Բոլիվիայի նախագահը թույլատրել է ռազմական ուժերին կործանել թմրանյութ տեղափոխող ինքնաթիռները

Էվո Մորալես   Բանն այն է, որ Բոլիվիայի որոշ հատվածներում անպատիժ օգտագործում են ոչ մեծ ինքնաթիռներ` թմրանյութերի սեփական բեռները տեղափոխելու նպատակով:

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը ռազմական ուժերին  երկրի տարածքում թմրանյութ տեղափոխելու նպատակով օգտագործվող ինքնաթիռները կործանելու թույլտվության մասին օրենք է ստորագրել:

Մինչ այս Բոլիվիան տարածաշրջանի միակ երկիրն էր, որը չուներ օդային տարածքների անվտանգության երաշխավորման օրենք: Պետության ղեկավարը նշել է, որ երկրի որոշ տարածքներում թմրաբիզնեսով զբաղվողները ինքնաթիռներ են օգտագործում իրենց բեռները տեղափոխելու նպատակով:

« Իսկ այժմ, շնորհիվ այդ օրենքի`մենք կտիրապետենք գործիքի, որը թույլ կտա թմրանյութերի անօրինական առևտրի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնել»,- նշել է նախագահ Մորալեսը:

Բոլիվիայի նախագահը նաև նշել է, որ Բոլիվիայի օդային տարածության անվտանգության ապահովման նպատակով Բոլիվիան ռադարների կարիք ունի: «Մենք բանակցում ենք այժմ երկրների հետ, որոնք պատրաստ են մեզ տրամադրել անհրաժեշտ տեխնոլոգիաները. սա կարևոր է ոչ միայն թմրաբիզնեսի կանխարգելման, այլև ազգային տարածքների ինքնիշխանության պահպանման համար»,- ավելացրել է նախագահ Մորալեսը:

Անկախ 

ԱՄՆ.Կիմ Չեն Ընը նոր միջուկային փորձարկում է պատրաստում

15

ԱՄՆ-ն ԿԺԴՀ-ին կասկածում է  ուրանի ատոմային ռումբի փորձարկման պատրաստության մեջ:

ԱՄՆ-ի հետազոտական ինստիտուտներից մեկն արբանյակների միջոցով ԿԺԴՀ-ի կասկածելի լուսանկարներ է ստացել: Գիտնականները ենթադրում են, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը միջուկային փորձարկում է պատրաստում:

Մասնավորապես, Փհենյանի միջուկային պոլիգոններից մեկում վերջին շրջանում ակտիվացում է նկատվում. Պունգերի պոլիգոնին են մոտենում բեռնարկղեր: Այդուհանդերձ, միջուկային պայթյունի մասին առայժմ վաղաժամ է խոսել, կարծում են փորձագետները: ԱՄՆ-ում ենթադրում են, որ ԿԺԴՀ-ի` չորրորդ միջուկային փորձարկում անցկացնելու սպառնալիքը կարող է իրականացվել  Բարաք Օբամայի` Սեուլ կատարելիք  այցի ժամանակ:

Մեկ օր առաջ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը նույնպես հայտնել է այդ պոլիգոնում ակտիվության աճի մասին: Միջուկայի փորձարկման հետ կապված մտավախությունն առաջացել է   այն ժամանակ, երբ Փհենյանը հայտարարեց «նոր մակարդակի» փորձարկում անցկացնելու մտադրության  մասին:

Անկախ

Մալազիական անհետացած Boeing-ը որոնելու են Տիտանիկի նման

5352251b-2eab-e15a-2eab-e155f7793278.photo.0

Ավստրալիայի իշխանությունները պատրաստվում են մալազիական Boeing 777-200 –ի որոնման համար ավելի հզոր հիդրոլոկատոր ուղարկել:

Ավստրալիայի պաշտպանության նախարար Դևիդ Ջոնսթոնը հայտարարել է, որ որոնումների համար  կարող է գործի դրվի ավելի հզոր հիդրոլոկատոր,  նման նրան, որը գտավ Տիտանիկը 1985-ին, Ատլանտյան օվկիանոսի հատակում: Ավստրալիան արդեն  խորհրդակցություն է անցկացրել Մալազիայի, Չինաստանի ու ԱՄՆ-ի հետ, որոնումների հաջորդ փուլի անցկացման վերաբերյալ:

Մալազիայի վարչապետ Նաջիբ Ռազակը մարտի 24-ին հայտնել է, որ օդանավն ընկել է Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում.դրա մասին է վկայում արբանյակներից ստացված տվյալների վերլուծությունը: Ենթադրվում է, որ ոչ ոք չի փրկվել:

Անկախ

Կոնգոյում գնացքի վթարի հետևանքով 30 ուղևոր է զոհվել

1335-390x290Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում առնվազն 30 մարդ է զոհվել ուղևորատար գնացքի վթարի հետևանքով:

Գնացքը դուրս է եկել ռելսերից  երկրի հարավ-արևելքում գտնվող Կատանգա նահանգում: Զոհերի թիվը հնարավոր է ավելանա, քանի որ   դեռևս մարդիկ են մնում բեկորների տակ: 55 մարդ տարբեր աստիճանի վնասվածներ է ստացել:

Անկախ

Հարավային Սուդանի ապստամբները սպանել են հարյուրավոր բնակիչների

south-sudanՄԱԿ-ի տեղեկություններով Հարավային Սուդանի ապստամբները անցած շաբաթ գրավել են ստրատեգիական նավթային քաղաքներից մեկը և սպանել հարյուրավոր մարդկանց:

Մզկիթներից մեկում ավելի քան 200 քաղաքացիական անձիք են սպանվել, իսկ 400-ը վիրավորվել:

Ապստամբների ներխուժման ժամանակ Բենթիու քաղաքի բնակիչները պատսպարվել են եկեղեցիներում, մզկիթներում և հիվանդանոցներում:

Նախքան հարձակվելը՝ ապստամբների ղեկավարները ռադիոյով զգուշացրել են որոշ էթնիկ խմբերի հեռանալ քաղաքից:

Դեպքերը տեղի են ունեցել ապրիլի 15 –ին և 16-ին:

 Անկախ

Չինաստանում հայտնի բրենդների պատկանող կոշիկի գործարանում գործադուլը շարունակվում է

Yue Yuen industrial complex in DongguanՉինաստանում սպորտային կոշիկներ արտադրող աշխարհի ամենամեծ ընկերությանը պատկանող գործարանի աշխատակիցները մերժել են գործադուլը վերջացնելու վերաբերյալ ադմինիստրացիայի առաջարկը:

Շարունակվող գործադուլը մեծ ազդեցություն է ունենում Nike և Adidas բրենդների արտադրանքի վրա:

Չինաստանի հարավային շրջանում գտնվող Yue Yuen արտադրական ՍՊԸ-ի հսկայական գործարանում երկու շաբաթ է, ինչ աշխատանքները ընդհատվել են, քանի որ երկու կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:

Երկու կողմերի միջև վեճը ծագել Չինաստանի օրենքով սահմանված չափից ցածր սոցիալական ապահովագրության գումարներ հատկացնելու պատճառով:

Երեքշաբթի օրը հազարավոր աշխատակիցներ աշխատանքի չեն ներկայացել: Երկու կողմերը դեռևս հեռու են համձայնության հասնելուց:

 Անկախ

ԱՄՆ-ը Ուկրաինային 50 մլն դոլար կտրամադրի քաղաքական ու տնտեսական բարեփոխումների համար

472958725ce3b144262c4761334aaf89

ԱՄՆ իշխանություններն Ուկրաինային 50 մլն դոլար կտրամադրեն քաղաքական ու տնտեսական բարեփոխումների նպատակով.Կիև այցելության ժամանակ հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը:

Նա Ուկրաինային լրացուցիչ 8 մլն է առաջարկել տրանսպորտի ու կապի միջոցների համար:

Ռուսաստանի մասին խոսելով, փոխնախագահը նշել է, որ ռուսական կողմին քիչ ժամանակ է մնացել Ուկրաինայի հարցով Ժնևի համաձայնագրով հանձնառությունն իրականացնելու համար: Նա Ռուսաստանին Ուկրաինայի սահմանից զորքերը հեռացնելու կոչ է արել:

Ապրիլի 22-ին Բայդենը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի ու վարչապետ Յացենյուկի հետ. գրում է Գազետո.ռու-ն:

Անկախ

Լուկաշենկոն բելառուսներին խորհուրդ է տվել <<գիշերը կարտոֆիլը մսի հետ չխժռել>>

13842798072841

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն երկրի բնակիչներին կոչ է արել կարտոֆիլը մսի հետ չհամադրել ու  իրենց չթունավորել արտասահմանում արտադրված մթերքով:

«Ես ինքս էլ շատ բան եմ փորձել: Սակայն, կներեք ինձ, ինչու միսը  ուտենք կարտոֆիլի հետ»,-ասել է նա ժողովրդին  ու խորհրդարանին ուղղված ամենամյա ուղերձում:

«Ինչու ես դու գիշերը կարտոֆիլը խժռում մսի հետ: Ինչպես ես քնելու: Ոչ թե մսի, այլ սելյոդկայի հետ կեր»:

Նա ցավով նշել է, որ երկրում առողջ կենսակերպը չի գնահատվում. «Ուտում ենք ոնց ասես ու ինչ ասես: Ինքներս մեզ թունավորում ենք»,ասել է նա:

Նա խորհուրդ է տվել ուտել միայն սեփական մթերքը, «ոչ մի դեպքում` արտասահմանյանը»: Նրա կարծիքով, արտասահմանյան արտադրության մթերքը «մեր օրգանիզմի համար չէ»:

Անկախ

Ղրիմի թաթարների առաջնորդի մուտքը Ղրիմ ու Ռուսաստան մինչև 2019 թիվն արգելվել է

5356365d-9c92-4b89-9c92-4b8610c912db.photo.0Ղրիմ-թաթարական ժողովրդի մեջլիսի նախագահ, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Մուսթաֆա Ջեմիլևին 5 տարով արգելվել է մուտքը Ռուսաստան ու Ղրիմ, ասվում է  «ՌԴ մուտքի թույլտվության  մասին ծանուցման» մեջ:

Ինքը` Ջեմիլևը հայտարարել է, որ ոչ մի «որոշում» իրեն չի կարող արգելել Ղրիմ  գնալ.ապրիլի 22-ին նա  մեջլիսի տեղակալ Ասլամ Կիրիմլիի հետ Ղրիմից մեկնեց Կիև:

Ապրիլի 19-ին Ղրիմի թաթարների առաջնորդին արդեն մերժել էին Ղրիմ մտնել, սակայն 1,5 ժամից հետո նա այնուամենայնիվ կարողացավ , մուտք գործել:

Անկախ

Եմենում ավիահարվածով «Ալ Քաիդայի» 55 զինյալ են ոչնչացրել

o_519259

Եմենի Աբյան, Շաբվա ու Էլ-Բեյդ գավառների լեռներում գրոհայինների  զորավարժանքի ճամբարին հասված օդային հարվածի արդյունքում «Ալ Քաիդայի « 55 զինյալ են ոչնչացրել: Ենթադրվում է, որ հարվածը հասցրել է ամերիկյան անօդաչու սարքը, հայտնել է «Ւնտերֆաքսը», հղում անելով Fox News հեռուստաալիքին:

Զոհված ծայրահեղականների մեջ «Ալ Քաիդայի» 3 ազդեցիկ առաջնորդներ են ու օտարերկրացի զինյալներ:

2 օր առաջ, նմանօրինակ հարձակման արդյունքում ոչնչացվեց 15 ահաբեկիչ:

Անկախ

«Սևոլ» խորտակված նավի զոհերի թիվը գերազանցել է 100-ը

o_934663

Հարավկորեական «Սևոլ» խորտակված նավի զոհերի թիվը գերազանցել է 100-ը, 220 մարդ առաջվա պես համարվում է անհետ կորած: Ողբերգությունից արդեն 6 օր է անցել ու ողջ մնացածների գտնելու շանսերը նվազում են: Նավում 500 ուղևոր կար, հիմնականում` դպրոցականներ:

Հետաքննությունը ենթադրում է, որ նավաբեկության պատճառը նավապետի սխալն է, որը չափազանց կտրուկ շրջադարձ է կատարել, ինչի հետևանքով էլ նավը շրջվել է: Մի վարկածի համաձայն էլ նավաղեկի մոտ  ոչ թե նավապետն է եղել, այլ նրա  ոչ փորձառու երրորդ  օգնականը:

Անկախ

Ֆիլիպիններում քաղաքապետին սպանել են դրոշի վերհանման հանդիսությունից հետո

b_891567

Ֆիլիպիններում քաղաքապետին սպանել են պետական դրոշի բարձրացման հանդիսության ժամանակ: Մարդասպանի զոհ է դարձել Գոնզագայի քաղաքապետ Կառլիտո Պենտեկոստես-կրտսերը: Անհայտ չարագործները հանդիսության անցկացման վայր են եկել առավոտյան ժամը 8-ին ու կրակ են բացել: Քաղաքապետը մահացել է գլխին հասցված հրազենային վնասվածքից, հայտնել են ոստիկանությունից:

Ինչպես տեղի  Inquirer, է հաղորդել, հնարավոր է, որ հարձակումը տեղի ձախարմատական «Նոր ժողովրդական բանակ» կազմակերպությունը կատարած լինի: Ոստիկանությունը ստուգում է այդ տեղեկությունը: Այդ կազմակերպությունը ֆիլիպինյան կոմունիստական կուսակցության զինված թևն է հանդիսանում: ԱՄՆ-ում այն ներառված է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում:

Չնայած ԶԼՄ-ները սպանությունը կապում են այն փաստի հետ, որ 2012-ին քաղաքապետը կարգադրել էր ձերբակալել էկոլոգիական շարժման  առաջնորդին, որը կապ ուներ ընդդիմության հետ: Ավելի վաղ, 2011-ին նա  կարգադրել էր ցրել էկոլոգների ցույցերը, որոնք հանդես էին գալիս  Կագայան ավազանում մագնետիտային ավազի արդյունահանման դեմ: Այդ աշխատանքների նախագիծն առաջարկել էր չինական լեռնարդյունահանող ընկերությունը:

Տեղեկության համաձայն, քաղաքապետը դրոշը բարձրացրել ու շարժվում էր քաղաքային ադմինիստրացիայի ուղղությամբ, երբ արտահագուստով 50 զինված անձինք (մեկ այլ տվյալով` 15) հայտնվեցին: Նրանցից մեկը քաղաքապետի գլխին է կրակել: Որոշ տվյալերով, նրանք իբր հանաքվածներին  հայտարարել են` «Մի խառնվեք, մեզ միայն քաղաքապետն է պետք»:

Ոստիկանությունում հայտնել են, որ հանցագործները զինաթափել են 3 իրավապահի ու խլել նրանց ծառայողական ավտոմեքենաները, որ թաքնվեն հանցանքի վայրից: Որոշ տվյալներով, քաղաքապետի հետ սպանվել են նրա թիկնապահները:

Անկախ

Մալազիական Malaysia Airlines –ը արտակարգ վայրէջք է կատարել Կուալա Լումպուրույում

da3001398027696

Ապրիլի 20-ի երեկոյան Malaysia Airlines ընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կուալա Լումպուրույում:

Մինչ այդ, 166 ուղևորով ու անձնակազմով ինքնաթիռը 192 չվերթով մալազիական մայրաքաղաքից ուղղություն էր վերցրել դեպի հնդկական Բանգալոր քաղաքը:

Սակայն շուտով, թռիչքից անմիջապես հետո , «boeing-737» -ի օդաչուն անսարքություն է հայտնաբերել մեխանիզմում:  Հրամանատարը որոշել է վերադառնալ հայրենի օդանավակայան: Վայրէջքի ժամանակ ոչ ոք չի տուժել:

Մալազիական  Malaysia Airlines -ի  ու «Boeing» -ի ինժեներները պարզում են անսարքության պատճառը:

Մարտի 8-ին «boeing-777»-ի անհետացումից հետո, այս ավիաընկերության ինքնաթիռներին է սևեռված ողջ աշխարհի ԶԼՄ-ների ուշադրությունը:  isra.com

Անկախ

 

Հարավային Կորեայի նախագահը «Սևոլ» նավի կապիտանի արարքները սպանության է հավասարեցրել

o_933407Ուղևորատար «Սևոլ» նավի զոհերի թիվն ավելացել է մինչև  64 մարդ: 240-նն առաջվա պես անհետ կորած են համարվում: Երկրի իշխանությունները հրապարակել են խորտակված նավի շտուրմանի ու ափային պաշտպանության բանակցությունների ձայնագրությունները: Հասկանալի է դառնում, որ անձնակազմը երկար ժամանակ չի վճռել տարհանում հայտարարել: Քննիչները կարծում են, որ հենց այդ չհամաձայնեցված գործողությունների հետևանքով էլ  այդքան շատ մարդ է զոհվել:

Հարավային Կորեայի նախագահ Փակ Կըն Հեն սուր քննադատության է ենթարկել խորտակված նավի  նավապետի գործողությունները: Նա անձնակազմի արարքը հավասարեցրել է սպանությանը. «Նավապետի ու անձնակազմից մի քանիսի վարքը անբացատրելի է սթափ մտքի համար ու նման է սպանության»:

Նախագահը խոստացել է բացահայտել բոլոր խախտումները ու «քրեական պատասխանատվության» ենթարկել բոլոր մեղավորներին:

Դատախազության ու ոստիկանության  ուժերով համատեղ ստեղծված քննչական խմբի նախնական հետաքննության արդյունքում, պարզվել է, որ աղետի պահին նավը կառավարում էր ոչ թե կապիտանը, այլ նրա երրորդ օգնականը:

Իսկ ինչ վերաբերում է նավի խորտակմանը, ապա հավանական է, որ նավի ուղղության կտրուկ փոփոխություն է կատարվել, ինչն էլ հանգեցրել է  խորտակման:

Խորտակված «Սևոլ» նավի կապիտանին ցմահ բանտարկություն է սպառնում

сэвол-390x290Խորտակված «Սևոլ» նավի 68-ամյա  կապիտան Լի Չժուն Սոկուին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել,  հաղորդում է today.kz-ը:

Հետաքննությունը նրան մեղադրում է այն բանում, որ նա դանդաղեցրել է նավի ընթացքը նեղ երթուղում ու չափազանց մեշ շրջադարձ է կատարել: Բացի այդ, ինչպես դատավորն է հայտարարել, Լին ուղևորների տարհանման պարտականությունները չի կատարել:

Նրա ու անձնակազմի ևս 2 անդամի ձերբակալման օրդեր է տրվել այն հիմնավորմամբ, որ նրանք կարող են թաքնվել արդարադատությունից ու ոչնչացնել հանցանշանները:

Հետաքննության տվյալների համաձայն, կապիտանն առաջինն է ուևորի տեսքով լքել նավը: Այսօրվա դրությամբ հաստատվել է 32 ուղևորի մահվան փաստը, 250-ի ճակատագիրն առաջվա պես անհայտ է:

Անկախ

“Գեյերն ու լեսբուհիները շներից ու խոզերից էլ վատն են”. Մուհաբե

pic_f0b98fc7a4f5083bce8a19153a70ce6f

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուհաբեն քննադատել է Եվրոպայի երկրներին` նույնասեռ ամուսնություններն օրինականացնելու համար: Աֆրիկյան պետության առաջնորդը կարծում է, որ Արևմուտքը չպետք է իր համասեռական գաղափարները փաթաթի մնացյալ աշխարհի վզին. »Բնականն անբնական է դարձել: Իսկ այն, ինչ անբնական է, նրանք ցանկանում են բնական հայտարարել»,-Մուհաբեի խոսքերը մեջբերում է Global Post-ն:

Եվրոպայի հասցեին մեղադրանքները հնչել են Զիմբաբվեում, Հարարայի մարզադահլիճում երկրի անկախության 34-րդ տարեդարձի առիթով ելույթի ժամանակ: Մուհաբեն իր խոսքում շեշտը դրել էր այն գաղափարի վրա, որ եվրոպական երկրները փորձում են տարածել իրենց «անմարդկային» սովորությունները նաև աֆրիկյան մայրցամաքում:

«Եվրոպան հայտարարում է.»Եթե դուք ընդունեք օրենք, որը կարգելի նույնասեռ ամուսնությունները` մենք ձեզ կպատժենք», ինչպես նրանք արեցին մեզ ու Ուգանդայի հետ,-հայտարարել է Զիմբաբվեի 90-ամյա առաջնորդը: Մուհաբեն խոստացել է երկրից արտաքսել բոլոր այն դիվանագետներին, ովքեր ձայնը կբարձրացնեն ի պաշտպանություն համասեռների:

Զիմբաբվեի նախագահը հաճախ է իր ելույթներում համասեռականության արատավորությանն անդրադառնում: Մի անգամ նա նույնիսկ հայտարարեց, որ գեյերն ու լեսբուհիները շներից ու խոզերից էլ վատն են:

Անկախ

Պապուա-Նոր Գվինեայի ափերի մոտ 6,9 մագնիտուդով երկրաշարժ է եղել

папуа-390x2906,9 մագնիտուդով երկրաշարժ է եղել Բուգենվիլ կղզիների ափերի մոտ: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը 62 կմ հարավ-արևմուտք է եղել Պանգունա քաղաքից, որը կղզու կենտրոնում է  գտնվում: Օջախը 45 կմ խորության վրա է եղել:

Զոհերի ու ավերածությունների, ինչպես նաև` ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել:

Պապուա-Նոր Գվինեան  «խաղաղօվկիանոսյան հրե օղակ» կոչված հզոր տեկտոնական խզվածքի մի մասն է կազմում:

Անցած տարի, ապրիլին, երկրի ափերի մոտ 2 շաբաթվա ընթացքում միանգամից 2 հզոր երկրաշարժ է եղել:

Անկախ

Օրացույցի այս օրը

ekologpageright

–  Այսօր Արգելոցների ու ազգային պարկերի միջազգային օրն է, խոշորամասշտաբ բնապահպանական ակցիա,որն անց է կացվում ամեն տարի, ունի հասարակական բնույթ, գաղափարի  շուրջ  միավորում է խնդրով  սրտացավ մարդկանց:

Հիմնական նպատակն իշխանությունների, զանգվածային լրատվությունների, առևտրային կազմակերպությունների ու, պարզապես, մոլորակի բնակիչների  ուշադրությունը պահպանվող բնական տարածքներին հրավիրելն է, ռեալ գործնական օգնություն ցուցաբերելը արգելոցների զարգացման ու պահպանման գործին,աճող սերնդի մեջ  պատասխանատվության զգացում դաստիարակելը:

Պարկերի երթը աշխարհի ավելի քան 200 պետություններում է անցկացվում: Օրը սկիզբ է առել ԱՄՆ-ից: Երբ 1990-ին  Մոլորակի օրվա թեման ազգային պարկերն էին, այդ էկոլոգիական ուղղությունը տարեցտարի ավելի ակտուալ դարձավ ու նոր նշանակություն ստացավ և 1995-ին արդեն հաստատվեց Արգելոցների ու ազգային պարկերի օրը:
3065

-Ամեն տարի ապրիլի 19-ին աշխարհի մի շարք երկրներում նշվում է Ձնծաղկի օրը: Պատմությունը սկիզբ է առնում Անգլիայից, 1974 թվից: Աշխարհի տարբեր վայրերում, կախված կլիմայական պայմաններից, ձնծաղիկները ծաղկում են հունվարից ապրիլ ժամանակահատվածում: Քանի որ Բրիտանիայում ձնծաղիկների ծաղկումը համընկնում է  ապրիլի կեսերի հետ, ապա այս տոնն էլ նշվում է ապրիլին:

«Գալյանտուս» լատինական անվանումով այս ծաղկի շուրջ 20 տարատեսակ է հաշվվում ողջ աշխարհում: Ձնծաղիկը բազում հեքիաթների ու լեգենդների հերոս ու թեմա է դարձել: Դրանցից մեկի համաձայն, երբ Ադամն ու Եվան արտաքսվեցին դրախտից, ձյուն էր տեղում: Եվան ցրտից մրսեց ու սկսեց լաց լինել` հիշելով տաք դրախտային այգիները: Նրան մխիթարելու համար Աստված մի քանի փաթիլ վերածեց ձնծաղիկների: Եվան, տեսնելով դրանք, ուրախացավ ու  նրա մեջ հույս արթնացավ: Այստեղից էլ` ձնծաղկի  հույս խորհրդանշելու բացատրությունը:

Մեկ ուրիշ լեգենդի համաձայն, Ֆլորա աստվածուհին ծաղիկներին կառնավալի համար զգեստներ էր բաժանում ու ձնծաղկին բաժին հասավ սպիտակը: Սակայն ձյունը նույնպես ցանկանում էր մասնակցել կառնավալին` չնայած նա զգեստ չուներ: Այնժամ նա խնդրեց ծաղիկներին օգնել իրեն, սակայն, նրանք վախեցան ցրտից ու չհամաձայնեցին ու, միայն ձնծաղիկը համաձայնեց իր սպիտակ թիկնոցով ծածկել նրան: Միասին նրանք պարեցին ու ուրախացան ու այնքան միմյանց համակրեցին, որ դառան անբաժան մինչ օրս:

Անկախ

Մեքսիկայի մայրաքաղաքում 7,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Մեքսիկա, երկրաշարժՈւրբաթ օրը Մեքսիկայի հարավային և կենտրոնական հատվածներում ուժեղ երկրաշարժ է գրանցվել:  Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայության հայտարարել է, որ երկրաշարժը 7,5 բալ ուժգնություն է ունեցել՝ ավելացնելով, որ այն գրանցվել է խաղաղօվկիանոսյան հանգստավայր Ակապուլկոյի մոտակայքում, որտեղ բազմաթիվ մեքսիկացիներ ժամանում են Զատիկը նշելու համար:

Երկրաշարժի հասցրած վնասների մասին տեղեկություններ չկան:

Մեխիկոյում երկրաշարժի ցնցումները զգացվել են 30 վայրկյան: Զատիկի տոնի կապակցությամբ քաղաքում սովորականից ավելի քիչ մարդ է եղել:

Անկախ

Հարավկորեական խորտակված նավից փրկված ուսմասվարն ինքնասպան է եղել

081Հարավային Կորեայի ափերի մոտ  փրկարարական օպերացիա իրականացնողները «Սևոլ» շոգենավից կենդանի մարդկանց գտնելու հույսը չեն կտրում: Նավն ապրիլի 16-ին էր  խորտակվել, ուղևորների մեծ մասը դպրոցականներ ու ուսուցիչներ էին: Իսկ այսօր հարավկորեական ոստիկանությունը հայտնել է, որ դպրոցի ուսմասվարին, որը փրկվածներից էր, կախված են գտել:

Associated Press-ի տեղեկացմամբ, նրան գտել են ծառից կախված,Ջինդո կղզում, ուր տանում էին փրկված ուղևորներին: Ոստիկանությունն այլ մանրամասներ չի բերում:

Վերջին տվյալներով, ողբերգության հետևանքով  զոհերի թիվը հասել է 28-ի: Ընդհանուր հաշվով նավում եղել է 477 ուղևոր, 325-ը` «Դանվոն» ավագ դպրոցի աշակերտներ: Նրանք  4 օրով ուղևորվում էին Չեջուդո կղզի: Ափից 20 կմ հեռավորության վրա նավն արդեն սկսել է թեքվել ու աղետի ազդանշան է ուղարկել: 179 մարդու հաջողվել է փրկել, 277-ը համարվում են անհետ կորած:

Նախօրեին եղանակային վատ պայմանները խանգարել են որոնողական աշխատանքներին: Չի բացառվում, որ նավում կենդանի մարդիկ լինեն: Աղետի վայր են հասել 3 ամբարձիչներ, որոնցով կփորձեն նավը  ջրից հանել:

Իսկ դատախազությունում պարզել են, որ վթարի պահին 39-ամյա կապիտանը ղեկավարման կամրջակի վրա չի եղել: Այդ պահին շոգենավը կառավարում էր 26-ամյա երրորդ օգնականը, որը ծովում ընդամենը մեկ տարի է աշխատել: Չի բացառվում որ նա անհաջող մանեվրել է, որի հետևանքով ծանրության կենտրոնը խախտվել է: Հնարավոր է, որ բեռն է տեղաշարժվել: Դրանից հետո նավը շեղվել է ուղղությունից ու ստորջրյա ժայռերին բախվել:

Անկախ