Տորոնտոյում փոթորկի պատճառով 300 հազար մարդ զրկվել է լույսից

101-115Ուժեղ փոթորիկը, որի ընթացքում տեղումների մեկամսյա նորմ է տեղացել, Տորոնտոյի 300 հազար բնակչի  հոսանքից զրկել է: Երկհարկանի գնացքների շուրջ հազար ուղևոր է հայտնվել  գնացքի լուսամուտների մակարդակին հասած ջրի  մեջ: Ականատեսների վկայությամբ, երկաթգծին զուգահեռ հեղեղված ճանապարհի վրա ավտոսիրողները մեքենաները թողնելով, մագլցել են ծառերը:

Տորոնտոյի քաղաքապետը համաքաղաքացիներին հորդորել է մնալ տանը, քանի որ օդերևութաբանների կանխատեսումները հուսադրող չեն:

Եգիպտոսը Սահմանադրական նոր դեկլարացիա է ընդունել

iԵգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը հրաման է արձակել նոր սահմանադրական դեկլարացիա ընդունելու վերաբերյալ: Փաստաթուղթը ենթադրում է Սահմանադրական ասամբլեայի գումարում` 14 օրում երկրի նոր, հիմնական օրենքի նախապատրաստման համար: Պլանավորվում է նաև, որ կես տարի անց երկրում խորհրդարանական ընտրություններ կլինեն: Ավելի ուշ նոր խորհրդարանը կնշանակի նախագահական ընտրությունների ամսաթիվը:

Վենեսուելան Սնոուդենին ապաստանելու խնդրանքն է ստացել

o_796551Վենեսուելան ստացել է Էդվարդ Սնոուդենի`   քաղաքական ապաստարան տրամադրելու գրավոր խնդրանքը:”Մենք նամակ ենք ստացել ապաստարան տրամադրելու.հիմա նա պետք է որոշի, թե երբ է թռչելու,եթե վերջիվերջո որոշի թռչել այստեղ,-հայտնել է երկրի նախագահ Մադուրոն:-Մենք այդ երիտասարդին ասել ենք` քանի որ ձեզ հետապնդում է կայսրությունը (ԱՄՆ), ապա եկեք այստեղ”:

Անցած շաբաթ լատինաամերիկյան 3 երկիր միանգամից Սնոուդենին քաղաքական ապաստարան առաջարկեց: Հինգշաբթի գրեթե միաժամանակ հայտարարությամբ հանդես եկան Վենեսուելայի նախագահ Մորալեսը, Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան, իսկ հաջորդ օրը նրանց միացավ նաև Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը: Ընդ որում, Նիկարագուայի նախագահը հետո  ասել էր, թե  ապաստարան Սնոուդենին կհատկացնի` “եթե ներեն  հանգամանքները”: Վենեսուելայի նախագահ Մադուրոն որոշեց երիտասարդ ամերիկացուն մարդասիրական ապաստարան տրամադրել, որ նա կարողանա ժամանել Բոլիվարի ու Չավեսի հայրենիք` թաքնվելով ԱՄՆ հետապնդումներից: Մադուրոն կարծում է, որ “Սնոուդենը բացի ճիշտն ասելուց` այլ բան չի արել”, դրանից հետո ենթարկվել է հետապնդման` “աշխարհում ամենահզոր կայսրության կողմից”:

Իսկ Բոլիվիայի նախագահը հայտարարել է.”եթե այդ երիտասարդն ապաստարան է ուզում, ապա մենք նրան կտրամադրենք այն. մենք ոչ ոքից չենք վախենում:

Հնդկաստանում հյուրանոցի փլուզման հետևանքով մահացել է առնվազն ինը մարդ

india-collapse-story-topՈստիկանության տեղեկություններով՝ երկուշաբթի հարավային Հնդկաստանում հյուրանոցի փլուզումից մահացել է առնվազն ինը մարդ, ևս 15-ը վնասվածքներ են ստացել:

Ոստիկանության սպան CNN –ին հայտնել է, որ երեք հարկանի հյուրանոցը գտնվում էր Անդհրա Պրադեշ նահանգի Սեկունդերաբադ քաղաքում:

Ըստ նրա՝ փրկարարական գործողությունները դեռևս շարունակվում են, իսկ փլուզման պատճառը կբացահայտվի փրկարարական գործողությունների ավարտից հետո:

Համայնքային տեսուչի տվյալներով՝ մինչ այս պահը ավերակներից դեռևս 19 մարդ է հանվել:

Ենթադրաբար երկու մարդ դեռևս գտնվում է փլատակների տակ:

 

Ինդոնեզացի հինգ տղամարդիկ վագրերի պատճառով հինգ օր մնացել են ծառի վրա

Gunung Leuser National Park, north Sumatra, IndonesiaՓրկարարների տեղեկություններով՝ վագրերից պաշտպանվելու համար չորս օր ծառի ճյուղերից կախված հինգ մարդիկ հնարավոր է այդ վիճակում մնային մինչև այս շաբաթվա կեսերը:

Sumatran tigerՍումատրական վագրերը սպանել և կերել էին մարդկանց խմբի վեցերորդ անդամին, իսկ մյուսները հասցրել էին բարձրանալ ծառը՝ հուսալով, որ կենդանիները իրենց հետևից չեն բարձրանա:

Վագրերը մարդկանց խմբին հետապնդել էին այն բանից հետո, երբ վագրի ձագը պատահաբար ընկել էր եղնիկներ որսալու համար պատրաստված թակարդի մեջ:

Վագրերը, տեսնելով թակարդի մեջ հայտնված վիրավոր ձագին, սկսել էին հետապնդել տղամարդկանց:

Ինդոնեզացի տղամարդիկ խիտ անտառներ էին գնացել անուշաբույր յուղերի արտադրության մեջ օգտագործվող թանկարժեք փայտ գտնելու համար:

Կես կիլոգրամը 175 ֆունտ ստեռլինգով վաճառվող թանկարժեք փայտը գտնելու համար սումատրացի գյուղացիները վտանգում են իրենց կյանքը՝ մտնելով ազգային պարկի խիտ անտառներ, որոնք լի է վագրերով և վտանգավոր փղերով:

Տեղի ոստիկանության ղեկավարը հայտնել է, որ իրենք ավելի շուտ չէին գնացել մարդկանց փրկելու, քանի որ վագրերը դեռևս այդտեղ էին, իսկ տեղանքը բավականին հեռու էր:

Գյուղացիներից մեկի տեղեկություններով՝ տղամարդկանց հաջողվել է ծառի վրայից բջջային հեռախոսի օգնությամբ օգնություն կանչել, սակայն փրկարարները ժամանելով դեպքի վայր և տեսնելով չորս վագրերին փախել են՝ այդպիսով տղամարդկանց չորս օր թողնելով ծառերի վրա:

Ըստ ոստիկանության իրենք պետք է ուշադիր պատրաստվեին նախքան դեպքի վայր գնալը, քանի որ վագրերի կրճատվող քանակի պատճառով իրենք չէին կարող սպանել նրանց և պետք է միայն անզգայացնեին:

Ենթադրվում է, որ Սումատրայի ազգային պարկում կա ավելի քան 100 սումատրական վագր, սակայն մտավախություն կա նաև, որ նրանց թիվը կտրուկ նվազել է արմավենու յուղի արտադրության պլանտացիաների անընդհատ ընդարձակման հետևանքով:

Հնդկաստանի հարավում հյուրանոց է փլուզվել

400-1-1Հնդկաստանի հարավում գտնվող Սեկունդերաբադ քաղաքում երկհարկանի հյուրանոց է քանդվել: Պատահարի հետևանքով 10 մարդ է զոհվել, 14-ը տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել:

Նախնական տվյալներով, հյուրանոցը փլվել է խոհանոցային փռի համար շենք մտցրած աղյուսների ծանրության տակ: Տեղի ադմինիստրացիայում նշել են, որ վերջերս 53 շինության վիճակի ստուգում են անցկացրել ու փլված շենքն այդ թվում չի եղել:

“Շենքն արտաքուստ շատ լավ տեսք ուներ”,բացատրել է քաղաքապետարանի աշխատակիցը:

Մալազիայում օրանգուտանի էգին սնդակարգի վրա են նստեցրել

i (3)Մալազիայում բնության պաշտպանության իշխանությունները որոշել են Ջեկի օրանգուտանին սննդակարգի վրա նստեցնել, քանի որ նրան ահավոր դուր է գալիս ֆաստֆուդը:

Ջեքիի համար ֆաստֆուդ արգելոց այցելած զբոսաշրջիկներն են բերում: Սխալ սննդի պատճառով նա գիրացել է մինչը 100 կգ, դա 2 անգամ ավելի է , քան նրա տեսակի էգի քաշը:

Ֆաստֆուդից կտրելու համար, նրան հարազատ այգուց տեղափոխել են ու , հիմա բկլիկը ստիպված է բանջարեղենով ու մրգերով սնվել:

Սան Ֆրանցիսկոյում վթարված Boeing 777-ի օդաչուն ստաժոր է

plane, airplaneՍան Ֆրանցիսկոյում վթարված Boeing 777-ի օդաչուն այդ ինքնաթիռը կառավարելու շատ քիչ փորձ է ունեցել` ընդամենը 43 ժամ, իսկ  նման ինքնաթիռի նստեցում կատարել է առաջին անգամ: Այլ տեսակի ինքնաթիռներով նա ավելի քան 10 հազար ժամ թռիչքի փորձ է ունեցել: Նրան ցուցումներ է տվել երկրորդ օդաչուն, որը  Boeing 777-ով թռչելու մեծ փորձ ունի:

Ուսումնասիրելով վթարված ինքաթիռի ինքնագրիչների արդյունքները Տրանսպորտի անվտանգության ազգային կոմիտեն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքնաթիռը վայրէջքի է գնացել փոքր արագությամբ, իսկ օդաչուն մինչ գետնին դիպչելը, փորձել է վայրէջքը դադարեցնել ու երկրորդ շրջան անել:

Asiana Airlines ընկերության 291 ուղևորով ու  անձնակազմի 16 անդամով ինքնաթիռը, հուլիսի 6-ին կոշտ վայրէջք է կատարել Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում: Վթարի հետևանքով ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, սակայն ուղևորներին հաջողվել է տարհանել:

Վթարի հետևանքով տուժել են 182-ը, զոհվել են  16-ամյա 2 չինուհիներ:

 

 

 

 

Չինաստանում կաշառակեր պաշտոնյան դատապարտվել է մահվան

i (1)Չինաստանում Լյու Չժիցզյուն, որը զբաղեցնում էր երկաթուղիների նախարարի պաշտոնը, դատապարտվել է մահապատժի:

Նա մեղավոր է ճանաչվել կաշառակերության ու իշխանությունը չարաշահելու մեջ:

Ավելի վաղ նրան հեռացրել էին պաշտոնից և Կոմունիստական կուսակցությունից: Այդ ամենը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ պարզվեց, որ պաշտոնյան մեծ կաշառք է վերցրել ու իր ծանոթների հետաքրքրություններն առաջ տարել:

Կանադական քաղաքի բնակչությունը տեղահանվել է նավթ տեղափոխող գնացքի պայթյունից հետո

ABC_canada_derailmentABC News-ի տեղեկություններով՝ չմշակված նավթ տեղափոխող գնացքի հրդեհվելուց հետո Կանադայի Լաք Մեգանտիք քաղաքի բնակչույթունը տարհանվել է:

80 մեքենայի երկարություն ունեցող գնացքը պայթել է շաբաթ առավոտյան՝ օդը լցնելով խիտ, սև ծխով:

Մեն նահանգի Ֆրանկլին շրջանի շերիֆի գրասենյակի դիսպետչեր Սթան Ուիլերը ABC News Radio-ին հայտնել է, որ 30 հրշեջներ են ուղարկվել դեպքի վայր:

Radio-Canada-ի տեղեկություններով՝ գնացքը ուղևորվում էր Մեն նահանգ: Պայթյունի պատճառները դեռևս պարզ չեն, տուժածների մասին ևս տեղեկություններ չկան:

Վենեսուելան և Նիկարագուան քաղաքական ապաստան են առաջարկել ԱԱԾ-ի տեղեկություններ տարածած Էդվարդ Սնոուդենին

Venezuelan President Nicolas MaduroՈւրբաթ օրը Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան և Վենեսուելայի նախագահ Daniel OrtegaՆիկոլա Մադուրոն հայտնել են, որ իրենք ցանկանում են ապաստան տրամադրել ազգային անվտանգության գործակալության տեղեկություններ տարածած Էդվարդ Սնոուդենին:

Սնոուդենը մի շարք երկրներից ապաստան էր խնդրել՝ ներառյալ Նիկարագուան և Վենեսուելան:

Օրտեգան զգույշ է ձևակերպել իր առաջարկը, մինչդեռ Մադուրոն իր առաջարկի մեջ մեղադրել է ԱՄՆ-ին և պաշտպանել Սնոուդենին կառավարության գլոբալ լրտեսական ծրագրերի մասին խոսելու համար:

Երկու նախագահները իրենց առաջարկի մասին խոսել են երկու երկրների անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ: Օրտեգան հայտնել է նաև, որ ինքը կհաստատի իր առաջարկությունը, եթե իրավիճակը թույլ տա:

Օրտեգայի տեղեկություններով՝ Սնոուդենի ապաստան խնդրելու նպատակով Մոսկվայում գտնվող Նիկարագուայի դեսպանատուն ուղարկած դիմումը դեռ պետք է քննարկվի:

Ըստ տեղեկությունների՝ Սնոուդենը այժմ գտնվում է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանի չեզոք թռիչքային գոտում: Ռուսաստանը ո´չ հաստատել և ո´չ էլ ժխտել է այդ տեղեկությունը:

Edward Snowden (1)Սակայն եթե Սնոուդենը ընդունի հարավային Ամերիայի երկրների առաջարկը, ապա պարզ չէ, թե նա ինչպես է հասնելու այդ երկրներ, քանի որ Մոսկվայի և Վենեսուելայի միջև ուղիղ չվերթներ չկան: Մոսկվայից Վենեսուելա հասնելու համար պետք է անցնել Հավանայով, սակայն այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք Կուբայի կառավարությունը նրան կթույլատրի անցնել իր տարածքով:

Այս առումով ԱՄՆ-ն պարզ հասկացրել է, որ ինքը ուշադիր հետևում է բոլոր չվերթներին Սնոուդենին բռնելու համար:

 

Ողջ աշխարհի բուդդիստները նշում են դալայ-լամայի ծննդյան օրը

o_599808Այսօր, հուլիսի 6-ին ողջ աշխարհի բուդդիստները նշում են  XIV դալայ-լամայի ծննդյան օրը: Այսօր բոլոր բուդդիստները երդվում են ողջ օրվա ընթացքում ձեռնպահ մնալ բացասական արարքներից:

Վենեսուելայի պաշտպանության նախարար է դարձել կին ծովակալը

pic_dbfad55d2ae042093e1c84b6a85a9f02Վենեսուելայի նախագահ Նիկոլաս  Մադուրոն երկրի պաշտպանության նախարար է նշանակել ծովակալ Կարմեն Մելենդեսին:

Նա այս պաշտոնում առաջին կին ներկայացուցիչն է: Նրա նշանակման մասին Մադուրոն հայտարարել է  զինվորական թանգարանում կատարվող հանդիսության ընթացքում: Այդ թանգարանում է  պահվում Վենեսուելայի նախկին առաջնորդ Ուգո Չավեսի աճյունը: Նախագահ Մադուրոն Մելենդեսին անվանել է “հայրենիքի զինվոր”: Չավեսի համախոհ Մելենդեսը 2012-ին ծովակալի կոչում ստացավ ու դարձավ Վենեսուելայում նման կոչումով առաջին կինը: 2012-ի հոկտեմբերին Չավեսն իր ադմինիստրացիայում Մելենդեսի իրավասություններն ընդլայնեց, նրա ստորաժաբաժանումն կաշառակերության մեջ կասկածվող  ԲՇՏ-ներում ու պետհիմնարկներում ստուգումներ անցկացնեուլ իրավունք  ստացավ:

Չինաստանում ջրհեղեղը քանդել տարել է կամուրջն ու մարդկանց

o_794543Չինաստանում չդադարող անձրևները երկրի հյուսիս-արևելքում ջրհեղեղի պատճառ են դարձել: Հեյլունցզյան նահանգում երեկ երեկոյան գետի ջուրը բարձրացել ու կամուրջը քանդել տարել է` հետն էլ 2 տաքսի, որոնք այդ պահին կամրջի վրա էին: Տեղի իշխանությունները տեղեկացնում են 3 անհետ կորածի մասին, մեկին հաջողվել է փրկել: Ներկայում որոնողական աշխատանքներ են տարվում, փրկարարները գետի հատակից ավտոմեքենաների դուրսբերման աշխատանքներ են կատարում:

Իսպանիային տեղեկացրել էին, որ Էդվարդ Սնոուդենը Բոլիվիայի նախագահի ինքնաթիռի մեջ է

Bolivian President Evo MoralesԵվրոպական երկրները ազգային անվտանգությունից տեղեկություն էին ստացել, որ Էդվարդ Սնոուդենը Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռի մեջ է, այդ իսկ պատճառով նախագահի ինքնաթիռը ստիպողաբար վայրէջք էր կատարել Իսպանիայում:

Edward SnowdenԸստ Իսպանիայի արտաքին գործերի նախարարի՝ իրենք անցած շաբաթ տեղեկություն էին ստացել, որ Սնոուդենը ինքնաթիռի մեջ է և այն իջեցրել էին խուզարկելու համար:

Մանուել Գարսիա Մարգալոն չի հայտնել է, թե ով է իրենց նման տեղեկություն տրմադրել, սակայն նշել է, որ նախագահի ինքնաթիռը խուզարկելու իրենց քայլը այդ տեղեկության վրա է հիմնված եղել:

Այդ դեպքից հետո Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը սպառնացել է փակել Լա Պասի ԱՄՆ դեսպանատունը:

Մորալեսը ԱՄՆ-ին մեղադրել է նաև եվրոպական երկրների վրա տարբեր իրավիճակներում ճնշումներ գործադրելու համար, ինչը դիվանագիտական ֆուրոր է ստեղծում:

Դեպքը տեղի էր ունեցել այն բանցի հետո, երբ Բոլիվիայի նախագահը Ռուսաստանում հայտարարել էր, որ եթե ԱՄՆ ազգային անվտանգության վերաբերյալ տեղեկություներ տարածած Սնոուդենը իր երկրից ապաստան խնդրեր, ապա ինքը նկատի կունենար նրա խնդրանքը:

 

Ավստրալիացի կինը ամուսնացել է Ֆրանսիայում գտնվող մի կամուրջի հետ և նույնիսկ ստացել է քաղաքապետի օրհնությունը,լուսանկարներ

Australian woman marries a bridge in Southern FranceԱվստրալիացի կինը իրականացրել է իր ցանկությունը՝ ամուսնանալով կամուրջի հետ:

Ջոդի Ռոզը, սիրահարվելով հարավային Ֆրանսիայի Սերե քաղաքում գտնվող 14-րդ դարի Լո Պոն դյու Դիաբլ կամուրջին, ամուսնացել է նրա հետ:

Ռոզը կամ տիկին Լո Պոն դյու Դիաբլը անցած տասնամյակը անց է կացրել աշխարհի շուրջ ճամփորդելով և կոնտակտային միկրոֆոնների միջոցով ձայնգրելով կամուրջների վրա տեղակայված մալուխների տատանումներից առաջացած ձայները, որոնք օգտագործել է երաժշտություն ստեղծելու համար:

Իր «Երգող կամուրջներ» նախագծի համար ամբողջ աշխարհում տասնյակ կամուրջներ այցելելուց հետո նա որոշել է, որ այդ կամուրջը հենց «այն միակն» է:

Չնայած նրա նոր ամուսինը իր զգացմունքները արտահայտելու հետ կապված «դժվարություններ» ունի, սակայն կինը հայտնում է, որ ինքը զգում է նրա ուժեղ գրկախառնությունը՝ ավելացնելով, որ նրա միջոցով իրեն կապված է զգում հողին և հանգստանում է իր անծայր թափառումներից, բացի դրանից նա միշտ ուժեղ կանգնած է տեղում, իսկ ինքը շարժողական է ու միշտ ճանապարհների վրա:

Կամուրջի և կնոջ հարսանիքը տեղի է ունեցել 14 հյուրերի ներկայությամբ, որը օրհնել է մոտակա Սեն Ջան դե Ֆո քաղաքի քաղաքապետը:

Հարասանեկան արարողության ընթացքում Ռոզը ամուսնական մատանիներ է փոխանակել կամուրջի հետ:

Նրանց միությունը Ֆրանսիայում օրինական կարգով չի ընդունվում, սակայն Ռոզը նշում է, որ իրենց միությունը ցանկացած այլ ամուսնության նման ամուր է:

Ռոզը, որը հայտնում է, որ ինքը ամբողջովին նվիրված է իր ամուսնուն, դեռևս չի պարզաբանել, թե ինչպես է որոշել կամուրջի սեռը:

Եգիպտոսին սպառնում է “արյունոտ ուրբաթը”

iԵգիպտոսում իշխանափոխությունը բախումների նոր ալիք է բարձրացրել: Ուրբաթօրյա աղոթքից հետո,  Մուրսիի հարյուր հազարավոր կողմնակիցները պատրաստվում են դուրս գալ փողոց ու պաշտպանել իրենց առաջնորդին:

ԶԼՄ-ների տեղեկացմամբ երկրում բախումներ են սկսվել, հրաձգության հետևանքով մեկ զինվոր է զոհվել 3 զինծառայող վիրավորվել: Տեղեկություն կա, որ Զակազիկ քաղաք 25 զրահակիր է տեղափոխվել:

Հուլիսի 3-ին տեղեկություն ստացվեց, որ երկրի ժամանակավոր նախագահ է դարձել Ադլի Մանսուրը: Նույն ժամանակ Եգիպտոսի բանակը կալանքի տակ է վերցրել Մուհամեդ Մուրսիին: Ձերբակալվել են “մահմեդական եղբայրների” առաջնորդները: Մանսուրին առայժմ չի հաջողվում հանդարտեցնել իսլամականներին: Նրանք հավատացնում են, որ չեն կամենում գործ ունենալ”ռազմական հեղաշրջում կազմակերպողների հետ”:

Կանացի կոշիկ, որ դուր չի գալիս տղամարդկանց

ol3001372938254«CouponCodes4u.com» ռեսուրսի տեղեկացմամբ,տղամարդիկ հաճախ ուշադրություն են դարձնում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կոշիկին:  Կա կոշիկ, որը բոլորովին դուր չի գալիս տղամարդկանց ու անգամ զայրացնում է նրանց:

Նշված ռեսուրսի անցկացրած հարցման արդյունքները ցույց տվեցին, որ տղամարդկանց ամենաշատը դուր չեն գալիս այն կոշիկները, որոնց կրունկը փոխարինված է պլատֆորմով: Այդ կոշիկներն անհրապույր է համարել հարցվածների 71%-ը:

Նրանց կարծիքով, ոչ միայն գեղեցիկ չեն, այլև բացարաձակ զուրկ են սեքսուալությունից ուգիները (67%), կրոքսները (63%), հարթ պլատֆորմները (58%),լողաթափերը (55%),մոքասիները (49%), բալետկաները(37%) , վազքի մարզակոշիկները (25%):

Հարցման արդյունքերով, 79%-ը խոստովանել է, որ միշտ է ուշադրություն դարձնում իրենց կանանց կամ ընկերուհիների հագած կոշիկին:

Ասիայի ամենահարուստ կնոջ սիրեկանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման

JTNINA_wideweb__470x321,0Հոնկոնգի դատարանը Ասիայի ամենահարուստ կանանցից մեկի` միլիարդատեր Նինա Վոնգի նախկին սիրեկանին դատապարտել է 12 տարվա ազատազրկման` կտակը կեղծելու համար:

Ֆեն-շույի ամուսնացած մարզիչ Պիտեր Չենը, որը հայտնի է Թոնի անունով, պնդում էր, որ հենց ինքը պետք է ստանա Վոնգի կարողությունը, որը գնահատվում է 4-10 մլրդ դոլար:

Նինա Վոնգը` հոնկոնգցի արդյունաբերող Թեդի Վանգի այրին քաղցկեղից վախճանվել է 2007-ին, 69 տարեկան հասակում:

Էքսցենտրիկ  միլիարդատիրուհու ու նրա երիտասարդ սիրեկանի պատմությունը հայտնի է ողջ Հոնկոնգին:

Դատարանը որոշեց, որ Վոնգի կարողությունը պետք է փոխանցվի  այն բարեգործական կազմակերպությանը, որը նրա ընտանիքն է ղեկավարում:

Լատինական Ամերիկան Եվրոպայից ներողություն է պահանջում

o_757998Լատինական Ամերիկայի 12 ղեկավարներ , որոնք ՈՒՆԱՍՈՒՐ բլոկի անդամ են, Էվո Մորալեսի ինքնաթիռի հետ կատարված միջադեպի առիթով  Եվրոպայի մի քանի պետություններից բացատրություն ու ներողություն են  պահանջել:

Բոլիվիայում տեղի ունեցած արտակարգ գագաթնաժողովի ժամանակ ընդունվել մի հայտարարություն, որով մասնակիցները կոնկրետ պատասխան ու ներողություն են պահանջում Մորալեսի ինքնաթիռի համար երկինքը փակած Ֆրանսիայի, Պորտուգալիայի,Իտալիայի ու Իսպանիայի   կառավարություններից: Պատճառն այն կասկածն էր, որ նախագահական ինքնաթիռում  հնարավոր է ԿՎՀ նախկին գործակալ Սնոուդենը գտնվեր,որը Շերեմետեվոյի տարանցիկ գոտում գտնվելու ժամանակ  ապաստարանի  համար դիմել էր մի շարք երկրների:

Մորալեսը Մոսկվայում հայտարարել էր, որ կդիտարկի Սնուոդենին ապաստարան տրամադրելու հարցը, եթե նա ինքը դիմի համապատասխան խնդրանքով:

“Եվրոպան խախտել է խաղի բոլոր կանոնները: Մենք այստեղ ենք, որ Մորալեսին ասենք` նա կարող է մեզ վրա հույս դնել: Նա ով պայքարում է Բոլիվիայի դեմ, պայքարում է նաև Վենեսուելայի դեմ”,-հայտարարել է Վենեսուելայի նախագահ Մադուրոն:

Ինքը` Մորալեսը հայտարարել է, որ ինքնաթիռի միջադեպի հետ կապված` հնարավոր է փակի Բոլիվիայում ԱՄՆ-ի դեսպանությունը: