Վենեսուելայի նախագահը հայտարարել է ավելի քան 100 գործարարի ձերբակալման մասին

iՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ավելի քան 100 գործարար է ձերբակալվել  “գների  բարձրացման դեմ” պայքարի նպատակով մեկնարկած քարոզարշավի ընթացքում: Մադուրոն գների բարձրացման համար պատասխանատվությունը էլեկտրատեխնիկայի ու “բուրժուական” ապրանքների վրա է դրել:

Նա հույս ունի սահմանափակել բիզնեսից ստացվող եկամուտը 15-30%-ի սահմաններում:

Սեպտեմբերին Վենեսուելայի կառավարությունը հատուկ  տնտեսության պաշտպանության  գծով գործակալություն ստեղծեց` երկրում ֆինանսական ճգնաժամի դեմ պայքարի նպատակով:

 

Եթե բռնաբարությունը անխուսափելի է, ապա դրանից պետք է հաճույք ստանալ. հնդիկ պաշտոնյա

 Ռանժիթ ՍինհաՀնդկաստանում ԱՄՆ Դաշնային հետաքննությունների բյուրոյի հիման վրա ստեղծված Կոնտրոնական հետազոտությունների բյուրոյի նախագահ Ռանժիթ Սինհան, խեսելով վերջին շրջանում Հնդկաստանում հաճախակի դարձած դաժան բռնաբարությունների հարցի շուրջ, նշել է, որ եթե բռնաբարությունը անխուսափելի է, ապա դրանից պետք է հաճույք ստանալ: Այնպիսի երկրում, որտեղ բռնությունը ամենմեծ խնդիրներից մեկն է համարվում, անվտանգության ապահովման գերատեսչության նման հայտարարությունը մեծ իրարանցում է առաջացրել սոցիալական մեդիայում և քաղաքական աշխարհում: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ Հնդկաստանի Սոցիալիստական կուսակցության առաջնորդը պահանջել է պատիժ սահմանել Սինհանի համար՝ նրան մեղադրելով կանանց վիրավորելու և ստորացնելու մեջ:

Ի վերջո Ռանժիթ Սինհան սպիպված է եղել ներողություն խնդրել իր արտահայտության համար՝ ընդունելով, որ չափազանցրել է:

Նկարիչը ասեղի միջոցով զարմանահրաշ պատկերներ է նկարում բանանի կեղևի վրա (լուսանկարներ)

Virgin Group, Richard Branson40-ամյա ճապոնացի նկարիչ, Տոկիոյի բնակիչ Դայսուկե Սկագամին, որը հայտնի է Էնդ Քեյփ անունով, զարմանահրաշ նկարներ է նկարում բանանի վրա՝ արհեստավարժ կերպով դրանց կեղևի վրա քորոցով փոսիկներ անելով:

Նման ստեղծագործությունները նախկինում հայտնի էին բանանային դաջվածքներ անվանմբ, սակայն հատկապես այս ստեղծագործությունների տեխնիկան առավելապես մոտ է պոինտիլիզմին, որի ընթացքում նկարները ստեղծվում են անխառն գույնի փոքրիկ կետիկների միջոցով:

Քեյփը իր յուրաքանչյուր աշխատանքի վրա շուրջ հինգ ժամ է ծախսում՝ երբեմն նաև ավելի երկար: Նրա ստեղծագործություններում ընդգրկված են Մոնա Լիզայի, Ռաշմոր սարի ազգային հուշակոթողի և այլ հայտնի պատկերներ:

 

Նա բանանի վրա նկարել է նաև գլուխկոտրուկի օրինակ, հայտնի ճապոնացի դերասան նկարը և այլն:

Յուրաքանչյուր բանան պահպանվում է միայն երկու օր, որից հետո նկարիչը ուտում է իր ստեղծագործությունները, սակայն այժմ Էնդ Քեյփը ուղիներ է որոնում իր աշխատանքները պահպանելու համար:

Նրա ստեղծագործությունները ցուցադրվել են ճապոնական հեռուստաալիքներով և Տոկիոյի արվեստի ցուցասրահներում:

Դուբայի իշխանությունները 17 կգ ոսկի են բաժանել քաշը գցած մարդկանց

o_848967 (1)Դուբայի իշխանությունները կատարել են իրենց խոստումը.ավելորդ քաշի դեմ պայքարի ծրագրին մասնակցած քաղաքացիներին սկսել են պարգևներ տալ: Ծրագրի էությունն այն էր, որ ոսկու  օգնությամբ դրդեն  գեր մարդկանց քաշ գցել: Յուրաքանչյուր կգ-ի դիմաց խոստացել էին 1-3 կգ թանկարժեք մետաղով պարգևատրել:

Մրցույթը մեծ աշխուժություն էր  առաջացրել բնակչության շրջանում, ծրագրին որոշեց մասնակցել ավելի քան 10 հազար մարդ: Սակայն, մինչև ավարտը միայն 3 հազարը դիմացան: Իսկ նրանք, ովքեր կարողացան դիմանալ զրկանքին ու զգալի քաշից ազատվել` ոսկու ձուլակտորներ ստացան: Մարաթոնի 5 մասնակցի հաջողվեց մինչև 20 կգ քաշից ազատվել:

Ինպես գրում է տեղի The National հրատարակությունը, Դուբայի իշխանություններն ընդհանուր առմամբ գրեթե 16,9 կգ ոսկի են բաժանել: Նրանք որոշել են մրցույթն ամենամյա դարձնել ու խոստացել են, որ հաջորդ անգամ մրցանակներն ավելի թանկ կլինեն:

Քաղաքային իշխանությունների փիար ծառայության ներկայացուցիչը նշել է, որ ոսկին, իհարկե, գլխավոր դրդիչ ուժն է.”Ոչ ոք հենց այնպես ջանք չի ներդնի, որ առողջ լինի: Դրա համար մենք մտածում ենք, թե  ինչը կարող է մարդկանց ստիպել հոգ տանել առողջության մասին: Որոշեցինք, որ պետք է մարդկանց պարգև խոստանալ: Մասնակիցներից շատերն առաջին հերթին մտածում են ոսկու մասին և միայն դրանից հետո` իրենց մամնի, առողջության մասին”:

Ինչով էլ առաջնորդված լինեն ծրագիրը նախաձեռնողները, արդյունքը կարելի է հաջողված համարել: Այդ մարաթոնի ընթացքում 29 մարդ նիհարել է 15 կգ:  5 մարդու հաջողվել է նիհարել 20 կգ , իսկ մեկը նույնիսկ 26 կգ-ից է ազատվել: Կազմակերպիչները նշում են, որ մասնակցության պատճառներն այնքան էլ կարևոր չեն, կարևոր է մասնակցության փաստը:

Տորոնտոյի քաղաքապետը նոր սկանդալներ է խոստանում

o_779559Երեկ Տորոնտոյի սկանդալային համարում ունեցող քաղաքապետ Ռոբ ֆորդը քաղխորհրդի առջև խոստովանել է, որ վերջին երկու տարում անօրինական թմրամիջոցներ է ձեռք բերել: Նա նաև նախազգուշացրել է, որ հնարավոր է հետագայում հասարակայնությանը հայտնի դառնան իր կյանքի այլ փաստեր ևս, որոնք հավանական է վերաճեն սկանդալի:

Հետն էլ` նա չի ցանկանում հեռանալ իր պաշտոնից: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով, հնարավոր է նրան ակադեմիական արձակուրդ հատկացվի:

Օնթարիոյի վարչապետ Էվելին Ուինի խոսքով, օրենսդրության մեջ այս դեպքի առնչությամբ տվյալներ չկան, որը հնարավորություն տա քաղաքապետին հեռացնել պաշտոնից, սակայն, եթե պահանջվի, ապա դա կարող է դատարանն անել:

Բրազիլիայի մարմնավաճառուհիներին կարելի է վճարել բանկային քարտով

Բրազիլիա,մարմնավաճառուհի2014 թվականին Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալող Բրազիլիայի Մինաս Գերես նահանգի մարմնավաճառուհիները համաձայնության են եկել տեղական բանկերից մեկի հետ, ինչի շնորհիվ մրցաշարի ողջ ընթացքում նրանց հաջախորդները մատուցված ծառայությունների համար ցանկության դեպքում կկարողանան վճարել բանկային քարտերի միջոցով: Աշխարհի ամենահին մասնագիտության տեր կանայք այս նորամուծության մասին նույնիսկ հետևյալ կարգախոսն են հորինել՝ «Զվարճացիր, հետո վճարիր»:

Հետաքրքրական է, որ Աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Բրազիլիայի մարմնավաճառուհիները արագորեն փորձում են յուրացնել անգլերեն լեզուն՝ անցնելով համապատասխան դասընթացներ:

Սաուդյան Արաբիան հրաժարվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր տեղից

o_848297ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սաուդյան Արաբիայից նամակ է ստացել, որտեղ ասվում է, որ երկիրը հրաժարվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղ զբաղեցնել 2014-2015 թթ:

Նամակում   նշվում է, որ Սաուդյան Արաբիան “ցավոք այն վիճակում չէ, որ տեղ զբաղեցնի Անվտանգության խորհրդում, որի համար ընտրվել էր 2013-ի հոկտեմբերի 17-ին”:  Որպես այդ քայլի բացատրություն նամակին կցվել է երկրի արտգործնախարարության հոկտեմբերի 18-ի դիմումը, որտեղ նշվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անկարող է  նպաստել պաղեստինյան հարցի ու Սիրիայի հակամարտության կարգավորմանը”:

ԶԼՄ-ներում արդեն ենթադրություններ են  հայտնվել, որ Սաուդյան Արաբիայի փոխարեն այդ տեղը կզբաղեցնի Եմենը:

Դիվանագետները պարզաբանել են, որ հիմա  այդ տեղի համար փոխարինողի արագացված որոնումներ կսկսվեն ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային մյուս երկրներից: Թեկնածուն պետք է հաստատվի Գլխավոր ասամբլեայում, գաղտնի քվեարկությամբ: Այդ գործընթացը պետք է ավարտվի մինչև 2014-ի հունվարի 1-ը, երբ նոր ժամանակավոր անդամները կանցնեն իրենց պարտականություններին:

Չինական կայքերից մեկը ժամավճարով զուգընկերներ է առաջարկում իրենց միայնակ լինելուց ամաչող կանանց համար

Չինաստան,«վարձու զուգընկեր» Նոր մարդու հետ հանդիպելը այնքան էլ հեշտ չէ՝ նամանավանդ չինացի երիտասարդ կանանց համար, որոնց ծոնղները անընդհատ ճնշում են գործադրում նրանց վրա ճիշտ տղամարդ ընտրելու հարցում:

Այդ ամենի արդյունքում կանայք վախենում են իրենց հայրական տուն վերադառնալ միայնակ և նախընտրում են իրենց այցելության ընթացքում զուգընկեր վարձել:

Այժմ Taobao կայքը սկսել է «վարձու զուգընկեր» նոր ծառայությունը՝ իր ամբողջական գնացուցակով:

Ըստ չինական People’s Daily թերթի՝ զուգընկեր կարելի է վարձել ամենաքիչը երեք օր ժամկետով, որի մեջ մտնում են նաև տարբեր ծառայություններ՝ ընթրիք, որը արժէ գրեթե 8 դոլար, գրեթե 5 դոլար արժէ գնումների գնալը, իսկ  ժամավճարը կազմում 5 դոլար:

Այլ ծառայությունների մեջ մտնում են ֆիլմի դիտումը՝ չնայած դրա համար պետք է կրկնակի վճարել, եթե այն հուզական վեպ ֆիլմ է: Շուրթերը թեթև համբուրելը արժէ 9 դոլար, իսկ ձեռքը բռնելը և բաժանվելիս այտը կամ ճակատը համբուրելը միանգամայն անվճար են:

Չինացի կանայք դեռևս մեծ ճնշման են հանդիպում իրենց ծնողների կողմից հարմար տղամարդու հանդիպելու հարցում և աղմկոտ բարեկամների հարցաքննություններից խուսափելու համար նրանք տղամարդ են վարձում:

Սովորաբար զույգերը սկզբից փոխանակվում են լուսանկարներով և նախնական փորձ անում՝ նախքան վարձույթի համար վճարելը:

Չնայած երկու կողմերին ներկայացված մանրամասն ցուցակին՝ որոշ վարձու զուգընկերներ պնդում են, որ ժամանակ առ ժամանակ դժվար է լինում հարաբերությունները պրոֆեսիոնալ մակարդակի վրա պահել: Սակայն նրանցից մեկը պնդում է, որ գործը բավականին դյուրին է լինում, երբ այն զուտ գործարք են համարում:

Թայֆունի ժամանակ կինը ծննդաբերել է իր առաջնեկին

iՖիլիպինների 21-ամյա բնակչուհի Էմիլի Օրտեգան իր առաջնեկին է լույս աշխարհ բերել փայտաշերտի վրա:

Նորածին աղջիկն իրեն լավ է զգում: Նրան փոթորկի ժամանակ անհետ կորած տատիկի անունով Բեաթրիս են կոչել: Հիմա նրա մայրը ծանր վիճակում է գտնվում` ծննադաբերության ժամանակ նա շատ արյուն է կորցրել: Բժիշկները վախենում են, որ հիգիենայի   ու անհրաժեշտ դեղամիջացների բացակայության պայմաններում երիտասարդ մոր մոտ արյան վարակում կսկսվի:

Երիտասարդ ընտանիքը մեկ ուրիշ խնդիր էլ ունի. հզոր փոթորիկն ավերել է նրանց փայտաշեն տունը: Էմիլիին ամուսինը գտել է պղտոր ջրերի մեջ, ապա նրանք երկար քայլել են, մինչև հասել են ավերված օդանավակայան, որը բժիշկները  հիմա վերածել են հոսպիտալի:

«Հայան» թայֆունի հետևանքով զոհվածների և տուժածների ցուցակում ՀՀ քաղաքացիներ չկան

Ֆիլիպինների Հանրապետության տարածքում տեղի ունեցած տարերային խոշոր աղետի հետևանքով ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի տուժած լինելու վերաբերյալ տեղեկատվության ձեռքբերման նպատակով ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել Ֆիլիպինների Հանրապետության Աղետների կոորդինացման ազգային կոմիտեի հետ, որտեղից ստացված տեղեկատվության համաձայն՝ ս.թ. նոյեմբերի 12-ի ժամը 13.00-ի դրությամբ, «Հայան» թայֆունի հետևանքով զոհվածների և տուժածների ցուցակում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան:

 

Մոսկվայում Նիդեռլանդների թագավորի վրա լոլիկ նետած երիտասարդ զույգին նստեցրել են

i (4)Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը 23-ամյա Դենիս Կուդրյավցևի ու 18-ամյա Վիկտորյա Կուզնեցովայի նկատմամբ դատավճիռ է կայացրել: Իրավախախտները մեղավոր են ճանաչվել “Մանր խուլիգանություն” հոդվածով, ու պատժվել  նրանց 15 և 20-օրյա ադմինիստրատիվ կալանքի տեսքով:

Երիտասարդ զույգը լոլիկներ էր նետել Նիդեռլանդների թագավորական զույգի վրա`  անցած շաբաթ   Մոսկվա կատարած այցելության ժամանակ: Ընդ որում,  իրավախախտները հետն էլ գոչել են` “Դոլմաթովի արյունը ձեր ձեռքերին է”: Ոստիկանությունը բռնել է զույգին ու ավտոբուս մտցրել:

Թագավորն ու թագուհին այդ արարքի կապակցությամբ ոչ մի կերպ չեն արձագանքել:

Ֆիլիպիններին ևս մեկ փոթորիկ է սպառնում

i (2)Տրոպիկական “Զորայդա” փոթորիկն  ուղղություն է վերցրել դեպի Ֆիլիպիններ: Կանխատեսումների համաձայն, այն կկրկնի “Հայանի” ուղին:

Ներկայում “Զորայդան” գտնվում է հարավային կղզիներից 160 կմ հեռավորության վրա: Օդերևութաբանների գնահատմամբ, այն Ֆիլիպինների ուղղությամբ առաջանում է 30 կմ/ժամ արագությամբ:

“Հայան” թայֆունից, որի արագությունը հասնում էր 100 մ/վայրկյանի, ալիքների բարձրությունն էլ 6 մետրի, Ֆիլիպիններում զոհվեց 10 հազար մարդ:

ՄԱԿ-ը 25 մլն դոլար է հատկացրել Ֆիլիպիններում թայֆունից տուժածներին օգնության նպատակով:

ՀԱՀ-ում ավտովթարի հետևանքով 29 մարդ է զոհվել

iՀԱՀ-ում ավտոբուսը բախվել է բեռնատարին,զոհվել է 29 մարդ, 11-ը ծանր վնասվածքներ են ստացել:

Ոստիկանության տվյալներով, պատահարը տեղի է ունեցել երկրի ադմինիստրատիվ կենտրոն Պրետորիայից 100 կմ հեռավորության վրա: Բեռնատարը դուրս է եկել իր գծից, որ շրջանցի մայթեզրին կանգնած ավտոմեքենան, ինչի հետևանքով բախվել է ավտոբուսին:

Տեղում 29 մարդ է զոհվել, ևս 3-ը մահացել են հիվանդանոցում. դեռևս հայտնի չէ, թե 2 ավտոմեքենաների վարորդները կենդանի են, թե ոչ:

Սաուդյան Արաբիայում ոստիկանության և օտարերկրյա աշխատողների միջև բախումների հետևանքով 2 մարդ է զոհվել, կա 68 վիրավոր

Սաուդյան ԱրաբիաՍաուդյան Արաբիայում վերջին շրջանում վիզաների հետ կապված ճնշումներից հետո՝ օտարերկրյա աշխատողների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների հետևանքով երկու մարդ է զոհվել, իսկ 68-ը՝ վիրավորվել:

Saudi Press լրատվական գործակալությունից հայտնում են, որ շաբաթ օրը մայրաքաղաք Էր Ռիադում 561 մարդ է ձերբակալվել:

Ոստիկանության հայտարարության համաձայն՝ ձերբակալությունները տեղի էին ունեցել այն բանից հետո, երբ անհայտ մարդիկ բարիկադներ են կառուցել նեղ փողոցներում, որտեղից քարեր են նետել բնակիչների վրա, ավերել խանութներ և մեքենաներ:

Շաբաթ օրը տեղի ունեցած բախումներից հետո՝ ոստիկանության ներկայացուցիչը կոչ է արել երկրում բնակվող, պատշաճ փաստաթղթեր չունեցող աշխատողներին մինչև երկրից արտաքսվելը հանձնվել մայրաքաղաքում տեղակայված ապաստան:

Վերջերս ոստիկանության իրականացրած հանկարծակի ստուգումներից հիմնականում տուժել են աֆրիկացի ներգաղթյալները:

Սաուդյան Արաբիան այս ամսվա ընթացքում անվտանգությանն ուղղված միջոցառումներ է իրականացնում՝ ճնշումներ գործադրելով վիզայի ռեժիմը խախտած աշխատողների վրա:

 

Եմենում առաջին անգամ իշխանությունները խանգարել են 9-ամյա աղջկա ամուսնությանը

o_847413Եմենում առաջին անգամ մարդու իրավունքների գծով նախարարության աշխատակիցները կարողացել են 9-ամյա աղջկա ճակատագրին խառնվել, որը պետք է ամուսնանար: Սա երկրում առաջին դեպքն է, երբ իրավապաշտպաններին  հաջողվում է  կասեցնել մանկան պսակադրությունը: Երկրում քիչ չեն այն դեպքերը, երբ փոքրիկ աղջնակներին ամուսնացնում են  հասուն տղամարդկանց հետ:

9-ամյա Հիբային պետք է ամուսնացնեին նոյեմբերի 8-ին: Եմենում շատ ընտանիքներ իրենց անչափահաս դուստրերին ամուսնացնում են` պատճառաբանելով իրենց ավանդույթները:  Հիբայի ընտանիքը ևս բացառություն չէր: Նրա հայրն ամուսնացել էր երկրորդ անգամ, քանի որ մանկահասակ աղջկա մայրը մահացել էր: Պսակադրության նախապատրաստության մասին իմացել էին մարդու իրավունքների պատասխանատու  պաշտոնյաները Նրանք կապ են հաստատել ոստիկանների հետ, վերջիններս էլ զրուցել ել Հիբայի հոր հետ ու համոզել նրան հրաժարվել այդ  պլաններից ու երեխային ընտանիքում թողնել:

Իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության տվյալների համաձայն, երիտասարդ աղջիկների  կեսից ավելին ամուսնանում է մինչև 18 տարեկանը լրանալը, իսկ շուրջ 14%-ն ամուսնանում է  մինչ 15 տարին:

Ի դեպ, սա միակ ավանդույթը չէ, որ եվրոպացիների համար վայրենաբարո է  թվում: Վերջերս Եմենի բնակիչը ողջակիզել էր իր 15-ամյա դստերը հեռախոսով փեսացուի հետ խոսելու համար: Նա համարել էր, որ ադպիսով աղջիկը խախտել է ազգային ավանդույթը:

ԿԺԴՀ-ում անբարո վարքի համար 80 մարդ է գնդակահարվել

i (5)Հյուսիսային Կորեայի 7 քաղաքներում 11 օրվա ընթացքում  մահապատժի են ենթարկել 80 մարդու` հարավկորեական հեռուստածրագրեր ու սերիալներ դիտելու համար:

Հարավկորեական պարբերականի տեղեկացմամբ, նոյեմբերի 3-ից սկսած  ԿԺԴՀ յուրաքանչյուր քաղաքում գնդակահարել են 10 մարդու: Մահապտիժներից մեկի  իրականացման վայր է ընտրվել մարզադահլիճում, ու հրատարակության տեղեկացմամբ, իշխանությունները տեղաբնակներին  ստիպել են ներկա գտնվել. հավաքվել է ավելի քան 10 հազար մարդ, այդ թվում նաև երեխաներ:

Հրատարակությունը տեղեկացնում է, ԿԺԴՀ-ում Կիմ Չեն Ինի օրոք դարձել են մահապատիժները դարձել են  զանգվածային:

Տաջիկստանում ստորգետնյա ցնցումներից ավելի քան 100 տուն է ավերվել

i (4)Երեկ առավոտյան Տաջիկստանում տեղի ունեցած 5,2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով Վախդատի մարզում 104 տուն է ավերվել, 259 շինություն էլ մասամբ է վնասվել:

Նախնական տվյալներով, տուժածներ չկան: Վնասի  աստիճանն ուսումնասիրում է հատուկ հանձնաժողովը:

12 մատնանի տղամարդուն աշխատանքի չեն ընդունում

o_847233Հնդկաստանի 48-ամյա բնակիչ Վիջեյ Սինգհը  ուշագրավ հմտություն ունի: Նա 12 մատ ունի և  կարողանում է համակարգչի վրա մեկ րոպեում 100 բառ հավաքել: Սակայն, սղագրողի աշխատանք հայրենիքում գտնել նրան չի հաջողվում: 50 տարբեր ընկերություններ մերժել են նրա դիմումը:

Տղամարդու խոսքով, գործատուները ցանկանում են ընդունել գեղեցիկ կանանց, իսկ իսկական պրոֆեսիոնալները, որոնք արտաքին շեղումներ ունեն, ոչ ոքի չեն հետաքրքրում: Ի դեպ,  նրա  առանձնահատկությունը շեղում անվանելն այնքան էլ ճիշտ չէ, քանի  որ նա հավասարաչափ օգտագործում է բոլոր մատները, ինչն, ի դեպ, պոլիդակտիլիա ունեցողների մեջ հազվադեպ է պատահում:

Հուսահատված Սինգհը հույս ունի աշխատանք գտնել Մեծ Բրիտանիայում: Եվրոպայում էլ ոչ բոլորն են համարձակվում ռեզյումեում նշել, որ իրենք ավելի շատ մատ ունեն, քան մնացածը:

Վիետնամում “Հայան” թայֆունի պատճառով 6 մարդ է զոհվել

i (3)Ավերիչ ու ամենահզոր “Հայան” թայֆունը հասել է Վիետնամ, արդեն 6 զոհ կա:

Երկրի հյուսիսում տարհանվել է 600 հազար մարդ, փակել են դպրոցները, դադարեցվել են ավիափոխադրումները: Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, հորդառատ անձրևներն ու ջրհեղեղը կհասնեն երկրի մայրաքաղաքին: Չնայած  թայֆունի ուժը թուլացել է, բայց քամու արագությունը հասնում է 150 կմ/ժամի:

Նիգերում միլիոն մարդ կարող է պարենից զուրկ մնալ

i (1)Նիգերում երաշտի ու ջրհեղեղի հետևանքով հնարավոր է պարենային ճգնաժամ լինի:Երկրի վարչապետը բացատրել է, որ երաշտի ու ջրհեղեղի պատճառով զգալի վատթարացել է բերքատվությունը, դրա համար էլ միլիոն մարդ կարող է զրկվել պարենից:

Նիգերում արևադարձային ջրհեղեղների հետևանքով այս տարի զոհվել է 30 մարդ, 200 հազարը` դարձել անօթևան: