Ջուլիան Ասանժը ստեղծել է WikiLeaks կուսակցություն Ավստրալիայում այս տարի կայանալիք ընտրություններում հանդես գալու համար

Julian Assange (pictured on screen) addressed his party in MelbourneԳաղտնի տեղեկատվություն տարածող WikiLeaks կայքի հիմնադիրը քաղաքական կուսակցություն է ստեղծել այս տարի կայանալիք ավստրալիական ընտրություններում հանդես գալու համար:

41-ամյա Ջուլիան Ասանժը հայտնել է, որ WikiLeaks կուսակցությունը Վիկտորիա, Նոր հարավային Ուելս և Արևմտյան Ավստրալիա նահանգներում կառաջադրի յոթ թեկնածուների:

Ավստրալիայի քաղաքացին Վիկտորիա նահանգում կառաջադրվի սենատի վերին պալատի համար: Ընտրությունները կկայանան մինչև դեկտեմբեր:

Ասանժը Մելբուրնում գտնվող իր կուսակցության անդամների հետ Skype-ի միջոցով խոսել է Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատնից, որտեղ նա քաղաքական ապաստան է ստացել Շվեդիայում սեռական ոտնձգության մեղադրանքի կապակցությամբ հարցաքննությունների հետևանքով:

WikiLeaks կուսակցությունը Ավստրալիայի ընտրական կոմիտե գրանցվելու համար հայտ է ներկայացրել այս ամիս:

Եթե Ասանժը հաղթի ընտրություններում նա սենատում իր տեղը կզբաղեցնի 2014թ-ի հուլիսի 1-ին:

 

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին կալանավորել են 15 օրով

pic_80d73ac62f4b04f26ceeca6a4dd4c17aԵգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի նկատմամբ հոեւլիսի 26-ին պաշտոնապես լրտեսության մեղադրանք է ներկայացվել, ու նրան կալանավորել են 15 օրով: Բացի այդ, նրան մեղադրում են նաև ՀԱՄԱՍ-ի հետ հանցագործ կապի մեջ, իբր պաղեստինցիներն օգնել են Մուրսիին փախչել բանտից, ուր նա հայտնվել էր Հոսնի Մուբարաքի դեմ ապստամբության   ժամանակ:Այդ մեղադրանքի շրջանակներում Մուրսին կասկածվում է նաև ոստիկանների ու զինվորների առևանգման ու սպանության մեջ:

“Մահմեդական-եղբայրներ” շարժման  ներկայացուցիչները , որոնք պաշտպանում են Մուրսիին, արդեն հայտարարել են, որ նրա հասցեին արված մեղադրանքը մտացածին է ու անհիմն:

Նրա գտնվելու վայրն անհայտ է:  Մուրսիի դուստրն արդեն հայտնել է, որ դատի կտա բանակը` հորն առևանգելու համար:

Եգիպտոսի բանակը հուլիսի 4-ին “ժողովրդի պահանջով” Մուրսիին հեռացրել է իշխանությունից: Նրա կողմնակիցները մինչև հիմա օրական ցույցեր են անցկացնում Կահիրեի փողոցներում ու մյուս խոշոր քաղաքներում`պահանջելով իրենց առաջնորդի ազատումն ու նրա իշխանության վերահաստատումը:

Կուբան տոնում է հեղափոխության 60-ամյակը

o_803655Կուբայում այսօր նշվում է ազգային ապստամբության 60-ամյակը ( որը համարվում է երկրում հեղափոխության սկիզբը): Հիմնական հանդիսություններն  անց են կացվելու Սանտյագո-դե-Կուբայում: Այս քաղաքում  1953-ին հայրենասերների բանակը Ֆիդել Կաստրոյի գլխավորությամբ մարտահրավեր նետեց բռնատիրությանն ու գրավեց Մոնկադայի զորանոցները:

Տոնի առթիվ երկրում հոբելյանական դրոշմանիշներ են թողարկվել: Իսկ Սանտյագոյում կրկին բացվել է “Ռեքս” հյուրանոցը, որտեղ 60 տարի առաջ   հեղափոխականներն էին հանգրվանել: Հանդիսություններին մասնակցելու են Վենեսուելայի, Ուրուգվայի ու Բոլիվիայի նախագահները:

“Մահմեդական եղբայրներին” 48-ժամյա վերջնագիր է ներկայացվել

pic_809576a499225f5725107dc3e0a4929c (1)Եգիպտոսի ռազմական հրամանատարությունը հուլիսի 25-ին 48-ժամյա վերջնագիր է ներկայացրել “Մահմեդական-եղբայրներին”:

Մինչև շաբաթ կեսօր արմատական իսլամական շարժումը, որը նախկինում իշխանության ղեկին  էր կանգնած, հնարավորություն ունի միանալու քաղաքական հաշտեցման ու կարագավորման  պլանին:

“Մենք առաջինը ոչինչ չենք ձեռնարկի, սակայն, անկասկած, խիստ կարձագանքենք “Մահմեդական եղբայրների”  կամ նրանց համակիրների կողմից  բռնության ցանկացած կոչին կամ էլ սև ահաբեկչության դրսևորման : Մենք պարտավորվում ենք  պաշտպանել խաղաղ ցուցարարներին` անկախ նրանց նախասիրություններից”,-հայտնել են Եգիպտոսի զինվորականության ներկայացուցիչները:

 

Վերելքը դեպի Ֆուձի արդեն վճարովի է

i (4)Ճապոնացիների համար սրբազան Ֆուձի լեռը բարձրանալն այսուհետ վճարովի է լինելու: Քնած հրաբխի բարձունք ելնելու վճարը 1000 իեն է սահմանվել կամ` 10 դոլար: Վերելքի համար գումար կգանձվի միայն մինչև օգոստոսի 3-ը: Հավաքված գումարն իշխանությունները մտադիր են ծախսել առաջին հերթին աղբահանության վրա: Հունիսից Ֆուձի լեռը ներգրավված է ՅՈՒՆԵՍԿՕ-յի համաշխարհային ժառանգության ցուցակում: Վերջին անգամ այն ժայթքել է 1708-ին:

Լեռան բարձրությունը 3773 մ է, տարեկան այդ բարձունքը հաղթահարում է 400 հազար մարդ: Զբոսաշրջիկների բազմությունից այնտեղ աղբակույտեր են գոյանում, ինչը  լեռան  էկոլոգիայի պաշտպանների համար սուր խնդիր է;

Մեքսիկայի նախագահին վիրահատելու են

imgpreviewՄեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյին վիրահատելու են.հեռացնելու են վահանաձև գեղձի  վրա առաջացած պալարը:

Վիրահատությունը նշանակվել է հուլիսի 31-ին` Մեքսիկայի կենտրոնական ռազմական հոսպիտալում: Այն կտևի 90 րոպե:

Բժիշկները կարծում են, որ վիրահատությունից հետո, ապաքինման համար 4 օր կպահանջվի:

Մեքսիկայում տեղի ունեցած բախումների արդյուքում զոհվել է 22 մարդ՝ ներառյալ ոստիկաններ

mexico-michaocan-state-story

Իշխանությունների տեղեկություններով՝ Մեքսիկայում դաշնային ոստիկանության և հանցագործների բախման արդյունքում զոհվել է 22 մարդ, որից երկուսը ոստիկանության սպաներ են եղել:

Դաշնային ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ 20 զոհվածները կասկածյալ հանցագործներ են եղել: Երեքշաբթի Միչոական նահանգում տեղի ունեցած բախումների արդյունքում վիրավորվել է նաև 15 մարդ:

Դաշնային ոստիկանության տվյալներով՝ բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հանցագործները վեց հարձակում են գործել նահանգի վրա:

Դաշնային սպաները փնտրում են այդ դեպքի մեղավորներին և ուժեղացնում են նահանգի անվտանգությունը:

 

Տղամարդկնաց ուշադրությունը գրավելու նպատակով ճապոնացի կանանց վճարում են իրենց ազդրերի վրա գովազդ տեղադրելու համար

Girls in Tokyo are renting out their thighs as advertising space1Գովազդային գործակալությունը բացառիկ ձև է գտել Տոկիոյի գովազդներով ողողված փողոցներում մարդկանց ուշադրությունը գրավելու համար:

Ճապոնական մեգապոլիսի սպառողների ուշադրությունը շատ դժվար է գրավել փողոցներում առկա վահանակների, նեոնային ցուցանակների, հսկայական էկրանների առատության պատճառով, սակայն գովազդային գործակալություններից մեկը որոշել է գովազդներ տեղադրել մի այնպիսի տեղ, որ տղամարդիկ ուրախությամբ ուշադրություն կդարձնեն:

Girls in Tokyo are renting out their thighs as advertising space3Գովազդման այս նոր ձևը մեծ համբավ է ձեռք բերել և այժմ ավելի քան 3,000 կանայք գրանցվել են տարբեր ֆիրմաների արտադրանքները ժամանակավոր դաջվածքների միջոցով իրենց մարմնի վրա գովազդելու համար:

Այս նախագծի մասնակիցներից մեկը հայտնել է, որ ինքը իրեն հարմարավետ է զգում և չի կաշկանդվում իր ազդրի վրա գովազդ կրել, սակայն եթե գովազդի համար ընտրված լիներ մարմնի այնպիսի հատված, որը ինքը կամաչեր ցուցադրել, ապա ինքը դեմ կլիներ դրան:

ITV-ի տեղեկություններով քայլող գովազդային վահանակ լինելու համար մասնակիցների տարիքը պետք է լինի 18 և բարձր:

Գովազդային ընկերությունից հայտնում են, որ կանայք պետք է հագնեն կարճ շրջազգեստներ և երկար գուլպաներ, որպեսզի գովազդի վրա ուշադրություն գրավեն: Կանայք մեկ օրվա համար վաստակում են մինչև 65 ֆունտ ստեռլինգ:

 

Երիտասարդության համաշխարհային օրը Ռիոյի լողափում բացվել է պատարագով

130723211957_copacabana_beach_304x171_reutersՀարյուր հազարավոր կաթոլիկներ են հավաքվել Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափին` երկու տարին մեկ անցկացվող կաթոլիկ փառատոնի Երիտասարդության համաշխարհային օրվա բացմանը: Փառատոնի գագաթնակետը հինգշաբթի է լինելու, երբ Հռոմի պապն այցելի լողափ:Երիտասարդության համաշխարհային օրվա բացումը պատարագով է եղել` Ռիո դե Ժանեյրոյի արքեպիսկոպոս Օրանի Ժուան Տամպեստի հետ: Նա ողջունեց փառատոնի մասնակիցներին, որը 5 օր կտևի ու,  սպասվում է, որ  կհավաքի ողջ աշխարհից  մեկուկես մլն մարդու:

Հնդկաստանում 1,6 միլիոն երեխայի կերակրել են “թունավոր” հաբերով

հնդկաստանԱրյան պակասության դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակում Հնդկաստանի Հարյան նահանգի մոտ 900 երեխաներ  թունավորվել են` ընդունելով ֆոլաթթվով  հաբեր: Խմելով դեղը, դպրոցականները գանգատվել են փորի ցավից , սրտխառնոցից  և փսխոցից: Նրանց բոլորին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել:

Առողջապահության նախարարության տեղական ներկայացուցիչները նկատել են, որ դպրոցականների մոտ նմանատիպ ախտանշանների հայտնվելը բավականին հազվադեպ կողմնակի ազդեցություն է սակավարյունության դեմ տրվող դեղամիջոցի  դեպքում: Պետական ծրագրում ընդգրկված է   1,6 միլիոն երեխա, նշում է “Вести ФМ“:

Ավելի վաղ, ամենաքիչը 23 հնդիկ երեխա մահացել էին անվճար ճաշից: Պատճառը թունաքիմիկատներն էին: 

Չինաստանի հյուսիս-արևմուտքում հանքափորներն այրվել են հանքահորում

i10 հանքափոր է զոհվել Շենսի նահանգում: Հրդեհը սկսվել է երեքշաբթի, ծծմբի արդյունահանման հանքահորում: Փրկարարներին հաջողվեց ազատել 17 մարդու, որոնց մեծ մասին շտապ հոսպիտալացրին:

Հրդեհի ժամանակ զոհվեց 10 մարդ, որոնց չհաջողվեց փրկել: Ենթադրվում է, որ հրդեհը բռնկվել է նորոգման ժամանակ անվտանգության տեխնիկայի նորմերի խախտման հետևանքով:

«Դե Աստված բրազիլացի է, ոչինչ, թող պապն էլ այստեղից չլինի». Հռոմի պապ Ֆրանցիսկ

Rio-de-Janeiro-statueԿաթոլիկ աշխարհին նոր շունչ բերած Հռոմի պապ արգենտինացի Ֆրանցիսկը, որը այդ պաշտոնին ընտրվեց այս տարվա մարտ ամսին, երեկ առաջին անգամ որպես պապ լքեց Իտալիայի սահմանը: Պապ Ֆրանցիսկը առաջին պաշտոնական այցով մեկնեց Բրազիլիայի Ռիո դե Ժանեիրո քաղաք: 4 ամիս առաջ պապական պաշտոնը ստանձնած Ֆրանցիսկը Ռիոյում մասնակցելու է «Կաթոլիկ աշխարհի երիտասարդության օրվա» բացման արարողությանը և որոշ միջոցառումներին:
Պապի՝ Բրազիլիա կատարած այս կարևոր այցին մոտիկից հետևելու համար նրա հետ 70 լրագրող է մեկնել նույն ինքնաթռով: Հայտնում են, որ 12 ժամ տևած թռիչքի ժամանակ պապը ինքնաթռում շփվել է մի շարք լրագրողների հետ և չի խուսափել կատակելուց: Իտալական մամուլի հրապարակած տեղեկության համաձայն՝ Պապը ինքնաթռում գտնվող բրազիլացի լրագրողներից մեկին ասել է. «Դե Աստված բրազիլացի է: Դուք էլ ուզում էիք, որ պապն էլ այստեղից լիներ»:
Հետաքրքրական է, թե թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը վերոնշյալի վերաբերյալ ինչ է գրում: «Պապի ընտրությունների ժամանակ ամենահավանական թեկնածուների թվում իրենց երկրից էլ մի կարդինալ լինելու փաստը բրազիլացիներին հույսեր էր ներշնչում: Սակայն արգենտինացու ընտրվելուց հետո Պապը նրանց մխիթարում է «Դե Աստված բրազիլացի է, ոչինչ, թող պապն էլ այստեղից չլինի» խոսքերով»:

 

Մեքսիկայում 72 մլն տարվա հնության դինոզավրի պոչի կմախք

dinazorՄեքսիակայի հնագիտության և պատմության ազգային ինստիտուտը հայտնել է Կոաուլա նահանգի հյուսիսում հնագիտական պեղումների ժամանակ քարացախ դինոզավրի 5 մետրանոց պոչի հայտնաբերման մասին, որը բաղկացած է 50 ողից: Մասնագետների գնահատմամբ՝ գտնված մասունքները պատկանում են խադրոզավրին, որը այստեղ ապրել է մոտ 72 մլն տարի առաջ:
«Անադոլու» գործակալությունը գրում է, որ գտածոն կարելի է բացառիկ համարել, քանի որ դինազովրի պոչը առաջին անգամ Մեքսիկայում է հայտնաբերվել: Հնագետ Ֆելիսա Ագիլարի խոսքերով՝ հայտնաբերվել է դինոզավրի կմախքի գրեթե կեսը, որը 12 մետր երկարություն ունի: Պեղումները 20 օրում են իրականացվել:

 

Ճապոնիայում անցորդները հրել են 32 տոնա կշռով գնացքը կնոջը ազատելու համար

japanese-commuters-free-woman-moving-32-ton-trainՏոկիոյում օրվա ամենածանրաբեռնված երթևեկության ժամին տասնյակ անցորդներ 32 տոնա կշռով գնացքը թեքելու համար սկսել են հրել այն:

Երկաթգծի ներկայացուցչի խոսքով՝ երկուշաբթի առավոտյան Տոկիոյի կայարաններից մեկում կինը գնացքից իջնելիս ընկել է գնացքի և հարթակի միջև գտնվող անցքի մեջ:

Ավելի քան 40 ուղևորներ և երկաթգծի աշխատակազմը սկսել են հրել գնացքը՝ կնոջը ազատելու համար: Ներկայացուցչի տեղեկություններով՝ գնացքի վագոնը սովորաբոր կշռում է 30,000 կգ, սակայն այն այս ու այն կողմ ճոճվելու հնարավորություն ունի:

Անցորդներին հաջողվել է գնացքը բավականաչափ թեքել կնոջը ազատելու համար:

Մոտավոր 30-նն անց կինը այդքան էլ լուրջ վնասվածքներ չէր ստացել:

Դեպքից մոտ ութ րոպե անց գնացքը կրկին շարժվել է:

 

Հնդկաստանի հարավում շենք է քանդվել. կան զոհեր

211344Առնվազն 5 մարդ, այդ թվում` 2 երեխա են զոհվել Հնդկաստանի հարավում գտնվող Հայդարաբադում, շենքի փլուզման հետևանքով:

Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ շենքի պատը քանդվել ու ընկել է հարևանությամբ գտնվող 2 խրճիթների վրա: Ենթադրվում է, որ փլուզման պատճառը տեղատարափ անձրևն է, որը չի դադարում կիրակի օրվանից: Հնդկաստանում ԶԼՄ-ների հաղորդմամբ, նման փլուզումները հաճախադեպ են` շինարարական խախտումների պատճառով: Այս ամսիս, կրկին Հայդարաբադում, շենքի փլուզումը 12 մարդու մահվան հանգեցրեց:

 

Մուրսիի զավակները Եգիպտոսի բանակը մեղադրում են հորն առևանգելու մեջ

130722134317_morsi_children_304x171_gettyՄուհամեդ Մուրսիի զավակները Եգիպտոսի  զինվորականներին մեղադրում են  պետության ընտրված ղեկավարին առևանգելու մեջ:Մուրսիի դ ուստրը`  Շայման, երկուշաբթի Կահիերում տեղի ունեցած մամլո կոնֆերանսում ասել է, որ նախկին նախագահի ընտանիքն իրավաբանական քայլեր  է նախապատրաստում բանակի դեմ ինչպես երկրի ներսում, այնպես էլ` սահմաններից դուրս.”Մենք իրավաբանական քայլեր ենք ձեռնարկում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով` արյունալի հեղաշրջման պարագլուխ Աբդուլահ Ֆաթահ Սիսիի  ու խռովարարների խմբի դեմ”:

Հայտնի  եգիպտացի փաստաբան, Մուրսիի կողմնակից Մուհամեդ Դամաթին նույնպես տապալված նախագահին առանց մեղադրանքի ձևակերպման պահելը համարում է նրա իրավունքների խախտում: “Մահմեդական եղբայրները” նոր կառավարությունը չեն ընդունում: Ակտիվիստներն ու շարժման կողմնակիցները շարունակում են բողոքի ակցիան:

Մուհամեդ Մուրսին հուլիսի 3-ից գտնվում է զինվորականների հսկողության ներքո, գաղտնի վայրում:

Մի քանի երկիր, այդ թվում Եգիպտոսի ռազմական հովանավոր Միացյալ Նահանգները,գեներալներին հորոդորում են ազատ արձակել Մուրսիին:

Նոր իշխանությունները հավատացնում են միայն, որ Մուրսին անվտանգ տեղում է:

 

Կոլումբիայի ու Վենեսուելայի նախագահները կրկին հաշտվել են

ven-maduro-y-santosԿոլումբիայի ու Վենեսուելայի նախագահները պայմանավորվել են, որ համատեղ աշխատելու են երկու երկրների հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Լարվածությունն առաջացել էր այն բանից հետո, երբ Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը մայիսին Բոգոտայում համաձայնեց հանդիպել վենեսուելական ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսի հետ: Վերջինս աջակցություն էր որոնոմ ապրիլյան ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար, որի ժամանակ նա  գործող նախագահ Նիկոլա Մադուրոյից չնչին տարբերությամբ հետ մնաց:

Վենեսուելական սահմանամերձ քաղաքում  հանդիպման ընթացքում,Մադուրոն ու Սանթոսը որոշեցին բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային խմբեր ստեղծել անվտանգության ու առևտրի վերաբերյալ հարցերը քննարկելու համար:

 

Բրազիլիայում, Հռոմի պապի ժամանման նախօրեին ռումբ է հայտնաբերվել

iՍան-Պաուլուի տաճարում, ուր Հռոմի պապը չորեքշաբթի պատրաստվում էր այցելել, ինքնաշեն պայթուցիկ սարք են հայտնաբերել:

Այն երկուշաբթի հայտնաբերվել է Ապարեսիդայի տիրամոր տաճարում, ավտոտնակային համալիրի լոգասենյակում:  Ռումբն իսկույն վնասազերծվել է:

Հռոմի պապն առաքելական այցով Բրազիլիայում է հուլիսի 22-ից: Երկրով ուղևորության ընթացքում, նա  ելույթ է պլանավորել Ռիո դե Ժանեյրոյի լողափին, երիտասարդության առջև, ինչպես նաև այցելություն Բրազիլիայի ետնախորշերից մեկը:

Սա Հռոմի պապի առաջին այցելությունն է այլ երկիր` նշանակման պահից:

 

Հնդկաստանում կապիկը հարձակվել և լուրջ վնասվածքներ է հասցրել կենդանաբանական այգի այցելած տղային

macaque attacked a small boy at an Indian zoo4Զայրացած կապիկը հարձակվել է կենդանաբանական այգի այցելած տղայի վրա, իսկ երեխայի հայրը և այգու աշխատողը պայքարում էին նրանց անջատելու համար:

Տղան լուրջ վնասվածքներ էր ստացել Հնդկաստանի Մադյա Պրադեշ նահանգի Ռատլամ քաղաքի կենդանաբանական այգում:

Ականատեսի լուսանկարած մի քանի նկարներում երևում է, թե ինչպես է կապիկը երեխային գցել գետնին, որի դեմքին և ձեռքերին արյան հետքեր կային:

Մինչ երեխայի հայրը փորձում էր մակակային հեռացնել տղայից, կենդանին ամուր կպել էր տղայի մեջքին:

macaque attacked a small boy at an Indian zooԱյգու աշխատակիցը փայտով ևս փորձում էր հեռացնել կապիկին:

Այնուամենայնիվ տղամարդկանց հաջողվել է կապիկին առանձնացնել տղայից:

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ տղան լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն հայտնի չէ, թե նա այժմ ինչ վիճակում է:

Հնդկաստանի մեծ մասը լի է կապիկներով, որոնք ուտելիք են գողանում, հարվածում մարդկանց և մտնում տների մեջ:

Այդ իսկ պատճառով երկրում աշխատում են հատուկ կապիկ բռնողներ, որոնք օգնում են նրանց թիվը վերահսկողության տակ պահել:

 

Չինաստանի տարածքում երկրաշարժից զոհերի թիվը հասել է 75-ի,իսկ վիրավորները `412

երկրաշարժՀուլիսի 22-ին, ժամը 08.59-ին Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր՝ տեղական ժամանակով 03.45-ին Չինաստանի տարածքում՝ Չաբու քաղաքից 13 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 5.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գո­տում կազմել է 8 բալ:

Հիպոկեն­տրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 34.520 և արևելյան երկայնու­թյան 104.230:

Ժամը 12.30-ի դրությամբ` զոհերի թիվն աճել է 54-ի, իսկ վիրավորներինը` 337-ի: Ավերածությունները հիմնականում ընդգրկել են Չինաստանի հյուսիս-արևմտյան Գանսյու տարածաշրջանը: Նշված տարածաշրջանի բազմաթիվ գյուղեր զրկվել են կապից և հոսանքազրկվել:

Տվյալ պահի դրությամբ` տուժածների մեջ չկան օտարերկրյա քաղաքացիներ: