Կամչատկայում ակտիվ հրաբուխը սպառնում է օդագնացությանը

karymskiy-390x290Կարիմյան հրաբխի ժայթքումը կարող է տեղի ավիաընկերությունների ու զբոսաշրջային խմբերի աշխատանքը լրջորեն խաթարել:

Չնայած հրաբխի ակտիվությունը չափավոր նիշի վրա է գտնվում, ԱԻՆ ներկայացուցիչները ավիաընկերություններին խորհուրդ են տվել լեռան մոտով անցնող  երթուղիներում փոփոխություններ կատարել:

Անցած շաբաթ մոխրային արտանետումների բարձրությունը  հասնում էր ծովի մակարդակից 1500-2000 մետրի: Արբանյակից ստացված լուսանկարներում երևում են մոխրասյան մինչև 300 կմ ձգվող հետքերը: Դա չափավոր ակտիվություն է համարվում: Այն վտանգավոր է միայն տեղական ավիաուղիների համար, ասել են տեղի` հրաբխային ժայթքմանն արձագանքող խմբից:

Զբոսաշրջիկներին նույնպես խորհուրդ է տրվել ժմանակավորապես դադարեցնել տվյալ բարձունք վերելքը:

Անկախ

Չինուհին քայլ առ քայլ փաստագրել է իր ինքնասպանությունը

o_913588Շանհայի դեռատի բնակչուհին, չկարողանալով դիմանալ սիրած երիտասարդի հետ բաժանությունը, նրանից վրեժ լուծելու նպատակով որոշել է ինքնասպան լինել: Ինքնասպանության տանող յուրաքանչյուր քայլը փաստագրել է Instagram-ում:

Իր` ներքնազգեստով լուսանկարի տակ մակագրել է. ”Ես ոչ ոքի ոչ մի վատ բան չեմ արել: Ես չգիտեմ, թե ինչի համար եմ նման տանջանքի ենթարկվում: Վերջին մի քանի շաբաթում ես չեմ կարողանում վշտից ուշքի գալ: Ես արտասվում եմ ամբողջ գիշեր: Դա շատ անարդարացի է, չգիտեմ` ինչպես դիմանալ դրան”,- գրել է  չինուհին:

Մարտի 7-ի երեկոյան 19-ամյա աղջիկը ևս մի քանի լուսանկար է  տեղադրել, որոնցից մեկում նրա վառ ներկած շուրթերն են.”Շուրթերս կհետապնդեն քեզ գիշեր թե ցերեկ”,-գրել է նկարի տակ: Իսկ հետո, ըստ  լուսանկարների, այրել է իր հագուստը, ապա ոտքերն են` կախված պատշգամբից: Նա իր բաժանորդներին հասկացերել է, որ պատրաստվում է լուսամուտից նետվել:

Դրանից հետո նրա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէր մինչև այն պահը, երբ  համացանցում ինքնասպանության վայրից լուսանկարներ հայտնվեցին: Ավելի ուշ  հաղորդագրություն հայտնվեց մեկից, որը ներկայացավ որպես ինքնասպան եղած աղջկա հարևանուհի ու հաստատեց ողբերգական փաստը: Նա ասել է, որ աղջկա մարմինը հայտնաբերվել է մարտի 8-ին:

Անկախ

Մեքսիկական ակումբի ֆուտբոլիստները խաղի են դուրս եկել թղթե տոպրակները գլխներին

6T1XK7AՄեքսիկական “Սելայա” ակումբի խաղացողները բողոք են հայտնել  աշխատավարձերի ուշացման կապակցությամբ:

Ֆուտբոլիստները հերթական մրցման են ելել դոլարի նշանով թղթե տոպրակները գլխներին: Նման կերպ ակումբի ներկայացուցիչները ցանկացել են ուշադրություն հրավիրել այն փաստի առթիվ, որ իրենց վերջին 2 ամիսներին աշխատավարձ չեն վճարում:

Նշենք, որ այս բողոքի ցույցը երկրում մեծ աղմուկ է առաջացրել, ինչից հետո ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ անմիջապես կվճարի ֆուտբոլիստների աշխատավարձերը:

Անկախ

Կարագանդայի գազանանոցում հովազները երեխաների աչքի առջև հոշոտել են փոքրիկ արջուկին

1214-390x290Կարագանդայում գազանանոցում երեխաների աչքի առջև հովազները հոշոտել են հիվանդ մեկուկես ամսական արջուկին:

Գիշատիչների ու արջուկի վանդակները բաժանված էին երկաթյա միջնապատով: Ականատեսների խոսքով, հովազները հրել են այն ու 15 րոպե հետապնդել փոքրիկին, մինչև որսացել են ու հոշոտել:

Իսկ աշխատակիցներն այդ ընթացքում սառույցն էին կոտրում ու չեն լսել ձայները: Ինչպես հայտնում է Կարագանդայի գազանանոցի ներկայացուցիչը`”արջուկին այսպես , թե այնպես պետք է  որպես կեր օգտագործեին, որովհետև նրա բոլոր ներքին օրգաններն ախտահարված էին ու նա կենսունակ չէր”: Նա նշել է, որ , համնեայն դեպս, իրենք մտադիր չէին այցելուների աչքի առջև  անել  դա ու հավելել է, որ տնօրենն արդեն պատժել է կատարվածի մեղավորներին::

Անկախ

Դոնեցկում ցուցարարները պահանջում են ռուսերենը պետական լեզու հռչակել

b862afe9ebcc21b1da623efb041d6bd45fac5f7a-390x290Ավելի քան 3 հազար մարդ Դոնեցկում մասնակցել է Ուկրաինայում կենտրոնական ու տարածաշրջանային իշխանափոխության համար: Նրանք պահանջել են Գերագույն ռադայից հեռացնել  իշխանությունից ոչ լեգիտիմ նախարարներին ու ավելի վաղ ընդունած որոշումները փոխել, ինչպես նաև նոր կառավարություն ստեղծել` այն համաձայնեցնելով ժողովրդի հետ:

Ցուցարարները պահանջել են ռուսերենը  պետական ճանաչել լեզու ճանաչել,  հետաքննել Կիևում կատարված սպանությունները, այդ թվում           “Բերկուտի” աշխատակիցների, ու ազատ արձակել “ժողովրդական նահանգապետ Պավել Գուբարյովին:

Ցուցարարները նման պահանջով դիմել են մարզային գլխավոր դատախազ Նիկոլայ Ֆրանտովսկուն: Ցանկալի արդյունք չստանալուց հետո, նրանք գրոհով են վերցրել դատախազության շենքն ու հայտարարել, որ  ցանկանում են այդ պաշտոնում վերադարձնել Ռոման Ռոմանովին:

Անկախ

Չիլիում երկրաշարժից հետո 100 հազար մարդ է տարհանվել

ч-390x290Չիլիում նախազգուշական միջոցառումներ են ձեռնարկվել երկրաշարժից հետո. ցունամիի սպառնալիքի պատճառով ավելի քան100 հազար մարդ է տարհանվել:

Խաղաղաօվկիանոսյան առափնյայի բնակավայրերից տարհանում է կատարվել: Տեղի օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, եթե ցունամի առաջանա, ապա դրա ուժն այնքան էլ մեծ չի լինի: Նրանք նաև նշել են, որ ոչ մի լուրջ հետևանքներ` կապված հոսանքամատակարարման հետ, չեն գրանցվել:

6,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իիկե խոշոր նավահանգստից դեպի հյուսիս-արևմուտք: 2010-ի փետրվարին այստեղ  8,8 մագնիտուդով երկրաշարժ տեղի ունեցավ, որին հաջորդեց ցունամին, զոհվեց 524 մարդ:

Անկախ

Մալազիական Malaysia Airlines ինքնաթիռի կապը միտումնավոր է անջատված եղել

140315081956_vietnamese_air_force_624x351_ap-390x290Մալազիայի վարչապետ Նաջիբ Ռազակը պաշտոնական մեկնաբանություն է տվել անհետացած Boeing 777-ի որոնման աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Ռազակի խոսքով, ինքնաթիռի կապի համակարգն անջատված է եղել.”Հետաքննությունը նոր փուլ է մտել.ինքնաթիռի առաջխաղացումը ինքնաթիռում գնտվող ինչ որ մեկի միտումնավոր գործողություն է  ենթադրում”;

 Անկախ

Շրի Լանկայում դահիճի թափուր տեղի համար 2 ավստրալացի է դիմել

pic_9381e10286b2cfb6fdd71a5884739cdcՇրի Լանկայում դահիճի թափուր տեղի համար Ավստրալիայի 2 բնակիչ է արձագանքել, հայտնել է հանցագործների պատժահամակարգի  գործով իրավասու Չանդրարարտրա Պալեգաման: Նրա խոսքով, դիմորդներից մեկը հայրենիքում աշխատում է ցանցային ադմինիստրատոր, իսկ երկրորդի մասնագիտության մասին ոչինչ հայտնի չէ:  Reuters-ը հայտնում է, որ Շրի-Լանկայում այնքան էլ կողմ չեն օտարերկրացի դահիճ ունենալուն ու չեն կարող նրանց աշխատանք  առաջարկել: Դրա համար էլ մահապատիժն իրականացնողի տեղը մնում է թափուր:

Վերջին 2 տարում դահիճ ընդունվելու համար դիմել է Շրի Լակայի 176 բնակիչ: Ընդ որում, փորձի հնարավորություն տրվել է նրանցից 3-ին, որոնցից 2-ն այդպես էլ աշխատանքի չեն ներկայացել, իսկ երրորդը հրաժարվել է :

Նախորդ դահիճը հեռացել է զբաղեցրած պաշտոնից այն պատճառով, որ կախաղանի տեսքը նրան ահավոր ճնշում էր: Ընդ որում, նա ոչ մի մահապատիժ այդպես էլ չի իրականացրել: Հիմա բանտերում 405 մարդ սպասում է իր մահապատժին, քանի որ 1976-ից այստեղ դեռևս ոչ ոքի չեն պատժել:

Անկախ

Օրացույցի այս օրը

20

Այսօր աշխարհում նշվում է Սպառողների իրավունքների պաշտպանության օրը: Այն ընդունված է նշել ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու պատոնավարման անցնելու մեկամյակի առթիվ Կոնգրեսում ելույթի օրվանից, 1961-ից: Նախագահի ելույթում  սպառողների 4 հիմնական իրավունք է ձևակերպված.

-Անվտանգության իրավունք

-Տեղեկատվության իրավունք

-Ընտրության իրավունք և

-Լսելի լինելու իրավունք:

Ավելի ուշ դրանց ավելացան

-Կորստի փոխհատուցման իրավունքը

-Սպառողակամ կրթության իրավունքը

-Բազային պահանջմունքի  բավարարման իրավունքը

-Շրջակա առողջ միջավայրի իրավունքը:

Առաջին անգամ օրը նշվել է 1983-ի մարտի 15-ին, երբ այն ամրագրվել է տոնական ամսաթվերի միջազգային օրացույցում որպես Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օր:

Անկախ

Անհետացած մալազիական ինքնաթիռը միտումնավոր փոխել է ուղղությունը

119Ռազմական ռադարներն արձանագրել են, որ Malaysia Airlines-ին պատկանող ինքնաթիռը միտումնավոր չվուղին փոխել է ու ուղղություն վերցրել Անդամանյան կղզիների կողմը:

Քննիչների կարծիքով, անհայտ ինքնաթիռը, որն անցել է Մալակկայի թերակղզու վրայով դեպի Անդամանյան կղզիներ, կարող է կորած 370 չվերթի ինքնաթիռը լինել: Նրանց տվյալներով, ինքնաթիռը թռել է անցելով չվուղու` ֆիզիկական տարածության  մեջ օգտագործվող նավիգացիայի  կետերը: Դրանք օդաչուներին օգնում են հետևել առաջադրված օդային միջանցքներին: Այդ փաստի առնչությամբ հետաքննության համար որպես հիմնական վարկած դիտարկվում է ինքնաթիռի առևանգումը կամ էլ  զինված հարձակումը:

Անկախ

Օրացույցի այս օրը

1914Օրացույցի այս օրը

–         Այսօր Քնի համաշխարհային օրն է: Առաջին անգամ այն նշվել է 2008-ի մարտի 14-ին ու, այդ օրվանից,  այն անց է կացվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության  քնի ու առողջության խնդիրների հարցերով  նախագծի շրջանակներում:

Քունը գոյության կերպ է:  Քնի ճիշտ ընթացքի դեպքում օրգանիզմը վերականգնում է ցերեկային ակտիվության ժամանակ ծախսած ուժերն ու կարգի է  բերում վիճակը: Դրա համար էլ առողջ մարդն արթնանում է  թարմության  զգացումով:

–         Մարտի 14-ը Գետերի միջազգային օրն է, որն ավելի վաղ Ամբարտակների դեմ պայքարի, հանուն գետերի, ջրի ու կյանքի անվանումն ուներ: Հակաամբարտակային շարժումը սկիզբ է առել 1998-ին: Այդ օրն աշխարհի ավելի քան 20 երկրներում 50 ակցիաներ  կազմակերպվեցին: Առաջին տարին 10 հազար մարդ մասնակցեց ցույցերին, իսկ հաջորդ տարի այդ թիվը տասնապատկվեց:

 

–         Այսօր նաև “ π” թվի միջազգային օրն է: Առաջին անգամ օրը նշվել է 1988-ին, Սան Ֆրանցիսկոյի Էքսպլորատորիում գիտա-մասսայական թանգարանում: Այդ ոչ պաշտոնական օրը հորինել է Սան Ֆրանցիսկոյից ֆիզիկոս Լարի Շոուն, որը նկատել է, որ ամսաթվի գրանցման ամերիկյան համակարգում (ամիս/թիվ), մարտի 14-ը` 3/14-ը համընկնում է   π թվի առաջին դասակարգման հետ  π = 3,14…

Այդ անսովոր թվին հանդիպում ենք տարրական դասարաններում, երբ սկսում ենք սովորել շրջանն ու շրջագիծը: π  մաթեմատիկական մեծություն է, որն արտահայտում է շրջագծի երկարության հարաբերությունը նրա տրամագծի նկատմամբ: Թվային արտահայտությամբ π –ն սկսվում է  որպես 3,141592… ու անսահման մաթեմատիկական շարունակություն ունի:

Անկախ

Կանադական նավահանգստում ուրանով լի բեռնարկղն ընկել է 15 մ բարձրությունից

o_912042Կանադական Հալիֆաքս նավահանգստում ուշ երեկոյան  նավի վրա բեռնելու պահին 15 մ  բարձրությունից նավի տախտակամածի վրա է ընկել հեքսաֆտորիդով ուրանի բեռնարկղը, ինչի հետևանքով ռադիացիայի արտահոսք է կատարվել:

Ինչպես տեղի իշխանություններն են հայտնում, նավահանգիստ են մեկնել հրշեջներն ու տեխնածին աղետների հետևանքները վերացնող մասնագետների խումբը: Նրանք հիմա գնահատում են կատարվածի վտանգը:

Բեռնարկղը պոկվել է Atlantic Companion ընկերությանը  պատկանող  նավի վրա բեռնելու պահին.  այն շահագործում է  իտալական նավագնացային Grimaldi Group ընկերությունը` Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև բեռնափոխադրումներ իրականացնելու նպատակով:

Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն նշել է, որ “ տեղափոխման ժամանակ վթարները կարող են հանգեցնել կարճ ժամանակահատվածում  ուրանի վտանգավոր խտությունների ու ֆլյուորիտական թթուների արտանետման ու մի քանի քկմ տարածքի աղտոտման”:

Ուրանի հեքսաֆտորիդը քիմիական բաղադրիչ է, որն օգտագործվում է գազային ցենտրիֆուգներում, միջուկային վառելիք ու միջուկային զենք  արտադրելու նպատակով ուրանի հարստացման պրոցեսում:

Անկախ

Բաշմետին զրկել են կոչումից

o_749699Համաշխարհային ճանաչում ունեցող դիրիժոր Յուրի Բաշմետին զրկել են Լվովի երաժշտական ազգային ակադեմիայի պրոֆեսորի պատվավոր կոչումից, քանի որ նա  ստորագրել է Պուտինի դիրքորոշումն Ուկրաինայի ու Ղրիմի հարցում պաշտպանող բաց նամակը:

Փաստաթուղթը տեղակայված է Մշակույթի նախարարության կայքում ու հավաքել է ավելի քան 300 դերասանների, երաժիշտների, գրողների ստորագրություն:

Բաշմետը Լվովի ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր էր դարձել  2 տարի առաջ:

Բաց նամակը ստորագրած ևս մեկ երաժշտի են որոշել Ուկրաինայում “պատժել”: Դենիս Մացուևի համերգը պետք է տեղի ունենար մարտի 27-ին, սակայն այն չի կայանա: Դաշնակահարի երկրպագուներն արդեն գնել են տոմսերը:

Անկախ

Հայտնաբերել է ամուսնության նպատակով առևանգված 9-ամյա աղջիկը

115-390x290Բոլիվիայի ոստիկանությունն Ամազոնիայի ջունգլիներում հայտնաբերել է 9-ամյա իսպանուհուն, որին կես տարի առաջ առևանգել էր մի լատինաամերիկացի` ամուսնության նպատակով:

Բոլիվիացի 35-ամյա Գրովեր Մորալեսը աղջկան Կատալոնիայի մոտ գտնվող Օսպիտալետ-դե-Լեբրեգադ քաղաքից դուրս էր բերել 2013-ի օգոստոսին: Ծնողները դստերը թողել էին ճամփորդել, սակայն, Գրովերի հետ կապն ընդհատվելուց հետո` ոստիկանություն էին դիմել  իրենց դստեր առևանգման մեղադրանքով:

Տղամարդը երեխային Ամազոնիայի ջունգլիներում էր թաքցրել: Նա հավատացնում էր, թե երեխայի ծնողներն իրենց օրհնությունն են տվել: Բոլիվիացուն մանկապղծության ու անօրինական սահմանից դուրս մարդ տանելու մեղադրանք է սպառնում:

Ազատագրված աղջկան բժիշկներն ու հոգեբանները կզննեն ու մոտ ժամանակներում նա Իսպանիա կվերադառնա:

Անկախ

Պերուի իշխանությունները հետապնդում են Մաչու Պիկչուում մերկ լուսանկարվողներին (տեսանյութ)

Մաչու ՊիկչոՊերուի ամենախորհրդանշական մշակութային վայրերից մեկում մերկացած զբոսաշրջիկներին խիստ պատիժ է սպասվում:

Մաչու Պիկչուում վերահսկողություն է սահմանվել այն բանից հետո, երբ համացանցում տեղադրվել են ինկերի ավերակներում մերկ վազող օտարերկրացիների հոլովակը և լուսանկարները:

Machu Picchu12Զբոսաշրջիկներին կարճատև հարցաքննության են ենթարկել և ստիպել իրենց թվային տեսախցիկից ջնջել մերկ լուսանկարները: Ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ մինչև ջնջելը լուսանկարները անպատասխանատու կերպով արդեն տարածվել են պերուական լրատվամիջոցներով:

Անցած ամիս YouTube կայքում տեղադրվել էր սուրբ վայր համարվող Մաչու Պիկչուում մերկ վազող զույգի հոլովակը:

Հոլովակում զույգը, իրենց հագուստները ձեռքերին բռնած, վազում է խոտերի մեջ և ցատկում հնագույն պատերի վրայով:

Հոլովակը նկարահանել էր մեկ այլ զբոսաշրջիկ:

 Անկախ

Ղրիմի Տարածաշրջանների կուսակցությունն առանձնանալու է ուկրաինականից ու փոխելու է անվանումը

53199d29-90b3-7584-90b3-758bd25b4fce.photo.0Ղրիմի “Տարածաշրջանների կուսակցությունը” երկուշաբթի կառանձնանա ուկրաինականից ու կփոխի անվանումը, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտնել է  Ղրիմի Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը:

“Մենք արդեն երկուշաբթի պաշտոնապես կառանձնանանք կուսակցությունից: Մենք չենք ցանկանում մասնակցել մի կուսակցության , որի առաջնորդներն իրենց ընտրողներին թողել ու թռել  են. նստել են ինքնաթիռ ու “թռել” են:Իսկ նրանք, ովքեր էլ մնացել են, նոր իշխանության հետ համաձայնության են գնացել: Դա մեզ համար հավասարազոր է դավաճանության, ընտրողները նրանց նման իրավասություն չեն տվել”,-ասել է նա ու ընդգծել, որ բնականաբար,  Դոնեցկում մարտի 22-ին կայանալիք կուսակցության  համագումարին իրենք չեն մասնակցի:

Նա նշել է նաև, որ կուսակցությունը կփոխի անունը: “Կիևյան ղեկավարությանը մեր միակ խնդրանքն այն է, որ փոխի բրենդը, որ չստացվի, որ կուսակցության մի մասն ուրիշ պետությունում է գտնվում: Որպեսզի նրանց անջատողական ու պառակտողականներ չհամարեն”:

Անկախ

Միակ հույսն Անգելան է

ol3001394699146Արևմուտքի փորձագետները  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին համարում են երևի թե միակ մարդը, որն ունակ է ազդելու Վլադիմիր Պուտինի վրա ու փրկելու Ուկրաինան գործնականում անխուսափելի պատերազմից:

Ինչպես Գերմանական արտաքին գործերի ու անվտանգության հարցերով ինստիտուտի դոկտոր Սյուզեմ Ստյուարտն է հայտնել, Մերկելը դեռևս պրոֆեսիոնալ ու բավականին արյունավետ հարաբերություն է պաշտպանում Պուտինի հետ: Բացի այդ, Մերկելը փորձում է Պուտինին բացատրել ողջ քաղաքակիրթ աշխարհի դիրքորոշումը, պնդելով Ուկրաինայի անկախության իրավունքը:

Հայտնի է, որ Մերկելն արդեն քանիցս խնդրել է Պուտինին հանել զորքերը Ղրիմից ու բանակցություններ վարել պաշտոնական Կիևի հետ, սակայն այդ փորձերն ապարդյուն են անցել: Այս շաբաթ կանցլեր Մերկելն անցել է “անեքսիա” եզրույթի կիրառման: Բացի այդ, նա պաշտպանել է Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների գաղափարը, եթե անգամ դրանից տուժի ԵՄ էկոնոմիկան, հաղորդում է ISRAland-ը:

Անկախ

Ուկրաինան հնարավոր է դուրս գա ԱՊՀ-ից

1167Ուկրաինան  պատրաստվում է դուրս գալ ԱՊՀ կազմից, հայտնում է РБК-ն:

Դրա մասին հայտարարել է Ուկրաինայում ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշիցան: Նրա խոսքով. ԱՊՀ-ն  չի կարողանում նրա անդամների միջև ծագած հակասությունները լուծել:

“Եթե մենք, որպես մի երկիր, որը նախագահում է, դիմում ենք ԱՊՀ  գործկոմին ու խնդրում արտակարգ նիստ հրավիրել ու ոչ ոք իրավիճակին չի արձագանքում, երբ հարևան երկրներից զինված հարձակում է կատարվում, ապա ում է պետք այդ կազմակերպությունը, եթե այն ոչ մի դեր չունի”,-նշել է նա:

Անկախ

Մարիխուանա Ուրուգվայում կաճեցնեն Պաշտպանության նախարարության հողերում

pic_fba6798aca4ba1a4d5bef09c7bad76b1Ուրուգվայի իշխանությունները դիտարկում են մարիխուանայի աճեցումն այդ երկրում լրիվ օրինականացնելու հնարավորությունը 2013-ից, երկրի Պաշտպանության նախարարությանը պատկանող հողերում, հայտնել է Reuters-ը, հղում անելով Ուրուգվայի պաշտպանության նախարար Էլեութերիո Ֆերնանդեսի հայտարարությանը:

Նա հայտարարել է, որ Պաշտպանության նախարարության հողերում մարիխուանայի պլանտացիայի տեղակայումը հնարավորություն կտա հուսալի պաշտպանություն ապահովել:

Ավելի վաղ երկրի իշխանությունները բազմիցս են նշել, որ ամեն բան կանեն, որ երկրի տարածքում աճեցված մարիխուանան արտասահմանում չհայտնվի: Նշվածն իրականացնելու համար բոլոր միջոցառումների ցուցակը Ուրուգվայը պլանավորում է ներկայացնել ապրիլին: Բացի այդ, կնշվի նաև, թե ինչ սորտեր են թույլատրված աճեցնել ու ինչպես  են տրվելու դրա աճեցման արտոնագրերը:

Ուրուգվայն աշխարհում առաջին երկիրն է, որն ամբողջությամբ օրինականցրել է մարիխուանան: Օրենքը թույլ է տալիս ոչ միայն օգտագործել մարիխուանա, աճեցնել ու վաճառել ոչ կոմերցիոն նպատակով, այլև կոմերցիոն նպատակով աճեցում` պետության հսկողությամբ: Մարիխունան,  ընդունված օրենքի համաձայն, կվաճառվի դեղատներում` պետության  սահմանած գներով, իսկ այն ձեռք բերել կարող են միայն չափահասները` սահմանափակ քանակությամբ: Օտարերկրացիներին մարիխուանա վաճառել օրենքը չի թույլատրում:

Անկախ

Չինաստանը “Բոինգի” անհետացման վայրում “կասկածելի” բեկորներ է հայտնաբերել

pic_42c7e5dca0c40b16c1640c8d1c87df92Չինական արբանյակը “լողացող կասկածելի օբյեկտներ” է հայտնաբերել Malaysia Airline ընկերությանը պատկանող անհետացած “Բոինգի” ենթադրվող անկման վայրում: Դրա մասին գրել է CNN-ը` հղում անելով չինական լրատվական “Սինհուա” գործակալությանը:

Կասկածելի օբյեկտների լուսանկարները տեղադրված են Չինաստանի Գիտության ազգային ադմինիստրացիայի , տեխնոլոգիայի ու պաշտպանության նախարարության արդյունաբերության կայքում: Դրանցում երևում են 13×18 մ, 14×19մ և 24×22մ չափսերով բեկորեներ:

Կայքում նշված են հատյնաբերված օբյեկտների կոորդինատները`105.63 աստիճան արևելյան երկարության ու 6,7 աստիճան հյուսիային լայնության, ինչը համապատասխանում է Վիետնամի հարավային վերջավորության ու Մալազիայի հյուսիս-արևելքի` Հարավ-Կորեական ծովի ու Սիամական ծոցի հետ հանդիպման վայրին: Այդ կետը գտնվում է մոտ 200 կմ հեռավորության վրա այն վայրից, որտեղ վերջին անգամ ինքնաթիռը կապի է դուրս եկել:

Ինչպես նշում է գործակալությունը, պատկերները ստացվել են մարտի 9-ին, արբանյակից: Իսկ թե ինչու են դրանք միայն մարտի 12-ին հայտնվել կայքում` տեղեկություն չկա:

Կուալա-Լումպուրուից Պեկին ուղղություն վերցրած մալազիական ընկերությանը պատկանող Boeing 777-200ER –ը ռադարներից անհետացավ մարտի 8-ին: Ինքնաթիռում 239 ուղևոր ու անձնակազմից 12 անդամ կար:

Անկախ