Ուկրաինան դադարեցրեց Ասոցացման համաձայնագրի ստորագրման բանակցությունները

ասոցացումՈւկրաինայի նախարարների կոմիտեն որոշել է դադարեցնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները։
Հիշեցնենք, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը նախատեսվում էր նոյեմբերի 28-29-ին` Վիլնյուսում նախատեսված Արեւելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ։

 

Մեծ Բրիտանիան չի փոխհատուցի գլոբալ տաքացման պատճառած վնասը

i (3)Մեծ Բրիտանիայի իշխանությունները հրաժարվում են ստորագրել այն համաձայնագիրը, որն իրավաբանորեն  պարտավորեցնում է  փոխհատուցել գլոբալ տաքացման հետևանքով պատճառված վնասը:

ՄԱԿ-ի փորձագետները կարծում են, որ զարգացած երկրները պետք է օգնեն աղքատ պետություններին հաղթահարելու կլիմայական փոփոխությունների հետևանքները, ասենք` ծովի մակարդակի բարձրացումը, երաշտը, և այլն: Սակայն, Մեծ Բրիտանիան ու մի շարք այլ երկրներ այդ տեսակետին համամիտ չեն:

Երկրի էներգետիկայի նախարար Էդ Դեյվին հայտարարել է, որ խելացի չէ  զարգացած երկրներին պարտադրել  կլիմայական փոփոխություններից տուժած զարգացող երկրների կրած վնասը:

Ամստերդամում խմողներին աշխատավարձը գարեջրով կվճարեն

beer_drinking_alcohol_liquor_afp_360Հոլանդիայի մայրաքաղաքում ինքնատիպ միջոց  են առաջարկել, որ  հարբեցողները հասարակության  համար դադարեն սպառնալիք լինելուց: Նրանք հարբեցողների համար աշխատանք են  գտել, որտեղ  աշխատավարձի հետ խոստացել են ծխախոտ ու գարեջուր տալ: Այդպիսով, պաշտոնյաները հույս ունեն քաղաքում նվազեցնել փողոցային հանցագործության մակարդակը:

Ամստերդամի քաղաքային Oosterpark այգու հարևանությամբ բնակվողները վաղուց  բողոքում են, որ երբեմնի հանգիստ ու խաղաղ վայրն այսօր  ալկոհոլամոլներով ու անօթևաններով է  շրջափակված: Նրանք օրերով նտում են նստարաններին ու փող մուրում, իսկ անցորդների հետևից գռեհիկ բացականչություններ, երբեմն էլ գողություն են անում: Իրավիճակը շտկելու համար, տեղի իշխանություններն առաջարկել են նրանց հավաքարարություն անել, որի դիմաց  օրական 10 եվրո կստանան, կես տուփ ծխախոտ ու 5 շիշ գարեջուր: Ընդ որում, 2 շիշն առավոտյան կտան` խումարից դուրս գալու համար, 2-ը` ճաշին, մեկն էլ` երեկոյան:

Որքան էլ տարօրինակ է, նման առաջարկը շատերի սրտով է եղել: Եթե առաջ նրանք ամբողջ ազատ ժամանակն անց էին կացնում գումար ու խմելու բան հայայթելով, ապա հիմա դրանք ձեռք բերելու համար հեռու գնալու հարկ չկա: Բացի այդ, նրանք աշխատանքի կարող են ներկայանալ հարբած վիճակում, ինչը շատերի համար առավելություն է: Ու սովորական 5-օրյա աշխատանքի փոխարեն նրանց առաջարկվել է  աշխատել շաբաթական ընդամենը երեք օր: Ծրագրի մասնակիցների խոսքով, չնայած “ալկոհոլային” աշխատավարձին, նրանք սկսել են ավելի քիչ խմել, քանի որ աշխատանքային ծանր օրից հետո  շատերի մոտ  անգամ  սովորական չափաբաժինն ընդունելու ցանկությունը վերացել է:

Տեղի պաշտոնյաներին կարելի է մարդասեր անվանել, ինչը չի կարելի Ֆալչեփինգ քաղաքի գործընկերների մասին ասել: Նրանք որոշել են ալկոհոլամոլներին ու թմրամոլներին հատուկ տեղ քշել, որտեղից չեն կարողանա խանգարել շրջապատողներին:

Իտալիայի Սարդինա կղզու փոթորիկից տուժած հայեր չկան

փոթորիկ սարդինիայումԻտալիայի Հանրապետության Սարդինա ինքնավար մարզում «Կլեոպատրա» փոթորկից առաջացած ջրհեղեղի հետևանքով 16 մարդ զոհվել է, կան նաև անհետ կորածներ, տարհանվել են հարյուրավոր բնակիչներ:

Իրադրությունը ծանր է գնահատվում. հայտարարվել է վտանգավորության բարձրագույն աստիճան: Առավել տուժել է Օլբիա նավահանգիստ-քաղաքը, որի փողոցները վերածվել են գետերի:

Հեղեղումների պատճառը երկարատև և հորդառատ անձրևներն են, որոնց պատճառով ջրածածկ են Իտալիայի այլ շրջաններ:

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել Իտալիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության հետ և ճշտվել, որ զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան:

Սարդինիայում ջրհեղեղի պատճառով 3000 մարդ զրկվել է տանիքից

i (3)Սարդինիային պատուհասած աղետը  շուրջ 3000 մարդու դարձրել է անօթևան, զոհերի թիվը հասել է 18-ի:

Իտալական կղզում ընդամենը մի քանի ժամում տեղումների քանակը տարեկան նորմին է հասել: Ջրհեղեղի հետևանքով տասնյակ բնակավայրեր հոսանքազրկվել են:

Երկրի վարչապետ Էնրիկո Լետան այցելել է տուժած շրջաններ: Նրա խոսքով, աղետի հետևանքների վերացման համար 20 մլն եվրո է հատկացվել:

Իսպանիայում գողերը, ճամպրուկի մեջ թաքնվելով, տեղավորվում են ուղեբեռների մեջ՝ զբոսաշրջիկների պայուսակները կողոպտելու նպատակով

իսպանիա,ոստիկանություն,գող,ճամպրուկԱրձակուրդների ժամանակ ճանապարհորդներին խնդրել են զգուշանալ ուղեբեռներում թաքնված գողերից:

Իսպանիայի ոստիկանությունը զբոսաշրջիկներին զգուշացրել է ճամպրուկների մեջ թաքնվող և մարդկանց ուղեբեռները կողոպտող գողերի մասին:

Պաշտանյաների տեղեկություններով՝ գողերը միայնակ չեն գործում.  տեղավորվում են ուղեբեռների մեջ, այնուհետև ճամփորդության ընթացքում դուրս են գալիս ճամպրուկից և բացում ուղևորների պայուսակները:

Times-ը հայտնում է, որ ոստիկանության սպաները երկրում ճամփորդող մարդկանց խորհուրդ են տվել զգուշանալ նման գողերից, ինչպես նաև գրպանահատներից, որոնք իրենց զոհերին հայտնում են, որ նրանց հագուստների վրա թռչունների արտաթորանքներ կան:

2011թ-ին Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել էր ճամպրուկի մեջ թաքնված ճկուն գողի, որը մեկ ժամ տևողությամբ ճամփորդության ընթացքում թանկարժեք իրեր էր գողացել:

 

Աղջիկը մազերով շարժել է 2,5 տոննա կշռող սգակառքը, տեսանյութ

մազերով մեքենա քաշելԼեհական “Սարսափների կրկեսի” դերասանուհի Անաստասիա  IV -ը սահմանել է համաշխարհային ռեկորդ`իր մազերով քարշ տալով 2,5 տոննա կշռով սգակառքը: Հերոս աղջկան հաջողվել է մի րոպեից քիչ ավել ժամանակում տեղափոխել ավտոմեքենան 20 մետր: Այդ նվաճումը արձանագրել են Գինեսի գրքի փորձագետները, հաղորդում է  ITN-ը:

Անաստասիան իր կարողությունները ցուցադրել է Լոնդոնի կենտրոնում գտնվող Շաֆտսբերի փողոցում` հանդիսատեսների ամբոխի առջև: Լեհուհին Լոնդոն է եկել բիոքիմիա ուսումնասիրելու և տեղի թատրոններից մեկում գումար է վաստակում: “Դա ցավոտ է այնքան, ինչքան թվում է, ոչ մի դեպքում մի փորձեք այն կրկնել տանը”,-խորհուդ է տվել հանդիսատեսներին ռեկորդակիրը:

Բարեբախտաբար Անաստասիան ունի պահեստային պլան, եթե իր մազերի հետ ինչ-որ բան տեղի ունենա: “Դրանք ապահովագրված են մեկ միլիոն ֆունտով, այնպես որ ես չեմ անհանգստնում”,-հայտարարել է աղջիկը:

“Էյնո” փոթորիկը Ֆինլանդիայում հոսանքազրկման պատճառ է դարձել

i (3)Ֆինլանդիայում ավելի քան 20 հազար տուն մինչև հիմա հոսանքազրկված է երկրում մոլեգնած “Էյնո” փոթորկի պատճառով:

Կիրակի երկրին պատուհասած փոթորիկը երկաթուղային հաղորդակցության խաթարման ու  բազմաթիվ շենքերի հոսանքազրկման պատճառ է դարձել: Ամենից շատ տուժել են Սավո նահանգի ու Կենտրոնական Ֆինլանդիայի բնակիչները:

Փոթորկի պատճառած ընդհանուր վնասը տարբեր գնահատականներով տատանվում է 20-80 մլն եվրոյի սահմանում: Ներկայում հաջողվել է հոսանքամատակարարումը վերականգնել 40 հազար տներում: Փորձագետները  “Էյնոն” գնահատում են 2000-ից հետո ուժով ու լուրջ հետևանքներով  երկրին հարվածած երրորդ փոթորիկը:

Սարդինիայում տարերքի պատճառով 9 մարդ է զոհվել

i (1)Իտալական Սարդինիա կղզում եղանակային վատ պայմանների հետևանքով 9 մարդ է զոհվել, 5-ն էլ համարվում են անհետ կորած:

Տեղի բնակավայրերը հոսաքազրկվել են, տեղատարափ անձրևները լվացել են ճանապարհները: Փոթորկի նախազգուշացման պատճառով  Կալյարի վարչական կենտրոնի օդանավակայանից հետաձգվել են թռիչքները: Որոշվել է ժամանակավորապես դադարեցնել նաև  Չիվչթավկեյա նավահանգստից նավերի տեղաշարժը:

Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ Պրահայում

Արամ Խաչատրյանի 110-ամյակ,ՊրահաՆոյեմբերի 16-ին Չեխիայի մայրաքաղաքի Լիխտենշտեյնյան պալատում գործող Պրահայի երաժշտական ակադեմիայի դահլիճում տեղի ունեցավ հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ՝ Ա. Խաչատրյանի անվան եռյակի կատարմամբ, որը կազմակերպել էր Չեխիայում Հայաստանի դեսպանությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Ողջունելով հանդիսատեսներին, որոնց թվում էին Չեխիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանի սենատորներ եւ պատգամավորներ, օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքի եւ չեխ հասարակության  ներկայացուցիչներ, Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը նշեց, որ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները թանկարժեք ներդրում են դասական երաժշտության համաշխարհային շտեմարանում՝ ընդգծելով, որ Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության միջոցով հայ երաժշտությունը եւ արվեստը ճանաչելի են դարձել աշխարհի համար:

Եռյակի անդամներ Արմինե Գրիգորյանը, Կարեն Շահգալդյանը եւ Կարեն Քոչարյանը հանդիսատեսին ներկայացրեցին հատվածներ Արամ Խաչատրյանի հանրահայտ գործերից, ինչպես նաեւ Սերգեյ Րախմանինովի, Անտոնին Դվորժակի եւ Առնո Բաբաջյանի առանձին ստեղծագործությունները:

Ձեռնարկի վերջում չեխ հանրահայտ սցենարիստ Հայկ Մարտիրոսյանն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանին հանձնեց մեծանուն կոմպոզիտորի՝ Պրահայում եղած ժամանակ գրված ձեռագիր նամակը:

Միջոցառումը, որը լուսաբանում էին «Օրեր» պարբերականը եւ Չեխիայի հանրային հեռուստատեսությունը, ավարտվեց ընդունելությամբ:

Իլհամ Ալիևը Կիևում պարգևատրվել է շքանշանով

Իլհամ Ալիև, Կիև, շքանշանՆոյեմբերի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ուկրաինա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Կիևում հանդիպել է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Երկու երկրների ղեկավարները ստորագրել են մի շարք երկկողմ փաստաթղթեր:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Ուկրաինայի նախագահը Իլհամ Ալիևին պարգևատրել է “Ազատության” շքանշանով: Իր հերթին Ադրբեջանի նախագահը Վիկտոր Յանուկովիչին պարգևատրել է “Հեյդար Ալիևի” շքանշանով, որը Ադրբեջանի բարձրագույն պետական պարգևն է:
Նշենք, որ Իլհամ Ալիևի պաշտոնական այցը Ուկրաինա սկսվել է նոյեմբերի 17-ին:

Մերկելը հայտնել է, որ վստահությունը ԱՄՆ-ի նկատմամբ վերահաստատման կարիք ունի

անգելա մերկելԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության լրտեսությունների վերաբերյալ պնդումները փորձության են ենթարկել Գերմանիայի և Միացյալ Նահանգների հարաբերությունները, ինչպես նաև տրանս Ատլանտյան ազատ առևտրի համաձայնագիրը:

Երկուշաբթի օրը Պառլամենտում իր ելույթի ժամանակ Մերկելը Ազգային անվտանգության գործակալության իրականացրած լրտեսությունը «գերեզման» է անվանել և նշել, որ այդ գործը դեռևս պետք է հետաքննվի՝ երկու երկրների միջև վստահություն վերահաստատելու համար:

Միևնույն ժամանկ Մերկելը հայտնել է, որ Վաշինգտոնը մնում է իրենց ազատության և անվտանգության հիմնական երաշխավորը:

Անցած ամիս լրատվամիջոցներում տեղ գտան հրապարակումներ այն մասին, որ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է Մերկելի հեռախոսազրույցները, ինչը Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում Ամերիկայի ամենամոտ դաշնակից Գերմանիայում մեծ քննադատության ալիք բարձրացրեց:

 

Սև կատուների պաշտպանության օրը

imagesԻտալիայում նոյեմբերի 17-ը նշվում է որպես   սև կատուների պաշտպանության օր: Միջնադարում ու ինկվիզիցիայի ժամանակաշրջանում սև կատուն մութ ուժերի ու չար կախարդների  զինակիցն էր համարվում:

Ժամանակները փոխվում են, նախապաշարումները` մնում: Մինչև հիմա էլ սև կատուն անհաջողությունների խորհրդանիշ է համարվում, ու մարդիկ գերադասում են փափկամազ կենդանիներին չհանդիպել:

Պատմական անարդարությունը շտկելու նպատակով  2007-ին Իտալիայում ակտիվիստները հասան նրան, որ նոյեմբերի 17-ին սկսեցին նշել Սև կատուների պաշտպանության  օրը:

Իտալացի պաշտպանների տվյալներով, ամեն տարի Հռոմում ավելի քան 15 հազար սև կատու է անհետանում:

Այդ օրվա շնորհիվ ակտիվիստները փորձում են կոտրել կարծրատիպերը.նրանք փափկամազներին փորձում են տեր գտնել ու պարգևատրում են նրանց, ովքեր հոգ են տանում հանիրավի “մերժվածների”  նկատմամբ:

Շատերը հավատացած են` եթե սև կատուն կտրում է ճանապարհը, ապա օրն անհաջող է: Այսօր արդեն այլ կերպ է ընդունվում հանդիպումն  “անցանկալի” կենդանու հետ. ասում են` եթե կատուն կտրում է ձեր ճանապարհը, ուրեմն այդ օրվա ամբողջ բացասականը իր վրա է վերցնում:

Երկշաբաթյա գործադուլի արդյունքում Իսպանիայի աղբահավաքները կարողացան պահպանել իրենց աշխատատեղերը

Մադրիդում աղբահավաքների գրեթե 2 շաբաթ տևած գործադուլը ավարտվեց արհմիությունների հաղթանակով:

i (2)Նրանք  բողոք սկսեցին այն ժամանակ, երբ քաղաքային ընկերությունները պատրաստվում էին 1000 աշխատակցի ազատել աշխատանքից, իսկ 5 000-ի աշխատավարձն էլ կրճատել: Գործադուլի հետևանքով ամբողջ քաղաքը թաղվեց աղբի մեջ: Դա  վախեցրեց զբոսաշրջիկներին` նրանց թիվը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվեց 7%-ով: Եվ չնայած Մադրիդի քաղաքապետ Անա Բոթելի միջամտությանը, որը 2 օր տվեց աշխատողներին փոխպայմանավորվածություն ձեռք բերելու  համար, այդուհանդերձ համաձայնություն չստացվեց: Գործադուլի հետևանքով վնասը կազմեց 600 հազար եվրո:

Վերջնական արդյունքում գործատուներն առաջինը փոխզիջման դիմեցին` աղբահավաքներին չեն ազատում աշխատանքից, իսկ աշխատավարձերը մինչև 2017 թիվը մնում են նույնը: Աղբահավաքներն էլ իրենց հերթին խոստացան բարելավել իրենց աշխատանքի որակը:

 

 

Վարշավայի մետրոյում բռնկվել է նոր գնացքը

pic_be306705771db8574ed4df6ff018af49Նոյեմբերի 17-ին, Վարշավայի մետրոյում բռնկվել է Inspiro տեսակի գնացքներից մեկը, որը երթուղի է դուրս եկել հոկտեմբերին: Բռնկումը տեղի է ունեցել այն պահին, երբ գնացքը մոտենում էր “Պոլիտեկնիկ” կայարանի կառամատույցին: Մետրոպոլիտենի աշխատակիցները նկատել են, որ վագոնի տակ կրակ է ու ծուխ, դրանից հետո տարհանվել է շուրջ 200 մարդ ու սեփական ուժերով շիջվել  կրակը:

8 մարդ դիմել է բուժօգնության` այրման  նյութերով թունավորման նշաններով:  Բռնկման  պատճառները դեռևս  անհայտ են: Մինչ հանգամանքների բացահայտումը, տվյալ գնացքների շահագործումը դադարեցվել է:

Inspiro-ն արտադրում է  Siemens ընկերությունը:

Էթնայի ժայթքումը Սիցիլիայի վրայով թռիչքներին չի խանգարել

277Սիցիլիայում ժայթքում է Էթնան, Եվրոպայի ամենաբարձր լեռն ու ամենաակտիվ հրաբուխը:  Խառնարանից դուրս է ժայթքում շիկացած մագմա ու հարյուրավոր  մետրերեով սև ծուխ է բարձրանում: Տեղաբնակների շրջանում խուճապ չկա: Հակառակը, մարդիկ անվտանգ հեռավորության վրա հավաքվել են, որ ժայթքումը նկարահանեն: Զոհերի ու տուժածների մասին տեղեկություն չի ստացվել: Բնակչության տարհանման անհրաժեշտություն նույնպես չկա: Մոտակա, Կատանիայում գտնվող օդանավակայանը աշխատանքը չի դադարեցրել: Այս տարի Էթնան արդեն 16-րդ անգամն է ժայթքում:

Աղբահավաքները համաձայնել են հավաքել Մադրիդում կուտակված աղբը

o_850025Մադրիդի փողոցներից այնուամենայնիվ, աղբը կհավաքեն:Իսպանիայի մայրաքաղաքի քաղաքապետարանը  պայմանավորվել է հավաքարարների արհմիությունների հետ. նրանք խոստացել են 11 օր տևած գործադուլից հետո, վերջապես  փողոց դուրս գալ:

Փոխզիջում է ձեռքբերվել այն ժամանակ, երբ Մադրիդի քաղաքապետ Անա Բոթելը սպառնացել է դիմել դատարան ու մասնավոր ընկերություններին ստիպել վճարել պետծառայությունների ծախսերը, որոնք հիմա ստիպված են մաքրել քաղաքը: Պրոֆեսիոնալ աղբահավաքներն էլ սկսեցին գործադուլ անել, երբ կրճատվեց քաղաքը մաքրելու ֆինանսավորումը և մասնավոր ֆիրմաներն էլ ի վիճակի չէին վճարել, քաի որ նրանց սեփական եկամուտները կրճատվեցին 40%-ով, : Գործադուլին մասնակցում էր աղբահավաքների 90 %-ը:

Բելառուսում ցուցարարը շապիկի վրա արված գրության պատճառով հինգ օր բանտում է անցկացրել

Ալեքսանդր Լուկաշենկո,Լեոնիդ ՍմովժԲելառուսում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին քննադատող խոսքերով շապիկ կրելու համար ձերբակալված ցուցարարը հինգ օր անց ազատ է արձակվել:

53-ամյա երկաթգծի ինժեներ Լեոնիդ Սմովժը ուրբաթ օրը բանտից դուրս գալուց հետո The Associated Press-ին հայտնել է, որ բանտում երկու օր շարունակ իրեն ջեռուցմով և լույսով չեն ապահովել:

Նա կիրակի օրը ձերբակալվել էր ցույցի ժամանակ «Բելառուսը առանց Լուկաշենկոյի» և «Առանց բռնապետության Բելառուսի համար» գրություններով շապիկ կրելու համար:

Լուկաշենկոն նախկին Սովետական հանրապետությունը ղեկավարում է արդեն 20 տարի և այնքան էլ հանդուրժող չէ այլախոհների նկատմամբ:

Սմովժը նշել է, որ ինքը այդ քայլին է գնացել, որպեսզի կարողանա նայել իր թոռնիկների աչքերի մեջ, երբ նրանք իրենց հարցնեն, թե ինչ է ինքը արել նրանց համար:

 

Շվեդիայի հայտնի սառցե հյուրանոցը չեն թույլատրի կառուցել, մինչև այնտեղ հրդեհային ազդանշանային համակարգ չտեղադրեն

Շվեդիա, սառցե հյուրանոցԱշխարհահռչակ շվեդական Սառցե հյուրանոցին պարտադրել են հրդեհային ազդանշանային համակարգ տեղադրել:

Յուրաքանչյուր տարի վերակառուցվող հյուրանոցի կառուցման նախագիծը այս անգամ չի հաստատվի, մինչև նրանք չտեղադրեն պահանջվող որոշ համակարգեր:

Ինչևէ այս պահանջը այնքան էլ անիմաստ չէ, որքան թվում է, քանի որ ազդանշանը աշխատել էր, երբ հյուրերից մեկը ծխախոտ էր վառել:

Շվեդիա, սառցե հյուրանոցՉնայած Կիրունայում՝ Յուկասյարվի գյուղի մոտակայքում տեղակայվող հյուրանոցը՝ ներառյալ ամբողջ կահույքը և աքսեսուարները պատրաստվում են սառույցից՝ հնարավոր է Ազգային բնակարանային ապահովման խորհուրդը չթույլատրի այն կառուցել:

Հյուրանոցի մամուլի բաժնի աշխատակից Բեատրիս Կարլսոնը հայտնել է, որ հյուրանոցը փնտրում է այնպիսի ազդանշանային համակարգը, որը կդիմանա ցրտին, խոնավությանը, ինչպես նաև այն փաստին, որ Սառցե հյուրանոցը անընդհատ հալվում և սառչում է:

Յուկասյարվի հյուրանոցը աշխարհի առաջին սառցե հյուրանոցն է, որի առաջին բացումը տեղի է ունեցել 1990թ-ին:

Այն յուրաքանչյուր տարի այցելուների առջև բաց է լինում դեկտեմբերից մինչև ապրիլ, որտեղ ամեն ինչ` սկսած բաժակներից մինչև աթոռները և մահճակալները պատրաստված են Տուրնե գետից վերցված սառույցից:

 

Հունաստանի ափերի մոտ ներգաղթյալներով նավ է խորտակվել

i (4)Նավաբեկության հետևանքով 8 մարդ է զոհվել:

Հունաստանի ափային ծառայությունները նավը հայտնաբերել են այսօր, Իոնական ծովում, Լեֆկադա կղզու մոտ:

15 մարդու հաջողվել է փրկվել, 8-ը զոհվել են: Նրանց ազգությունը  փորձում են պարզել: