Ջրհեղեղի պատճառով Մալազիայում 60 հազար մարդ է տարհանվել

i (9)Մալազիայի թերակղզու հատվածում սեզոնային ջրհեղեղի պատճառով ավելի քան 60 հազար մարդ է տարհանվել:

Ազգային անվտանգության տվյալներով, թերակղզու հարավում գտնվող  մայրաքաղաք Ջոհորից միայն ավելի քան հազար մարդ է տարհանվել: Իսկ հյուսիսային Թրենգաու նահանգից տարհանվածների թիվը գերազանցում է 19 հազարը:

Փահանգ նահանգից 40 հազար տեղաբնակ է տարհանվել, սակայն հիմա այնտեղ ջուրը նահանջում է:

Մալազիայում սեզոնային ջրհեղեղները սովորաբար սկսվում են նոյեմբերին. այս տարի ջրհեղեղի հետևանքով 2 մարդ է զոհվել, 2 մարդ էլ անհետ կորած են համարվում:

 

“Ալ Քաիդայի” զինյալները պլանավորել էին հիվանդանոցում սպանել Եմենի նախագահին

o_600998“Ալ Քաիդայի” զինյալները` դեկտեմբերի 5-ին հարձակվելով Սանայում գտնվող Եմենի պաշտպանության նախարարության համալիրի վրա, մտադրվել էին հարձակման ժամանակ սպանել  նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադին, որն այդ պահին պետք է այցելեր զինվորական հոսպիտալ:

Պետության ղեկավարի խորհրդական Ֆարիս Սաքքաֆի խոսքով.”պարզվել է, որ ահաբեկիչները տեղեկացված են եղել նախագահի հոսպիտալ կատարելիք այցի մասին”: Նրա համոզմամբ, խոսքը պետական հեղաշրջման մասին է: Սաքքաֆի կարծիքով, “Ալ Քաիդան” Եմենը ցանկանում է երկրորդ Իրաք դարձնել:

Նա նշել է, որ պետության ղեկավարն ակտիվ աշխատում է բանակում ու հատուկ ծառայություններում բարեփոխումների պլանի վրա:

Դեկտեմբերի 5-ին “Ալ-Քաիդայի” զինյալները գրոհել են պաշտպանության նախարարության համալիրի վրա: Սկզբում կենտրոնական դարպասի մոտ մահապարտը պայթեցրել է ականապատ ավտոմեքենան, ապա զինվորականի համազգեստով ծայրահեղականները մեկ ուրիշ ավտոմեքենայով ներս են մտել: Ահաբեկիչների ուշադրության կենտրոնում զինվորական հոսպիտալն է եղել: Հարձակման հետևանքով 56 մարդ է զոհվել:

 

59 պետությունների ղեկավարներ Մանդելայի հոգեհանգստին մասնակցելու ցանկություն են հայտնել

i (3)ՀԱՀ-ի առաջին սևամորթ նախագահի հոգեհանգստին սեփական նախաձեռնությամբ կմասնակցի 59 պետության ղեկավար: Այն տեղի կունենա դեկտեմբերի 10-ին:

ՀԱՀ-ի ԱԳ նախարար Մաիթի Նկոանա-Մաշաբանեն նշել է, որ ոչ Մանդելայի ընտանիքը և ոչ էլ արտգործնախարարությունը հրավիրատոմսեր չեն ուղարկել ու բոլոր առաջնորդները Մանդելայի հոգեհանգստին մասնակցելու են սեփական նախաձեռնությամբ:

ԱՄՆ-ից ՀԱՀ է մեկնելու նախագահ Օբաման կնոջ հետ, նախկին նախագահներ Բուշը, Քլինթոնն ու Ջիմմի Քարտերը, ևս 26 կոնգրեսականներ, Բրազիլիայից` նախագահ Դիլմա Ռուսեֆն ու նախկին նախագահներ Ժոզե Սառնեյը. Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, Ֆրենանդո Կարդոզոն:

Հոգեհանգստին մասնակցելու մտադրության մասին է հայտնել նաև Դևիդ Քեմերունը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ճապոնիայի գահաժառանգ արքայազն Նարուհիտոն: Հոգեհանգիստը տեղի կունենա  Յոհաննեսբուրգի 94-հազարանոց ստադիոնում, իսկ թաղումը` դեկտեմբերի 15-ին Կունույում, որտեղ ծնվել է ՀԱՀ-ի ազգային հերոսն ու որտեղ ապրել է մոծ քաղաքականությունից հեռանալուց հետո:

Այսօր աշխարհը նշում է Կոռուպցիայի դեմ պայքարի օրը

i (1)Դեկտեմբերի 9-ին աշխարհի շատ երկրներում Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված հանդիպումներ, համաժողովներ, սեմինարներ ու միջոցառումներ են անցկացվում:

Օրը ՄԱԿ-ի առաջարկով է հաստատվել 2004-ին: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ այդ օրը նշվում է կոռուպցիայի խնդիրները խորությամբ  ըմբռնելու նպատակով:

Թաիլանդի խորհրդարանը ցրվել է

iԵրկուշաբթի Թաիլանդի վարչապետ Յինգլակ Չինավաթը հայտարարել է  խորհրդարանը ցրելու մասին ու նշել, որ ստեղծված իրավիճակում դա լավագույն լուծումն է: Նրա խոսքով, նոր խորհրդարանական ընտրությունները տեղի կունենա մոտակա ժամանակներում:

Սակայն, ընդդիմությունը պահանջել է ոչ միայն խորհրդարանի ցրումը, այլև գործող վարչապետի հրաժարականը:

Չինավաթն ավելի վաղ հայտարարել էր, որ կհեռանա, եթե ժողովուրդը քվեարկի նրա դեմ, հատուկ կազմակերպված հանրաքվեի ժամանակ:

Ներկայում բողոքի զանգվածային ցույցերը ժամանակավորապես դադարեցվել էին  Թաիլանդի թագավոր ծննդյան տոնակատարության ժամանակ: Սպասվում է, որ այսօր ցուցարարներն իրենց ելույթնեը կշարունակեն:

Չինացի կինոռեժիսորին 100 միլիոն դոլար տուգանք է սպառնում՝ երկրի մեկ երեխա քաղաքականությունը խախտելու համար

Chinese film director Zhang YimouՉինաստանի ամենահայտնի կինոռեժիսորներից մեկին 100 միլիոն դոլար տուգանք է սպառնում՝ երկրում գործող մեկ երեխա քաղաքականությունը խախտելու և յոթ երեխա ունենալու համար:

Չժան Իմոուն, որը ստեղծել է «Թռչող դաշույնների տուն» և «Հերոս» հիթային ֆիլմերը, ինչպես նաև կազմակերպել 2008թ-ի Պեկինի Օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունները, ընդունել է, որ իր ներկայիս կնոջից ունի երկու որդի և մեկ դուստր, իսկ նախորդ կնոջից՝ ևս մեկ դուստր:

Սակայն ըստ տեղեկությունների՝ նա ևս երեք երեխա ունի մեկ այլ կնոջից:

Հայցը ներկայացվել էր Իմոուի կնոջ ծննդավայր Ուսի քաղաքի միջին ատյանի ժողովրդական դատարան, որով նախատեսված գումարի մի մասը նախատեսված է հանրային ռեսուրսների փոխհատուցման, իսկ մյուս մասը՝ պատժիչ վնասների համար:

Այս գործի հետ կապված իրավաբաններից մեկը հաստատել էր Իմոուին տուգանելու փաստը և ավելացրել, որ իրենք որոշել են գործին ընթացք տալ, քանի որ նա ներկայացնում է էլիտային բնորոշ դեպք, երբ հարուստ մարդիկ փորձում են խուսափել այդ օրենքից:

Մեկ այլ իրավաբան նշել է, որ հարուստների նման քայլը անարդար է աղքատների նկատմամբ, որոնք խստորեն հետևում են օրենքին, քանի որ բավականաչափ գումար չունեն տուգանքները վճարելու համար:

Սակայն դեպքը լուսաբանած թերթերից մեկը տեղեկացնում է, որ դատարանը հնարավոր է չընդունի հայցը:

 

Ավստրալիայում նույնասեռ առաջին ամուսնություներն են գրանցվում

07125653.644526.6433 (1)Նոր Հարավային Ուելսից, Քվինսլենդից, Արևմտյան Ավստրալիայից ու Վիկտորիայից առնվազն 25 նույնասեռ զույգ է  ժամանել Կանբերա` ամուսնությունը գրանցելու համար: Դա հնարավոր է դարձել ուժի մեջ մտած օրենքի  օգնությամբ, որն օրինականացնում է նույնասեռ ամուսնություններն Ավստրալիայի մայրաքաղաքի տարածքում:

ԿԱՀ-ի մայրաքաղաքում 2 օրում 300 մարդ է սպանվել

o_724509Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում զինյալ-իսլամիստների ու քրիստոնյա բնակչության միջև բախումների հետևանքով 2 օրում 300 մարդ է զոհվել:

ԿԱՀ-ի առաջնորդ Միշել Ջոտոիան պարեկային ժամը երկարաձգել է 4 ժամով ու բնակչությանը հանդարտվելու կոչ արել: Բանգիում բախումները սկսվել են չորեքշաբթի, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի նախօրեին: Հայտարարության համաձայն, դեկտեմբերի 5-ին ՄԱԿ-ի ԱԽ-ը հավանության է արժանացրել Աֆրիկայի երկրների ու Ֆրանսիայի կայունարար ուժերի տեղակայումը` ԿԱՀ-ում` այնտեղ գոծող զինյալների դեմ պայքարի համար:

Իսլամական ապստամբ “Սելեկա” կոալիցիան 2013-ի գարնանը գրավել է Բանգի քաղաքը: Ապստամբների առաջնորդ Միշել Ջոդոտիան, որը մինչ այդ վարչապետի առաջին տեղակալն էր ու պաշտպանության նախարարը, ինքն իրեն նախագահ հռչակեց:

Ճապոնիայի արքայադուստրը հոսպիլացավել է ուշաթափությունից հետո

o_859589Երեկ, դեկտեմբերի 6-ին արքայադուստր Ակիկոն ուշաթափությունից հետո հոսպիտալացվել է մայրաքաղաքային Հանեդա օդանավակայանում: Կայսերական տան գործերի կառավարչության տվյալներով, արքայադուստրն ուշաթափվել է հանդիսավոր հանդիպման ժամանակ, որը կազմակերպել էին կայսերական տան անդամները կայսր Ակիհիտոյի ու կայսրուհի Միտիկոյի` Հնդկաստանից վերադարձի առթիվ, ուր նրանք մեկնել էին պաշտոնական այցով:

Ներկայում արքայադուստը գիտակից վիճակում է, բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար և ուշաթափությունը կապում  արյան ճնշման կտրուկ անկման հետ:

Արքայադուստրը Հավայան կղզիներ կատարելիք այցելությունից ստիպված է հրաժարվել, ուր  պլանավորել էր  այցելել ճապոնական առասպելաբանության ու լեգենդների ցուցադրություն, ինչպես նաև տեղի համալսարանում արվեստի ու մշակույթի մասին մի քանի դասախոսություն կարդալ:

Արքայադուստր Ակիկոն հանգուցյալ արքայազն Տոմոհիոտյի դուստրն է, որն էլ ներկայիս կայսր Ակիհիտոյի զարմիկն էր, իսկ գահաժառանգների ցուցակում թվով հինգերորդն էր:

 

Չինաստանի լեռներում 2735 տարեկան ծառ է աճում

25Հյուսիս-Արևելյան Չինաստանի Չայբայշան  արգելոցում դարավոր ծառ է աճում:

Մասնագետները կենու հազվադեպ հանդիպող խումբ են հայտնաբերել, դրանց մեջ` 2735-ամյա մի ծառ, որի տրամագիծը 185 սմ է, իսկ շրջագիծը 4 հոգով հազիվ են կարողանում բռնել: Ծառի բարձրությունը 13 մ է: Մասնագետներն ասում են, որ ծառն առաջ ավելի բարձր էր, սակայն վերջերս կատարը կոտրվել է:

Արգելոցում ևս 14 ծառեր կան, որոնց տարիքը 900 տարեկան է: Դրանց հարևանությամբ 1826 տարեկան  մի ծառ կա, որի բարձրությունը 17մ է, իսկ տրամագիծը` ու 126 սմ:

Արգելոցում, ընդհանուր հաշվով 406,3 ծառատեսակներ են աճում:

Չիլիում “Ֆորսաժ” ֆիլմի դերակատարի անունով փողոց կհայտնվի

1386099916_5Չիլիում որոշվել է փողոց անվանել Փոլ Ուոքերի անունով, ով անցած շաբաթ ողբերգական ավտովթարից զոհվեց Կալիֆոռնիայում:

Ինչպես Սանտյագոյից 400 կմ հեռավորության վրա տնվող Պելյուեի քաղաքապետն է հայտնել, նման որոշումն ամենևին էլ պատահական չի ընդունվել: Բանն այն է, որ “Ֆորսաժ” սագայի դերասան Փոլ Ուոքերին այստեղ լավ են ճանաչում: 2010-ի փետրվարի 27-ի ավերիչ երկրաշարժից հետո, նա իր բարեգործական կազմակերպության տարերային աղետից տուժածներին օգնելու  նպատակով  Չիլի ժամանած թիմում էր: Քաղաքապետի խոսքով, զոհված դերասանը բոլորի համար մարդասիրության օրինակ էր ու արժե, որ նրա անունով  գործունեության որպես նրա ճանաչում, փողոց լինի:

Չիլիացի բժիշկներն ու փրկարարները` նրանք ում բախտ է վիճակվել աշխատել դերասանի հետ, մինչև հիմա ջերմ հիշողություններ ունեն: Երկրաշարժից հետո էլ նա իր սպորտային հետաքրքրությունների բերմամբ քանիցս եղել է Պելյուեում, որտեղ տեղի է ունենում սերֆինգի չեմպիոնատ: Դերասանի անունով փողոցի բացումն էլ տեղի կունենա հերթական մրցույթի շրջանակներում, դեկտեմբերի 11-13-ը:

Փոլ Ուոքերն իր ընկերոջ` Ռոջեր Ռոդասի “Պորշե”-ում էր, որը չկարողանալով կառավարել  մեքենան` հարվածվեց ծառին. նրանք վերադառնում էին Ֆիլիպիններում թայֆունից տուժածներին օգնելու համար կազմակերպված բարեգործական հերթական ակցիայից:

 

Եմենի Պաշտպանության նախարարության վրա հարձակման հետևանքով 50 մարդ է սպանվել

i (3)Ականապատ մեքենան մխրճվել է երկրի մայրաքաղաքում գտնվող  պաշտպանության նախարարության շենքի մեջ: Պայթյունի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել. սկզբում հայտնվում էր 29 մարդու մասին: Զոհերի թվում են հանցագործները, նախարարության բուժանձնակազմը: Բացի այդ զոհվել է  երկրի նախագահի զարմիկը:

Գլխավոր կասկածյալը “Ալ-Քաիդայի” ահաբեկիչներն են:

Աֆրիկայում քրիստոնյա-մահմեդական բախումների հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել

i (1)Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում շարունակվում են արյունալի մարտերը երկրի բնակիչների միջև: Բախումները տեղի են ունենում տապալված նախագահ Ֆրանսուա Բոզիզեի ու մահմեդական զինյալների միջև, որոնք այս տարվա մարտ ամսին գրավեցին իշխանությունը:

Շատ զոհեր են եղել Բանգի քաղաքում, որտեղ մայրաքաղաքային մզկիթում մի քանի տասնյակ դիակներ են հայտնաբերվել, այդ թվում` խաղաղ բնակիչների:

Վերջերս Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր որոշումով կրկնապատկեց ֆրանսիացիների ներկայությունը այդ երկրում:

 

Վախճանվել է Նելսոն Մանդելան

o_792905Կյանքի 96-րդ տարում Հարավային Աֆրիկայում վախճանվել է ՀԱՀ-ի առաջին սևամորթ նախագահը, Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելան: Դրա մասին հայտնել է երկրի ներկայիս նախագահ Ջեյքոբ Զուման: “Նա հանգիստ հեռացավ դեկտեմբերի 5-ին, ժամը 20-ի մոտ, հարազատների ներկայությամբ: Մեր ազգը մեծ զավակ կորցրեց”,-մեջբերվում է Զումայի խոսքը:

Մանդելան պետությունը ղեկավարել է 1994-ի մայիսից 1999-ի հունիսը: 2011-ին նա գլխավորել է աշխարհի անբասիր հեղինակություն ունեցող առաջնորդների ցանկը:

Մանդելան ամուսնացած է եղել 3 անգամ.առաջին անգամ նա ամուսնացել է  Մոզամբիկի` ավիաաղետից զոհված նախագահ Սամորա Մաշելի այրու`  Գրասա Մաշելի հետ, երբ 53 տարեկան էր: Նա 3 դուստր ուներ, բազմաթիվ թոռներ ու ծոռներ: 2012-ին նրա դուստրերից մեկը` Զենանի Մանդելան դարձավ Արգենտինայում ՀԱՀ-ի դեսպանը:

«Time»-ի «Տարվա մարդ» կոչման համար պայքարում էլ Սիսին հաղթեց Էրդողանին և երգչուհի Մայլի Սայրուսին

«Time», «Տարվա մարդ» ,Սիսի, Էրդողան, Մայլի ՍայրուսՆշանավոր «Time» հանդեսը ինչպես ամեն տարի, այս տարի ևս անցկացրեց քվեարկություն ընտրելու համար «Տարվա մարդ» անվանակարգի հաղթողին: Այս տարի խմբագիրներից բացի քվեարկությանը մասնակցեցին նաև ընթերցողները: Այսպես 2013 թվականի «Տարվա մարդ» կոչմանը արժանանալու համար պայքարում էին տասը թեկնածու, որոնցից առաջատարը Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը և Եգիպտոսում ռազմական հեղաշրջում իրականացրած գեներալ նախագահ Աբդուլֆեթահ էլ Սիսին էին: Այնուհետև մրցավազքին միացավ նաև սկանդալային երգչուհի Մայլի Սայրուսը:

Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը»՝ «Time»-ը այսօր ամփոփել է քվեարկության արդյունքները: Այսպես եգիպտացի գեներալ էլ Սիսին ձայների 26,2 տոկոսով հետևում է թողել 20,8 տոկոս ձայն հավաքած Թայիփ Էրդողանին և 16,3 տոկոս ձայների արժանացած Մայլի Սայրուսին: Հետաքրքրական է, որ այս տարի միջազգային քաղաքական թատերաբեմում աչքի ընկած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավաքելով ընդամենը 1 տոկոս ձայն, զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:

Համացանցում տարածված անընդհատ գիտակցությունը կորցնող սկյուռի հոլովակը բազմաթիվ մարդկանց հետաքրքրության առարկա է դարձել (տեսանյութ)

Համացանց, սկյուռի հոլովակՀամացանցում տարածված ընկույզ ուտող սև սկյուռի հոլովակը բազմաթիվ մարդկանց սրտեր է գրավել:

Հոլովակում սկյուռը ընկույզ ուտելիս մի պահ քարանում է ընկնում գետնին, ապա նորից կանգնում և սկսում ուտել, ապա նորից է ընկնում և կրկին կանգնում ու այդպես շարունակ:

Սկյուռի տարօրինակ վարքի վերաբերյալ օգտատերերը տարբեր ենթադրություններ են կատարել՝ սկսած նարկոլեպսիայից մինչև սրտի հետ կապված խնդիրներ, ֆերմենտացված ուտելիքից հարբածություն, ուղեղի վնասվածք և նույնիսկ ընկույզից ալերգիա:

YouTube կայքում նոյեմբերի 25-ին տեղադրված հոլովակը որևէ տեղեկություն չի պարունակում դրա նկարահանման վայրի վերաբերյալ:

Այն արդեն դիտվել է 500,000 անգամ, իսկ օգտատերերից մեկը հույս է հայտնել, որ կենդանին ծառ չի բարձրանա՝ նախքան լավանալը:

 

Մոլդովան պետական լեզու է ընդունել ռումիներենը

1269129415_0014.250x200Մոլդովայի պետական լեզուն պաշտոնապես ռումիներենն է ընդունվել: Համապատասխան որոշում է ընդունել հանրապետության Սահմանադրական դատարանը: Որոշումն ընդունվել է չնայած այն հանգամանքին, որ Մոլդովայի պետական լեզուն մոլդավերենն է նշվում: Սակայն ՍԴ որոշումը բացատրել են այն հանգամանքով, որ Հանրապետության անկախության հռչակագրում է նշված ռումիներենը:

“Անկախության հռչակագիրը Սահմանադրության անքակտելի մասն է կազմում:… Որոշումը վերջնական է ու բողոքարկման ենթակա չէ”,-հայտնել է դատարանի նախագահ Ալեքսանդր Տենասեն:

 

Քենիայում Վենեսուելայի դեսպանատունը ներգրավված է թմրանյութերի տեղափոխման մեջ

կոկային,թմրանյութերՔենիայում Վենեսուելայի դեսպանի սպանության համար մեղադրված նախկին դիվանագետի դատավարության ժամանակ վկաներից մեկը հայտնել է, որ դեսպանատան դիվանագիտական պայուսակը օգտագործվել է թմրանյութերի տեղափոխման նպատակով:

Նայրոբիում գտնվող դեսպանատան վարորդը այդ մասին հայտնել է չորեքշաբթի հարցումների ժամանակ՝ Վնեսուելայի նախկին առաջին քարտուղար Դուայթ Սագարեյի փաստաբանի հարցերին պատասխանելիս:

Սագարեյը մեղադրվում է գործող դեսպան Օլգա Ֆոնսեկայի սպանության համար:

Ֆոնսեկային 2012թ-ի հուլիսի 27- ին խեղդամահ վիճակում գտել էին դեսպանատան պաշտոնական կեցավայրում: Նա դրանից ընդամենը 12 օր առաջ էր նշանակվել Քենիայի դեսպան:

 

Վենեսուելայում կանոնակարգում են ավտոմեքենաների արժեքը

i (3)Վենեսուելայում նոր և օգտագործված ավտոմեքենաների գների հսկողություն է սահմանվել:

Նման հրահանգ է ստորագրել նախագահ Մադուրոն: Փաստաթուղթը հրապարակվել է այսօր: Նոր օրենքի համաձայն, օգտագործած ավտոմեքենաների սպեկուլյացիայով զբաղվողներին սպառնում է 12 տարվա ազատազրկում:

Հիմա նոր ավտոմեքենա ձեռք բերելը շատ բարդ է, իսկ օգտագործած ավտոմեքենա ձեռք բերելու համար  եռակի թանկ են վճարում: Ավելի վաղ Մադուրոն հրահանգել էր կանոնակարգել նաև էլեկտրաապրանքների, խաղալիքների ու հագուստի գները:

Վենեսուելայում արժեզրկման մակարդակը ողջ աշխահում ամենաբարձրն է. 2012-ին այն կազմում էր 21,1%:

Թաիլանդի թագավորն իր հպատակներին կայունություն պահպանելու կոչ է արել

pic_d053a14135d5224903433bf49402703aԱյսօր Թաիլանդի թագավոր Փխումիպոն Ադուլյադետի ծննդյան օրն է ու նա այդ առիթով ելույթ է ունեցել ու իր հպատակներին հանուն երկրի ընդհանուր նպատակի միավորվելու ու միմյանց աջակցելու կոչ արել:

Նրա խոսքով, խաղաղ գոյակցությունը հնարավոր է միայն ընդհանուր ջանքերով: Նա իր երկրի բնակիչներից յուրաքանչյուրին կոչ է արել թաիլանդյան ազգի “կայունության ու անվտանգության” համար  սեփական ներդրումն անել:

Ինչպես նշում է BBC News-ը, չնայած Թաիլանդի թագավորը ոչ մի իրական իշխանություն չունի, այդուհանդերձ նրա հրապարակային խոսքը հասարակայնության ուշադրությանն է արժանանում ու ազդում հասարակական կարծիքի վրա: Reuters-ը նշում է, որ 86-ամյա թագավորը շատերի համար “ազգը միավորող հայր է”:

Թաիլանդում նոյեմբերի վերջից ընդդիմությունը դիմել է զանգվածային ելույթների:

Գործող իշխանության հակառակորդները պահանջում են վարչապետի հրաժարականը, նրան մեղադրելով այն բանում, որ իրականում երկիրը կառավարում է նրա եղբայրը ,  որը դատարանի որոշմամբ հեռակա ազատազրկման է դատապարտվել:

Կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է ցուցարարների հետ բանակցություններ վարել ու որոշ զիջումների գնալ: