԱԿ­-ի փախստականների հարցով ղեկավար Անտոնիո  Գուտերեսը:

Կողմերը քննարկել են Իրանում  գտնվող  փախստականների վիճակի  բարելավման հետ կապված մի շարք հարցեր:

Ռահմանի Ֆազլին իր գործընկերոջն է ներկայացրել Իրանում փախստականների վիճակի մասին  Թեհրանի կազմած պաշտոնական նախագիծը։

Իրանն այս նախագծի միջոցով ակնկալում է, որ  միջազգային  կազմակերպությունները  կաջակցեն և ֆինանսական միջոցներ կտրամադրեն  Թեհրանին, որպեսզի  կարգավորվեն  փախստականների  կրթական  ու  առողջապահական  հարցերը  և  պայմաններ  ստեղծվեն  փախստականներին  իրենց  հայրենիք  վերադարձնելու  համար։

Ուշագրավ է, որ այս նույն նախագիծն Իրանը ՄԱԿ-ի ուշադրությանն էր ներկայացրել դեռ երեք տարի առաջ, սակայն մինչ օրս ոչ մի օգնություն չի ստացել:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Հոսեին Ամիր Աբդոլլահիան. «Իրաքի հարցով Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցելու կարիք չունի»

Hossein-Amir-AbdollahianԻրանի արտաքին գործերի Աֆրիկայի և արաբական երկրների հարցերով փոխնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանն Իրաքի հարցով ԱՄՆ-ի հետ բանակցելու կարիք չունի:

«Ներկայումս Իրաքում տիրող իրավիրճակի շուրջը բանակցություններ սկսելու որևէ անհրաժեշտություն չկա: Իրաքի բանակը ինքնուրույն կարող է լուծել խնդիրը: Իրանը դեմ է Իրաքում ԱՄՆ-ի ռազմական միջամտությանը»,- նշել Հոսեին Ամիր Աբդոլլահիանը:

Աբդոլլահիանը հավելել է, որ, թեև Իրանը սահմանային շրջաններում այժմ հատուկ հսկողություն է  իրականացնում, Իրանին ոչ մի վտանգ չի սպառնում:

Ուշագրավ է, որ իր հերթին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել Իրանի հետ` Իրաքի ծայրահեղականների դեմ պայքարում:

«Վաշինգտոնը մտադիր է բանակցություններ վարել Թեհրանի հետ` Իրաքում անվտանգության ապահովման իրավիճակի շուրջը: Մենք բաց ենք երկխոսության համար, եթե Իրանը կարող է որևէ  կառուցողական ներդրում կատարել»,- ասել է Ջոն Քերին:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրերս «Իրաքի և Շամի Իսլամական Պետություն» խմբավորման գրոհայինները գրավել էին Իրաքի Նայնավա նահանգը, Մոսուլ քաղաքը և առևանգել Թուրքիայի հյուպատոսարանի աշխատակցիներին:

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ջեն Փսակին, անդրադառնալով Իրաքի կառավարական ուժերի և «Իրաքի և Շամի Իսլամական Պետություն» խմբավորման միջև տեղի ունեցող մարտերին, հրապարակավ  ասել էր, որ Իրանն իրաքյան զարգացումներում կարող է կառուցողական դեր ունենալ:

Այնուհետև իրանական լրատվամիջոցները լուրեր էին տարածել, որ «Իրաքի և Շամի Իսլամական Պետություն» խմբավորման զինյալները մոտեցել է Իրանի սահմանին: Մասնավորապես, այդ տեղեկատվություններում նշվում էր, որ «Ալ-Ղաիդային» մոտ կանգնած «Իրաքի և Շամի Իսլամական Պետություն» կոչվող խմբավորումը, Իրաքի մի շարք քաղաքներում, իրականացրած մարտական գործողություններից հետո, մոտեցել է Իրաքի արևելյան շրջաններին և հասել Իրանի սահմանին:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

ԱՄԷ-ում Ռամադանի կապակցությամբ ապրանքների վրա 40% զեղչեր են սահմանվել

1180-390x290ԱՄԷ-ում ավելի քան 460 առևտրի կետ մինչև Ռամադանի ավարտը սպառման ապրանքների վրա 25-40% զեղչեր են սահմանել, հաղորդում է today.kz-ը:

Ինչպես հայտարարել է ԱՄԷ-ի էկոնոմիկայի նախարարության սպառողների շահերի պաշտպանության վարչության ղեկավար Հաշիմ ալ-Նուեյմին, ավելի քան 50 մլն ծավալով  սուբսիդիա կհատկացվի հարյուրավոր տեսակի ապրանքների համար, որոնք ավանդաբար  սպառում են Ռամադանի ժամանակ:

Այս տարի Ռամադանը համընկնում է հունիսի վերջի հետ: Այն մահմեդական լուսնային օրացույցում թվով 9-րդն է: Այդ ժամանակ հավատացյալները  առավոտյան , մինչև երեկոյան աղոթքը  հրաժարվում են սնվելուց ու խմելուց:

Անկախ

Եգիպտոսում կառավարությունը երդվել է նախագահի առաջ

1182-390x290Եգիպտոսի նախարարների նոր կաբինետը երդման արարողություն է կատարել նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի առաջ:

Եգիպտոսի նախկին կառավարությունը ցրվել է Սիսիի` երկրի նոր նախագահ ընտրվելուց հետո: Կառավարության նոր կազմում ՆԳՆ ու պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները մնացել են իրենց պաշտոններում, իսկ ԱԳ նախարարությունը գլխավորելու է ուրիշ դիվանագետ:

Եգիպտոսում նախագահական ընտրություններն անց են կացվել մայիսի 26-28-ին: Սիսիի համար քվեարկել է  ընտրողների 96,9%: Նոր առաջնորդի երդմնակալության արարոությունը տեղի ունեցավ հունիսի 8-ին, Կահիրեում:

Անկախ

Հորդանանցի արքայազնը նշանակվել է մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի կոմիսար

1184-390x290Հորդանանցի արքայազն Զեիդա ալ-Հուսեյնը նշանակվել է Մարդու իրավունքների գծով  ՄԱԿ-ի գերագույն կոմիսար, հաղորդում է  ИА Новости-Казахстан-ը:

Մինչ այդ տղամարդը գլխավորում էր ՄԱԿ-ին առընթեր Հորդանանի  մշտական ներկայացուցչությունը: Պաշտոնապես նա  պաշտոնավարման կանցնի այս տարվա սեպտեմբերին` այդ պաշտոնում փոխարինելով Հարավային Աֆրիկայից Նավի Պիլլեյին:

«Ես առաջին գերագույն կոմիսարը կլինեմ ասիական մայրցամաքից, ինչպես նաև` մահմեդական ու արաբական աշխարհից»,-ասել է արքայազնը:

Անկախ