Բրեդ Փիթին ապտակել են Անջելինա Ջոլիի ֆիլմի պրեմիերայի ժամանակ

Բրեդ ՓիթՈւկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկը, որը Կաննի փառատոնի ժամանակ արդեն փորձել էր մտնել Ամերիկա Ֆերերայի շրջազգեստի տակ, կրկին սկանդալային միջադեպի մասնակից է դարձել: Այս անգամ Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է Սեդյուկին այն բանից հետո, երբ նա ապտակ է հասցրել դերասան Բրեդ Փիթին «Մալեֆիսենթ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ. ֆիլմում գլխավոր հերոսուհու դերը կատարում է հոլիվուդյան աստղի կինը` Անջելինա Ջոլին:

unnamed (1)Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դերասանը պաստառներ էր մակագրում երկրպագուների համար: Տղամարդը անցել է արգելապատնեշը և հարվածել Փիթի դեմքին: Դերասանը վտանգավոր վնասվածք չի ստացել. նա անգամ չի արձագանքել հարձակմանը, սակայն ոստիկանությունը անմիջապես վնասազերծել է հարձակվողին: Վերջինս զենք չի ունեցել. ներկա պահին նրան հարցաքննում են:

սեդյուկԻ դեպ, Բրեդ Փիթը Վիտալիի առաջին զոհը չէ. ուկրաինացին նախկինում հարձակվել է հոլիվուդյան այլ դերասանների վրա, որոնց թվում են Բրեդլի Քուփերը,  Ուիլ Սմիթը  և Լիանարդո դի Կապրիոն:

 Անկախ

 

 

ԵԽԽՎ-ում Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ բանաձև է ընդունվել

եխխվԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ԵԽԽՎ-ում Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ բանաձև է ընդունվել:

Հովհաննիսյանը գրում է. «Մայիսի 26-27-ին Հելսինկիում տեղի ունեցավ ԵԽԽվ իրավական հարցերով հանձնաժողովի նիստը: Նիստի օրակարգում ներառված էր նաև ««Դատապարտված անձանց փոխանցման մասին» կոնվենցիայի չարաշահումը կանխարգելելու միջոցառումների մասին»  ԵԽԽվ բանաձևի նախագիծը: Այն վերաբերում էր ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խնդրին: Բանաձևն ըստ էության փաստեց, որ Սաֆարովի արտահանձնումն  եղել է կոնվենցիայի չարաշահում և հակասում է բարի կամքի և իրավունքի գերակայության սկզբունքներին:

Բանաձևը փաստում է, որ Ադրբեջանի կողմից չարաշահվել է կոնվենցիայի 12-րդ հոդվածը, որի նպատակը առավելապես մարդասիրական է և այն չպետք է օգտագործվի այլ նպատակներով:
Նշեմ, որ ադրբեջանցիները մինչև վերջ էլ չկարողացան հասկանալ և ընդունել, որ աղաղակող փաստերի և իրողության դեմ իրենց ճամարտակությունները դատապարտված էին ձախողման և անգամ այս փուլում միևնույն է փորձում էին ամեն ինչ անել բանաձևի ընդունումը տապալելու համար` ներկայացնելով ծիծաղելի հակափաստարկներ:
Շնորհակալ եմ զեկուցողին` անաչառ և անկողմնակալ փաստաթուղթ ներկայացնելու, իսկ եվրոպացի գործընկերներիս` արդարությանը և իրենց խղճին ու համոզմունքներին համապատասխան գնահատականների ու քվեարկության համար»:

Նախագահական ընտրություններն էլ Ուկրաինային խաղաղություն չբերեցին

պորոշենկոՈւկրաինայում կիրակի կայացան նախագահական ընտրություններ: Ենթադրություններ կային, որ ընտրություններին քաղաքացիների անհրաժեշտ քանակությամբ մասնակցություն չի լինի և ելքը կորոշվի երկրորդ փուլով, բայց ըստ պաշտոնական տվյալների` մասնակցությունը կազմեց 60,29%, ընտրությունները կայացած համարվեցին: Ուկրաինան նոր նախագահ ունի, որ «Ռոշեն» քաղցրավենիքի գործարանի սեփականատեր, միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն է:

Դեռևս մայիսի 12-ին Ուկրաինայի արևելյան նահանգներում` Դոնեցկում և Լուգանսկում, անցկացվեցին հանրաքվեներ` ինքնավարության հարցով, և երկու դեպքում էլ ընտրողների ճնշող մեծամասնությունը կողմ քվեարկեց անկախությանը: Հռչակվեցին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը: Ե՛վ Ուկրաինան, և՛ Արևմուտքն այդ հանրաքվեների արդյունքները չընդունեցին, ինչպես որ չէին ընդունել Ղրիմի հանրաքվեի արդյունքները: Այնուհետև, Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը մտահոգություն հայտնեց առաջիկա նախագահական ընտրությունների կապակցությամբ` մատնանշելով Ուկրաինայի արևելքում ծավալվող իրադարձությունները: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն էլ հայտարարեց, որ Ուկրաինայի որոշ շրջաններում արդեն անհնար է անցկացնել նորմալ քվեարկություն: Բայց և նշեց, որ տվյալ ընտրատարածքներում ընտրություններ չանցկացնելը չի նշանակում, թե Ուկրաինայում առհասարակ չեն կայանալու ընտրությունները:

Ուկրաինայի իշխանություններին չմտահոգեց անգամ ամերիկացի երկու առաջնակարգ քաղաքագետների` Յուջին Ռումերի և Էնդրյու Վայսի կոչն Ուկրաինայում նախագահական ընտրությունները հետաձգելու վերաբերյալ: Քաղաքագետները հայտարարել էին, որ այն պայմաններում, երբ երկիրը բոլորի աչքի առաջ փլուզվում է, անհնար է ընտրությունների համոզիչ արդյունքներ ապահովել:

Մայիսի 22-ին Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ ինքնավարություններն ուշագրավ հայտարարություն արեցին: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գերագույն խորհուրդը հայտարարեց, որ որոշել է դիմել Ռուսաստանին իր անկախությունը ճանաչելու խնդրանքով, իսկ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը հայտարարեց, որ ռազմական դրություն է մտցնում հանրապետությունում: Բոլորը սպասում էին Ռուսաստանի դիրքորոշմանը: Այն չուշացավ: Մայիսի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում նշեց. «Մենք հասկանում, տեսնում ենք, որ Ուկրաինայում մարդիկ ցանկանում են` երկիրը դուրս գա այդ ճգնաժամից: Մենք նույնպես խաղաղություն ենք ցանկանում և կհարգենք ուկրաինացի ժողովրդի ընտրությունը»:

Սա, փաստորեն, Ռուսաստանի «կանաչ լույսն» էր ուկրաինական ընտրություններին: Այսուհանդերձ, հաջորդ օրը` մայիսի 24-ին, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարեց երկրի քաղաքացիներին, որ նորընտիր նախագահի առաջին այցը կլինի Բրյուսել: «Մենք անպայման կունենանք օրինական ճանապարհով ընտրված նախագահ, որն իր առաջին այցը կկատարի միավորված Եվրոպայի մայրաքաղաք և ստորագրություն կդնի ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին փաստաթղթի տակ»,- ասաց նա: Սա նշանակում էր, որ Ուկրաինան Ռուսաստանի ազդեցության տիրույթում չի լինելու, ինչը չի խանգարում Ռուսաստանին երկխոսություն սկսել ուկրաինական իշխանությունների հետ:

«Կայսրը մեռավ, կեցցե՛ կայսրը»

Այս ամենից հետո Ուկրաինայի, ավելի ճիշտ` Ուկրաինայում մնացած տարածքների նախագահ ընտրվեց միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն: Սա, կարծես, զավեշտի ժանրից լինի. մի երկրում, որտեղ ընդամենը ամիսներ առաջ ամբոխը պայքարում էր օլիգարխների դեմ, հետո հպարտանում, թե հաղթեց օլիգարխիային, լեգիտիմ ընտրությունների արդյունքում նախագահ ընտրվեց նույն օլիգարխիայի ներկայացուցիչը: Պորոշենկոյի միասնական շտաբի ղեկավար Վիտալի Կովալչուկը հայտարարեց անգամ, որ Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն ընտրարշավի համար ծախսել է 90 մլն գրիվեն (մոտ 7,7 մլն դոլար): Սրանով, այսպես ասած, ավարտվեց Մայդանի տենդը, այլևս ոչ ոք չի հայտարարում նոր նախագահին լյուստրացիա անելու անհրաժեշտության մասին:

ukraine-rallyԸնտրությունների արդյունքների ամփոփումից անմիջապես հետո` մայիսի 26-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շտապեց շնորհավորել Ուկրաինային ընտրությունների կայացման կապակցությամբ: Օբաման հայտարարեց, որ արտահերթ նախագահական ընտրություններն Ուկրաինայում դարձան քայլ դեպի երկրի միասնություն:

ԱՄՆ-ի նախագահից հետո ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը նշեց, որ Ուկրաինայում նախագահի ընտրություններն անցել են միջազգային նորմերին ու չափանիշներին համապատասխան: «Այս ընտրությունները հաստատել են ուկրաինացի ժողովրդի ժողովրդավարական ուղեգիծը»,- ասել է դիտորդական խմբի համակարգող Ժոաո Սոարեսը:

Ուշագրավ է, որ Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը նույնպես հայտարարեց, որ կհարգի նախագահական ընտրությունների արդյունքները, թեև ընտրությունների օրինականության համար անհրաժեշտ է երկրի հարավ-արևելքի մասնակցությունը: Յանուկովիչի խոսքով` նոր իշխանությունների գլխավոր խնդիրն այժմ երկրում իրավիճակը կայունացնելն է:

Այս առումով բավականին հետաքրքիր էր Ուկրաինայի նորընտիր նախագահի հայտարարությունը: Երբ արդեն պարզ էր, որ հենց Պորոշենկոն է ընտրվել Ուկրաինայի նախագահ, նա հանդես եկավ հայտարարությամբ, որ ցանկանում է հունիսի առաջին կեսին հանդիպել ռուսական ղեկավարության հետ: «Ռուսաստանը մեր խոշորագույն հարևանն է: Մենք Պուտինի հետ գիտենք միմյանց»,- ընդգծել է նա` հավելելով, որ Ուկրաինայի արևելքում կայունություն ու խաղաղություն հաստատելն առանց Մոսկվայի միջամտության հնարավոր չի լինի:

Կարծես լուրջ նախադրյալներ ստեղծվեցին ուկրաինական խնդրի կարգավորման համար, որովհետև, ի պատասխան Պորոշենկոյի հայտարարության` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարեց. «Մենք լսում ենք` ինչ մտադրությունների մասին է խոսում Պորոշենկոն` կապված Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ: Նա դրանք ամենից կարևոր է համարում: Մենք, ինչպես բազմիցս նշել է նախագահը, պատրաստ ենք Կիևի ներկայացուցիչների հետ երկխոսության, մենք պատրաստ ենք Պորոշենկոյի հետ երկխոսության»:

ԵՄ-ն, իր հերթին, ողջունելով Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունները, ի դեմս Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հայտարարեց, որ ողջունում է ռուսական կողմի` ընտրությունների արդյունքները հարգելու և նոր իշխանությունների հետ երկխոսություն սկսելու վերաբերյալ հայտարարությունները:

Պորոշենկոն հայտարարեց նաև, որ նախագահի պաշտոնում իր համար առաջնահերթություն կլինի եվրաինտեգրումը: Բայց ընտրությունների հենց հաջորդ օրը հայտարարեց, որ աջակցում է արևելյան Ուկրաինայում ուժային գործողությունների շարունակմանը և առաջարկեց ակտիվացնել դրանք: Հենց նույն օրն ուկրաինացի զինվորականները ծանր հրետանային զենքից կրակ բացեցին Դոնեցկի շրջանի Սեմյոնովկա ավանի վրա: Հաղորդվեց, որ ավիացիան ռմբակոծում է նաև Դոնեցկի օդանավակայանը: Ինտերֆաքսը տեղեկացրեց, որ Վոստոչնի ավանում հրաձգության տակ են հայտնվել նաև խաղաղ բնակիչների տները:

Ըստ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայի հայտարարած տվյալների` մայիսի 26-ին Կիևի անցկացրած ուժային գործողությունների հետևանքով 100 մարդ է զոհվել` ավելի քան 50 աշխարհազորային և մոտ 50 խաղաղ բնակիչ, իսկ հիվանդանոցում մոտ 31 վիրավոր է գտնվում: Այս դեպքում միայն Ռուսաստանի ԱԳՆ-ն Ուկրաինային կոչ արեց դադարեցնել ուժային գործողությունները և հայտարարեց, որ Մոսկվան ԵԱՀԿ-ից օբյեկտիվ տվյալներ է ակնկալում Դոնեցկի ծայրամասում բախումների վերաբերյալ:

Ընտրություններին հաջորդած ամենահետաքրքիր զարգացումներից մեկն էլ այն էր, որ մայիսի 27-ին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիյը հայտարարեց, որ Ուկրաինան սկսում է ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը:

Սրան, ամենայն հավանականությամբ, կհաջորդեն Ռուսաստանի հակաքայլերը, Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների պատասխանները, և վիճակը, կայունանալու փոխարեն` էլ ավելի կսրվի:

 

 

Անհրաժեշտ է, որ Հայաստանը միանա Եվրասիական միությանը ամենամոտ ապագայում. Պուտին

պուտին«Անհրաժեշտ է ամենամոտ ապագայում կնքել համաձայնագիր, ըստ որի Հայաստանը կմիանա Եվրասիական տնտեսական միությանը», – հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: Այս մասին գրում է

РИА Новости լրատվական գործակալությունը:

Այսօր Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ստորագրել են Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագիրը, որն ուժի մեջ կմտնի 2015թ.-ի հունվարի 1-ից:

 

աստանաՊուտինի խոսքով` նիստի ժամանակ «կողմերը խոսել են Միության անդամների շրջանակը լայնացնելու մասին և քննարկել են Հայաստանի հնարավոր անդամակցության հարցը»: «Այդ փաստաթուղթը անհրաժեշտ է հաստատել և ստորագրել ամենամոտ ապագայում: Հայկական կողմը ցանկություն է հայտնել անել դա հունիսին, և, ընդհանուր առմամբ, մենք համաձակն ենք: Հույս ունենք, որ Միության ստեղծումից հետո, Հայաստանը կդառնա դրա լիարժեք անդամը», -ասել է Պուտինը:

 

ՌԴ նախագահը նշել է նաև, որ Միության անդամները ակտիվորեն համագործակցելու են այլ երկրների հետ և արդեն քննարկվում է Ղրղզստանի հետ հարաբերությունների հարցը:

Ջորջ Մայքլն անհայտ հիվանդություն ունի

o_652249Երգիչ Ջորջ Մայքլը հիվանդանոց է տեղափոխվել: Բժիշկները նրա լոնդոնյան տուն են գնացել առավոտյան 8-ին`շտապօգնության ծառայությունզանգած նրա ընկերոջ կանչով: Բժիշկները 4 ժամ փորձում էին օգնություն ցուցաբերել նրան տնային պայմաններում, սակայն հետո որոշեցին այնուամենայնիվ, հիվանդանոց տեղափոխել:

Ինչն է «Wham!»  խմբի մենակատարի տկարության պատճառը` չեն հայտնում: Նրա ներկայացուցիչը ևս հրաժարվել է մեկնաբանություններ տալ:

50-ամյա երգիչը առողջական լուրջ խնդիրներ ուներ 2011-ին: Այն ժամանակ նա քիչ մնաց մահանար պնևմոնիայից: Բացի այդ, երգիչը պայքարում էր ընկճախտի ու թմրանյութային կախվածության դեմ:

Իսկ անցած տարի նրա հետ ինչ որ տարօրինակ դեպք էր պատահել. Նա մեքենայի ընթացքի ժամանակ քիչ էր մնացել ընկներ, հետևանքը եղավ այն, որ գլխի վնասվածք ստացավ:

Ջորջ Մայքլը (իսկական անունը` Գեորգիոս Կիրիյակոս Պանայոտոու) ծնվել է Լոնդոնում, ու մեծ ճանաչում ձեռք բերել 1980-ականներին: Այն ժամանակ նա սկսեց ելույթ ունենալ «Wham!» փոփ-դուետում, իր համադասարանցի Էնդրյու Ռիջլիի հետ:

1986-ին խումբը ցրվեց ու Մայքլը շարունակեց իր կարիերան: Նրա երգերը բազմիցս են հիթ շքերթների առաջատար դարձել Եվրոպայում ու ԱՄՆ-ում:

Անկախ

Սիրիայում կռված ուկրաինացի վարձկանները կռվում են Դոնեցկի ու Լուգանսկի մոտ

8117da469685a70eb4b4cd83921b7344-300x180Շուրջ 300 ուկրաինացի վարձկաններ, որոնք կռվել են Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգի դեմ` ընդդիմության կողմից, մարտին վերադարձել են Ուկրաինա ու մասնակցում են երկրի հարավում ուկրաինական ուժայինների պատժիչ օպերացիային, այսօր հայտնել է ՌԴ Գլխավոր շտաբի աղբյուրը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Անկախ

Տեսանյութ պտտահողմի էպիկենտրոնից

BN-CY843_0527nd_J_20140527165057Մայիսի 28-ին ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտա նահանգում հզոր պտտահողմ է եղել: Տեղաբնակ երկու տղամարդիկ պատահաբար հայտնվել են փոթորկի էպիկենտրոնում: Սակայն, սարսափահար փախչելու փոխարեն, նրանք տեսանկարահանել են այն, միչդեռ դրա համար հնարավոր է և կյանքով վճարեին:

Երբ Դեն Յորգանսոնը դուրս եկավ տան շեմին ծխելու, նկատեց, որ պտտահողմն ուղիղ իր վրա է շարժվում: Նա կանչեց ընկերոջը, որ նա էլ տեսնի այդ տպավորիչ երևույթը:Հետո նա վերցրեց տեսախցիկն ու սկսեց նկարահանել երկինքը:

Վայրկյաններ անց նրանք հասկացան, որ պետք է փախչեն, որ փրկվեն: Նրանք իսկույն մտան տան մոտ կայանած ֆուրգոնը: Սակայն, պտտահողմը տեսանկարահանելու գայթակղությունն այնուամենայնիվ, մեծ էր: Յորգանսոնը տեսախցիկը հանում է մեքենայից ու նկարահանում, մինչդեռ հզոր կնճիթն ուղիղ իրենց կողմն է ուղղվում:

Բարեբախտաբար, նրանք փրկվում են: Ինչպես ամերիկացի լրագրողներն են գրում, նրանցից ոչ ոք չի տուժել,սակայն Հյուսիսային Դակոտային պատուհասած տորնադոյի հետևանքով 9 մարդ վիրավորվել է, մի քանի տներ լրջորեն վնասվել են:

Անկախ

Տուրչինովը Պորոշենկոյին նախագահ, իսկ Կլիչկոյին` Կիևի քաղաքապետ է հայտարարել

o_929553Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է ընտրական հանձնաժողովների կազմած արձնագրությունները 100%-ով: Մայիսի 25-ին կայացած նախագահական ընտրություններում ձայների մեծամասնություն է ստացել Պյոտր Պորոշենկոն:

Իսկ Կիևի ընտրություններում հաղթանակ է տարել «Հարված» կուսակցության ու խորհրդարանական նույնանուն ֆրակցիայի առաջնորդ Վիտալի Կլիչկոն,` հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 56%-ը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Անկախ

Ադրբեջանում ներքին զորքերի զինծառայողը հիվանդությունից մահացել է

2Ադրբեջանի նեքին զորքերի զորամասերից մեկում 18-ամյա զինծառայող Մամեդով Սամիհ Սուլթան օղլուն հիվանդության պատճառով մահացել է: Դեպքը գրանցվել է ներքին գործերի հոսպիտալում:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, Մամեդովը հոսպիտալացվել է քրոնիկ հիվանդության սրման հետևանքով: Չնայած բժիշկների ջանքերին՝ նրան չի հաջողվել փրկել:

Մամեդովը  զորակոչվել էր սույն թվականի ապրիլ ամսին Ադրբեջանի Գուսարի շրջանից:

Ադրբեջանը Պակիստանից հեռահար հրթիռներ կգնի

1Ադրբեջանի ղեկավարությունը հետաքրքրվում է պակիստանյան հեռահար հրթիռներով։ Այս մասին տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը ՝ վկայակոչելով Պակիստանի ռազմաարդյունաբերության նախարարությանը։

Նախարարության ներկայացուցիչն ասել է, որ երկու կողմերի միջև արդեն տեղի են ունեցել նախնական բանակցություններ: “Մեր միջև Ադրբեջանին նման հրթիռներ վաճառելու հարցում ոչ մի խնդիր չկա։ Այն հանգամանքը, որ մեր երկրների միջև առկա քաղաքական և ռազմական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, հնարավորություն է տալիս մեզ առանց որևէ խնդրի Ադրբեջանին տալ տեխնոլոգիական ամենավերջին ձեռքբերումները”,-նշել է նախարարության ներկայացուցիչը:

Պակիստանի ՌԱՆ ներկայացուցիչն  ընդգծել է, որ նրանք պատրաստ են վաճառել ոչ միայն հեռահար հրթիռներ, այլև այլ պաշտպանական համակարգեր, որոնց կարիքը Բաքուն ունի։

 

Ալ-Ֆաթահ-ալ-Սիսին Եգիպտոսի նախագահն է ձայների 93%-ով

an3001401335463Եգիպտոսի նախագահի ընտրություններին մասնակցությունն այնքան ցածր է եղել, որ իշխանությունները   ստիպված մեկ օրով երկարաձգել էին ընտրությունները, ու այն տևեց 3 օր: Արդյունքում, մասնակցությունը կազմեց 44% ու, նոր նախագահ Սիսին հավաքեց ձայների 93%-ը: Հաշվարկը դեռևս շարունակվում է:

Սիսիի հաղթանակը դեռ սկզբից էր երաշխավորած ու ռազմական իշխանությունների համար կարևոր էր ավելի բարձր մասնակցության հասնել, քան այն ընտրություններին, երբ հաղթեց Մուրսին: Դա նրանց չհաջողվեց, քանի որ «Մահմեդական եղբայրները» բոյկոտեցին ընտրությունները:

Անկախ

Գիտնականը Բրիտանիայում վամպիրների ընդհատակյա ցանց է հայտնաբերել

o_957395 (1)Դոկտոր Էմիլ Ուիլյամսը վստահ է, որ Մեծ Բրիտանիայում գոյություն ունի գաղտնի  կազմակերպություն` առնվազն 15 անդամից կազմված, որոնք պարբերաբար հավաքվում են, որ միասին մարդկային արյուն համտեսեն: Հոգեբանության պրոֆեսորը վստահ է, որ այդ  ահազդու սուբմշակույթը Արևմուտքի բոլոր երկրներում կա: Ընդ որում, նրա կարծիքով, դա հասարակության համար վտանգ չի ներկայացնում:

Գիտնականը գրում է, որ «վամպիրները» հոգեկան հիվանդներ չեն:Նրանք արյուն են խմում և ուրիշի էներգիան խլում: Ընդ որում, նրանց կանոններում հստակ նշվում է, թե ում արյունը կարելի է օգտագործել և ումը` ոչ: Օրինակ` սանգվինիկ-վամպիրները վերցնում են արյունը կոնկրետ դոնորներից ու մարմնի որոշակի հատվածներից: հետաքրքրական է, որ արնախումներին արգելված է շատ «սնունդ» վերցնելը»,-կարծում է դոկտորը:

«Գոյություն ունեն նաև մեդիում-վամպիրներ ու հիբրիդային վամպիրներ, որոնք սերտ կապ ունեն դոնորների  հետ: Դա բացարձակ իրական է,դա յուրօրինակ կրոն է: Մեզանից յուրաքանչյուրն իր հավատն ունի: Հենց դրա համար էլ ես նրանց հիվանդ ու վտանգավոր չեմ համարում: Դա պարզապես մարդկային որոշակի տեսակ է` առանձնահատուկ հետաքրքրություններով: Ես ուզում եմ, որ հասարակայնությունն ավելի շատ իմանա նրանց մասին ու դադարի նրանցից վախենալ»:

Գիտնականի խոսքով, Մեծ Բրիտանիայում  15 հազար վամպիր կա ու 3 հազար դոնոր: Գիտնականն այդ թեմայով հատուկ հարցում է անցկացնում ու դրա համար իր կայքում հարցմանը մասնակցելու հնարավորություն է ստեղծել: Նրա նպատակն է` մանրամասն ուսումնասիրել վամպիրական հասարակությանը: Դրա արդյունքները գիտական հրապարակումների հիմք կդառնան, իսկ լայն հասարակայնությունը կկարողանա այդ սուբմշակույթի ներկայացուցիչների մասին ավելի շատ բան իմանալ:

Անկախ

Բարսելոնայում քաղաքացիների բողոքը վերաճել է ոստիկանության հետ բախման

o_957823Արդեն երրորդ օրն է, ինչ Բարսելոնայի կենտրոնական շրջաններից մեկում` Սանթսում չեն դադարում փողոցային անկարգությունները.պատճառը անօթևաններին «Կան Վիես» շենքից դատարանի որոշմամբ դուրս հանելն է դարձել(շենքը գլխին ծածկ ունենալու իրավունքի համար պայքարի յուրօրինակ խորհրդանիշ է դարձել):

Մայիսի 28-ին այդ բողոքները լայն թափ են ստացել. Կատալոնիայի տարբեր շրջաններից ավելի քան հազար բնակիչ է մասնակցել հերթական ցույցին` «Ձեռքներդ հեռու Կան Վիեսից» կարգախոսով: Որոշ ցուցարարներ սկսել են աղբամաններն այրել ու քարեր և շշեր նետել օրենքի պահապանների վրա, որոնք ի պատասխան` ուժ են գործադրել: Ոմանք ձերբակալվել են:   Բարսելոնայի ոստիկաններին օգնելու նպատակով Իսպանիայի մյուս քաղաքներից 200 ոստիկան է օգնության եկել:

Անկախ

Օրացույցի այս օրը

1880Այսօր ՄԱԿ-ի խաղաղարարների միջազգային օրն է:

2002-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 29-ը հայտարարել է Խաղարարների միջազգային օր, որի նպատակն է ըստ արժանվույն գնահատել  ողջ աշխարհով ծառայությունն անցնող  խաղարարների ինքնազոհողությունն ու անձնուրաց նվիրվածությունը: Այսօր աշխարհի տարբեր ծայրերում Դեպարտամենտի կողմից կառավարվող  խաղաղությունը պահպանելու օպերացիաներին մասնակցում է 72 000  զինծառայող ու 15 000 քաղաքացիական անձ: Ստացվում է, որ ՄԱԿ-ը աշխարհում ամենախոշոր կազմակերպությունն է, որը  հետկոնֆլիկտային կայունացման հարցեր  լուծում է:

Անկախ

Իրանում կարգելափակվի Instagram-ը

Իրան, InstagramԻրանի վեբ-պարունակության անթույլատրելիությունը որոշող հանձնաժողովի քարտուղար Աբդուլսալամ Հորամաբադին նշել է, որ իրենք որոշել են արգելափակել Instagram-ը: Նա հիմնավորել է, որ տվյալ սոցցանցը խախտում է մարդկանց անձնական կյանքի անձեռմխելիության սկզբունքները:

Ավելի վաղ Իրանում արգելափակվել էին Twitter-ը, Youtube-ը, Whatsapp-ը:

Ուշագրավ է, որ երկու օր առաջ իրանական դատարան է կանչվել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը` մասնակցելու Whatsapp-ի օգտատերի անձնական կյանքին միջամտելու փաստի առթիվ հարուցված գործի դատական լսումներին:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Իրանը պատրաստ է աջակցելու Սիրիային

abdolhianԱրաբական և աֆրիկյան երկրների հարցերով Իրանի փոխարտգործնախարար Հուսեին Ամիր Աբդոլահիանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով  սիրիական խնդրին, հայտնել է, որ Թեհրանի պատրաստ է աջակցել Սիրիային, որպեսզի այն հաղթահարի երկրում տիրող ճգնաժամը:

«Նրանք, ովքեր ձգտում են տապալել սիրիական կառավարությունը, կպարտվեն»,- ասել է փոխարտգործնախարարը:

Աբդոլահիան նշել է, որ Իրանի պաշտոնատար անձինք Թեհրանում հանդիպումներ են ունեցել սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ, քննարկելով  սիրիական ճգնաժամի, առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված մի շարք հարցեր:

Տեղեկացնենք, որ Սիրիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 3-ին:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆՍ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Իրանի թհեքվանդոյի հավաքականը` Ասիայի չեմպիոն

Իրանի թհեքվանդոյի հավաքականըԵրեկ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտված ասիական երկրների թհեքվանդոյի 21-րդ առաջնությունում փայլուն հանդես եկավ Իրանի հավաքականը: Այն նվաճեց 3 ոսկե, 2 արծաթե և մեկ բրոնզե մեդալ:Թիմային հաշվարկով Իրանի ընտրանին առաջինն է:

Կորեայի հավաքականը, նվաճելով 3 ոսկե, մեկական արծաթե և բրոնզե մեդալ, զբաղեցրեց 2-րդ տեղը:

Մայիսի 26-ին մեկնարկած ստուգատեսն անցկացվեց  Տաշքենդի մարզապալատում:

Հավելենք, որ Իրանի թհեքվանդոյի հավաքականը մեկ ամիս առաջ Գերմանիայի Համբուրգ քաղաքում անցկացված օլիմպիական վարկանշային  միջազգային մրցաշարում կրկին զբաղեցրել էր առաջին տեղը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Իրանը զբաղեցնում է 10-րդ տեղը շաքար ներկրող երկրների շարքում

շաքարԱՄՆ-ի գյուղդեպարտամենտը հրապարակել է շաքար ներկրող երկրների ցուցակը, որում մեր հարևան Իրանը զբաղեցնում է 10-րդ տեղը:

2013-ին Իրանը ներկրել է 1,5 մլն տոննայից ավելի շաքար, որը շաքարի համաշխարհային ապրանքաշրջանառության 3 տոկոսն է:

Փորձագետները կանխատեսում են, որ 2014-ին Իրանում ներկրվող շաքարի ծավալը կհասնի 1,55 մլն տոննայի:

ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտի զեկույցում նշվում է, որ 2013-ին ողջ աշխարհում կատարվել է 50,48 մլն տոննայի շաքարի առևտուր: Չինաստանը ներկրել է 3,9 մլն տոննա շաքար և այդ ցուցակում զբաղեցրել առաջին տեղը: Երկրորդ տեղում է Ինդոնեզիան (3,7 մլն տոննա), ապա հաջորդում են ԵՄ բոլոր երկրները միասին (3,5 մլն տոննա):

Ուշագրավ է, որ շաքար արտահանող երկրների ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Բրազիլիան` 26 մլն տոննա: Երկրորդ և երրորդ տեղերում են` Թաիլանդը ( 7,5 մլն տոննա) և Ավստրալիան ( 3,1 մլն տոննա):

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Թուրքիայում փակվել է Սոմա հոլդինիգին պատկանող 3 ածխահանք

սոմա,ածխահանք Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանի ածխահանքում 301 հանքափորի կյանք խլած պայթյունից հետո իրար հետևից փակվում են Սոմա հոլդինիգին պատկանող հանքերը: Այսպես պայթած ածխահանքի փակումից հետո ստուգիչ աշխատանքներ սկսվեցին Սոմա հալդինիգին պատկանող Աթաբաջասը ածխահանքում, որը փակվեց շաբաթվա սկզբին: Իսկ այսօր ստուգումներ անցկացնող տեսուչների կարգադրությամբ փակվել է նաև հոլդինգի սեփականությունը հանդիսացող արդեն երրորդ՝ Ըշըքլար ածխահանքը: Բացի այդ, հարցաքննություն է սկսվել երկու տեսուչի նկատմամբ, որոնք դրական զեկույց էին ներկայացրել արդեն փակված ածխահանքերի վերաբերյալ:
Անկախ

Մահմեդական Սև քարի վրա ոտքը հենած ոստիկանը գլխացավանքի մեջ է

մեքքաՍոցիալական ցանցերում հայտնվել է մի  լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է ոստիկանական սպան Մեքքայում ոտքը հենել իսլամական սրբազան Սև քարի՝ Քաաբայի վրա: Արաբական մշակույթում նման պահվածքը ընկալվում է որպես ուղղակի անարգանք: Այդ պատճառով էլ այս դեպքը մեծ վրդովմունք է առաջացրել հավատացյալ մահմեդականների մոտ, իսկ ոստիկանի նկատմամբ հետաքննություն է սկսվել: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ Մեքքայի էմիր Մեշալ բին Աբդուլահ բին Աբդուլազիզը հայտարարել է, որ ոստիկանի արարքը քննադատել է և մահմեդականների սրբավայրում բոլորը պարտավոր են հարգալից վերաբերմունք ցուցաբերել: Էմիրը նաև նշել է, որ հարկ եղած դեպքում կանցկացվեն հատուկ դասընթացներ Մեքքայում համապատասխան պահվածք ուսուցանելու համար:

Անկախ