Աքեմենյան 350 հնագիտական նյութ ԱՄՆ-ն վերադարձրել է Իրանին

աքեմենյանԱՄՆ-ն Իրանին վերադարձրել է 350 կավե արձանագրություններ, որոնք պատկանում են Աքեմենյան ժամանակաշրջանին: Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության կազմակերպության ղեկավար Մասուդ Սոլնաթիֆարը հայտնել է, որ այս գործընթացը շարունակություն է ունենալու: Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, որ 1935-ին իրանական կողմը նմանատիպ 30 հազար արձանագրություններ տվել է Չիկագոյի համալսարանին: Այդ ժամանակից ի վեր, արխիվի մեխ մասը  մնացել է ԱՄՆ-ում և ամբողջովին չի վերադարձվել Իրան:

Այդ հնագիտական նյութերը 1934-ին հայտաբերվել էին Պերսեպոլիսում, որը Շիրազ քաղաքից ոչ հեռու է գտնվում:

«1948-ին Իրանը ստացել է միայն 150 կավե արձանագրություն, 2001-ին` 200: Իրանը կներդնի իր ողջ ջանքեր հնագիտական այդ ողջ պաշարը վերադարձնելու համար»,- նշել է Սոլնաթիֆարը:

 Անկախ

Ջորջ Բուշ-կրտսերը նկարել է Պուտինին

pic_0e213e03dbbfb2013643d3ca4f153c9c

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ-Բուշ-կրտսերը հասարակայնությանն է ներկայացրել համաշխարհային առաջնորդների` իր ձեռքով պատկերված դիմանակարների ցուցահանդեսը:

Դալլասում Բուշի նախագահական թանգարանում բացված ցուցասրահում համաշխարհային այն գործիչներին դիմանկարներն են` ում  հետ Բուշը հանդիպել է.Վլադիմիր Պուտին, Չեխիայի հետկոմունիստական շրջանի առաջին նահագահ Վացլավ Հավել, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի  Բլեր, Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայ, Գերմանիայի կանցլեր Մերկել:

Տեսանյութում, որտեղ Բուշը ներկայացնում է ցուցահանդեսը, ասում է, որ համաշխարհային որոշ դեմքերի հետ ծանոթացել է նախագահության ժամանակ ու ցանկություն է զգացել նրանց նկատմամբ ունեցած զգացումները հաղորդել գեղանկարչությամբ: Ջորջ Բուշ-կրտսերը ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2001-2009 թթ:

Իր դստերը` Ջեննա Բուշին տված հեռուստահարցազրույցում նա խոստովանել է, որ «ինքը մեծ նկարիչ չէ», սակայն զգում է, որ իր մարմնի մեջ «Ռեմբրանդտ է թաքնված»:

Ի դեպ, Բուշն առաջին նախագահը, չէ, որը նկարում է.Ուլլիս Գրանտը գեղանկարչություն է ուսումնասիրել Վեսթ-Փոյնտի ռազմական ակադեմիայում սովորելու ժամանակ:Նա բնանկարներ էր նկարում ու կենցաղային պատկերներ` ամերիկյան Արևմուտքից: գեղանկարչությամբ տարված էր նաև Դուայթ Էյզենհաուերը: Ջիմմի Քարտերը բնության տեսարաններ էր նկարում.նրա աշխատանքներից մեկը նույնիսկ բարեգործական նպատակով  2012-ին  վաճառվել է 250 հազար դոլարով:

  Անկախ

Բիլ Քլինթոնը չի զարմանա, եթե մեզ այլմոլորակայիններ այցելեն

Բիլ ՔլինթոնԲիլ Քլինթոնը կարծում է, որ մենք մենակ չենք:

Jimmy Kimmel Live թոք շոուի ժամանակ ԱՄՆ-ի նախկին նախագահը հայտնել է, որ ինքը չի զարմանա, եթե մի օր մեզ այլմոլորակայիններ այցելեն:

Քլինթոնը նշել է, որ տիեզերքում միլիարդավոր մոլորակներ ու աստղեր կան, իսկ միայն վերջին երկու տարվա ընթացքում Արեգակնային համակարգից դուրս ավելի քան 20 մոլորակ են հայտնաբերել, որոնց դիրքը հարմար է կյանքի որևէ տեսակի գոյության համար:

Ուստի նախկին նախագահը կարծում է, որ մենք մենակ չենք:

Բիլ ՔլինթոնՍակայն Քլինթոնը ամեն դեպքում պնդել է, որ ինքը չգիտի նրանք գոյություն ունեն, թե ոչ:

Քլինթոնը նախագահ դառնալուց հետո կարգադրել է իր օգնականներին հետազոտել Area 51-ը՝ Նևադայում տեղակայված ռազմական հաստատություն, որպեսզի համոզվի, որ այնտեղ այլմոլորակայիններ չկան:

Չնայած Քլինթոնը որևէ ապացույց չունի նրանց գոյության մասին՝ այնուամենայնիվ նշել է, որ այլմոլորակայինների գոյությունը կարող է շահավետ լինել երկրագնդի համար: Այդ դեպքում բոլորը կհամախմբվեն և միայն լավ գործեր կանեն:

 Անկախ

Օբաման ստորագրեց Ուկրաինային օգնություն հատկացնելու ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքը

o_918317

ԱՄՆ նախագահ Օբաման ստորագրեց ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված օրինագիծը` Ուկրաինային տնտեսական օգնություն տրամադրելու վերաբերյալ: Այդ նախագիծը նախատեսում է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ:

Նախագծի ֆինանսական կողմը նախատեսում է Ուկրաինային վարկային երաշխիքների տրամադրում` 1 մլն դոլարի չափով: Նաև օրենքի կարգավիճակ է ստացել լրացուցիչ ֆինանսների տրամադրումը` ամերիկյան հեռուստաալիքներն ու ռադիոկայանները Ուկրաինայում ու հարևան տարածաշրջաններում հեռարձակելու համար:

Անկախ

 

 

Քաղցկեղով հիվանդ 62-անյա ամերիկացին մասնակցել է իր 11-ամյա դստեր բեմադրված հարսանիքին

 Ջիմ Զեց ԱՄՆ-ում վերջին փուլի հասած քաղցկեղով հիվանդ Ջիմ Զեցը մասնակցել է իր դստեր 11-ամյա Ժոզիի բեմադրված հարսանիքին, որպեսզի կյանքի վերջին ամիսներին տեսնի իր երեխայի երջանկությունը: Այս հուզիչ պատմությունը ներկայացնում է թուրքական «Հյուրիյեթը»: Լուսանկարիչ Լինդսի Վիլատորոյի կազմակերպած հարսանիքի բոլոր ծախսերը կատարվել են հավաքված բարեգործական հանգանակության միջոցներով:

62-ամյա Զեցը և նրա կնոջ՝ 54-ամյա Գրեյսի համար ընտանիքի ընկեր հանդիսացող Վիլատորոյի ծրագրած հարսանիքը մեծ անակնկալ է դարձել: Հաշված օրերի կյանք ունեցող Զեցը նշել է, որ շատ տպավորված է, այնքան, որ կարծես երկնքում լինի: «Միգուցե դուստրս 20 տարվա ընթացքում իսկապես կամուսնանա և այսօրվա պես երջանիկ կլինի»,-ասել է Զեցը: Իսկ 11-ամյա Ժոզին հարսանյաց արարողության ողջ ընթացքում հուզմունքից լաց է եղել: Այս պատմությունը լայնորեն լուսաբանվել է ամերիկյան մամուլում:

Անկախ

 

Ապոկալիպսիսի սպառնալիք.գիտնականները տագնապած են

20120828184720Վայոմինգ նահանգում գտնվող Յելոուսթոուն սուպերհրաբուխն ակտիվության նշաններ է ցույց տալիս: Այն 4 հազար քկմ տարածք է զբաղեցնում, ինչը հավասար է մոտավորապես, ճապոնական երկու կղզիների տարածքին: Եթե այս հրաբուխն արթնանա, ապա վատ կլինի ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ողջ մոլորակի համար, հայտնում է CBS-ը:

Ամերիկացի երկրաբանները վերջերս չափումներ են արել յելոուսթոունյան պարկում ու սարսափել են: Տեղի շատրվանող լճակների ջերմությունը հասել է 20 աստիճան Ցելսիուսի, դա զգալիորեն գերազանցում է նորմը: Սակայն դա չէ ամենակարևորը:

Անհանգստության հիմնական պատճառը ստորգետնյա ցնցումներն են, որոնք վերջին շրջանում ավելի են հաճախացել արգելոցի տարածքում:  Այս դրությամբ այնտեղ 60 ցնցում է գրանցվել, իսկ դրանցից ամենաուժգինը  կազմել է 4,8 բալ:

Մասնագետները  տագնապած են. կենդանիները լքում են տարածքը, իսկ Յելոուսթոունում մագմայի տեղաշարժ է սկսվել: Եթե աշխարհի ամենահզոր գործող հրաբխի խառնարանը  ժայթքի, ապա էկոլոգիական հետևանքներն աղետալի կլինեն: Յելոուսթոունի ժայթքումը համեմատելի կլինի հազարավոր ատոմային ռումբերի դետոնացիայի հետ: Այդ դեպքում ամբողջ երկիրը կծածկվի բազմատոննանոց մոխրաշերտի տակ:

Ներկայում մասնագետները Յելոուսթոունը վտանգի շատ բարձր մակարդակով է նշվել, սակայն ԱՄՆ իշխանությունները դեռևս ոչ մի  միջոց չեն ձեռնարկել հնարավոր աղետը կանխելու ուղղությամբ:

Նյու Յորքում վաճառվել է աշխարհի քարտեզը` առանց Ամերիկայի

ptolemei

Նյու Յորքի Christie’s աճուրդի տանը երեկ` ապրիլի 1-ին  կայացած աճուրդը նվիրված է եղել աշխարհագրական թեմային: Չիկագոյից հավաքորդ Քենեթ Նեբենզալի հավաքածուից  վաճառվել է 180 բացառիկ քարտեզ, պատմական փաստաթղթեր ու այլ իրեր: Կազմակերպիչները 775 հազար դոլար հասույթ ունեցան: Միայն գումարի  մոտ կեսը` (317 հազար դլար) ստացվել էր մեկ լոտից` Քրիստոփոր Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնագործումից 10 տարի առաջ, 1482-ին,   գերմանական Ուլմ քաղաքում տպագրած մի քարտեզից: Քարտեզը կազմվել է մթ II դարում անտիկ գիտնական Կլավդիուս Պտղոմեոսի կողմից, որի աշխատանքներից ծովագնացներն օգտվում էին Մեծ աշխարհագրական բացահայտումների դարաշրջանում :

Տպագրական գործի զարգացումը հնարավորություն տվեց բազմացնելու այդ քարտեզը: Սակայն դա սկզբում արվում էր միայն Իտալիայում: Աճուրդի հանված քարտեզը տպագրական սարքից հանված առաջին օրինակներից է: Այն ներկված է,  ի դեպ, ձեռքով:  Գնորդի անունը չի հրապարակվում:

Աճուրդի թոփ լոտերից գնորդներ չեն ունեցել 1815 և 1819-ին Լոնդոնում քարտեզագիր փորագրիչ ու հրատարակիչ Ջոն Քերիի ու նրա եղբոր` Ուիլյամի պատրաստած գլոբուսները: Դրանք գնահատվել էին 200-300 հազար դոլար:

Անկախ

Օբամայի հայտարարությունը Վրաստանում զարմանք է հարուցել

Բարաք ՕբամաԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման, մեկնաբանելով Վրաստանի` ՆԱՏՕ-ին միանալու  փորձերը, հայտարարել է, որ Վրաստանը, ինչպես և Ուկրաինան , կանգնած չէ  դեպի ՆԱՏՕ տանող ճանապարհին:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Պանջիկիձեն, մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահի հայտատարությունը, նշել է, որ Վրաստանը մի օր անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ և կշարունակի իր այդ ուղին: Նրա խոսքերով` ԱՄՆ-ի նախագահը ի նկատի չուներ, որ Վրաստանը և Ուկրաինան  դեպի ՆԱՏՕ-ն տանող ճանապարհին չեն: Եվ նախարարը ակնկալում է, որ այս տարի սպասվող ՆԱՏՕ-ի  գագաթաժողովում պատշաճ կերպով կգնահատվի այն առաջընթացը, որ Վրաստանը գրանցել է վերջին երկու տարիների ընթացքում:

Իսկ խորհրդարանի նախկին ղեկավար  Նինո Բուրջանաձեն, մեկնաբանելով Օբամայի հայտարարությունը, կոչ է արել իր հայրենակիցներին գիտակցել իրականությունը. “Վրաստանը այլընտրանք չունի, և եթե մենք չենք պատրաստվում երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ, ապա ո ՞վ է պաշտպանելու մեր երկրի անվտանգությունը”:

Անկախ

Ամերիկյան գործարանում գազի պահեստարան է պայթել

16-390x290

ԱՄՆ-ում գազավերամշաման  Williams Northwest Pipeline  գործարանում պայթյուն է եղել:

Գործարանը գտնվում է Վաշինգտոն նահանգի Պլիմութ քաղաքում: Պայթյունից հետո խոշոր հրդեհ է բռնկվել: Փրկարարները տարհանել են գործարանի աշխատակիցներին, տեղաբնակներին ու սովորողներին: Կատարվածի հետևանքով գործարանի մի աշխատակից է վիրավորվել: Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն:

Անկախ

Թոմը Քրուզը ճանաչվել է Մեր ժամանակների լեգենդ

Tom Cruise-awards1Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը՝ Թոմ Քրուզը «Ջեյմեսոն  Էմփայր ֆիլմ» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է Մեր ժամանակների լեգենդ:

Հոլիվուդյան դերասանը Լոնդոնում կազմակերպված մրցանակաբաշխությանը ներկայացել է մուգ կապույտ կոստյումով, որը համադրել էր բաց կապույտ վերնաշապիկով և մուգ մոխրագույն փողկապով:

Մրցանակը Թոմին հանձնել է դերասանուհի Ռոզամունդ Փայկը, որն  առիթն  օգտագործել էր 51-ամյա աստղի նկատմամբ իր հարգանքը արտահայտելու համար:

Այս մրցանակաբաշխությունը 25-րդ տարին է, ինչ կազմակերպվում է, և ողջ քվեարկությունն իրականացնում է հանրությունը: Այս տարի որոշ հոլիվուդյան դերասաններ ևս մրցանակ են ստացել իրենց ջանքերի համար:

Հոլիվուդի լեգենդ Առնոլդ Շվարցենեգերը ճանաչվել է Մեր ժամանակների էքշն հերոս:

Մրցանակներ են ստացել նաև Մայքլ Ֆասբենդերը, Մարգո Ռոբին, Ալֆոնսո Կուարոն:

 

Կալիֆոռնիայում ավերիչ երկրաշարժի նախազգուշացում է հայտարարվել

31093716.813200.2559

Կալիֆոռնիա նահանգի բնակիչներին ավերիչ երկրաշարժի ու էքստրեմալ պայմաններում ապրելու նախապատրաստության կոչ է արվել:

Մարտի 29-ին ԱՄՆ Երկրաբանական ծառայությունում գրանցվել է երկրակեղևի տեղաշարժ 5,1 մագնիտոդով, որից հետո Լոս-Անջելեսի  տարածքում  միջին ինտենսիվության ավելի քան 100 կրկնվող  ցնցումներ են եղել: Զոհեր չեն եղել, Էպիկենտրոնում` Լա-Հաբրա քաղաքում տներն են թեթևակի վնասվել: Բնակիչներն այդ ցնցումների ժամանակ իրենց զգացումները համեմատել են տատանումների հետ ու բողոքել են գլխապտույտից:

Դրա հետ կապված, մասնագետները դիմել են կալիֆոռնիացիներին` կոչելով կատարվածին պատասխանատվությամբ վերաբերվել:”Մենք պետք է  պատրաստ լինենք մասշտաբային աղետի ու մի վարքականոն յուրացնենք.”Ոչ թե եթե, այլ` երբ”,-նշել է Երկրաբանական ծառայության աշխատակից Ջոնսը:Նրա խոքսով այդ ամենի պատճառը Պուենտե-Հիլսի խզվածքն է ու,  7-7,5 մագնիտուդով երկրաշարժը կարող է հանգեցնել երկրակեղևի շարժի: Խզվածքի մեծացումը, ամենատխուր սցենարի դեպքեւմ, կարող է հանգեցնել 3-18 հազար զոհի, իսկ վնասը կկազմի 250 մլրդ դոլար:

Անկախ

Վաշինգտոնում սողանքը 21 մարդու կյանք է խլել

оползень-вашингтон-390x290 (1)Վաշինգտոն նահանգում սողանքի հետևանքով զոհվածների թիվը, պաշտոնական տվյալներով 21 է:

Փրկարարական ծառայությունների ներկայացուիչների խոսքով, զոհերի  պաշտոնական ցուցակը կարող է ևս 4 անունով համալրվել, քանի որ նրանք հայտնաբերել են մնացորդներ, որոնք ամենայան հավանականությամբ զոհերին են պատկանում:

Մարտի 30-ի առավոտյան տեղի ունեցած սողանքի հետևանքով 30 մարդ անհետ կորած է համարվում:

Անկախ

Մրայա Քերին ի ցույց է դրել ծննդյան օրը ամուսնուց ստացած թանկարժեք նվերը

mariah-carey-nick-cannon

Հանրահայտ երգչուհի Մրայա Քերին Instagram կայքում տեղադրել է մարտի 27-ին 44-ամյակի կապակցությամբ իր ամուսին Նիք Քենոնի նվիրած գեղեցիկ նվերի լուսանկարը: Քենոնը երգչուհուն ադամնադներվ պատված ապարանջան է նվիրել:

Քենոնը ևս հրապարակել է ծննդյան տոնակատարության լուսանկարները, որտեղ նրանց երեխաները Մարոկան և Մոնրոն խաղում են խաղալիքներով:

Քենոնը նաև գրել է, որ իրենք նշում են ամենագեղեցիկ, տաղանդավոր, ուժեղ և զարմանահրաշ հրեշտակի՝ իր կնոջ ծննդյան օրը:

 

Անկախ

Կալիֆոռնիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

earthquake-53-quake-strikes-near-la-habra-california-k2al0i-photo-390x290

Ուրբաթ երեկոյան,  տեղական ժամանակով 21:00-ին Կալիֆոռնիա նահանգի տարածքում 5,1 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են արձանագրվել: ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, երկրաշարժի օջախը 19 կմ խորության վրա է գտնվում:

Փրկարար ծառայությունները ստուգում են երկաթուղիների ու բազմահարկ շենքերի վիճակը. Լոս-Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթեի խոսքով, նահանգի  գլխավոր մեգապոլիսը չի տուժել:

Անկախ

Բեյոնսեն արտասվել է իր համերգային շրջագայության վերջին շոուի ժամանակ,լուսանկարներ

Beyonce KnowlesՀինգշաբթի օրը Բեյոնսեն Պորտուգալիայում՝ Լիասաբոնում կազմակերպված իր Mrs Carter համերգային շրջագայության վերջին beyonce-knowles3շոուի ժամանակ արտասվել է:

Երգչուհին MEO արենայում հավաքված երկրպագուների հետ խոսելով իր վերջին շոուի մասին սկսել էր արտասվել:

Սա նրա կարիերայի ամենամեծ համերգային շրջագայությունն էր, որի ընթացքում նա 53 միլիոն դոլար էր վաստակել՝ դառնալով Ֆորբսի 2013թ-ի չորրոդ ամենաազդեցիկ նշանավոր անձը:

ԲեյոնսենԲեյոնսեի համեմատությամբ նրա ամուսին Ջեյ Զին 32-րդ տեղում է՝ 42 միլիոն դոլարով:

Անկախ

 

Կմիանա՞, արդյոք, Ալյասկան Ռուսաստանին

ol3001395994208

Սպիտակ Տան պաշտոնական կայքում Ալյասկան ՌԴ-ի օգտին փոխանցելու վերաբերյալ հանրագիր է  տեղադրվել: Ներկայում այդ փաստաթուղթը ստորագրել է Ռուսաստանի հետաքրքրությունները պաշտպանող  30 հազար վիրտուալ անձ: Որպեսզի փաստաթուղթը պարտադիր կարգով ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման  դիտարկի, մինչև  այս տարվա ապրիլի 20-ն այն պետք է ևս 70 հազար ստորագրություն հավաքի. հանգամանքների տարօրինակ զուգադիպությամբ, միջնորդագրի տեղադրումը համընկնում է Ղրիմի թերակղզու ռուսական անեքսիայի հետ, գրում է isra.com-ը:

Հանրագրի համար հիմք է ընդունվել այն փաստը, որ Սիբիրի բնակիչներն առաջին անգամ այդ տարածքում են հայտնվել 10-16 հազար տարի առաջ: Մինչդեռ, ռուսներից ընդամենը 7,2 մլն դոլար ոսկով1867-ին ձեռք բերած Այասկան ԱՄՆ-ի կազմում նահանգի կարգավիճակ է ստացել 1959-ին:

Ի դեպ, 2012-ին Տեխասի նահանգը բավականաչափ ստորագրություններ հավաքեց ԱՄՆ կազմից դուրս գալու հանրագիրը դիտարկման դնելու համար, սակայն, Սպիտակ տունը, բնականաբար, խնդրանքը  մերժեց:

Անկախ

 

Դեթրոյտում, բնակելի շենքում պայթյուն է եղել.կան տուժածներ

o_911276Ամերիկյան Դեթրոյտ քաղաքում (Միչիգան նահանգ) պայթյուն է եղել բնակելի շենքում, ապա հրդեհ է բռնկվել: Տուժել է 6 մարդ, այդ թվում` 2 երեխա` 2 տարեկան մի տղա ու մեկուկես տարեկան մի աղջնակ:

Երեխաների վիճակը ծանր է:

Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի հյուսիս-արևելյան հատվածում: նախնական վարկածի համաձայն, պատճառը գազի արտահոսքն է: Հրշեջները դեռևս փորձում են շիջել կրակը:Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են:

 

 

Հոլիվուդը արդեն սկսել է աշխատել մալազիական ինքնաթիռի կործանման մասին պատմող ֆիլմի վրա

Հոլիվուդ, ինքնաթիռ,ֆիլմՄինչ Ավստրալիայի ռազմական ուժերը Հնդկական օվկիանոսում շարունակում են փնտրել մալազիական անհետացած ինքնաթիռի հետքերը՝ Հոլիվուդյան ռեժիսորները արդեն աշխատում են ողբերգական վթարի հնարավոր ֆիլմային սցենարների վրա:

Չնայած որևէ կինոստուդիա հակվածություն չունի այդ դեպքի վերաբերյալ ֆիլմ նկարել, սակայն ռեժիսորներից մեկը Hollywood Reporter-ին հայտնել է, որ ինքնաթիռի վթարի վերաբերյալ ֆիլմերի 50 տարբերակների վրա են աշխատում:

Չնայած Հոլիվուդը արդեն սկսել է վթարի ադապտացված տարբերակների քննարկումը, սակայն աղետի մասին պատմող ֆիլմը շուտ չի հայտնվի էկրաններին:

Առաջատար կինոստուդիաներից հինգ տարի է պահանջվել 9/11-ի վերաբերյալ ֆիլմերի նկարահանման համար:

Այս դեպքում ցանկացած նախագծի համար խոչընդոտ է համարվում ինքնաթիռի անհետացման մանրամասների բացակայությունը:

Անկախ

ԱՄՆ-ում խոշորամասշտաբ սողանքի հետևանքով անհետացածների թիվը հասել է 90-ի

0_aa9b1_83b0c957_orig-390x290

Վաշինգտոն նահանգում Կասկադային լեռների ստորոտում  խոշորամասշտաբ սողանքի հետանքով զոհվել է 24 մարդ, անհայտ կորածների թիվը նվազել է մինչև 90 մարդու:

Տեղանքում շարունակվում են փրկարարական աշխատանքները, սակայն շատ դանդաղ տեմպով, քանի որ սողանքի մակերեսը անկայուն է: Նահանգի իշխանություններն  ընդունում են, որ շատերի մարմինները գուցե այդպես էլ չգտնվեն:

Հսկայական ծավալով սողանքը տեղի էր ունեցել ԱՄՆ-ի Օսո քաղաքից 90 կմ հեռավորության վրա ,  սողանքի բարձրությունը 54մ էր:

Անկախ

Օբաման Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված` կորցնում է վստահությունը

67768-390x290

ԱՄՆ նախագահ Օբամայի վարկանիշն Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված` նվազել է:

Associated Press-ի անցկացրած հարցման համաձայն, ամերիկացիների միայն 41%-ն է հավանում Օբամայի գործողությունները, ինչը, ի դեպ, ամենացածր ցուցանիշն է նրա կառավարման ողջ ընթացքում: Ավելի վաղ այն կազմում էր 50%:

Ռուսաստանը պատժամիջոցների օգնությամբ մեկուսացնելու գաղափարը հավանում են 10 հարցվածներից 9-ը: Նրանց կեսը (գերազանցապես դեմոկրատներն ու նրանց  կողմնակիցները) կարծում են, որ պատժամիջոցները համապատասխանում են ստեղծված իրավիճակին,  մի կեսն էլ (հանրապետականներն ու նրանց կողմնակիցները) կարծում են, որ դրանք պետք է խստացնել:

Միայն 14%-ն է  պատժամիջոցների խստացման դեմ արտահայտվել:

Օբամայի գործողությունները Ուկրաինայի նկատմամբ հավանության չի արժանացրել նաև հարցվածների 57%-ը, նրա քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ` 54%-ը:

Անկախ