Բաքվում զբաղվում են մարդու օրգանների վաճառքով

3Բաքվում կարելի է գնել և վաճառել ամեն ինչ, ու ինչքան էլ որ սարսափելի չի հնչում` նույնիսկ մարդու օրգաններ:

Սոցիալական ցանցերի օգտատերերը ակտիվորեն տարածում են հայտարարության լուսանկարը, որի հետ քաղաքի բնակիչները բախվել են հունիսի 7-ին, հաղորդում է “Մինվալ” կայքը:
“Գարա-Գարաև” մետրոյի կայարանի ելքի մոտ երկու հայտարարություն է կախված: Առաջինը՝ “Վաճառվում է երիկամ, առաջին խումբ՝ 40 հազար մանաթ (մոտ 48.000 դոլար)” գրությամբ, երկրորդը՝ “Վաճառվում է երիկամ, երկրորդ խումբ՝ 50 հազար մանաթ (մոտ 60.000 դոլար)”:
Ընդ որում, երկու հայտարարության մեջ տարբեր բջջային համարներ են նշված:

Անկախ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում

կրակոցՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

1 (16)Այսօր` հունիսի 7-ին, Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել, որի ստորգետնյա ցնցումները զգացվել են մայրաքաղաք Բաքվում:

Ինչպես “ԱՊԱ” գործակալությանը տեղեկացրել են Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 11:05-ին Կոսպից ծովում` 84 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը կազվել է 5.4 մագնիտուտ:

Նշենք, որ այս գիշեր` տեղի ժամանակով 03:18-ին, կրկին Կասպից ծովում` 45 կմ խորության վրա, երկրաշարժ է տեղի ունեցել: Դրա ուժգնությունը 3.1 մագնիտուտ է եղել:

Իրանն ու իրաքյան Քուրդիստանը պայմանավորվել են գազը փոխանակել նավթով

erbil vs iranՀյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սաֆին Դիզային լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Թեհրանն ու Էրբիլը նախնական պայմանավորվել են, որպեսզի գազը նավթով փոխանակեն:  Իրանն Իրաքյան Քուրդիստանից կստանա հում նավթ, իսկ փոխարենը կմատակարարի բնական գազ:

«Այժմ քրդական ինքնավարությունում նավթային երկու խողովակաշարէ կառուցվում: Ամենայն հավանականությամբ, դրանցից մեկով հում նավթ կարտահանվի Իրան»,- հայտնել է Սաֆին Դիզային:

Նա նաև տեղեկացրել է, որ Էրբիլից Թեհրան է մեկնել հատուկ հանձնաժողով, որին հաջողվել է պայմանավորվել, որպեսզի նավթը գազով փոխանակվի:

Ուշագրավ է, որ քրդական ինքնավարությունը, առանց Իրաքի կենտրոնական կառավարության համաձայնության, Թուրքիա է արտահանել ավելի քան 1 մլն բարել նավթ, ինչը հարուցել է իրաքյան կառավարության բողոքը:

Բաղդադը հայտարարել է, որ դատի է տալու Թուրքիային, որը նպաստում է իրաքյան նավթի մաքսանենգ ճանապարհով արտահանմանը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

ՀՅԴ անդամ. Ռուսաստանը պետք է կողմնորոշվի Հարավային Կովկասում ռազմավարական գործընկերոջ հարցում

Giro-Manoyan-14Ռուսաստանը պետք է կողմնորոշվի Հարավային Կովկասում ռազմավարական գործընկերոջ հարցում: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Հայ դատի» գրասենյակի և քաղաքական հարցերով ՀՅԴ ղեկավար Կիրո Մանոյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Ալեքսանդր Լուկաշևիչի հայտարարությունը:

«Սա և նախկինում արված բազմաթիվ հայտարարություններ անհանգստացնում են Երևանին, քանի որ պետք է տրամաբանություն լինի Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ միևնույն մոտեցման մեջ»,- ընդգծել է Մանոյանը՝ հավելելով, որ Երևանը Մոսկվայի հետ հարցը պետք է քննարկման բարձրացնի: Մանոյանն ուշադրություն է դարձրել, որ 2008թ.-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի ընթացքում Բաքվում երկու երկրների միջև ստորագրվեց Բարեկամության և ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր:

Նշենք, որ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել էր Ադրբեջանի՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմավարական գործընկեր լինելու մասին: Միևնույն ժամանակ պաշտոնական անձինք բազմիցս նշել են Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների ռազմավարական բնույթի մասին:

 

Թուրքիայում ոստիկանական բաժանմունքի մոտ պայթյուն է եղել, կան վիրավորներ

paytyun    Թուրքիայի հարավում գտնվող Քահրամանմարաշի վիլայեթում ոստիկանական բաժանմունքներից մեկի զինանոցի մոտ պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ 5 մարդ է վիրավորվել, որոնցից 3-ը՝ ոստիկան: Պայթյունի հետևանով առաջացած հրդեհը դեռ վերջնականապես չի հանգել: Ոստիկանական ճոկատներն ու շտապ օգնության ծառայությունը անմիջապես հասել է դեպքի վայր: Վիրավորներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ: Հնարավոր է, որ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է դարձել: Քաղաքի ոստիկանությունը էականորեն մածացրել է շրջանի վերահսկողությունը: Կատարվում է նախաքննություն:

Ադրբեջանում Facebook-ի գրառումների համար ուսանողի են դատում

 Օմար ՄամեդովՀունիսի 6-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը շարունակել է Facebook-ի ակտիվիստ Օմար Մամեդովի գործով դատավարությունը, հաղորդում է “Թուրան” գործակալությունը

Նիստի ընթացքում Մամեդովի փաստաբան Հալիդ Բաղիրովը միջնորդություն է ներկայացրել` մեղադրյալի` մինչ ձերբակալությունը ծնողների հետ ունեցած նամակագրության տեքստը քրեական գործի նյութերին կցելու վերաբերյալ:  Այդ նամակագրությունը վկայում է Մամեդովի` քաղաքական մոտիվներով հետապնդման մասին: Վերջինս Թուրքական Կիպրոսում է սովորել, և այդ ընթացքում երիտասարդի հորը ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն են հրավիրել` որդու` facebook-ում ծավալած գործունեության առնչությամբ:

Մամեդովի հարազատները զգուշացրել են, որ հայրենիք վերադառնալու դեպքում նրան ձերբակալություն է սպառնում: Այդպես էլ եղել է:

Հունվարի 20-ին Մամեդովը արձակուրդի է վերադարձել, իսկ 24-ին ձերբակալվել` թմրադեղերի անօրինական առետրով զբաղվելու մեղադրանքով:

Դատարանը չի բավարարել փաստաբանի միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը հունիսի 13-ին է նշանակված:

 Անկախ

Բաքվում կախել են Լենինի և Ստալինի նկարները

1Հունիսի 6-ին Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի վրա դարձյալ կախել են Լենինի, Ստալինի և այլ կոմունիստ առաջնորդների նկարները։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը, այդ երևույթը անցորդների զարմանքն է առաջացրել։

 

Սակայն հետո պարզվել է, որ Գիտությունների ազգային ակադեմիան վերադարձրել են խորհրդային անցյալին՝ ֆիլմի նկարահանումների համար։ Այն նվիրված է լինելու խորհրդային տարիներին Գիտությունների ակադեմիայի գործունեությանը:

 Անկախ

Իրինա Շեյքի զգեստը պատռվել է ցուցադրության ժամանակ

shaykԱնթալիայում անցկացված 18-րդ «Dosso Dossi Fashion» շոուի շրջանակներում տեղի ունեցած ցուցադրության պատվավոր հյուրը դարձել է հանրահայտ մոդել Իրինա Շեյքը: Իրինա Շեյք«Ռադիկալի» հաղորդմամբ՝ Շեյքը հանդիսատեսին է ներկայացրել թանկարժեք զարդերի արտադրությամբ զբաղվող ապրանքանիշերից մեկի գեղեցիկ վզնոցը: Սակայն բոլորի ուշադրությունը գրավել է ոչ թե վզնոցը, այլ Շեյքի զգեստի պատռվածքները: Նրբակազմ մոդելի զգեստի առջևի և հետևի մասում բավական նկատելի պատռվածքներ են առաջացել, ինչն էլ դարձել է ցուցադրության ամենաքննարկվող միջադեպը:

Այս շաբաթը Թուրքիայում առավել քան անձրևային էր (լուսանկարներ)

Այս շաբաթ Թուրքիան անցկացրեց հորդառատ անձրևների ուղեկցությամբ: Երկրի տարբեր շրջաններում անձրևների պատճառով արտակարգ իրավիճակներ են ստեղծվել: Ջրհեղեղի վերածված անձրևի հետևանքով մի շարք փողոցներ փակվել են, հասարակական տրանսպորտը չի աշխատել, ավտոմեքենաները մնացել են ցեխակույտերի տակ, խանութներն ու սրճարանները փակվել են, իսկ քաղաքացիները ամեն կերպ իրար օգնել են բնության քմահաճույքներից չտուժելու համար: Ահա թուրքական «Ռադիկալը» հրապարակել է հետաքրքիր լուսանկարներ անձրևի գերին դարձած Թուրքիայի տարբեր քաղաքներից:

Անկախ13

2

Ստամբուլում վերաբացվել է Նիկողոս Բալյանի հեղինակած Օրթաքյոյի գեղեցիկ մզկիթը

 

Ortaköy camii  Ստամբուլում վերջապես վերաբացվել է 2011 թվականից վերականգման աշխատանքների մեջ գտնվող Օրթաքյոյի մզկիթը, որն անկասկած քաղաքի ամենագեղեցիկ կառույցներից մեկն է: Մզկիթի ճարտարապետը Օսմանյան կայսրության հայազգի նշանավոր ճարտարապետների՝ Բալյանների ընտանիքից Նիկողոս Բալյանն է (1826-1858): Չնայած իր կարճ կյանքին, նա Ստամբուլին հասցրել է թողնել մի շարք պալատներ, մզկիթներ, ամառանոցներ, զորանոցներ, դպրոցներ: 1853-1854 թվականներին սուլթան Աբդուլմեջիթի պատվերով կառուցել է Օրթաքյոյի հրաշալի մզկիթը: Ընդհանրապես Բալյանների ընտանիքը նոր շունչ բերեց օսմանյան ճարտարապետական արվեստի մեջ՝ համադրելով օսմանյան և արևմտյան ճարտարապետական ոճերը: Բալյան ընտանիքի ճարտարապետների մոտ չորս սերունդի ներկայացուցիչները համարվել է օսմանյան արքունի ճարտարապետներ: Նրանց ստեղծած նրբաճաշակ կառույցները այսօր զարդարում են Ստամբուլը՝ տալով քաղաքին եվրոպական տեսք:

Օրթաքյոյի մզկիթի վերաբացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել այսօր, որին մասնակցել է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը: Իսկ այսօր վերջինս կատարել է առաջին ուրբաթօրյա նամազը նորաբաց մզկիթում:

 Անկախ

Ժոզե Մանուել Բարոզոն կայցելի Ադրբեջան

ժոզե մանուել բարոզոԵվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն հունիսի 12-15-ին կայցելի Ադրբեջան: Այցի շրջանակներում Բարոզոն հանդիպում կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը՝ հղում կատարելով Եվրահանձնաժողովի մամլո ծառայությանը:

Այցի շրջանակներում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև՝ Էներգետիկ ոլորտում համագործակցությունը:

Նշենք, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն հունիսի 11-ին կայցելի Մոլդովա, հունիսի 12-ին՝ Վրաստան:

Ադրբեջանը հրաժարվում է “Կոկա-Կոլա”-ից. “Հագին”

2Բաքվում խոշոր սուպերմարկետների ցանցերը դադարեցրել են համագործակցությունը “Կոկա-Կոլա” ընկերության հետ և հրաժարվում են վաճառել նրանց արտադրանքը, հաղորդում է “Հագին” կայքը՝ հղում կատարելով “Բիզիմ յոլ” (Մեր ճանապարհը) թերթին:

Ըստ տեղեկության՝ պատճառն այն է եղել, որ Ադրբեջանում ընկերության ներկայացչությունը թողարկել է զովացուցիչ ըմպելիքի մեծ խմբաքանակ, որոնց շշերի վրա տպված է եղել NiDA ադրբեջանական “հեղափոխական” կազմակերպության տարբերանշանը:

Ըստ կայքի՝ ընկերությունը ներկայում ակտիվ բանակցություններ է վարում՝ իր արտադրանքը շուկա վերադարձնելու համար: Այդ նպատակով Ադրբեջան են եկել “Կոկա-Կոլա”-ի գլխավոր գրասենյակի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Մի քանի օր առաջ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ “Կոկա-Կոլա”-ն զովացուցիչ ընպելիքի մեծ խմբաքանակ է թողարկել, որոնց վրա տպված է եղել NiDA-ի տարբերանշանը: Դա իրականացվել է “Կոկա-Կոլա”-ի նոր ակցիայի շնորհիվ, որը հնարավորություն է տալիս բոլոր ցանկացողներին իրենց տարբերանշանը տպել զովացուցիչ ընպելիքի շշերի վրա՝ որոշակի չափով գումար վճարելու դեպքում:

Իր հերթին ընկերությունը հերքում է “NiDA”-ի տարբերանշանով զովացուցիչ ըմպելիքների շշեր թողարկելու տեղեկությունը՝ սոցկայքերում զետեղված լուսանկարը կեղծ համարելով:

«Միասին ապրի՛ր և պարի՛ր» հայ-թուրքական պարային նախագիծը Դիարբեքիրից շարժվում է դեպի Երևան (տեսանյութ)

parԹուրքիայից և Հայաստանից մի խումբ երիտասարդներ երկու երկրների միջև երկխոսության կամուրջ կառուցելու նպատակով որոշել են պարել: «Միասին ապրի՛ր և պարի՛ր» անունը կրող նախագիծն  օրերս մեկնարեց Դիրարբեքիրում: Յուրաքանչյուր երկրից տասական երիտասարդ սովորում և ներկայացնում են ազգային պարեր: Առաջին համերգը, որը տեղի է ունեցել Դիջլեի համալսարանի համերգասրահում, հանդիսատեսի կողմից մեծ հավանության է արժանացել: Համերգին մասնակցել են նաև ուդահար Երվանդ Բոստանջըն և դիարբեքիրցի դենգբեժները (աշուղ):

«Ակօս»-ի հաղորդմամբ՝ հայ-թուրքական պարային խումբը փոքրիկ շրջագայություն կունենա Թուրքիայում և Հայաստանում: Մասնավորապես նրանք համերգ են ունեցել Դիրաբեքիրում, Մուշում, այսօր հանդես կգան Վանում, հունիսի 8-ին՝ Դողուբայազիտում, հունիսի 10-ին՝ Գյումրիում, հունիսի 11-ին՝ Վանաձորում և Սպիտակում, հունիսի 12-ին՝ Դիլիջանում: Համերգաշարը կեզրափակվի հունիսի 13-ին Երևանում: Նախագծի համակարգող Զեքերիա Դունդարը, խոսելով ծրագրի մասին, նշել է. «Ամեն ինչ շատ լավ է ընթանում: Մենք մշակույթային բազմազանություն ենք ներկայացնում: Ցուցադրում ենք Հայաստանի և Թուրքիայի ժողովրդական պարերի մի ընտրանի: Ծրագրի մասնակցիներից ոչ մեկը պրոֆեսիոնալ պարող չէ»:

Ադրբեջանցի զինվորները վթարի են ենթարկվել

1Ադրբեջանցի զինծառայողներն ավտովթարի են ենթարկվել: Ըստ տեղեկության՝ դեպքը գրանցվել է Գորանբոյի շրջանի տարածքում, հաղորդում է “ԱՊԱ” լրատվական գործակալությունը:

“BMW” մակնիշի մեքենան, որի ղեկին եղել է զինծառայող Հազար Մոբիլ օղլու Հասանովը, հարվածել է ճանապարհի արգելապատնեշին: Արդյունքում վարորդը և մեքենայում գտնվող մեկ այլ զինծառայող Ասքեր Ալիևը տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել են:

Փաստի առնչությամբ հետաքննություն է տարվում:

Իրանական գազը Եվրոպա արտահանող երեք երթուղիներից մեկը հնարավոր է անցնի Հայաստանով

Iran_gasPlatformԻրանի նավթի նախարարի միջազգային հարցերով տեղակալ Ալի Մաժեդին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանը պատրաստ է բնական գազ արտահանել եվրոպական երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա:

«Եվրոպական երկրները կարող են Իրանի բնական գազը ներմուծել երեք առանձին ճանապարհով, ընդ որում՝ նաև թուրքական գազատարով, որը ներկայիս պայմաններում տնտեսապես ամենաարդյունավետն է»,- հայտնել է Ալի Մաժեդին:

Նա ընդգծել է, որ Եվրոպա գազի արտահանումը շահավետ գործարք կլինի, քանի որ Եվրոպան գազի նոր մատակարարներ է փնտրում:

«Երկրորդ երթուղին հնարավոր է անցնի Իրաքով, Սիրիայով, Լիբանանով և Միջերկրական ծովով, իսկ երրորդը` Հայաստանով, Վրաստանով և Սև ծովով»,- ասել է Իրանի նավթի նախարարի միջազգային հարցերով տեղակալը:

Ալի Մաժեդին հավելել է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում Պակիստանի և Հնդկաստանի հետ գազային պայմանագրեր կնքելու ուղղությամբ:

Ուշագրավ է, որ Իրանն ունի աշխարհում բնական գազի երկրորդ խոշոր պաշարը և Եվրոպայի համար հուսալի գործընկեր է, առավել ևս, որ  Ուկրաինայի ճգնաժամի պատճառով  ԵՄ-ն ձգտում է նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից:

Նշենք նաև, որ Իրանը վաղուց է սպասում այն պահին, երբ հնարավոր կլինի սեփական էներգետիկ ռեսուրսների արտահանումից ստանալ առավելագույն օգուտ: Դրան նախկինում խանգարել են ինչպես Իրան-Արևմուտք բարդ փոխհարաբերությունները, այնպես էլ աշխարհաքաղաքական գործընթացներն ընդհանրապես:

Այժմ իրավիճակն զգալիորեն տարբերվում է: Մոտ է հանգուցալուծումը, երբ Իրանի միջուկային հիմնախնդիրը, որպես հրատապ միջազգային հիմնահարց, այլևս  կարող է սոսկ անցյալի իրողություն դառնալ:

Իսկ ահա, անդրադառնալով Իրանի հանքարդյունաբերության նախարար Մոհամեդ Ռեզա Նեմաթզադեի վերջերս հնչեցրած այն հայտարարությանը, ըստ որի Իրանը պատրաստ է գազ արտահանել Եվրոպա, պետք է ենթադրել, որ իրանական իշխանությունները փորձում են իրատեսորեն գնահատել Ռուսաստանի շուրջը ծավալված միջազգային անբարենպաստ գործընթացները՝ Եվրոպային առաջարկելով սեփական ծառայությունները, իհարկե, եթե վերջինս որոշի վերջնականորեն հրաժարվել ռուսական գազից:

Այդուհանդերձ, իրանական կողմի հիշյալ հայտարարությունն առայժմ եվրոպական երկրների համար ռուսական գազը շրջանցող այլընտրանքային ճանապարհ հուշող ուղերձ է, որի իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե լուծվի իրանական գազամուղի «ճանապարհային քարտեզի» դժվարագույն խնդիրը: Դա, իր հերթին, նշանակում է, որ Իրանը վստահելի գործընկերներ է փնտրելու:

Թուրքիայում ընտրական տեղամաս ներխուժամ «Femen»-ի ակտիվիստներին ազատազրկում է սպառնում

femen   Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային «Femen» կազմակերպությունը մարտի 30-ին ակցիա էր կազմակերպել Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների ժամանակ: «Femen»-ի երկու ակտիվիստ ներխուժել էին Ուսքյուդարի Բուրհանիյե տարրական դպրոցում տեղակայված ընտրատեղամաս, որտեղ անցած տարիներին իր քաղաքացիական պարտքն էր կատարել վարչապետ Թայիփ Էրդողանը: Կանայք անմիջապետ հանել էին իրենց վերնազգեստները, նրանց մարմններին գրված էին եղել «Ban Erdoğan» արտահայտությունը:

Ահա պարզ է դարձել, որ թուրքական պետական դատախազությունը հայց է ներկայացրել ակտիվիստ կանանց դեմ՝ նրանց մեղադրելով «հրապարակավ անամոթ պահվածք ցուցաբերելու մեջ»: «Femen»-ի ակտիվիստների համար պահանջվել է 1-ից 3 տարվա ազատազրկում:

 Անկախ

Սերգեյ Լավրովը կմեկնի Ադրբեջան

Սերգեյ ԼավրովՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և փոխվարչապետ, ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Ռոգոզինը հունիսին կայցելեն Ադրբեջան։

 

Այս տեղեկությունը տարածվել է Ադրբեջանի միլլի մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովի և Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հանդիպումից հետո, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալության մոսկովյան թղթակիցը

 Անկախ

Ընդգծվել է, որ Լավրովի այցից հետո Բաքու կմեկնի Դմիտրի Ռոգոզինը։

Իրանի և Թուրքիայի միջև 6 համաձայնագիր կստորագրվի

iran Իրանի նախագահ Հասան Ռուհանին հունիսի 9-ին պաշտոնական այցով կգտնվի Անկարայում: Այցի շրջանակներում Իրանի և Թուրքիայի միջև կկնքվի 6 համաձայնագիր տարբեր բնագավառներում համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում: Ռուհանին հանդիպումներ կունենա Աբդուլահ Գյուլի և Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վեզին Անկարայում մի շարք թուրք պաշտոնյաների, նախարարների և վարչապետ Թայիփ Էրդողանի հետ հանդիպելուց հետո:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ Վեզին, բարձր գնահատելով Իրանի և Թուրքիայի միջև բազմակողմանի համագործակցությունը, նշել է. «Թուրքիան պատրաստ է ավելացնել Իրանից բնական գազի ներկրումը: Իրանն էլ իր հերթին պատրաստ է բավարարել այս ցանկությունը»:
Անկախ

Բաքվում վաճառվում է աշխարհի ամենաթանկ առանձնատունը

2Բաքվում վաճառվում է առանձնատուն՝ 16 մլն մանաթ (20.425.600 դոլար) արժողությամբ: Այս մասին տեղկությունը տեղակայված է Ադրբեջանի ռիելթորական կայքերից մեկում: Բաքվի Յասամալի շրջանում 1400 քմ տարածք զբաղեցնող 10-սենյականոց բնակարանը վաճառվում է նույնիսկ Փարիզի և Լոնդոնի համար առասպելական համարվող գնով: Ըստ տեղեկության՝ 1 քառակուսի մետրի արժեքը 11.500 մանաթ է (146.809 դոլար):

3Ինչպես ընդգծում է “Հագին” կայքը, հարկ է նշել, որ այս գնով արտասահմանում կարելի է գնել կղզիներ՝ մի քանի գյուղերով: Իսպանիայում մի քանի տներով և նրանց հարող տարածքով գյուղերը արժեն ընդամենը 57.000 եվրո, Հավայան կղզիներում՝ 2-10 մլն դոլար: Ծովափից 5-7 կմ հեռավորության վրա գտնվող բնակարանները և առանձնատները 2-3 անգամ ավելի էժան են:

Փարիզի հենց կենտրոնում բնակարանները արժեն 5-7 հազար եվրո՝ 1 քառակուսի մետրի դիմաց: Արդյո՞ք չի գժվել նավթային Բաքուն:

Անկախ