Ռուսաստանը դժգոհ է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի զեկույցից

Սերգեյ ՐյաբկովՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը դժգոհ է Սիրիայում աշխատող ՄԱԿ-ի փորձագետների զեկույցից, քանի որ այն քաղաքականացված և կողմնակալ եզրահանգումներ է պարունակում: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»: «Մեղմ ասած, մենք հիասթափված ենք, հաշվի առնելով Սիրիայում աշխատող ՄԱԿ-ի քարտուղարության և փորձագետների ցուցաբերած մոտեցումը, քանի որ նրանք զեկույցը թերի են պատրաստել՝ հաշվի չառնելով այն հանգամանքները, որոնց մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք, նյութեր չհավաքելով այն մյուս երեք փաստերի շուրջ, ինչի վերաբերյալ սիրիական ժողովուրդն ու մենք նրանց կոչ էինք անում»-նշել է Ռյաբկովը:

Փոխարտգործնախարարը հայտնել է, որ իրենք սպասում են Սիրիայից ՄԱԿ- փորձագետների վերադարձին, որպեսզի բացատրություններ պահանջեն: «Օկե Սելստրատի գլխավորությամբ ՄԱԿ-ի փորձագետների աշխատանքը չի ներկայացնում Սիրիայում տեղի ունեցածի պատկերն ամբողջությամբ, այս պարագայում նրանց կայացրած եզրահանգումները քաղաքականացված, կողմնակալ և միակողմանի անվանելուց բացի այլ կերպ չենք կարող որակել»,-ընդգծել է նա:

Մոսկվան նոր կառավարություն ունի

pic_fd76ca4261388ec5df7484dec0f9cb36 (1)Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը մայրաքաղաքի նոր կառավարության կազմն է ներկայացրել: Պաշտոնից հեռացել է քաղաքապետի` տնտեսական հարցերով տեղակալ Շարոնովը, որն աշխատանքի է անցել “Սկոլկովոյում”: Նրա փոխարեն նշանակվել է Նատալյա Սերգունինան, որը գլխավորում էր տնտեսության և  հողային հարաբերությունների ունեցվածքի միավորված բլոկը:

Այլ փոփոխություններ կառավարությունում չեն եղել:”Վերջին 3 տարում կառավարությունը թարմացվել էր 90%-ով, դրա համար էլ, կարծում եմ, որ Մոսկվայի կառավարության հիմնական կազմը կմնա նույնը”;-կառավարության նիստում հայտարարել է քաղաքապետ Սոբյանինը:

Մոսկվայում տեղի է ունենում Հայկ Դեմոյանի «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և Ղարաբաղյան հակամարտությունը» գրքի շնորհանդեսը

demoyan  Այս պահին Մոսկվայում «Արգումենտի ի ֆակտի»  շաբաթաթերթի մամուլի կենտրոնում տեղի է ունենում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն  Հայկ Դեմոյանի  «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և Ղարաբաղյան հակամարտությունը» գրքի շնորհանդեսը: Միջոցառման կազմակերպիչներն են՝  «Ռուս-Հայկական համագործակցություն» կազմակերպությունը և Քաղաքական ու սոցիալական հետազոտությունների Սևծովյան և Կասպյան տարածաշրջանի ինստիտուտը:

Շնորհանդեսին մասնակցում են  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն  Հայկ Դեմոյանը, «Ռուս-Հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ  Յուրի Նավոյանը, Քաղաքական և սոցիալական հետազոտությունների Սևծովյան և Կասպյան տարածաշրջանի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը, ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան  Վլադիմիր Կազիմիրովը, REX ինֆորմացիոն գործակալության  գլխավոր խմբագիր  Մոդեստ Կոլերովը, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը, ԱՊՀ Ինստիտուտի բաժնի վարիչ Միխայիլ Ալեքսանդրովը, Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեյին-Ռաևսկին, Հարութ Սասունյանը (California Courier):

«Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և Ղարաբաղյան հակամարտությունը» ուսումնասիրությունը Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ 20-րդ դարի վերջում ՝ 21-րդ  դարի սկզբին Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության և պատմա-համեմատական վերլուծություն է: Գրքում ներկայացված է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերլուծությունը հայ-թուրքական հարաբերությունների և նեոպանթուրքիզմի արտաքին քաղաքականության դոկտրինի տեսանկյունից:

Գրքի պատրաստման ընթացքում օգտագործվել են նյութեր Բաց Հասարակության Արխիվից (OpenSociety Archives, Բուդապեշտ, Հունգարիա), Մեծ Բրիտանիայի արտաքին գործերինախարարության արխիվից  (British ForeignOffice Public Record), Հայաստանի Ազգային Արխիվից,  Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական արխիվից,  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվից և այլն:

Գիրքը նախատեսված է փորձագետների, գիտնականների, ուսանողների և ընթերցողների լայն շրջանակի համար, ովքեր հետքրքրվում են Կովկասում էթնո-քաղաքական հակամարտությունների բռնկման պատճառներով:

 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Պրիմորսկի մարզում ատոմային սուզանավի վրա հրդեհ է բռնկվել

o_824815ՌԴ Պրիմորսկի մարզում, նավաշինական գործարանի տարածքում, փակ Բոլշոյ Կամեն քաղաքում, հրդեհ է բռնկվել ատոմային սուզանավում: Որոշ տվյալների համաձայն`  բռնկումը տեղի է ունեցել եռակցման աշխատանքների հետևանքով:  Ներկայում վտանգի մեջ են ներսում տեղակայված նավերը:

Դեպքի վայր է մեկնել 13 հրշեջ հաշվարկ: Տեղեկացվում է, որ ռադիացիայի վտանգ չկա` զենքը բեռնաթափված է:

“Իրկուտսկ” նավն ավելի քան 5 տարի կանգնած է Պրիմորյեում` վերանորոգման: Աշխատանքների երկարաձգման պատճառը ֆինանսի անբավարարությունն է:

 

 

 

Բարաք Օբամայի` բանանով կոլաժի համար Իրինա Ռոդնինան մեղադրվում է ռասիզմի մեջ

0Սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է  Բարաք  ու Միշել Օբամաների ֆոտոշոփային լուսանկարը, որն իր թվիթերում է տեղադրել օլիմպիական չեմպիոն “Միացյալ Ռուսաստան” կուսակցությունից պատգամավոր Իրինա Ռոդնինան:

Ռոդնինան կոլաժի տակ գրել է “Խոսքի ազատությունը ազատություն է: Ձեր բարդույթների համար ինքներդ էլ պատասխան տվեք”:

Մոսկվայի կառավարությունը ցրվել է

i (6)Սերգեյ Սոբյանինը Մոսկվա քաղաքի կառավարությունը ցրելու վերաբերյալ համապատասխան հրաման է ստորագրել սեպտեմբերի12-ին: Գործող պաշտոնյաներն իրենց պարտականությունները կկատարեն մինչև նոր կառավարություն կձևավորվի:

Ամուրի Կոմսոմոլսկում ջրի մակարդակը հասել է 895 սմ-ի

iԱմուր գետի մակարդակը շարունակում է բարձրանալ: Այսօր այն հասել է 895 սմ-ի:

Քաղաքի ադմինիստրացիայի տվյալներով, օրվա վերջում ջրի մակարդակը կգերազանցի 2 մ: Տարածաշրջանի իշխանությունները Յունոստ քաղաք բժշկական գնացք են ուղարկել: Գնացքը բաղկացած է 8 վագոնից, որոնցից 6-ում բժիշկներ են: Նրանք պատրաստվում են բժշկական հետազոտություն անցկացնել մինչև սեպտեմբերի 21-ը:

Քաղաքային ադմինիստրացիան հայտնել է, որ բժշկական օգնության կարիք ամենաշատն ունեն այն ընտանիքները, որոնք տուժել են ջրհեղեղից, այդ թվում` թոշակառուներ և 19 հաշմանդամ:

Պուտին՝ արտերկրները փորձում են ապակայունացնել Կովկասը

putinՆախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Ռուսաստանի անվտանգության մարմիններին ավելի խիստ միջոցներով կասեցնել անհանգիստ հյուսիսային Կովկասը ապակայունացնել փորձող այլ երկների ջանքերը:

Պուտինը, անդրադառնալով երկուշաբթի կայացած նախագահական անվտանգության խորհրդի հանդիպմանը, հայտնել է, որ անհայտ արտասահմանյան երկրները և հասարակությունը, ինչպես նաև նրանց ղեկավարման տակ գտնվող միջազգային կազմակերպությունները շարունակում են հյուսիսային Կովկասը որպես հենարան օգտագործել Ռուսաստանի ամբողջ տարածքը ապակայունացնելու համար:

Պուտինը ավելացրել է, որ ահաբեկչական և հանցագործ խմբավորումների վտագի կասեցումը հատկապես կարևոր է հիմա՝ 2014թ-ի Ձմեռային օլիմպիական խաղերից առաջ:

Հյուսիսային Կովկասը Չեչնիայի երկու անջատողական պատերազմներից հետո հայտնվել է իսլամիստական ապստամբությունների մեջ:

 

Սոբյանինն առջևում է

i (1)Մոսկվայում, քաղաքապետի ընտրությունների քվեաթերթիկների 95,5%-ն արդեն  մշակվել է :

Նախնական հաշվարկով, քաղաքապետի պարտականությունները կատարող Սերգեյ Սոբյանինը հավաքել է  51,11%, ՌՀԿ-Պառնաս կուսակցության թեկնածու Ալեքսեյ Նավալնին հավաքել է 27,41%, իսկ ՌԴԿԿ ներկայացուցիչ Իվան Մելնիկովը` 10,74%:

Առաջին փուլում հաղթելու համար, թեկնածուն պետք է հավաքի  ձայների ավելի քան 50%-ը, հակառակ դեպքում, քաղաքապետի աթոռի համար պայքարը կշարունակվի հաջորդ փուլում: Նախնական տվյալների համաձայն, ընտրություններին մասնակցությունը կազմել է գրեթե 32%:

Ամուրի Կոմսոմոլսկում ջրի մակարդակը հասել է 887 սմ

130827043213_leninskoye_evreyskaya_ao_304x171_rianovostiԱյսօր Ամուրի Կոմսոմոլսկում գետի մակարդակը բարձրացել է մինչև 887 սմ:

Հաղթանակ ավանի մոտ մեկ ամբարտակ էլ է ճաք տվել ու հիմա բնակիչների տարհանում է կատարվում:

Շաբաթ օրը ճեղքվել էր Մենդելեև ավանի ամբարտակն ու տարհանվել շուրջ 700 մարդ: Միևնույն ժամանակ Խաբարովսկում ջրի մակարդակը նվազել է 11 սմ ու կազմել 770 սմ:

Հարձակման մեջ Ասադին մեղադրելու հարցում՝ Գերմանիան միացել է ԱՄՆ-ին

G20Գերմանիան միացել է ԱՄՆ-ին և մեծ 20-յակի մյուս տաս անդամների խմբին՝ մեղադրելով Սիրիայի կառավարությանը անցած ամիս քաղաքացիների նկատմամբ քիմիական զենքով հարձակում իրականացնելու համար:

Գերմանիան մեծ 20-յակի անդամ միակ եվրոպական երկիրն էր, որ չէր ստորագրել ուրբաթ օրը Սանկտ Պետերբուրգում կայացած մեծ 20-յակի հանդիպման ավարտին Ռուսաստանի առաջարկած համատեղ հայտարարությունը:

Համաձայնագիրը կոչ է անում միջազգային խիստ արձագանք տալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին, սակայն Սիրիայի կառավարության դեմ ռազմական գործողությունների կոչ չի անում:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելը շաբաթ օրը Լիտվիայի մայրաքաղաք Վիլնյուսում հայտնել է, որ Գերմանիան սպասում էր, մինչև Եվրոպական միության արտաքին գործերի նախարարները ընդհանուր որոշման հանգեին այդ հայտարարությունը պաշտպանելու հարցում:

 

Մոսկվան նշում է Քաղաքի օրը

o_821154Սեպտեմբերի 7-ին Մոսկվան նշում է իր 866-ամյակն ու Քաղաքի օրը.1147-ով է թվագրված Մոսկվայի մասին առաջին հիշատակությունը, որտեղ իշխան Յուրի Դոլգորուկին ընդունել է իր բարեկամներին ու դաշնակիցներին` իշխան Սվյատոսլավի գլխավորությամբ: Ներկայիս Մոսկվան տարածվել է 255 հազար հա տարածքի վրա, բաժանված է 12 վարչական մարզերի ու 125 շրջանների: Անցած տարվա հուլիսից մայրաքաղաքին նոր տարածքներ են միացել, որտեղ ձևավորվել են նոր 2 վարչական մարզեր` 21 ավանով: Դրա շնորհիվ, քաղաքի տարածքը գրեթե երկուսուկես անգամ մեծացել է:

Քաղաքի օրվա հանդիսավոր բացումը կսկսվի կեսօրին, Կարմիր հրապարակում:

Հայաստանում ՌԴ դեսպանության հայտարարությունը Սիրիայի նկատմամբ ԱՄՆ ագրեսիայի հնարավորության կապակցությամբ

russian-embassy1Վաշինգտոնի կողմից ծրագրվող ռազմական գործողությունը Սիրիայի նկատմամբ, շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում կլինի: Սիրիայում ուժի հնարավոր կիրառումը կհանգեցնի կործանարար հետևանքների թեʹ այդ երկրի, թեʹ տարածաշրջանային մասշտաբով, կակտիվանա արմատական ահաբեկչական խմբավորումների գործունեությունը, անխուսափելի կլինի Սիրիայի ներսում և հարևան երկրներում մարդասիրական աղետի սաստկացումը:

ԱՄՆ-ի կոմից ռազմական ուժի հնարավոր օգտագործումը Դամասկոսի դեմ հիմնովին հակասում է ռուս-ամերիկյան համաձայնություններին Ժնևում Սիրաիյի հարցով միջազգային խորհրդաժողովի անցկացման  նախապատրաստման համար ջանքերի ակտիվացման վերաբերյալ:

Սիրիայի դեմ ամերիկացիների կողմից պատրաստվող ռազմական գործողության կապակցությամբ Ռուսաստանի գնահատականները տրված են ս.թ. օգոստոսի 31-ին Վլադիվոստոկում լրագրողների հարցերին ՌԴ նախագահ Վ.Վ. Պուտինի տված պատասխաններում և Ռուսաստանի ղեկավարի` Առաջին ալիքին և «Ասոշիեյթեդ պրեսս» գործակալությանը ս.թ. սեպտեմբերի 4-ին տված հարցազրույցում:

Կոմսոմոլսկում ջրի մակարդակը բարձրացել է 1,5 մետրով

iԱմուրի Կոմսոմոլսկում, այսօր առավոտյան   ամբարտակը քանդվել է ու ջրի մակարդակը բարձրացել 1,5 մ:  Պատահարի վայրից տարհանվել  են երեխաները, մեծերի տարհանումը դեռևս շարունակվում է :

Ջրի մակարդակը Մենդելեև ավանում մեկուկես մետր է բարձրացել: Ջրասույզ է 300 տուն, որոնցում ավելի քան 900 մարդ էր բնակվում: Տուժածներին առաջարկում են տեղափոխել տեղի դպրոցի շենք:

Օբաման համբուրել է Բրազիլիայի նախագահին

obamaՌուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցած G20-ի գագաթաժողովի մասնակից պետությունների ղեկավարների ավանդական դարձած լուսանկարի ժամանակ հետաքրքիր միջադեպ է եղել: Օբաման շատ անկեղծ է ողջունել Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆին՝ համբուրելով նրան: Այդ պահին լրագրողների ուշադրությունից չի վրիպել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայացքը՝ ուղղված համբուրվող նախագահներին:

Այն բանից հետո, ինչ ԱՄՆ-ի Ազգային անվտանգությունը ներթափանցել էր նախագահ Ռուսեֆի էլեկտրոնային փոստ, երկու երկրների հարաբերությունները լարվել էին: Սակայն թուրքական «Ռադիկալը» հաղորդում է, որ G20-ի ժամանակ իր ելույթում Ռուսեֆը նշել է, թե Օբաման ընդունել է իրենց մեղքը և հոկտեմբերին Վաշինգտոն նախատեսվող այցը, որը չեղյալ էր հայտարարվել, կվերանայի:

Ռուս հայտնի մոդելին սպանել է ամուսինը

rus-modeli Ռուս հայտնի մոդել Յուլյա Լոշագինայի դիակը գտնվել է Ուրալյան լեռների անդատներում՝ ամբողջովին մերկ, կոտրված պարանոցով և այրված դեմքով: Այս մասին հայտնում է թուրքական «Haberler»-ը՝ վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները: Մահացածի ինքնությունը պարզելուց հետո ձերբակալվել է նրա ամուսինը՝ լուսանկարիչ Դմիդրի Լոշագինը: Համապատասխան ստուգումներից հետո կասկածյալի մոտ ՄԻԱՎ-ի վարակ է հայտնաբերվել:

Պարզվել է, որ Յուլյան ՁԻԱՀ-ով հիվանդ է եղել: Դմիդրին, իմանալով այդ մասին, սկսել է կարծել, թե կինը իրեն էլ է վարակել: Վախից խելագարության հասած Դմիտրին սպանել է երիտասարդ կնոջն ու նետել անտառում: Ռուսաստանի Պերվոուրալսկ քաղաքում տեղի ունեցած դատական լսման ժամանակ Դմիտրին ասել է, որ սիրում էր կնոջը և հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները:

Եղրևանին սեպտեմբերին ծաղկել է

i (4)Աշնան  գալու հետ Տվերում ծաղկել է եղրևանին: Բնության նման շեղում  Մոսկվայից 100 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքի բնակիչներն առաջին անգամ չէ, որ տեսնում են: Մասնագետներն այդ երևույթը կապում են  գլոբալ տաքացման հետ: Փորձագետների կարծիքով   “արտապլանային” գարունը ոչ մի լավ բան չի ասում: Նրանց կարծիքով, երբ մայիսին ծաղկման բնական շրջանը գա, այդ թփերն այլևս չեն ծաղկի:

Մեդվեդևն իր աշխատավարձը հատկացրել է ջրի տակ անցնող Հեռավոր Արևելքին

899Այսօր` սեպտեմբերի 5-ին, մի շարք պաշտոնյաներ  շուրջ 2 մլն ռուբլի դրամական հատկացումներ են արել Հեռավոր Արևելքում ջրհեղեղից տուժածներին: Վարչապետ Մեդվեդևն էլ իր մեկ ամսվա աշխատավարձն է  հատկացրել:

Միջտարածաշրջանային ասոցիացիան հատուկ հաշվեհամար է բացել: Այսօրվա դրությամբ արդեն 18,5 մլն ռուբլի է կուտակվել: Գումարներ են տրամադրել 296 քաղաքացի, 9 միացյալ ձեռնարկություն, բյուջետային հիմնարկ ու կոոպերատիվ, հասարակական 7 կազմակերպություն ու ֆոնդ, ինչպես նաև 50 ընկերություններ:

Ռուսաստանում “Մեծ քսանյակի” գագաթնաժողովն է սկսվել

iԱյսօր Սանկտ Պետերբուրգում մեկնարկում է “Մեծ քսանյակի” գագաթնաժողովը, որտեղ կքննարկվեն Սիրիայում ստեղծված իրավիճակը,գործազրկության դեմ պայքարի ու տնտեսական աճի արագացման պլանները: Գագաթնաժողովը կտևի 2 օր:

”Մեծ քսանյակի” մեջ են հետևյալ երկրները.Ավստրալիա, Արգենտինա, Բրազիլիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ինդոնեզիա, Իտալիա, Հնդկաստան,Սաուդյան Արաբիա, ԱՄՆ, Թուրքիա, Ֆրանսիա,Կանադա, Չինաստան, Մեքսիկա, Ռուսաստան, ՀԱՀ, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա , ինչպես նաև` ԵՄ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աշակերտների համար թիկունքից կատու է նկարել

President PutinՌուսաստանի նախագահը իր հմտությունները ցուցադրել է Սիբիրյան Կուրգանի դպրոցներից մեկի գրատախտակի վրա:

Աշակերտները ծիծաղից թուլացել են, երբ նախագահը գրատախտակին թիկունքից կատու է նկարել աշակերտների համար:

«Սա ձեզ, որ հիշեք» ըստ Huffington Post-ի՝ հայտնել է նա:

Երբ աշակերտները հարցրել են, թե դա ինչ նկար է, Պուտինը պատասխանել է, որ դա կատու է հետնամասից, որից հետո աշակերտները սկսել էին ծիծաղել:

Վերջերս Ռուսաստանի նախագահը ոչ բարեհաճ վերաբերմունք էր ցուցաբերել արվեստի նկատմամբ, երբ ոստիկանությունը ցուցասրահից առգրավել էր կնոջ ներքնազգեստով Պուտինին պատկերող նկարը՝ հայտնելով, որ այն խախտում է օրենքը: