Իտալիայում տեքստիլ ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքով կան զոհեր

o_843647Գիշերը իտալական Պրատո (Տոսկանայի տարածաշրջան) քաղաքւմ գտնվող տեքստիլ ֆաբրիկայում հրդեհ է բռնկվել չինացի ձեռնարկատերերին պատկանող ֆաբրիկայի աշխատողների ժամանակավոր հանրակացարանում: Այդ պահին շենքում 11 մարդ է եղել, որոնցից 7-ը զոհվել են:

Տեղի իշխանությունների ներկայացուցիչները խոստովանում են, որ Իտալիայի հյուսիսային ու կենտրոնական  հատվածներում անօրինական աշխատուժի մեծ թիվ է նկատվում: Սակայն չի նշվում, թե հատկապես որ երկրի քաղաքացիներն են զոհվել հրդեհի հետևանքով:

Խորվաթիայում նույնասեռ ամուսնություններին դեմ են քվեարկել

131201112621_croatia_referendum_marriage_304x171_afpԽորվաթիայի բնակիչները կիրակի քվեարկել են նույնասեռ ամուսնությունների արգելքի կողմ, նման կերպ պաշտպանելով սահմանադրության` ամուսնությունը որպես տղամարդու և կնոջ միություն  հստակ ձևակերպումը:

Քվերակությունն անց է կացվել Հռոմի կաթոլիկ եկեղեցու ակտիվ աջակցությամբ, որը թույլատրելի է համարում այն ամուսնությունը, որտեղ հնարավոր է երեխածնությունը: Քննադատներն էլ այդ դիրքորոշումը սեքսուալ փոքրամասնության նկատմամբ խտրականության դրսևորում են համարում:

Ձախցենտրիստական կառավարությունը  արգելքի դեմ է հանդես եկել, իսկ երկրի նախագահ Իվո Յոսիպովիչը նախազգուշացրել է, որ  Խորվաթիան այդպիսով անհանդուրժող երկրի համբավ  ձեռք կբերի:

Սոցիալական հարցերում Խորվաթիան պահպանողական երկիր է, որտեղ եկեղեցին մինչ օրս ուժեղ դիրք ունի, դրա համար էլ քվեարկության ելքը շատ  բաներում արդեն կանխորոշված էր:

 

Ֆրանսիայում ինքնաթիռը կարանտինի է ենթարկվել՝ ուղևորների մոտ նկատվող խոզի գրիպի ախտանշանների պատճառով

Air FranceՖրանսիայում ուղևորներով ինքնաթիռը կարինտինի է ենթարկվել, քանի որ ուղևորների մեծ մասի մոտ հավանական խոզի գրիպի ախտանշաններ են նկատվել:

Տեղի լրատվամիջոցների տեղեկություններով՝ թռիչքի ընթացքում 47 ուղևորներ սկսել են հազալ, իսկ մյուսների մոտ նկատվել է տենդի ախտանշաններ:

Պարզվել է, որ ուղևորների մեծ մասը վերադառնալիս է եղել Ասիայից:

The Local-ը հայտնում է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուլուզում, և իշխանությունները, նախազգուշական քայլեր ձեռնարկելով, կարանտինի են ենթարկել ինքնաթիռի բոլոր ուղևորներին:

Ուղևորների մեծ մասը վերադառնում էր Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկից և տարանցիկ թռիչքով վայրևէջք էր կատարել Դուբայում:

Բժիշկները ժամեր շարունակ զննել են բոլոր ուղևորներին:

Ըստ France TV-ի՝ նրանցից 16-ին տեղափոխել են հիվադանոց, որտեղ իրականացված հետազոտությունների արդյունքում նրանց մոտ սովորական գրիպ է ախտանշվել, որից հետո բոլոր հիվանդանոց տեղափոխված ուղևորները դուրս են գրվել:

 

Գլազգոյում ոստիկանական ուղղաթիռն ընկել է գարեջրատան վրա

1Շոտլանդիայի  ոստիկանության  Eurocopter EC135 T2 ուղղաթիռն ընկել է  Գլազգոյի կենտրոնում, Քլայդ գետի ափին գտնվող  The Clutha գարեջրատան վրա:

Ականատեսների խոսքով, այդ պահին շինության ներսում 120 մարդ կար: Իսկ ուղղաթիռում ` ոստիկանության 2 սպա և օդաչուն: Ներկայում տեղում աշխատում են  փրկարարներ ու հրշեջ 40 բրիգադ, ոստիկաններ ու բժիշկներ:

“Շինության մի մասը փոշով լցվեց: Մենք չիմացանք թե ինչ եղավ: Մի պահ քարացանք, ապա խուճապ սկսվեց` մարդիկ դեպի ելքն էին վազում”,-պատմել է այցելուներից մեկը:

Իսպանիան բռնի ցույցեր կազմակերպելու դեմ ծանր տուգանքներ է սահմանել

Իսպանիա,տուգանքներԻսպանիայի կառավարությունը հաստատել է նոր օրինագիծ, որը 30,000 եվրո (40,800 դոլար) տուգանք է սահմանում այնպիսի գործողությունների համար, ինչպիսիք են ազգային դրոշը վառելը, պետության հասցեին ուղղված վիրավորանքը կամ խորհրդարանի առջև լուրջ անկարգություն կազմակերպելը:

Քաղաքացիական անվտանգության օրինագիծը ներկայացրել է ներքին գործերի նախարար Խորխե Ֆերնանդես Դիեսը, որը մեծապես քննադատել են ընդդիմական կուսակցությունները, իրավական և հասարակական խմբերը՝ այն բոնորոշելով որպես տնտեսական ճգնաժամի դեմ կազմակերպվող ցույցերը ցրելուն ուղղված պահպանողական ղեկավարության ձեռնարկած քայլ:

Օրինագիծը, որը 1992թ-ի օրենքի փոփոխված ձևն է, մինչև 1,000 եվրո տուգանք է սահմանում նաև ցույցերի ժամանակ ոստիկանության սպային վիրավորելու կամ սպառնալու համար:

Նմանատիպ տուգանքներ են նախատեսված նաև ոստիկանության սպաների այնպիսի լուսանկարներ տարածելը, որոնք վտանգի տակ են դնում նրանց կամ ոստիկանության գործողությունները:

Օրինագիծը պետք է նաև հաստատի խորհրդարանը, որտեղ իշխող կուսակցությունը մեծամասնություն է կազմում:

 

Բրիտանուհին ծեծելով սպանել է փոքրիկին` մեղքը գցելով 2 տարեկան որդու վրա

o_856405Բացառիկ դաժանության դեպք է  եղել Բրիտանիայում. 25-ամյա Էմմա Ուիլսոնն ամեն օր ծեծել է իր 11-ամյա որդուն` Կալումին, և յուրաքանչյուր վնասվածքը լուսանկարել: Բժիշկներին չհաջողվեց փրկել փոքրիկին: Սադիստ կինն ամեն ինչում մեղադրեց իր ավագ որդուն:

Երբ փոքրիկ Կալումին հիվանդանոց տարան` բժիշկներն ախտորոշեցին 9 կողոսկրի, ոտքերի ու ձեռքերի  կոտրվածք, էլ չասած բազմաթիվ կապտուկների մասին: Փոքրիկի աչքի ծիածանաթաղանթն էր վնասված: Բժիշկները կարծում են, որ մայրական ծեծից երեխան կուրացել էր: Կնոջ մեղքը ծանրանում է այն փաստով, որ նա լուսանկարել է երեխային պատճառված յուրաքանչյուր վնասվածքը:

Փոքրիկը մահացավ վերակենդանացման բաժանմունք տեղափոխվելու երկրորդ օրը: Հարցաքննության ժամանակ մայրը սկսեց շփոթել ցուցմունքները: Սկզբից նա մեղքը գցեց իր գոյություն չունեցող դստեր վրա, ապա հայտարարեց, որ երեխային սպանել է մեծ եղբայրը, որն, ի դեպ, դեռ 2 տարեկան չկա:

Ցավոք, դա միակ դեպքը չէ, որ բացահայտվել է վերջին շրջանում Բրիտանիայում: Բրեդֆորդ քաղաքի բնակչուհին իր փոքր տղային սովի էր մատնել, ապա երկար ժամանակ նրա դին պահել սենյակում:

Ադրբեջանը մտադիր է շարունակել լայն համագործակցությունը եվրոպական երկրների հետ

Ադրբեջան,համագործակցություն,եվրոպական երկրներ Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևը Արևելյան գործընկերության գագթնաժողովի շրջանակներում իր ելույթում հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր է շարունակել լայն համագործակցությունը եվրոպական երկրների հետ, օգտագործել եվրոպական առաջատար փորձը՝ համատեղ երկկողմ և տարածաշրջանային ծրագրերի

իրականացմամբ: «Փոխադարձ հարգանքի և հետաքրքրությունների վրա հիմնված համագործակցությունը, Եվրամիության հետ շարունակական և արդյունավետ հարաբերությունները հանդիսանում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը»,-նշել է Մուստաֆաևը:

Ադրբեջանցի նախարարը ընդգծել է, որ ԵՄ հանդիսանում է առևտրային ոլորտում Ադրբեջանի հիմնական գործընկերներից մեկը, ինչպես նաև նրան է բաժին ընկնում երկրում կատարվող արտասահմանյան ներդրումների զգալի մասը:

Խտրականությունը մահմեդականների նկատմամբ խտրականություն չէ

ol3001385712168Ֆրանսիայի կառավարությունը հրաժարվել է հասարակական վայրերում մահմեդական կանանց ավանդական` դեմքը ծածկող գլխանոցի արգելքը վերացնել: Երկրի քաղաքական ղեկավարությունն իր որոշումը բացատրել է ֆրանսիացիների աներեր համոզմունքով:

Քաղաքական գործիչների նման որոշումը 23-ամյա մահմեդական կնոջ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցի  պատասխանն է , որով կինը մեղադրել է Ֆրանսիայի իշխանություններին իսլամ դավանող բնակչության նկատմամբ բացահայտ խտրական վերաբերմունքում: Կինը փորձում է Եվրոպական դատարանին համոզել, որ փարաջան  նույնքան անբաժան է իրենից, որքան ԴՆԹ-ն:

Ներկայում Եվրոպական դատարանը նրա դիմումն է ուսումնասիրում: Սպասվում է, որ վերջնական որոշումը կլինի հաջորդ տարի, սակայն Ֆրանսիայի իշխանությունները հիմա պնդում են, որ չեն պատրաստվում զիջումների գնալ, որոնք կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ ֆրանսիացիների  համար:

Բելգիան կթույլատրի էվթանազիան անբուժելի հիվանդ երեխաների նկատմամբ

i (4)Բելգիայի սոցիալական հարցերով ու արդարադատության հանձնաժողովը հավանության է արժանացրել անչափահաս երեխաների  էվթանազիայի մասին օրենքը:

Եթե այն ընդունվի խորհրդարանի ընթացիկ նստաշրջանում, ապա ուժի մեջ կմտնի 2014-ի սկզբին: Հասուն`40-79 տարեկան  բելգիացիների նկատմամբ էվթանազիայի կիրառումը թույլատրվել է 2002-ից:

Երեխաների` էվթանազիայի իրավունքի շուրջ վեճերը 2008-ից են: Նոր օրենքի նախագծի համաձայն, էվթանազիայի խնդրանքով կարող են դիմել անչափահասները` ծնողների համաձայնությամբ, կամ էլ ծնողները` երեխայի անկարողության դեպքում, այն էլ այն ժամանակ, երբ երեխան իսկապես տառապում է անբուժելի հիվանդությամբ ու “մշտական ֆիզիկական ու հոգեկան տառապանքներ է կրում, որոնք հնարավոր չէ թեթևացնել”:

Բացի այդ, պետք է հոգեբանը հաստատի, որ երեխան “լրիվ գիտացում” է այդ վճռի հետևանքները: Ի դեպ, էվթանազիայի կիրառումը պաշտպանում է Բելգիայի բնակչության 75%-ը: Ամեն տարի երկրում քննվում է էվթանազիայի 40 դիմում-խնդրանք:

Ուղիղ միացում վիլնյուսյան գագաթնաժողովից

վիլնյուսՎիլնյուսում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի երկրորդ օրը: Իրադարձությունների ընթացքին կարող եք հետևել ուղիղ միացմամբ` ԱՅՍՏԵՂ:

Հայաստանը պետք է պայքար սկսի երկրում առկա կաշառակերության դեմ Եվրամիության հետ բանակցությունների նոր ձևաչափի համար. «PR Newswire»

eu«PR Newswire» կայքում հրապարակված հոդվածում, որը տեղ է գտել նաև թուրքական «Հաբերլերում» խոսվում է Հայաստանում գոյություն ունեցող կաշառակերության մասին՝ նշելով, որ Եվրամիության և Հայաստանի միջև բանակցությունների նոր ձևաչափի համար, անհրաժեշտ է, որ Հայաստանը պայքար սկսի երկրում կաշառակերության դեմ:
Հոդվածում նշվում է, որ բացի ազատ առևտրի գոտի ստեղծելու համաձայնությունից, տնտեսական համագործակցության համար մի շարք արգելքներ գոյություն ունեն, որոնցից մեկը հանդիսանում է Հայաստանի կառավարության շրջանում կաշառակերության բարձր մակարդակը: Վաշինգտոնում հայկական սփյուռքի կենտրոններից մեկում «Հայկական քաղաքական ֆորումի» հրապարակած մի հաշվետվություն համաձայն՝ Հայաստանում տիրող վիճակը անհանգստություն է առաջացնում: Հաշվետվության մեջ նշվում է հետևյալը. «Կաշառակերության պատճառով Հայաստանին սպառնում է կործանում: Այս երկրում սա մնում է ամենամեծ խնդիրներից մեկը»:
Իսկ ահա «Հայկական քաղաքական ֆորումի» անդամ Զավեն Քալաջյանը Հայաստանի հիմնական խնդիրը համարում է իշխանությունների անտարբերությունը հասարակական կարծիքի նկատմամբ: Վերջինիս խոսքերով՝ Հայաստանում առկա կաշառակերությունը առաջին հերթին ձեռնտու է հենց երկրի ղեկավարներին: Քալաջյանը նշել է նաև, որ Հայաստանի կառավարության որոշումները իրականացվում են ոչ թե հօգուտ քաղաքացիների, այլ կոռումպացված դասակարգի օգտին:

Բուլղարիան Թուրքիայի հետ սահմանին արգելապատնեշ է կառուցում

Բուլղարիա,Թուրքիա, սահման, արգելապատնեշԲուլղարիայի իշխանությունները հայտնել են, որ իրենք պարիսպ են կառուցում Թուրքիայի հետ 274կմ երկարություն ունեցող սահմանի 30 կմ-անոց հատվածում, որպեսզի կանգնեցնեն անօրինական ներգաղթը:

Պաշտպանության նախարար Անգել Նայդենովը հինգշաբթի օրը նշել է, որ 3մ բարձրություն ունեցող պատի կառուցումը նախատեսված է ավարտել նախքան փետրվար: Այն հիմնականում կանցնի անտառապատ, բլրապատ տարածքներով, որոնք սահմանապահների տեսադաշտից դուրս են մնում:

Բուլղարիայի իշխանությունները հերքել են այն մեղադրանքները, որ իրենք պատը կառուցում են Սիրիայից և պատերազմից տուժած այլ երկրներից ԵՄ-ի տարածք մուտք գործել ցանկացող փախստականներին հեռու պահելու համար: Երկրին սպասվում է մեծ քանակությամբ ներգաղթյալների հոսք, որոնց տեղավորման համար Բուլղարիայի միջոցները չեն բավականացնում:

Սառը պատերազմի տարիներին Բուլղարիան իր սահմանը պատել էր փշալարով՝ իր քաղաքացիների արտագաղթը դեպի Արևմուտք կասեցնելու համար, սակայն 2004թ-ին ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո բոլոր արգելապատերը հանվել էին:

 

Բեռլուսկոնիին զրկել են սենատորական իրավասությունից

i (4)Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին զրկվել է սենատորական իրավասությունից:

Նման որոշում է ընդունվել Իտալիայի խորհրդարանում` քվեարկության արդյունքով: Որոշմանը կողմ է քվեարկել 192 սենատոր, 113-ը դեմ են եղել, 2-ը` ձեռնպահ:

Բեռլուսկոնին զրկվել է նաև խորհրդարանական իմունիտետից: Վերջին անգամ ֆինանսական մեքենայությունների մեջ մեղադրվող  77-ամյա  քաղաքական գործիչը սենատում ընտրվել է 2013-ի փետրվարին:

Ադրիանո Չելենտանոյի դուստրը խոստովանել է, որ ինքը լեսբուհի է:

չելենտանոԻտալացի երգիչ և դերասան Ադրիանո Չելենտանոյի 45-ամյա դուստր Ռոզալինդան խոստովանել է, որ ինքը ոչ ավանդական սեքսուալ  կողմնորոշում ունի: կինը պատմել է, որ ցանկացել է ամուսնանալ իր սիրեցյալ 40-ամյա դերասանուհի Սիմոնա Բորիոնիի հետ, բայց Իտալիայում միասեռական ամուսնությունները արգելված են, հաղորդում է Corriere della Sera-ը:

Ռոզալինդա Չելենտանոն իր հոր նման ընտրել է դերասանական ոլորտը: Նրա ամենահայտնի գործը Մել Գիբսոնի “Քրիստոսի կրքերը” ֆիլմում սատանայի դերն է: Ռոզալինդայի մայրը`Չելենտանոյի կինը ասում է, որ իր հարաբերությունները դստեր հետ բոլորովին չփոխվեցին , երբ ինքը իմացավ իր աղջկա ոչ ավանդական կողմնորոշման մասին:

“Մենք միշտ կսիրենք մեր աղջկան, քանի որ մեզ համար գլխավորը նրա երջանկություն է: Սկզբում ես այդ ամենի մասին պատմեցի իմ ավագ դուստր Ռոզիտային և հետո միայն Ադրիանոյին: Մենք որոշեցինք  նրա հետ անկեղծ խոսել և համոզել, որ մեր հարաբերությունները չեն փոխվի և որ նա այդ ամենի մասին պետք է պատմեր ավելի վաղ”:-Հայտնել է Կլաուդիա Մորին:

Ադրիանո Չելենտանոն և Կլաուդիա Մորին ամուսնացել են 1964 թ.:

Դեռահասը շաբաթական աճում է 2,5 սմ-ով

article-2514288-19AC870600000578-451_634x989Բրիտանիայի Սթոքթոն քաղաքի բնակիչ 18-ամյա Ջոշ Գոտը տառապում է մի յուրօրինակ հիվանդությամբ: Շաբաթական նա աճում է 2,5 սմ: Բժիշկները չգիտեն ինչ անեն, մայրն էլ նրա համար չգիտի ինչպես հագուստ գնի, քանի որ նրա հասակն անընդհատ փոփոխվում է: Փորձագետները կարծում են, որ գենետիկայում պետք է պատճառը փնտրել:

Տղայի մայրը պատմել է, որ նա սկսել է անընդհատ աճել 11 տարեկանից: Կինը չէր կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում որդու հետ ու շարունակ բժիշկների էր դիմում: Սակայն, նրանք էլ հանգստացնում էին կնոջը, բացատրելով որ դրանում ոչ մի անսովոր բան չկա, պարզապես երեխայի մոտ հորմոնալ “պայթյուն “ է: Հիմա Ջոշի բոյը 2,07 սմ է:

Կնոջը երկար փնտրտուքներից հետո, խորհուրդ տվեցին դիմել Նյուքասլի բժշկական կենտրոնի փորձագետների օգնությանը, որոնք էլ վերջապես կարողացան պատճառը գտնել: Ակդուհանդերձ, թե ինչի կարող է հանգեցնել այդ հիվանդությունը, իսկ որ ամենակարևորն է, ինչպես կարելի է ազատվել դրանից` մասնագետները չեն պատկերացնում: Նրանց կարծիքով, տղան մոլորակի վրա ապրող միակ մարդն է, որն աճում է ոչ թե օրերով, այլ բառի բուն իմաստով` ժամերով:

Ռումինիան Մոլդովայի հետ միավորման ուղու վրա

o_848725 (1)Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն հայտարարել է, որ Մոլդովայի հետ միավորումը պետք է Բուխարեստի համար կարևորագույն նախագիծ դառնա ու դրա իրագործման հավանականության մասին վստահություն  հայտնել:

“Ես համոզված եմ, որ եթե Մոլդովայում ունիոնիստական քամի փչի` Ռումինիան միշտ պատրաստ է: Ռումինիան հիմնարար նախագիծ ուներ ՆԱՏՕ մտնելու, ուներ մեկ ուրիշը` ԵՄ-ին անդամակցելու: Կարծում եմ, որ երրորդ հիմնարար նախագիծը կարող է դառնալ Մոլդովայի հետ միավորումը”; “Ես նույնիսկ քաղաքական գործիչներին, նրանց ցանկությունն ու կարծիքը չեմ հաշվում: Ժողովուրդը, որը ցանկանում է միասին լինել, չի մերժի: Մոլդովայի հետ  իմ բոլոր գործողությունները կապված են եղել միավորվելու հնարավորության գաղափարի հետ: Գիտեմ, որ հիմա այդ պահը չի, սակայն  դա կլինի`արյունը ջուր չի դառնա”:

Հուլիսին Քիշնև կատարած այցի ժամանակ Ռումինիայի նախագահն ասել էր, որ իր մանդատի ժամկետի լրանալուց հետո կխնդրի, որ իրեն Մոլդովայի քաղաքացիություն տան, որ Քիշնևում պայքարի Մոլդովայի ու Ռումինիայի միավորման համար:

Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել՝ պատասխանատվություն կրելով հանրախանութում տեղի ունեցած աղետի համար

latvia-prime ministerԵրեքշաբթի օրը Լատվիայի վարչապետը, քաղաքական պատասխանատվություն կրելով մայրաքաղաքում հանրախանութի տանիքի փլուզման համար, որի հետևանքով 54 մարդ էր զոհվել, հրաժարական է տվել:

Վալդիս Դոբրովսկիի այս որոշումը ազդում է նաև աջակենտրոն կառավարության վրա, որը ավտոմատ կերպով արձակվում է: Նա Լատվիայի պատմության ընթացքում այս պաշտոնը ամենաերկար զբաղեցրած վարչապետն է:

Դոբրովսկին նախագահ Անդրիս Բերզինշի հետ հանդիպելուց հետո հայտնել էր, որ հաշվի առնելով ողբերգությունը և դրա հետևանքները՝ ինքը կարծում է, որ երկիրը  խորհրդարանի մեծամասնության աջակցությունն ունեցող կառավարության կարիք ունի, որը կարող է լուծել երկրում առաջացած իրավիճակը:

Անցած շաբաթ Maxima հանրախանութում տեղի ունեցած փլուզումը Լատվիայում 1991թ-ին Սովետական միությունից անկախանալուց հետո տեղի ունեցած ամենածանր աղետն էր:

Ոստիկանությունը դեպքի կապակցությմաբ քրեական գործ է հարուցել: Փլուզման հնարավոր պատճառ կարող են լինել սխալ դիզայնը, անորակ շինանյութերը և կոռուպցիան:

Նախագահի գրասենյակից հայտնել են, որ Բերզինշն  ընդունել է նրա հրաժարականը և այժմ հնարավոր թեկնածու է փնտրում, որը կկարողանա նոր կոալիցիա ձևավորել:

Դոբրովսկին Լատվիայի վարչապետ էր դարձել 2009թ-ին, որից հետո երկու անգամ վերանշանակվել էր այդ պաշտոնում: Նա մեծապես գնահատվում է Բալթյան երկիրը սնանկացումից փրկելու համար:

Գերմանիան պատրաստ է թուրքերին երկքաղաքացիություն շնորհել

Գերմանիա, թուրքերՍեպտեմբերի 22-ին Գերմանիայում տեղի ունեցած ընտրություններից հետո Քրիստոնյա միություն ու Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները կոալիցիա կազմելու համար բանակցություններ էին սկսել, որոնք երեկ ավարտին են հասել: 17 ժամ տևած քննարկումից հետո կողմերը համաձայնության են եկել կոալիցիոն կառավարություն կազմելու հարցում: Սպասվում է, որ Անգելա Մերկելը և Սիգմա Գաբրիելը այս կապակցությամբ համատեղ մամլո ասուլիսով հանդես կգան:

Գերմանական «DPA» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ կողմերը համաձայնության են եկել նաև Գերմանիայում ծնված և մեծացած թուրք ներգաղթյալներին երկքաղաքացիության իրավունք շնորհելու հարցի շուրջ: 1960-ական թվականներից որպես աշխատանքային միգրանտներ Թուրքիայից Գերմանիա մեկնած թուրքերը, որոնց անվանում են գասթարբայթերներ, տասնամյակների ընթացքում Գերմանիայում ձևավորել են 5-6 միլիոնի հասնող թուրքական սփյուռք, որը լուրջ խնդիրներ է առաջացրել գերմանական կառավարության համար: Գերմանաբնակ թուրքերը 23 տարի լրանալուն պես պարտավոր են ընտրություն կատարել և ընդունել թուրքական կամ գերմանական քաղաքացիություն: Թուրքերի գերակշիռ մեծամասնությունը, հավատարիմ մնալով իր հայրենիքն, նախընտրում է ստանալ Թուրքիայի քաղաքացիություն:

Քեմերոնը ԵՄ տարածքում ազատ տեղաշարժը սահմանափակելու առաջարկ է արել

pic_82aa128d4b33bd042f4cb920278bd98eՄեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն առաջարկել է ԵՄ ներսում ազատ տեղաշարժի սկզբունքը վերանայել ու ներգաղթը “սահմանափակել”: Իր  միտքը նա ներկայացրել է The Financial Time-ի նոյեմբերի 26-ի համարում տպագրված հոդվածում:

Նրա կարծիքով, ազատ տեղաշարժի սկզբունքը հանգեցրել է ԵՄ տարածքում զանգվածային վերաբնակեցման, դրա համար էլ չի կարելի այն անվերապահորեն ընդունել: Նրա հայտարարության համաձայն, ներեվրոպական ներգաղթի սահմանափակում են ուզում նաև Ավստրիան, Գերմանիան ու Նիդեռլանդները: Լոնդոնը պատրաստվում է նրանց հետ համատեղ ներգաղթի քաղաքականության նոր սկզբունքներ մշակել:

Վերջին շրջանում Մեծ Բրիտանիայում ներգաղթի մակարդակը բարձրացել է: Մարդահամարի տվյալներով, 2001-2011 ժամանակահատվածում Անգլիայում ու Ուելսում ներգաղթյալների թիվն ավելացել է 2,1 մլն-ով:

Շոտլանդիան` անկախացման սպասումով

o_855218Շոտլանդիայում հրապարակվել է այսպես կոչված  “Սպիտակ գիրքը”` անկախության անցման պլանը: Արդեն որոշվել է նոր պետության հռչակման ամսաթիվը` 2016-ի մարտի 24-ը: Ու դա այն դեպքում, երբ   մինչև հանրաքվեն, որի ժամանակ շոտլանդացիները կարտահայտեն իրենց ցանկությունը` ուզում են անկախանալ, թե ոչ,  մնացել է  համարյա մեկ տարի:

Շոտլանդիայի կառավարությունը Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու պլանը հրապարակելու համար ընտրել է Գլազգոյի գիտական կենտրոնը:Հակառակորդները առաջվա պես  անկախացման  նախագիծը ֆանտաստիկ են համարում:

Երեքշաբթի ներկայացված  մի քանի հարյուր էջանոց “Սպիտակ գրքում“ պետության անկախացման սկզբունքների մասին 650 հարցեր են ու պատասխաններ, սկսած  պետական կառույցներից ու անվտանգությունից, վերջացրած փոստային ծառայության կազմակերպման ու պատմական հուշարձանների պահպանության հարցերով:

Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը վստահ է, որ այդ գիրքն ընթերցելով` ընտրողները կքվեարկեն Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու օգտին: Շոտլանդիայի ու  Անգլիայի քաղաքական միությունը 300 տարվա պատմություն ունի, սակայն անկախացման գաղափարը միշտ էլ   եղել է: XX  դարի վերջին այստեղ կարողացան հասնել նրան, որ սեփական խորհրդարան ընտրելու իրավունք ձեռքբերվեց:

Լոնդոնում վախեցնում են նրանով, որ անկախացման հետ Շոտլանդիան կկորցնի ԵՄ անդամությունը: Բնակչության եկամուտները կտրուկ կնվազեն, բացի այդ, Մեծ Բրիտանիան կարող է զրկել միացյալ տարադրամից: Շոտլանդիայի կառավարությունը վստահեցնում է, որ նման խնդիրներ չեն ծագի:

Սալմոնդը պնդում է` Շոտլանդիայի ապագան պետք է որոշեն միայն այդ երկրում բնակվողները: Մեծ Բրիտանիան օգտագործում է իր ազդեցությունը, որ Շոտլանդիայի անջատումը թույլ չտա: