Երևան Մոլը ստեղծել է շուրջ 2000 աշխատատեղ

երևան մոլԵրևան Մոլի ճարտարապետական նախագծերը մշակվել և իրականացվել են Բրոդվեյ Մալյան հանրաճանաչ միջազգային կազմակերպության և Արխանգել ճարտարապետական ընկերության կողմից: Այս կառույցի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանի խոսքով լոգոտիպի և բրենդային տարրերի մշակման համար կիրառվել են Երեւանի հետ ասոցացվող գույները: Նա նշեց նաեւ մեր տուֆի գույների հարստության մասին:

Առեւտրի եւ զվարճանքի հանրային կենտրոնի բացումը տեղի է ունեցել այսօր ժամը 18:00-ին:

archive2.ankakh.com-ի  հետ զրույցում գլխավոր տնօրենը նշեց, որ Երևան Մոլը երկհարկանի կառույց է, որը զբաղեցնում է 59.900 քմ ընդհանուր տարածք: Այն եվրոպական ստանդարտներով կառուցված կենտրոն է, որի հարկի տակ 120 վարձակալ իրենց գործունեությունն են սկսել:

Անդրադառնալով սեփականատերերին՝ տնօրենն  ասաց, որ չորս ընկերություններ են բաժնետերերը, որոնցից մեկը տեղական է, մյուսներն արտասահմանյան են: Տեղական ընկերությունը հայ գործարարով է ներկայացված: Այդ գործարարը Նորայր Խաչատրյան է: Տնօրենի խոսքով ընդհանուր ներդրումները կազմում են շուրջ 50 մլն դոլար:

 

Կենտրոնը ստեղծել է շուրջ 2000 աշխատատեղ: Տարածքում ներկայացված են 120 խանութներ: Հայաստանում առաջին անգամ ներկայացված են լինելու տասնյակից ավել նոր բրենդներ:

Նշենք նաեւ, որ երեկ` փետրվարի 20-ին Երևան Մոլ այցելել են Հայաստանի

նախագահ Սերժ Սարգսյանն ու այլ պաշտոնատար անձիք: Նրանք շրջայց են

կատարել առևտրի կենտրոնում:

Անկախ

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Լրատվամիջոցները իշխանության ձեռքում չեն գտնվում

krivnery-ankap-sarqu-p6096-1«Մենք հրավիրում ենք Ուկրաինա՝ Կիև և շրջաններ, բոլոր միջազգային կազմակերպություններին, բոլոր երկրների Ազգային ժողովի ներկայացուցչիներին և խնդրում ենք Եվրոպային քայլեր ձեռնարկել ուկրաինական օլիգարխների՝ եվրոպական բանկերում ունեցած բանկային հաշիվներն արգելափակելու ուղղությամբ»,-այսօր  «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Իրադրությունը Ուկրաինայում» թեմայով քննարկման  ժամանակ ասաց Եվրամայդան SOS քաղաքացիական նախաձեռնության համակարգող Օլեքսանդրա Մատվիյչուն:

Նրա համոզմամբ Ուկրաինայի ընդդիմությունը երբեք չի ղեկավարել մայդանը: Այն տարբեր գաղափարական խմբերի ապակենտրոնացված հավաք է.

«Եթե նախկինում Եվրամայդան SOS քաղաքացիական նախաձեռնությանը զանգում էին մայդանի զոհերի և վիրավորների հարազատները՝ օգնության համար, ապա երեկվանից մենք ենք զանգում և հայտնում մարդկանց, որ իրենց հարազատները զոհվել են»:

Լրագրող, մեդիա փորձագետ Դմիտրո Կրիկունի պնդմամբ  Ուկրաինայում իշխանությունը պատերազմ է վարում սեփական ժողովրդի դեմ, այլ կերպ այս իրավիճակը չի անվանվի, նրա խսքով ըստ Ուկրաինայում անցկացված սոցիոլոգիական հարցումներից մեկի՝ Մայդանում հավաքվածների ընդամենը 10 տոկոսն է եկել՝ ընդդիմության կոչերից ելնելով:

Անկախ

Դմիտրո Կրիկունի կարծիքով՝ Ուկրաինայում ազդեցիկ լրատվամիջոցները հիմնականում իշխանության ձեռքում չեն գտնվում, և այդ առումով իրավիճակն Ուկրաինայում բարվոք է: Նա կոչ արեց իր բոլոր գործընկերներին՝ լրագրողներին, չբնորոշել իրադրությունը սուր արտահայտություններով, ինչպիսին է «քաղաքացիական պատերազմը».

«Կիևում և այլ քաղաքներում հիմա ժողովուրդն ընդդիմանում է կառավարությանը, իշխանությունն էլ դիմում է ուժային գործողությունների և հանցավոր խմբերի, որոնք պաշտպանում են իշխանությանը, այսպիսին է իրադրությունը»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Ուկրաինայի ընդդիմությունը համաձայնվել է համագործակցել նախագահի հետ

ուկրաինաԵվրոպացի պաշտոնատար անձիք հայտարարել են, որ քաղաքական ճգնաժամը մեղմելու նպատակով Ուկրաինայի ցուցարարները համաձայնվել են համագործակցել երկրի նախագահի հետ:

Գերմանիայի արտգործնախարարությունը ուրբաթ կեսօրին Tweeter կայքում հայտարարություն էր տարածել, որ ցույցերը ղեկավարող Մայդանի խորհուրդը որոշել է, որ ընդդիմության առաջնորդները կարող են ստորագրել համաձայնագիրը:

Կիևում ընդդիմության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ընդդիմության առաջնորդները արդեն ուղևորվում են նախագահի գրասենյակ:

Պարզ չէ արդյո՞ք ցուցարարները համաձայնագրի վերաբերյալ որևէ նախապայման կառաջարկեն, թե ոչ:

Ուրբաթ օրը՝ ավելի վաղ, նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել էր վաղաժամ ընտրություններ անցկացնելու մասին և խոստացել էր ընդդիմությանը ներգրավել կառավարության մեջ:

 Անկախ

Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է Ուկրաինայում ժամկետից շուտ նախագահական ընտրություններ անց կացնելու մասին

յանուկովիչԻրավիճակը կարգավորելու նպատակով Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է Ուկրաինայում ժամկետից շուտ նախագահական ընտրություններ անց կացնելու  մասին և նախաձեռնել է 2004թ. սահամանադրության անցնելու գործընթացը:

 

“Ես  հայտարարում են այն քայլերը, որոնք հարկավոր է կատարել , որպեսզի վերականգնվի հանգստությունը և խուսափենք առճակատման հետագա զոհեր տալուց: Հայտարարում եմ, որ նախաձեռնում եմ վաղաժամկետ նախագահական ընտրություններ և վերադարձ 2004թ. Սահմանադրությանը, այսինքն դեպի պառլամենտական հանրապետություն: “, — Ուկրաինայի նախագահի խոսքերը ցիտում է “Интерфакс“-ը:

Ուկրաինայի նախագահը կոչ է արել նաև ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու: Գործընթացը 10 օր կտևի :

Ինչ վերաբերում է սահմանադրություն փոխելուն, ապա այդ գործընթացը կավարտվի 2014թ. սեպտեմբերին: Եվ միայն Ուկրաինայի սահմանադրությունը փոխելուց հետո, դեկտեմբերին տեղի կունենան երկրի նոր ղեկավարի ընտրությունները:

Մայդանը այդ նորությունը ընդունեց ոգևորված ճիչերով:Սակայն Կիևի կենտրոնում շարունակվում են մեծանալ բարիկադները և ավտոմեքենաների դողերի բլուրները:

Ուկրաինայի իշխանությունների և ընդդիմության միջև համաձայնությունը  ենթադրում է ” Անվտանգության ուժերի դուրս բերում” և  “բռնությունների դադարեցում”, բացատրել է Բելգիայի ԱԳՆ ղեկավար Դիդյե Ռեյդերսը:

Երեք օրերի անկարգությունները հանգեցրել են բազմաթիվ զոհերի, հայտնի է 80 զոհերի մասին: . “Կիևի փողոցներում ընդհարումները և մարդկանց  մահը  հետեւանքն է հմուտ քարոզչության: — երբ մի կողմից ասում են 13 զոհի մասին , մյուս կողմից`67, դա վայրենություն է, ի վերջո այդ մեզ մոտ է զոհվել 80մարդ”:-հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Վիտալի Զախարչենկոն:

Անկախ

Շենքը գետնի տակ է անցնում

144Առատ տեղումների հետևանքով Մեծ Բրիտանիայում ջրհեղեղները լվանում տանում են հողերը:

Հյուսիսային Յորքշիր կոմսության Րիփոն քաղաքում, 8մ խորությամբ փոսի մեջ է հայտնվել բնակելի շենքի մի հատվածը: Անվտանգության նկատառումներով, բնակիչները տարհանվել են:

Հարդֆորդշիր կոմսության Հեմել-Հեմստեդ քաղաքում էլ 7 մ խորությամբ ու 11մ լայնությամբ փոս է առաջացել: Մոտակա տների բնակիչներն այստեղ ևս տարհանվել են:

Քենթ ու Բաքինգհեմփշիր կոմսություններում  փոսեր են գոյացել ոչ միայն շենքերի մոտ, այլև ավտոճանապարհներին: Ավելի վաղ հսկայական փոս էր գոյացել Դերբիշիր կոմսությունում:

Անկախ

10-ամյա նորվեգացի տղան, որը անցած շաբաթ զբոսանքի էր դուրս եկել իր ծնողների մեքենայով, կրկին փախել է մեկ այլ մեքենայով

նորվեգիա

 

Նորվեգացի տղան, որը անցած շաբաթ իր ծնողների մեքենան վարելիս բռնվել և ոստիկաններին հայտնել էր, որ ինքը գաճաճ է, իսկ վարորդական իրավունքը մոռացել է տանը, կրկին փախել է մեկ այլ մեքենայով:

Այս անգամ 10-ամյա տղան վերցրել է իր հորաքրոջ մեքենան և վարել 32-40 կմ՝ նախքան ոստիկանները կանգնեցրել են նրան:

Ծնողները անմիջապես ոստիկանություն են զանգահարել, երբ նկատել են, որ իրենց որդին իր հորաքրոջ մեքենայով անհետացել է:

Տղայի մայրը հայտնում է, որ իր որդին խոստացել էր այլևս մեքենա չվարել, սակայն նա արկածախնդիր է և նրա համար բարդ է այդ գայթակղությանը դիմանալը:

Անցած շաբաթ տղան իր 18 ամսեկան քրոջը դրել էր իր ծնողների մեքենայի մեջ և զբոսանքի դուրս եկել՝ մինչ ծնողները դեռևս քնած են եղել:

 

 Անկախ

Կիևում զոհվել է 50մարդ, գրոհայինները 67 իրավապահի պատանդ են պահում

մայդան1Կիևի անկարգությունների հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել, այդ մասին հայտնել է Վերին Ռադայի մարդու իրավունքների լիազոր  Վալերի Լուտկովսկայան: Առողջապահության նախարարությունը իր հերթին հաղորդում է 35 զոհերի մասին, իսկ ծայրահեղականները` 60-ի:

մայդանԻ դեպ, Կիևում ընդհարումների ժամանակ ՆԳՆ 67 զինծառայողի  գերի են վերցրել: Նրանց ճակատագրի  և առողջության մասին ոչինչ հայտնի չէ, հաղորդում է  “Интерфакс“-ը:

Տեղական իշխանություները իրավապահներին հրազեն են բաժանել և թույլ են տվել “գործընկերներին ազատելու համար”   դրանք օգտագործել : Ծայրահեղականները վաղուց է ինչ օգտագործում են հրազեն: Կիևում իրենց գործն են տանում մարադյորները, թալանվել է տեղի թանգարաններից մեկը:  Ծայրահեղականները հրկիզել են մայրաքաղաքի հարկայիների գրասենյակները, երկու շենքերի վրա նետել են Մոլոտովի կոկտեյլներ: Շենքերից մեկը ամբողջովին  ավերվել է, մյուսի հրդեհը մի կերպ հանգցրել են:

Անկախ

Մայդանում փողփողում են սիրիական ահաբեկիչների դրոշները

o_899312Կիևի Անկախության հրապարակում ընդդիմության շարքերում ուկրաինական ազգային դրոշների կողքին հայտնվել են սիրիական ահաբեկիչների դրոշները, որոնց ներքո այսպես կոչված սիրիական ազատ բանակի  և այլ ահաբեկչական խմբերի զինյալներ երեք տարի շարունակ ահաբեկում են Սիրիայի ժողովրդին, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:  Անկախության հրապարակում  նշմարվել է նաև չեչենական անկախականների`”Իչկերիայի” դրոշը:

o_899294Նույն պահին  “Интерфакс“-ը հաղորդում է, որ Ներքին գործերի նախարարությունը ծայրահեղականներից պահանջում է կամավոր հանձնել զենքերը, իսկ ընդդիմության առաջնորդներից` չսատարել ծայրահեղականներին:   “Այսօր  հրազենային կրակ է բացվել ոստիկանների վրա, փողոցում զոհվում են ոչ միայն իրավապահներ այլև խաղաղ բնակիչներ: Կիևում և երկրի արևմտյան շրջաններում սկսել են  ջարդեր:  Ներքին գործերի նախարարությունը ծայրահեղականներից պահանջում է կամավոր հանձնել զենքերը և վերադառնալ խաղաղ ցույցերի”,-հայտարարել է Ուկրաինայի  Ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Վիտալի Զախարենկոն:
Անկախ

Ուկրաինայում տեղի ունեցող բռնությունների պատճառով դահուկորդը հրաժարվել է մասնակցել Օլիմպիական մրցումներին

դահուկորդՈւկրաինացի դահուկորդուհին հրաժարվել է մասնակցել Օլիմպիական մրցումներին՝ բողոքելով հակակառավարական ցույցերի ժամանակ սպանությունների դեմ:

Բոգդանա Մացոցկան Associated Press-ին հայտնել է, որ ինքը չի ցանկանում մասնակցել խաղերին, երբ իր երկրում մարդիկ են զոհվում:

24-ամյա դահուկորդուհին հրաժարվել է մասնակցել ուրբաթ օրը կայանալիք մեծ ոլորապտույտով դահուկասահքի մրցումներին:

Մացոցկան նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին պետք է երկար ժամանակով բանտարկել՝ իր խլած բոլոր կյանքերի համար:

Մացոցկան ցանկանում է միանալ Կիևի Անկախության հրապարակում գտնվող ցուցարարներին, սակայն չի կարողացել վերադարձի տոմս գնել:

 Անկախ

Ֆինլանդիայում ավտովթարներից խուսափելու նպատակով եղջերուների եղջյուրները պատել են լույս անդրադարձնող ներկով

finland-reindeer1Ֆինն  եղջերվաբույծները նոր եղանակ են մշակել իրենց ընտանի կենդանիներին մեքենաների տակ ընկնելուց պաշտպանելու համար՝ նրանք կենդանիների եղջյուրները պատել են լյումինեսցենտային ներկով:

Այս փորձերն  արվում են Ֆինլանդիայում գտնվող Լապլանդիայում՝ ավտոճանապարհների վրա հազարավոր եղջերուների մահացությունները կանխելու համար:

Ֆիննական եղջերվաբույծների ասոցիացիան 20 եղջերուների եղջյուրները ներկել է տարբեր լյումինեսցենտային ներկերով, որպեսզի պարզի, թե ինչպես են կենդանիներն  արձագանքում այդ ներկերին և որքանով են դրանք դիմացկուն Արկտիկայի խիստ կլիմայական պայմաններում:

Եթե փորձը հաջողվի, ապա փայլող եղջյուրներով եղջերուներն  ազատ կշրջեն Լապլանդիայում, որտեղ եղջրվաբույծները շուրջ 200,000 եղջերու են պահում:

Ասոցիացիայից հայտնել են, որ իրենք նախկինում փորձել են անդրադարձնող ժապավեն փակցնել եղջերուների վրա, սակայն կենդանիները պոկել են դրանք, իսկ վարորդներին եղջերուների վերաբերյալ զգուշացնող նշանները զբոսաշրջիկները գողանում են որպես հուշանվեր:

Անկախ

Եվրամիությունը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի նկատմամբ

մայդան  Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Ուկրաինայում ներքաղաքական դրության սրացման համար: Ֆաբիուսը իր գերմանացի և լեհ գործընկերների հետ այցելել է Կիև, որտեղ հանդիպել է ընդդիմության առաջնորդների հետ: Սպասվում է, որ երեք նախարարներին կընդունի նաև Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

Նշենք, որ Կիևում անկարգությունները վերսկսվեցին փետրվարի 18-ին Ուկրաինայի խորհրդարանի նիստից հետո, որի ժամանակ ընդդիությունը պահանջեց վերականգնել 2004 թվականի սահմանադրությունը: Ցուցարարների և  ոստիկանության միջև բախումների հետևանքով Եվրամայդանը արդեն 28 զոհ է տվել:

 Անկախ

Աղմկալի հանցագործություն Փարիզում

o_851166Համարձակ կողոպուտ է կատարվել Ֆրանսիայի մայրաքաղաում: 3 կողոպտիչներ հարձակվել են”Դրոու” աճուրդի տան կազմակերպիչների վրա, որոնք թանկարժեք իրերը հատուկ ճամպրուկով տեղափոխում էին: Հարձակումը կատարվել է աճուրդի տան մուտքի մոտ: Արցունքաբեր գազի օգնությամբ, նրանք տիրացել են մեծ արժեք ներկայացնող զարդերին ու անհետացել: Գողոնի նախնական արժեքը կազմում է շուրջ 300 հազար եվրո:

Այժմ կողոպտիչների ու նրանց հանցակիցների որոնումներ են կատարվում:

Անկախ

Սիլվիո Բեռլուսկոնին պաշտոնապես ամուսնալուծվել է

downloadԻտալիայի նախկին վարչապետ Բեռլուսկոնին պաշտոնապես ամուսնալուծվել է Վերոնիկա Լարիոյից, որի հետ ապրել է ավելի քան 23 տարի:

Ինչպես հայտնում են իտալական ԶԼՄ-ները, Մոնցա քաղաքի դատարանը վերջնականապես օրինականացրել է աղմկալի ամուսնալուծությունը, իսկ կողմերի պաշտպանները ստացել են պաշտոնական ծանուցում առ այն, որ դատական երկարուձիգ գործընթացն ավարտվել է:

Զույգը դեռևս պետք է  ամուսնալուծության պայմանները համաձայնեցնի, մասնավորապես` ամենամսյա վճարումը, որ Լարիոն պետք է ստանա: Սկզբում Միլանի դատարանը նրան ամսական 3 մլն դոլար ալիմենտ նշանակեց, հիմնավորելով որոշումն այն հանգամանքով, որ Լարիոն պետք է ապահովի կյանքի այն մակարդակը, որին սովորել է ամուսնական կյանքի  ընթացքում: Սակայն, հետագայում Մոնցայի դատարանը կրճատեց ամենամյա վճարման չափը գրեթե կրկնակի, հասցնելով 1,4 մլն-ի:

Վերոնիկա Լարիոն Բեռլուսկոնիի հետ ծանոթացել է 1980-ին: Երեք երեխա ունենալուց հետո, 1990-ին նրանք օրինական ամուսնացան: Լարիոն Բեռլուսկոնիին դատի էր տվել դեռևս 2009-ին, մեղադրելով նրան 17 տարեկան աղջկա հետ դավաճանության մեջ:

Այսօր Բեռլուսկոնիի ընկերուհին է  29-ամյա նեապոլիտանուհի Ֆրանչեսկա Պասկալն է: 2013-ին աղջիկը հայտարարել էր, որ մտադիր է ամուսնանալ Բեռլուսկոնիի հետ:

Անկախ

Բեռլինի Պերգամոնյան խորանը 5 տարի փակ կլինի այցելուների համար

Pergamon Altar1Բեռլինի թանգարանների պատասխանատու պաշտոնյաները հայտնել են, որ քաղաքի ամենահայտնի մշակութային գանձերից մեկը՝ մթա 2-րդ դարում կառուցված Պերգամոնյան խորանը, սեպտեմբերից ի վեր հինգ տարի շարունակ փակ կլինի այցելուների համար, քանի որ կառույցում, որտեղ այն տեղակայված  է,  վերանորոգման աշխատանքներ են իրականացվելու:

Մարմարե ֆրիզով զարդարված խորանը կառուցվել է մթա 197-156 թթ. Բերգամա քաղաքում, որն այժմ Թուրքիայի տարածքում է գտնվում: Այն Բեռլինի Պերգամոն թանգարանի գլխավոր ցուցադրանմուշն է հանդիսանում:

Բեռլինի հանրային թանգարանների պատասխանատու պաշտոնյաները երեքշաբթի օրը հայտնել են, որ կենտրոնական դահլիճը, որտեղ գտնվում է խորանը, կփակվի սեպտեմբերի 29-ին և հավանաբար կվերաբացվի 2019թ-ին՝ չնայած իրենք նախատեսում են կառույցի մոտակայքում խորանի բնօրինակ մասնիկներով ցուցադրություն բացել:

Գլազգոյի համալսարանի ուսանողները Սնոուդենին ռեկտոր են ընտրել

pic_18a97dab76f3d6b543efb136f18db621ԱՄՆ անվտանգության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն ընտրվել է Գլազգոյի համալսարանի ուսանողական ռեկտոր: Այդ պաշտոնում Սնոուդենը պետք է ուսանողների շահերը ներկայացնի, ընդ որում, իր պարտականությունները կարող է կատարել առանց ՌԴ սահմանները լքելու:

Գլազգոյի համալսարանի ուսանողներն իրենց ռեկտոր են ընտրում 3 տարին մեկ: Այդ պաշտոնը սովորաբար զբաղեցնում է հայտնի քաղաքական կամ էլ հասարակական գործիչ: Ժամանակին  ռեկտոր են ընտրվել  Նելսոն Մանդելայի նախկին կինը` Վինի Մանդելան ու իսրայելացի միջուկաբան ֆիզիկոս Մորդեհայ Բանունուն:

Մինչ ռեկտորի պաշտոնի համար ինչ որ մեկի թեկնածությունն առաջադրելը, ուսանողները նախապես համաձայնեցնում են նրա հետ: Սնոուդենը հունվարի վերջին իր փաստաբանի միջոցով հայտարարեց  այդ պաշտոնում առաջադրվելու վերաբերյալ իր համաձայնությունը:

Անկախ

Բրիտանական հնագույն գարեջրատանը տեսախցիկը ուրվական է նկարահանել (տեսանյութ)

o_897715Բրիտանական գարեջրատների տերերը սովոր են, որ այցելուներից ոմանք փորձում են վնասել ունեցվածքը: Սակայն, որ ուրվականն է փորձում կոտրել ապակին, ամեն հաստատությունում չես տեսնի: Տեսանկարահանման խցիկը գերբնական մի երևույթի է նկարահանել Բրիտանիայի հնագույն գարեջրատներից մեկում:

Ye Olde Man and Scythe գտնվող գարջրատան տերերը հավատացնում են, որ կադրում ուրվական է հայտնվել: Արժե նշել, որ այդ  հաստատությունը արդեն 763 տարեկան է: ավանդույթի համաձայն, այստեղ է բնակվում Դերբիի 7-րդ կոմս Ջեյմս Սթենլիի ուրվականը:

Գարեջրատան ադմինիստրատոր Թոնի Դուլին հայտնաբերել է  ուրվականի հետքերը փետրվարի 14-ին, առավոտյան: Նա ոտքը դրել է  հատակին թափված ապակու փշուրներին ու որոշել, որ հաստատություն գողեր են մտել: Եվ իսկույն էլ որոշել է  դիտել տեսանկարահանող սարքերի տեսագրությունը, սակայն, միայն մարդու ֆիգուր է նկատել, որը ճախրել է բարի կանգնակի վերևում, իսկ լուսադեմին` 6:18-ին տեսագրությունը անհասկանալի պատճառներով անջատվել է:

“Անկեղծ ասած, տեսագրությունն ինձ ապշեցրել է: Ես սովորաբար կասկածամտորեն եմ վերաբերվում ամեն ինչին` ինչ կապված է ուրվականների հետ: Սակայն, երբ տեսնում ես նման նման բաներ, ակամա սկսում ես հավատալ դրան”:

Գարեջրատունը, որի պատմությունը սկիզբ է առնում 1251-ից, 4-րդն է Մեծ Բրիտանիայում,  ամենահին նման հաստատություններից:

Կոմս Դերբին հայտնի է  Մեծն Սթենլի մականունով. Ապրել է  17-րդ դարում: Այն ժամանակ այդ հաստատությունը նրան էր պատկանում ու ավանդության համաձայն, այնտեղ է Սթենլին անցկացրել իր վերջին ժամերը` 1651-ին` դատավճռի ենթարկվելուց առաջ:

Այն բազկաթոռը, որին նա նստել է մահվանից առաջ, մինչև հիմա գարեջրատանն է : Շատերն են հավատում, որ նրա հոգին էլ չի լքում հաստատությունը:  Ավանդությունն  ասում է, որ այստեղ ավելի քան 25 ուրվական է թևածում:

“Վաղուցվանից են խոսակցություններ գնում, որ այստեղ ուրվականներ են բնակվում: Մենք նույնիսկ ոգեհարց ենք հրավիրել: Երբեմն անհասկանալի ձայներ են լսվում”,- պատմել է գարեջարատան տերը ու հույս ունի, որ ուրվականներն այցելուներին չեն վախեցնի:

 Անկախ

Լեհաստանում աֆրիկյան ժանտախտի դեպք է արձանագրվել

o_484224Լեհաստանի գյուղնախարարության տեղեկացմամբ, երկրում աֆրիկյան ժանտախտի վարակման դեպք է հայտնաբերվել: Բելառուսի սահմանից 900մ հեռավորության վրա, Շուձյալովոյի մոտ սատկած  վարազ է հանդիպել: Լեշից վերցված փորձանմուշները հաստատել են այդ հիվանդության առկայությունը:

Ավելի վաղ այս հիվանդության ոչ մի դեպք չի արձանագրվել: Մարդու համար այն վտանգավոր չէ, սակայն գյուղատնտեսությանը մեծ վնաս կարող է պատճառել:

Անկախ

Շվեյցարիայի օդային տարածքում եթովպական ինքնաթիռ է առևանգվել

ethovp   Ժնևի օդանավակայանը հայտարարություն է տարածել, որ Եթովպիայից Հռոմ թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի մեջ է հայտնվել: Դրանից հետո լրատվականներում տեղեկություն է հայտնվել, թե Ethopian Airlines ընկերությանը պատկանող ինքնաթիռը Շվեյցարիայի օդային տարածքում հափշտակվել է ահաբեկիչների կողմից: Ինքնաթռի անձնակազմը հասցրել է հաղորդել, որ իրենք պատանդ են ընկել: Այնուհանդերձ ինքնաթռի առևանգման մասին ստույգ տեղեկություն առայժմ չկա:

Աշխատավայրում գիշերող նախարարները` ընդդիմության թիրախում

pic_9bcbca913ce5eaa16b31895e88737d6bԳերմանիայում ընդդիմությունը քննադատել է Մերկելի կառավարության այն նախարարներին, որոնք գիշերում են Բեռլինի իրենց գրասենյակներում: Ինչպես պարզել է Spiegel ամսագիրը, նման հնարավորությունից օգտվում են Արդարադատության նախարար Հեյկո Մաասը, Աշխատանքի նախարար Անդրեա Նալեսը, Ընտանիքի գործերով նախարար Մանուելա Շվեզիգն ու Պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

Ընտանիքի գործերով վարչության շենքում առանձին սենյակ է հարմարեցվել պահարանով, լոգարանով ու խոհանոցով: Պաշտպանության նախարարն իր հերթին քնում է  7,4 քմ տարածքով միջանցքում, որտեղ ոչ մեծ մահճակալ կա:

Ընդդիմության կարծիքով, նախարարները աշխատավայրում քնելով` տնտեսում են վարձակալվող բնակարանի վրա ( նրանց ընտանիքները բնակվում են Գերմանիայի ուրիշ քաղաքներում):”Ձախերի” կուսակցությունը կարծում է, որ եթե նրանք օգտվում են իրենց վարչությանը պատկանող սենյակներից, ապա պետք է հարկային  հայտարարագրերում նշվի այդ բոնուսը մինչև 221 եվրոյին համարժեք դրամով:

Գերմանիայում նախարարները ստանում են  ամսական շուրջ 14 հազար եվրո: Բացի այդ, պետությունը նրանց լրացուցիչ միջոցներ է հատկացնում աշխատանքային ծախսերը հոգալու համար. նրանց Բեռլինում գրասենյակներ են հատկացվում,  իսկ բնակարաններ իրենք` նախարարները պետք է վարձակալեն ինքնուրույն:

Անկախ

Իտալիայի նոր կառավարությունը ձևավորելու է Մատթեո Ռենցին

209Այսօր, փետրվարի 17-ին Իտալիայի հանրապետության նախագահ Ջորջո Նապոլիտանոն Մատթեո Ռենցիին կփոխանցի նոր կառավարությունը ձևավորելու մանդատը: Նախագահական պալատի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ պետության ղեկավարը Դեմոկրատական կուսակցության 39-ամյա քարտուղարին հանդիպման է հրավիրել:

Փետրվարի 14-ին տեղեկություն տարածվեց, որ Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետան պաշտոնաթողության դիմում է ներկայացրել. Դեմոկրատական կուսակցությունը, որը նա ներկայացնում է, արտահայտվել էր բարեփոխումներն արագացնելու  համար կառավարության ղեկավարին փոխելու մասին: Եվ, որպես թեկնածու, կուսակցությունն առաջադրել է Մատթեո Ռենցին, որը վարչապետի աթոռի համար, պետք է հրաժարվի 2009-ից  զբաղեցրած Ֆլորենցիայի քաղաքապետի պաշտոնից:

Նախատեսված պրոցեդուրայի` կառավարություն ձևավորելու մանդատի փոխանցման համաձայն, Ռենցին պետք է խորհրդարանական մեծամասնության աջակցությունը ստանալու համար խորհրդակցություն անցկացնի: Ապա կհայտարարի կաբինետի կազմը, որը քվեարկությունից հետո խորհրդարանում պետք է երդում տա:Դիտորդների կանխատեսումներով, Իտալիան արդեն շաբաթվա վերջին նոր կառավարություն կունենա:

Էնրիկե Լետայի կոալիցիոն կառավարությունը գոյատևեց 300 օրից էլ քիչ: Եվ ընդդմիությունը և Դեմոկրատական կուսակցությունից նրա գործընկերները վարչապետին մեղադրում են “երկրում ստեղծված անկայուն, անորոշ, ճահճային” վիճակի դեմ պայքարում ոչ բավարար ակտիվության մեջ:

Անկախ