Ի՞նչն է խելքահան անում տղամարդուն

ol3001378807284Յոհանեսբուրգի համալսարանների մասնագետների անցկացրած հետազոտություններն օգնեցին որոշելու, թե կնոջ մարմնի  որ մասերն են ուժեղ սեռի ներկայացուցիչները համարում գրավիչ ու սեքսուալ:

Բացարձակ առաջնությունը այդ հարցով պատկանում է կանանց շուրթերին ու բերանին, որոնք, ըստ 10-բալանոց սանդղակի, արժանացել են 7,9 միավորի: Ծոծրակը նշել են 7,5 միավորով, իսկ կուրծքը` 7,3 միավոր: Հետույքն ու ազդրերը տղամարդիկ գնահատել են 4,5 և 3,5 միավորով, համապատասխանաբար: Ամենանվազ գայթակղիչ հատվածը ըստ տղամարդկանց, ոտնաթաթերն են (1 միավոր):

Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա կանանց համար ամենագայթակղիչը շուրթերն ու բերանն են (7 միավոր), ազդրերի ներսի հատվածը (5,8 միավոր), պարանոցի ետին կողմը` (5,6 միավոր): Ամենանվազ գրավիչը կանանց աչքերով, նախաբազուկն է` մեկ միավոր:

Ճապոնական ծովում 200 նոր կենդանատեսակ է հայտնաբերվել

51f5791c-90ef-d02a-90ef-d0251d65f4fd.photo.0Ռուս-գերմանական հետազոտական արշավախումբը Ճապոնական ծովում, Կուրիլյան կղզիների մոտ ավելի քան 200 նոր կենդանատեսակ է հայտնաբերել, հայտնել է ՌԴԳԱ-ի ծովի կենսաբանության ինստիտուտի տնօրեն Ա.Ադրիանովը:

“Արշավախմբի ժամանակ հետազոտություններ են կատարվել Ճապոնական ծովում մինչև 6 կմ խորության վրա, Կուրիլյան կղզիների մատույցներում:Ընդհանուր հավաքվել է 621 օրգանատեսակ` 6 անգամ ավելի քան հայտնի էր մինչ այդ: Դրանցից ավելի քան 200-ը մինչ այդ անհայտ են եղել գիտությանը”: Նրա խոսքով, գիտնականներն արդեն սկսել են գտածոների ուսումնասիրությունը: Այդ տեսակները կարող են նոր կենսաբանական ակտիվ միացությունների ու դեղորայքի աղբյուր դառնալ: Հիմա աշխարհում դեղամիջոցների 60%-ը ստեղծվում է բնական բաղադրիչներից ու միայն 1,5%-ն է խորջրյա օրգանիզմներից ստացվում: Հեռանկարում այդ հարաբերակցությունը կարող է խախտվել: Սակայն,  մեծ խորություններում բնակվող օրգանիզմները գիտնականներին հետաքրքրում են նաև մեկ ուրիշ պատճառով.համաշխարհային օվկիանոսի 95%-ը մեկ կմ-ը գերազանցող խորություններ են,որտեղ կենտրոնացված են հսկայական քանակությամբ կենսառեսուրսներ: Հետագայում դրանք կարող են մարդկային քաղաքակրթության համար  ցամաքի սահմանափակման դեպքում ռազմավարական պաշար հանդիսանալ:

Հոլովակը, որտեղ վիրահատությունից հետո արթնացած ապշած ամուսինը չի ճանաչում իր կոնջը, ինտերնետային հիթ է դարձել (տեսանյութ)

Jason and Candice, from UtahԲոլորն էլ սիրահարվելու հաճույքը զգում են մեկ անգամ:

Սակայն որքան էլ ամուսնացած զույգերը փորձեն, այնուամենայնիվ, նրանցից միայն մի քանիսն են կարողանում այդ զգացումը կրկին վերապրել՝ ի տարբերություն ապշահար Ջեյսոն Մորտենսենի:

Ճողվացքի վիրահատության պատճառով մորֆինի ազդեցության տակ գտնվող սիրահարված ամերիկացին, իր անկողնու կողքին կանգնած կնոջը տեսնելուց հետո, չէր կարողանում հավատալ իր աչքերին:

Նա զարմացած հարցրել է արդյո՞ք նա մոդել է՝ հայտնելով, որ նա ամենագեղեցիկ կինն է, որին ինքը երբևէ հանդիպել է:

Տղամարդը պարզապես խելագարվել է, երբ իր հարցին, թե ով է նա՝ կինը ծիծաղելով պատասխանել է, որ իր կինն է:

Համացանցում տեղադրված, 240,000 անգամ դիտված հոլովակում Մորտենսենը այդ պատասխանից հետո զարմանքից քար է կտրում և շարունակում հարցեր տալ:

Նրա կինը, որը այդ ընթացքում նկարահանում էր տղամարդուն, համոզում է իր վեց տարվա ամուսնուն ուտել թխվածքաբլիթը:

Սակայն հոլովակում երևում է, որ Մորտենսենը չափազանց մտացիր է այն ուտելու համար:

Այժմ ապաքինված Մորտենսենը ծիծաղում է իր յուրաքանչյուր բառի վրա, իսկ համացանցի օգտատերերը «տարվա ամուսնու» հոլովակը հեղեղել են գովաբանական մեկնաբանություններով, ինչ այն օգոստոսի 30—ին հայտնվել է YouTube կայքում:

 

Մայրը 18 տարի իր մահացած որդու մարմինը պահել է ալկոհոլի մեջ

Tsiuri Kvaratskhelia keeps Joni's body entombed in a wooden coffin2Մայրը 18 տարի առաջ մահացած իր որդու մարմինը ալկոհոլի միջոցով տարիներ շարունակ պահում է իրենց տան նկուղում:

Ցուրի Կվարացխելիան Ջոնի Բակարաձեի մարմինը պահում է Վրաստանում իրենց տան տակ՝ փայտե դագաղի մեջ:

Նրա 22-ամյա որդին, չնայած մահացել է 1995թ-ին, այնուամենայնիվ մումիայի ձևով գերազանց պահպանվել է՝ իր մայրիկի անընդհատ սիրո և ուշադրության շնորհիվ:

Նա յուրաքանչյուր տարի որդու ծննդյան օրը նույնիսկ փոխել է մահացածի շորերը, սակայն մարմնի քայքայման պատճառով վերջին չորս տարիներին դա անհնար է դարձել:

Մարմնի մոտ նույնիսկ փոքրիկ պատուհան են պատրաստել, որպեսզի ընտանիքի անդամները, ընկերները և անցորդները կարողանան տեսնել նրան:

Կինը հայտնում է, որ իր երազի մեջ ձայնը նրան հուշել է Ջոնիին ալկոհոլի մեջ փաթաթած պահել, և այդ պահից ի վեր նա ալկոհոլի մեջ թրջած կտորներ է օգտագործում մարմինը պահպանելու համար:

Սակայն Ջոնին, որի մահվան պատճառը հայտնի չէ, այժմ քայքայվում է, քանի որ կինը հիվանդության պատճառով չի կարողանում ամենօրյա խնամք ապահովել:

Նա նշում է, որ երբ ինքը սկսի նրա մարմինը մաքրել ալկոհոլի մեջ թրջված կտորներով, նրա մաշկը կրկին սպիտակ կլինի և ամեն ինչ կարգին կլինի:

 

Ամբողջ աշխարհից 200,000 մարդ է գրանցվել Մարսի վրա ցմահ բնակություն հաստատելու համար

The colony as it is expected to look in 2015Ոչ ոք չի երազի միակողմանի թռիչքի մասին դեպի անպտղատու բնություն, որտեղ ջերմաստիճանը կարող է հասնել մինչև -150°C –ի:

Սակայն 140 երկրներից ավելի քան 200,000 մարդ է գրանցվել Մարսի առաջին բնակիչները դառնալու համար, որի հայտերի ընդունման վերջնաժամկետը լրացել էր անցած շաբաթ:

Mars One առաքելությունը կազմակերպած ընկերության տեղեկություններով՝ բոլոր դիմողները համաձայնվել են ցմահ բնակվել կարմիր մոլորակի վրա և նկարահանվել հեռուստատեսային ռեալիթի նախագծում:

Ընկերությունից հայտնում են, որ մարդկանց տեղափոխող համակարգը ութ անգամ կփորձարկվի՝ նախքան մարդկանց տեղափոխելը:

200,000 դիմորդներից կընտրվեն միայն 24-40 մարդիկ, որոնք կմասնակցեն 2015թ-ին մեկնարկելիք յոթ տարի տևողությամբ վերապատրաստման ծրագրին:

Խումբը հայտնում է, որ իրենք մտադիր են Մարսի վրա բնակավայր ստեղծել առաջիկա տասնամյակի ընթացքում:

Ամեն դեպքում Արիզոնայի համալսարանից բժիշկ Վերոնիկա Բրեյը հայտնում է, որ ճանապարհորդության ընթացքում ճառագայթահարման մեծ ռիսկ կա, որը կարող է մեծացնել քաղցքեղի հավանականությունը, թուլացնել իմունային համակարգը և հնարավոր է անպտղության պատճառ դառնա:

 

Եմենում 8 տարեկան աղջիկը մահացել է 40 տարեկան տղամարդու հետ ամուսնանալու գիշերը

emen   Եմենի հարավում գտնվող քաղաքներից մեկում 8 տարեկան մի աղջկա ամուսնացրել են 40 տարեկան տղամարդու հետ: Երեխան առաջին ամուսնական գիշերը մահացել է սեռական և ներքին օրգանների արյունահոսությունից:

Թուրքական «Ռադիկալը» գրում է, որ այս դեպքը մեծ արձագանք է գտել աշխարհում: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները և եմենցի ակտիվիստները կոչ են արել ձերբակալել այս սարսափելի ավանդության զոհը դարձած աղջկա՝ Ռեվանի հետ ամուսնացած տղամարդուն, ինչպես նաև աղջկա ընտանիքին:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալների համաձայն՝ 2011-2020 թվականներին ամբողջ աշխարհում ավելի քան 140 միլիոն աղջիկ երեխա կնության են տալիս 18 տարեկանից փոքր տարիքում: Ընդ որում նրանցից 50 միլիոնին ամուսնացնում են մինչև 15 տարին լրանալը: Եմենում աղջիկ երեխաների երեքից մեկը ամուսնանում է 15 տարեկանից փոքր հասակաում:

 

Մեսսին` աուտիստ

o_724994Քանիցս մոլորակի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված արգենտինացի Լիոնել Մեսսին աուտիզմի թեթև տեսակով է տառապում: Նման ախտորոշում է “Բարսելոնայի” և Արգենտինայի հավաքականի խաղացողին իր թվիթերում տվել բրազիլիայի նախկին հարձակվող Ռոմարիոն: “Գիտեք՞, դուք, որ Մեսսին Ասպերգերի հիվանդություն ունի: Դա աուտիզմի թեթև տեսակ է, որը թույլ է տալիս լրիվ կենտրոնանալ ֆուտբոլի վրա”:

Միկրոբլոգի ընթերցողներից մեկի հետ Ռոմարիուն այդ արտահայտության կապակցությամբ լեզվակռվի է բռնվել ու իր իրավացիությունը ապացուցելու համար բրազիլական լրատվական exame.com կայքը նշել:

Ասպերգերի համախտանիշը զարգացման շեղում է, որի դեպքում մարդը դժվարությամբ է  շփվում իրեն շրջապատողների հետ: Այն հաճախ  ուղեկցվում է ճարպկության բացակայությամբ: Աուտիզմից Ասպերգերի համախտանիշը տարբերվում է նրանով, որ խոսքն ու հասկանալու և գիտելիքներ ստանալու ունակությունները պահպանվում են:

Սաուդյան Արաբիան Սիրիա է ուղարկել 1300 բանտարկյալ-մահապարտի

o_816200Սաուդյան Արաբիան Սիրիա` հանրապետության նախագահ Բաշար Ասադի զորքերի դեմ կռվելու է ուղարկել  մահապատժի են դատապարտված մոտ  1300 բանտարկյալների: Ինչպես իր կայքում գրում է ամերիկյան USA Today-ը, Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ն դեռևս ապրիլին է  1239 բանտարկյալի ներում խոստացել ու ամսավճար` նրանց ընտանիքներին` Սիրիայում մարտական գործողություններին մասնակցելու փոխարեն:

Հրատարակությունը գրում է, որ Ասադի դեմ կռվելու ուղարկված բանտարկյալները Աֆղանստանի, Եգիպտոսի, Իրաքի, Հորդանանի, Պակիստանի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի, Քուվեյթի ու Յեմենի քաղաքացիներ են: Բոլորն էլ Սաուդյան Արաբիայում մահապատժի են դատապարտված սպանության, բռնաբարության ու թմրանյութերի տարածման  համար:

Գվատեմալայում ավտոբուսի վթարից 30 մարդ է զոհվել

guatemalaՓրկարարներից մեկի տեղեկություններով ՝ երկուշաբթի առավոտյան Գվատեմալայում ավտոբուսի ձորը գլորվելու հետևանքով 30 մարդ է զոհվել:

Associated Press-ը հայտնում է, որ ավտոբուսը ընկել է 200 մետր խորություն ունեցող ձորի մեջ հոսող գետը: Փրկարարները ավտոբուսից դուրս են բերել 40 վիրավորների, սակայն զոհերը թիվը հնարավոր է աճի:

Սան Մարտին Հիլոտեպեքե քաղաքի շրջակա տարածքի հսկայական ժայռերի վրայով անցնող ճանապարհները ցեխոտ են և այնտեղ որևէ անվտանգության միջոցներ տեղադրված չեն:

 

Տոկիոն կհյուրընկալի 2020թ-ի Օլիմպիական խաղերը

olympics-rogge-announcementՄիջազգային օլիմպիական կոմիտեն 2020թ-ի Ամառային օլիմպիական խաղերի անցկացման վայր է ընտրել Տոկիոն:

Շաբաթ օրը Բուենոս Այրեսում կոմիտեն թեկնածու երեք երկրներից՝ Մադրիդ, Ստամբուլ և Տոկիո, ընտրել է երրորդին:

Տոկիոն նախկինում ամառային խաղերը հյուրընկալեր էր 1964թ-ին:

Չնայած Ֆուկուսիմայի ատոմակայանից տեղի ունեցող արտահոսքին՝ Ճապոնիայի ընտրությունը համարվել է որպես ապահով տարբերակ: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն անձամբ ելույթ է ունեցել կոմիտեի համար և խոստացել արդյունավետորեն մաքրել երկրի տարածքը:

Վարչապետը հայտնել է, որ իրենք անվտանգ և ապահով օլիմպիական խաղեր կկազմակերպեն և դրանով իրենց շնորհակալությունը կհայտնեն աշխարհին՝ 2011թ-ի ավերիչ երկրաշարժից հետո իրենց օգնելու համար:

Օլիմպիական անցուդարձը լուսաբանող aroundtherings.com կայքի խմբագիր Էդ Հուլան նշում է, որ Տոկիոն Օլիմպիական խաղերի անցկացման ծախսերի համար սահմանել էր 5-6 միլիարդ դոլար, իսկ Ստամբուլը՝ 19 միլիարդ դոլար:

Թուրքիան ընտրվելու դեպքում կդառնար խաղերը հյուրընկալող առաջին մահմեդական երկիրը: Սա հինգերորդ անգամն է, որ Թուրքիան դուրս է մնում խաղերը հյուրընկալելու ընտրական փուլից:

Կիրակի օրը կորոշվի 2020թ-ի խաղերի երեք սպորտաձևերի ճակատագիրը:

Առաջին անգամ սքուոշը հավանաբար կնդգրկվի խաղերի ցուցակում, սակայն բեյսբոլը/սոֆթբոլը և ըմբշամարտը հնարավոր է դուրս մնան այդ ցուցակից:

2016թ-ի Ամառային օլիմպիական խաղերը կկայանան Բրազիլիայում: 2014թ-ի Ձմեռային օլիմպիական խաղերը տեղի կունենան Ռուսաստանում, իսկ 2018թ-ին՝ հարավային Կորեայում:

 

Լրտես-արագիլը հայտնաբերվել է սատկած

pic_f1a9d81ef853566475e81928f0a93a1aԵգիպտոսի իշխանությունների` լրտեսության կասկածանքով  որսված արագիլը Նեղոսի կղզիներից մեկում հայտնաբերվել է  սատկած:

Արգելոցային տարածքների ղեկավար  Մուհհամեդ Հասիբը, հայտարարել է, որ սատկած թռչնին գտել են տեղաբնակները, Ասուան քաղաքից հարավ:

Օգոստոսին տեղաբնակներն իրենց կասկածելի թվացող արագիլ էին նկատել Նեղոսում ձկնորսության ժամանակ: Արագիլի վրա անծանոթ սարքավորում էր հայտնաբերվել: Անասնաբույժի հետ խորհրդատվությունից հետո, պարզել էին, որ լրտեսական գաջեթի տեղ ընդունած սարքավորումը Ֆրանսիայի անասնաբույժներն էին հագցրել արագիլին` միգրացիային հետևելու նպատակով:

“Հանցագործին բերման ենթարկելու պահին” այն այլևս չէր աշխատում:

Երիտասարդ բռնապետը դուստր ունի

ol3001378711401Կիմ Չեն Ինը դուստր ունի: Դրա մասին շշուկներ վաղուց էին շրջանառվում, սակայն Հյուսիսային Կորեայի քաղաքական ղեկավարությունը չէր  շտապում այն հաստատել կամ անգամ հերքել: Բռնապետի դստեր մասին ճշմարտությունը ԶԼՄ-ներին հայտնել է ամերիկացի բասկետբոլիստ  Դենիս Ռոդմանը, որը սերտ կապեր է պահպանում բռնապետի հետ ու հաճախ է մեկնում Հյուսիսային Կորեա:

Հարցազրույցում Ռոդմանն ասել է, որ Կիմ Չեն ինը լավ հայր ու ընտանիքի ղեկավար է: Արժե նշել, որ այդ հանգամանքը ոչ մի կերպ չի խանգարում երիտասարդ բռնապետին պարբերաբար աշխարհին սպառնալ միջուկային զենքով:

Պակիստանի նախագահն ինքնակամ հեռացել է պաշտոնից

pic_a095439b766800530f4875dd91f15479Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին հեռացել է պաշտոնից: Այդպիսով, Զարդարին առաջին նախագահը դարձավ, որն ինքնակամ հեռացել է պաշտոնից մինչ պաշտոնավարման ավարտը:

58-ամյա Զարդարին Պակիստանի նախագահի պաշտոնն է զբաղեցնում 2008-ից, այն բանից հետո, երբ իշխանության գլուխ եկավ Պակիստանի ժողովրդական կուսակցությունը: Այդ կուսակցության նախկին առաջնորդ  Բենազիր Բհուտոն, որը երկու անգամ զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը, Զարդարիի կինն էր: 2007-ին նա սպանվեց: Զարդարիի հետնորդը Մամնուն Հուսեյնն է, որի երդմնակալությունը Պակիստանի նախագահի պաշտոնում տեղի կունենա այսօր, սեպտեմբերի 9-ին:

Հուսեյնը խոշոր ձեռնարկատեր է ու Պակիստանում կառավարող  “Մահմեդական լիգա” կուսակցության ներկայացուցիչ: Նա ընտրվել է հուլիսի 30-ին: Ավելի վաղ, մայիսի 11-ին, Պակիստանում, համընդհանուր ընտրությունների արդյունքում ձևավորվեց խորհրդարանը: Չնայած  ընտրատարածքներում բազում խախտումների մասին տեղեկությունների, այդ ընտրությունները համարվեցին երկրի պատմության մեջ ամենադեմոկրատականը:

Պակիստանի նախագահը, գործող օրենսդրության համաձայն, չունի նշանակալի իրավասություններ: 2010-ին Զարդարին համաձայնել է ուղղումներ մտցնել սահմանադրության մեջ,  որոնց համաձայն, իրավասությունների մեծամասնությունը փոխանցվել է վարչապետին:

Պակիստանի նախագահին ընտրում են  խորհրդարանի երկու պալատն ու տարածքային օրենսդրական ժողովի ներկայացուցիչները: Նախագահը կարող է իր պաշտոնը զբաղեցնել առավելագույնը  հնգամյա 2 ժամկետ:

 

Սոմալիի ռեստորաններից մեկում իրականցված պայթյունների ընթացքում 15 մարդ է զոհվել

bombblastՇաբաթ օրը Սոմալիում զինյալները հարձակվել են Մոգադիշույում գտնվող   կառավարության շենքի մոտակա ռեստորանի վրա: Պաշտոնական տեղեկություններով՝ երկու մեծ պայթյունների հետևանքով զոհվել է 15 և վիրավորվել մոտ երկու տասնյակ մարդ:

Պայթյունի ժամանակ փլվել է ռեստորանի տանիքի մեծ մասը, որտեղ կառավարության աշխատակիցները հաճախ են այցելում:

Ավելի վաղ արված հայտարարության մեջ ասվում էր, որ մեքենայի պայթյունի և մահապարտ ահաբեկչի միջոցով զինյալները հարձակում են գործել The Village ռեստորանի վրա:

Ալ-Շաբաբ խմբավորման զինյալները անցած տարվա նոյեմբերին նույնպես հարձակվել էին այդ նույն ռեստորանի վրա: Հարձակման ընթացքում երկու մահապարտ ահաբեկիչներ պայթյեցրել էին շենքը, որի ընթացքում մեկ անվտագության աշխատակից էր մահացել:

Աֆրիկյան միության ուժերը ալ-Քաիդայի հետ կապեր ունեցող ալ-Շաբաբ խմբավորմանը 2011թ-ի օգոստոսին դուրս էին մղել Մոգադիշուից, սակայն ապստամբները շարունակում են հարձակումներ իրականացնել մայրաքաղաքում:

Բռնության զոհին ցանկանում են ամուսնացնել բռնարարի որդու հետ

ol300137845094040-ամյա տղամարդու կողմից սեքսուալ բռնության  զոհ դարձած 6-ամյա աղջկան ցանկանում են  ստիպողաբար կնության  տալ այդ մարդու որդուն:

Հնդկական Քեշավպուրա գյուղից հասած տեղեկությունների համաձայն, աղջկա ծնողները դեպքից հետո դիմել են ոչ թե օրենքի պահապաններին, այլ գյուղի ավագներին, որոնք էլ խորհրդակցելով  որոշեցին, որ աղջկա  ու նրա ընտանիքի պատիվը փրկված կլինի միայն  այն դեպում, եթե երեխային ամուսնացնեն բռանաբարությունը կատարողի 8-ամյա որդու հետ: Բարբեախտաբար, փոքրիկներն ու նրանց ծնողները հրաժարվեցին ենթարկվել ավագանու որոշմանը, դրանից հետո տղամարդուն ձերբակալեցին: Ոստիկանները նաև մտածում են գյուղի ավագանուն պատասխանատվության ենթարկելու մասին:

Վերջերս Հնդկաստանում հաճախացել են կանանց ու երեխաների նկատմամբ կատարվող բռնությունների դեպքերը:

Չինաստանի Հուբեյ նահանգի գետից տոննաներով թունավորված ձկներ են հանվել

poisoned-fish3Չինաստանի գետերից մեկը կրկին երկրում աղտոտվածության բարձր մակարդակի օրինակ է դարձել:

Սինհուա լրատվամիջոցը չորեքշաբթի հայտնել է, որ իշխանությունները Հուբեյ նահանգի գետերից մեկի 40 կմ ձգվող հատվածից 110 տոննա սատկած ձուկ են հանել:

Այս շաբաթ տարածված լուսանկարներում երևում է, թե ինչպես է գետի մեկերեսը և ափերը ծածկվել արծաթագույն ձկներով:

Նահանգային շրջակա միջավայրի պահպանության գրասենյակից հայտնում են, որ ձկների սատկելու պատճառ է դարձել մոտակայքում գտնվող քիմիական գործարանից գետի մեջ մեծ քանակությամբ ամոնիակի արտանետումը: Երեքշաբթի գետից վերցված ջրի նմուշի հետազոտումից հետո պարզվել է, որ այնտեղ ամոնիակի քանակը մեկ լիտրում հասնում է 196 միլիգրամի, այնինչ Առողջապահության համաշխարհային գրասենյակի տեղեկություններով՝ ջրի ներքին շերտերում ամոնիակի պարունակությունը սովորաբար 0,2 միլիգրամ է լինում մեկ լիտր ջրում, իսկ մակերևույթի ջրերը կարող են մեկ լիտրում պարունակել մինչև 12 միլիգրամ ամոնիակ:

Սինհուա լրատվամիջոցի տեղեկություններով՝ Հուբեյի շրջակա միջավայրի համար պատասխանատու մարմինները կարգադրել են փակել գործարանը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 4,4 մլրդ դոլար է խնդրել “Մեծ քսանյակից”

i (1)ՄԱԿ-ը դիմել է “G20”-ին` գումար հատկացնելու խնդրանքով:

ՄԱԿ-ի գլխ.քարտուղար Պան Գի Մունը “G20”-ին նախ շնորհակալություն է հայտնել արդեն հատկացված ֆինանսական օգնության համար ու Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու համար ևս 4,4 մլրդ դոլար խնդրել:

“Մենք ձևակերպել ենք Սիրիայում հումանիտար իրավիճակի  և փախստականների  վիճակի հետ կապված  բյուջետային նոր բանաձև, ու խնդրում ենք 4,4 մլրդ դոլար”,-հայտարարել է Պան Գի Մունը:

Ռումբ` մարդկային արտաթորանքով

pic_40f1262f1e21a5d4ecc49e94d2d5174eՖիլիպինցի մաոիստ ապստամբները սեպտեմբերի 4-ին պայթեցրել են բանակային պարեկակետը մարդկային արտաթորանքով ու օձի թույնով լցոնած ռումբով:

Ըստ տվյալների, վիրավորվել է առնվազն 7  զինծառայող: Բժիշկները նշում են, որ վիրավորների ապաքինումը խիստ կդժվարանա վերքից վարակման հետևանքով: Հարձակումը կատարել են ”Նոր ժողովրդական բանակ” արմատական կազմակերպության մարտիկները, որոնք զինված մարտեր են մղում կառավարության դեմ 1969-ից: 1980-ին նրանց թիվը հասավ 26 հազարի,  հիմա նրանք 4 հազար են հաշվվում, սակայն հրաժարվում են դադարեցնել պայքարը` կառավարությանը հաշտեցման  համար  անիրական պայմաններ առաջադրելով:

Կառավարության տվյալներով,  խմբավորման պայքարի հետևանքով ընդհանուր առմամբ երկրում 30 հազար մարդ է զոհվել:

Պապի նվիրակը` մանկապիղծ

i (2)Վատիկանն  ազատել է պապի` Դոմինիկյան հանրապետության նվիրակին  նրա հասցեին հնչած մանկապղծության մեղադրանքից հետո:

65-ամյա Յոզեֆ Վեսոլովսկին,ինչպես դոմինիկյան ԶԼՄ-ներն են տեղեկացնում, սեքսուալ կապ է ունեցել անչափահաս տղաների հետ: Ըստ այդ տեղեկություների` Վեսոլովսկին նրանց հետ ծանոթացել է Սանտո-Դոմինգոյի կենտրոնում ու վճարել նրանց հետ սեքսի համար:

Ինչպես տեղեկացնում են արևմուտքի ԶԼՄ-ները, Դոմինիկյան հանրապետության գլխավոր դատախազություն պաշտոնական բողոք նվիրակի դեմ չի եղել: Դատախազի կարծիքով, բոլոր մեղադրանքները շշուկներ են: Վատիկանը հայտարարել է, որ նվիրակի մեղքի ապացույցներ դեռև չկան: Հետաքննություն է ընթանում:

Ինքը` նվիրակը, կատարվածը չի մեկնաբանել:

Հռոմի պապն այս տարվա հուլիսին վավերացրել է նոր օրենքը, որի համաձայն, մանկական մարմնավաճառության, ինչպես նաև մանկական պոռնոգրաֆիական նյութեր ստեղծելն ու դրանք պահելը կպատժվի: Օրինազանցներին 12 տարվա ազատազրկում է սպառնում:

Ալյասկայի քաղաքներից մեկի Ստաբս անունով քաղաքապետ կատվին գզել է շունը

stubbs-the-cat-mayor-of-talkeetnaԱլյասկայի Տալկիտնա տեղանքի 16 տարվա քաղաքապետ կատվին գզել է մի շուն, իսկ տեղանքի բնակիչները ուղղակի ցնցված են:

Սովորական կատվից ավելի շատ պարտավորություններ ունեցող Ստաբս անունով քաղաքապետ կատվի վիճակը շատ ծանր է եղել՝ նրա թոքը ծակված է եղել, կրծքավանդակը ջարդված և մի կողքին 12սմ տրամագծով վերք է եղել:

Հանգստյան օրերին տեղի ունեցած հարձակումից հետո երեքշաբթի բժիշկները առաջին անգամ հեռացրել էին նրա շնչառական խողովակը:

Պիցցերիայի աշխատակից Աշլի Կերնսը նշում է, որ կատարվածը ամոթ է իրենց համար, քանի որ նա քաղաքապետ էր, և դա կատակ բան չէ:

Քաղաքապետ Ստաբսի պատմությունը սկսվել էր, երբ նրան մի քանի կատվի ձագերի հետ գտել էին արկղի մեջ:

Դեպքը տեղի էր ունեցել, երբ Ստաբսը շաբաթ օրը երեկոյան զբոսանքի էր դուրս եկել քաղաքում:

Ստաբսի բուժօգնությունը արժեցել է 2,000 դոլար: