Եգիպտոսում կարող է արգելվել «Մուսուլման եղբայրներ» շարժման գործունեությունը

musulmanԵգիպտոսի նոր իշխանությունները ուզում են արգելել երկրում «Մուսուլման եղբայրներ» շարժման գործունեությունը: Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը»՝ նման հայց երկրի կառավարությանը կից գործող փորձագետների խորհուրդը ներկայացրել է Եգիպտոսի նախարարների կաբինետին:
«Մուսուլման եղբայրներ» շարժման անդամների ձերբակալությունները սկսվեցին այն բանից հետո, երբ ռազմական հեղաշրջման հետևանքով իշխանազրկվեց նախագահ Մուհամադ Մուրսին: Վերջինս, ինչպես նաև շարժման անդամները հայտնվեցին Կահիրեի բանտում: Մուրսին մեղադրվում է «Համաս» շարժման հետ համագործակցելու մեջ:
1928 թվականին հիմնադրված շարժումը տասնյակ տարիներ Եգիպտոսում անօրինական էր գործում, քանի որ 1954 թվականին Եգիպտոսի զինվորական առաջնորդները արգելեցին նրանց գործունեությունը: Միայն Հոսնի Մուբարաքի վարչակարգի անկումից հետո այն աշխարհին հանդես եկավ որպես լավ կազմակերպված քաղաքական ուժ:

 

Թուրքիայում տարաձայնություններ են նկատվում սիրիական հարցի շուրջ

siria Թուրքական «Սաբահ» պարբերականը իր այսօրվա համարում անդրադառնում է վարչապետ Էրդողանի հայտնած այն տեսակետին, թե քանի դեռ համաշխարհային հանրությունը Սիրիայի դեմ վճռական գործողություններ չի ձեռնարկել, Բաշար Ասադի կառավարությունը շարունակելու է զանգվածային սպանություններ իրագործել: «Համաշխարհային մակարդակով որոշումը գտնվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ հինգ պետությունների ձեռքում, և դա հակաժողովրդավարական է»,-նշել է Էրդողանը: Վերջինս նաև հայտարարել է, որ Թուրքիան կողմ է այն բոլոր որոշումներին և գործողություններին, որոնք կդադարեցնեն արյունահեղությունը Սիրիայում:
Այնուհանդերձ Սիրիա ռազմական ներխուժման հարցում Թուրքիայում բոլորը չեն միակարծիք: Մասնավորապես Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Հիքմեթ Չիչեքը կողմ չէ այդ որոշմանը: Չիչեքը նշել է, որ ԱՄՆ-ը և Եվրոպան Սիրիայից հեռու են գտնվում: «Նրանք գործողություններ կիրականացնեն այդ երկրում, ապա կլքեն այն, իսկ Թուրքիան կմնա Սիրիայի հետ, այս պատճառով էլ Թուրքիան չպետք է խառնվի այս հարցին»,-ասել է Չիչեքը:

Ի վերջո հաղթանակը մերը կլինի. 11-ամյա Հաֆըզ Ասադ

  1. asadՍիրիայի նախագահ Բաշար Ասադի որդին՝ 11-ամյա Հաֆըզ Ասադը իր «Facebook»-յան էջում գրել է, թե ԱՄՆ-ի զորքերի հարձակումը մեծ սխալ է լինելու: Այս մասին հաղորդում է թուրքական «Ռադիկալը»: Ահա, թե ինչ է գրում փոքրիկ Ասադը. «12 ժամ սպասեցինք: Ասել են 48 ժամ, դեռ սպասում ենք: Միգուցե ԱՄՆ-ը ունի աշխարհի ամենամեծ բանակը, սակայն նրա զինվորները, իմ կարծիքով, ամենավատն են: ԱՄՆ-ը հայտարարել է, որ կփրկվի ձեռքում ունեցած տեխնոլոգիայով: Ոմանք կարող են մտածել, որ ԱՄՆ մեզնից ուժեղ է և կարող է ոչնչացնել մեր բանակը: Սակայն նա չի կարող վերացնել մեր դիմադրությունը: Ուզում եմ, որ նրանք հարձակվեն մեզ վրա, քանի որ շատ մեծ սխալ կգործեն, որը կբերի անսպասելի բաների սկբզբին: Ի վերջո հաղթանակը մերը կլինի, կարևոր չէ, թե որքան ժամանակ կպահանջվի»:

Սիրիական պատերազմը 7500 երեխայի կյանք է խլել

siria«Al-Arabia» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ սիրիական կոնֆլիկտի սկզբից ցայսօր, այսինքն 2011թվականի մարտ ամսից, մոտ 7500 երեխա է զոհվել: Հրապարակված տվյալների համաձայն՝ պատերազմի զոհը դարձած երեխաներից 4225-ը տասը տարեկանից փոքր է եղել, 55-ը՝ մեկ տարին չլրացած երեխաներ: Ամենից շատ երեխա է զոհվել Հալեպ քաղաքում և դրա շրջակայքում, որտեղ սպանվել է 1587 երեխա:

Ավելի քան երկու տարի է, ինչ Սիրիայում շարունակվում են կառավարական և ընդդիմադիր ուժերի բախումները: ՄԱԿ-ի տվյալներով՝ սիրիական հակամարտության զոհ է դարձել ավելի քան 100 հազար մարդ:

Քիմիական զենք կիրառելու հրամանն արձակել է Ասադի եղբայրը. NBC

da3001377838469Դամասկոսի մոտ քիմիական զենք գործադրելու հրամանն արձակել է Ասադի եղբայր Մահեր Ասադը: Ինչպես այսօր հայտնել է NBC հեռուստաալիքը, ամերիկյան հետախուզությունը որսացել ու ձայնագրել է Հանրապետական գվարդիայի հրամանատար  Մահեր Ասադի   ու քիմիական զենքի ջոկատի հրամանատարի հեռախոսազրույցը: Մահեր Ասադը հրամայում  է ենթակային համապատասխան միջոցներ ձեռնարկել:

ԱՄՆ ադմինիստրացիան այդ հեռախոսազրույցի ձայնագրությունը 100%-անոց ապացույց է համարում Ասադի վարչակարգի` քիմիական զենքի կիրառման մասնակցության կապակցությամբ:  Հենց այդ պատճառով էլ ԱՄՆ նախագահ Օբաման «ստիպված» Ասադի բանակին հարվածելու նախապատրաստության հրաման է արձակել, չնայած նրա  դաշնակից մեծ Բրիտանիան  հրաժարվել է մասնակցել ռազմական օպերացիային:

Սիրիան կարող է ինքն իրեն պաշտպանել. Բաշար Ասադ

ասադ Մինչ ԱՄՆ-ը և իր դաշնակիցները պատրաստվում են ռազմական ներխուժում իրականացնել Սիրիա, նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ինքն իրեն պաշտպանելու ցանկացած ագրեսիայից: Այս մասին հաղորդում է թուրքական «Haberler»-ը, հիմնվելով Սիրիայի պետական հեռուստաընկերության տարածած տեղեկության վրա: «Սիրիայի նկատմամբ ուղիղ ագրեսիայի սպառնալիքը ավելի կամրապնդի մեր սկզբունքները ժողովրդի անկախության հարցում: Սիրիան իրեն կպաշտպանի ցանկացած ագրեսիայից»,-նշել է Ասադը:

Հիշեցնենք, որ դրությունը Սիրիայում ծայրահեղ է: Արևմտյան երկրները, մասնավորապես ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, սկսեցին բացեիբաց խոսել սիրիական կոնֆլիկտին ռազմական միջամտություն իրականացնելու մասին՝ հիմնվելով քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ  չճշտված տեղեկությունների վրա: Նշենք նաև, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիրիա նեխուժելու վերաբերյալ առայժմ որևէ որոշում չի կայացրել:

 

ԱՄՆ ուժերի դեմ` կամիկաձե օդաչուների խումբ

i (2)Սիրիայի իշխանությունները պատրաստ են ցանկացած քայլի դիմել` ԱՄՆ ԶՈՒ հարձակումը կասեցնելու համար, ընդհուպ` կամիկաձե-օդաչուների:

“Եթե մենք չկարողանանք դիմադրել թշնամական ավիացիային, ապա մեզ կօգնեն այն օդաչուները, որոնք պատրաստ են հակառակորդի ինքնաթիռները խոյահարել”,-նշել է Դամասկոսի ՀՕՊ հենակայանի սպաներից մեկը:

Նրա խոսքով, արդեն ստեղծվել է “կամիկաձե-օդաչուների խումբ` 13 հոգուց”:

Բացի այդ, կան նաև 8 հազար մահապարտներ, որոնք ցանկացած պահին կարող են  զոհվել` թշնամու ագրեսիան կասեցնելու համար:

Բաշար Ասադը ընտանիքի հետ Թեհրա՞ն է մեկնել

asad  Մինչ ԱՄՆ-ը և իր դաշնակիցները պատրաստվում են ռազմական ներխուժում իրականացնել Սիրիա, մամուլում լուրեր են տարածվում, որ երկրի նախագահ Բաշար Ասադը ընտանիքի և կառավարական մի շարք պաշտոնյաների հետ մեկնել է Իրանի մայրաքաղաք Թեհրան: Մասնավորապես եգիպտական «El-Nahar» հեռուստաընկերությունը տեղեկություն է տարածել, թե Ասադը երեկ երեկոյան անակնկալ այց է կատարել Թեհրան: Սակայն այս տեղեկությունը չի հաստատվել վստահելի աղբյուրների կողմից:

Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը»՝ Իրանի պետական հեռուստատեսությունը հարցազրույց է ունեցել Իրանի ԱԳՆ-ի աշխատակցի հետ, որը հաստատել է այն տեղեկությունը, թե Բաշար Ասադի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանի Իմամ Հոմեյնի օդանավակայանում: Սակայն այն լուրը, թե Ասադին ուղեկցել են ընտանիքի անդամներն ու պետական պաշտոնյաներ, առայժմ չի հաստատվել:

Լիբիան հաջորդ ամիս դատարանի առաջ կկանգնեցնի Քադաֆիի որդուն

gadhafi-sonԼիբիայի գլխավոր դատախազը հայտնում է, որ հանգուցյալ դիկտատոր Մուամար Քադաֆիի որդին և նրա գլխավոր լրտեսը մեղադրվել են 2011թ-ին Լիբիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ մարդասպանության համար:

gadhafi-sonԱբդել-Քադեր Ռադվան երեքշաբթի տեղեկացրել է, որ Քադաֆիի 42 տարի իշխանության տարիներին և ութ ամիս տևած քաղաքացիական պատերազմի ժամանակ իրականացված հանցագործությունների հիմունքներով դատավարությունը կսկսվի սեպտեմբերի 19-ին մայրաքաղաքում: Մեղադրյալները նախկին ազգայի անվտանգության պետ Աբդուլա ալ-Սենուսին և հսկողության տակ գտնվող նախկին դիկտատորի միակ որդին՝ Սեյֆ ալ-Իսլամ Կադաֆին են:

Քադաֆիի որդին այժմ վերահսկողության տակ գտնվում է Լիբիայի Զինթան քաղաքում: Միջազգային հանցագործության դեմ դատարանի դատավորները որոշում են կայացրել, որ Լիբիան չի կարող արդարացի դատավճիռ կայացնել Սեյֆ ալ-Իսլամիի նկատմամբ և խնդրել են նրան Հաագայի դատարանին հանձնել:

 

Դամասկոսի կենտրոնում հայ է զոհվել

damaskԹուրքական «Haberler»-ը, վկայակոչելով ՀՀ ԱԳՆ-ի «Facebook»–յան էջում տարածած հաղորդագրությունը, հայտնում է, որ Դամասկոսի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է հայազգի Հակոբ Սարգսյանը: «Հրաձգության հետևանքով կան նաև վիրավորներ, մասամբ վնասվել է Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, ինչպես նաև եկեղեցուն կից գործող հայկական դպրոցի պատերը»,-ասվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Սիրիայի հայկական համայնքը մինչև վերջերս մոտ 100 հազարի էր հասնում, որից մոտ 60 հազարը ապրում էր Հալեպում, իսկ մնացածը Դամասկոսում, Լաթակիայում և այլ քաղաքներում: Երկրում ռազմա-քաղաքական իրադրության բարդացման պայմաններում սկսվեց սիրիահայերի արտագաղթը դեպի Հայաստան և այլ երկրներ: Սիրիայում շուրջ 1,5 տարի շարունակվող զինված ընդհարումը մոտ 93 հազար մարդու կյանք է խլել, ավելի քան 230 հազար մարդ փախստական է դարձել, մոտ 3 մլն մարդ հումանիտար օգնության կարիք ունի:

 

«ՊԱՏՄԱԿԱՆ ՍԽԱ՞Լ»

derenik_melikyan1-Ռուսաստանի արտգործնախարար Լաւրովն է վերնագրի հեղինակը, որն օրերս ուղղել է ԱՄՆ-ին՝ Սիրիայի դէմ ռազմական ուժի կիրառումից խուսափելու համար: «Սիրիայի հարցում ձեր կողմից թոյլ տրւող «պատմական սխալը»,- ընդգծել է Լաւրովը,- կը ներքաշի ողջ տարածաշրջանը անկանխատեսելի պատերազմի մէջ…»:

2-Նոյն հարցի վերաբերեալ կայացել են հեռախօսազրոյցներ՝ Լաւրովի եւ իր գերման գործընկերոջ եւ Օբամա-Քամերոնի միջեւ, իսկ զուգահեռ սրանց՝ Ֆրանսիան ի նախագունէ խիստ դիրքորոշում որդեգրելով՝ յայտարարել է Սիրիայի դէմ զինուժ կիրառելու մասին՝ վերջնիս կողմից քիմիական զանգւածային զէնք օգտագործելու պատճառով:

3-ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Բան Կի Մունը, ինչպէս երբեւէ, այս խնդրում եւս հրապարակել է պրոտոկոլային դատապարտանքի յայտարարութիւնը, իսկ հէնց սկզբից Ասադի գահընկէցութիւնն սադրող հակաալաւիական Թուրքիան ու Ս. Արաբիան ակնդէտ սպասում էին «համաշխարհային հանրութեան» նմանատիպ համախոհութեան ձեւաւորման վերջին փուլին, որին հասնելու «յարմարագոյն» գործօնն է հանդիսացել քիմիական զէնքը:

4-Ուրւագծւած սցենարը շատ նմանութիւններ ունի նոյն «համաշխարհային հանրութեան» կողմից Իրաքի դէմ յարձակման սցենարին, այն տարբերութեամբ, սակայն, որ այսօր, թիրախ ընտրած երկրի նախագահ Ասադի դիրքերը օրէօր ոչ թէ թուլանում, այլեւ գնալով աւելիով են ամրապնդւում, յատկապէս, երբ քաղաքական ու դիւանագիտական մակարդակում եւս վայելում է Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի, իսկ այժմ էլ «բախտակից» Լիբանանի ու Իրաքի հովանաւորութիւնը:

5-«Համաշխարհային հանրութեան» համախմբումը Ասադի դէմ, սակայն, պատկերացնելի չէ առանց քարոզչական համարժէք սցենարների, իսկ այստեղ եւս գործի լծւեցին «Ալջազիրայական» հնարքները՝ քիմիական զէնքերի կիրառման դատապարտելիութեան եւ օգտագործողի, «Ալ Ջազիրա»-ի մատուցմամբ՝ Ասադի իշխանութեան պատժելիութեան արդարացման վերաբերեալ…

6-…Եւ ինչպէս լրահոսից է երեւում, ներկայ պահին ԱՄՆ (ՆԱՏՕ) զինուժերը սպասում են հրահանգի, իսկ «հարեւանների հետ զրօ խնդիր» ունեցող Թուրքիան էլ ուժեղացնում ու զգօնութեան է բերում Սիրիային սահմանակից իր զօրամիաւորումները:

7-Կը հրաժարւի՞ արդեօք «համաշխարհային հանրութիւնը» Լաւրովի ասած «պատմական սխալի» ուղղութեամբ ընթանալուց, թէ՞ Միջին ու Մերձաւոր արեւելեան, Արաբա-աֆրիկեան, Հարաւկովկասեան աշխարհամասերում առգոյ թէժ կէտերը մօտալուտ ապագայում կը վերածւեն աշխարհասասան բռնկւող անմարելի հրդեհների:

Յար եւ նման 100 տարի առաջ թոյլ տրւած «պատմական սխալին», որն էլ յանգեցրեց Առաջին համաշխարհային պատերազմի…

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ
ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Սաուդյան թերթ. Ասադի բանակի կիրառած քիմիական մարտագլխիկներով հրթիռները պատրաստվել են Իրանում

da3001377496030Ասադի բանակի կիրառած քիմիական մարտագլխիկներով հրթիռները պատրաստվել են Իրանում. այս մասին  գրել է “Ալ-Վաթան” սաուդյան թերթը, օգոստոսի 26-ին: Աղբյուրների տեղեկացմամբ, հրթիռների պատրաստման համար կիրառվել են հատուկ միջոցներ, որ հնարավորինս անհնար լինի դրանց նույնականացումը: Մասնավորապես, հրթիռների վրա ոչ մի տեղ գործարանային նշան կամ էլ սերիական համար չկա:

Սաուդյան հրատարակությունը նշում է, որ քիմիական զենքի կիրառումն իրականացվել է Իրանի իշխանությունների ուղղորդմամբ:

Բրիտանական նավատորմը Սիրիային հարվածելու նախապատրաստություն է տեսնում

Օգոստոսի 25-ին The Telegraph-ը հայտնել է, որ Բրիտանիայի ռազմա-ծովային նավատորմը Սիրիայում քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան,  ԱՄՆ-ի հետ Սիրիային հարվածելու նախապատրաստություն է տեսնում:

pic_d2991693a2c17b7597d71b9e060985fdԲրիտանիայի վարչապետ Քեմերոնի ու ամերիկյան իշխանությունների բանակցությունները շարունակվում են: Համաձայնության ձեռքբերման դեպքում, ըստ աղբյուրների, ռազմական գործողություն կիրականացվի արդեն հաջորդ շաբաթ:

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգի խոսքով, ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները պետք է Սիրիայի նախագահ Ասադին ցույց տան, որ համաշխարհային հասարակայնությունը չի կարող անտարբեր մնալ Սիրիայի բնակչության դեմ  քիմիական զենքի կիրառման  “անպատժելիության”  առիթով:

ԱՄՆ ՌԾՈՒ-ն սկսել են ուժեր բերել Սիրայի տարածք`   քիմիական զենքի մասին տեղեկությունը ստանալուց հետո: Սիրիական ընդդիմությունը քիմիական հարձակման մեջ մեղադրում է  Սիրիայի իշխանություններին, սակայն, պաշտոնական Դամասկոսը հերքում է իր հասցեին հնչած մեղադրանքը: Պետական ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին թունելներում ընդդիմության քիմիական զենքի պահեստների հայտնաբերման վերաբերյալ:

ԱՄՆ-ը կձախողվի, եթե ներխուժի Սիրիա. Բաշար Ասադ

ասադ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ին ձախողում է սպասվում այն դեպքում, երբ վերջինս հարված հասցնի Սիրիային: «Սիրիայի տարածք ռազմական ներխուժման հարցը առաջին անգամը չէ, որ օրակարգ է գալիս: Ճգնաժամի սկզբից ի վեր ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան փորձում էին ռազմական ներխուժում իրականացնել, բայց, ի դժբախտություն իրենց, գործը այլ ընթացք ստացավ»,-հայտարարել է Ասադը:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնվել էր ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի հայտարարությունը այն մասին, որ ամերիկյան զինված ուժերը սիրիական խնդրի լուծման համար կարող են ռազմական օպերացիա իրականացնել Սիրիայում, եթե նախագահ Բարաք Օբաման նման հրաման արձակի: Իսկ նախագահ Օբաման էլ իր հերթին հայտարարել էր. «Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, ոչ ժողովրդական հեղափոխություն է, ոչ էլ բարեփոխումների պահանջ: Դա ահաբեկչություն է:»

Իսրայելում անց է կացվել նացիստական ցեղասպանությունից փրկված կանանց գեղեցկության մրցույթ

Miss Holocaust Survivor Beauty Pageant in Israel1Իսրայելում անց է կացվել միս ցեղասպանությունից փրկված գեղեցկության մրցույթը, որին մասնակցել են 70-նն անց, հրեաների ցեղասպանությունից փրկված 16 կանայք:

Մրցույթը անց է կացվել Հայաֆա քաղաքում հինգշաբթի օրը: Անցած տարի կազմակերպվելուց հետո սա երկրորդ անգամն էր, որ նման մրցույթ էր անցկացվում:

Այն կազմակերպվել էր միջազգային քրիստոնեական դեսպանության և ցեղասպանությունից փրկվածների կազմակերպության հովանավորությամբ:

Այս մրցույթի նպատակն է բարձրացնել մասնակից կանանց ինքնագնահատականը՝ շքեղության որոշ մասնիկ մտցնելով նրանց կյանք:

Մրցույթի կազմակերպիչները գնահատում էին մասնակիցների ոչ միայն արտաքին, այլև ներքին գեղեցկությունը:

Այս տարվա հաղթողը 93-ամյա Շոշանա Կոլմերն էր, որը մեծացել էր Չեխոսլովակիայում՝ նախքան Աուշվիցում բանտարկվելը: Նա դեռևս կրում է այն անձնական համարը, որը նրա մաշկին դաջել էին նացիստական ճամբարում:

Մրցույթի քննադատները, սակայն, պնդում են, որ խոցելի ծերերին ժամանցային շոուի ժամանակ ցուցադրելը վատ գաղափար է:

 

Իսրայելը հրթիռային հարձակում է իրականացրել Լիբանանի ուղղությամբ

israel-lebanon-attack (1)Ուրբաթ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են, որ Իսրայելի օդային ուժերը ի պատասխան հինգշաբթի Իսրայելի ուղղությամբ Լիբանանից արձակված հրթիռներին՝ հարվածել են Լիբանանի Բեյրութ և Սիդոն քաղաքների միջև ընկած տարածքներին:

Իսրայելի պաշտպանության ուժերը երկրի ուղղությամբ արձակված հրթիռները բնութագրել են որպես ահաբեկչական ագրեսիա Լիբանանի տարածքից:

Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հաստատել է ուրբաթ իսրայելական ռազմական ինքանթիռների հարձակման փաստը:

Իսրայելի պաշտպանության ուժերի տվյալներով՝ հարձակումը իրականացվել է հինգշաբթի Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակված չորս հրթիռներին ի պատասխան, որոնցից երկուսը հարվածել էին բնակելի հատվածների:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն խոստացել էր, որ իրենք կպատասխանեն այդ հարվածին:

Իսրայելալիբանանյան սահմանը դիտարկող ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը հինգշաբթի ուղղաթիռ էին ուղարկել Իսրայելի նկատմամբ Տիր քաղաքից իրականացված հարձակումը ուսումնասիրելու համար:

Հայտարարության համաձայն երկու կողմերն էլ հաստատել են իրենց հետաքրքրությունը իրավիճակը հսկողության տակ պահելու վերաբերյալ և խոստացել համագործակցել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի հետ:

 

Սիրիացի փախստական երեխաների թիվը հասել է մեկ միլիոնի

iՄԱԿ-ի  փախստականների ու երեխաների գործերով զբաղվող գործակալության տվյալներով(ՅՈՒՆԻՍԵՖ), Սիրիայից փախստական-երեխաների թիվը հասել է մեկ մլն-ի:

ՄԱԿ-ի փորձագետներն այդ նիշն անվանել են “խայտառակություն”:

Սիրիայից դուրս եկած երեխաներից բացի, ՄԱԿ-ը ևս շուրջ 2 մլն երեխա է հաշվվում, որոնք մնացել են երկրում, սակայն ստիպված հեռացել են հարազատ վայրերից:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն, բոլոր փախստականների կեսը երեխաներ են, որոնց ¾-ի  տարիքը ցածր է 11-ից:

Իսրայելի ուղղությամբ չորս հրթիռներ են արձակվել, որոնք երկրի տարածք չեն հասել

hi-rocketfireԻսրայելցի զինվորականի տեղեկություններով՝ Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ չորս հրթիռներ են արձակվել, սակայն դրանցից ոչ մեկը չի հասել երկրի տարածք:

Ռազմական ներկայացուցիչ գնդապետ Պիտեր Լերները հայտնում է, որ հրթիռները արձակվել են հինգշաբթի օրը Լիբանանի Տյուրոս նավահանգստային քաղաքի կողմից: Չորս հրթիռներից մեկը վնասազերծվել է իսրաելական “Iron Dome” պաշտպանական համակարգի միջոցով, իսկ մյուսները Իսրայելի տարածք չեն հասել: Նրա տեղեկություններով՝ Իսրայելի հյուսիսային շրջաններում փողոցներն ու մեքենաները թեթևակի վնասվել են՝ հակահրթիռային համակարգի միջոցով հրթիռը վնասազերծելու ընթացքում:

Լերները կատարվածի մեջ մեղադրում է համաշխարհային ջիհադիստական տարրերին՝ նկատի ունենալով Ալ-Քաիդայի հետ կապ ունեցող խմբավորումներին:

Դամասկոսի մոտակայքում նյարդային գազով հարձակման ընթացքում զոհվել է 213 մարդ ներառյալ՝ կանայք և երեխաներ

Syrian girl receiving treatmentՍիրիայի ակտիվիստները մեղադրել են նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերին այսօր տեղի ունեցած նյարդային գազով հարձակման մեջ, որի ժամանակ զոհվել Է 213 մարդ: Եթե այս պնդումները հաստատվեն, ապա այս դեպքը կհամարվի երկու տարի տևող քաղաքացիական պատերազմի ընթացքում թունավոր գազ օգտագործելու վատագույն դեպքը:

Ակտիվիստները նշում են, որ քիմիական բաղադրիչներով հրթիռները հարվածել են Դամասկոսի արվարձաններին արևածագից առաջ:

Սիրիայի պետական հեռուստաընկերությունը ժխտել է քիմիական զենքի օգտագործման փաստը և հայտնել, որ իրենք կենտրոնացած են երեք օր առաջ ՄԱԿ-ի քիմիական զենքի գծով մասնագետների թիմի հետ աշխատանքով:

Syrian activists inspect the bodies of peopleՀամացանցում տարածվել են մահացած երեխաների նկարները իրադրության լրջության մասին ահազանգելու համար:

Այժմ ՄԱԿ-ի թիմը ուսումնասիրում է` արդյո՞ք երկու կողմերը պատերազմի ընթացքում քիմիական զենք օգտագործել են, թե ոչ: Այս հարցը հանդիսանում է նաև Սիրիայի շուրջ ընթացող միջազգային դիվանագիտական բանավեճի հիմնական նյութը:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլիամ Հեյգը պահանջել է, որ Սիրիան թույլ տա ՄԱԿ-ի տեսուչներին անմիջականորեն ուսումնասիրել քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ պնդումները:

Արտաքին գործերի քարտուղարը նշել է, որ եթե թունավոր գազի օգտագործման պնդումները հաստատվեն, ապա իրենք անկասկած ամեն բան կանեն նման կերպ վարվողներին իրենց արարքների համար պատասխանատվության ենթարկելու համար:

Բուժքույրերից մեկի տվյալներով՝ Դամասկոսի արվարձաններում 213 մարդ է զոհվել:

Նա նաև հայտնել է, որ զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են՝ ավելացնելով, որ նրանց մոտ եղել են նյարդային գազից թունավորման ախտանիշներ:

Վերջին հինգ օրվա ընթացքում Իրաքում Սիրիացի փախստականների մեծ ներհոսք է գրանցվել

damon-syria-mass-exodusՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի տեղեկություններով՝ վերջին հինգ օրվա ընթացքում շուրջ 30,000 սիրիացի փախստականներ են ներթափանցել Իրաքի Քուրդիստանի շրջան:

Ներհոսքը սկսվել է հինգշաբթի, երբ Իրաքի Քուրդիստանի շրջանի կառավարությունը ժամանակավոր պոնտոնային միջանցք էր բացել:

Մինչ միջանցքի բացելը, հազարավոր սիրիացի փախստականներ, խուսափելով Սիրիայի քաղաքացիական պատերազմից, արդեն ներթափանցել էին Իրաքի տարածք:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակը և նրա գործընկեր թիմերը աշխատում են փախստականներին սնունդով, ջրով, վրաններով, շարժական զուգարաններով և այլ պարագաներով ապահովելու ուղղությամբ:

Նախկինում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը Իրաքում գրանցել էր 155,000 սիրիացի փախստականների: Գործակալության տվյալներով ՝ վերջին ներհոսքը կոնֆլիկտի ընթացքում երբևէ գրանցված ամենամեծաքանակներից մեկն է:

Անցած շաբաթ գործակալությունից հայտնել էին, որ սիրիացի փախստականների թիվը Լիբանանում հասնում է ավելի քան 684,000-ի, Հորդանանում՝ 516,000-ի, Թուրքիայում՝ 434,000-ի և Եգիպտոսում՝ 107,000-ի: