Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը

լևոն1358084660,81Ինչպես հայտնի է գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Զավեն Անդրիասյանը կմասնակցեն հունիսի 15-21-ը ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում անցկացվելիք արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններին:

Հայտնի դարձան մրցաշարի տասը լավագույն վարկանիշներ ունեցող մասնակիցները. Կառլսեն, Արոնյան, Գրիշչուկ, Անանդ, Կարուանա, Նակամուրա, Մամեդյարով, Վաշիե-Լագրավ, Սվիդլեր, Գելֆանդ:

Հայ շախմատիստները ԱՄՆ-ի առաջնություններում

վհakopian_vՍենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնությունում գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը չորս տուրից հետո ունի 2 միավոր: Աղյուսակը 3,5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Ալեքսանդր Լենդերմանը:

Կանանց առաջնությունում խաղացվել է երեք տուր: Տաթև Աբրահամյանն ունի 2 միավոր:

Սարգիս Հովսեփյանը Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքական է հրավիրել 32 ֆուտբոլիստի

սհ40292Ինչպես հայտնի է, մայիսի 13-ին և 15-ին Ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականն ընկերական  երկու հանդիպում  պետք է անցկացնի Լեհաստանի մինչև 19 տարեկանների թիմի հետ:

ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանն այդ խաղերին նախապատրաստվելու համար հավաքական է հրավիրել 32 ֆուտբոլիստի

 

Դարպասապահներ

 

Հենրի Ավագյան, «Միկա»

Միհրան Մնացականյան, «Փյունիկ»

 

Պաշտպաններ

 

Ռոբերտ Հակոբյան, «Փյունիկ »

Խաչատուր Խաչատրյան, «Փյունիկ»

Գագիկ Մաղաքյան, «Բանանց»

Միքայել Խաշմանյան, «Բանանց»

Նարեկ Պետրոսյան, «Բանանց»

Վարդան Խաչատրյան, «Գանձասար»

Ալեն Կարապետյան, «Գանձասար»

Հակոբ Հակոբյան, «Բանանց»

Հակոբ Համբարձումյան, «Բանանց»

Համայակ Բոյաջյան, «Այնտրախտ Նորդերշտեդ», Գերմանիա

 

Կիսապաշտպաններ

 

Գեղամ Թումբարյան, «Փյունիկ»

Նարեկ Ասլանյան, «Փյունիկ»

Մուրադ Ասատրյան, «Փյունիկ»

Կարեն Եսայան, «Փյունիկ»

Ալիկ Առաքելյան, «Միկա»

Դավիթ Մուրադյան, «Բանանց»

Արամ Քոչարյան, «Բանանց»

Արամ Սարգսյան, «Բանանց»

Պետրոս Ավետիսյան, «Բանանց»

Հովհաննես Պողոսյան, «Փյունիկ»

Հովհաննես Փանոսյան, «Բանանց»

Հովհաննես Իլանգյոզյան, «Բանանց»

Նորայր Տիգրանյան, առանց ակումբ

Դավիթ Այրիյան, «Այնտրախտ Նորդերշտեդ», Գերմանիա

Անդրանիկ Ղուբասարյան, «Սանկտ-Պաուլի», Գերմանիա

 

Հարձակվողներ

 

Ռազմիկ Հակոբյան, «Փյունիկ»

Հայկ Ոսկանյան, «Միկա »

Արման Բարսեղյան, «Բանանց»

Տիգրան Ամիրյան, «Սիբիր» Նովոսիբիրսկ, Ռուսաստան

Օրբելի Համբարձումյան, «Ուլիս»

Հանդբոլի Վանաձորի երիտասարդական հավաքականը` Հայաստանի չեմպիոն

img_0644Երևանի ճարտարագիտական համալսարանի դահլիճում ավարտվեց  մինչև 18 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնությունը:
Մրցումների վերջին օրը գրանցվեցին այսպիսի արդյունքներ` Վանաձոր-Ալավերդի` 42:32 (21:17),  Աջափնյակ- ՀՄԴ` 24:26 (11:12), ԽՄՕՄՄ-Արցախ` 45:41 (21:19):
Փայլուն հանդես եկավ Վանաձորի հավաքականը: Մարզիչ Արարատ Բարսեղյանի սաները 5 հաղթանակ տարան, չկրեցին ոչ մի պարտություն և արժանիորեն հռչակվեցին Հայաստանի չեմպիոն:
Համեմատության համար նշենք, որ երկրորդ և երրորդ մրցանակակիր դարձած Աջափնյակի և ՀՄԴ-ի թիմերy 3 և 2 հաղթանակ են տարել:

Ապա հաջորդում են 2-ական հաղթանակ տարած Ալավերդիի, ԽՄՕՄՄ-ի հավաքականները: Արցախի ներկայացուցիչները մեկ հաղթանակ են տարել: «Պոլիտեխնիկը» բոլոր խաղերում պարտվել է:

Հայաստանի ֆուտբոլիստները` դրսում

ffa5Այս տուրում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից աչքի ընկան Յուրա Մովսիսյանը, Հենրիխ Մխիթարյանը և Մարկոս Պիզելին: Մովսիսյանը դարձավ գոլի հեղինակ «Սպարտակ»-«Ամկար» (1:0) մրցավեճում, Մխիթարյանի գոլն օգնեց Դորտմունդի «Բորուսիային» 4:0 հաշվով հաղթել «Հերտային», իսկ Մարկոսը դարձավ գոլի հեղինակ «Ակտոբե»-«Իրտիշ» (3:0) մրցավեճում:

Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի առաջնություն, «Զենիթ»-«Դինամո»`2:4, չի մասնակցել հանդիպմանը:

Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Իրտիշ»՝ 3:0, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

 

Արտակ Եդիգարյան, Լիտվայի առաջնություն, «Ատլանտաս»-«Ժալգիրիս»՝ 0:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 69-րդ րոպեին:
Լևոն Հայրապետյան, Չեխիայի առաջնություն, «Պրիբրամ»–«Յաբլոնեց»՝ 3:0, չի մասնակցել հանդիպմանը:

 

Արթուր Եդիգարյան,  Ղազախստանի առաջնություն, «Սպարտակ Սեմեյ»-«Կայրաթ»՝ 2:5, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 54-րդ րոպեին:

 

Կառլեն Մկրտչյան, Ռուսաստանի առաջնություն, «Կրասնոդար»-«Անժի»՝1:0, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

 

Գևորգ Ղազարյան, Ուկրաինայի առաջնություն, «Մետալուրգ» Դոնեցկ-«Մետալուրգ» Զապորոժյե՝2:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է մտել 79-րդ րոպեին:

 

Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնություն, «Հերտա»-«Բորուսիա» Դորտմունդ՝ 0:4, մասնակցել է ամբողջ հանդիպմանը, դարձել է գոլի հեղինակ:

Արազ Օզբիլիս, Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Ամկար»՝ 1:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 89-րդ րոպեին:
Մարկոս Պիզելի, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Իրտիշ»՝ 3:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է մտել 52-րդ րոպեին, դարձել է գոլի հեղինակ:

 

Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Ամկար»՝ 1:0, մասնակցել է հանդիպմանը, դարձել է գոլի հեղինակ, փոխարինվել է 83-րդ րոպեին:

 

Արթուր Սարկիսով, Ռուսաստանի առաջնություն, «Թերեք»-«Վոլգա»՝ 2:0, չի մասնակցել հանդիպմանը:

 

Էդգար Մանուչարյան, Ռուսաստանի առաջնություն, «Ուրալ»-«Կուբան»՝ 2:1, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

«Բանանցը» առաջին անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն

ֆուտբոլՀայաստանի ֆուտբոլի առաջնությունը դեռ չի ավարտվել, սակայն չեմպիոնը հայտնի է: Այդ կոչմանն է արժանացել Երևանի «Բանանցը»: Այն  առաջին անգամ դարձավ մեր երկրի ուժեղագույն:  Ուշագրավն այն է, որ նախորդ առաջնությունում «Բանանացը» եզրափակել էր մրցաշարային աղյուսակը:

25-րդ տուրի խաղում «Բանանացը» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց «Փյունիկին»:

 

«Բանանցը» վաստակեց 50 միավոր և մցաշարի ավարտից մեկ տուր առաջ անհասանելի դարձավ:

«Միկան», «Շիրակը», «Արարատը» 44-ական միավորով բաժանում են 2-4-րդ տեղերը:

Մայիսի 18-ին: «Արարատը» կմրցի «Շիրակի» հետ,  «Միկան»` «Բանանցի» հետ: Այդ խաղերից հետո կորոշվեն մյուս մրցանակակիրները:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը Եվրոպայում 3-րդն է

սամ1399315234_samokov-bannerԲուլղարաիայի Սամոկով քաղաքի մարզապալատում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում թիմային հաշվարկով Հայաստանի ընտրանին զբաղեցրեց 3-րդ տեղը, առաջ թողնելով միայն Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին:

Տպավորիչ էր մեր թիմի վերջին ակորդը: 46 կգ քաշային  Հարություն Վարդանյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

63 կգ քաշային Արման Բաղդասարյանը նույնպես  հնարավորթյուն ստացավ ոսկե մեդալակիր դառնալու: Ցավոք, նա  եզրափակիչ գոտեմարտում 2:10 հաշվով զիջեց վրացի ը Նիկոլոզ Չիկաիձեին և բավարարվեց արծաթե մեդալով:

54 կգ քաշային  Էդգար Թամազյանը 3-րդ տեղի համար մրցամարտում 3 առավելության հասավ Գերմանիան ներկայացնող Արթուր Տատարինովի նկատմամբ:

Հավելենք, որ ավելի վաղ 58 կգ քաշային Զավեն Միքայելյանը  գրավել էր 2-րդ, իսկ 50 կգ քաշային Վահե Սարգսյանը` 3-րդ տեղը:

Հայաստանի հավաքականի ավարում  5 մեդալ է:

Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը կխաղա մրցաշարի մեկ այլ առաջատարի` Սերգեյ Տիվյակովի հետ

տք35096Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում կայացած հինգ տուրից հետո վաստակել է 4,5 միավոր և գրոսմայստերներ Սերգեյ Տիվյակովի (Հոլանդիա),Կիրիլ Ստուպակի (Բելառուս) հետ գլխավորում է աղյուսակը:

Հերթական` վեցերորդ տուրում Քոթանջյանը սևերով խաղալու է Տիվյակովի հետ:

Տաթև Աբրահամյանը ԱՄՆ-ի շախմատի առաջնությունում վստահ է խաղում

տա55555Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի  շախմատի կանանց առաջնությունում գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը վստահ է հանդես գալիս: Հայ շախմատիստուհին երեք հնարավորից վաստակել է  2 միավոր: Նա կես միավորով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Իրինա Կրաշից և Աննա Զատոնսկիխից:

ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնությունում գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը վաստակել է 1,5 միավոր:

Աղյուսակը 2,5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Ալեքսանդր Լենդերմանը:

Գրոսմայստեր Տիգրան Ղարամյան հաջողությունը Մետցում

տղTigran-Gharamian-620x300Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը Ֆրանսիայի Մետց քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և գրոսմայստերներ Անդրեյ Իստրատեսկուի (Ֆրանսիա), Անդրեյ Վովկի (Ուկրաինա), Վլադիմիր Եպիշինի (Ռուսաստան), Քրիստիան Բաուերի (Ֆրանսիա), միջազգային վարպետ Սեմի Շոկերի (Եգիպտոս) հետ բաժանեց 1-6-րդ տեղերը:

 Լրացուցիչ ցուցանիշներով Ղարամյանին շնորհվեց երրորդ մրցանակը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց Շոկերը:

Զարմանալին հայկական լողում

լողՀայաստանի որևէ մարզադպրոցում լողի խմբեր չկան, այդուհանդերձ, ոչ միայն այդ մարզաձևի մեր երկրի առաջնություններ են անցկացվում, այլև ուշագրավ արդյունքներ են արձանագրվում: Մասնավորապես, օրերս Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում կայացած մեր երկրի առաջնությունում Հայաստանի միջազգային կարգի սպորտի վարպետի նորմա լրացվեց, 27 անգամ գերազանցվեց սպորտի վարպետի, 7 տասնյակ անգամ` առաջին կարգայինի նորման, թարմացվեց Հայաստանի 4 ռեկորդ: Ստուգատեսից ստացած տպավորությունները հայտնեց Հայաստանի լողի ֆեդերացիայի նախագահ, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի լողի ամբւոնի վարիչ, պրոֆեսոր Իգոր Սաֆարյանը:

– 14 թիմի 120 մարզիկ-մարզուհի էին կարողությունները փորձում: Վերջին տարիներին մեր երկրի առաջնություններում այդ առումով նման ցուցանիշ չէինք ունեցել: Ռեկորդներն էլ` զարմացնում են:

– Խորհրդային տարիներին լողի տարբեր մրցաձևերի համար նույնպես սահմանված էր ԽՍՀՄ սպորտի վարպետի նորմա: Ներկայումս Հայաստանի սպորտի վարպետի նորման գերազանցում է այն ժամանակվա արդյունքը:
– Հայաստանի սպորտի վարպետի նորման չի տարբերվում ԽՍՀՄ սպորտի վարպետի նորմայից, անգամ ավելի բարձր է, բայց Ռուսաստանի սպորտի վարպետի նորմայից մի փոքր ցածր է, ասենք 1,5-2 վայրկյանով: Հայաստանի լողի ֆեդերացիան է կազմում նորմատիվները և հաստատման ներկայացնում է մեր երկրի սպորտի նախարարություն:

– Միջազգային կարգի սպորտի վարպետի նորման լրացրած լողորդի արդյունքը օրինաչափ է, այն սպասելի՞ էր:
– 18-ամյա Վահան Մխիթարյանը 2013-ին կայացած աշխարհի պատանիների և մեծահասակների առաջնություններում բարձր ադյունքներ էր ցույց տվել` երկու անգամ պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերի մասնակցելու վարկանիշն էր լրացրել: Այդ ստուգատեսները կայացել են Դուբայում և Բարսելոնում: Լողորդը, որն այս տարի ավարտելու է դպրոցը, 50 մ ազատ ոճով լողում լրացրեց Հայաստանի միջազգային կարգի վարպետի նորման, նաև մեր երկրի ռեկորդ սահմանեց: Ի դեպ, պատանեկան առաջին օլիմպիական խաղերում Հայաստանը երկու մասնակից ուներ, և երկուսն էլ հրավերով էին, հանդես էին գալիս «սպիտակ քարտով»: Այս անգամ էլ հնարավոր է` մեկ լողորդուհու մասնակցելու հրավեր ուղարկվի: Մինչև հունիսի 15-ն ամեն ինչ պարզ կդառնա: Թե ով պետք գործուղվի` կորոշի Հայաստանի լողի ֆեդերացիան: Այդ պատվին հավակնում է Տաթև Բադանյանը: Չինաստանում պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերի ծրագրով լողի մրցումները կմեկնարկեն օգոստոսի 15-ին:

– Ինչո՞ւ Հայաստանի առաջնությունում թիմային հաշվարկ չի կատարվում:
– Թիմեր մասնակցում են, սակայն հաշվարկ չկա: Թիմերի կազմերում 12 և ավելի մարզիկ էր հանդես գալիս, սակայն մեր ունեցած պայմաններում հնարավոր չէ, որ որևէ թիմ ամբողջական կազմ ունենա: Դրա համար անհրաժեշտ է մինչև հիսուն մարզիկ-մարզուհի մեկնարկի դուրս բերել:

– Մասնակից թիմերի աշխարհագրությունը բավարարո՞ւմ է:
– 12 թիմ Երևանից էր: Հանդես էին գալիս նաև Գյումրիի, Վանաձորի ներկայացուցիչները:
– Հանելուկ է մնում, որ մարզադպրոցներում լողի խմբեր չկան, սակայն հուսադրող արդյունքներ ու առաջընթաց նշմարվում են: Լողի կենտրոններում վճարո՞ւմ են, որ պարապողները նաև վարպետության դասեր առնեն:
– Տարբեր լողավազաններում դրվածքը տարբեր է: Ամեն կենտրոն, մարզական ակումբ ունի իր հավաքականը: Եվ հավաքականի անդամներին թույլատրվում է, որ անվճար մարզվեն: Հայաստանի հավաքականի տարբեր տարիքի շուրջ երկու տասնյակ մարզիկ-մարզուհիներ նույնպես անվճար են պարապում: Նրանք առավոտյան մարզվում են Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում, իսկ երկրորդ պարապմունքն անցկացնում են իրենց ակումբներում:

– Ընթացիկ մրցաշրջանում պատասխանատու ի՞նչ փորձություններ են սպասում մեր լողորդներին:
– Հայաստանի երկու լողորդ կմասնակցի Եվրոպայի մեծահասակների, մեկ մարզիկ`պատանեկան առաջնությանը: Հուլիսի 7-12-ը Հոլանդիայի Դորտրեխտ քաղաքում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությունում կարողություններն է փորձելու Վահան Մխիթարյանը: Օգոստոսի10-16-ը Գերմանիայի Բեռլին քաղաքում անցկացվելիք Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Հայաստանի պատիվը պաշտպանելու են Արամ Կոստանյանը և Մոնիկա Վասիլյանը: Մխիթարյանը մասնակցելու է 50 մ և 100 մ ազատ ոճով, 100 մ դելֆին ոճով լողի մրցումներին: Վասիլյանը հանդես կգա 50 մ և 100 մ ազատ ոճով լողի, Կոստանյանը` 50 մ և 100 մ թիկնալողի մրցումներում: Նախատեսվում է, որ պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերում Մխիթարյանն ուժերը կչափի 50 մ և 100 մ ազատ ոճով լողի, 50 մ դելֆին ոճով լողի մրցումներում: Հույս ունենք, որ նա Չինաստանում հաջող հանդես կգա: Պատանեկան օլիմպիական նախորդ խաղերում Հայաստանի երկու ներկայացուցիչն էլ նախնական փուլի մեկնարկներից հետո դուրս էին մնացել պայքարից:

– Հայաստանում նախատեսվո՞ւմ է նախապատրաստական ուսումնամարզական հավաք:
– Հայաստանի հավաքականն այդ մեկնարկներից առաջ` հունիսին, շուրջ 20 օր ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում: Այնտեղ 50 մ-ոց լողավազան կա: Առաջիկա բոլոր միջազգային մրցումները 50 մ-ոց լողավազանում են անցկացվելու: Իսկ ահա դեկտեմբերին Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք աշխարհի առաջնությունն անցկացվելու է 25 մ-ոց լողավազանում: Առայժմ այդ ստուգատեսի հրավեր չենք ստացել և պարզ չէ, թե քանի մասնակից կունենանք: Հայաստանի հավաքականից վարկանիշ ունի միայն Մխիթարյանը: Հույս ունենք, որ մեր երկրի ևս 3-4 ներկայացուցիչ հանդես կգա: Նախորդ ստուգատեսում Հայաստանից հրավիրվել էր 3 մարզիկ: Վերջին առաջնությունը, որը կայացել էր 2012-ին, Հայաստանը ներկայացրել էին 2 լողորդուհի և 1 լողորդ: Լողի միջազգային ֆեդերացիան ունի դասակարգման աղյուսակ, որում աշխարհի բոլոր լողորդների ցուցանիշներն են: Ըստ դրա էլ որոշվում է, թե որ երկրից քանի մարզիկ է հրավիրվելու: Ի դեպ, հոկտեմբերի 10-ին էլ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկելու է աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի մրցաշարը: Այդ ստուգատեսի մասնակցությունը վարկանիշով չէ: Հավանական է` կազմակերպիչները Հայաստանից հրավիրեն 3-5 լողորդի: Անցյալ տարի մեր երկրից այդ ստուգատեսում հանդես է եկել 6 մարզիկ: Դեր կխաղա այն հանգամանքը, թե Հայաստանի լողի ֆեդերացիան ֆինանսական ինչ հնարավորություններ կունենա: Եթե համապատասխան ֆինանսներ լինեն, ավելի շատ պատվիրակներ կգործուղենք:

– Վերջին շրջանում ֆինանսների և պայմանների առումով Հայաստանի լողորդների կյանքում դրական տեղաշարժեր կա՞ն:
– Պայմանները շարունակում են մնալ դժվարին, չունենք 50 մ-ոց լողավազան, որում կարող են պարապել հավաքականի անդամները: Նրանք մարզվում են ավելի կարճ լողավազաններում: Դա ազդում է ցույց տված արդյունքների վրա: Հնարավոր չէ պարապել փոքր չափեր ունեցող լողավազանում և մրցումների ժամանակ հաջողության հասնել բոլորովին այլ տիպի լողավազանում: Ժամանակակից լողավազանում տարեկան միայն մեկ ուսումնամարզական հավաք ենք անցկացնում: Հովանավորներ չունենք: Տարեկան աջակցության կարգով պետությունը ֆեդերացիային 10 մլն դրամ է հատկացնում: Այդպես եղել և մնում է: Լողը զարգացնելու համար դա շատ չնչին գումար է: Իսկ ժամանակակից լողազգեստներ, Լողի միջազգային ֆեդերացիայի երաշխավորությամբ, Հայաստանի հավաքականի անդամներին խոշորամասշտաբ ստուգատեսներից առաջ տրամադրում են հայտնի ֆիրմաները: Վերջին 5 տարին այդ աջակցությունը ստացել ենք: Ի դեպ, աշխարհի առաջնությունների մասնակցության բոլոր ծախսերն իր վրա է վերցնում Լողի միջազգային ֆեդերացիան: Դա մեծ գումար է, քանի որ տրանսպորտի, կեցության համար մեծ փողեր են պահանջվում:

Յուրա Մովսիսյանը հաղթանակ պարգևեց «Սպարտակին»

յումyura_movsisyan_fc_spartak_moscow_v_fc_tom_d4pnw1f0s_alՌուսաստանի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրում Մոսկվայի  «Սպարտակը» 1:0 հաշվով հաղթեց «Ամկարին»: Հանդիպման միակ գնդակը 31-րդ րոպեին մրցակցի դարպասը խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը փոխարինման դուրս եկավ խաղավերջին:

Ռուսաստանի առաջնությունում  Յուրան 16-րդ գնդակը խփեց: Մեկական գնդակ ավելի են խփել  ռմբարկուների ցուցակը գլխավորող Սեյդու Դումբիան (ԲԿՄԱ) և Արտյոմ Ձյուբան («Ռոստով»):

«Միկան» միավորներով հավասարվեց «Արարատին»

ֆուտբոլՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի շրջանակում այսօր  «Միկան» Երևանում հյուրընկալել էր  «Ալաշկերտին»:

Գրանցվեց մարտկան ոչ-ոքի` 1:1 հաշիվը:

«Միկան» 27 խաղից վաստակած  44 միավորով հավասարվեց  «Արարատին»: 47 միավորով աղյուսակը գլխավորում է «Բանանցը»: Վերջինս և «Արարարտը» 26 խաղ են անցկացրել:

Վաղը կկայանան «Գանձասար» – «Արարատ», «Շիրակ» – «Ուլիս», «Փյունիկ» – «Բանանց» հանդիպումները:

Տեխնիկական արդյունքներ

«Միկա» – «Ալաշկերտ»՝ 1:1

Տիգրան Բարսեղյան, 47 – Միհրան Մանասյան, 13

 

Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի ֆուտբոլի առաջնությունում խփած գնդակների թիվը հասցրեց 9-ի

հմ40462Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան»,  ֆուտբոլի Գերմանիայի առաջնության վերջին՝ 34-րդ տուրում հյուրընկալվելիս 4:0 հաշվով պարտության մատնեց բեռլինի «Հերտային»:

Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր և 82-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ: Նա Գերմանիայի առաջնությունում 9 գնդակ խթեց մրցակիցների դարպասը և կատարեց 9 գոլային փոխանցում:

Այս խաղում երկու անգամ աչքի ընկած «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին 20 գոլով ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու: Հաջորդ մրցաշրջանում նա կպաշտպանի չեմպիոն դարձած Մյունխենի «Բավարիայի» պատիվը: «Բորուսիան»երկրորդ տեղում է:

 

Տեխնիկական արդյունքներ

«Հերտա» – Դորտմունդի «Բորուսիա»՝ 0:4

Ռոբերտ Լևանդովսկի, 41, 81, Միլոշ Յոյիչ, 44, Հենրիխ Մխիթարյան, 82

Ո՞ւր է պատրաստվում գնալ «Բարսելոնայի» ավագը

Carles PuyolԿատալոնական «Բարսելոնայի» ավագ Կարլես Պույոլը հանդիսավոր կհեռանա ակումբից: Մայիսի 15-ին կկայանա հրաժեշտի արարողություն:

Նրա կնքած աշխատանքային պայմանագիրն ակումբի ղեկավարոթւյան հետ ավարտվելու է միայն 2 տարի հետո, սակայն, փոխադարձ համաձայնությամբ, այն չեղյալ կհայտարարվի:

Ֆուտբոլիստը դեռևս չի հայտարարել ակտիվ սպորտից հեռանալու մասին:

«Բարսելոնայի» կազմում Պույոլը անցկացրել է 392 հանդիպում: Նա 6 անգամ դարձել է  Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ Իսպանիայի գավաթակիր, Եվրոպայի Չեմպիոնների լիգայի  մրցաշարի եռակի հողթող է:

Բացի այդ, Պույոլը Իսպանիայի 5-ակի սուպերգավաթակիր է, Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային առաջնության կրկնակի չեմպիոն:

Գորիսում մեկնարկեց վոլեյբոլիստուհիների Հայաստանի առաջնությունը

վոլեյբոլimagesԳորիսում պայքարը սկսեցին վոլեյբոլիստուհիների Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակիցները:

Ուժերն է չափում 4 թիմ:

Մեկնարկային տուրում  «Նժդեհը» 3:0 հաշվով առավելության հասավ ԽՄՕՄՄ-ի, Սյունիքի հավաքական էլ նույն հաշվով  հաղթեց Արցախի թիմին:

2-րդ տուրում «Նժդեհը» կմրցի Արցախի հավաքականի հետ, ԽՄՕՄՄ-ի թիմն էլ ուժերը կչափի Սյունիքի ընտրանիի հետ:

Վանաձորի հանդբոլիստների հավաքականը շարունակեց հաղթարշավը

IMG_0639Մինչև 18 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնությունում Վանաձորի ներկայացուցիչները շարունակեցին հաղթարշավը: Երևանի ճարտարագիտական համալսարանի դահլիճում անցկացվող ստուգատեսում նրանք 3-րդ անընդմեջ հաղթանակը տարան` 33:14 (17:6) հաշվով առավելության հասնելով «Պոլիտեխնիկիե նլատմամբ: Վերջինս բոլոր խաղերում պարտվել է:
ՀՄԴ-Ալավերդի մրցամարտն ընթացավ անզիջում պայքարում: Առաջին խաղակեսի ավարտից հետո, ալավերդցիներն առջևում էին մեկ գնդակի առավելությամբ` 17:16 հաշվով: Մինչև հանդիպման ավարտը նրանք կարողացան պահպանել նվազագույն առավելությունը և հաղթեցին 30:29 հաշվով:
Աջափնյակի թիմը հաղթեց ԽՄՕՄՄ-ի հավաքականին` 41:25 (22:13) հաշվով:

Պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության մասնակիցները

սամ1399315234_samokov-bannerԱյսօր Բուղարիայի Սամոկով քաղաքում պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության մասնակիցները: Մեդալներից բացի խաղարկելու է նաև Չինաստանում ամռանը կայանալիք պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերի 10 ուղեգիր:

Դրանք կվիճարկեն 42, 50, 58, 69 և 85 կգ քաշային ըմբիշները: Վարկանիշը կլրացնեն  եզրափակիչ հասած մարզիկները:

Վիճակահանության արդյունքով 42 կգ քաշային Հայկ Մելիքյանը կմրցի Սրջան Կովաչի (Սերբիա), 50 կգ քաշային  Վահե Սարգսյանը` Շամիլ Ալաևի (Իսրայել), 58 կգ քաշային Զավեն Միքայելյանը`Քրիսիան Պուսկայի (Ֆինլանդիա) հետ:

69 կգ քաշային Գագիկ Պապիկյանը հանդես կգա  1/8 եզրափակչից և կմրցի  Էլմար Նուրալիև (Ուկրաինա)-Մաջեկա Օրգես (Ալբանիա) զույգի հաղթողի հետ, իսկ 85 կգ քաշայինՎարշամ Մակարյանը նույնպես  1/8 եզրափակչում կհանդիպի Ռոման Չոլուպայի (Չեխիա) հետ:

 

Դեպի մարմնամարզության Եվրոպայի առաջնություն` առանց ուսումնամարզական հավաք անցկացնելու հնարավորության

2-rd nyut 38545Աշխարհի գավաթի խաղարկության հերթական մրցափուլում, որն անցկացվել էր Քաթարի մայրաքաղաք Դոհայում, մեր մարմնամարզիկների ունեցած փայլուն մրցելույթից հետո քիչ ժամանակ է անցել: Մերոնք տիրացել էին հարուստ ավարի, և օտարները կատակով ասել էին` աշխարհի գավաթի խաղարկության մրցաշար է անցկացվո՞ւմ, թե Հայաստանի առաջնություն: Բայց ժամանակը չի սպասում, և Հայաստանի մարմնամարզիկներին մայիսի 17- 26-ը ևս մեկ լուրջ քննություն է սպասում Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Նրանք հանդես են գալու Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունում:

Ընդ որում, երիտասարդների առաջնություն կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ: Ուշագրավ է, որ այս անգամ այդ ստուգատեսում խաղարկվելու են Չինաստանում կայանալիք պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Եվրոպայի մեծահասակների առաջնությունում կարողությունները կփորձեն այն մարզիկները, որոնք հանդես էին եկել Քաթարում. Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը: Երիտասարդներից մեկնարկի դուրս կգա Վիգեն Խաչատրյանը: Վարկանիշ լրացնելու համար նա պետք է բազմամարտում առնվազն 19-րդ տեղը գրավի, որը մեր մարմնամարզիկի համար միանգամայն լուծելի առաջադրանք է: Ընդ որում, գաղտնիք չէ, որ այդ արդյունքին Թովմասյանը կարող է հասնել, եթե անգամ մրցելույթ ունենա իր միջին կարողություններով:
Վիգենի նախասիրած մրցաձևը հենացատկերն են: Հաջող հանդես գալու դեպքում նա կարող է պայքարել նաև մեդալների համար: 2013-ին Ուտրեխտում կայացած Եվրոպայի օլիմպիական օրեր փառատոնի ծրագրով մրցումներում նա բազմամարտում 16-րդն էր, իսկ հենացատկերում ճանաչվել է 6-րդը: Այժմ երիտասարդ հայ մարմնամարզիկը զգալիորեն բարդացրել է վարժությունների կատարման իր ծրագրերը, և ավելի բարձր արդյունք է ակնկալվում:
2013-ին Մոսկվայում անցկացված մեծահասակների Եվրոպայի նախորդ առաջնությունում Արթուր Դավթյանը հենացատկերում դարձել է բրոնզե մեդալակիր, բազմամարտում 8-րդն է, իսկ Հարություն Մերդինանը նժույգաթափերում գրավել է 5-րդ տեղը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը Եվրոպայի առաջնությունում ակնկալիքներ ունի իր բոլոր սաներից:
«Աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարը ևս մեկ անգամ հաստատեց, որ մեր մարզիկները ցանկացած ստուգատեսում ի վիճակի են եզրափակիչ մտնելու և պայքարելու մեդալների համար: Եվրոպայի առաջնությունում խնդիր է դրված, որ առաջին հերթին 8 լավագույնների թվում ընդգրկվեն, իսկ եզրափակչում ամեն ինչ հնարավոր է անել: 40 երկրի 176 մասնակից է լինելու»,- ասաց Սերոբյանը:
Իսկ 2014-ի աշխարհի առաջնությունը կայանալու է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Չինաստանի Նանջին քաղաքում: Մարզիչը պարզաբանեց, որ այդ ստուգատեսի մասնակցության մասին կմտածեն միայն Եվրոպայի առաջնության ավարտից հետո: Հիմնականում ամեն ինչ կախված կլինի ֆինանսական հնարավորություններից: Եթե շատ գումար մնա, Հայաստանից այդ ստուգատեսում մեծ թվով մարմնամարզիկներ հանդես կգան:
Թեև Կատարում գրանցված արդյունքի համար մերոնք պարտական էին այն բանին, որ Դոհայում մրցումներից առաջ կարճատև ուսումնամարզական հավաք են անցկացրել, բարվոք պայմաններում պարապել, այդուհանդերձ, փողի պակասի պատճառով Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու են տանը, ոչ թե ժամանակակից, այլ հին մարզագործիքների վրա: Իսկ բացը լրացնելու, դրսում ուսումնամարզական հավաք անցկացնելու հնրավորություն չկա: Ի դեպ, անգամ վերջին հաջող մրցելույթից հետո մարմնամարզիկներին ոչ ոք չի խոստացել օգնության ձեռք մեկնել:

17-ամյա միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը և 13-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանը կխաղան «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում

chess3Մայիսի 13-24-ը Ռուսաստանի Կիրիշի քաղաքում կանցկացվի պատանի շախմատիստ, Վանյա Սոմովի հուշամրցաշարը: Այն 2003 թվականից էկազմակերպվոևմ և 12-րդն է; «Աշխարհի պատանի աստղեր» անվանումը կրող մրցաշարում կարողույուննեևը կփորձեն, հրավիրված  5 երկրի՝ Ռուսասատանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ադրբեջանի, Հայաստաին 12 պատվիրակ:  Հայաստանը կներկայացնեն  17-մյա միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը և 13-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանը:

Մասնակցելու է հրավիրվել ևս մեկ հայազգի շախմատիստ՝ մոսկվացի 15-ամյա միջազգային վարպետ վարպետ Դավիթ Պառավյանը, որը  2012-ի մինչև 14 տարեկանների Ռուսաստանի չեմպիոնն է,ներկայում Մոսկվայում իր տարիքային խմբի պատանիների լավագույն վարկանիշն (2417) ունի: