ԱՄՆ-ում քիմիկատների արտահոսքից տուժածների թիվը գերազանցել է 1000-ը

o_743176Արևմտյան Վիրջինիա նահանգի ավելի քան 1000 բնակիչ հունվարի 9-ին մեթիլցիկլոգենի արտահոսքից հետո դիմել է մասնագետների օգնությանը` վատ ինքնազգացողության գանգատներով.այն է` սրտխառնուք, փսխում, ստամոսքի խանգարում, մաշկի ցան, գլխապտույտ:

Նրանց մեծ մասը մասնագիտական խորհուրդ է ստացել հեռախոսով: 169-ի-ը բուժհիմնարկում է օգնություն ստացել,  10 մարդ հոսպիտալացվել է. նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Արտահոսքը տեղի էր ունեցել Չառլսթոն քաղաքում գտնվող Freedom Industries գործարանից: Ջրատար համակարգ ու գետ էր թափվել շուրջ 28 տ մեթիլցիկլոգեն: Նահանգի 9 մարզերում արտակարգ իրավիճակ էր հայտարարված, բնակչությունը նախազգուշացվել էր, որ ջրամատակարարման համակարգից հոսող ջուրը կարելի է կիրառել միայն տեխնիկական կարիքներ համար:

Նախագահ Օբամայի հրահանգով, տուժած շրջաններ է հասցվել 1,4 մլն լիտր խմելու ջուր:

Ռենուարի բնապատկերը` ընդամենը 7 դոլարով

o_877570Վիրջինիա նահանգի դատարանը պարտադրել է ամերիկուհուն Մերիլենդի արվեստի թանգարանին վերադարձնել Ռենուարի վրձնին պատկանող մի կտավ, որը նա գնել է  հնոտիքի տոնավաճառում, ընդամենը 7 դոլարով:

Կտավի տիրուհին ասում է, որ իր ուշադրությունը գրավել է առաջին հերթին շրջանակը, ոչ թե պատկերը: Հետագայում նա կտավը փորձագետների մոտ տարավ, ովքեր էլ պարզեցին, որ այն  Ռենուսարի` “Բնանկար Սենայի ափին” կտավն է, որ նկարիչը վրձնել է 1879-ին:

Բնապատկերը գնահատվել է 100 հազար դոլար: Ուրախացած տիրուհին որոշել է այն աճուրդով վաճառել: Սակայն չի ստացվել.պարզվել է, որ այն առևանգվել էր դեռևս 1951-ին , իսկ հիմա պետք է վերադարձվի թանգարան:

ԱՄՆ-ում տղամարդը մահապատժի է ենթարկվել 19 տարի առաջ կատարած սպանության համար

մահացու սիճուկԱՄՆ-ի Օկլոհոմա նահանգում 19 տարի առաջ խանութի աշխատակցին սպանած 38-ամյա Մայքլ Լի Ուիլսոնը մահապատժի է ենթարկվել: Պատիժը իրականացվել է հանցագործին մահացու սիճուկի ներարկմամբ: Ուիլսոնը մեղավոր է ճանաչվել 1995 թվականին կատարած սպանության համար: Վերջինիս օգնել էին նաև ընկերները, որոնք սպանցածին ծեծի էին ենթարկել՝ գողանալով խանութի դրամարկղի գումարը: Ուիլսոնի երկու հանցակիցները իրենց մահապատիժը կրել են 2009 և 2011 թվականներին, ևս մեկը՝ 16-ամյա Ռիչարդ Հարջոն դատապարտվել էր ցմահ ազատազրկման:

Անկախ

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը Թուրքիայում տիրող իրավիճակի մասին

 ԱՄՆ  ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին, մեկնաբանելով Թուրքիայում տիրող իրավիճակը, նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է ընդգծել երկրում արդարության, թափանցիկության բոլոր սկզբունքներին համապատասխան իրավական համակարգի ստեղծման, բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հարուցված դատական գործերի անաչառ քննության անհրաժեշտության մասին:

   «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Պսակին, նշելով, որ Թուրքիան օրեցօր փոխվում է, ընդգծել է, որ օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար: Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է նաև, որ ԱՄՆ-ը քանիցս հիշեցրել է Թուրքիայում խոսքի և մամուլի ազատության սկզբունքի պահպանման կարևորության մասին:

 Անկախ

Պենտագոնը հաշվել է` քանի փաստաթուղթ է գողացել Սնոուդենը

2274199Ամերիկյան նախկին հետախույզ Էդվարդ Սնուոդենը գողացել է 1,7 մլն փաստաթուղթ` ԱՄՆ հատուկ ծառայությունների ռազմա-հետախուզական օպերացիաների մասին:

Ներկայացուցիչների պալատի ղեկավար Մայք Ռոջերսի ու կոնգրեսական Դաթչ Ռուպերսբերգի խոսքերով, այդ տվյալների մեծամասնությունը կապ ունի ամերիկյան բանակի, ԱՄՆ ՌՕՈՒ-ի ու ՌԾՈՒ-ի ընթացիկ օպերացիաների հետ: Պենտագոնի փակ զեկույցում նշվում է, որ առևանգված նյութերի հրապարակումը մեծ վնաս է հասցրել Միացյալ Նահանգների հետախուզական գործունեությանը:

Այդահոյում 50 ավտոմեքենա իրար են բախվել

i (6)Ամերիկյան Այդահո նահանգում զանգվածային ԱՃՊ է տեղի ունեցել.50 ավտոմեքենա իրար են բախվել:

Պատահարը Մերիդան քաղաքում է տեղի ունեցել, 10 մարդ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Չի բացառվում է, որ զոհեր կան:

Ոստիկանության տվյալներով, մեկ մեքենա ճզմվել է գերանների տակ: Ներկայում  տեղում փրկարարական ծառայություններ են աշխատում:

 

Արևմտյան Վիրջինիայում քիմիկատների արտահոսքի պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել

i (3)Ամերիկյան Չառլսթոն քաղաքում Էլկ գետի մեջ մեթիլցիկլոհեքսան է լցվել:

Քիմիկատների արտահոսքը կատարվել է Freedom Industries ընկերության գործարանից: Հետևանքը եղել է այն, որ մարզի 5 նահանգներում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել: Ներկայում մասնագետները փորձում են պարզել արտանետման ծավալն ու պատճառը:

Փորձագետների տվյալներով, քիմիական նյութը վտանգ չի ներկայացնում կյանքի համար, նույնիսկ մեծ քանակի դեպքում: Ավելին, տեղաբնակներին թույլ է տրվել ծորակից ջուր օգտագործել, սակայն, միայն տեխնիկական կարիքների համար:

 

50 հազար դոլար տուգանք` հակառակորդի քուղերը քանդելու փորձի համար

o_876065Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) տուգանել  է “Նյու Յորք” թիմի պաշտպան Ջեյ Ար Սմիթին 50 հազար դոլարով: Նման պատիժ է կայացվել այն պատճառով, որ բասկետբոլիստը փորձել է “Դեթրոյտ” ակումբի մրցույթում,տուգանային նետման ժամանակ քանդել հակառակորդի քուղերը:

Անցած շաբաթ “Դալասի” ակումբի խաղում նա նույն հնարքին էր դիմել, սակայն դրանից հետո NBA-ն Ջեյ Ար Սմիթին զգուշացրել էր ու խնդրել ձեռնպահ մնալ նման արարքներից:

 

ԱՄՆ-ում անսովոր ցրտերը երկրի բյուջեի վրա 5 մլրդ դոլար են նստել

i (1)ԱՄՆ-ում անսովոր ցրտերի պատճառած վնասը կազմել է 5 մլրդ դոլար:

Planalytics ընկերության տվյալներով, որը զբաղվում է բիզնեսի վրա բնության ազդեցության գնահատմամբ,  ԱՄՆ-ի կենտրոնական ու արևելյան նահանգներին պատած սառնամանիքը լուրջ վնաս չի հասցրել ենթակառուցվածքներին, սակայն 21 մարդու կյանք է խլել:

Ընկերությունը նշել է,  2010-ին ցուրտը շատ ավելի մեծ վնաս է պատճառել երկրին` 25-30 մլրդ դոլար: Դրա համար էլ փորձագետները կասկածում են, որ այս ցրտերը կարող են ԱՄՆ 17 –տրիլիոնանոց տնտեսոության աճման տեմպերի վրա ազդել: Նրանք կարծում են, որ վնասը կփոխհատուցվի եղանակի տաքացման հետ:

Օդերևութաբանական ծառայությունից արդեն հայտնել են, որ մոտ ժամանակներում երկրում եղանակի էական տաքացում է սպասվում:

Ամերիկայում ոստիկանները գումար են աշխատել “սեպտեմբերի 11-ի” համախտանիշի վրա

o_875722Ամերիկայում շորթողների ավազակախումբ է ձերբակալվել: Հարյուրից ավելի ոստիկաններ ու հրշեջներ, որոնք մասնակցել են  սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետևանքները վերացնելու գործընթացին, որոշել  են գումար աշխատել` սթրեսի ֆոնին հոգեկան խանգարում ձևացնելով:

Մեքենայությունների սխեման մշակվել է նյույորքյան ոստիկանության ստորին շերտերում ու առանց   խաթարման աշխատել 26 տարի, որից վերջին 12 տարում` լրիվ թափով: Դրա համար առիթ դարձան սեպտեմբերի 11-ը դեպքերը:

Ձերբակալվածների մեջ 72 պաշտոնաթող  ոստիկան է ու նախկին 8 հրշեջ, որոնք համարյա պատվավոր աշխատակիցներ են համարվել, քանի որ մասնակցել են ահաբեկչության հետևանքների վերացման աշխատանքներին: Հոգեբանական ծանր տրավմաների վրա էլ, որ իբր ստացել են այն ժամանակվա ցնցումներից, հիմնվել է  կեղծարարության մեխանիզմը: Նախկին ոստիկանները ձևացնելով, որ խանգարում ունեն, պաշտոնից հեռանալու խնդրանք են ներկայացրել, այդպիսով` իրենց համար շատ կարգին նպաստ ապահովել` տարեկան 30-50 հազար դոլար: Ընդհանուր վնասը կազմում է համարյա 400 մլն դոլար:

Ժամանակի ընթացքում խաբեբաները, կորցնելով զգոնությունը  անգամ հայտնվել են հեռուստալուրերում: Դատախազներին հատկապես ապշեցրել է նրանց ցինիզմը:

Խափեության կազմակերպիչները 4-ն են: իրենց ժամանակին վաստակավոր աշխատակիցներ` ԿՎՀ-ի 83-ամյա նախկին գործակալ ու նախկին դատախազ, թոշակի գծով խորհրդատու (նա գրեթե 90 տարեկան է): Մեկը դետեկտիվների արհմիության գործիչ է, իսկ մյուսը` նախկին ոստիկան: Վերջինս շատ լավ  գիտակ է, թե ինչպես է գործում  համակարգն ու  այդ գործում “նորելուկներին’ սովորեցրել է, թե ինչպես կարելի է  մեքենայությունների գնալ: Այդ հեռախոսազրույցների ձայնագրությունները նույնպես քննիչների մոտ են: Նրանց սովորեցրել են, թե ինչպես կարող են բժշկական հանձնաժողովի մոտ ձևացնել խանգարում:

Ընդհանուր առմամբ այս գործում շուրջ 1000 կասկածյալ կա: Մոտ ժամանակներում սպասվում է, որ 50 մարդ կձերբակալվի:

Սնանկացած Դեթրոյտի նոր քաղաքապետը խոստացել է կես տարում իրավիճակը շտկել

2259872Սնանկացած Դեթրոյտի նոր քաղաքապետը խոստացել է կես տարում լուծել հիմնական խնդիրներն ու խնդրել է բնակիչներին չփոխադրվել այլ քաղաքներ:

“Մեզ 6 ամիս տվեք ու, մենք կապացուցենք, որ Դեթրոյտի դրությունը կարելի է փոխել դեպի լավը: “Դադար” սեղմեք ու մի հեռացեք տներից”,-հայտարարել է նա երեքշաբթի, պաշտոնավարման անցնելու առաջին իսկ օրը, հանդիսության ժամանակ: Նրա խոսքով, քաղաքապետն ու նրա ադմինիստրացիան առաջիկա ամիսներին կզբաղվեն տրանսպորտային սպասարկմամբ, փողոցային լուսավորման հարցերով, ինչպես նաև “շարժիչների քաղաքի” այլ կոմունալ  խնդիրների լուծմամբ:

Անցած տարի փետրվարին հատուկ հանձնաժողովն ուսումնասիրեց քաղաքի ֆինանսական դրությունը և հանգեց այն եզրակացության, որ քաղաքը գտնվում է ֆինանսական աղետի եզրին: Դեկտեմբերի 3-ին ԱՄՆ-ի ավտոմոբիլային մայրաքաղաքը սնանկ ճանաչվեց: Դատավորը հայտարարեց, որ քաղաքը հնարավորություն չունի պարտքերը վճարելու: Այսպիսով, Դեթրոյտը ԱՄՆ-ի պատմության մեջ ամենախոշոր սնանկ ճանաչված քաղաքը դարձավ: “Շարժիչների քաղաքի” պարտքը կազմում է 18 մլրդ դոլար:

ԱՄՆ-ում ցուրտն ու առատ ձյունը 16 մարդու կյանք են խլել

i (2)Անսովոր ցրտերի ու առատ ձյան պատճառով ԱՄՆ-ում 16 մարդ է մահացել:

Մահացու դեպքերը գրանցվել են Միչիգան, Ինդիանա, Վիսկոնսին, Իլինոյս, Միսսուրի նահանգներում, որտեղ սնդիկի սյունը տեղ-տեղ իջել է մինչև -500 Ցելսիուս: Զոհերի մեծ մասը մահացել է ցրտահարության, ոմանք էլ ԱՏՃՊ-ի հետևանքով:

Անսովոր եղանակի պատճառով որոշ նահանգներում արգելվել է ավտոտեղաշարժը, դպրոցներում դադարեցվել են պարապմունքները, փակ են պետհիմնարկները: Երկուշաբթի օրվանից ԱՄՆ-ի Միջին Արևմուտքի ու Հյուսիս-Արևելյան օդանավակայաններում ավելի քան 6 հազար չվերթ, 20 հազար թռիչք է հետաձգվել:

Ներկայում Կոլորադոյի լեռներում զանգվածային փրկարարական աշխատանքներ են ծավալվել Ուեյլ քաղաքի մոտ: Այնտեղ,  ԱՄՆ լեռնադահուկային կուրորտներից մեկում ձնահուսինի հետևանքով 4 մարդ է անհետ կորել:

Բարաք Օբաման Միշել Օբամայի 50-ամյակի կապակցությամբ նրան մենակ է թողել Հավայան կղզիներում

 Միշել ՕբամաՄիշել Օբաման իր 50-ամյակի կապակցությամբ չի ցանկանում զարդեր կամ շոկոլադ ստանալ, նա պարզապես ցանկանում է մենակ մնալ:

Նախագահ Բարաք Օբաման իր ընտանիքի հետ Հավայան կղզիներում երկու շաբաթյա արձակուրդից հետո շաբաթ օրը իր դստրերի հետ վերադարձել է Վաշինգտոն, իսկ Միշել Օբաման մնացել է կղզիներում:

բարաք օբամաՍպիտակ Տան հայտարարության մեջ նշվում է, որ նախագահը առաջին տիկնոջ ծննդյան նվերից բացի՝ նրան թույլ է տվել մինչև իր 50-ամյա տարեդարձի օրը իր ընկերների հետ մնալ Հավայան Կղզիներում:

ԱՄՆ-ի առաջին տիկնը հունվարի 17-ին դառնում է 50 տարեկան:

Հայտարարության մեջ չի նշվում, թե Միշելը որքան ժամանակ կմնա Հավայան կղզիներում կամ երբ կմիանա իր ընտանիքին Վաշինգտոնում:

 Անկախ

Հունվարի 3-ը` Ձողիկի ծննդյան օր

3187Աշխարհում հունվարի 3-ն անսովոր տոն է` Կոկտեյլի ձողիկի ծննդյան օրը:

Լեգենդի համաձայն, արհեստական առաջին ձողիկը ստեղծել է ամերիկացի գործարար Մարվին Սթոոունը` թղթե ծխափողերի արտադրության տերը: Ինչպես պատմությունն է ասում, նրա  ֆաբրիկայում գործերի վիճակը լավ չէր ու, նա տխուր մտորումների մեջ նստած` տարեկանի ցողունով կոկտեյլն էր խմում: Ձողիկի մազմազուկները Մարվինի ատամներին ծեփվեցին. մի փաստ, որը միշտ նյարդայնացնում էր նրան:

Այնժամ նա վերցրեց թղթի շերտը, փաթաթեց մատիտի վրա, եզրերը սոսնձեց ու  իր պատրաստած ձողիկով վայելեց կոկտեյլը. դա շատ ավելի հարմար էր, չնայած ստիպված պետք է շատ արագ խմեր, քանի որ թուղթն աստիճանաբար խոնավությունից ծռմռվում էր: Մարվինը տարբեր տարբերակներ փորձարկեց մինչև աչքն ընկավ մանիլյան նամականիշին.այն հեռավոր ժամանակներում նամականիշները պատրաստվում էին մանիլյան փրփուր պարունակող մի բաղադրությունից, որը թուղթը շատ ավելի դիմացկուն էր դարձնում: Այդ թղթից Մարվինը ձողիկներ սկսեց պատրաստել: Ձողիկի տրամագիծ որպես հիմք ընդունեց այն բացվածքը, որով կիտրոնի կորիզը չէր անցնի:

1888-ին Մարվին Սթոունն արտոնագրեց իր գյուտը` ձողիկը:

Հյուսիսային Դակոտայում երկու գնացքների բախումից մեծ պայթյուն է առաջացել

north-dakota-train-collisionՀյուսիսային Դակոտայի իշխանությունների տեղեկություններով՝ երկուշաբթի օրը երկու գնացքների բախումից մեծ պայթյուն է առաջացել: Գնացքներից մեկը հում նավթ էր տեղափոխում, որի այրումից վտանգավոր ծուխ է արտանետվել:

Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան:

Հրշեջները ստիպված կլինեն 12 ժամ սպասել մինչև կրակը մարի, քանի որ հրդեհը շատ ուժեղ է,  նրանք չեն կարողանում մոտենալ:

Գնացքի վրա գտնվող նավթով լցված մեքենաներից 10-ը բռնկվել են:

Դեպքը տեղի է ունեցել 2,300 բնակչություն ունեցող Քասելթոնից 1,5 կմ հեռավորության վրա:

Շերիֆի գրասենյակից Քասելթոնի և երկու մոտակա քաղաքների բնակիչներին խորհուրդ են տվել հեռանալ այդ տարածքներից, քանի որ ուժեղ ճնշման տակ քամիները փոխում են իրենց ուղղությունը:

Պատահարի պատճառները պարզ չեն: Իշխանությունները փորձում են պարզել` գնացքները դուրս են եկել գծերից նախքան բախվելը, թե ոչ:

Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանին նրա կիսամերկ նկարով Hermes-ի պայուսակ է նվիրել

Քանյե Ուեսթ, Քիմ Քարդաշյան,Hermes-ի պայուսակ Քիմ Քարդաշյանը հպարտորեն ցուցադրել է Սուրբ Ծննդյան կապակցությամբ Քանյե Ուեսթի նվիրած պայուսակը: Hermes ապրանքանիշի պայուսակի վրա պատկերված է Ջորջ Քոնդոյի կիսամերկ կանանց նկարը, այն ստեղծվել էր Քանյեի 2010թ-ին հրապարակված «My Beautiful Dark Twisted Fantasy» ալբոմի համար:

Քիմը պայուսակի լուսանկարը տեղադրել էր Instagram կայքում: Նա պայուսակը կրում էր նաև դեկտեմբերի 26-ին Կալիֆորնիայի Վուդլենդ Հիլզում ռեպերի հետ գնումներ կատարելիս:

Չնայած պայուսակի ստույգ գինը հայտնի չէ, սակայն  Քիմի պայուսակի չափերը ունեցող Hermes-ի պայուսակները արժեն 16,000 դոլար, իսկ Քոնդոյի «Մանհեթենի գիշերային ակումբ» նկարը անցած տարի աճուրդում վաճառվել էր 1,3 միլիոն դոլարով:

Քիմը Հայրիկների տոնի կապակցությամբ Քանյեին նվիրել էր Apple-ի համակարգչային մկնիկ՝ ընկերության հիմնադիրներ Սթիվ Ջոբսի և Սթիվ Վոզնյակի ստորագրություններով:

Սթիվը Քանյեի իդելներից մեկն է, ռեպերը մի առիթով իրեն համեմատել է Apple-ի հիմնադրի հետ:

Անկախ

Ամեն տարի ԱՄՆ-ում ընտանեկան բռնության զոհ է դառնում 1,5 հազար երեխա

o_720476ԱՄՆ-ում ամեն օր մեծերի ձեռքից 5 երեխա է զոհվում: XXI սկզբից ԱՄՆ-ում կենցաղային բռնության հետևանքով ավելի քան 20 հազար երեխա է զոհվել: Այսպիսի տվյալներ է հնչեցրել “Երեխաների ազգային ճակատ” ՀԿ-ն, որն աշխատում է ԱՄՆ արդարադատության  և Մանուկների փաստաբանների ազգային ասոցիացիայի հովանու ներքո:

2011-ին մանուկների ու դեռահասների մահվան 1570 դեպք է արձանագրվել, ավելի քան 279 հազարը ենթարկվել են ծեծի, բռնության, բռնաբարության կամ հոգեկան ճնշման: Ամենաշատ բռնություններ են արձանագրվել “սպիտակ” ընտանիքներում`158 հազար բողոք: Նրանցից 3 անգամ քիչ են ոստիկանությանը դիմել դեռահաս աֆրոամերիկացիները` 56 հազար բողոք:

“Այս մռայլ համատեքստում ուրախալի մի բան կա, որ երեխաների նկատմամբ բռնության խնդրով ակտիվ զբաղվում են պետական մակարդակով: Վերջին տարիներին ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրեր  ու տառապող անչափահաստ երեխաներին օգնելու ծրագրեր են ընդունվում,-ասել է փաստաբան Արկադի Բուշը:-Իրավապահ մարմիններն առաջին իսկ ազդանշանից սկսում են հետաքննությունն, իսկ սոցիալական խնամատարության ծառայություններն արագ կարողանում են հասնել ծնողական իրավունքից զրկելուն”:

Մինչդեռ, Ռուսաստանում ընտանեկան բռնությունից ամեն տարի զոհվում է շուրջ 10 հազար կին ու 26 հազար երեխա:

Կանայք պետք է ավելի շատ քնեն

ol3001387975707Ամերիկայի մասնագետները կարողացել են համոզիչ ապացույցներ գտնել, որ իգական սեռի ներկայացուցիչներին որակյալ գիշերային քնի ու ուժերը լրիվ վերականգնելու համար ավելի շատ ժամանակ է  հարկավոր, քան տղամարդկանց:

Մասնավորապես, Հյուսիսային Կարոլինայի Դյուկի համալսարանի մասնագետները հավատացնում են, որ կանանց ավելի  երկարատև ժամանակ է հարկավոր  գլխուղեղի հանգստի համար, քանի որ կնոջ գլխուղեղ ավելի շատ է հոգնում, քան տղամադկանցը: Երկարատև քնի անհրաժեշտությունը բացատրվում է այն փաստով, որ կինը ավելի հաճախ է  կանգնում միաժամանակ մի քանի խնդիր լուծելու  փաստի առջև:

«Science World Report»-ում տպագրված նյութերի համաձայն, լրիվ հնարավոր է, որ ուղեղի ռեսուրսները լիարժեք վերականգնելու հնարավորության պակասի հետևանքով է, որ հաճախ են կանայք ընկճախտով տառապում ու զայրույթի պոռթկումներ ունենում: Այդ խնդիրը լուծելու համար կանանց խորհուրդ է տրվում ժամանակ հատկացնել ցերեկային քնին, որը, ի դեպ, 90 րոպեից ավելի չպետք է լինի:

Հարյուրավոր ամերիկացիներ զրկվել են Ծննդյան նվերներից

i (1)ԱՄՆ-ում խոշորագույն փոստային փոխադրողներ UPS-ի և FedEx-ի աշխատանքի խաթարման հետևանքով հարյուրավոր ամերիկացիներ զրկվել են Ծննդյան նվերներից:

UPS ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ առաքման բարդություններ են առաջացել  ինչպես եղանակային վատ պայմանների, այնպես էլ իրար գրեթե հաջորդած տոների  հետևանքով (Ծննդյան տոներին նախորդեց Երախտագիտության օրը): Դրա համար էլ ընկերությունը չկարողացավ ժամանակին համացանցով գնումներ կատարել:

Նման իրավիճակում են հայտնվել նաև նրանք, ում Ծննդյան նվերների փոխադրմամբ զբաղվելու էր FedEx-ը: Ընկերության տվյալներով, ոչ լրիվ ամսվա` տոնից տոն, ընթացքում իրենք 275 մլն փոստային առաքում են իրականացրել: Հիմա էլ հասցեատերերին առաջարկում են անձամբ վերցնել իրենց ծանրոցները փոստային մոտակա բաժանմունքներից:

Փոստային աշխատանքի խաթարումներն անդրադարձել են նաև օնլայն վաճառող Amazon  ընկերության աշխատանքի վրա, որը ստիպված իր հաճախորդներին նվեր կտրոններ է առաջարկել կամ էլ` առաքման համար փոխհատուցում:

Ամերիկյան տաբլոիդն ամուսնալուծել է Բարաք ու Միշել Օբամաներին

doc6da8z9per8l1g4ied34z_800_480Բարաք ու Միշել Օբամաների հարաբերություններում ճգնաժամ է արդեն մի քանի տարի ու նրանք միասին են հանուն դուստրերի ու հանուն քաղաքականության:

Միշելի համբերությունը հատավ Նելսոն Մանդելայի հոգեհանգստի ժամանակ, երբ Բարաք Օբաման հրապարակավ սիրախաղ էր անում ու լուսանկարվում Դանիայի վարչապետ Հելլե Թոռնինգ-Շմիտի հետ:

Հնարավոր ամուսնալուծությունից հետո, Միշելը դուստրերի հետ կտեղափոխվի Չիկագո` սեփական առանձնատուն:

Այսօր, ամերիկյան տաբլոիդը տեղեկացրել է, որ Օբամաները պատրաստվում են ամուսնալուծության:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն, ամուսինները տարբեր ննջարաններում են քնում ու բանակցում փաստաբանների հետ, որոնք էլ կզբաղվեն ամուսնալուծության բոլոր հարցերով:

“Նրանց ամուսնությունը դատապարտված է: Միշելի համբերությունը` հատած: Նա Սպիտակ տանը կմնա մինչև Բարաքի նախագահական ժամկետի ավարտը, սակայն նա ամուսնուն  հասկացնել է տվել`  կապրի իր կյանքով”,-մեջբերում է  The National Enquirer-ը:

The National Enquirer հիմնադրվել է 1926-ին: Հրատարակությունը մասնագիտանում է  աղմկահարույց դեպքերի, խոսակցությունների ու բամբասանքների վրա: 2010-ի վիճակով The National Enquirer-ը վաճառվում է 3,49 դոլարով: