Բաքվում հայ պատգամավորների դեմ բողոքի ակցիա է կազմակերպվել

3“Ղարաբաղի ազատագրման կազմակերպության” մի խումբ ադրբեջանցի ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել հայ պատգամավորների Բաքու կատարած այցի դեմ, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը։

Ակցիան տեղի է ունեցել Four Seasons հյուրանոցի մոտ, որտեղ գտնվում են հայ պատգամավորները։

Ոստիկանությունը ցրել է ցույցի մասնակիցներին և խլել է նրանց պաստառները։

4 Հիշեցնենք, որ Բաքվում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի “Rose-Roth” սեմինարին մասնակցելու համար Բաքու է մեկնել հայկական պատվիրակություն՝ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ։ Երեք հոգանոց պատվիրակության կազմում են նաև “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը և Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։

Անկախ

Միխայել Շումախերը դուրս է եկել կոմայից

Ֆորմուլա 1,Միխայել Շումախեր«Ֆորմուլա-1»-ի հանրաճանաչ ավտոմրցարշավորդ Միխայել Շումախերը դուրս է եկել կոմայից։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով գերմանական Bild-ին։

Հազարավոր երկրպագուներին ուրախացնող լուրը հաստատել է լեգենդար մարզիկի գործակալ Սաբինա Քեմը։

Շումախերի ներկայացուցիչը հայտարարել է, որ աշխարհի յոթակի չեմպիոնը արդեն կոմայի մեջ չէ և Գրենոբոլի հիվանդանոցից տեղափոխվել է վերականգնողական կլինիկա։
«Նրա ընտանիքը ցանկանում է շնորհակալություն հայտնել Գրենոբոլի հիվանդանոցի բոլոր աշխատակիցներին։ Բացի այդ, մենք շնորհակալ ենք բոլորին աջակցության համար, որը, իհարկե, շատ է օգնել », – հայտարարել է Քեմը։
Միխայելը արդեն արձագանքում ձայներին և հպումներին։ Սակայն չի հաղորդվում, թե հատկապես, որ հաստատությունում է նա այժմ գտնվում ։

Անկախ

Կորած երեխաներին փնտրող իսրայելցի զինվորները մի պաղեստինցու են սպանել

իսրայել-պաղեստինԻսրայելցի զինվորները, ովքեր փնտրում են Հորդանանի արևմտյան ափի տարածքում կորած երեք դեռահասների,  գնդակահարել են մի պաղեստինցու Ռամալ քաղաքի մոտակայքում։ Այս մասին գրում է BBC-ն։

Պաղեստինի առողջապահության մարմինների ներկայացուցիչների խոսքով՝ նա  մահացել է բախման ժամանակ, որը տեղի է ունեցել այն ընթացքում, երբ իսրայելցի զինվորները  ստուգում էին Ռամալին մոտ գտնվող փախստականների ճամբարը։

Կիրակի գիշերը իսրայելցի զինվորները ձերբակալել են մի քանի տասնյակ պաղեստինցիների, այդ թվում՝ տեղի խորհրդարանի խոսնակ Աբդել Ազիզա Դուեյկային, ով նաև ՀԱՄԱՍ շարժման ղեկավարներից է։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն մեղադրել է պաղեստինական իսլամիստական շարժմանը՝ ՀԱՄԱՍ-ին, Հորդանանում  անհետացած երեք անչափահասների առևանգման մեջ:

Նա Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին, ով երկրի կառավարության կազմի մեջ է ներառել ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների, համարում է պատասխանատու երիտասարդների անվտանգության համար: ՀԱՄԱՍ-ը Նաթանյահուի հայտարարությունն  անհեթեթ է անվանել:

Երեք երիտասարդները անհետացել են հինգշաբթի երեկոյան տուն վերադառնալիս:

Որոշ տվյալների համաձայն՝ նրանցից մեկին նույնիսկ հաջողվել է զանգահարել իշխանություններին և հայտնել, որ իրենք  առևանգված են:

 

Ֆինլանդիայի վարչապետը հեռացավ պաշտոնից

o_897604 (1)Ֆինլանդիայի վարչապետ Յուրկի Կատայնեն  երկուշաբթի դիմեց պաշտոնից հեռանալու համար: Դա նշանակում է, որ կառավարությունը պետք է ցրվի: Նախագահն ընդունել է նրա հրաժարականն ու խնդրել շարունակել պաշտոնավարումը, մինչև նոր կաբինետ ստեղծվի,ինչը նախատեսվում է առաջիկա օրերին:

Ֆինլանդիայի  ԵՄ գործերով ու արտաքին առևտրի նախարար Ալեքսանդր Սթուբը ընտրվել է  Ազգային կոալիցիոն կուսակցության նոր նախագահ: Քվեարկությունը անց է կացվել Լախտի քաղաքում, համագումարի ժամանակ: Սթուբը կզբաղեցնի նաև երկրի վարչապետի պաշտոնը մինչև 2015-ի խորհրդարանական ընտրությունները:

Կատայնեն կառավարությունը գլխավորել է 2011-ից: 2 պաշտոններից հեռանալու մասին հայտարարել է ապրիլին: Նա պլանավորում է աշխատանք ստանալ ԵՄ կառույցներում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Անկախ

Բրազիլիայում ֆուտբոլ են խաղացել մարմնավաճառները

pic_b65ab2e26c6bf5651de977e4f9b7ef5a (1)Բրազիլիայի քաղաքներից մեկում` Բելու Օրիզոնտիում մարմնավաճառներն ու Ավետարանական քրիստոնեական ըկերությունը խաղացել են տեղի համալսարանի թիմի դեմ: Դրա մասին հայտնել է Agence France-Presse-ը:

Խաղը տեղի է ունեցել քաղաքի գլխավոր փողոցներից մեկում` ի պաշտպանություն սեքսուալ ծառայությունների  աշխատողների իրավունքների:

Մարմնավաճառների թիմն իրեն «Մերկ» է անվանել, չնայած իրականում խաղացել են դեղնականաչ գույնի մարզահագուստով: Բրազիլիայում մարմնավաճառները վաղուցվանից են բողոքում խտրականության դեմ ու կառավարությանը կոչ են անում իրենց մասնագիտությանը վերաբերվել այնպես , ինչպես մյուսներին: Մասնավորապես, նրանք խնդրել են թոշակային ծրագրի համար. «Վերջիվերջո, մենք կկոտրենք այդ համակարգը», ասել է մասնակիցներից մեկը:

Անկախ

Բաքվում տղամարդը բռնաբարել է 6-ամյա աղջկա

2 (2)Բաքվում սարսափելի դեպք է տեղի ունեցել: 58-ամյա տղամարդը բռնաբարել է վեցամյա աղջնակի:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” լրատվական գործակալությունը, Սալյանի շրջանի 58-ամյա բնակիչը բռնաբարել է տանտիրոջ աղջկան, ում տանը սենյակ էր վարձակալել:

Մայրը տեսել է՝  ինչպես է տղամարդը բռնաբարել աղջկան, և շտապել է փրկել նրան: Նա ծանր առարկայով հարվածել է տղամարդու գլխին, որից հետո նա փախել է:

Ներկայում բռնաբարողին գտնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Անտառային հրդեհի պատճառով հազարավոր կալիֆոռնիացիներ են տարհանվել

o_638203Ամերիկայի Կալիֆոռնիա նահանգում  անտառային ուժեղ հրդեհի պատճառով Ուոֆֆորդ-Հայթսի հազարավոր բնակիչ է տարհանվել:

Վերջին օրերին հրդեհը մոտեցել է Սեքվոյա ազագային արգելոցին  ու Ուոֆֆորդ-Հայթսի մատույցներին: Հրդեհի դեմ պայքարում է ավելի քան հազար հրշեջ, իսկ ուղղաթիռներից ջուր են ցանում անտառի դժվարհասանելի մասերում: Իրավիճակը բարդանում է ուժեղ քամու պատճառով, որը նպաստում է կրակի տարածմանը, հաղորդում է РИА Новости-ն:

Կալիֆոռնիայում անտառային հրդեհները բացառություն չեն հատկապես ամռանը, երբ չոր ու շոգ եղանակ է լինում:

Անկախ

Իրանը մեկ տարում 32 մլրդ դոլարի ոչ նավթային ապրանքներ է արտահանել

iran_export_tradeԻրանի տնտեսական զարգացման կազմակերպության նախագահ Վալիոլլահ Աֆհամիռադը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանը մեկ տարվա ընթացքում 32 մլրդ դոլարի ոչ նավթային ապրանքներ է արտահանել:

Նշենք, որ Իրանի նավթի նախարարի տեղակալ Մանսուր Մոազամին  վերջերս նշել էր, որ եթե նախորդ տարվա բյուջեով նախատեսվում էր օրական 1 մլն բարել նավթ արտահանել, ապա նոր կառավարության գործողությունների շնորհիվ արտահանման ցուցանիշը 20 տոկոսով ավելացել է:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Իրանում կխրախուսվեն տեղական արտադրողները

iran domestic manufԻրանի առևտրի, հանքերի և արդյունաբերության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մոհամմեդ Ռեզա Ղաֆֆարին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանի կառավարությունը տեղական  արտադրողին խրախուսելու նպատակով արգելել է մի շարք ապրանքների ներկրումը Իրան:

«Իրանի կառավարությունը հաստատել է առևտրի, հանքերի և արդյունաբերության նախարարության ներկայացրած որոշման այն նախագիծը, համաձայն որի՝ արգելվում է ներկրել այնպիսի ապրանքատեսակներ, որոնք արտադրվում են երկրում»,- հայտնել է Մոհամմեդ Ռեզա Ղաֆֆարին:

Նա նաև հավելել է, որ կառավարության որոշման մասին արդեն տեղեկացվել են առևտրի, հանքերի և արդյունաբերության, նավթի, էներգետիկայի, պաշտպանության, առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունները:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Մողես «ծնած» ինդոնեզացի կնոջը կախարդության մեջ են մեղադրել

pic_39d8e1a83f150add8bf22a090b61db25Ինդոնեզիայում կնոջը, որը հավատացնում է, թե մողես է լույս աշխարհ բերել, կասկածում են կախարդության մեջ, հայտնում է Oranga News: Բացի այդ, 31-ամյա Դեբի Նուբատոնիսին կենդանի  լույս աշխարհ բերելուց հետո սպառնում են: Տեղի բժիշկներն ու փորձագետները սկսել են կատարվածի հետաքննությունը:

«Ծնունդն» ընդունած գինեկոլոգներն ու մանկաբարձները դրա մասին հայտնել են բուժկենտրոն, որտեղ էլ «նորածնին» տեղափոխել են: Ինչպես է զգում «նորաթուխ» մայրիկը` չի հայտնվում:

Բժիշկները հայտարարել են, որ իրենց պրակտիկայում նման դեպք երբեք չի եղել, որ կենսաբանական մի տեսակը կյանք տա մեկ այլ տեսակի: Իսկ Կուպանգից մի բժիշկ հայտարարել է, թե այս կնոջ մոտ կեղծ հղիություն է եղել, իսկ մողեսը պարզապես հայտնվել է ոչ ժամանակին, ոչ իր տեղում:

Անկախ

Իրանի միջուկային հարցի շուրջն ընթացող բանակցությունների հերթական փուլը կմեկնարկի այսօր

iran-us-nuclear-talks Այսօր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում հերթական անգամ կհանդիպեն Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) ներկայացուցիչները: Կողմերը պլանավորել են Իրանի միջուկային հարցի շուրջ համապարփակ համաձայնագիր կնքել մինչև հուլիսի 20-ը:

Ավելի վաղ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Իրանը «Վեցնյակի» հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ուրանի հարստացումը շարունակելու մասին, միաժամանակ Իրանի նկատմամբ պատժամիջոցները կհանվեն ցանկացած համաձայնության դեպքում:

«Իրանն ամեն հնարավոր բան կանի, որպեսզի համաձայնություն ձեռք բերվի»,- հավելել էր նախագահը:

Հիշեցնենք, որ 2013-ի նոյեմբերի 24-ին Ժնևում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները հանելու դիմաց  իրանական միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչն  երաշխավորող բազմակողմանի համաձայնագիրը պետք է մշակված լինի միչև հուլիսի 20-ը:

Իր հերթին Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը վստահություն էր հայտնել, որ միջուկային հարցի շուրջը Իրանը և «Վեցնյակը» կարող են մինչև հուլիսի 20-ը համաձայնության հասնել:

«Իրանի և «Վեցյակի» միջև միջուկային հարցի շուրջը բանակցությունները հասել են վճռորոշ փուլի: Ես բոլոր հիմքերն ունեմ վստահ լինելու, որ հաջորդ ամիս մենք կհասնենք համապարփակ համաձայնագրի կնքման, որը աշխարհին կվստահեցնի, որ Իրանի միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ»,- ասել էր Զարիֆը:

Իրանի արտաքին գործերի նախարարը հավելել էր, որ տասը տարի առաջ այդ հարցով բանակցությունները տապալվել էին Բուշի վարչակազմի կողմից գործադրվող ճնշումների պատճառով:

Ուշագրավ է, որ Իրանի ու «Վեցնյակի» միջև բանակցային նախորդ փուլն անցկացվել էր մայիսին և ավարտվել էր անարդյունք: Այն ժամանակ կողմերը միմյանց մեղադրել էին անիրատեսական պահանջներ առաջ քաշելու մեջ:

 

Բրիտանիայի արքայազնը հրապարակավ իր առաջին քայլերն է արել

1160-390x290Գլոսթերշիրում պոլո խաղի ժամանակ  Քեմբրիջյան  դուքսի ու դքսուհու որդին` Ջորջն իր առաջին քայլերն է արել հասարակության առջև, հայտնում է Газета.Ru-ն:

Շուտով փոքրիկը կդառնա մեկ տարեկան:

Խաղի ժամանակ սկզբում նա չորեքթաթ էր տեղաշարժվում, իսկ հետո որոշել է փորձել ֆուտբոլ խաղալ ու ոտքի է կանգնել:

Անկախ

Ճապոնիայում 85-ամյա տղամարդուն ձերբակալել են 80-ամյա կնոջը հետապնդելու համար

pic_437285a3f4af832834abe40ae21d8c87Ճապոնիայի ոստիկանությունը ձերբակալել  85-ամյա տղամարդու, որը հետապնդում էր 80-ամյա մի կնոջ, հաղորդում է Agence France-Presse.-ը: Նրանք ծանոթացել են հիվանդասենյակում, որը  տղամարդու հանգուցյալ կինը կիսում էր  հետապնդվողի հետ:

Տակեո Նիտտան իր ուշադրության օբյեկտին մի քանի ձայնային հաղորդագրություն է ուղարկել 2013-ի նոյեմբերին, որոնցով խնդրում է այդ կնոջը իր հետ դուրս գալ ու ժամանակ անցկացնել:

Նիտան ձերբակալվել է  հունիսի 10-ին: Նա մեղադրվում է հետապնդման մեջ, քանի որ մայիսի 2-ին  այդ կնոջ տուն էր ներխուժել: Կինը մի քանի անգամ ոստիկանություն է դիմել`  տղամարդու համառ հետապնդումների դեմ բողոքով:

Վերջին շրջանում Ճապոնիայում տարեցների կողմից կատարվող հանցագործությունների  բազմաթիվ դեպքեր են գրանցվել: Կառավարության տվյալներով 65 և ավելի բարձր տարիքի օրինախախտների թիվը 20 տարում  ավելացել է 6 անգամ: Տարեցների մեծամասնությունը գողություն է կատարում, սակայն բռնությունների դեպքեր էլ  են եղել:

Անկախ

Տրանսպորտայինների գործադուլը Ֆրանսիայում հարվածի տակ կդնի ՄՊՔ-ն

o_564719 (1)Ֆրանսիայի իշխանությունները չեն կարողացել համաձայնության գալ գործադուլավոր երկաթուղային աշխատողների հետ, ինչը , փաստորեն, կարող է անդրադառնալ  միացյալ պետական քննությունների վրա, քանի որ երկուշաբթի շրջանավարտներից շատերը պարզապես չեն կարողանա  ժամանակին հասնել պետական  քննության սկզբին:

Երկաթուղայինների համազգային գործադուլը սկսվել է չորեքշաբթի օրվանից: Արհմիությունները համաձայն չեն կառավարության` երկրի տրանսպորտային տնտեսությունը բարեփոխելու պլանների հետ: Իշխանությունները մտադիր են աշխատողներին զրկել պետծառայողի կարգավիճակից ու ԵՄ պահանջներին համապատասխան, լիբերալացնել երկաթուղային շուկան:

Օրենքի նախագիծը մտադիր են քննարկել հաջորդ շաբաթ: Իշխանություններն արհմիություններին կոչ են անում  դադարեցնել գործադուլը, իսկ նրանք էլ իրենց հերթին, պնդում են ու պահանջում լիարժեք բանակցություններ վարել, ինչի մասին նույնիսկ Ելիսեյան պալատ են գրել: Նամակն իհարկե անպատասխան է մնացել, իսկ ֆինանսների նախարար Միշել Սալեն այսօր նշել է, որ «ոչ մի պատճառ» չունեն տվյալ բարեփոխումը հետաձգելու: Կիրակի արհմիությունները վճռեցին շարունակել գործադուլը ևս մեկ օր: Այսինքն, այսօր կրկին ուղևորատար գնացքների չվացուցակում ընդմիջումներ  են լինելու, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Այսօր, շուրջ 300 հազար շրջանավարտ պետք է միջնակարգ կրթության ավարտականի համար միացյալ դպրոցական քննություն հանձնի: Կրթության նախարարությունն ու երկաթուղու ղեկավարությունը խոստացել է միջոցներ ձեռնարկել` սովորողներին դպրոց հասցնելու ու, բացի այդ, բացառության կարգով, ուշացողներին լրացուցիչ ժամանակ կհատկացվի քննական առաջադրանքը կատարելու համար:

Անկախ

ՀԱՀ-ի մայրաքաղաքում ջրհեղեղի պատճառով 8 հազար մարդ է տուժել

China Storm DeathsՔեյփթաունում փոթորկի ու անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղից տուժել է 8 հազար մարդ, հաղորդում է Газета.Ru.-ն:

ՀԱՀ-ի փրկարարական ծառայության  տվյալներով, տուժել են մայրաքաղաքի ծայրամասում գտնվող ետնախորշերի բնակիչները: Ինչպես իշխանություններն են նշում, տուժած շրջաններ մթերք, ներքնակներ ու ծածկոցներ են հասցնում:

Անկախ

Կոլումբիայի նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահը

1152-390x290Կոլումբիայի գործող նախագահ Խուան Մանուել Սանտոսը հաղթանակ է տարել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, հաղորդում է  Газета.Ruն:

Ընտրատարածքներում ձայների 99%-ի մշակման արդյունքներով, Սանտոսի համար քվեարկել է 50,89% ընտրող, ինչը կազմում է շուրջ 7,75 մլն մարդ:

Մյուս թեկնածուի` Օսկար Իվան Սուլուագիի օգտին քվեարկել է 45,06%-ը կամ 6,87 մլն մարդ:

Սանտոսի երդման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 7-ին:

Անկախ

Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի մոտ 2 երկրաշարժ է եղել

1151-390x290Ճապոնական Հոնսյու կղզուց ոչ հեռու 5,6 և 5,7 մագնիտուդներով երկրաշարժեր են արձանագրվել, հաղորդում է  РБК-ն:

Առաջին երկրաշարժի էպիկենտրոնը կղզուց  93 կմ հարավ-արևելք , իսկ երկրորդը` 35 կմ Իվակի քաղաքից արևելք է տեղակայված եղել, որը վթարային «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի   մոտ է; Ստորգետնյա ցնցումները օջախը 40 կմ խորության վրա են եղել:

2 երկրաշարժերն էլ գնահատվում են որպես «շատ ուժեղ», սակայն ցունամիի վտանգ չի հայտարարվել: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ նույնպես չկան:

Անկախ

Սիրիական բանակը մեծ առաջխաղացում արձանագրեց Քեսապում

սիրիական բանակԱյսօր, սիրիական բանակը մեծ առաջխաղացում  արձանագրեց Քեսապում, ամբողջովին իր վերահսկողության  տակ առնելով Էքիզոլուխի շրջանն ու Քեսապի կողմից  Գարատուրանի խաչմերուկը։

 

Սիրիական զորքը մուտք գործեց Քեսապի հրապարակ: Այս մասին  հաղորդում է shamtimes.net-ը՝ վկայակոչելով սիրիական զինովորական աղբիյուրները:

Առաջիկա ժամերում  նախատեսվում է  Քեսապի ամբողջական ազատագրման պաշտոնական լուրի հաղորդումը, գրում է Ասպարեզը:

Անկախ

Ինչպե՞ս է աշխարհը դիտել Աշխարհի գավաթի խաղարկությունը

outer spaceԵրեկ սկսվեց Աշխարհի գավաթի խաղարկությունը Բրազիլիայի և Խորվաթիայի միջև խաղով: Ամբողջ աշխարհը ցնցվել էր Մարսելոյի խփած գոլից, որը եվրոպացիներին առաջ մղեց, սակայն խաղի վերջում բրազիլացիները հաղթեցին 3-1 հաշվով:

Rio de JaneiroԱշխարհի գավաթի խաղարկությունը դիտում էին սկսած տիեզերքից, Սիրիայի ապստամբներից մինչև քաջ քենյացիները:

1.FC Union stadium in BerlinՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները դադարեցրել են իրենց փորձարկումները խաղը դիտելու համար, Հալեպում Սիրիայի զինյալները վայր են դրել զենքերը, իսկ Պարագվայում Ասունսոնի հոգեբուժական հիվանդանոցի ավելի հավասարակշիռ հիվանդներին թույլատրել են Աշխարհի գավաթի խաղարկության խաղը հին հեռուստացույցով դիտել ճաղերի հետևից:

Asuncion ParaguayՌիո դե Ժանեյրոյի անօթևանները հավաքվել են խանութների առջև այդտեղի հեռուսատացույցներով խաղը դիտելու համար, իսկ Նայրոբիյում՝ Քենիայում, երկրպագուները հավաքվել են խաղը դիտելու՝ անտեսելով իսլամիստ ահաբեկիչների հնարավոր հարձակումների մասին նախազգուշացումները:

Գերմանացիները խաղը դիտել են Բեռլինի 1.FC Union ստադիոնում:

 

Իրաքում պատանդ մնացած թուրք վարորդը փախել է ԻՇԻՊ-ի ահաբեկիչներից

թուրք վարորդ Օրերս Մոսուլ քաղաքում «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից պատանդ վերցված թուրք բեռնատարի վարորդներից մեկին հաջողվել է փախչել ահաբեկիչների մոտից և հասնել Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Աքչաքալեի շրջան: Բեռնատարի վարորդ Իբրահիմ Քայնաքը պատմել է, որ իրենց պահում էին ինչ-որ պահեստում: Նա, օգտվելով այն հանգամանքից, որ զինյալները մոտակայքում չեն գտնվել, մեկ այլ թուրք վարորդի օգնությամբ կարողացել է փախչել պահեստից: Քայնաքը նշել է, որ պատանդ մնացած վարորդները ուժասպառ և քաղցած են: «Աստված թող ոչ ոքի թույլ չտա ընկնել այդ դաժան մարդկանց ձեռքը: Թող Աստված օգնական լինի այնտեղ մնացած վարորդներին»,-ասել է Քայնաքը:

 Անկախ