Երկնքից ձյան փոխարեն 2 ժամ մոխիր էր տեղում

o_661553Կամչատկայի Կլյուչի ավանում երկնքից 2 ժամ մոխիր է թափվել Շիվելուչ հրաբխի ժայթքման պատճառով: Ժայթքման ողջ ընթացքը տևել է ընդամենը 15-20 րոպե,սակայն այդ կարճ ժամանակահատվածում դուրս է նետվել 8 կմ-անոց մոխրասյուն:

Մոխրի հիմնական զանգվածը քամին քշել տարել է դեպի հարավ-արևելք: Ավանաբնակներին վտանգ չի սպառնում: Մոխրաշերտի նստվածքի հաստությունը հասնում է 0,5 մմ-ի:

Սակայն, ինքնաթիռների համար պարբերաբոր արտանետվող մոխիրն առաջվա պես վտանգավոր է; հայտարարվել է վտանգի “նարնջագույն” աստիճան:

Բացի այդ, անհանգիստ հսկայի ակտիվ հատվածում լավա է հասունանում:

Անկախ

Բաժակակից ընկերները գրազով կտրել են ականջները

o_481979 (1)Կեմերովոյի մարզի Գուրևո շրջանում բաժակակիցները արմռեսթինգի մրցույթ են կազմակերպել մի պայմանով` պարտվողը պետք է կտրի իր ականջը, սակայն այնպես ստացվեց, որ ականջները կտրեցին վիճաբանող երկու կողմն էլ:

“Տոներին Գուրևի կենտրոնական հիվանդանոց 2 անսովոր հիվանդի են բերել: Մեկի մոտ ախտորոշվել է ձախ ականջի տրավմատիկ անդամահատում, իսկ մյուսի մոտ` աջ ականջի մասնակի անդամահատում”,-տեղեկացրել են Գուրևոյի ՆԳ բաժնից:

Մրցույթի հաղթողը պահանջել է, որ պարտվողը կատարի պայմանը, սակայն վերջինս համաձայն չի եղել արդյունքի հետ: Նրանք  որոշել են մրցույթը կրկնել: Այս անգամ արդեն հաղթել է նախկին պարտվողը: Ոչ ոքին նրանց վիճաբանության առիթ է դարձել:

Ի վերջո, նրանք որոշել են գրազի պայմանն իրականացնել.յուրաքանչյուրը պետք է կտրեր իր ականջը ու, հենց այդպես էլ հայտնվել են հիվանդանոցում:

Ներկայում ոստիկանները հետքնչական ստուգում են անցկացնում, որի արդյունքներով էլ վճիռ կկայացվի:

Մոսկվայում քնից արթնացել են իշամեղուները, իսկ ուռենիները ծաղկել են

iՄոսկվայում բնակիչներն իրենց պատշգամբներում հայտնաբերում են արթնացած իշամեղուներ ու տեսախցիկով նկարահանում հունվարին  ծաղկած ուռենիները:

Սակայն օդերևութաբանները վստահեցնում են, որ ամեն ինչ տեղը կընկնի: Նրանց կանխատեսմամբ, հանգստյան օրերին, հունվարի 11-12-ին սպասվում է ցուրտ մինչև – 6 աստիճամ Ցելսիուս, քամի, մերկասառույց ու թաց ձյուն:

Ավելի վաղ հայտնել էին Արեգակի վրա հզոր բռնկման ու դրա հետևանքով` Երկրի վրա մագնիսական փոթորիկների առաջացման մասին:

Հեղուկն արգելվել է Շերեմետևոյում ու Վնուկովոյում

o_875719Մոսկվայի Շերեմետևո և Վնուկովո օդանավակայաններում հայտարարել են օդանավով հեղուկի տեղափոխման  արգելքի Ռոսավիացիայի նոր կանոնների մասին:

Ուղևորներին արգելվել է ինքնաթիռ մտցնել ցանկացած հեղուկ, ցանկացած տարայով: Ավելի վաղ այդ կանոնը չէր տարածվում 100 մլ շշերի ու մանկական սննդի վրա: Հիմա ամեն անհրաժեշտ բան` դեղորայքից` կաթի շիշ, պետք է հանձնվի որպես ուղեբեռ: Դեղորայքը կարող է մնալ ուղևորի մոտ, եթե համապատասխան դեղատոմս կա, որն ապացուցում է, որ այն թռիչքի ընթացքում կենսականորեն անհրաժեշտ է:

Նոր  կանոններն ուժ մեջ կմտնեն մարտի 21-ից: Վնուկովոյի տեղեկատուի տեղեկացմամբ, արգելքը Ռոսավիացիան է սահմանել` Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերի կապակցությամբ:

Իսկ մյուս ռուսական օդանավակայաններում, այդ թվում նաև Դոմոդեդովոյում, նման փոփոխությունների մասին չեն խոսում:

Կրասնոդարում շրջափակել են ավտոկայարանի տարածքը

52c26963-a3c7-9414-a3c7-941b34cf6b87.photo.0«Ինտերֆաքս-ՅուԳ» գործակալության թղթակիցը հայտնում է, որ Կրասնոդար-2 ավտոկայարանի տարածքը շրջափակված է, մարդիկ տարհանվել են:

Ինչպես հայտնել են գործակալությանը ՌԴ ՆԳՆ վարչության մամլո ծառայությունում, «ներկայումս Կրասնոդար-2 ավտոկայարանի տարածքում օպերատիվ միջոցառումներ են իրականացվում»:

Մամլո ծառայությունում այլ մանրամասներ չեն հայտնել:

Ականատեսի խոսքով` ավտոկայարանի կառամատույցի ժամանման հարթակի կրպակներից մեկում կասկածելի իր է հայտնաբերվել: Ոստիկանության աշխատակիցները խնդրել են բոլորին լքել կառամատույցը:

Մանրամասն տեʹս Ինտերֆաքս

Վոլգոգրադում կատարված երկու ահաբեկչական գործողությունների զոհերի թիվը հասել է 33-ի

987386446ՌԴ ԱԻՆ-ի Վոլգոգրադի գլխավոր վարչությունը հայտնում է, որ Վոլգոգրադում կատարված երկու ահաբեկչական գործողությունների զոհերի թիվը հասել է 33-ի:

«Դեկտեմբերի 29-ին և 30-ին տեղի ունեցած երկու ահաբեկչական գործողությունների հետևանքով տուժել է 106 մարդ, նրանցից 33-ը զոհվել են, 65 մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանների վնասվածքներով»,- ասվում է ԱԻՆԳՎ-ի կայքում:

Գերատեսչությունն իր հաղորդագրության մեջ ճշտում է, որ երկուշաբթի  օրը տրոլեյբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 15 մարդ, իսկ կիրակի օրը երկաթուղային կայարանում կատարված ահաբեկչության հետևանքով` 18 մարդ:

«Գիշերը ժամը 3-ին Վոլգոգրադի թիվ 25 հիվանդանոցում մահացել է ևս մի երկաթուղային կայարանի պայթյունից տուժած: Այդպիսով զոհվածների ընդհանուր թիվը 17-ից դարձավ 18 մարդ»,- տեղեկացել է «ՌԻԱ նովոստիի» աղբյուրը տարածաշրջանի օպերատիվ ծառայություններից:

«Ըստ տրոլեյբուսի պայթյունից զոհվածների ճշտված ցուցակի`զոհվածների թիվը 14-ից  մեծացել է 15-ի»,- ավելացրել է նա:

Մանրամասն տեʹս ՌԻԱ նովոստի

 

ԱՄՆ-ի դեսպանատունը վիրավորել է Դիանա Գուրցկայային

o_866818Ռուսաստանցի երգչուհի Դիանա Գուրցկայայից ԱՄՆ դեսպանատանը պահանջել են ներկայացնել լուսանկար` առանց ակնոցի: Կինը հայտնել է, որ ինքը մանկուց հաշմանդամ է ու նման պահանջները խախտում են իր իրավունքը: 2009-ին նման  միջադեպ եղել էր բրիտանական դեսպանատանը: Այն ժամանակ  խնդիրը հարթվեց ու նա վիզա ստացավ: Իսկ հիմա, երգչուհին ստիպված կլինի ամանորյա պլանները փոխել:

Երգչուհու օգտին արդեն  այն պատգամավորներն են հանդես եկել, որոնք իրենց մաշկի վրա են զգացել նման վերաբերմունք.”Գոյություն ունի հաշմանդամների իրավունքների կոնվենցիա,-ասում է պատգամավոր Վշիվցևը:- Եվ հաշմանդամն ինքն է  որոշում  նման բաները, քանի որ այդ պահանջները վիրավորում են մարդուն, եթե նա ամաչում է իր վնասվածքից, թերությունից, քանի որ վախենում է, որ իրեն այնպես չեն ընդունի: Եվ այնուամենայնիվ, դա պատճառ չէ, որ մարդուն արգելեն մուտքն ինչ որ տեղ:”:

Իսկ պատգամավոր Օ.Սմոլինն էլ ասել է.”Յուրաքանչյուր պետություն ինքն է կանոններ հաստատում, սակայն կան բացառություններ: Ամերիկացիները հպարտանում են, որ կարողանում են հաշմանդամների իրավունքները պաշտպանել: Գուրցկայան իր սկզբունքներն ունի, թե ինչպես պետք է լուսանկարվի: Առավել ևս, որ նրա  մոտ վիզաների հարցում ամեն ինչ կարգին է”:

Ինքը` երգչուհին ուրախ է, որ այս պատմությունը մամուլում այժմ քննարկվում է: Դա նշանակում է, որ ի դեմս իրեն, հարյուրավոր չտեսնող մարդիկ կարող են իրենց խնիրների մասին խոսել: Նա , ի դեպ, ցանկանում է  նման խնդիրներ ունեցողների հետ խոսել նաև Ամերիկայում, կիսվել փորձով, ոչ թե հույսը կտրել:

LADA Samara-յի դարաշրջանի ավարտը

o_866383“Ավտովազ”-ը որոշել է վերջնական ու անվերադարձ արտադրությունից հանել LADA Samara-ն: Վերջին` հինգդռնանի հեչբեկը հավաքվել է դեկտեմբերի 24-ին: Մինչ այդ ընկերությունը հրաժեշտ էր տվել սեդանին, իսկ սեպտեմբերին նաև “վոսմյորկային”: Այդպես ավարտվեց անցած դարի 80-ականների մեքենաների դարաշրջանը:

Վերջին ավտոմեքենայի հերթական համարն է` 5427 008: Հենց այդքան մարդատար ավտոմեքենա է արտադրել Վոլժսկի ավտոգործարանը գրեթե 30 տարում: Առաջին ավտոմեքենան 1984-ին է թողարկվել: Այն ժամանակ նորաձև “վոսմյորկայի” համար հերթեր էին գոյանում ու զարմանալի չէ, քանի որ այն առաջին խորհրդային ավտոմեքենան էր, որ առջևի շարժաբեր ուներ: Դրա մշակման աշխատանքներին մասնակցել էին Porsche ու Fiat –ի մասնագետները:

 

Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի «Ճանապարհային քարտեզը» կարող է հաստատվել հենց այսօր

Մաքսային միություն, Հայաստան,«Ճանապարհային քարտեզը» Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմի Պուտինը Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի «Ճանապարհային քարտեզը» կարող է հաստատվել հենց այսօր: «Կարծում եմ՝ մենք կարող ենք հաստատել Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու «Ճանապարհային քարտեզը»:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ Ղրղզստանի ՄՄ անդամակցության «Ճանապարհային քարտեզը» արդեն պատրաստ է: «Մնում է միայն պարզել մի քանի հարցեր Բիշկեքի հետ: Համուզված եմ, որ ղրղզ ընկերների հետ կգանք ընդհանուր հայտարարի»,-ասել է Պուտինը: Ռուսաստանի նախագահը նշել է նաև, որ Մաքսային միության ինտեգրացիոն պրոեկտի ապագան մեծապես կախված է գործընկերների փոխհամաձայնեցված գործողություններից: Նա համոզմունք է հայտնել, որ այս միությունը կնպաստի դրան անդամակցած երկրների զարգացմանը:

Անկախ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իլհամ Ալիևի ծննդյան օրը

Վլադիմիր Պուտին, Իլհամ ԱլիևՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է իր ադրբեջանցի գործընկերոջ Իլհամ Ալիևին ծննդյան առիթով: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը: Մաղթում եմ քաջառողջություն, նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ և ամենայն բարիք: Ինձ համար թանկ են մեր հարաբերությունները: Հույս ունեմ, որ մեր համատեղ պտղաբեր աշխատանքը կշարունակվի  ի բարօրություն Ռուսաստանի և Ադրբեջանի երկու բարեկամ ժողովուրդների: Խնդրում եմ լավագույն բարեմաղթանքներս փոխանցել Ձեր ընտանիքին»:

Անկախ

Սնոուդենն իր առաքելությունը համարել է ավարտված

52b90e52-574e-33f7-574e-33f81f2f96ff.photo.0Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ  Սնուոդենը The Washington Post-ին հայտարարել է, որ իր առջև դրած առաքելությունը համարում է կատարված: Նրա խոսքով,ինքը”հաղթանակ է տարել”, բացահայտելով գաղտնի նյութեր` ներառյալ համաշխարհային առաջնորդների բանակցությունների  գաղտնալսումները:

Սնոուդենը Մոսկվայում տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ինքը մտադրված չէր փոխել աշխարհը դեպի լավը, սակայն ցանկանում էր մարդկանց ցւյց տալ “թե ինչպես են նրանց կառավարում”:

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ որևէ այլ պետության, այդ թվում` Ռուսաստանի  հետ , որը ժամանակավոր ապաստան էր տրամադրել, պարտավորություններով կապված չէ:

Հունիսի սկզբին Սնոուդենը լրագրողներին էր փոխանցել ամերիկյան հատուկ ծառայությունների փաստաթղթերից, որոնցից հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը համացանցում հետևում է օտարերկրյա քաղաքացիներին ու գաղտնալսում զանգերը:

Իր կյանքի համար վախենալով (ԱՄՆ-ում դրա համար նրան մահապատիժ էր սպառնում), Սնոուդենը Ամերիկայից փախավ ու հունիսի 23-ին ժամանեց Մոսկվա: Մինչև օգոստոս, նա գտնվում էր  Մոսկվայի “Շերեմետևո”օդանավակայանի տարանցիկ գոտում, մինչև նրան Ռուսաստանում մեկ տարով քաղաքական ապաստարան հատկացվեց:

Հոկտեմբերին Սնոուդենը Մոսկվայում աշխատանքի տեղավորվեց խոշոր, ոչ պետական կայքում:

Ռուսաստանում համաներումը կտարածվի 25 հազար բանտարկյալի վրա

i (2)Ռուսաստանում սկսվել է Սահմանադրության  20-ամյակի առթիվ հայտարարված համաներմամբ ազատ արձակելու գործընթացը:

Ենթադրվում է, որ համաներմամբ  մոտ 25 հազար մարդ ազատ կարձակվի(ոչ ծանր հանցագործության համար դատապարտվածներ): Առաջին հերթին դա տարածվում է անչափահասների, տարեցների, 1 և 2-րդ կարգի հաշմանդամների վրա: Բացի այդ, պետք է կալանքի ժամկետը լինի 5 տարուց ոչ ավելի:

Համաներմամբ ազատ են արձակվել նաև  աղմկահարույց գործի` Pussy Riot –ի մասնակիցները, որոնք դատապարտվել էին ընդհանուր ռեժիմի 2 տարվա ազատազրկման:

Մոսկվայում փակել են ադրբեջանցիներին պատկանող ևս մեկ շուկա

Մոսկվա,ադրբեջանցիներ, շուկաՄոսկվայի իշխանությունները փակել են «Մոսկվորեցկոյե» շուկան, որտեղ ծեծի էին ենթարկվել ակտիվիստներ, որոնք շուկայում հայտնաբերել էին ժամկետանց և անորակ ապրանքներ, գրում է ադրբեջանական «Հագին» կայքը:

 

Հաշվի առնելով ակտիվիստների բացահայտումները՝ Մոսկվայի առևտրի և ծառայությունների վարչությունը և շուկայի ղեկավարությունը որոշում են կայացրել փակել առևտրի տաղավարները։ «Այս պահին առևտրային տաղավարներն ամբողջությամբ մաքրվել են ապրանքից»,-ասել է աղբյուրը։ Դրանց հետագա օգտագործման հարցը ևս քննարկելու են վարչությունն ու շուկայի ղեկավարությունը։

 

Դեկտեմբերի 10-ին կամավոր ակտիվիստները ստուգումներ էին իրականացրել շուկայի տարածքում: Այն բանից հետո, երբ հայտնաբերվել էին ժամկետանց և անորակ ապրանքներ, վաճառողները հարձակվել էին ակտիվիստների վրա։ «Մոսկվորեցկոյե» շուկայում հիմնականում ադրբեջանցիներ են աշխատում։

 

 

 Անկախ

 

Ո՞ր համաշխարհային առաջնորդները չեն մեկնի Սոչի և ինչու

սոչիԹուրքական «Հաբերլերը» մի հետաքրքիր հոդված է հրապարակել այն մասին, թե համաշխարհային որ առաջնորդները իրենց մասնակցությամբ չեն պատվի 2014 թվականի Սոչիի Օլիմպիական խաղերը՝ վեր հանելով նրանց նման որոշման պատճառները: Հայտնի է, որ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էին, որ չեն մասնակցելու Օլիմպիադային: Ճիշտ է, երկու նախագահներն էլ չպարզաբանեցին իրենց որոշման պատճառները, սակայն հասկացրին, որ նման կերպ իրենց բողոքն են արտահայտում Ռուսաստանում գործող օրենսդրության, մասնավորապես սեռական փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականության դեմ:

Իսկ ահա ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմեց խորամանկ քայլի: Վաշինգտոնը հայտարարեց, որ Սոչի չի ուղարկի բարձրաստիճան պաշտոնյաների՝ այն մեկնաբանելով Օբամայի խիստ զբաղվածությամբ: Չնայած Վաշինգտոնը իր որոշումը չկապեց Ռուսաստանում մարդու իրավունքների ոտնահարման հանգամանքի հետ, այնուհանդերձ որոշեց Օլիմպիադայի բացման և փակման արարողությանը չգործուղել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարզիկների:
ԵՄ-ի կոմիսար Վիվիեն Ռեդինգը իր հերթին հրաժարվեց Սոչի մեկնելուց՝ այս որոշումը մեկնաբանելով հետևյալ կերպ. «Ես Սոչի չեմ մեկնի այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական կառավարությունը նման կերպ է վերաբերվում փոքրամասնություններին»:
Այն բանից հետո, ինչ Վաշինգտոնը, Բեռլինը, Փարիզն ու Բրյուսելը հրաժարվեցին մասնակցել Սոչիի Օլիմպիական խաղերին, համաշխարհային մյուս մայրաքաղաքները ևս սկսեցին քննարկել Սոչի մեկնելու կամ չմեկնելու հարցը: Այնպես որ քաղաքական տեսանկյունից Սոչիի Օլիմպիադան կարող է բավական «սառը» անցնել:

Անկախ

Անօրինական տաքսիների առգրավում Ռուսաստանում

getimgԿրասնոդարի մարզում անօրինական տաքսիստների կամ, ինչպես նրանց են անվանում` “ռմբարկուների” հարցը լուրջ  է հատկապես Սոչիում, ուր 2014-ին անց է  կացվելու Օլիմպիադան: Նման վարորդից ավտոմեքենան  առգրավելու նախադեպ արդեն եղել է. մեքենան վերածվել է դաշնային սեփականության, հայտնում է մարզի ադմինիստրացիայի կայքը:

Հուլիսին Սոչիի ոստիկանությունը հայտնաբերել է անօրինական վարորդի, որն աշխատում էր «ВАЗ-21099» ավտոմեքնայով: Քաղաքացու նկատմամբ արձանագրություն է կազմվել ադմինիստրատիվ իրավախախտման վերաբերյալ` առանց արտոնագրի  գործունեություն ծավալելու համար: Ավտոմեքենան կալանքի տակ է վերցվել մինչև դատարանում գործը քննվելը:

Իրավախախտը տուգանվել է 2,5 հազար ռուբլի` մեքենայի առգրավմամբ: Տղամարդը Սոչիի կենտրոնական մարզային դատարանում բողոքարկել է վճիռը, սակայն նա մեղավոր է ճանաչվել. հաշտարար դատարանի կանոնադրությունն ուժի մեջ է մտել: Ավտոմեքենան անփոխհատույց դաշնային սեփականության է վերածվել:

Կուբանում անօրինական փոխադրումների դեմ պայքարը նոր թափ է ստանում: 2013-ի 4-րդ եռամսյակում արդեն  իրավախախտներից 135 ավտոմեքենա է առգրավվել:

15 հայ ընտանիքներ լքել են Արզամասը, քաղաքի հայկական բիզնեսը փակ է. քաղաքապետ

Միխայիլ ԲուզինՀայկական սրճարանում ռուս տղամարդու սպանությունից հետո հայկական օբյեկտների վրա հարձակման հետեւանքով 15 հայկական ընտանիքներ հեռացել են: Այս մասին հայտարարել է Արզամասի քաղաքապետ Միխայիլ Բուզինը,հաղորդում է news.am-ը:

«Ամբողջ հայկական բիզնեսն ընդմիշտ փակված է: «Նոյի» փոխարեն մանկական սրճարան է լինելու»,-ընդգծել է նա:

Բուզինն ընդգծել է , որ քաղաքի հայկական բիզնեսն ընդմիշտ փակ է ու պնդել է, որ «Արզամասում տերերը արզամասցիներն են», հաղորդում է Կոմերսանտը:Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չի մասնակցի Սոչիի Օլիմպիական խաղերին

օլանդՖրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը կիրակի օրը հայտարարել է, որ Ֆրանսուա Օլանդը չի մասնակցի Ռուսաստանում կազմակերպվելիք Ձմեռային օլիմպիական խաղերին, որոնք մեկնարկելու են փետրվարի 7-ին Սոչիում:

Մեկ շաբաթ էլ չի անցել, ինչ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը բոյկոտել էր Օլիմպիական խաղերը, իսկ երբ Ֆաբիուսին հարցրել են Օլանդի մասնակցության վերաբերյալ, նա պատասխանել է, որ մինչ այժմ նախատեսված չէ, որ Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաները կմասնակցեն այդ խաղերին:

Ֆաբիուսը հետագա բացատրություններ չի տվել այդ կապակցությամբ:

Օլիմպիական խաղերը հյուրընկալող Ռուսաստանը մեծապես քննադատվել է մարդու իրավունքների խախտումների, ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ ճնշումների և այս տարվա սկզբին ընդունված նույնասեռականության պրոպագանդայի օրենքի պատճառով:

 

Ռուսաստանում հետիոտնին կստիպեն լուսանդրադարձնող տարրեր կրել

iՄոսկվայում կարող են տուգանել այն հետիոտներին, որոնք գիշերն առանց լուսանդրադարձնող տարրերի են քայլում ճամփեզրով:Պետդումայի անվտանգության գծով  հանձնաժողովի նախագահ Իրինա Սվյատենկոն տեղեկացնում է, որ մոտ ժամանակներում ուղղումներ կմտցվեն Ճանապարհային երթևեկության կանոններում, որպեսզի բարձրացնեն այն մարդկանց անվտանգությունը, ովքեր ապրում են փողոցային նորմալ լուսավորություն չունեցող շրջաններում: Նրա խոսքով, առանց լուսանդրադարձնող տարրերի հետիոտնին տուգանք է սպառնում: Իսկ եթե խախտումը զանգվածային միջոցառումների ժամանակ հայտնաբերվի, ապա նյութական պատասխանատվության կենթարկվեն կազմակերպիչները:

Նախատեսվում է, որ լուսային տարրերը կլինեն տարբեր չափերի ու տեսքի, օրինակ` կախոցներ, հագուստին կպչող ժապավեններ, թևնոցներ ու կապիչներ: Դա կախված կլինի միջոցառման բնույթից ու տարվա եղանակից: Օրինակ` ձմռան տոների ժամանակ տեղին կլինեն հագուստի կպչուն ժապավենները, իսկ ամառվա համար` ապարանջանները:

“Հետիոտների միություն” շարժման նախագահ Սոկոլովն էլ իր հերթին նշում է, որ տուգանքների համար պետք է կատաֆոտների ազգային չափորոշիչ սահմանվի, ինչպես նաև տեղեկություն տարածվի լուսարձակների ձեռքբերման վայրերի մասին:

Վորոնեժում ադրբեջանցիների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել. կան զոհ և վիրավորներ

Վորոնեժ,ադրբեջանցիներ,ծեծկռտուք Ռուսաստանի Վորոնեժ քաղաքի “Պրահա” սրճարանում ադրբեջանցիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը`հղում կատարելով “ՌԻԱ Նովոստի”-ին:

 

Ծեծկռտուքի պատճառը եղել է այն, որ ադրբեջանցի ներգաղթյալները միջամտել են երկու ռուս խմբերի վիճաբանությանը։ Երիտասարդների վեճն առաջացել է այն բանից հետո, երբ մատուցողուհին խնդրել է չծխել։Վիճաբանությանը խառնվել են նաև Ադրբեջանի 5 քաղաքացիներ՝ կանգնելով վիճաբանող խմբերից մեկի կողքին։

 

Նրանք դուրս են եկել փողոց՝ հարաբերություններ պարզելու համար։ Վիճաբանության ընթացքում 20-32 տարեկան վեց տղամարդիկ վնասվածքներ են ստացել։ 19-ամյա ադրբեջանցին մահացել է հիվանդանոցում։ Երկու վիրավորների՝ ադրբեջանցու և ռուսի վիճակը շարունակում է ծանր մնալ։
Ծեծկռտուքի մասնակիցներից երեքը ձերբակալվել են։ Նրանցից մեկը 19-ամյա տղայի սպանության մեջ կասկածվող վորոնեժցին է։

Անկախ 

 

Ռուսաստանում առաջարկել են ստուգել պաշտոնյաների Սահմանադրության իմացությունը

i (5)Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն առաջարկել է պատոնյաներից պարտադիր Սահմանադրության իմացության քննություն ընդունել:

Խորհրդարանի նախագահի  մամլո-քարտուղար Եվգենյա Չուգունովայի խոսքով,  նման ստուգման գաղափարը պաշտպանել են Կրեմլում ու կառավարությունում:

Քննության անցկացման դեպքում, ուսումնական ծրագրի մշակման գործով կզբաղվի Սերգեյ Շախրայը: Նա նշել է, որ  այն օտարերկրացիները, որոնք ցանկանում են դառնալ ՌԴ քաղաքացի, Սահմանադրության իմացությունից ստուգարք են հանձնում, իսկ ռուսական բուհերի շրջանավարտները` ոչ:

Իսկ պետդումայի սահմանադրական օրենսդրության ու պետական կառուցվածքի գծով կոմիտեի փոխնախագահ Վադիմ Սոլովյովի կարծիքով, նման քննությունը նվազ արդյունավետ միջոց է.”Ես կողմնակից եմ, որ պետծառայողների մեծամասնությունը, այդ թվում` պատգամավորները, ունենան իրավաբանական կրթություն, ինչպես Գերմանիայում է, որտեղ չի կարելի պաշտոնյա դառնալ առանց իրավաբանական կրթության: Իրավաբանի ավարտական` գումարած մասնագիտական գծով ավարտական”,վստահ է նա: