Պատմության այս օրը

446-Այսօր Գրողի համաշխարհային օրն է:

Գրողի համաշխարհային օրը նշվում է ամեն տարի, մարտի 3-ին, Միջազգային ՊԱՆ( ՊԵՆ)-ակումբի 48-րդ կոնգրեսի որոշմամբ: Այդ ակումբը հիմնվել է 1921-ին, Անգլիայում: Կազմակերպության անվանումը անգլերենով` պոետներ(Poets) , ակնարկագիրներ( Essayists), նովելիստներ( Novelists) բառերի հապավումն է, որն անգլերենից  թարգմանաբար համապատասխանում է գրիչ բառին: Ակումբի առաջին նախագահն է եղել Ջոն Գոլսուորսին:

-Այսօր Ականջի ու լսողության առողջության միջազգային օրն է :  Աշխարհում լսողության խանգարումներ ունեցող 275 մարդ է ապրում:

-Այսօր Վրաստանում նշվում է մայրության օրը:

-Ճապոնիայում այսօր նշվում է Աղջիկների օրը` Խինա Մացուրին:

Անկախ

Երկրաշարժ վերապրած ճապոնացիները տառապում են դեպրեսիայից

o_497887Բժիշկները հետազոտել են Միյագի պրեֆեկտուրայից  4 հազար բնակչի, որոնք տուժել են 2011-ի ցունամիից ու երկրաշարժից ու հայտնաբերել, որ նրանց 7%-ի մոտ դեպրեսիայի ախտանշաններ կան: Դա 3 անգամ ավելի է, քան ամբողջ Ճապոնիայում: Բացի այդ, նրանց 5%-ը տառապում է հետտրավմատիկ խանգարումներով:

Ճապոնիայի առողջապահության նախարարությունում նշել են, որ հետազոտվել են պրեֆեկտուրայի  ոչ բոլոր բնակիչները, դրա համար էլ վերջնական գնահատական տալ դեռևս վաղ է: Հետազոտության ղեկավարի` պրոֆեսոր Տոմիտայի խոսքով, հնարավոր է, որ հոգեբանական խնդիրներ ավելի շատ մարդիկ ունենան: Ճապոնիայի իշխանությունները մտադիր են հետազոտել կղզիների հյուսիս-արևելքի ավելի քան 150 հազար բնակչի:

2011-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժն ու դրա հետևանքով առաջացած ցունամին շուրջ 16 հազար մարդու կյանք խլեց:

Անկախ

Ուկրաինայում խոզի ժանտախտ է տարածվում

o_816975Անասնաբուժական ու ֆիտոսանիտարիայի ծառայությունն Ուկրաինայում պետական աջակցության կարիք է զգում: Դրանում համոզված են Ռուսգյուղվերահսկողության աշխատակիցները, որոնք աշխատանքային այցով եղել են Լուգանսկի մարզում: Այնտեղ վերջերս հայտնաբերվել է խոզի աֆրիկյան ժանտախտ:

Ռուսական պատվիրակության ներկայացուցիչն ասում է, որ եթե պետաջակցություն չլինի, ապա վտանգավոր հիվանդությունը կտարածվի ողջ երկրով ու Եվրոպայով մեկ:

Ուկրաինացի մասնագետները  գիտեն ինչ պետք է անել այդ դեպքում, սակայն ժանտախտի դեմ պայքարելու բավարար փորձ չկա: Հիմա ռուս անասնաբույժները ուղևորության վերաբերյալ հաշվետվություն են կազմում, որի արդյունքներով ուկրաինացի գործընկերների հետ խորհրդատվություն կանցկացվի:

Ներկայում Ուկրաինայից Ռուսաստան կենդանի խոզ ու խոզի միս չի մթերվում:

Անկախ

Չինաստանում երեխաների վաճառքով զբաղվող ավազակախումբ է հայտնաբերվել

Չինաստանի ոստիկանությունը մասշտաբային օպերացիա է իրականացրել հանցագործ խմբավորումը վերացնելու համար, որը զբաղվում էր համացանցով երեխաների վաճառքով: Ամիսներ առաջ օրենքի պահապանները  միանգամից Չինաստանի մի քանի նահանգներում ձերբակալություններ կատարեցին.հանցագործության ավելի քան 1000 մասնակցի հայտնաբերեցին: Ազատվեցին 382 փոքրիկներ:

Հանցագործները համացանցով փնտրում էին աղջիկների, որոնք հղիանալուց հետո չէին ցանկանում երեխա լույս աշխարհ բերել, սակայն աբորտի գումար էլ չունեին: o_904668Աղջիկներին առաջարկվում էր ծննդաբերել, ապա սիմվոլիկ դրամապարգևի դիմաց` հանձնել փոքրիկներին: Հանցագործները, բնականաբար իրենց իրական նպատակները չէին հրապարակում` ներկայանալով երիտասարդ, ունևոր զույգ, որը հույս ունի որդեգրել տվյալ երեխային: Ստանալով երեխային, “որդեգիր ծնողները” իսկույն նրան համացանցով վաճառքի էին հանում փոքրիկին.երեխայի միջին արժեքը 20 հազար յուան էր (ավելի քան 3200 դոլար): Բիզնեսը լավ եկամուտ էր բերում:

Կասկածելի հայտարարություններով կայքը հետաքրքրեց ոստիկանությանը.շուտով նրանք հայտնաբերեցին հանցավոր գործունեություն ծավալած անձանց:

Հիմա փոքրիկներին ուղարկելու են մանկատուն ու փորձելու են գտնել նրանց ծնողներին:

Ոստիկանությունն այժմ պետք է փորձի պարզել, թե քանի երեխայի են վաճառել: Ինչ վերաբերում է խաբեբաներին, ապա նրանք իրենց մնացած կյանքը բանտում կանցկացնեն:

 Անկախ

Թութակն օգնել է գտնել տիրուհուն սպանողին

pic_3f7213346f7b501521fa97d4b435c0c3Հնդկական Ուտար Պրադեշ  նահանգի Ագրա քաղաքում թութակի օգնությամբ բռնել են տեղաբնակ կնոջը սպանողին: Թութակը հանցագործի հայտնվելուն պես անհանգստությամբ հասկացնել է տվել  կնոջ հարազատներին,որ նրանց կողքին հայտնվածն է մեղավոր: Հարազատներն էլ տղամարդու մասին տեղեկությունը հայտնել են իրավապահ մարմիններին:

Նելամ Շարման տեղի թերթի խմբագրի կինն էր , նրա սպանությունը կատարվել է փետրվարի 20-ին, սպանվածի տանը:  Հարձակման զոհ էր դարձել նաև նրանց տան շունը: Թութակին հանցագործը ձեռք չէր տվել: Թութակը, փաստորեն սպանության վկա էր դարձել:

Կնոջ սպանությունից հետո, նրա մասին հոգ էին տանում բարեկամները, որոնց մեջ էր նաև սպանվածի զարմիկը` Աշուտոշ Շարմա Գոսվամին: Ամեն անգամ, երբ նա անցնում էր վանդակի մոտով, թռչունը ճչում էր ու անհանգիստ պահում իրեն: Այդ ժամանակ կնոջ հարազատները սկսեցին թռչունի մոտ տարբեր անուններ տալ, երբ հերթը հասնում էր Աշուտոշին` թևավորը կրկին նյարդայնանում էր:

Թութակի վարքագծի մասին հայտնել էին տեղի ոստիկանություն, որն էլ ձերբակալեց կասկածյալին: Նա խոստովանեց հանցանքը: Պատմեց, որ ընկերոջ հետ է ներխուժել տուն ու Նելամից գումար ու թանկարժեք իրեր  պահանջել: Վախենալով, որ կինը կմատնի իրեն ու ընկերոջը, նա որոշեց սպանել Նելամին դանակի մի քանի հարվածով:

Երբ տեղի կունենա դատը` հայտնի չէ:

Անկախ

Շվեյցարիան իր բանկերում արգելափակելու է Յանուկովիչի հաշիվները

1346-390x290Շվեյցարիայի կառավարությունը Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի` երկրում հայտնաբերված բոլոր հաշիվները փակելու որոշում է կայացրել:

“Դաշնային խորհուրդը որոշել է սառեցնել Յանուկովիչի` Շվեյցարիայում հայտնաբերված ցանկացած հաշիվ,-հայտնել է Շվեյցարիայի կառավարության ներկայացուցիչ Անդրե Սիմոնացին` էլեկտրոնային նամակով:

Անցած շաբաթ Գերագույն ռադան Յանուկովիչին հեռացրել է իշխանությունից: Իսկ նախագահի պաշտոնակատար է նշանակվել Ալեքսանդր Տուրչինովը:

Անկախ

Ուկրաինայում նախարարներ են ընտրել Մայդանից

o_904015Ուկրաինայում նոր կառավարություն է`  Յացենյուկի ղեկավարությամբ: Ամբողջ ցուցակի համար, բացի պաշտպանության ու ԱԳ նախարարներից, քվեարկել են “քանակությամբ”: Ոմանք իշխանություն են գնացել անմիջապես Մայդանից.օրինակ` բուժծառայության համակարգողն այժմ պատասխանատու է առողջապահության, իսկ ցույցերը վարողը` մշակույթի համար:

Վարչապետ Արսենի Յացենյուկը նոր կառավարությունն առանձնահատուկ է համարում: Սակայն, շատերի մոտ էլ դեժավյուի զգացում է: Նոր կաբինետում նախկին նախագահի` Յուշչենկոյի ու վարչապետ Տիմոշենկոյի զինակիցներն են:

Եվրոմայդանի պարեկ Անդրեյ Պարուբին նշանակվել է Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար: Մայդանի գլխավոր բժիշկ Օլեգ Մուսին հիմա առողջապահության նախարարն է: Մայդանյան ցույցերը  վարող Եվգենի Նիշչուկը` մշակույթի նախարարն է: “Ավտոմայդան” շարժման առաջնորդը Դմիտրի Բուլատովը` երիտասարդության ու սպորտի նախարարն է:

Ուկրաինական փողերը, որ այլևս չկան, կհաշվի Ալեքսանդր Շլապակը` ֆինանսների նախարարը: Ուկրաինայի արտաքին պարտքը կազմում է 130 մլրդ:”Միջոցներ չկան անգամ թոշակները վճարելու համար”,-ասում է սոցիալական քաղաքականության նախարար Լյուդմիլա Դենիսովան, որը Յուշչենկոյի ժամանակ եղել է այդ պաշտոնում:

ՆԳ նոր նախարար Ասեն Ավակովը   երկրի ամենահարուստ 100-յակից է, նրա կարողությունը գնահատվում է 385 մլն դոլար: Դեռ Գերագույն ռադայում, քվեարկության ժամանակ էր նա ցույց տվել, թե ինչ միջոցներ է պատրաստվում կիրառել:

Կառավարության ղեկավար Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ կաբինետի խնդիրն է թույլ չտալ, որ երկրում ճեղքվածք առաջանա:

Անկախ

Սեքսը եկեղեցում, դատարանի դահլիճում, ոստիկանության մեքենայի կապոտին…

o_903295 (1)Վերջերս Մեծ Բրիտանիայում սկանդալ էր բորբոքվել.երիտասարդ զույգին  սեքսով զբաղվելուց բռնացրել էին մանկական ժամանցի կենտրոնում:  Mirror հրատարակությունը նման մի քանի դեպքեր է հավաքել: Պարզվել է, որ սուր զգացումների սիրահարները, պատրաստ են սեքսով զբաղվել անգամ եկեղեցում կամ էլ ոստիականության մեքենայի կապոտին, գրում է .vesti.ru:

Նյուքասլի քաղաքային պատը

Անցած ամռանը Նյուքասլից երիտասարդ զույգին բռնացրել են քաղաքային աշտարակի վրա սեքսի ժամանակ: Տեսահոլովակը` “դեպքի վայրից” տեղադրվել է նույնիսկ թվիթերում ու արագ վերածվել է ինտերնետ սենսացիայի: Զույգը ստիպված էր տուգանք վճարել հասարակական վայրում ցանկասիրությանը տրվելու համար:

Ճարտարապետական հուշարձաններ

2009-ի աշնանը մերկ զույգին նկատել են ժամացույցի 105-ամյա աշտարակի վրա` Սիդնեյի շրջաններից մեկում: Աշտարակի դիմաց հյուրանոց է տեղակայված, որի կենվորները կարողացել են հետևել մանրամասներին: Իսկ հրապարակային սեքսի պատահական վկաները լուսանկարներ են արել, ու հրապարակել աշխարհի տարբեր ԶԼՄ-ներում:

Եկեղեցի

Իտալական Չեզենա քաղաքում զույգը սեքսով  է զբաղվել առավոտյան պատարագի ժամանակ, խոստովանության խցում: Կանչով տեղ հասած ոստիկանությունը տուգանել է հարբած զույգին անպարկեշտ վարքի պատճառով:

Դատարանի դահլիճ

Ամերիկացի դատավոր Դոնաo_903290 (1)լդ Թոմփսոնը ձերբակալվել է այն ժամանակ, երբ նրան բռնացրել են ձեռնաշարժության պահին: Տղամարդը, որն ի դեպ, զբաղեցնում է գերագույն դատավորի պաշտոնը, չափազանց ձանձրալի դատալսման ժամանակ որոշել էր փոքր ինչ շեղվել “ցրվել”: 2006-ին նա հեռացվեց աշխատանքից 4 տարով ու զրկվեց իրավաբանի կոչումից:

Ոստիկանական ավտոմեքենայի կապոտ

Ոմանց համար սեքսով հասարակական վայրում զբաղվելը բավարար չափով վտանգավոր չի թվում: Նրանց պետք է, որ մոտակայքում ոստիկաններ լինեն: Ըստ երևույթին հենց այդպես էր մտածում զույգը` Նիդեռլանդներից, որը սիրով էր զբաղվում ոստիկանական ավտոմեքենայի կապոտի վրա: Իսկ մեքենան, ի դեպ, դատարկ չէր: Օրենքի պահապանները ցնցված էին  մեքենայի նման “շահագործումից”: Կարևորը` ոչ ոք չտուժեց: Ոստիկանները դուրս գալով մեքենայից, զույգին խնդրեց սիրո համար մեկ այլ վայր ընտրել:

Անկախ

Յանուկովիչը Ռուսաստանից պաշտպանություն է խնդրել

pic_3cea04d1b8d825902b233bb667ac4985Վիկտոր Յանուկովիչը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ առաջվա պես իրեն Ուկրաինայի ղեկավար է համարում ու Ռուսաստանին  խնդրում է ապահովել իր անվտանգությունը երկիրը զավթած “ծայրահեղականների” գործողություններից:

Յանուկովիչը նշել է, որ նրան ու իր զինակիցներին սպառնացել են հաշվեհարդարով: Նա կոչ է արել Ուկրաինայում իրավիճակը  վերադարձնել օրինական հուն ու հավելել, որ իրեն պետության օրինական ղեկավար է համարում:”Վստահ եմ, որ այս պայմաններում ընդունվող բոլոր որոշումների անարդյունավետությունը շատ շուտով կապացուցվի ու, դրանք  ի կատար չեն ածվի”,-հայտարարել է Յանուկովիչը:

Անկախ

Ղրիմի վարչապետը բանակցություններ է սկսել կառավարությունը զավթողների հետ

pic_de5026a6e26c52d713720fdd04de00a3 (1)Ղրիմի վարչապետ Անատոլի Մոգիլյովը բանակցություններ է սկսել  այսօր,առավոտ վաղ Գերագույն ռադայի ու Ղրիմի կառավարության շենքը զավթած ջոկատի ներկայացուցչի հետ: Հանդիպումը կառավարության շենքում է ընթանում:

Ավելի վաղ Մոգիլյովը փետրվարի 27-ը Սիմֆերոպոլում հանգստյան օր էր հայտարարել.”Ես խնդրում եմ` չմոտենալ այդ թաղամասերին (որտեղ զավթված շենքն է), քանի որ մարդիկ զինված են ու կարող է բախում լինել”,հայտարարել է նա ղրիմյան հեռուստաընկերություններից մեկի եթերով, հավելելով, որ զավթիչներն “ագրեսիա չեն դրսևորում”, գրում է lenta.ru-ն:

Լրագրողների տեղեկացմամբ, զավթիչների ջոկատը մի քանի տասնյակ մարդուց է  բաղկացած: Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել է Ղրիմի փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիևը, նրանք իրենց անվանում են “Ղրիմի ռուսալեզու քաղաքացիների ինքնապաշտպանության ներկայացուցիչներ”: Նա հավելել է, որ այդ անձինք հրաժարվել են շփվել ՌԴ Գլխավոր հյուպատոսության ղեկավարի հետ:

Անկախ

Ուգանդայի գեյերին ցմահ բանտարկություն է սպառնում

o_780727Ուգանդայի նախագահ Յովերի Մուսեվենին ստորագրել է պատմության մեջ համասեռամոլության դեմ  ամենադաժան օրենքը: Այսուհետ  տղամարդ գայթակղելու համար 14 տարուց մինչև զմահ ազատազրկում է սպառնում:

Պաշտոնյաներն օրենքի ստորագրումը ծափահարությամբ են ընդունել: Նոր կանոնների համաձայն, գեյերն ու լեսբուհիները, որոնց առաջին անգամ կբռնացնեն միասեռ  կապերում` կդատապարտվեն 14 տարվա ազատազրկման: Իսկ երկրորդ անգամ անչափահասների, հիվանդների կամ էլ տկար զուգընկերոջ հետ սեքսի համար բռնվածներն արդեն կդատապարտվեն ցմահ բանտարկության:

Ուգանդայի խորհրդարանը հավանության է արժանացրել այդ նախագիծը դեռևս անցած տարվա ձմռանը,  սակայն պետության ղեկավարը երկար ժամանակ չէր կողմնորոշվում` ստորագրել այն, թե ոչ, պատճառաբանելով, որ պետք է խորհրդակցի փորձագետների հետ:

Իսկ ԱՄՆ-ի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ տվյալ օրինագծի ընդունման պարագայում 2 երկրների միջև հարաբերությունները կտրուկ կվատանան:

Անկախ

Էկվադորի նախագահը նախարարներին խնդրել է պաշտոնաթող լինել

530e687e-a33d-61ae-a33d-61a1ddf2a3c8.photo.0Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան դիմել է իր նախարարների կաբինետին` լրիվ կազմով պաշտոնաթող լինելու խնդրանքով, երկրում տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքների ֆոնին, հաղորդում է news.rambler.ru-ն:

Նման որոշման պատճառ է դարձել կառավարող կուսակցության պարտությունը քաղաքապետի ընտրություններում, մասնավորապես, Գուայակիլեում ու Կիտոյում:”Մենք  կարծում ենք, որ կառավարոթյանը թթվածին է հարկավոր”,պատկերավոր իրավիճակը նկարագրել է Կորրեան:

Պետության ղեկավարը ափսոսանք է հայտնել կառավարող “Հպարտ ու անկախ հայենիքի դաշինք” կուսակցության` երկրի մայրաքաղաքի հսկողությունը կորցնելու համար: Կորրեայի խոսքով, Կիտոն է կարևորագույն կետը` պետության ղեկավարման տեսանկյունից:

Անկախ

Նոր նախարարներին կներկայացնեն Մայդանում

o_902610Այսօր Ուկրաինայի Գերագույն ռադայում ընդմիջում է: Նոր նախարարների ազգանունները հայտնի կդառնան հինգշաբթի, փետրվարի 27-ին: Սակայն նրանց կներկայացնեն  Մայդանում, երեկոյան: Համենայն դեպս, այդպես է հայտարարել “Բատկովշչինա “ ֆրակցիայի առաջնորդ Յացենյուկը:

Ավելի վաղ ՆԳ նախարարի պարտականությունները կատարող  Արսեն Ավակովը  կազմացրել է “Բերկուտի” ստորաբաժանումները: Դրա մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում: Ով պետք է կատարի հատուկ նշանակության  ջոկատի ֆունկցիաները` դեռևս պարզ չէ: Ավակովը խոստացել է դրա մասին պատմել հատուկ բրիֆինգում:

Իսկ Ուկրաինայի բազմաթիվ մարզերում , ըստ էության, ուժային հեղաշրջում է կատարվում: Նոր իշխանությունների հետ անհաշտներին վախեցնում են, սպառնում հաշվեհարդար տեսնել հարազատների ու մտերիմների հետ: Ամենալուրջ սպառնալիքները միլիցիայի հասցեին են հնչում, հայտնում է vesti.ru-ն:

Անկախ

Բռնել են դեռատի հանգուցյալի հետ` դագաղի մեջ քնած

o_902538Ոստիկանությունը բռնել է նեկրոֆիլի, որը քնել էր գերեզմանում` դեռատի հանգուցյալին գրկած:

Կամբոջայում 47-ամյա նեկրոֆիլը բացել էր նախօրեին թաղված աղջկա գերեզմանը` փորձելով նրա հետ ինտիմ հարաբերություն ունենալ ու, քնել էր դագաղի մեջ:

Կասկածյալը խոստովանել էր, որ գերեզման էր գնացել փետրվարի 23-ին, գիշերը ժամը 22-ի մոտ ու սկսել էր քանդել 17-ամյա աղջկա գերեզմանը, որի թաղմանը ներկա էր եղել: Նա պատմել է, որ դիակը սկսել է շոշափել, սակայն մտադրությունն իրականացնել այդպես էլ չի հաջողվել, քանի որ դագաղը չափազանց նեղ է եղել:

Ըստ երևույթին, “պեղումներն”այնքան են հոգնեցրել տղամարդուն, որ նա քնել է  դիակի կողքին` դագաղի մեջ: Առավոտյան, գերեզմանից դուրս ցցված նրա ոտքերը նկատել են տեղաբնակներն ու  դրա մասին պատմել հանգուցյալի հարազատներին: Նրանք էլ դիմել են ոստիկանություն:

Հարցաքննության ժամանակ կամբոջացին չի պարզաբանել, թե ինչու է որոշել ինտիմ հարաբերություն ունենալ հանգուցյալի հետ: Ոստիկանները նույնպես վստահ չեն, թե արդյոք նա ծանոթ է եղել աղջկա հետ կենդանության օրոք: Նրա մասին հայտնի է միայն, որ թմրամոլ է ու քանիցս տարօրինակ արարքներ է թույլ տվել, օրինակ` մերկ վազել է տեղի տաճարի շուրջ:

Տեղի ոստիկանությունում հայտնել են, որ սկզբում տղամարդուն կուղարկեն հարցաքննության մարզային ոստիկանություն, իսկ հետո նա դատարանի առջև կկանգնի: vesti.ru

Անկախ

Չինացուն բանկ թալանել խանգարել է բջջային հեռախոսի զանգը

բանկՇանհայում տեղի է ունեցել կամ տեղի չի ունեցել պատմության մեջ ամենահիմար կողոպուտը: 28-ամյա չինացին գանձապահին սպառնացել է միս կտրելու դանակով և պահանջել խոշոր գումար: Նրան բոլորովին չի անհանգստացրել այն փաստը, որ բանկի աշխատակցուհին նստել էր զրահապատ ապակու ետևում,հաղորդում է  Mirror-ը:

Ներքոհիշյալ տեսանյութում  երևում է, թե ինչպես է բանկի աշխատակցուհին ծիծաղում է կողոպտիչի դեմքին: Իրավիճակի անհեթեթությունը խորանում է, երբ զնգում է երիտասարդի բջջային հեռախոսը: Հրամայելով գանձապահին ՙմի քանի րոպե սպասել՚ , չինացին պատասխանում է զանգին՝պահելով դանակը զրազհապատ ապակու առջև:

Հետագայում բանկի աշխատակցուհին պատմել է, որ բոլորովին չի վախեցել:  ՙՄի բան է, երբ կողոպտիչը ատրճանակով է, պարզ չէ,թե իրոք գնդակադիմացկուն ապակին կպաշտպանի  կրակոցից: Սակայն նա բռնել էր միս կտրելու դանակ:  Իրավիճակը այնքան տարօրինակ էր, որ ես ծիծաղեցի: Ամենազվարճալին այն էր, որ կողոպուտի պահին, երիտասարդը  սկսեց խոսել հեռախոսով՚- պատմել է կինը:

Բանկում տեղադրված տեսախցիկները ամրագրել են, թե ինչպես է վայ-հանցագործին մոտենում անվտանգության աշխատակիցը և ոլորում նրա ձեռքերը: Ավելի ուշ,հարցաքննության ժամանակ 28-ամյա չինացին ասել է, որ խմած չէ և թմրանյութ չի օտագործել, ուղղակի որոշել էր բանկ թալանել:

Անկախ

Հնդկաստանի առնետներին նվիրված տաճարում 20,000 առնետ է բնակվում (լուսանկարներ)

հնդկաստան,տաճարՀնդկական տաճարում ավելի քան 20,000 առնետ է բնակվում:

Ռաջաստհան նահանգում գտնվող Կարնի Մատա տաճարը նվիրված է առնետներին, որոնք քաղաքներում պատուհաս են համարվում:

հնդկաստան,առնետներտաճարՏաճարի տարածքում վազվզող առնետներին երկրպագում, կերակրում և պաշտպանում են:

Հավատացյալները նույնիսկ ցանցապատել և ճաղավանդակներ են պատրաստել տաճարի շրջակայքում՝ կենդանիներին գիշատիչ թռչուններից պաշտպանելու համար:

հնդկաստան,  առնետներԿրծողները ազատ տեղաշարժվում են տաճարում, կաթ խմում մետաղյա, մեծ տարայից, ինչպես նաև ուտում հավատացյալների թողած հացահատիկները:

Փոքր երեխաները խաղում են նրանց հետ, և յուրաքանչյուր օր մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ են այցելում տաճար այդ տեսարանին ականատես լինելու համար:

Առնետների կռծած ուտելիքը նույնպես սուրբ է համարվում, որը երբեմն հավատացյալները ուտում են, եթե նույնիսկ դրա մի մասը կռծողները կերած են լինում:

Տաճարում առանց դժվարության կարելի է տեսնել դարչնագույն և սև առնետների, սակայն հավատացյալների կարծիքով այդտեղ սպիտակ առնետ տեսնելը օրհնություն է:

Տաճարի քահանաները առնետներին լուրջ նվիրվածությամբ են վրաբերվում և զգուշացնում այցելուներին զգույշ լինել ու չտրորել կենդանիներին, քանի որ պատահաբար առնետի վրա կանգնելը և նրան սպանելը մեղք է համարվում:

 Անկախ

Նիգերիայում զինյալները 29 աշակերտի են սպանել

o_617986Ինտերնատի 29 աշակերտ զինյալների հարձակման զոհ է դարձել Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Յոբ նահանգում:

Զինյալներն ուշ գիշերով կրակ են բացել դպրոցի ուղղությամբ, ապա կրակի են տվել շենքը: Ենթադրվում է, որ հարձակումը կատարել են արմատական իսլամական “Բոկո հարամ” խմբավորման անդամները:

ՄԱԿ-ի տվյալներով, Նիգերիայում 2013-ի մայիսից սկսած իսլամիստների գործողությունների հետևանքով 1,2 հազար մարդ է զոհվել: Բռնությունների աճման հետ կապված,երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարված:

Անկախ

Թաիլանդում շինհրապարակում տեղի ունեցած փլուզումից 11 մարդ է զոհվել

բանվորներ, տայլանդԵրեքշաբթի օրը Բանգկոկի արվարձաններից մեկում բետոնի կտորը ընկել է շինհրապարակում աշխատող շինարարների վրա՝ զոհվել է 11 մարդ:

Ավելի քան մեկ տասնյակ մարդ տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց՝ մեկ աշխատակից դեռևս գտնվում է փլատակների տակ:

Փրկարարները այժմ փլատակներում փնտրում են ողջ մնացածների:

Փլուզումը տեղի է ունեցել Բանգկոկում նոր հիվանդանոցի կառուցման շինհրապարակում:

 Անկախ

Որ տղամարդկանց են կանայք նախապատվությունը տալիս

ol3001393246089Պարզել են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցչի վրա լավ տպավորություն թողնելու նպատակով, տղամարդը պետք է կանանց հետ շփվելիս մի քանի կանոն հիշի ու` քիչ խոսի:

Բրիտանական Կոլումբիայի մասնագետներին հաջողվել է պարզել, որ այն տղամարդիկ, որոնք խոսքի մեջ կարճ բառեր են կիրառում ու, ընդհանրապես, քիչ են խոսում, կանանց աչքում ավելի առնական ու գրավիչ են թվում, քան շատախոսները: Ընդ որում, հատկապես  հետաքրքիր են այն տղամարդիկ, որոնք ցածր, կրծքային ձայն ունեն, ինչպես Ջորջ Քլունիինն է:

Զուգընկերոջ ընտրության ժամանակ էլ են կանայք առաջնորդվում նույն հատկանիշներով. Կանայք հիմնականում, նախընտրում են այն տղամարդկանց, որոնք նման ինտոնացիա ունեն և նմանատիպ շեշտադրություն:

Իսկ տղամարդկանց դուր են գալիս չափավոր բարձր ձայնով (այնպիսի տոնայնությամբ, ինչպես Մերլին Մոնրոյինն էր) կանայք:

Անկախ

2014-ի աշխարհի խաղերը մեկնաբանելու է Մարադոնան

731Հայտնի արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան մեկնաբանելու է  2014-ի ֆուտբոլի առաջնությունը` լատինաամերիկյան  Telesur հեռուստաալիքի համար, որի շտաբ բնակարանը գտնվում է Վենեսուելայում.”Ես ստորագրել եմ իմ կյանքում ամենահուզիչ ու կարևորագույն պայմանագիրը”,-ասել է լեգենդար հարձակվողը:

Նրան է վստահվել ոչ միայն աշխարհի խաղերի մեկնաբանությունը: Մարադոնոն հաղորդում կվարի, որի ժամանակ կվերլուծի անցած խաղի կարևորագույն պահերը:

Նա արդեն նման փորձ ունի ( 1998-ին (Ֆրանսիա), 2002-ին (Ճապոնիա ու Հարավային Կորեա) և 2006-ին (Գերմանիա):

Ֆուտբոլի աշխարհի  2014-ի առաջնությունն անց է կացվելու Բրազիլիայում հունիսի 12-ից հուլիսի 13-ը:

Անկախ