Մադուրոն կարծում է, որ սերիալները հանցավորության աճին են նպաստում

pic_3ff65248b78a55438194cb57e7c7414dՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հեռուստասերիլաները հանցավորության աճի պատճառ է համարում: Նրա կարծիքով, սերիալները երիտասարդության մեջ “հակաարժեքներ” են սերմանում, դրական լույսով ներկայացնելով բռնությունը, զենքն ու թմրանյութերը: Որպես օրինակ նա բերում է  երկրի խոշորագույն հեռուստաընկերությամբ հեռարձակվող “Ամեն դեպքում, Ռոզա” սերիալը, որի գլխավոր հերոսուհին սպանում է մորը, որ թաքցնի իր երեխայի հոր ինքնությունը:

Փոխնախագահ Խորխե Անդրեասը հունվարի 20-ի երեկոյան հանդիպել է մի քանի հեռուստաընկերությունների ղեկավարության հետ ու նրանց կոչ արել վերանայել իրենց “զամյուղը”: Նա զգուշացրել է, որ դրա համար կարող են նրանց 2004-ին ընդունված ԶԼՄ-ների “սոցիալական վտանգավորության” մասին օրենքով մեղադրել: Առաջիկա օրերին պետք է կրկին հանդիպում տեղի ունենա, որի ընթացքում պլանավորվում է փոխհամաձայնության որոշում մշակել:

Իսկ իրավապահներն ու Մադուրոյին քննդատողները կարծում են, որ հրապարակավ ճնշում է գործադրվում հեռուստատեսության վրա, իշխանությունները փորձում են թաքցնել բռնության ու հանցավորության իրական պատճառները: Նրանց տվյալներով, 2013-ին բռնության զոհ է դարձել 24 հազար վենեսուելացի, իսկ վերջին 15 տարում երկրում սպանությունների թիվը 4 անգամ ավելացել է: Իշխանությունները համաձայն չեն այդ տվյալների հետ, սակայն հրաժարվում են վերջին տարիների ճշգրիտ վիճակագրությունը հրապարակել: Այդ խնդրին հասարակության ուշադրությունը սևեռվել է 2014-ի հունվարից` երկրի նախկին “Միսս Վենեսուելայի”` Մոնիկա Սփիրի ու նրա ամուսնու սպանությունից հետո:

Անկախ

ԿԱՀ-ում ժամանակավոր նախագահ կին են ընտրել

pic_e2daf8f6a5b327027157d83365fedde5ԿԱՀ-ում ժամանակավոր նախագահ են ընտրել Քեթրին Սամբա Պանզային`  Բանգայի քաղաքապետին:

Քվեարկությունը տեղի է ունեցել  ԿԱՀ-ի խորհրդարանում, որը նույնպես ժամանակավոր է: Ընտրությունները երկու փուլով են ընթացել.երկրորդի ընթացքում էլ Սամբա-Պանզան հավաքել է ձայների 75%-ը` երկրի նախկին նախագահի որդուն` Դեզիրե Կոլնգբուին տրված 53%-ի դիմաց:

Սամբա-Պանզան երկրի պատմության մեջ դարձավ առաջին կին նախագահը:

Նախկին նախագահը հունվարի 10-ին պաշտոնից հեռանացավ` երկրում արդեն մեկ տարի տևող քաոսի ու այն կարգավորելու իր անընդունակության պատճառով:

Հիմա իրավիճակի կայունացմամբ են զբաղվում  Ֆրանսիայի, ԿԱՀ-ի ու Աֆրիկյան երկրների միության  զինվորներն ու սպաները: Երկրի մեծ հատվածում բացակայում է ինչ-որ իշխանությունը, իրավիճակը հսկում են  միմյանց  հետ մրցող  էթնիկ ու կրոնական հատկանիշներով  միավորված խմբավորումների զինյալները:

Անկախ

Չինաստանում գտել են հանճարեղ երեխա ունենալու միջոցը

1390032908_kitayՉինաստանում ներկա պահին ստեղծվում է հեղափոխական տեխնոլոգիա, որը հնարավորություն կտա  մոտ ապագայում բարձրացնելու նորածինների IQ -ն: Երեխայի շնորհալիությունը մինչև նրա  ծնունդը կարելի է որոշել ԴՆԹ-ի տվյալներով:  Չինաստանը մտադիր է իր ազգի գենոֆոնդը բարելավելու գործով զբաղվել:

Սկզբի համար Չինաստանին հանճարներ են հարկավոր. մարդիկ, որոնք օժտված են մաթեմատիկական ունակություններով: Որպեսզի չինուհիները սկսեն օժտված երեխաներ լույս աշխարհ բերել, մասնագետներն անցել են զանգվածային փորձարկումների:

Այսպես. մարդկության 80%-ի IQ-նփոխանցվում է ժառանգաբար, BGI կազմակերպությունը իր առջև  մաթեմատիկական  ունակություններով մարդկանց  գենոմը գաղտնազերծելու խնդիր է դրել: Հիմա նրանք աշխատում են անմիջապես ինտելեկտի մակարդակի բարձրացման հետ կապված գեները տարբերակելու վրա: Հետագայում մտադիր են այդ տվյալները համեմատել հասարակ մարդկանց նույնատիպ տվյալների հետ, ինչ արդյունքում հնարավոր կլինի որոշել հանճարեղությունը անմիջականորեն, սաղմնային զարգացման փուլում: Նման տեխնոլոգիան ծնողներին հնարավորություն կտա ընտրելու ամենախելացի սաղմը: Գիտնականների խոսքով, այժմ արդեն 60%-ով  հնարավոր է որոշել սաղմի  հետագա ինտելեկտուալ ունակությունները:

Ուսումնասիրության համար պետբյուջեից հատկացվել է 1,5 մլրդ դոլար:

Ակնհայտ է, որ գենոֆոնդի բարելավման ծրագիրը կփոխարինի հին ժողովրդագրական քաղաքականությունը: Հարկ է նշել, որ 2013-ի վերջին, որոշ չինացի ընտանիքներին թույլատրվեց 2-րդ երեխան ունենալ:

Անկախ

Աշխարհի ամենաբարակ տունը

52db9edf-eb44-739f-eb44-739035a6ff81.photo.0Տոկիոյի ճարտարապետական Mizuishi Architect բյուրոն բարդ պատվեր է իրականացրել.բնակարան է կառուցել 50 քմ եռանկյուն հատվածի վրա, ինչն, ըստ ամենայնի, հաջողվել է:

Անկախ

Մուհաբեն ցրել է իր մահվան մասին շշուկները

pic_b5c5e53443236516ea975341a3c100afԶիմբաբվեի նախագահ   Ռոբերտ Մուհաբեն շաբաթներ տևած լռությունից հետո առաջին անգամ է հայտնվել հասարակության առջև` ցրելով իր առողջական վիճակի վատթարացման  ու նույնիսկ մահվան մասին շշուկները: 89-ամյա նախագահը ներկա է գտնվել իր 79-ամյա քրոջ` Բրիջիթի թաղման արարողությանը:

Վերջին շրջանում 1980-ից նախագահ դարձած Մուհաբեի առողջությունը թեժ թեմա է 13-մլն-անոց երկրում:

Ինքը` նախագահն ու նրա մերձավորները մի քանի անգամ հայտարարել են, որ նա Սինգապուր է մեկնում ոչ բժշկական ցուցումով, այլ երկկողմանի կապերի զարգացման համար:

Արևմտյան վերլուծաբանների տվյալներով, Մուհաբեի տեղի համար հերթ են կանգնել: Գլխավոր թեկնածուն փոխնախագահ Ջոյս Մուջուրուն է: Բարձր են գնահատվում նաև Էմերսոն Մնանհահվի շանսերը, որն աշխատում է որպես արդարադատության նախարար:

Մուհաբեն 2013-ին 8-րդ անգամ դարձավ նախագահ` հաղթելով հերթական ընտրություններում, որոնք տեղի ընդդիմությունը ոչ ազատ, ոչ էլ ազնիվ ճանաչեց:

Անկախ

Հարավային Օսեթիայի կառավարությունը ցրվել է

m_616690Հարավային Օսեթիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը  հանրապետության կառավարությունը ցրել է:

“Կես տարում կառավարությունը չկարողացավ  հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ու վերականգնողական պրոցեսների հետ կապված իր առջև դրված խնդիրները լուծել ու չկարողացավ  համախմբվել”,-հայտարարեց նա:

Վարչապետի  ժամանակավոր պաշտոնաակատար է նշանակվել  առաջին փոխվարչապետ Դոմենտի Կուլումբեգովը:

Անկախ

Ուկրաինայում բախումների հետևանքով վիրավորների թիվը գերազանցել 100-ը

2351567Ավելի քան 16 ժամ բախումներ են  ցուցարարների ու ներքին զորքերի և “Բերկուտ” ստորաբաժանման  միջև, Կիևի “Դինամո” ստադիոնի մոտ: Վիրավորների ընդհանուր թիվը երկու կողմերից, 100-ը գերազանցել է: Ցուցարարներն այրել են միլիցիայի 4 ավտոբուս ու 2 բեռնատար:

Ցուցարարների ու ուժայինների միջև այրված ավտոմեքենաների սառցակալած մնացորդներն են: Իրավապահները փորձել էին ջրով հանգցնել կրակը, որն այժմ ամբողջությամբ վերածվել է սառցե բարիկադի:

Այսօր նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանձնարարել է անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Կլուևին ստեղծել աշխատանքային խումբ` երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը լուծելու համար: Բացի այդ, այսօր պետք է ընդդիմության հետ աշխատանքային խմբի հանդիպում անցկացվի: Կիրակի Յանուկովիչը հանդիպել էր “Հարված” ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի հետ: Հանդիպման արդյունքներով, Կլիչկոն հայտարարել էր, որ նախագահը մտադիր է հանձնաժողով ստեղծել պետության ղեկավարի ադմինիստրացիայի անդամներից  ու ընդդիմության կողմնակիցներից.որը կզբաղվի  երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը լուծելու հարցով:

Հունվարի 19-ին իրավապահ մարմինների աշխատակիցների ու ընդդիմության կողմնակիցների միջև, որոնք փորձում են կառավարական թաղամաս մուտք գործել,դիմադրություն էր ծագել, ինչի հետևանքով էլ իրավապահ օրգանների ավելի քան 70 աշխատակից է վիրավորվել. 40-ը հոսպիտալացվել են:

Ցուցարարները մտադիր էին շրջափակել խորհրդարանը, որ պատգամավորները հունվարի 16-ին ընդունած օրենքները չեղյալ հայտարարեն:

Այդ օրը, ընդդիմադիր պատգամավորների ու  իշխանությունը պաշտպանող մեծամասնության միջև խիստ դիմադրության պայմաններում խորհրդարանն ընդունեց 2014-ի պետբյուջեն, առանց քննարկումների ու անմիջապես երկրորդ ընթերցմամբ, ամբողջությամբ, քանի որ ընդդիմությունը խորչնդոտում էր քննարկմանն ու հաստատմանը:

Անկախ

 

Արգենտինայում գիշատիչ ձկների հարձակումից 10 մարդ է վիրավորվել

գիշատիչ ձկներՀինգշաբթի օրվանից ի վեր Արգենտինայում գիշատիչ ձկների վտառի հարձակումներից վիրավորվել է գետում լողացող 10 մարդ:

Հարձակումները տեղի են ունեցել Բուենոս Այրեսից 300կմ դեպի հյուսիսարևելք գտնվող Ռոսարիո քաղաքի Պարանա գետում: Այդտեղ դեկտեմբերին պիրանիա ձկների հարձակումից 17 մարդ վնասվածքներ էր ստացել:

palometasՁկների վերջին հարձակման մասին լուրերը հաստատվել են շաբաթ օրը: Տեղի փրկարարների ղեկավարի խոսքով՝ ձկները պիրանիայի տեսակ են և սուր ատամներ ունեն:

Մամուլի տեղեկություններով՝ վիրավորների շարքում մեկ երեխա կա, որը ոտքի վնասվածք է ստացել գետում լողալիս:

Փորձագետները դա բացատրում են , որ  ամառվա բարձր ջերմաստիճանի և հարձակվող ձկներով սնվող որոշ  ձկնտեսակների բացակայության պատճառով:

Անկախ

Թուրքմենստանում բնակիչները կվճարեն գազի համար

Գուրբանգուլի ԲերդիմուհամեդովԹուրքմենստանի նախագահը հայտարարել է, որ կառավարությունը բնակիչների տներում գազաչափեր կտեղադրի՝ այդպիսով վերջ դնելով անվճար գազի մատակարարմանը էներգետիկ հարուստ Կենտրոնական Ասիայի երկրում:

Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը շաբաթ օրը հեռուստատեսությամբ հայտնել է, որ կառավարությունը այդ որոշմամբ հույս ունի դրդել մարդկանց էներգիան ավելի խնայողաբար օգտագործել:

Երկիրը գազի պաշարներով աշխարհում չորրորդն է: Այստեղ գազը, էլեկտրականությունը և ջուրը 1993թ-ից ի վեր մարդկանց անվճար են մատակարարվում:

Բերդիմուհամեդովը 2006թ-ին նախագահ դառնալուց հետո խոստացել էր այդ քաղաքականությունը շարունակել մինչև 2030թ-ը:

Նա հիմնականում մահմեդականներով բնակեցված, հինգ միլիոն բնակչությամբ երկրում երկաթե բռունցքի քաղաքականություն է վարում, որտեղ արգելված է տարակարծիք կամ ազատ մամուլի գոյությունը:

 Անկախ

Հնդկաստանում 18 մարդ է զոհվել խուճապային հրմշտոցի հետևանքով

հնդկաստան, հրմշտոցPress Trust պաշտոնական լրատվական գործակալության տվյալներով՝ շաբաթ օրը Հնդկաստանում կրոնական առաջնորդի հյուղարկավորության ընթացքում խուճապային հրմշտոցի հետևանքով 18 մարդ է զոհվել:

CNN-IBN-ից հայտնում են, որ խառնաշփոթը, որի ընթացքում 60 մարդ վնասվածքներ է ստացել, սկսվել է Սիեդնա Մոհամեդ Բուրհանուդինի բնակարանի դարպասները փակելիս: Կրոնական առաջնորդը մահացել է երեկ 102 տարեկան հասակում:

Բուրհանուդինը իսլամի ճյուղերից մեկի առաջնորդն էր:

Չնայած զոհերին՝ նրա հյուղարկավորությունը կկատարվի ինչպես նախօրոք ծրագրվել էր:

Հնդկաստանում նախկինում ևս նման դեպքեր են գրանցվել:

Հոկտեմբերին 115 մարդ էր զոհվել, երբ կամուրջի վրայով անցնող հինդու ուխտավորների շրջանում խուճապ էր սկսվել՝ կամուրջի փլուզման վերաբերյալ լուրերի տարածվելուց հետո:

 Անկախ

Greenpeace-ը հայտնի բրենդային հագուստներում վտանգավոր նյութեր է հայտնաբերել

ktHVgM7L-234Աշխարհում հայտնի, մանկական հագուստ արտադրող ընկերությունների արտադրանքում թունավոր քիմիական նյութեր են հայտնաբերվել, հայտնել է միջազգային  Greenpeace  International կազմակերպությունը` կատարած ուսումնասիրությունների արդյունքներով.ստուգվել են 12 խոշոր ընկերությունների արտադրանքը, այդ թվում` Adidas, Disney, H&M և Nike: Օրինակ` Adidasի լողազգեստներից մեկում  պերֆտորացված քիմիական նյութի մակարդակը գերազանցել է ընկերության իսկ սահմանած նորմը:

Իսկ մանկական  Primark   դաջանախշված մարզահագուստի կտորը 11% ֆտալաթթու է պարունակել:

Յուրաքանչյուր ապրանքանիշի առնվազն մեկ արտադրանքում հայտնաբերվել է օքսիէթիլացված ալքիլֆենոլ, ընդ որում` ամենաշատ քանակ հայտնաբերվել է Disney, American Apparel և Burberry-ի արտադրանքում:

Շրջակա միջավայրում հայտնվելու դեպքում, այս քիմիական նյութերը բացասական ազդեցություն են ունենում մարդու վերարտադրողական, հորմոնալ ու իմունային համակարգի վրա:

Անկախ

Ռիո-դե-Ժանեյրոյում երկնքի կամոք Քրիստոսի արձանը զրկվել է մատից

o_881368 (1)Ռիո-դե-Ժանեյրոյի`Քավիչ-Քրիստոսի արձանը վնասվել է շանթից. հետևանքը եղել է այն,որ մոնումենտը զրկվել է աջ ձեռքի մեծ մատից:

Սա արդեն արձանի կորցրած 2-րդ մատն է.առաջինը նույնպիսի հանգամանքներում է վնասվել, անցած դեկտեմբերին: Ռիո-դե-Ժանեյրոյի թեմին արդեն հայտարարել է, որ արձանը մոտ ժամանակներում կամբողջացնեն:

Քավիչ-Քրիստոսի մոնումենտի բարձրությունը 38 մ է, այն ծովի մակարդակից 700 մ բարձրութան վրա է գտնվում: Չափսերի ու տեղադրության պատճառով  հաճախ է շանթի հարվածից տուժում:

Անկախ

Հնդկաստանում երեխաները սեքս-գերիներ են դարձել (լուսանկարներ)

հնդկուհիՀնդկաստանի Կալկաթա քաղաքում «անբարոյականության կենտրոն» անունով հայտնի Սոնագաչիում 18 տարեկանից փոքր 12 աղջիկ երեխա տեղական մաֆիայի ձեռքում սեքս-գերիներ են դարձել: Նրանք ստիպված են սեռական ծառայություններ մատուցել իրենց հաճախորդներին: Հասարակաց տներում ծնված հազարավոր երեխաների ամեն օր 2 դոլարով վաճառվում են: «Ռադիկալը» գրում է, որ Լոնդոնում ապրող հնդիկ լուսանկարիչ Սուվիդ Դաթան անդրադարձել է իրենց մայրերի ճակատագրին դատապարտված այս աղջիկների դրամատիկ կյանքին: Նա իր լուսանկարներում պատկերել է կյանքում այլընտրանք չունեցող երիտասարդ աղջիկների վիճակը, որոնք զրկված են բոլոր իրավունքներից: Լուսանկարիչ Դաթան իր այս նախագծին տվել է «Մի երեխայի արժեքը» անվանումը:

հնդկուհիՍոնագաչին, որը հայտնի է որպես Ասիայի Կարմիր լույսի ամենամեծ շրջան, 2004 թվականին հնդկուհիներնկարահանված «Ծնվել հասարակաց տանը. Կալկաթայի երեխաները» վավերագրական ֆիլմի թեման է դարձել: Նման միջավայրում մեծացող 8 երեխայի մասին պատմող ֆիլմը արժանացել է Օսկարի՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ:

Անկախ

Միլիոնատեր չինուհին գաղտնի հավաքարար է աշխատում

Chinese-millionaire-works-as-a-street-cleaner-3029282Ուհան քաղաքի 54-ամյա բնակչուհին ամեն օր արթնանում է ժամը 3-ին ու գնում փողոցները մաքրելու: Նա երկու երեխա ունի, նրանցից յուրաքանչյուրը ծանր աշխատանք է կատարում, իսկ կնոջ բանկային հաշվին ավելի քան մեկ մլն դոլար կա: Փողը ծուլության արդարացում չէ, կարծում է կինը:

Կյանքի մեծ մասը Յու, Յոժեն աշխատել է խոհարար, բեռնատարի վարորդ ու հավաքարար: Նրա ֆինանսական գործերը կտրուկ լավացան 5 տարի առաջ, երբ պետությունը գնեց նրա հողակտորը, որի վրա ապրում էր: Ստացած գումարը կինը ներդրեց անշարժ գույքի մեջ ու  նա շահեց: Այսօր նա արդեն 21 շենք ունի, որոնցից յուրաքանչյուրը քիչ եկամուտ չի բերում: Այդուհանդերձ, Յոժեն այսուհետ էլ մտադիր է աշխատել:

“Ես չեմ ուզում տանը նստել ու ոչինչ չանել.այդպիսով երեխաներին վատ օրինակ ծառայելով: կարևորն ինչ որ աշխատանքի վրա կենտրոնանալն է: Այստեղ փողը կապ չունի: Ծուլությունն ամենատարբեր, վատ որակներ է ծնում”: Նրա պետն ասում է, որ իր ղեկավարության ներքո է Յոժենը աշխատում արդեն 15 տարի ու ոչ մի անգամ չի ուշացել, իսկ արձակուրդ վերցրել է ընդամենը 3 անգամ, այն էլ`ընդամենը մեկ օրով:

Անկախ

Հատիկոն 9 տարի ոչ թե տիրոջն էր սպասում, այլ` խորովածի

Hachiko200505-4Շատերը գիտեն ճապոնական Հատիկո անունով շատ պատմությունը, որը 9 տարի ամեն օր գնում էր մետրո` դիմավորելու իր տիրոջը:

Տերն այդպես էլ չեկավ, քանի որ վաղուց մահացել էր: Այս պատմությունը մի քանի անգամ էկրանավորվել է, իսկ  Տոկիոյի կենտրոնում   բրոնզե արձանի տեսքով անմահացած շան անունը  նվիրվածության ու հավատարմության խորհրդանիշ է դարձել:

Սակայն, Սիբույա շրջանի գրականության թանգարանի ներկայացուցիչները,  այլ տեսակետ են հայտնել: Նրանց ենթադրությամբ, Հատիկոյի համառորեն, 9 տարի շարունակ նույն տեղում հայտնվելու պատճառը հավի խորովածն էր` յակիտորին, որով տերը կենդանության օրոք կերակրում էր շանը: Սիրած ուտեստը և ոչ թե տիրոջ հանդեպ հավատարմությունն են Հատիկոյին տարել մետրոյի կայարան, 9 տարի շարունակ: Այս վարկածի համաձայն, մի անգամ, երկարատև գործուղումից վերադառնալով, տերը զարմացած հայտնաբերել է, որ Հատիկոն իրեն է սպասում կայարանում: Այդ արարքի համար նրան պարգևատրել է հավի մի քանի կտոր խորովածով:

Այս օրերին Սիբույայի գրականության հուշաթանգարանում  Հատիկոյին նվիրված ցուցադրություն է: Արժե նշել, որ մեծամասնության համար Հատիկոն այնուամենայնիվ նվիրվածության մարմնացում է: Մեծ հաշվով, այսօր արդեն կարևոր էլ չէ, թե տարիներ շարունակ ինչու էր շունը նույն կայարանում հայտնվում:

Սակայն, շատ հավատարմության նմանօրինակ ապացույցներ  եղել են ու լինում են:

Անկախ

Պատմության այս օրը

images (2)Գիտե՞ք, արդյոք, թե ինչն է միավորում ջրային դահուկները, մորթե ականջակալները, փայտիկով մրգահամ պաղպաղակը և, անգամ, Բրայլի տառատեսակը: Դրանք բոլորը մանուկների հայտնագործություններ են:

Ամեն տարի ավելի քան 500 հազար երեխա ու դեռահաս տարբեր գաջեթներ ու տեխնիկա են ստեղծում, ռոբոտներ մոդիֆիկացնում: Մանուկների բոլոր հայտնագործությունները, անկասկած, կյանքն ավելի հետաքրքիր ու հարմարավետ են դարձնում: Ու այսօր հենց այդ օրն է:

3362Այսօր ողջ աշխարհում նշվում է Մանուկների հայտնագործությունների օրը կամ էլ, այլ կեպ ասած` Գյուտարար երեխաների օրը: Խորհրդանշական է, որ   Օրվա համար ընտրվել է պետական, գործիչ, դիվանագետ, գիտնական, գյուտարար ու լրագրող Բենջամին Ֆրանկլինի ծննդյան ամսաթիվը: Նա 12 տարեկան էր, երբ իր առաջին գյուտը կատարեց` այն է` թևերին հագնելու լողակները: Իր ժամանակին նա էր, որ առաջարկեց էլեկտրական լիցքի վիճակը “+” և “-“-ով նշել, ապացուցեց կայծակի էլեկտրական բնույթը: 1752-ին առաջարկեց  կայծակը հեռացնելու նախագիծ, առաջինն էր, որ կիրառեց էլեկտրական կայծը`վառոդի պայթյունի համար, արտոնագրեց ճոճաթոռը: 1784-ին հայտնագործեց  բիֆոկալ ակնոցը: Ու այս ամենը նրա գիտական ժառանգության մի փոքր մասն է միայն:

Ֆրանկլինի պատանի հայրենակիցը 1926-ին  Ալյասկայի պետական դրո\ի մրցույթ ուղարկեց imagesիր էսքիզը.կապույտով խորհրդանշվող երկինք, նահանգի պաշտոնական ծաղիկը` անմոռուկը, Մեծ արջ համաստեղության պատկերն ու Բևեռային աստղը:

Ջորջ Նիսենը 1930-ին հետևելով  օդային գիմնաստների մրցույթին, ուշադրություն դարձրեց, որ մարզիկները ելույթի վերջում թռնում են  անվտանգության ցանցի վրա: Դրանով էլ ավարտվում էր նրանց ելույթը, սակայն, 16-ամյա պատանին մտածեց ու որոշեց ստեղծել “ցատկահարթակ”, այնպիսին, որ դրա վրա թռչկոտելով օդում տարբեր հնարքներ կատարել հնարավոր լինի:

Բազում են մանուկների հայտնագործությունները.առանց մատների ձեռնոցներ ու քառակուսի տակով թղթե տոպրակներ:

images (3)Մանուկների հայտնագործությունների օրը նոր հայտնագործությունների ցուցադրություններ, մրցույթներ ու պարգևատրություններ են կատարվում:

Անկախ

 

Տղամարդը -30C ջերմաստիճանի պայմաններում վեց գիշեր է անցկացրել ծիածանի գույներով սառցե ամրոց կառուցելու համար,լուսանկարներ

օնտարիօՕնտարիո քաղաքի բնակիչներին կարելի է հասկանալ -30C ջերմաստիճանի պայմաններում տներից դուրս չգալու համար:

Սակայն բնակիչներից մեկը, անտեսելով զրոյից ցածր ջերմաստիճանը, իր տան ետնաբակում գունավոր սառցե ամրոց է կառուցել:

Քրիս Մարշանը հարյուրավոր կոշիկի պլաստիկե արկղեր լցրել է ջրով և սննդային ներկով. նա յուրաքանչյուր օր գրեթե 30 արկղ է լցրել:

Այնուհետև նա դրանք մեկ ամիս հավաքել է ճանապարհի վրա, մինչև անհրաժեշտ քանակությամբ արկղեր կուտակելը:

Մարշանը վեց գիշեր -30C ջերմաստիճանի պայմաններում կառուցել է ամրոցի պատերը:

Դղյակը կառուցելուց հետո նա հրավիրել է իր ընկերներին և ընտանիքի անդամներին երեկոն իր ամրոցում անցկացնելու համար:

Անկախ

Ամերիկացի հնագետները Եգիպտոսում անհայտ փարավոնի են հայտնաբերել

i (3)Ամերիկացի հնագետները հին եգիպտական Աբիդոս քաղաքում հայտնաբերել են մինչ այդ անհայտ փարավոնի դամբարան, որը կառավարել է Եգիպտոսը 3,7 հազար տարի առաջ:

Տեղեկություն կա, որ փարավոնի անունը Սենեբքեյ է.անունը փորագրված է եղել սալերին, որոնք հայտնաբերվել են դամբարանի պատի վրա:

Հնագետներին հաջողվել է որոշել նաև նրա բոյը կենդանի ժամանակ` մոտ 185 սմ:

Գիտնականների խոսքով, անցյալում դամբարանը թալանվել է, քանի որ այնտեղից բացակայում են հանդերձյալ  կյանքի աստվածների արձանները: Դրա փոխարեն, ծիսական անոթներում պահպանված փարավոնի օրգանները տեղում են մնացել:

Անկախ

 

 

 

Վիետնամում ածխի հանքում բռնկված հրդեհից 6 հանքագործ է զոհվել

հանքի պայթյունՊաշտոնական տվյալներով՝ հինգշաբթի օրը Վիետնամում ածխի հանքի թունելում հրդեհից վեց մարդ է զոհվել:

Քուանգ Նին նահանգի ածխի հանքի ղեկավարը հայտնել է, որ աշխատակիցներից մեկը կարողացել է փախչել չորեքշաբթի երեկոյան բռնկված հրդեհից, սակայն հինգշաբթի առավոտյան հայտնաբերվել են շնչահեղձությունից մահացած վեց այլ աշխատակիցների մարմիններ:

Իշխանությունները դեռևս փորձում են մարել 30-150մ խորության վրա բռնկված հրդեհը:

Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել:

Նահանգը Վիետնամի ածխի արդյունաբերության հիմնական շրջանն է համարվում, որտեղ վերջին տասնամյակի ընթացքում հանքերում դժբախտ պատահարների հետևանքով տասնյակ աշխատակիցներ են զոհվել:

 Անկախ

Ինդոնեզիայում 13 մարդ ջրհեղեղի զոհ է դարձել

i (2)Ինդոնեզիայում ջրհեղեղի ու սողանքների հետևանքով 13 մարդ է զոհվել:

40 հազար մարդ է տարհանվել Հյուսիսային Սուլավեսի գավառից, որն ամենաշատն է տուժել տարերքից:

Ինդոնեզիայի աղետի հետևանքների վերացման ազգային գործակալությունից տեղեկացրել են, որ 2 մարդ անհետ կորած է համարվում:

Անկախ